
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
- Հատվածներ դատավճռից

Առանձին քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց վրա հարձակումներ գործելու, վերջիններիս կողմից իրենց ծառայական պարտքը կատարելու կապակցությամբ նրանց սպանելու եւ այլ հանցագործությունների կատարման նպատակով 1992թ. ամռանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ, հովանավորությամբ եւ աջակցությամբ, Արմեն Տեր-Սահակյանը կազմակերպել եւ ղեկավարել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որը գործել է մինչեւ բանդայի անդամների ձերբակալումը՝ 1998թ.։
1992թ. հունիս-օգոստոս ամիսների ընթացքում նա բանդայի կազմում հավաքագրել եւ ընդգրկել է 12 հոգու՝ այդ թվում` նաեւ սույն քրեական գործով ամբաստանյալներին։ Այնուհետեւ, 1994թ. բանդան վերակազմել եւ համալրել է նոր անդամներով։
1992-1998թթ. ընթացքում, հանդիսանալով բանդայի պարագլուխ եւ գործելով հանցավոր խմբավորման կազմում, նա ղեկավարել է բանդան եւ դրա հանցավոր գործունեությունը. այն զինել է տարատեսակ հրազենով եւ ռազմամթերքով, ապահովել ավտոմեքենաներով, տրամադրել է դրանք բանդայի անդամներին որպես հանցագործությունների կատարման գործիքներ եւ միջոցներ, ձեռնարկել է միջոցառումներ բանդայի գոյության եւ հանցավոր գործունեության գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, պահպանել բանդայի համամբվածությունը, կայունությունը եւ կարգապահությունը, մշակել հանցագործությունների կատարման պլանները, բանդայի անդամների միջեւ կատարել դերաբաշխում. իրականացրել բանդայի ողջ հանցավոր գործունեության ու կոնկրետ կատարվող հանցագործությունների ղեկավարումը, ապահովելով դրանց իրականացումը։
Այդ եղանակով նա բանդայի միջոցով կազմակերպել եւ իրագործել է բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ ավազակային հարձակումներ, շորթումներ, ինչպես նաեւ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություններ ու սպանության փորձեր, կազմակերպել եւ իրականացրել է միջոցառումներ հանցագործությունների բացահայտումը կանխելու, հանցակիցներին, հանցագործությունների հետքերը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները պարտակելու ուղղությամբ եւ հովանավորելով բանդայի անդամներին, նրանց հնարավորություն է ընձեռել գործելու առանձին հանդգնությամբ եւ անպատժելիության համոզմամբ։
Բանդան կազմակերպելիս, Արմեն Տեր-Սահակյանը 1992թ. հունիս-օգոստոս ամիսներին, դրա կազմում ընդգրկել է Ալիկ եւ Մարզպետ Գրիգորյաններին, Արշակ Շուխյանին, ինչպես նաեւ Սուրեն Հարությունյանին, Արթուր Ալոյանին, Իսրայել Սարգսյանին, Կամո Նարիբեկյանին, Աղասի Ավետիսյանին, Ավագ Դավթյանին, Գեւորգ Դարբինյանին, Հայկազ Աշխատոյանին, որոնց տեղեկացրել է, որ իրենց խումբը ստեղծված է ՀՀՇ ղեկավարության եւ դրան հարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց հատուկ հանձնարարությունները կատարելու եւ համապատասխան առաջադրանք ստանալու դեպքում՝ որոշակի անձանց սպանելու նպատակով։
1992-94թթ. ընթացքում Արմեն Տեր-Սահակյանը՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ, իր ղեկավարած բանդայի միջոցով կազմակերպել եւ իրագործել է Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի եւ ՀՀ երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանությունները, որոնք բանդայի անդամները Արմեն Տեր-Սահակյանի ղեկավարությամբ նախապատրաստել եւ վերջինիս կողմից տրամադրված հրազենի գործադրմամբ իրականացրել են համապատասխանաբար 1992թ. սեպտեմբերի 18-ին եւ 1993թ. մայիսի 3-ին, իսկ 1994թ. մայիս ամսից բանդայի միջոցով նախապատրաստել են ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի սպանությունը, որի նկատմամբ 1994թ. հունիսի 2-ին հրազենի գործադրմամբ կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ։ Նշված բոլոր դեպքերում Արմեն Տեր-Սահակյանն ու բանդայի մյուս անդամները, տեղյակ լինելով, գիտակցել են, որ սպանությունը կատարում են տուժողների կողմից իրենց ծառայական պարտքը կատարելու կապակցությամբ։
Ի սկզբանե, Վանո Սիրադեղյանի միջոցով, Արմեն Տեր-Սահակյանի բանդային, ՀՀՇ վարչության շենքում տրամադրվել է առանձնասենյակ, որը եւ օգտագործվել է որպես բանդայի հավաքատեղի։
Միաժամանակ, բանդան զինելու նպատակով Վանո Սիրադեղյանը ապօրինի կերպով, առանց որեւէ ձեւակերպման, Արմեն Տեր-Սահակյանին է տրամադրել «ԱԿ-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ հրազեն, որը վերջինս ապօրինի կերպով, առանց համապատասխան թույլտվության, պահել է իր բնակարանում եւ բանդայի անդամներին տեղեկացրել, որ այդ ինքնաձիգն իրեն նվիրել է անձամբ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը։
Նույն նպատակով, ինչպես նաեւ բանդայի քողարկման նկատառումով, Արմեն Տեր-Սահակյանն ու բանդայի անդամներ Կամո Նարիբեկյանը, Ավագ Դավթյանը, Ալիկ Գրիգորյանը եւ Արթուր Ալոյանը ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի կողմից ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին տրված ցուցումով, 1992թ. հուլիսի 24-ին ձեւականորեն հրամանագրվել են ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում (ՄՀՆՋ) որպես միլիցիոներներ եւ օգոստոսի 11-ին նրանց տրամադրվել է հաշվեցուցակային հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի հինգ ատրճանակ եւ դրանցից կրակ արձակելու համար նախատեսված 16-ական փամփուշտ՝ երկու պահունակով, ընդ որում, ՄՀՆՋ հերթապահ մասի զենքերի հաշվառման մատյանում այդ առթիվ կատարվել է համապատասխան գրառում եւ Արմեն Տեր-Սահակյանի, Ալիկ Գրիգորյանի, Արթուր Ալոյանի, Կամո Նարիբեկյանի ու Ավագ Դավթյանի ազգանունների դիմաց նշվել է, որ նրանք հանդիսանում են «նախարարի թիկնապահներ»։
