
ԲԱՑՎԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ
- Արեւային քաղաքի առասպելը՝ իրականություն

«Երեւանը քաղաքաշինական տեսանկյունից այժմ ունի երկու այցեքարտ՝ Հանրապետության հրապարակը եւ Հյուսիսային պողոտան»,- երեկ հայտարարեց հանրապետության նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ճարտարապետների բազմաթիվ սերունդների երազանք համարվող թամանյանական նախագծի՝ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնը Հանրապետության հրապարակին կապող Հյուսիսային պողոտայի բացման արարողության ժամանակ։
Պողոտայի բացման առիթով բազմաթիվ ելույթները լսելուց հետո նախագահը բարձրաձայնեց ե՛ւ իրեն համակած տպավորությունները, ե՛ւ հիշեց, թե ինչպես սկսվեց Հյուսիսային պողոտայի գաղափարի իրականացումը. «Երբ Նարեկ Սարգսյանը առաջին անգամ ներկայացրեց ինձ Հյուսիսային պողոտայի մակետը, պիտի անկեղծորեն ասեմ՝ հանգիստս կորցրեցի եւ ինքս ինձ համար միանգամից որոշում կայացրեցի՝ պողոտան պետք է կառուցվի, եւ կառուցվի հնարավոր կարճ ժամկետում։ Բայց նույնիսկ այդ պահին, այդ ժամանակ չէի պատկերացնում, թե ինչ ազդեցություն կունենա այս պողոտան ընդհանրապես Հայաստանի տնտեսական զարգացման վրա։ Ինչ ազդեցություն կունենա շինարարության ոլորտի զարգացման վրա։
Եւ ընթացքը ցույց տվեց, որ վերջին տարիներին շինարարությունը դարձել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը։ Մեր ՀՆԱ-ի 20 տոկոսից ավելին այսօր շինարարության ոլորտում է ձեւավորվում։ Սա նշանակում է՝ տասնյակ հազարավոր մարդիկ աշխատանք են գտել այս ոլորտում, տասնյակ հազարավոր ընտանիքներ գումար են վաստակում իրենց կյանքի որակը բարելավելու համար։ Ուղղակի մեր աչքի առաջ, մի քանի տարվա ընթացքում մեր շինարարական կազմակերպությունները վերազինվեցին նոր տեխնիկայով, նոր տեխնոլոգիաներ ներմուծվեցին եւ շինարարության որակն ու տեմպերը էապես փոխվեցին։
Միայն այս պողոտայի վրա ներդրվել է ավելի քան 100 մլրդ դրամ, որի ճնշող մեծամասնությունը մասնավոր ներդրումներ են։ Հազարավոր շինարարներ են աշխատել միայն Հյուսիսային պողոտայում։ Դեռ ներդրումները շարունակվելու են, քանի որ շենքերի առաջին հարկերը կոմերցիոն հարկեր են լինելու եւ ավելի քան 1000 մարդ մշտական աշխատանք է ունենալու այս կոմերցիոն օբյեկտներում՝ լինեն դրանք խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, թե գործարար գրասենյակներ։
Եւ վերջապես, լուծվեց մի կարեւոր սոցիալական հարց՝ արդեն երրորդ տարին է, ինչ էապես նվազել է Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող շինարարների թիվը»։
Նախագահը հիշեց նաեւ ծրագրի սկզբում շատերի զգուշավոր խորհուրդները՝ «նույնիսկ խորհրդային ժամանակներում համարձակություն չեն ունեցել մտնել այս դժվարության տակ եւ այլն։ Բայց կյանքի հետաքրքրությունը, հենց դժվարությունները հաղթահարելու մեջ է, քանզի այդպիսով ես միայն կարողանում գնահատել եւ հասկանալ, որ երկիրն իսկապես ունի հզոր ներուժ, ազգն ունի հզոր հնարավորություններ, եւ Երեւանը բոլորիս համար դառնում է աշխարհի ամենահմայիչ քաղաքը»։
