
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- 1992 թվականի աշնանը եւ 1993 թվականի գարնանը, երբ քննարկվում էր լեզվի մասին օրենքի նախագիծը, Հայաստանում տիրում էին հակառուսական տրամադրություններ, որոնք զգալի չափով պայմանավորեցին այդ կարեւորագույն փաստաթղթի քաղաքական ուղղվածությունը: Այդ պայմաններում, այսինքն` անկախության կայացմանը նպաստող քայլերի համատեքստում, նման օրենքի ընդունումը միանգամայն հասկանալի էր եւ օրինաչափ, քանզի այն միտված էր արտաքին ճնշումներից հայոց լեզվի պաշտպանությանը: Ժամանակներն էին այդպիսին:

Սակայն շատ շուտով հակառուսական կրքերը հանդարտվեցին` իրենց տեղը զիջելով հայոց լեզվի ուղղագրության շուրջ հայտնի բանավեճերին, որոնք ուղեկցվում էին փոխադարձ վիրավորանքներով` երբեմն անցնելով թույլատրելի եւ անթույլատրելի բոլոր սահմանները: Վերացավ արտաքին թշնամին, ծնվեց ներքինը. հայաստանցի լեզվաբանը հայհոյում էր սփյուռքահային, սփյուռքահայը` հայաստանցուն, եւ երկու կողմերն էլ մոռացել էին, որ իրենք հայ են, եւ որ այդ բանակռվին հետեւում են ոչ միայն հայերը: Եւ մարդիկ, որոնք կոչված էին հայոց լեզվի միջոցով ամրապնդելու հայ ժողովրդի միասնությունը, իրենց անպտուղ վեճերով քայքայում էին այդ միասնության հիմքերը:
Դժվար է ասել, թե ով հաղթեց հայ ժողովրդի համար «բախտորոշ» այդ երկարամյա պայքարում, բայց մի բան պարզ է` պարտվեց հայոց լեզուն, քանի որ լեզվաքաղաքականության ուշադրությունը կենտրոնացվեց մասնավոր հարցերի վրա, չլուծվեցին շատ ավելի կարեւոր ու հրատապ խնդիրներ, Հայաստանի եւ Սփյուռքի մտավորականների միջեւ առաջացավ լարվածության եւ փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտ: Մինչդեռ հայոց լեզվի ուղղագրության հարցը այդպես էլ չլուծվեց. կրակը միայն անթեղվեց եւ հարմար պահին նորից ժայթքելու է:
Վերջիվերջո, այդ կրքերն էլ հանդարտվեցին, եւ լեզվաքաղաքականության պատասխանատուները հնարավորություն ստացան զբաղվելու ամենօրյա նպատակասլաց եւ հետեւողական աշխատանքով: Սակայն այստեղ սկիզբ առավ մեկ այլ ծայրահեղություն` բուռն ու անհաշտ պայքար ծավալվեց «լեզվական օրինախախտումների» դեմ: Մեր օրերում Հայաստանի բնակչությունը բաժանվել է երկու հիմնական խմբի` ճիշտ եւ սխալ խոսողների, ուստի Լեզվի պետական տեսչությունն իր գործունեության առանցքը դարձրել է «սխալ խոսողներին» եւ «սխալ գրողներին» դաստիարակելը: Իսկ դաստիարակությունն իրականացվում է բացառապես պատժիչ մեթոդներով, նախ` զգուշացում, իսկ հետո` դատարան, եւ հոգ չէ, որ պետական «պատժիչ հաստատությունները» երբեմն տանուլ են տալիս իրենց իսկ հարուցած դատական գործերը:
Եթե քսան տարի առաջ մեկը մեզ ասեր, որ կունենայինք անկախություն եւ որ անկախ պետականության պայմաններում մեր ազգային լեզվի շահերը կպաշտպանեինք դատ ու դատաստանով, մտրակով ու դագանակով, ոչ ոք չէր հավատա:
Եթե մեր լեզվաքաղաքականության պատասխանատուներից պահանջեք այդ ոլորտը կարգավորող որեւէ հիմնարար հրատարակություն, ապա նրանք կհրամցնեն Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու խորագրով ժողովածուն (2006թ.): Երկար սպասված այդ գրքի մեջ տեղ են գտել մեծ թվով հնացած եւ մեր այսօրվա իրականության հետ ոչ մի կապ չունեցող փաստաթղթեր: Բավական է ասել, որ գրքում ներկայացված որոշումների շարքը գլխավորում է հայոց լեզվի կանոնարկման ընդհանուր սկզբունքներին վերաբերող փաստաթուղթը, որն ընդունվել է դեռեւս 1955 թվականին:
Մի՞թե դրանից հետո այդ ոլորտում ոչինչ չի փոխվել կամ ոչինչ չի արվել, եւ ո՞վ ասաց, որ ՀՍՍՌ Տերմինաբանական կոմիտեի` լեզվաքաղաքականությանը վերաբերող որոշումները այսօր էլ պետք է ուժի մեջ լինեն:
