
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՏՔԸ
- Սպորտը եւ կրոնը վաղուց անբաժան ուղեկիցներ են դարձել։ Մարզիկների հավատքի դրսեւորմանը հաճախ ենք ականատես լինում տարբեր մրցումների ժամանակ։ Հանրահայտ մարզիկների օրինակով, ստորեւ կփորձենք ներկայացնել, թե ո՞վ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս են համադրում մասնագիտական պարտականությունների կատարումը Բարձրյալի նկատմամբ հավատքի հետ։

Ինչպես հայտնի է, Հռոմի նախկին պապ Հովհաննես Պողոս Երկրորդը երիտասարդ տարիներին դարպասապահ է եղել եւ նույնիսկ որոշակի հաջողությունների հասել։ Դառնալով կաթոլիկ եկեղեցու առաջնորդ՝ նա մեծ տեղ էր հատկացնում հանրահայտ մարզիկների հետ շփմանը։
Հաճախ մրցումների կազմակերպիչներն էլ ընդառաջում են մարզիկներին։ Մասնավորապես Պեկինի օլիմպիական ավանում հատուկ կառույց է հատկացվել կրոնական ծիսակարգերի համար։ Ընդ որում՝ այն նախատեսված է տարբեր կրոնական ուղղություններ դավանող մարզիկների համար։ Իսկ այժմ թեմային առնչվող առավել ուշագրավ իրադարձությունների մասին։
ՓԱՐԱՋԱ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՄԱՐ
Մահմեդական մարզիկները, կարելի է ասել, որոշակիորեն ազատ են իրենց մարզական կերպարում։ Իսկ ահա մարզուհիների կյանքը քաղցր չես անվանի։ Մոտավորապես 5 տարի առաջ Քաթարի շեյխերը «Նայք» եւ «Ադիդաս» ընկերություններին կանանց հատուկ մարզազգեստ պատվիրեցին։ Ընդ որում՝ պատվերը կատարվեց «աշխարհի բոլոր մահմեդական կանանց անունից» ձեւակերպմամբ։ Նորույթը փորձարկեցին հարեւան Քուվեյթում։ Կին ֆուտբոլիստներին բաժանեցին փարաջաներ՝ թիկունքին նշված համապատասխան համարներով։ Դրանք գլխից մինչեւ ոտնաթաթը ծածկում էին մարզուհիներին։ Մոլեռանդ մահմեդականները պնդում էին, որ կանայք միայն այդ հանդերձանքով ֆուտբոլ պետք է խաղան։ Հակառակ պարագայում իբր Ալլահի զայրույթը կբերեն ողջ երկրի վրա։ Միայն Քուվեյթի կանանց իրավապաշտպան կազմակերպությունների միջամտությունից հետո անհեթեթ քայլը կասեցվեց, եւ մարզուհիներին թույլատրվեց խաղադաշտ դուրս գալ նորմալ հանդերձանքով, միայն թե անդրավարտիքները ավելի շուտ տաբատ էին հիշեցնում։ Իսկ համարակալած փարաջաները նրանց հանձնեցին որպես հուշանվեր։
«ՍԵՎ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ» ՄՈՀԱՄԵԴ ԱԼԻՆ
Չի կարելի ասել, թե մարզիկների շրջանում գերիշխում են մահմեդականները, սակայն հաճախ հենց այս կրոնի ներկայացուցիչներն են պատմության մեջ մնայուն անմոռանալի արարքներ գործում։ 1960 թվականին տակավին անհայտ բռնցքամարտիկ Քասյուս Քլեյը օլիմպիական չեմպիոն դարձավ կիսածանր քաշային կարգում։ Բայց վերադառնալով ԱՄՆ, նա իր ոսկե մեդալը ցուցադրաբար գետը նետեց՝ դրանով իսկ իր բողոքը հայտնելով ռասայական խտրականության դեմ։ Չորս տարի անց Քլեյը տեղափոխվեց պրոֆեսիոնալ ռինգ եւ մահմեդականութուն չընդունեց։ Այդ առիթով նա նոր անուն վերցրեց եւ, դառնալով Մոհամեդ Ալի, այդ անունով էլ մնաց սպորտային տարեգրության էջերում։ Անվանափոխությունը բռնցքամարտիկը բացատրեց նրանով, որ չի ցանկանում կրել մի անուն, որը նրա նախնիներին տվել են սպիտակ ստրկատերերը։ Ալին միանգամից անդամագրվեց «Սեւ մահմեդականներ» արմատական կազմակերպությանը, որը, ի թիվս այլ սահմանափակումների, արգելում էր նաեւ բռնցքամարտով զբաղվել։ Բացառություն արվեց միայն Ալիի եւ նրա կրտսեր եղբոր համար։
Արդեն 80-ականներին նշված կազմակերպության անդամ դարձավ մեկ այլ հռչակավոր մարզիկ՝ բասկետբոլիստ Լյու Ալսինդորը, որը կրոնափոխությունից հետո ընդունեց Քարիմ Աբդուլ-Ջաբար անունը եւ դրանով էլ հետագայում հայտնի դարձավ պրոֆեսիոնալ բասկետբոլում։