1992թ. օգոստոսի կեսերին, Արմեն Տեր-Սահակյանը, ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանից հանձնարարություն է ստացել բանդայի միջոցով իրագործել Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությունը։
Վանո Սիրադեղյանի տված հանձնարարության մասին նա նույն օրը հայտնել է ՀՀՇ վարչության զենքի առանձնասենյակում հավաքված բանդայի անդամներին եւ այն կատարելու նպատակով կազմակերպել ու ղեկավարել է սպանության նախապատրաստությունն ու կատարումը, որին ուղղված գործողություններին ընդգրկել է նախ Իսրայել Սարգսյանին ու Կամո Նարիբեկյանին, ապա նաեւ Արշակ Շուխյանին, Սուրեն Հարությունյանին, Ալիկ Գրիգորյանին, Արթուր Ալոյանին եւ Աղասի Ավետիսյանին։ Բանդայի անդամների հետ համատեղ մշակելով հանցագործությունն իրականացնելու համար գործողությունների պլանը եւ նրանց միջեւ կատարելով դերաբաշխում հանձնարարել է ճշտել Հովհաննես Սուքիասյանի բնակության եւ աշխատանքի վայրը, օրակարգը, օգտագործվող ավտոմեքենան, երթուղիները եւ անհրաժեշտ այլ տեղեկություններ, ինչպես նաեւ կատարել են ավազակային հարձակում սպանության ժամանակ օգտագործելու համար որեւէ ավտոմեքենա հափշտակելու նպատակով։ Որպես սպանության գործիք օգտագործելու նպատակով նա բանդայի անդամներին տրամադրել է Վանո Սիրադեղյանի տված «ԱԿ-74» եւ ռուսական զորամասից հափշտակված «ԱԿՍ-74» տեսակի երկու ինքնաձիգ հրազենը։
Սպանության առաջադրանքը կատարելու նպատակով բանդայի վերոհիշյալ անդամները շուրջ մեկ ամիս իրականացրել են համապատասխան գործողություններ, այդ թվում՝ մի քանի անգամ մեկնել են Աշտարակ եւ արդյունքների մասին զեկուցել Ա.Տեր-Սահակյանին, նրա հետ համաձայնեցրել հետագա գործողությունները։
Դրանից հետո Իսրայել Սարգսյանը, կատարելով Արմեն Տեր-Սահակյանի հանձնարարությունը, 1992թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 8։30-ի սահմաններում, Աբովյան-Բալահովիտ ճանապարհահատվածում, կանգնեցրել է տուժող Ռոմիկ Ավետիսյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի Ի 19-97 ԱԴ պետհամարանիշի ավտոմեքենան եւ տուժողի կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ, դեմքին թմրեցնող գազ փչելու եւ մեքենայից հարկադրաբար դուրս հանելու միջոցով, ավազակային հարձակմամբ հափշտակել է այն եւ տրամադրել բանդային, որպես սպանության կատարման միջոց։
Վերոհիշյալ նախապատրաստական գործողությունները կատարելուց հետո, բանդայի անդամներ Սուրեն Հարությունյանը, Ալիկ Գրիգորյանը, Արթուր Ալոյանը եւ Աղասի Ավետիսյանը, նախապես համաձայնության գալով Արմեն Տեր-Սահակյանի հետ, վերջինիս կողմից որպես սպանության գործիք տրամադրված երկու ինքնաձիգ հրազենով զինված, 1992թ. սեպտեմբերի 17-ի առավոտյան, Իսրայել Սարգսյանի կողմից հափշտակված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Աշտարակ, իրագործելու Հովհաննես Սուքիասյանի սպանությունը, որը սակայն այդ օրը չեն իրականացրել նրան չհանդիպելու պատճառով։ Վերադառնալով Երեւան, այդ մասին զեկուցել են Արմեն Տեր-Սահակյանին, որը հանձնարարել է սպանությունն իրագործել հաջորդ օրը, պայմանավորվելով, որ Արթուր Ալոյանը ու Ալիկ Գրիգորյանը Սուրեն Հարությունյանի վարած նույն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով մեկնելու են Աշտարակ եւ իրագործելու են սպանությունը երկու ինքնաձիգի գործադրմամբ, իսկ Իսրայել Սարգսյանն ու Աղասի Ավետիսյանը այդ ընթացքում, վերջինիս վարած «ՎԱԶ-2103» մակնիշի 10-22 ԱԴՆ պետհամարանիշի մեկ այլ ավտոմեքենայով ուղեկցելու են հանցակիցներին՝ նրանց անվտանգությունն ապահովելու եւ սպանության իրագործման կամ դեպքի վայրից հեռանալու ընթացքում, անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով։
Սակայն մինչեւ Աշտարակ ուղեւորվելը, Աղասի Ավետիսյանը, ցանկանալով խուսափել սպանության կատարմանը մասնակցելուց, Իսրայել Սարգսյանից եւ մյուսներից գաղտնի նախապես թուլացրել է «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի յուղի զտիչը, որի հետեւանքով կես ճանապարհին շարժիչը խափանվել է եւ Աղասի Ավետիսյանն ու Իսրայել Սարգսյանը վերադարձել են Երեւան, որտեղ Աղասի Ավետիսյանը ավտոմեքենան վերադարձրել է տիրոջը, իսկ Իսրայել Սարգսյանը գնացել է ՀՀՇ վարչության շենք, այնտեղ գտնվող Արմեն Տեր-Սահակյանի մոտ։
Այդ ընթացքում Սուրեն Հարությունյանը, Արթուր Ալոյանը եւ Ալիկ Գրիգորյանը, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով 1992թ. սեպտեմբերի 18-ին առավոտյան, հասել են Աշտարակ քաղաք, ավտոմեքենան կանգնեցրել շրջխորհրդի գործկոմի շենքի մոտ, դարանակալել եւ սպասել են Հովհաննես Սուքիասյանին։ Երբ վերջինս դուրս է եկել գործկոմի շենքից եւ նստել իր ծառայական «ԳԱԶ-24» մակնիշի 84-50 ԱԴՎ պետհամարանիշի ավտոմեքենան, հանցավոր խմբի անդամները շարժվել են նրա ավտոմեքենայի ետեւից եւ ժամը 16-ի սահմաններում, Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածում վազանցել են նրա ծառայողական ավտոմեքենան, որի ընթացքում Արթուր Ալոյանն ու Ալիկ Գրիգորյանը, Հովհաննես Սուքիասյանին եւ նրա վարորդին դիտավորությամբ սպանելու նպատակով, ավտոմեքենայի միջից, երկու ինքնաձիգ հրազենից դիմահար կրակահերթերով գնդակոծել են նրանց, որի հետեւանքով Հովհաննես Սուքիասյանը եւ վարորդ Վարուժան Աբրահամյանը, ստացած հրազենային բազմաթիվ մարմնական վնասվածքներից տեղում մահացել են։
