
ԻՐԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԵՐԻ ՀԵՏ «ՉԵՆ ԽՈՍՈՒՄ»
- «ՍԻԼ» կոնցեռնի եւ «Գյումրիի» ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «Չապ» կազմակերպության նկատմամբ Հարկայինի կողմից ձեռնարկված «քաղաքական հետապնդումների» վերաբերյալ իր դիրքորոշումները երեկ ներկայացրեց ՀՊԾ պետ ՎԱՀՐԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Հարկայինի պետը, նախ, փաստեց, որ «հարկային պետական ծառայության համակարգի առջեւ հստակ խնդիր է դրված՝ հարկային վարչարարության խստացում, հավասար դաշտի ապահովում բոլորի համար, օրենսդրական դաշտի բարելավում, կեղծ գերավճարների դեմ կոշտ պայքար, եւ ամենակարեւորը՝ բյուջեի մուտքերի ապահովում»։
Այն, որ սոցիալական եւ բյուջետային մուտքերը ներկայումս 8-10 միլիարդ դրամով գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը, վկայում է, որ առնվազն վերջին 6 ամիսներին ՀՊԾ-ն արդյունավետ է աշխատել։ Հարկային մուտքերն ամբողջությամբ համապատասխանել են բյուջեով նախատեսվածին, եւ «դա եղել է հարկային վարչարարության խստացման շնորհիվ»։ Այս միտումը կշարունակվի նաեւ նոյեմբերին ու դեկտեմբերին, եւ «ծրագիրը, որ մեր առջեւ դրված է, կկատարվի»,- հավաստիացրեց Վ.Բարսեղյանը։
Այս պահին ստուգումներ են իրականացվում ավելի քան 500 տնտեսավարողների մոտ, որոնք, սակայն, ի տարբերություն վերոհիշյալ երկուսի, դրանից ո՛չ ողբերգություն են սարքում, ո՛չ էլ փորձում են քաղաքականացնել հայտնաբերված օրինազանցությունները։
Ինչ վերաբերում է Սուքիասյաններին պատկանող «Սիլվիա» ՍՊԸ-ի հետ կապված աղմուկին, ապա, ըստ Վ.Բարսեղյանի, դեռ օգոստոսին, ծառայողական քննություն անցկացնելով Սեւանի հարկային տեսչությունում, ՀՊԾ աշխատակիցները պարզել են, որ այստեղ «կեղծ գերավճարների ծավալը անցնում է բոլոր նորմերը։ Կան նաեւ կազմակերպություններ, որոնք անապրանք գործարքներ են արել։ Կոնկրետ՝ տվյալ կազմակերպության մասով ասեմ, որ 1 միլիարդ դրամից ավելի կեղծ, այսինքն՝ անապրանք գործարք է իրականացվել՝ պետության համար ստեղծելով մոտ 200 միլիոն դրամի կեղծ գերավճար»։
Սա նշանակում է, որ «հետագայում կարելի է, հարկային պարտավորությունները չկատարելով, մաշել այն, ինչը արհեստականորեն ստեղծել են՝ պետության վզին փաթաթելով ներքին պարտքեր։ Այսինքն՝ իրենք իրենց համար արտոնյալ պայմաններ են ստեղծում։ Պայմանականորեն ասած՝ ոնց որ պետական գանձարանից փող գողանան. չստեղծելով, չտալով ոչինչ, մի բան էլ տանում են։ Զարմանում եմ, որ «Սիլվիա» ՍՊԸ-ի մասին այսօ՛ր են խոսում, որովհետեւ ծառայողական քննության արդյունքում դեռ օգոստոսին Սեւանի տեսչության պետն ազատվել է աշխատանքից։ Եւ միայն «Սիլվիան» չէ, էլի կազմակերպություններ կան, որոնք այս գործով անցնում են»։
Օրինախախտների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է։ «Սիլվիայում», ի հավելումն, արձանագրվել են կեղծ արտահանման փաստեր, որոնց նպատակը դարձյալ հարկերից խուսափելը եւ պետության գրպանը մտնելն է։ Ընդսմին՝ այս մասով նյութերը փոխանցվել են ազգային անվտանգության մարմիններին եւ ներկայումս ԱԱԾ վարույթում են։
«Բջնի» հանքային ջրերի գործարանի պարագայում ստուգումները նմանապես կապ չունեն Սուքիասյանի անձի կամ քաղաքական հայացքների հետ։ ՀՊԾ մասին օրենքի 28-րդ («գույքագրման») հոդվածին համահունչ՝ նմանատիպ ստուգումներ են անցկացվում նաեւ «Արզնի»-ի եւ «Ջերմուկ»-ի մայր գործարաններում, քանզի Հարկայինն այս փուլում առաջնորդվում է «ոլորտային ուսումնասիրությունների» սկզբունքով։
2 ամիս առաջ ստուգումներ են իրականացվել նաեւ թռչնաբուծության, կաթնեղենի ու պաղպաղակի, մսամթերքի, կահույքի արտադրության ոլորտներում։ Ընդհանուր առմամբ, անցած 9 ամիսներին «գույքագրման» հետ կապված 30 հազար ստուգում է անցկացվել բազմաթիվ տնտեսավարող օբյեկտներում։