Տխրահռչակ Մայք Թայսոնը համակրում էր քրիստոնեական կրոնական ուղղություններից մեկին եւ նույնիսկ ծրագրում էր բարեգործական ուղեւորություններ կատարել Բոսնիա եւ Ռուանդա։ Սակայն, բռնաբարության մեղադրանքով հայտնվելով բանտում, Թայսոնը նախապատվությունը տվեց մահմեդականությանը եւ վերցրեց Մալիկ Աբդուլ-Ազիզ անունը։ 2005 թվականին նա այցելեց Չեչնիա, հայտարարելով, որ եկել է խաղաղության առաքելությամբ եւ աղոթում է, որ պատերազմը վերջապես ավարտվի։ Հավատքը, սակայն, Թայսոնին չի խանգարում տարբեր առիթներով անընդհատ խախտել օրենքը։
ԻՏԱԼԱՑԻ ՄԵԾ ԲՈՒԴԴԻՍՏԸ
Հանրահայտ ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոն իրական հավատքի եկավ ծանր վնասվածքից հետո, որը նա ստացել էր դեռ 18 տարեկանում։ Դա տեղի էր ունեցել Ֆլորենցիայում, ուր, որքան էլ տարօրինակ հնչի, բավական շատ են Բուդդային պաշտողները։ Տարիներ անց Բաջոյի խորհրդով բուդդայականություն ընդունեց նաեւ ֆրանսիացի դարպասապահ Սեբաստյան Ֆրեյը։ Տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ չվարանեցին հետեւել իրենց կուռքի օրինակին, եւ այսօր 30 հազար իտալացիներ պաշտոնապես բուդդայական են դարձել։
ՇԱԲԱԹ ՕՐԵՐԸ ՉԵՆՔ ԽԱՂՈՒՄ
Սպորտի եւ մարզիկների վրա ուղղակի ազդեցություն է թողնում նաեւ հուդայականությունը։ Ինչպես հայտնի է, ցանկացած հավատացյալ հրեայի համար շաբաթ օրը արգելված է աշխատել կամ որեւէ ակտիվ գործունեություն ծավալել։ Արգելքների կարգին է դասվում անգամ էլեկտրականություն միացնելը կամ անջատելը։ Հայտնի են շատ դեպքեր, երբ հրեա մարզիկների կամ Իսրայելի թիմերի խնդրանքով վերանայվել է շաբաթ օրը նախատեսված մրցումների խաղացանկը։
ԱՍՏԾՈՒՑ ՎԱԽԵՑԻ՛Ր, ԼՈԲԱՆՈՎՍԿԻ
Անհավատալի է, բայց Խորհրդային Միությունում էլ կային կրոնամոլ մարզիկներ։ Նրանցից թերեւս ամենահանրահայտը ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի ռմբարկու Էդուարդ Մալաֆեեւն էր, որը յուրաքանչյուր խաղից առաջ առիթը բաց չէր թողնում եկեղեցի այցելելու եւ մոմ վառելու համար։ Ասում են՝ 1982-ին, երբ Մինսկի «Դինամոն» նրա գլխավորությամբ ԽՍՀՄ չեմպիոն դարձավ, մարզիչից անբաժան է եղել Աստվածաշունչը։ Մալաֆեեւի ղեկավարությամբ խորհրդային հավաքականը հեշտությամբ հաշվեհարդար էր տեսնում աշխարհի ուժեղագույն ընտրանիների թիմերի հետ։ Իսկ 1986թ. աշխարհի առաջնության նախօրեին ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն անսպասելիորեն որոշեց հավաքականի ղեկը փոխանցել կիեւցի Վալերի Լոբանովսկուն։ Այդ ժամանակ է, որ Մալաֆեեւը համարելով, որ ուկրաինացի մասնագետը անազնիվ է վարվել իր հանդեպ, արտաբերեց մի արտահայտություն, որը գրեթե թեւավոր դարձավ. «Աստծուց վախեցի՛ր, Լոբանովսկի»։
ՏՐԵՏՅԱԿԸ ԱՂՈԹՈՒՄ ԷՐ ՀԵՆՑ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ
Հոկեյի հռչակավոր դարպասապահ Վլադիսլավ Տրետյակը աշխատում էր ցույց չտալ իր հավատացյալ լինելը։ Նա պատմում է, որ Աստծուն սկսել է հավատալ 70-ականների վերջին, երբ մի առիթով այցելել է Սերգիեւ Տրոյիցայի եկեղեցի։ Դարպասապահը նշում է, որ դրանից հետո սահադաշտ դուրս գալիս անպատճառ խաչակնքվել է, սակայն մասնագիտական մեծ ձեռնոցը թույլ է տվել ձեռքի շարժումը թաքցնել ամենատես հեռուստախցիկներից։
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Արմատական-հհշական այրերի սիրած զբաղմունքը, ինչպես հայտնի է, ընդդիմախոսներին միակողմանի, այսինքն՝ անպատասխան հայհոյելն է։ Իսկ եթե, բան է, պատահեց, ու «քննադատության թիրախը» հանկարծ թեկուզ հպանցիկ արձագանքեց ...ԱՆՋՐՊԵՏԱՄԻՋՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԲԵՐԴ ԲԱԲԱՅԱՆ