Դրանից հետո նրանք դիմել են փախուստի եւ վերադարձել Երեւան, գնացել ՀՀՇ վարչության շենք, որտեղ Արշակ Շուխյանի եւ Իսրայել Սարգսյանի ներկայությամբ զեկուցել են Արմեն Տեր-Սահակյանին առաջադրանքը կատարելու մասին, նրան հանձնելով որպես սպանության գործիք օգտագործած երկու ինքնաձիգը։ Արմեն Տեր-Սահակյանը իր վարած «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայով, Իսրայել Սարգսյանի հետ միասին, գնացել է դեպքի վայր եւ համոզվելով, որ իրոք Սուքիասյանն ու նրա վարորդը սպանված են, վերադարձել ու այդ մասին հայտնել է հանցակիցներին։ Դրանից հետո Արմեն Հարությունյանը, Ալիկ Գրիգորյանն ու Արթուր Ալոյանը, Արմեն Տեր-Սահակյանի ցուցումով, հանցագործության հետքերը վերացնելու նպատակով, որպես սպանության կատարման միջոց օգտագործված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան տարել են Հրազդանի կիրճ եւ հրկիզել։
Նույն օրը Արմեն Տեր-Սահակյանը, սպանության առաջադրանքը կատարելու մասին անձամբ զեկուցել է Վանո Սիրադեղյանին։ Երեկոյան բանդայի բոլոր անդամները Արմեն Տեր-Սահակյանի ցուցումով, մեկնել են Հանքավան եւ շուրջ 10 օր թաքնվել այնտեղ գտնվող, Մարզպետ Գրիգորյանի հոր պահպանությանը հանձնված նախկին «Արագած» պիոներական ճամբարում։
Հովհաննես Սուքիասյանի սպանությունը կատարելուց հետո, ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Արմեն Տեր-Սահակյանի ղեկավարած բանդան ամբողջ կազմով ընդգրկել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի վարչության համակարգում եւ բանդան քողարկելու նպատակով Արմեն Տեր-Սահակյանի գլխավորությամբ ստեղծել «հետախուզական խումբ» անվանումով ապօրինի կառույց, որն անմիջականորեն ենթարկվել է անձամբ նրան։
Վանո Սիրադեղյանի կարգադրությամբ բանդայի անդամներին տրվել են ծառայողական վկայականներ, որոնցով նրանց հնարավորություն է ընձեռվել անարգել պահել եւ կրել հրազեն ու ռազմամթերք, անկաշկանդ իրականացնել հանցագործությունների նախապատրաստմանն ու իրագործմանն ուղղված միջոցառումները։
Վանո Սիրադեղյանի ցուցումով ներքին զորքերի վարչությունում, Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա բանդայի անդամների անվամբ լրացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներով անձնական գործեր, որոնց համաձայն բանդայի անդամները ձեւակերպված են եղել ներքին զորքերի վարչության համակարգի տարբեր հաստիքներով, ինչի շնորհիվ նպաստավոր պայմաններ են ստեղծվել բանդիտական խմբի գոյության փաստը թաքցնելու, դրա համախմբվածությունն ու կայունությունը քողարկելու եւ բանդայի հանցավոր գործունեության գաղտնիությունն ու հետագա գոյատեւումը ապահովելու համար։ Բանդայի պարագլուխ Արմեն Տեր-Սահակյանը ՆԶՎ-ում ձեւակերպվել է որպես հատուկ կարեւորության օբյեկտների պահպանության գնդի տեխնիկա-տնտեսական ապահովման վաշտի հրամանատար, Իսրայել Սարգսյանը՝ նույն գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, Կամո Նարիբեկյանը նույն գնդի բնակարանա-շահագործման ծառայության պարետ, Արշակ Շուխյանն ու Սուրեն Հարությունյանը՝ ավտոմոբիլային դասակի հրահանգիչներ, Ալիկ Գրիգորյանը՝ տնտեսատեխնիկական մատակարարման վաշտի տնտեսական դասակի ճաշարանի վարիչ, Մարզպետ Գրիգորյանը՝ որպես 3-րդ գումարտակի բուժակ, Արթուր Ալոյանը՝ սկզբից որպես 1-ին գումարտակի տեխնիկ, իսկ ապա բուժակ եւ այլն։
ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի ցուցումով ծառայական օգտագործման պատրվակով, իսկ իրականում բանդան զինելու նպատակով, Արմեն Տեր-Սահակյանին 1992թ. հոկտեմբերի 1-ին, ՆԳ նախարարությունից տրամադրվել է հաշվեցուցակային հրազեն հանդիսացող 5 հատ «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ։
1993թ. մարտի սկզբներին, երբ Արմեն Տեր-Սահակյանը բանդայի անդամ Արշակ Շուխյանի հետ գնացել են ՀՀՇ վարչության շենք, այնտեղ է եկել Վանո Սիրադեղյանը եւ իր մոտ կանչելով Արմեն Տեր-Սահակյանին հանձնարարել է բանդայի միջոցով իրագործել ՀՀ երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի սպանությունը։
Վանո Սիրադեղյանի առաջադրանքի մասին Արմեն Տեր-Սահակյանը անմիջապես հայտնել է Արշակ Շուխյանին եւ ասել, մանրամասները կհայտնի լրացուցիչ, իսկ երկու օր անց նրան հանձնարարել է հետեւել Համբարձում Ղանդիլյանին եւ ճշտել սպանությունն իրագործելու համար անհրաժեշտ տեղեկությունները։
Կատարելով Արմեն Տեր-Սահակյանի հանձնարարությունը, Արշակ Շուխյանը շուրջ մեկ ամիս հետեւել է Համբարձում Ղանդիլյանին եւ ճշտել նրա աշխատանքի ու բնակության վայրը, օրակարգը, նրա կողմից օգտագործվող մեքենաները ու երթուղիները։