Նկատենք, որ Հյուսիսային պողոտայի բացման օրն իսկ հերքվեց տարբեր ժամանակներում տարբեր մարդկանց խոսքերը, թե պողոտան չի դառնա հասարակական հետաքրքրություն ներկայացնող կառույց։ Բացումից քիչ անց պողոտայով քայլում էին մանկասայլակներով կանայք, հիացած զբոսնում էին մեծ ու մանուկ, ասել է թե՝ պողոտան շնչում է, մարդիկ իրենց տաք շնչառությունն են հաղորդում բազմագույն տուֆից շենք-շինություններին։
Երեւանի ներկա եւ նախկին քաղաքապետերը արժեւորեցին Հյուսիսային պողոտա-երեւույթը եւ քաղաքաշինական առաջին մեծածավալ այս ծրագրի իրականացմամբ մեզանում սկսված դրական տեղաշարժերը։
Երեւանի քաղաքապետ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ հանգամանալի անդրադարձավ Հյուսիսային պողոտայի գրեթե բոլոր փուլերին, ըստ արժանվույն գնահատելով քաղաքաշինական այս հզոր ծրագրի կայացման ակունքներում կանգնած ե՛ւ պետական այրերին՝ հանձինս երկրի նախագահի, ե՛ւ նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի, որի պաշտոնավարման տարիներին էր սկսվել Հյուսիսային պողոտայի գաղափարի իրականացումը, ե՛ւ ճարտարապետներին, ե՛ւ շինարարներին, ե՛ւ քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակիցներին։
«Նույնիսկ խորհրդային տարիներին չհաջողվեց իրականացնել այս ծրագիրը, եւ պատճառներից մեկը ներդրումային մեծ ծախսատարությունն էր։ Բայց Հյուսիսային պողոտայի գաղափարը հնարավոր չէր մոռացության տալ, եւ հատկանշական է, որ այն իրականություն դարձավ 80 տարի անց՝ մեր անկախ հանրապետության օրոք՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։
Ըստ էության, Հյուսիսային պողոտան Հայաստանի անկախացումից հետո մայրաքաղաքում սկսված առաջին զանգվածային շինարարության առաջին օրինակն է, որը հետեւողական, նպատակասլաց աշխատանքի շնորհիվ իրականություն դարձավ 5 տարում։ Այդ ընթացքում պողոտայում իրականացվեցին կառուցապատման աննախադեպ աշխատանքներ։ Կառուցված ընդհանուր մակերեսը 320 հազար քմ է, ընդհանուր առմամբ կատարվել են 101 մլրդ դրամի ներդրումներ։ Հյուսիսային պողոտան առաջինն է, որ կառուցապատվեց ամբողջությամբ քաղաքաշինական ժամանակակից չափանիշներով՝ սկսած բնակելի, գործարար եւ հասարակական սպասարկման հատվածներից մինչեւ ստորգետնյա բազմահարկ ավտոհանգրվանները՝ նախատեսված մինչեւ 2000 ավտոմեքենայի համար»։
Երեւանի քաղաքապետի գնահատմամբ. «Պողոտան եզրագծող երկու տասնյակից ավելի շենքերից յուրաքանչյուրն ունի իր ինքնուրույն ճարտարապետությունը, որոնք նախագծված են առանձին ճարտարապետների կողմից՝ միաժամանակ ներկայացնելով մի ընդհանուր հաստատուն դիմագիծ։
Ի վերջո, լուծվեց ամենակարեւոր խնդիրը՝ կենտրոնը ազատագրվեց հին, խարխուլ կավաշեն հյուղակներից, որոնք պարզապես անհարիր էին Երեւանի կենտրոնին»։
Ըստ նրա՝ Հյուսիսային պողոտայի հաջող իրականացմամբ մեր ժողովուրդը հերթական անգամ «ապացուցեց խաղաղ, ստեղծագործ աշխատանքի իր մշտական ձգտումը եւ բարգավաճ ապագա կերտելու կարողությունը»։
Հյուսիսային պողոտայի բացման առթիվ իրենց խոսքն ասացին նաեւ նախկին քաղաքապետերը։ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ վերհիշում է, թե 2002թ. ինչ զգացողությամբ են պողոտայում առաջին քարը դրել։ «Ցանկացած քաղաքապետ իր առաջին առաքելություններից մեկը պիտի համարի որեւէ լուրջ քաղաքաշինական ծրագիր կյանքի կոչելը։ Այս առումով ինձ շատ լավ եմ զգում, որ Հյուսիսային պողոտայի ծրագիրը սկսվել է իմ օրոք։ Երբ նշանակվում էի Երեւանի քաղաքապետ, ՀՀ նախագահը առաջին հարցերից մեկը, որին անդրադարձավ, Հյուսիսային պողոտան էր։ Ուրախ եմ, որ սերունդների համար երազանքի արժեք ստացած պողոտան այսօր լայնորեն բացված է»։