Մասնավորապես, խոշոր տեղական արտադրողների կողմից մատակարարվող միջին օբյեկտներում (խանութներում) կատարված ստուգումներն ի հայտ են բերել, որ անօրինական, այսինքն՝ առանց փաստաթղթային ձեւակերպումների առաքումները մեզանում սովորական բան են. ապրանքն ստանում են անմիջապես արտադրողից, ձեւակերպում «շուկայական» տարբերակով. իբր շուկայից են ձեռք բերել, այսինքն՝ ավելի բարձր գներով։ Այս բնագավառում կարգուկանոն հաստատելը Հարկայինը որոշել է խոշոր ձեռնարկատերերից սկսել՝ «ճնշում գործադրել, ստիպել, եթե օրենսդրական բաց կա՝ լրացնել, որպեսզի մատակարարումները միջին բիզնեսով զբաղվողներին փաստաթղթային ձեւակերպում ստանան», եւ արդյունքն արդեն իսկ տեսանելի է։
«Բջնիի» մասով՝ ստուգված 200 խանութներում բացահայտվել է, փաստաթղթերով չամրագրված 102 միլիոն դրամի ապրանք։ Ավելին՝ առաքիչների բացատրություններից պարզվել է, որ խոսքը եւս 150 միլիոն դրամի նման «անփաստաթուղթ» շրջանառության մասին է, ինչը ճշտվում է։ Ստուգումները դեռ շարունակվում են. արդյունքները շուտով կամփոփվեն, եւ մոտ երկու շաբաթից, բյուջեի հետ հարկատուների հարաբերությունները երեւակող տարեկան համալիր ստուգման արդյունքների հետ միասին կներկայացվեն հանրությանը։
Առաջիկայում նախատեսված է ստուգումներ անցկացնել նաեւ ցեմենտի արտադրության, հանքարդյունաբերության, կենցաղային տեխնիկայի եւ մյուս ոլորտներում։ Այնպես որ, խնդիրը ո՛չ Սուքիասյան ընտանեկան բիզնեսի, ո՛չ էլ առավել եւս «Բջնիի» մեջ է. «Ուղղակի «Բջնին աղմկում է»։
Վ.Բարսեղյանն անդրադարձավ նմանապես աղմկարարների «փաստարկներին», թե միջազգային պրոֆեսիոնալ կառույցների կողմից իրականացված աուդիտը ոչ մի խախտում չի հայտնաբերել, մինչդեռ հարկայինը ձվի մեջ մազ է փնտրում. «Իրոք, կան սուբյեկտներ, որոնք տեղը՝ տեղին աուդիտ են անում, եւ հաշվապահական հաշվառման որակը ապահովված է։ Բայց, որպեսզի ճիշտ հարկեր գանձվեն, պետք է ֆիքսել ծավալը, գինը եւ ծախսերը։ Ծավալների մեջ է խնդիրը։ Կարելի է 10 միավորից բխող հաշվապահական ձեւակերպումներ ներկայացնել, եւ առաջին հայացքից կարող է թվալ՝ իդեալական վիճակ է։
Սակայն, երբ խորանում ես ծավալների մեջ, հասկանում ես, որ հաշվարկը պետք է ոչ թե 10 միավորի, այլ 30, 50, 100 միավորի համար արվի։ Երբ 28 հոդվածով գույքագրում ենք, հետո խրոնոմետրաժ ենք անում, տեսնում ենք՝ մեկը մյուսին չի բռնում»։ Միով բանիվ՝ «իրական ծավալները եւ մուծած հարկերը իրար հետ չեն խոսում»։
Այսպես թե այնպես, ստուգումները վերաբերում են բոլոր տնտեսավարողներին, այլ բան է, որ մեծամասնությունը, կամավոր հիմունքներով ընդունելով իր թերացումը, կատարում է իր հարկային պարտավորությունները պետության նկատմամբ։ Բայց կան նաեւ այնպիսիք, «որոնց «զոռով»՝ խախտումները ապացուցելով ենք բերում դաշտ։ Դրանց անուններն էլ ենք հրապարակելու։ Ուզում եմ ասել հետեւյալը՝ անիմաստ է խոչընդոտել, աղմուկ բարձրացնել։ Մեկ է՝ դա որեւէ մեկին օգուտ չի տալու։ Մենք մեր առջեւ դրած խնդիրները լուծելու ենք»,- վստահեցնում է ՀՊԾ ղեկավարը։
ԳԱԼԱ-ի, ավելի ճիշտ՝ «Գալայի» հիմնադիր «Չապ» ՍՊԸ-ի հետ կապված՝ Վ.Բարսեղյանը փաստեց, որ այստեղ ստեղծման օրից, այսիքն՝ 2002թ. ընդհանրապես ստուգումներ չեն անցկացվել, այսինքն՝ մարդիկ հանգիստ զբաղվել են չլիցենզավորված գործունեությամբ (բենգալյան կրակներ են արտադրել), թաքցրել հեռուստագովազդների իրական ծավալները եւ այլն։ Այս պարագայում «կա երկու տարբերակ. աղմուկը հիմք ընդունել եւ հարկերը չգանձել։ Կա երկրորդ տարբերակը՝ գանձել։ Բնականաբար՝ գանձելու ենք։ Թող որեւէ մեկի մտքով չանցնի, թե մենք միայն թուղթ ենք նայում։ Մեր գործը նաեւ հանդիպակաց ստուգումներ իրականացնելն է։ Այս մեթոդը կիրառելու ենք բոլոր ոլորտներում»։