Այնուհետեւ, Արմեն Տեր-Սահակյանը սպանության նախապատրաստությանն ու իրագործմանը ներգրավել է նաեւ բանդայի մյուս անդամներ Սուրեն Հարությունյանին, Ալիկ Գրիգորյանին եւ Արթուր Ալոյանին, որոնց հետ համատեղ մշակել է հանցագործությունն իրականացնելու համար անհրաժեշտ գործողությունների պլանը։ Հետագա քննարկումների գաղտնիությունն ապահովելու նպատակով պայմանավորվել են հիշյալ սպանության միջոցառումը անվանել եւ հիշատակել որպես «Կայարան» միջոցառում։ Միաժամանակ, Արմեն Տեր-Սահակյանը հանձնարարել է այն իրագործելու ընթացքում օգտագործելու համար ավազակային հարձակմամբ հափշտակել որեւէ ավտոմեքենա։ Բանդայի անդամները ճշտել են Համբարձում Ղանդիլյանի բնակության եւ աշխատանքի վայրը, աշխատանքի գնալու ժամը, ծառայողական մեքենայի տեսակը եւ համարանիշը եւ այլն։
Նրանք որոշել են նաեւ ավազակային հարձակմամբ սպանությունը իրագործելու համար ավտոմեքենան հափշտակել Երեւան-Ապարան մայրուղու վրա։ 1993թ. մարտի 31-ին այդ մասին նրանք հայտնել են Արմեն Տեր-Սահակյանին եւ նրանից ստացել «ԱԿՄՍ» տեսակի երկու ինքնաձիգ եւ 7,6 մմ տրամաչափի 120 փամփուշտ՝ չորս պահունակներով։
Նշված երկու ինքնաձիգով եւ իրենց մոտ գտնվող «Մակարով» տեսակի ատրճանակներով զինված, նրանք նույն օրը ժամը 23:30-ի սահմաններում Արմեն Տեր-Սահակյանի զոքանչի տանից, Սուրեն Հարությունյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Հարթավան գյուղի ճանապարհահատվածը եւ կանգնեցրել Թբիլիսի քաղաքի բնակիչ Շիրին Ուսոյանի վարած «ՎԱԶ-2108» մակնիշի ՈՒ 6339 ԳԳ պետհամարանիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվել է նաեւ ուղեւոր Սլավիկ Մնոյանը։ Ներկայանալով որպես ներքին գործերի աշխատակիցներ, ավտոմեքենան եւ փաստաթղթերը ստուգելու պատրվակով, նրանք վարորդին եւ ուղեւորին իջեցրել են մեքենայից եւ փաստաթղթերը իբր կեղծ լինելու պատճառաբանությամբ, հայտարարել են, որ նրանց բերման պետք է ենթարկեն Աշտարակի ՆԳ բաժին։ Շիրին Ուսոյանին եւ Սլավիկ Մնոյանին նստեցրել են Սուրեն Հարությունյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, իսկ Ալիկ Գրիգորյանը եւ Արշակ Շուխյանը, նստելով «Վազ-2108» մակնիշի ավտոմեքենան, շարժվել են Երեւանի ուղղությամբ։ Ճանապարհին Սուրեն Հարությունյանը եւ Արթուր Ալոյանը իրենց մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակների գործադրման սպառնալիքով Շիրին Ուսոյանին եւ Սլավիկ Մնոյանին իջեցրել են ավտոմեքենայից, ահաբեկելու նպատակով օդ են կրակել եւ նրանց թողնելով մայրուղու վրա հեռացել են։ Վերադառնալով Երեւան, գիշերել են Սուրեն Հարությունյանի բնակարանում։ Հաջորդ օրը՝ 1993թ. ապրիլի 1-ին, առավոտյան ժամը 6-ի սահմաններում՝ նշված ավտոմեքենաներով գնացել են Արմեն Տեր-Սահակյանի զոքանչի տուն, կատարվածի մասին զեկուցել Արմեն Տեր-Սահակյանին եւ տեղեկացրել, որ մտադիր են Ղանդիլյանի սպանությունը իրագործել նույն օրը։ Ստանալով վերջինիս հավանությունը նրանք նշված ավտոմեքենաներով գնացել եւ դարանակալել են ռադիոպետկոմի շենքի մոտակայքում։ Արթուր Ալոյանը նստել է «ՎԱԶ-2108» մեքենայի ղեկին։ Որոշված է եղել, որ Ղանդիլյանի ավտոմեքենան գնդակոծելու են Արշակ Շուխյանը եւ Ալիկ Գրիգորյանը։ Սուրեն Հարությունյանը տեղում հանել է «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի հետեւի աջակողմյան անշարժ ապակին, որպեսզի Ալիկ Գրիգորյանը, հետեւի նստատեղում գտնվելով հանդերձ, հնարավորություն ունենա անարգել կրակելու։
Ժամը 07:40-ի սահմաններում նկատել են Ղանդիլյանի ծառայողական ավտոմեքենան եւ հետապնդել են նրան, բայց քանի որ այն բարձր արագությամբ ընթանալով հասել է Երկաթգծի վարչության շենքի մոտ, հասկացել են, որ նման պայմաններում սպանությունը իրագործել եւ աննկատ փախչել հնարավոր չէ, վերադարձել են Արմեն Տեր-Սահակյանի մոտ եւ զեկուցել այդ մասին։ Վերջինս հանձնարարել է շարունակել միջոցառումը եւ հարմար իրադրությունն օգտագործելով, սպանել Ղանդիլյանին։ Միաժամանակ, հանցավոր խմբի անդամները, Արմեն Տեր-Սահակյանի հավանությամբ, որոշել են վրացական գրանցումով «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան թողնել իրենց, իսկ սպանության ժամանակ օգտագործելու համար ավազակային հարձակմամբ հափշտակել այլ մեքենա։
Այդ նպատակով, Սուրեն Հարությունյանը, Արշակ Շուխյանը, Ալիկ Գրիգորյանը եւ Արթուր Ալոյանը 1993թ. ապրիլի սկզբներին, ժամը 24-ի սահմաններում նշված ավտոմեքենայով եւ նույն զենքերով զինված, Զովունի տանող ճանապարհահատվածում կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեկ ավտոմեքենա, փաստաթղթերը ստուգելու պատրվակով վարորդին եւ ուղեւորին իջեցրել մեքենայից, ապա նրանց ահաբեկելու նպատակով Սուրեն Հարությունյանը ատրճանակից օդ է կրակել, Ալիկ Գրիգորյանը հրազենի գործադրմամբ ուղեւորներից մեկի հագից հանել եւ հափշտակել է սեւ կաշվե բաճկոնը, որից հետո հանցավոր խմբի անդամները, հրազենի գործադրման սպառնալիքով հափշտակել են ավտոմեքենան, տուժողներին թողնելով դեպքի վայրում, հեռացել են։