Իսկ մեկ այլ նախկին քաղաքապետ՝ ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, շնորհավորանքներից զատ շեշտեց, որ «Հյուսիսային պողոտան նաեւ իմ երազանքն է եղել»։ Ավելին, ըստ նրա, խորհրդային տարիներին քաղաքային խորհուրդը մրցույթ էր հայտարարել Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար, որը չհաջողվեց իրականացնել։
Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԻ խոսքը հակիրճ էր եւ տարողունակ. «Գիտեք, տասնյակ տարիներ ես այս փողոցով գնում էի կինոստուդիա, որն այստեղ էր գտնվում։ Երդվում եմ, միշտ մտածում էի՝ տեսնես կգա մի ժամանակ, որ մենք պրծնենք այս առնետանոցից։
Երջանիկ եմ, որ դեռ ողջ ու առողջ՝ տեսա այս օրը։ Կանցնեն տասնյակ, հարյուրավոր տարիներ, այս պողոտայով կզբոսնեն մեր հյուրերը, երեւանցիները եւ, որպեսզի նրանք իմանան, թե երբ, ում օրոք կառուցվեց Հյուսիսային պողոտան, պիտի արձանագրվի շենքերից մեկի վրա, թե ով է իրականացրել այս ամենը։ Պիտի գրվի, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, Ռոբերտ Նազարյանի եւ Երվանդ Զախարյանի պաշտոնավարման ժամանակ կատարվեց մեծն Թամանյանի իղձը, որն իրականացրեց նրա աշակերտ Նարեկ Սարգսյանը՝ իր ողջ ճարտարապետական խմբով։
Շնորհավորենք բոլորիս, մենք դժվարին տարիներ ենք ապրում, եւ հենց այդ դժվար տարիներին մարդիկ կառուցեցին այս պողոտան եւ դեռ կառուցելու են»։
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
Իսկ Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որ օրեր առաջ խոստովանանքի հանգույն ասում էր՝ «Տիեզերական այլ զգացում չկա, քան կառուցել սեփական երկրում, հայրենի հողի վրա»,- երեկ եւս այդ զգացումների ներքո էր՝ ստեղծագործողի գաղափարը գիծ ու պատկերից կյանք ու շունչ էր ստացել, դարձել ապրող-շնչող եւ քաղաքին նոր շնչառություն հաղորդող պողոտա, եւ հետադարձ հայացքով էր գնահատում անցածը։
«Ես գլխավոր ճարտարապետ եմ նշանակվել հոկտեմբերի 27-ի դեպքերից 10 օր հետո, որից եւս 10 օր անց հանդիպել եմ հանրապետության նախագահի հետ։ Հետադարձ հայացքով հիշում եմ մեկի վերլուծությունը, ըստ որի՝ 1999-ից մինչ օրս մեր իրականության մեջ ամենաշատ անարգանքի, պարսավանքի արժանացել են Նաիրի Հունանյանը եւ Նարեկ Սարգսյանը։ Թվում է՝ եւ պարզ է, եւ այնքան դյուրին այս ամենը, մանավանդ Ալ.Թամանյանի Երեւանի գլխավոր հատակագծում գծված է, 70 տարի բոլորը ցանկացել են իրականացնել, բայց երբ փորձում ես ինչ-որ լուրջ եւ լավ բան անել, բոլոր կողմերից եկող արձագանքները մի տեսակ ճնշում են ուժգին ու ուժգին։
Հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում, զգում եմ, որ այս բեռան տակ դժվար թե կարողանայինք նորից մտնել։ Իհարկե, ինձ համար բոլոր այդ բացասական կարծիքները նշանակություն չեն ունեցել, թեպետ շատ ցավալի էր, որ այդ ամենը արվում էր նաեւ ՃՄ ղեկավարությամբ։ Նույնիսկ դա եմ հասկանում։
Ես ինձ մի քանի մարդկանց առաջ եմ համարել հաշվետու՝ Տրդատի, Մոմիկի, Մանվելի, Ալեքսանդր Թամանյանի, Սամվել Սաֆարյանի։ Դրա համար է, որ բազմիցս, նույնիսկ նախագիծը ավարտուն վիճակում պատռել-գցել եմ, ասելով՝ 0-ից ենք սկսում։ Որովհետեւ հասկացել եմ, որ այդ չափանիշներին պիտի բավարարեմ։