Սիրելի ընթերցող, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձամբ ես քո նկատմամբ մեծ հարգանք եմ տածում եւ այլեւս չեմ կարող հանդուրժել այն անջրպետը, որ գոյացել է գրողի եւ ընթերցողի միջեւ, ուզում եմ արժանավորիդ ...ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան օրերս կատարած այցելության ժամանակ ավստրիական հանձնախումբը՝ կազմված «Վեստիջիա» համալսարանի ներկայացուցիչներից, դոկտոր, պրոֆեսոր ...ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի Մոսկովյան եւ Մաշտոցի պողոտաներին հարող այգում գալիք տարի կտեղադրվի աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանը: Ինչպես տեղեկացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, հուշարձանի հեղինակն ...ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԲԱԺԱՆՎԵԼ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Թաղման արարողության շուրջ է մեր հարցազրույցը ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ
-Հայաստանյան այսօրվա իրականությունից մեզ հայտնի թաղման արարողություններն արդյոք շարունակությո՞ւնն են ազգային ավանդույթի։ ...ԱՐԴՅՈ՞Ք ՄԻԱՅՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆ Է ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչ է կատարվում ոչ պարենային ապրանքների շուկայում
Սպառողական ապրանքների շուկայում գները տարեցտարի բարձրանում են։ Առաջին հայացքից թվում է, թե դա վերաբերում է միայն սննդամթերքին։ Իրականում այդպես չէ։ ...ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
Ժողովրդական երգիչ Համլետ Գեւորգյանը «Sonicbids» հանրահայտ միջազգային ընկերության երգիչների ինտերնետային մրցույթում գրավել է առաջին տեղը: Մրցույթում Հ.Գեւորգյանին ներկայացրել է «Armenian music center» ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 17-19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, ...ԼՈՒՍԱՎՈՐ ԵՐԵՎԱՆԸ ԱՅԼԵՎՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 4
Երեւանի 2004-07թթ. սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրույթները, որ ներկայացնում են համայնքային եւ համաքաղաքային քառամյա ծրագրերն ու ուղղությունները, գրեթե ամբողջությամբ կատարված է
Համաձայն Երեւանի ...ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՍ Է ԹԵՔՈՒՄ ԴՈԼԱՐԻՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Սպասվո՞ւմ է արդյոք կանաչ ապոկալիպսիս
Այնքան էժան, որքան ներկայումս է, ամերիկյան դոլարը չի եղել երբեք։ 1 եվրոյի դիմաց տալիս են արդեն 1,45 դոլար։ Հայաստանում դոլարը 320 դրամից էլ պակաս արժե։
Ինչպես ...ՍԿՍՎԵԼ Է
Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլու նկատմամբ դատավարությունը: Տեղական օրենքներին համապատասխան՝ դատաքննությունը կարելի է վարել նաեւ մեղադրյալի ...ԱՄՆ-Ը ԿՈՉ Է ԱՐԵԼ
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մաքկորմակը հայտարարել է, որ Ջորջ Բուշի վարչակազմը դրական քայլ է համարում Վրաստանում արտակարգ դրության չեղյալ հայտարարումը եւ վրացական իշխանությունների ...ԻՐԱՆԸ ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆԻ
Իրանը պատասխանել է Ատոմային էներգիայի միջազգային գործունեության (ՄԱԳԱՏԷ) շատ հարցերի, բայց չի դադարեցրել ուրանի հարստացման գործունեությունը: Սրանք են Իրանի «միջուկային դոսյեի» վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր ...«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հենց այնտեղ, որտեղ սկսվել էր
Պատմությունից հայտնի է, որ Բոեմունդը՝ Խաչակրաց առաջին արշավանքի չորս առաջնորդներից մեկը, Վրաստանի ներկայիս դրոշը հիշեցնող դրոշի ներքո գնում էր ազատագրելու Երուսաղեմը։ Բայց ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որն իր քաղաքական նշանակությամբ ու հնարավոր հետեւանքներով գրեթե իր նախադեպը չունի Հարավային Կովկասի վերջին երկու դարերի պատմության մեջ. Հայաստանի ...ԹՎԵՐՆ ԻՆՔՆԻՆ ԽՈՍՈՒՆ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպիսին էին դրանք 10 տարի առաջ