Այնուհետեւ, հանցավոր խմբի անդամները որոշել են այդ նույն գիշերը, հափշտակված երկու ավտոմեքենաներով մեկնել Երեւան-Ապարան մայրուղի, ավազակային հարձակումներ կատարելու եւ կանխիկ գումարներ հափշտակելու նպատակով։ Սակայն Երեւանի 15-րդ թաղամասի ավտոտեխսպասարկման կայանի մոտակայքում նկատելով միլիցիայի աշխատակիցներին, Սուրեն Հարությունյանը նրանցից խույս տալու նպատակով շեղել է ուղղությունը եւ մեքենան վարել մոտակա բնակելի շենքի բակը։ Արթուր Ալոյանը եւ Արշակ Շուխյանը նույնպես խուճապի մատնվելով, պահակակետին չհասած, մեքենան կանգնեցրել են ճամփեզրին եւ դիմել փախուստի։ Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնի աշխատակիցները հետապնդել են Սուրեն Հարությունյանի վարած ավտոմեքենան եւ բռնել նրան ու Ալիկ Գրիգորյանին, ապա նրանց եւ երկու ավտոմեքենաները բերման ենթարկել Մաշտոցի շրջանի ՆԳ բաժին եւ առգրավել նրանց մոտ եղած «ԱԿՄՍ» տեսակի մեկ ինքնաձիգն ու «Մակարով» տեսակի երկու ատրճանակը։ Կատարվածի մասին Արշակ Շուխյանն ու Արթուր Ալոյանը անմիջապես տեղյակ են պահել Արմեն Տեր-Սահակյանին, որն Արշակ Շուխյանին հանձնարարել է առավոտյան գնալ Մաշտոցի շրջանի ՆԳ բաժին եւ ՆԳ փոխնախարար, ՆԶ վարչության պետ Վահան Հարությունյանի անունից պահանջել, որպեսզի ազատ արձակեն նրանց։ Սակայն Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնում արգելանքի տակ են վերցրել նաեւ Արշակ Շուխյանին, առգրավելով նրա մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակը։
Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնում Սուրեն Հարությունյանն ու Ալիկ Գրիգորյանը խոստովանել են ավազակություն կատարելու փաստը եւ այդ մասին տվել են գրավոր բացատրություններ։
ՆԳ բաժին են ներկայացել հափշտակված ավտոմեքենաների տերերը եւ հայտնել դրանք հափշտակելու հանգամանքները։ Սուրեն Հարությունյանի բնակարանում հայտնաբերվել եւ առգրավել են Ուսոյանի «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայից հափշտակված պահեստային անվադողը, բանալիների կապոցը, նստարանների գլխադիրները, «Մարս» ձայնագրիչն եւ երկու բարձրախոսը։ Սակայն նույն օրը, Արմեն Տեր-Սահակյանի միջամտությամբ եւ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ, Մաշտոցի շրջանի ՆԳ բաժին է եկել վերջինիս օգնական Թաթուլ Սաֆարյանը, որը բաժնի պետ Դավիթ Խառատյանից պահանջել է նրանց անհապաղ ազատ արձակել, պատճառաբանելով ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի կարգադրությունը։ Ապա նրանց անձամբ դուրս է բերել ՆԳ բաժնից եւ իր ծառայական «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով տարել ՆԳ նախարարություն, որտեղից էլ նրանց ապօրինաբար ազատ են արձակել։ Հափշտակված ավտոմեքենաները, կաշվե բաճկոնը եւ Սուրեն Հարությունյանի բնակարանից առգրավված իրերը վերադարձվել են տերերին։ Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը եւ հանցագործության դեպքը ՆԳ բաժնում չեն գրանցվել, նյութերին օրինական ընթացք չի տրվել, դրանք անհետացել են եւ չեն հայտնաբերվել։
Մի քանի օր անց Արմեն Տեր-Սահակյանին է վերադարձվել նաեւ առգրավված զենքերը եւ մեքենայի պետհամարանիշը, որոնք դարձյալ նա տրամադրել է Ղանդիլյանի սպանությանը ներգրավված բանդայի նույն անդամներին։
Այնուհետեւ, շարունակելով Ղանդիլյանի սպանության նախապատրաստումը, Արմեն Տեր-Սահակյանը 1993թ. ապրիլի 21-ին իր զոքանչի տանն է հավաքել բանդայի անդամներ Սուրեն Հարությունյանին, Արշակ Շուխյանին, Արթուր Ալոյանին, Ավագ Դավթյանին եւ նրանց միջեւ կատարելով դերաբաշխում, հանձնարարել է սպանության ժամանակ օգտագործելու նպատակով ավազակային հարձակմամբ հափշտակել մեկ այլ ավտոմեքենա, որը վարելու է Սուրեն Հարությունյանը, իսկ Ղանդիլյանի ավտոմեքենան երկու ինքնաձիգներից գնդակոծելու են Արշակ Շուխյանը եւ Ավագ Դավթյանը։
Նույն օրը ժամը 19-ի սահմաններում բանդայի հիշյալ անդամները մետրոյի Բարեկամություն կայարանի մոտակայքում նկատելով «Մոսկվիչ-412» մակնիշի Լ 75-20 ԱՐ պետհամարանիշի ավտոմեքենան, որոշել են այն հափշտակել եւ դրա օգտագործմամբ կատարել Արմեն Տեր-Սահակյանի հանձնարարությունը։ Այդ նպատակով նրանք Սուրեն Հարությունյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի Ն 58-11 ԱՐ պետհամարանիշի ավտոմեքենայով վազանցել են այն, ապա Արթուր Ալոյանը եւ Ավագ Դավթյանը դուրս գալով մեքենայից, որպես ուղեւորներ երթեւեկելու պատրվակով կանգնեցրել եւ նստել են տուժող Վահե Շալվարյանի վարած այդ «Մոսկվիչ» ավտոմեքենան, իսկ Արշակ Շուխյանն ու Սուրեն Հարությունյանը վերջինիս վարած ավտոմեքենայով հետեւել են նրանց։ Զեյթունի գերեզմանատան մոտ հասնելուց հետո Արթուր Ալոյանն ու Ավագ Դավթյանը վարորդի վրա են ուղղել «Մակարով» տեսակի ատրճանակները եւ դրանց գործադրման սպառնալիքով ստիպել են նրան դուրս գալ ավտոմեքենայից, իսկ իրենք հափշտակելով մեքենան, հեռացել են, ճանապարհին միանալով Սուրեն Հարությունյանին եւ Արշակ Շուխյանին։ Վերջիններս նույն օրը այդ մասին զեկուցել են Արմեն Տեր-Սահակյանին եւ որոշել, որ ըստ մշակված պլանի, սպանությունը իրագործելու են հաջորդ օրը, վաղ առավոտյան, Ավագ Դավթյանի մասնակցությամբ։ Սակայն Ավագ Դավթյանը որոշել է խուսափել նախատեսված սպանության կատարմանը անմիջական մասնակցություն ունենալուց եւ այդ նպատակով ձեռքի աջ դաստակին թաց սրբիչ փաթաթելով ձեռքը ուժգին հարվածել է պատին եւ կոտրել ձեռքը, ապա հարեւանին ծանոթ հեքիմի միջոցով այն վիրակապել։ Հաջորդ օրը՝ ապրիլի 22-ին, վաղ առավոտյան, Սուրեն Հարությունյանը երկու ինքնաձիգը տեղավորելով հափշտակված «Մոսկվիչ» ավտոմեքենայի մեջ եւ իր հետ վերցնելով Արշակ Շուխյանին, գնացել են Ավագ Դավթյանի հետեւից, որը հայտնել է, որ ձեռքը կոտրել է պատահաբար վայր ընկնելու հետեւանքով։