Ի վերջո, ինձ շատ օգնել է նաեւ այն, որ շատ կարդացել եմ ճարտարապետության պատմություն եւ շատ լավ գիտեմ, թե աշխարհում ինչպես են իրականացվել ճարտարապետական խոշոր ծրագրերը։ Բայց այնպես, ինչպես Հայաստանում է, միայն Հայաստանում է։ Որովհետեւ մեզ մոտ ոչ թե ասում են՝ քեզ հետ համաձայն չենք, այլ ասում են՝ դու սրիկա ես, ազգի դավաճան եւ այլն։ Իսահակյանն է, չէ, ասել՝ «Հայը օտարին պաշտում է, սեփական բարերարներին՝ խաչում»։
Ցավով եմ հիշում, բայց 2002-ին բանը հասել էր նրան, որ Երեւանի թաղապետերը հրապարակավ հանդես եկան ի պաշտպանություն ինձ՝ նշելով, որ ժամանակի գորշությունից առանձնացող Երեւանի գլխավոր ճարտարապետ Ն.Սարգսյանի հանդեպ նույն հին ձեւերն ու մեթոդներն են կիրառվում, ինչ խորհրդային համակարգի ժամանակ է եղել։
...Ինչպես միշտ, սովորաբար, նման դեպքերում մի քիչ վակուում է առաջանում, բայց այս անգամ այդ զգացողությունը չկա, որովհետեւ դեռ շատ անելիք կա։ Դեռ 3 հեկտարի վրա կառուցելու բան ունենք, դեռ Հյուսիսային պողոտայի գիշերային լուսավորությունը պիտի ապահովենք, արձաններ, քանդակներ, կանաչ գոտիներ, ջրավազաններ... Իսկ իմ ամենամեծ վարձատրությունը այսօր այն էր, որ պողոտայի բացումից մեկ ժամ անց մարդիկ՝ մեծ ու փոքր ուրախ զբոսնում էին Հյուսիսային պողոտայով»։
Հավելենք, որ երեկ Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցի աշխատակիցները ծաղկեպսակ դրեցին Ալեքսանդր Թամանյանի հուշարձանին։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Արմատական-հհշական այրերի սիրած զբաղմունքը, ինչպես հայտնի է, ընդդիմախոսներին միակողմանի, այսինքն՝ անպատասխան հայհոյելն է։ Իսկ եթե, բան է, պատահեց, ու «քննադատության թիրախը» հանկարծ թեկուզ հպանցիկ արձագանքեց ...ԱՆՋՐՊԵՏԱՄԻՋՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԲԵՐԴ ԲԱԲԱՅԱՆ
Սիրելի ընթերցող, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձամբ ես քո նկատմամբ մեծ հարգանք եմ տածում եւ այլեւս չեմ կարող հանդուրժել այն անջրպետը, որ գոյացել է գրողի եւ ընթերցողի միջեւ, ուզում եմ արժանավորիդ ...ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան օրերս կատարած այցելության ժամանակ ավստրիական հանձնախումբը՝ կազմված «Վեստիջիա» համալսարանի ներկայացուցիչներից, դոկտոր, պրոֆեսոր ...ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի Մոսկովյան եւ Մաշտոցի պողոտաներին հարող այգում գալիք տարի կտեղադրվի աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանը: Ինչպես տեղեկացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, հուշարձանի հեղինակն ...ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԲԱԺԱՆՎԵԼ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Թաղման արարողության շուրջ է մեր հարցազրույցը ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ
-Հայաստանյան այսօրվա իրականությունից մեզ հայտնի թաղման արարողություններն արդյոք շարունակությո՞ւնն են ազգային ավանդույթի։ ...ԱՐԴՅՈ՞Ք ՄԻԱՅՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆ Է ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչ է կատարվում ոչ պարենային ապրանքների շուկայում