Եւ եթե ժողովածուից հանենք իրենց դարն ապրած որոշումներն ու դրանց երկար-բարակ մեկնաբանությունները, ապա տակը կմնա միայն ԿԳ նախկին նախարար Ս.Երիցյանի կես էջանոց առաջաբանը, որում «պաշտոնապես» հայտարարվում է, որ «հայոց լեզվի կանոնարկման, անարգել զարգացման համար կառավարությունն իրականացնում է հստակ քաղաքականություն»: Ս.Երիցյանը համոզված է, որ «այս ժողովածուն իր նպաստը կբերի հայերենի հետագա զարգացման գործին, կդառնա աշակերտության, ուսանողության, պետական ծառայության բոլոր օղակների աշխատողների, հայերենին առնչվող բոլոր անձանց սեղանի գիրքը»:
Բայց ինչպե՞ս կարող է «հայերենի հետագա զարգացմանը» նպաստել մի գիրք, որն իր հիմնական բովանդակությամբ միտված է դեպի անցյալը եւ կապ չունի այսօրվա իրականության հետ:
Այնպես ստացվեց, որ այս ժողովածուն հրատարակության պատրաստվեց Ս.Երիցյանի պաշտոնավարման տարիներին, բայց հրատարակվեց Լ.Մկրտչյանի օրոք: Չեմ կարծում, թե Լ.Մկրտչյանը համամիտ է Ս.Երիցյանի հետ եւ գոհ է իր գերատեսչության միջոցով իրականացվող լեզվաքաղաքականությունից:
Իրականությունն այն է, որ Հայաստանում հայոց լեզուն հայտնվել է անպաշտպան ու անօգնական վիճակում, դարձել զանազան շահարկումների եւ անձնական հավակնությունների պատանդը: Այսօր չունենք արդի հայերենի փոքրիշատե ամբողջական բացատրական բառարան` չխոսելով այլեւս նորմատիվ բառարանի մասին, որը պետք է պարբերաբար թարմացվի եւ վերահրատարակվի եւ լինի հայոց լեզվի կանոնարկման հիմնաքարը:
Ինչ խոսք, կարող ենք պարծենալ, որ հայոց գրերի պատվին կանգնեցրել ենք մարդաբոյ հուշարձաններ, սակայն զլանում ենք տեր կանգնել կենդանի լեզվին: Ակադեմիկոս Էդ.Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը» լույս է տեսել ավելի քան երեսուն տարի առաջ` 1976 թվականին: Դրանից հետո Հայաստանում հասարակարգ է փոխվել, փոխվել են քաղաքական, տնտեսական եւ հասարակական հարաբերությունները, հսկայական փոփոփոխությունների է ենթարկվել նաեւ մեր լեզուն: Գործածությունից դուրս են եկել հազարավոր բառեր, ստեղծվել են նորերը, էապես փոխվել է նաեւ մեր լեզվամտածողությունը, վերացել է խորհրդային տարիներին բնորոշ կաղապարվածությունը, եւ այս պայմաններում չկա ոչ մի կողմնորոշիչ հրատարակություն:
Եւ սա տեղի է ունենում 21-րդ դարում, երբ այլ երկրներում մարդիկ վաղուց արդեն անցել են համակարգչային բառարանների:
Ո՞վ է գրելու ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը, ե՞րբ, ու՞մ պատվերով, ե՞րբ ենք ունենալու հայոց լեզվի նորմատիվ-տեղեկատու քերականություն: Մարդկանցից ուղղախոսություն եւ ուղղագրությու՞ն ենք պահանջում, ուրեմն պետք է նրանց զինենք համապատասխան հրատարակություններով ու օժանդակ նյութերով, ընդ որում` նաեւ համակարգչային տարբերակներով, որպեսզի մարդիկ կարողանան ճշտել ոչ միայն այս կամ այն բառի իմաստն ու ուղղագրությունը, այլեւ լսել եւ սովորել ճիշտ արտասանությունը:
Ահա այս կարգի հրատարակությունները պետք է լինեն մեր «աշակերտության, ուսանողության, պետական ծառայության բոլոր օղակների աշխատողների, հայերենին առնչվող բոլոր անձանց սեղանի գիրքը», այլ ոչ թե հնաբույր որոշումների ժողովածուները:
«Անաղարտ պահենք մեր մայրենին» կարգախոսը լավ է հնչում, սակայն չի բացատրում, թե ինչպես: Երեւույթի պատճառները թողած` ուզում ենք վերացնել հետեւանքները:
Ընդհանրապես, լեզվաքաղաքականությունը պետք է լինի հավասարակշռված, ճկուն, նրբանկատ եւ ընդգրկի մեր կյանքի բոլոր ոլորտները` հնարավորինս խուսափելով ծայրահեղություններից: Կան հարցեր, որոնք կարող են լուծվել առանց մեծ ջանքերի եւ նյութական ծախսերի: Վերցնենք, օրինակ, մեր երթուղային տաքսիների ցուցանակները, որոնք դեռեւս չեն թոթափել անցյալի բեռը: Ամեն օր կարդում ենք փողոցների կամ թաղամասերի արտառոց անուններ` Վստրեչ, Ռասիյա, Բանգլադեշ, Ռայկոմ, Գում եւ այլն: Կարծում եմ` քաղաքապետարանի մեկ որոշմամբ կարելի է փոխել այս իրավիճակը:
Սակայն նման որոշումն անպայմանորեն պետք է ուղեկցվի բացատրական աշխատանքով, մասնագիտական խորհրդատվություններով, այլապես կարող ենք լավ գործ ձեռնարկել, բայց վատ արդյունք ստանալ:
Շարունակելի
ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երեւանի պետական
համալսարանի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, «Միջազգային լեզվաբանական
ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ, Բասկերենի Թագավորական
ակադեմիայի (Իսպանիա-Ֆրանսիա) պատվավոր անդամ
Քննարկում
ՄԱՆԳՈՒՍՏ գրել է:
Կոչումները եւ տիտղոսները լումա չարժեն մի մարդու համար, որ դեռեւս դատում եւ փորձում է լեզվական հոգսեր բացահայտել կրեմլյան ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱԿԱՆ սկզբունքներով եւ ստալինյան այն նկրտումներով, թէ լեզուն ստեղծում է ժողովուրդը։ Ո՞ր ժողովուրդն է «ստեղծել» հնդ-եւրոպական լեզուն, որից ճյուղ է տվել հայոց լեզուն։ Իսկ գրական լեզուն ստեղծել են ովքե՞ր… Եւ ինչո՞ւ է կոչվում ԳՐԱԿԱՆ։ Ո՞ր լեզուն են սովորում դպրոցներում։ Ո՞ր լեզվով են խօսում կենցաղում։ Ո՞րն է լեզուն պահպանելու միակ միջոցը։ Արդյո՞ք օրենքներով է պահպանվել ու մեզ հասել հայոց լեզուն։ Ո՞ւր են տանելու մեզ տիտղոսաւոր թերուսները, որոնք դեռեւս շարունակում են «ժողովրդական» լեզուն քարոզել…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1
1992 թվականի աշնանը եւ 1993 թվականի գարնանը, երբ քննարկվում էր լեզվի մասին օրենքի նախագիծը, Հայաստանում տիրում էին հակառուսական տրամադրություններ, որոնք զգալի չափով պայմանավորեցին այդ կարեւորագույն փաստաթղթի ...ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵԼ ՓՐԿՎԵԼ
«Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպումը, որում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0։1 հաշվով զիջեց աշխարհամասի փոխչեմպիոն պորտուգալացիներին, մեր թիմի համար, մրցաշարային տեսանկյունից, առանձնակի ...ՑՆԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ
2008 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում եզրափակիչ փուլի ուղեգրերը ձեւակերպեցին նաեւ Իտալիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Լեհաստանի եւ Իսպանիայի հավաքականները։ Մրցակցային ...ԲՈԼՈՐԻ ԱՉՔԵՐԸ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՓԱԿԵԼ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Երեկ «Գրանդ Հոլդինգ» ընկերության թղթի արտադրության բացման հանդիսավոր արարողությունից, արտադրամասում շրջելուց եւ հոսքագծի հնարավորություններին ծանոթացնելուց հետո վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց լրագրողների ...ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈԽԻ ՈՒ ՍԽՏՈՐԻ ՄԻՋԵՎ ԼԻՆԻ` ՍԻՄ-Ը ԿԸՆՏՐԻ ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
-Նախկին նախագահը ուրբաթ օրը հայտարարեց՝ ով մեզ հետ չէ, նա Սերժ Սարգսյանի բարեկամն է։ Որպես իսկական ընդդիմադիր՝ մտադի՞ր եք միանալ ...ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Ուրբաթ օրը «ավազակապետական» ռեժիմի կառուցած շքեղ բեմահարթակում, նույն ռեժիմի կողմից ապահովված հզոր բարձրախոսներից հնչած Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը մի շարք հարցերի տեղիք տվեց։