Չհավատալով նրան, նրանք գնացել են Արմեն Տեր-Սահակյանի մոտ եւ հայտնել, որ սպանության կատարումը ձախողվել է Ավագ Դավթյանի մեղքով, որը առաջադրանքից խուսափելու նպատակով միտումնավոր կոտրել է ձեռքի դաստակը։
Նույն օրը Արմեն Տեր-Սահակյանը իր մոտ է կանչել բանդայի անդամ Ալիկ Գրիգորյանին եւ հանցավոր խմբի անդամների միջեւ կատարելով դերերի վերաբաշխում, հանցավոր խմբի ղեկավարումը դրել է իր ազգական Ալիկ Գրիգորյանի վրա եւ նրան նշանակել միջոցառման պատասխանատու, հանձնարարելով նրան Արշակ Շուխյանի հետ երկու ինքնաձիգներով գնդակոծել Ղանդիլյանին ու նրա ավտոմեքենան, իսկ Սուրեն Հարությունյանին հատկացրել է ավտոմեքենան վարելու դերը։ Միեւնույն ժամանակ Արմեն Տեր-Սահակյանը բանդայի նշված անդամներին ասել է, որ ինքը կորոշի Ավագ Դավթյանի պատժամիջոցը։ Նրա հանձնարարությամբ նույն օրը Ավագ Դավթյանից վերցրել են «Մակարով» տեսակի հաշվեցուցակային ատրճանակը ու ծառայողական վկայականը եւ դրանք հանձնել Արմեն Տեր-Սահակյանին։ Հաջորդ օրերի ընթացքում Սուրեն Հարությունյանը, Ալիկ Գրիգորյանը եւ Արշակ Շուխյանը, առավոտյան ժամերին, երեք անգամ գնացել են Համբարձում Ղանդիլյանի տան մոտ, դարանակալել նրան, մեկ անգամ էլ գնացել են առանց Ալիկ Գրիգորյանի, սակայն սպանությունը չեն իրականացրել Ղանդիլյանին չհանդիպելու պատճառով։ Այդ մասին նրանք զեկուցել են Արմեն Տեր-Սահակյանին, որը հանձնարարել է շարունակել միջոցառումը եւ առաջին իսկ հարմար իրադրությունն օգտագործելով սպանել Ղանդիլյանին։ Սակայն հանցակիցների կամքից անկախ պատճառներով սպանության կատարումը ձգձգվել է։ Այդ պարագայում Արմեն Տեր-Սահակյանը վտանգավոր է համարել հափշտակված «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենան երկար ժամանակ վարելը, ուստի հանձնարարել է ձերբազատվել դրանից եւ օգտագործել Սուրեն Հարությունյանի անձնական օգտագործման «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան։ Այդ պահանջի համաձայն Սուրեն Հարությունյանն ու Արշակ Շուխյանն այն տարել կանգնեցրել են Կիեւյան փողոցի թիվ 5 շենքի բակում, որտեղից էլ այն 14.05.93թ. հայտնաբերվել է ՆԳ աշխատակիցների կողմից եւ վերադարձվել տիրոջը։
Համբարձում Ղանդիլյանին սպանելու հերթական փորձը բանդայի հիշյալ անդամները որոշել են ձեռնարկել 1993թ. մայիսի 3-ին, որի կատարմանը մասնակցելու ցանկություն է հայտնել նաեւ բանդայի անդամ Արթուր Ալոյանը։
Նախնական պայմանավորվածության համաձայն բանդայի հիշյալ անդամները 1993թ. մայիսի 3-ին վաղ առավոտյան Սուրեն Հարությունյանի վարած ավտոմեքենայով, հանելով մեքենայի պետհամարանիշերը, գնացել են Սայաթ-Նովայի փողոց՝ Ղանդիլյանի տան մոտ, որտեղ վերջինիս է սպասել նրա վարորդ Հակոբ Ունիկյանը ծառայողական «ՎԱԶ-2106» մակնիշի ԱԴԶ 1597 պետհամարանիշի ավտոմեքենայով։ Երբ Ղանդիլյանը տանից դուրս է եկել եւ նստել իր ավտոմեքենայի հետեւի նստատեղին, բանդայի անդամները շարժվել են նրանց հետեւից, որպեսզի հարմար պայմաններում գնդակոծեն եւ սպանեն նրանց երկուսին։ Սակայն շուրջ 100 մետր անցնելուց հետո Ղանդիլյանի ավտոմեքենան կանգնել է եւ նրա կողքին նստել Ղանդիլյանի ծանոթ, պահեստի գեներալ Ժորա Իսահակյանը։ Փոփոխված իրադրության պայմաններում Արթուր Ալոյանը հրաժարվել է մասնակցել սպանությանը եւ իջել է ավտոմեքենայից, իսկ Արշակ Շուխյանը, Ալիկ Գրիգորյանը եւ Սուրեն Հարությունյանը շարունակել են հետապնդել Ղանդիլյանի ավտոմեքենան։ Խանջյան փողոցի թիվ 13 շենքի դիմացի ճանապարհահատվածում վազանցել են նրանց, որի ընթացքում Արշակ Շուխյանն ու Ալիկ Գրիգորյանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով եւ սպանելու դիտավորությամբ իրենց ավտոմեքենայի միջից երկու ինքնաձիգ հրազենից դիմահար կրակահերթերով գնդակոծել են ավտոմեքենայի մեջ նստած Համբարձում Ղանդիլյանին, նրա վարորդին եւ ուղեւորին, որի հետեւանքով Ղանդիլյանը եւ Իսահակյանը տեղում մահացել են, իսկ վարորդ Ունիկյանը մահացել է նույն օրը հիվանդանոցում։
Հանցավոր խմբի անդամները սպանության կատարումից հետո դիմել են փախուստի, անմիջապես գնացել Արմեն Տեր-Սահակյանի զոքանչի տուն, Տեր-Սահակյանին զեկուցել առաջադրանքը կատարելու մասին եւ նրան հանձնել որպես սպանության գործիք օգտագործած երկու ինքնաձիգները։
Սպանության առաջադրանքը կատարելու մասին Արմեն Տեր-Սահակյանը անձամբ զեկուցել է Վանո Սիրադեղյանին։
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Արմատական-հհշական այրերի սիրած զբաղմունքը, ինչպես հայտնի է, ընդդիմախոսներին միակողմանի, այսինքն՝ անպատասխան հայհոյելն է։ Իսկ եթե, բան է, պատահեց, ու «քննադատության թիրախը» հանկարծ թեկուզ հպանցիկ արձագանքեց ...ԱՆՋՐՊԵՏԱՄԻՋՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԲԵՐԴ ԲԱԲԱՅԱՆ
Սիրելի ընթերցող, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձամբ ես քո նկատմամբ մեծ հարգանք եմ տածում եւ այլեւս չեմ կարող հանդուրժել այն անջրպետը, որ գոյացել է գրողի եւ ընթերցողի միջեւ, ուզում եմ արժանավորիդ ...ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան օրերս կատարած այցելության ժամանակ ավստրիական հանձնախումբը՝ կազմված «Վեստիջիա» համալսարանի ներկայացուցիչներից, դոկտոր, պրոֆեսոր ...ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի Մոսկովյան եւ Մաշտոցի պողոտաներին հարող այգում գալիք տարի կտեղադրվի աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանը: Ինչպես տեղեկացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, հուշարձանի հեղինակն ...ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԲԱԺԱՆՎԵԼ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Թաղման արարողության շուրջ է մեր հարցազրույցը ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ
-Հայաստանյան այսօրվա իրականությունից մեզ հայտնի թաղման արարողություններն արդյոք շարունակությո՞ւնն են ազգային ավանդույթի։ ...ԱՐԴՅՈ՞Ք ՄԻԱՅՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆ Է ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչ է կատարվում ոչ պարենային ապրանքների շուկայում
Սպառողական ապրանքների շուկայում գները տարեցտարի բարձրանում են։ Առաջին հայացքից թվում է, թե դա վերաբերում է միայն սննդամթերքին։ Իրականում այդպես չէ։ ...ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
Ժողովրդական երգիչ Համլետ Գեւորգյանը «Sonicbids» հանրահայտ միջազգային ընկերության երգիչների ինտերնետային մրցույթում գրավել է առաջին տեղը: Մրցույթում Հ.Գեւորգյանին ներկայացրել է «Armenian music center» ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 17-19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, ...ԼՈՒՍԱՎՈՐ ԵՐԵՎԱՆԸ ԱՅԼԵՎՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 4
Երեւանի 2004-07թթ. սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրույթները, որ ներկայացնում են համայնքային եւ համաքաղաքային քառամյա ծրագրերն ու ուղղությունները, գրեթե ամբողջությամբ կատարված է
Համաձայն Երեւանի ...ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՍ Է ԹԵՔՈՒՄ ԴՈԼԱՐԻՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Սպասվո՞ւմ է արդյոք կանաչ ապոկալիպսիս
Այնքան էժան, որքան ներկայումս է, ամերիկյան դոլարը չի եղել երբեք։ 1 եվրոյի դիմաց տալիս են արդեն 1,45 դոլար։ Հայաստանում դոլարը 320 դրամից էլ պակաս արժե։
Ինչպես ...ՍԿՍՎԵԼ Է
Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլու նկատմամբ դատավարությունը: Տեղական օրենքներին համապատասխան՝ դատաքննությունը կարելի է վարել նաեւ մեղադրյալի ...ԱՄՆ-Ը ԿՈՉ Է ԱՐԵԼ
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մաքկորմակը հայտարարել է, որ Ջորջ Բուշի վարչակազմը դրական քայլ է համարում Վրաստանում արտակարգ դրության չեղյալ հայտարարումը եւ վրացական իշխանությունների ...ԻՐԱՆԸ ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆԻ
Իրանը պատասխանել է Ատոմային էներգիայի միջազգային գործունեության (ՄԱԳԱՏԷ) շատ հարցերի, բայց չի դադարեցրել ուրանի հարստացման գործունեությունը: Սրանք են Իրանի «միջուկային դոսյեի» վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր ...«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հենց այնտեղ, որտեղ սկսվել էր
Պատմությունից հայտնի է, որ Բոեմունդը՝ Խաչակրաց առաջին արշավանքի չորս առաջնորդներից մեկը, Վրաստանի ներկայիս դրոշը հիշեցնող դրոշի ներքո գնում էր ազատագրելու Երուսաղեմը։ Բայց ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որն իր քաղաքական նշանակությամբ ու հնարավոր հետեւանքներով գրեթե իր նախադեպը չունի Հարավային Կովկասի վերջին երկու դարերի պատմության մեջ. Հայաստանի ...ԹՎԵՐՆ ԻՆՔՆԻՆ ԽՈՍՈՒՆ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպիսին էին դրանք 10 տարի առաջ
Ավարտվեցին 2008թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Պատգամավորների առաջարկությունների հիման վրա լրամշակելով, կառավարությունը, քննարկումների ավարտից առնվազն չորս ...ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԲՅՈՒՋԵՆ ԳՐՈՀԱՅԻՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2008 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ իր տեսակետները երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ։
Ըստ նրա. «Այս բյուջեի նախագիծը էականորեն տարբերվում ...226 ԲԳՎ-ՆԵՐ՝ ԲՌՆԱԳԱՂԹԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Երեկ Կոտայքի մարզպետարանում բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) հանձնվեցին ժամանակավոր կացարաններում բնակվող 226 ընտանիքների, որոնք ժամանակին հարկադրված բռնագաղթել են Ադրբեջանից
Կոտայքի մարզի Աբովյանի ...ԻՆՔՆԱՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 2
Դեռեւս երկու տարի առաջ մաքսային պետական կոմիտեն փորձնական կարգով համակարգում ներդրեց ինքնահայտարարագրման մեթոդը, եւ շատ կարճ ժամանակ անց այն ապացուցեց իր արդյունավետությունը:
Միջազգային ճանապարհային ...ԻՐԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԵՐԻ ՀԵՏ «ՉԵՆ ԽՈՍՈՒՄ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
«ՍԻԼ» կոնցեռնի եւ «Գյումրիի» ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «Չապ» կազմակերպության նկատմամբ Հարկայինի կողմից ձեռնարկված «քաղաքական հետապնդումների» վերաբերյալ իր դիրքորոշումները երեկ ներկայացրեց ՀՊԾ ...ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ «Օրինաց երկրի») ավանդական ճեպազրույցների շրջանակներում հանդիպեցին լրագրողների հետ։