Սպառողական ապրանքների շուկայում գները տարեցտարի բարձրանում են։ Առաջին հայացքից թվում է, թե դա վերաբերում է միայն սննդամթերքին։ Իրականում այդպես չէ։ ...ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
Ժողովրդական երգիչ Համլետ Գեւորգյանը «Sonicbids» հանրահայտ միջազգային ընկերության երգիչների ինտերնետային մրցույթում գրավել է առաջին տեղը: Մրցույթում Հ.Գեւորգյանին ներկայացրել է «Armenian music center» ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 17-19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, ...ԼՈՒՍԱՎՈՐ ԵՐԵՎԱՆԸ ԱՅԼԵՎՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 4
Երեւանի 2004-07թթ. սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրույթները, որ ներկայացնում են համայնքային եւ համաքաղաքային քառամյա ծրագրերն ու ուղղությունները, գրեթե ամբողջությամբ կատարված է
Համաձայն Երեւանի ...ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՍ Է ԹԵՔՈՒՄ ԴՈԼԱՐԻՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Սպասվո՞ւմ է արդյոք կանաչ ապոկալիպսիս
Այնքան էժան, որքան ներկայումս է, ամերիկյան դոլարը չի եղել երբեք։ 1 եվրոյի դիմաց տալիս են արդեն 1,45 դոլար։ Հայաստանում դոլարը 320 դրամից էլ պակաս արժե։
Ինչպես ...ՍԿՍՎԵԼ Է
Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլու նկատմամբ դատավարությունը: Տեղական օրենքներին համապատասխան՝ դատաքննությունը կարելի է վարել նաեւ մեղադրյալի ...ԱՄՆ-Ը ԿՈՉ Է ԱՐԵԼ
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մաքկորմակը հայտարարել է, որ Ջորջ Բուշի վարչակազմը դրական քայլ է համարում Վրաստանում արտակարգ դրության չեղյալ հայտարարումը եւ վրացական իշխանությունների ...ԻՐԱՆԸ ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆԻ
Իրանը պատասխանել է Ատոմային էներգիայի միջազգային գործունեության (ՄԱԳԱՏԷ) շատ հարցերի, բայց չի դադարեցրել ուրանի հարստացման գործունեությունը: Սրանք են Իրանի «միջուկային դոսյեի» վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր ...«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հենց այնտեղ, որտեղ սկսվել էր
Պատմությունից հայտնի է, որ Բոեմունդը՝ Խաչակրաց առաջին արշավանքի չորս առաջնորդներից մեկը, Վրաստանի ներկայիս դրոշը հիշեցնող դրոշի ներքո գնում էր ազատագրելու Երուսաղեմը։ Բայց ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որն իր քաղաքական նշանակությամբ ու հնարավոր հետեւանքներով գրեթե իր նախադեպը չունի Հարավային Կովկասի վերջին երկու դարերի պատմության մեջ. Հայաստանի ...ԹՎԵՐՆ ԻՆՔՆԻՆ ԽՈՍՈՒՆ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպիսին էին դրանք 10 տարի առաջ
Ավարտվեցին 2008թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Պատգամավորների առաջարկությունների հիման վրա լրամշակելով, կառավարությունը, քննարկումների ավարտից առնվազն չորս ...ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԲՅՈՒՋԵՆ ԳՐՈՀԱՅԻՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2008 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ իր տեսակետները երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ։