Ինչպեսեւ խոստացել էր, ...ԳՈՐԾԱՐԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Տարիներ շարունակ մեզանում խոսվում էր երկրորդային հումքի, կամ, այսպես կոչված, աղբի վերամշակման գործարան ստեղծելու մասին, բայց այդպես էլ սայլը տեղից չէր շարժվում։
Այս առումով, բացառիկ կարեւորություն է ...ԻՐԵՆ ԳԵՐԱԳՆԱՀԱՏՈՂԸ ԿՏՐՎՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Հայացք» ակումբում իր տեսակետները նախընտրական վերջին զարգացումների վերաբերյալ ներկայացրեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ:
Բանախոսը անդրադարձավ այն հիմնական հակասություններին, ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ԲԱՑՈՒՄ Է ՆՈՐ ՉՎԵՐԹԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Արմավիան» պատրաստվում է բացել նոր չվերթեր. շուտով ընկերության ինքնաթիռները կթռչեն ինչպես ԱՄՆ, այնպես էլ Չինաստան եւ Հնդկաստան
Համաձայն «Արմավիայի» նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ, հայկական ավիափոխադրողի ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Ի. Ալիեւը նոյեմբերի 17-ին հայտարարեց, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքները ազատագրվելու են, եւ այդ պահը հեռու չէ»։
Արտաքուստ թվում է, թե հերթական այս հայտարարությունը պայմանավորված է ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ երեկ ավարտվեց հեռուստաընկերությունների նախընտրական քարոզչության շրջանում թեկնածուներին տրամադրվող ...ՍՈՎՈՐԵԼՈՒ ՁԳՏՈՒՄ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԴՐԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
ԲՀԿ-ն նշեց ուսանողության միջազգային օրը
Նոյեմբերի 17-ին` ուսանողության միջազգային օրը, «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր. այս առիթով «Բարգավաճ Հայաստանի» կազմակերպած միջոցառմանը մասնակցում ...ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔՆ ԱՆՏԵՍՎԵԼ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Էկոլոգիական հասարակական դաշինքը եւ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությունը երեկ հասարակական քննարկում էին կազմակերպել Թեղուտի խնդրով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Թեղուտի անտառի ...ՍԿՍՈՒՄ ԵՆ
Նոյեմբերի 21-ին Վրաստանի եւ Թուրքիայի սահմանին տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարության բացման արարողությունը: Արարողությանը ներկա կլինեն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարությունների ...ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Դիլիջան քաղաքից հյուսիս՝ Ջուխտվանք եկեղեցու մոտակայքում, նոյեմբերի 17-ին, ժամը 14:08-ին, ձորն է ընկել ամենագնաց մոտոցիկլետ: Ահազանգից անմիջապես հետո «Անկյուններ» կոչվող ձորից փրկարարները դուրս են բերել ...ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ
Անհայտ մի քաղաքացի նոյեմբերի 17-ին, ժամը 09:20-ին, զանգահարել է Աշտարակ քաղաքի ոստիկանություն եւ հայտնել, որ Ներսես Աշտարակեցու փողոցի բազմահարկ շենքերից մեկում պայթուցիկ սարք է տեղադրված: Տեղում պայթուցիկ ...ԱՆԿՈՒՄ