Ինչպես հայտնի է, նախօրեին Սոցիալ-դեմոկրատական ...ՄԵԿ ՄԱՐԴ՝ ՄԵԿ ՁԱՅՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸնտրությունների կգնանք նոր օրենսգրքով Երեկ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ «Օրինաց երկրի») ավանդական ճեպազրույցների շրջանակներում հանդիպեցին լրագրողների հետ։ Նրանք ...ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
Հատվածներ դատավճռից
Առանձին քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց վրա հարձակումներ գործելու, վերջիններիս կողմից իրենց ծառայական պարտքը կատարելու կապակցությամբ նրանց սպանելու եւ այլ հանցագործությունների ...«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 12
Վերջին ժամանակներս մեզանում կտրուկ ավելացել է շառլատանական ամենատարբեր հոսանքների թիվը։ Օրինակ, հայտնվել է շառլատանության արտաքուստ բավական բարեկերպ տարատեսակ. այսպես կոչված՝ «լեւոնաթերապիան»։ Խոսակցությունը ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՏՔԸ
Սպորտը եւ կրոնը վաղուց անբաժան ուղեկիցներ են դարձել։ Մարզիկների հավատքի դրսեւորմանը հաճախ ենք ականատես լինում տարբեր մրցումների ժամանակ։ Հանրահայտ մարզիկների օրինակով, ստորեւ կփորձենք ներկայացնել, թե ...ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ ԱՆՇԼԱԳ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Պորտուգալիա-Հայաստան «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարի առաջին ենթախմբի հանդիպման գրեթե բոլոր՝ 30 հազար տոմսերը, արդեն վաճառվել են: Ըստ Պորտուգալիայի մամուլի վերլուծության՝ միայն Հայաստանի թիմին հաղթելու ...ԼՈՂԻ ԱԽՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 1Հայաստանի լողորդ Միքայել Քոլոյանը, հանդես գալով Մոսկվայում տեղի ունեցած լողի աշխարհի գավաթի մրցաշարում, 55 մասնակցի մեջ զբաղեցրեց 18-րդ տեղը՝ հանդես գալով ազատ ոճ մրցաձեւի 50,100 եւ 100 մ մրցատարածքներում: ...ՄԱՏ՝ ՌԻՆԳՈՒՄ
Բեռլինցի 37-ամյա ոստիկան Ֆրանկ Շտոլդտը դարձավ կիսածանր քաշային կարգում չեսբոքսինգի աշխարհի չեմպիոն՝ վճռական մենամարտում հաղթելով դեղագործական ընկերության մենեջեր Դեւիդ Դեպտոյին։ 1200 հանդիսատեսի ներկայությամբ ...ՈՉ-ՈՔԻ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ֆրանսիայի երիտասարդ ֆուտբոլիստների հետ Ֆրանսիայում նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ընկերական խաղում: Առաջին խաղակեսում հաշիվը բացել ...ԲԱՑՎԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Արեւային քաղաքի առասպելը՝ իրականություն
«Երեւանը քաղաքաշինական տեսանկյունից այժմ ունի երկու այցեքարտ՝ Հանրապետության հրապարակը եւ Հյուսիսային պողոտան»,- երեկ հայտարարեց հանրապետության նախագահ ՌՈԲԵՐՏ ...Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 6
Ղարաբաղը հանձնելու համար
Երեկ Լ.Տեր-Պետրոսյանն ու նրան սատարողների կամպանիան երկրորդ միտինգը անցկացրին Թատերական հրապարակում։ Հենց սկզբից ակնհայտ դարձավ, որ անցած օրերին արմատական ակտիվիստների ջանքերով ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ուսանողության միջազգային օրվա առիթով վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունեց Հայաստանի պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ յոթանասուն ուսանողների:
«Ինչո՞ւ եմ այսօր ձեզ ...ԱԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԻ ԱՌՆՉՎՈՒՄ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի նոյեմբերի 15-ին տարածած հայտարարությունը, թե իբր արմատական դիրքորոշում ունեցող անձանց նկատմամբ ճնշումներ են կիրառվում ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ
Սեփ. լրտվ. 1Երեկ Հյուսիսային պողոտայի բացումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նաեւ նախօրեին անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ...ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՍՆԱՆԿ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
Սեփ. լրտվ.«Վերջին տասը տարիներին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն պնդումները, թե Հայաստանը չի կարող դիմանալ նավթի պաշարների վրա հիմնված Ադրբեջանի տնտեսական աճի ճնշմանը, ...ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ ԲԱՆԴԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Երեկվա միտինգի առանցքային թեմաներից մեկը երկրում օրինականություն եւ արդարություն հաստատելու, քաղաքական հետապնդումները դադարեցնելու պահանջն էր։ Ինքնին կարգախոսներն, անշուշտ, գեղեցիկ են։ Այլ հարց է, թե ...ԸՆՏՐՎԵԼՈՒ Է ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հարկայինի կողմից անցկացվող ստուգումների շուրջ վերջին ժամանակներս բարձրացված վայնասունին անդրադառնալով, ՀՊԾ ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ երեկ նշեց. «Կա երկու տարբերակ. աղմուկը հիմք ընդունել եւ հարկերը չգանձել։ ...
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1861 Վախճանվեց բանասեր Գևորգ Հախվերդյանը: (Ծնվ. 1818թ.-ին):
- 1928 Երևանում բացվում է Հայաստանի կոլտնտեսությունների առաջին համագումարը:
- 1937 Թիֆլիսում վախճանվեց գրող Հակոբ Հակոբյանը: (Ծնվ. 1866թ.-ին, (Գանձակ) Ելիզավետպոլում):
- 1957 Շահագործման է հանձնվում Երևան-Ախտա (այժմ Հրազդան) երկաթուղագիծը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