Ըստ նրա. «Այս բյուջեի նախագիծը էականորեն տարբերվում ...226 ԲԳՎ-ՆԵՐ՝ ԲՌՆԱԳԱՂԹԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Երեկ Կոտայքի մարզպետարանում բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) հանձնվեցին ժամանակավոր կացարաններում բնակվող 226 ընտանիքների, որոնք ժամանակին հարկադրված բռնագաղթել են Ադրբեջանից
Կոտայքի մարզի Աբովյանի ...ԻՆՔՆԱՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 2
Դեռեւս երկու տարի առաջ մաքսային պետական կոմիտեն փորձնական կարգով համակարգում ներդրեց ինքնահայտարարագրման մեթոդը, եւ շատ կարճ ժամանակ անց այն ապացուցեց իր արդյունավետությունը:
Միջազգային ճանապարհային ...ԻՐԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԵՐԻ ՀԵՏ «ՉԵՆ ԽՈՍՈՒՄ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
«ՍԻԼ» կոնցեռնի եւ «Գյումրիի» ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «Չապ» կազմակերպության նկատմամբ Հարկայինի կողմից ձեռնարկված «քաղաքական հետապնդումների» վերաբերյալ իր դիրքորոշումները երեկ ներկայացրեց ՀՊԾ ...ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ «Օրինաց երկրի») ավանդական ճեպազրույցների շրջանակներում հանդիպեցին լրագրողների հետ։
Ինչպես հայտնի է, նախօրեին Սոցիալ-դեմոկրատական ...ՄԵԿ ՄԱՐԴ՝ ՄԵԿ ՁԱՅՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸնտրությունների կգնանք նոր օրենսգրքով Երեկ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ «Օրինաց երկրի») ավանդական ճեպազրույցների շրջանակներում հանդիպեցին լրագրողների հետ։ Նրանք ...ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
Հատվածներ դատավճռից
Առանձին քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց վրա հարձակումներ գործելու, վերջիններիս կողմից իրենց ծառայական պարտքը կատարելու կապակցությամբ նրանց սպանելու եւ այլ հանցագործությունների ...«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 12
Վերջին ժամանակներս մեզանում կտրուկ ավելացել է շառլատանական ամենատարբեր հոսանքների թիվը։ Օրինակ, հայտնվել է շառլատանության արտաքուստ բավական բարեկերպ տարատեսակ. այսպես կոչված՝ «լեւոնաթերապիան»։ Խոսակցությունը ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՏՔԸ
Սպորտը եւ կրոնը վաղուց անբաժան ուղեկիցներ են դարձել։ Մարզիկների հավատքի դրսեւորմանը հաճախ ենք ականատես լինում տարբեր մրցումների ժամանակ։ Հանրահայտ մարզիկների օրինակով, ստորեւ կփորձենք ներկայացնել, թե ...ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ ԱՆՇԼԱԳ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Պորտուգալիա-Հայաստան «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարի առաջին ենթախմբի հանդիպման գրեթե բոլոր՝ 30 հազար տոմսերը, արդեն վաճառվել են: Ըստ Պորտուգալիայի մամուլի վերլուծության՝ միայն Հայաստանի թիմին հաղթելու ...ԼՈՂԻ ԱԽՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 1Հայաստանի լողորդ Միքայել Քոլոյանը, հանդես գալով Մոսկվայում տեղի ունեցած լողի աշխարհի գավաթի մրցաշարում, 55 մասնակցի մեջ զբաղեցրեց 18-րդ տեղը՝ հանդես գալով ազատ ոճ մրցաձեւի 50,100 եւ 100 մ մրցատարածքներում: ...ՄԱՏ՝ ՌԻՆԳՈՒՄ