1Վերջին ամիսներին դոլարի փոխարժեքի զգալի ու տեւական անկումը սասանել է նրա՝ որպես գլխավոր համաշխարհային արժույթի, դիրքերը: Ընդսմին՜ եվրոն ավելի ու ավելի վստահորեն է խաղում աշխարհի առաջատար արժույթի դերը: ...ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԾԼՎԼՈՒՄ ՃՆՃՂՈՒԿՆԵՐԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Ոսկե աշունը կամաց-կամաց ավարտվում է, թանկագին քույրեր ու եղբայրներ։ Մարդիկ փորձում են մի քիչ էլ տաքանալ արեգակի վերջին ջերմ ճառագայթների տակ։ Ճնճղուկները՝ ինչ-որ անհասկանալի բան ծլվլում։ Իսկ գուցե դա ...ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ
ՀՀ նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 16-18-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք սահմանային զորամասեր:
Այցի նպատակն էր տեղերում ...ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՆԵՐ
Միացյալ Նահանգների նախագահի 2008 թվականի բոլոր հիմնական թեկնածուներին ուղարկվելու են հայկական հարցերին վերաբերող հարցաթերթիկներ: Նախաձեռնության հեղինակը Հայ-ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողովն ...ԵՐԵՔ ՏԱՐԻՆ ԲԱՎԱԿԱՆ Է
Սեփ.լրտվ.
Ղարաբաղը հանձնելու համար
Ինչպե՞ս եք գնահատում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին, նոյեմբերի 16-ի հանրահավաքում հնչած ելույթը։ Ի մասնավորի, իբրեւ նախագահ պաշտոնավարման երեք տարի ժամանակ խնդրելու ...ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԱՆԳ
Սեփ.լրտվ.
ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ համակարծիք չէ այն պնդումներին, որ ընտրությունների նախօրյակին հարկայինը տոտալ ստուգումներ է կատարում գործարարների, հատկապես ընդդիմադիր դաշտում գտնվողների շրջանում։
Նման ստուգումներ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ»
Լ.Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում առաջարկել էր նախագահական ընտրությունների քվեաթերթիկները տպագրել արտասահմանում: Նա պնդում էր, թե հակառակ դեպքում կեղծիքներն անխուսափելի են:
ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ...ՀԱՄԱՌ ՀՐԱՆՏԸ
Սեփ.լրտվ.
Շարունակում է պնդել իրենը
Ինչպես հայտնի է, օրերս ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ վստահություն հայտնեց, թե Տեր-Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը ընտրություններում։ Սակայն հանրահավաքում նախկին նախագահը հայտարերեց, ...ՕՃԱՌԱՅԻՆ ՕՊԵՐԱՆԵՐ
Սեփ.լրտվ.ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ բնորոշմամբ, նախկին նախագահի վերջին շրջանի գործողությունները «ավելի շատ հիշեցնում են օճառային բազմասերիանոց օպերաներ։ Ուղղակի թվարկեմ՝ սեպտեմբերի 21, «Մարիոթ», հոկտեմբերի 26-ի հանրահավաք, ...ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՉԷ
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այսօր համայն հայության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկն է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախը երբեք չի կազմելու Ադրբեջանի մաս: Արյունով ...
ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՍ Է ԹԵՔՈՒՄ ԴՈԼԱՐԻՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1740 Ծնվեց անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Վախճ. 1824 թ.):
- 1854 Ծավալվեց Եզդանշիրի ապստամբությունը՝ ուղղված սուլթանական բռնապետության դեմ:
- 1903 Ծնվեց դերասան Գուրգեն Գաբրիելյանը:
- 1923 Երևանում բացվում է նախկին շարքային դաշնակցականների համահայաստանյան ինքնալիկվիդացիոն համագումարը:
- 1944 Հիմնադրվում է արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ):
- 1991 Աղդամից Մարտունի քաղաք թռչելիս, ԼՂՀ-ի երկնքում աղետի ենթարկվեց ՄԻ-8 ռազմատրանսպորտային ուղղաթիռը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