Ավարտվեցին 2008թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Պատգամավորների առաջարկությունների հիման վրա լրամշակելով, կառավարությունը, քննարկումների ավարտից առնվազն չորս ...ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԲՅՈՒՋԵՆ ԳՐՈՀԱՅԻՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2008 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ իր տեսակետները երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ։
Ըստ նրա. «Այս բյուջեի նախագիծը էականորեն տարբերվում ...226 ԲԳՎ-ՆԵՐ՝ ԲՌՆԱԳԱՂԹԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Երեկ Կոտայքի մարզպետարանում բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) հանձնվեցին ժամանակավոր կացարաններում բնակվող 226 ընտանիքների, որոնք ժամանակին հարկադրված բռնագաղթել են Ադրբեջանից
Կոտայքի մարզի Աբովյանի ...ԻՆՔՆԱՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 2
Դեռեւս երկու տարի առաջ մաքսային պետական կոմիտեն փորձնական կարգով համակարգում ներդրեց ինքնահայտարարագրման մեթոդը, եւ շատ կարճ ժամանակ անց այն ապացուցեց իր արդյունավետությունը:
Միջազգային ճանապարհային ...ԻՐԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԵՐԻ ՀԵՏ «ՉԵՆ ԽՈՍՈՒՄ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
«ՍԻԼ» կոնցեռնի եւ «Գյումրիի» ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «Չապ» կազմակերպության նկատմամբ Հարկայինի կողմից ձեռնարկված «քաղաքական հետապնդումների» վերաբերյալ իր դիրքորոշումները երեկ ներկայացրեց ՀՊԾ ...ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ «Օրինաց երկրի») ավանդական ճեպազրույցների շրջանակներում հանդիպեցին լրագրողների հետ։
Ինչպես հայտնի է, նախօրեին Սոցիալ-դեմոկրատական ...ՄԵԿ ՄԱՐԴ՝ ՄԵԿ ՁԱՅՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸնտրությունների կգնանք նոր օրենսգրքով Երեկ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ «Օրինաց երկրի») ավանդական ճեպազրույցների շրջանակներում հանդիպեցին լրագրողների հետ։ Նրանք ...ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
Հատվածներ դատավճռից
Առանձին քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց վրա հարձակումներ գործելու, վերջիններիս կողմից իրենց ծառայական պարտքը կատարելու կապակցությամբ նրանց սպանելու եւ այլ հանցագործությունների ...«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 12
Վերջին ժամանակներս մեզանում կտրուկ ավելացել է շառլատանական ամենատարբեր հոսանքների թիվը։ Օրինակ, հայտնվել է շառլատանության արտաքուստ բավական բարեկերպ տարատեսակ. այսպես կոչված՝ «լեւոնաթերապիան»։ Խոսակցությունը ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՏՔԸ
Սպորտը եւ կրոնը վաղուց անբաժան ուղեկիցներ են դարձել։ Մարզիկների հավատքի դրսեւորմանը հաճախ ենք ականատես լինում տարբեր մրցումների ժամանակ։ Հանրահայտ մարզիկների օրինակով, ստորեւ կփորձենք ներկայացնել, թե ...ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ ԱՆՇԼԱԳ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Պորտուգալիա-Հայաստան «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարի առաջին ենթախմբի հանդիպման գրեթե բոլոր՝ 30 հազար տոմսերը, արդեն վաճառվել են: Ըստ Պորտուգալիայի մամուլի վերլուծության՝ միայն Հայաստանի թիմին հաղթելու ...ԼՈՂԻ ԱԽՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 1Հայաստանի լողորդ Միքայել Քոլոյանը, հանդես գալով Մոսկվայում տեղի ունեցած լողի աշխարհի գավաթի մրցաշարում, 55 մասնակցի մեջ զբաղեցրեց 18-րդ տեղը՝ հանդես գալով ազատ ոճ մրցաձեւի 50,100 եւ 100 մ մրցատարածքներում: ...ՄԱՏ՝ ՌԻՆԳՈՒՄ