Բեռլինցի 37-ամյա ոստիկան Ֆրանկ Շտոլդտը դարձավ կիսածանր քաշային կարգում չեսբոքսինգի աշխարհի չեմպիոն՝ վճռական մենամարտում հաղթելով դեղագործական ընկերության մենեջեր Դեւիդ Դեպտոյին։ 1200 հանդիսատեսի ներկայությամբ ...ՈՉ-ՈՔԻ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ֆրանսիայի երիտասարդ ֆուտբոլիստների հետ Ֆրանսիայում նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ընկերական խաղում: Առաջին խաղակեսում հաշիվը բացել ...ԲԱՑՎԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Արեւային քաղաքի առասպելը՝ իրականություն
«Երեւանը քաղաքաշինական տեսանկյունից այժմ ունի երկու այցեքարտ՝ Հանրապետության հրապարակը եւ Հյուսիսային պողոտան»,- երեկ հայտարարեց հանրապետության նախագահ ՌՈԲԵՐՏ ...Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 6
Ղարաբաղը հանձնելու համար
Երեկ Լ.Տեր-Պետրոսյանն ու նրան սատարողների կամպանիան երկրորդ միտինգը անցկացրին Թատերական հրապարակում։ Հենց սկզբից ակնհայտ դարձավ, որ անցած օրերին արմատական ակտիվիստների ջանքերով ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ուսանողության միջազգային օրվա առիթով վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունեց Հայաստանի պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ յոթանասուն ուսանողների:
«Ինչո՞ւ եմ այսօր ձեզ ...ԱԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԻ ԱՌՆՉՎՈՒՄ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի նոյեմբերի 15-ին տարածած հայտարարությունը, թե իբր արմատական դիրքորոշում ունեցող անձանց նկատմամբ ճնշումներ են կիրառվում ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ
Սեփ. լրտվ. 1Երեկ Հյուսիսային պողոտայի բացումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նաեւ նախօրեին անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ...ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՍՆԱՆԿ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
Սեփ. լրտվ.«Վերջին տասը տարիներին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն պնդումները, թե Հայաստանը չի կարող դիմանալ նավթի պաշարների վրա հիմնված Ադրբեջանի տնտեսական աճի ճնշմանը, ...ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ ԲԱՆԴԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Երեկվա միտինգի առանցքային թեմաներից մեկը երկրում օրինականություն եւ արդարություն հաստատելու, քաղաքական հետապնդումները դադարեցնելու պահանջն էր։ Ինքնին կարգախոսներն, անշուշտ, գեղեցիկ են։ Այլ հարց է, թե ...ԸՆՏՐՎԵԼՈՒ Է ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հարկայինի կողմից անցկացվող ստուգումների շուրջ վերջին ժամանակներս բարձրացված վայնասունին անդրադառնալով, ՀՊԾ ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ երեկ նշեց. «Կա երկու տարբերակ. աղմուկը հիմք ընդունել եւ հարկերը չգանձել։ ...
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1861 Վախճանվեց բանասեր Գևորգ Հախվերդյանը: (Ծնվ. 1818թ.-ին):
- 1928 Երևանում բացվում է Հայաստանի կոլտնտեսությունների առաջին համագումարը:
- 1937 Թիֆլիսում վախճանվեց գրող Հակոբ Հակոբյանը: (Ծնվ. 1866թ.-ին, (Գանձակ) Ելիզավետպոլում):
- 1957 Շահագործման է հանձնվում Երևան-Ախտա (այժմ Հրազդան) երկաթուղագիծը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