Բեռլինցի 37-ամյա ոստիկան Ֆրանկ Շտոլդտը դարձավ կիսածանր քաշային կարգում չեսբոքսինգի աշխարհի չեմպիոն՝ վճռական մենամարտում հաղթելով դեղագործական ընկերության մենեջեր Դեւիդ Դեպտոյին։ 1200 հանդիսատեսի ներկայությամբ ...ՈՉ-ՈՔԻ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ֆրանսիայի երիտասարդ ֆուտբոլիստների հետ Ֆրանսիայում նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ընկերական խաղում: Առաջին խաղակեսում հաշիվը բացել ...ԲԱՑՎԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Արեւային քաղաքի առասպելը՝ իրականություն
«Երեւանը քաղաքաշինական տեսանկյունից այժմ ունի երկու այցեքարտ՝ Հանրապետության հրապարակը եւ Հյուսիսային պողոտան»,- երեկ հայտարարեց հանրապետության նախագահ ՌՈԲԵՐՏ ...Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 6
Ղարաբաղը հանձնելու համար
Երեկ Լ.Տեր-Պետրոսյանն ու նրան սատարողների կամպանիան երկրորդ միտինգը անցկացրին Թատերական հրապարակում։ Հենց սկզբից ակնհայտ դարձավ, որ անցած օրերին արմատական ակտիվիստների ջանքերով ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ուսանողության միջազգային օրվա առիթով վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունեց Հայաստանի պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ յոթանասուն ուսանողների:
«Ինչո՞ւ եմ այսօր ձեզ ...ԱԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԻ ԱՌՆՉՎՈՒՄ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի նոյեմբերի 15-ին տարածած հայտարարությունը, թե իբր արմատական դիրքորոշում ունեցող անձանց նկատմամբ ճնշումներ են կիրառվում ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ
Սեփ. լրտվ. 1Երեկ Հյուսիսային պողոտայի բացումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նաեւ նախօրեին անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ...ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՍՆԱՆԿ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
Սեփ. լրտվ.«Վերջին տասը տարիներին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն պնդումները, թե Հայաստանը չի կարող դիմանալ նավթի պաշարների վրա հիմնված Ադրբեջանի տնտեսական աճի ճնշմանը, ...ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ ԲԱՆԴԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Երեկվա միտինգի առանցքային թեմաներից մեկը երկրում օրինականություն եւ արդարություն հաստատելու, քաղաքական հետապնդումները դադարեցնելու պահանջն էր։ Ինքնին կարգախոսներն, անշուշտ, գեղեցիկ են։ Այլ հարց է, թե ...ԸՆՏՐՎԵԼՈՒ Է ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հարկայինի կողմից անցկացվող ստուգումների շուրջ վերջին ժամանակներս բարձրացված վայնասունին անդրադառնալով, ՀՊԾ ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ երեկ նշեց. «Կա երկու տարբերակ. աղմուկը հիմք ընդունել եւ հարկերը չգանձել։ ...
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1861 Վախճանվեց բանասեր Գևորգ Հախվերդյանը: (Ծնվ. 1818թ.-ին):
- 1928 Երևանում բացվում է Հայաստանի կոլտնտեսությունների առաջին համագումարը:
- 1937 Թիֆլիսում վախճանվեց գրող Հակոբ Հակոբյանը: (Ծնվ. 1866թ.-ին, (Գանձակ) Ելիզավետպոլում):
- 1957 Շահագործման է հանձնվում Երևան-Ախտա (այժմ Հրազդան) երկաթուղագիծը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