Նկատենք, որ, ինչպես արձանագրեց ՀՊԾ պետը, ստուգումներ են անցկացվել նաեւ Հ2-ում, «Շանթ»-ում, TV5-ում եւ այլ հեռուստաընկերություններում։
«Բջնիից» բացի, ի՞նչ խոշոր տնտեսավարող օբյեկտներ են հայտնվել Հարկայինի ուշադրության կենտրոնում։ «Ի՞նչ եք կարծում, այդ 10 միլիարդ դրամը որտեղի՞ց ենք գանձել։ Այդքան գումար չէր կարող փոքրերից գանձվել՝ բնական է, որ մեծերից է հավաքվել»,- այդ հարցին ի պատասխան՝ փաստեց բանախոսը։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
SkyFlyer գրել է:
Բնականաբար, ցանկացած տնտեսվարող սուբյեկտի կարգին ստուգելու դեպքում (ըստ օրենքի իրավունք ունեն ստուգելու վերջին 5 տարվա գործունեությունը) այնքան օրինազանցություններ կարող են հայտնաբերել շատ հեշտությամբ, որ դրանից առաջացած տուժերը կգերազանցեն այդ 5 տարվա եկամուտները ու կփակեն այդ։ Շատ լավ է, որ ստուգում եք, սակայն վատ է որ «լավ տղերքի» հետ «լեզու» եք գտնում իսկ «վատերին» կոխում եք ծակը (կարծում եմ պրն. Բարսեղյանը լավ ծանոթ է «Ռոյալ Արմենիայի» գործին)։
Եթե այդ «լեզու գտնելու» պրակտիկային ու հովանավորչությանը վերջ դրվի, ապա ինչքան ել վայնասուն դնեն պատժվածները, նրանց լսող չի լինի։ Օրինակ եթե ԱՄՆ–ում մեկը հեռուստատեսությամբ ելույթ ունենա ու բողոքի, որ հարկային մարմինները իրեն ճնշում են քաղաքական նկատառումներով, ապա նրան ոչ ոք չի հավատա ու առավել ևս պաշտպանի։
Գրիգոր գրել է:- SkyFlyer
կարծում եմ պրն. Բարսեղյանը լավ ծանոթ է «Ռոյալ Արմենիայի» գործին
Խառնում էս հարկային ծառայությունը մաքսային կոմիտեի հետ:- SkyFlyer
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Արմատական-հհշական այրերի սիրած զբաղմունքը, ինչպես հայտնի է, ընդդիմախոսներին միակողմանի, այսինքն՝ անպատասխան հայհոյելն է։ Իսկ եթե, բան է, պատահեց, ու «քննադատության թիրախը» հանկարծ թեկուզ հպանցիկ արձագանքեց ...ԱՆՋՐՊԵՏԱՄԻՋՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԲԵՐԴ ԲԱԲԱՅԱՆ
Սիրելի ընթերցող, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձամբ ես քո նկատմամբ մեծ հարգանք եմ տածում եւ այլեւս չեմ կարող հանդուրժել այն անջրպետը, որ գոյացել է գրողի եւ ընթերցողի միջեւ, ուզում եմ արժանավորիդ ...ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան օրերս կատարած այցելության ժամանակ ավստրիական հանձնախումբը՝ կազմված «Վեստիջիա» համալսարանի ներկայացուցիչներից, դոկտոր, պրոֆեսոր ...ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի Մոսկովյան եւ Մաշտոցի պողոտաներին հարող այգում գալիք տարի կտեղադրվի աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանը: Ինչպես տեղեկացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, հուշարձանի հեղինակն ...ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԲԱԺԱՆՎԵԼ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Թաղման արարողության շուրջ է մեր հարցազրույցը ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ
-Հայաստանյան այսօրվա իրականությունից մեզ հայտնի թաղման արարողություններն արդյոք շարունակությո՞ւնն են ազգային ավանդույթի։ ...ԱՐԴՅՈ՞Ք ՄԻԱՅՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆ Է ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչ է կատարվում ոչ պարենային ապրանքների շուկայում
Սպառողական ապրանքների շուկայում գները տարեցտարի բարձրանում են։ Առաջին հայացքից թվում է, թե դա վերաբերում է միայն սննդամթերքին։ Իրականում այդպես չէ։ ...ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
Ժողովրդական երգիչ Համլետ Գեւորգյանը «Sonicbids» հանրահայտ միջազգային ընկերության երգիչների ինտերնետային մրցույթում գրավել է առաջին տեղը: Մրցույթում Հ.Գեւորգյանին ներկայացրել է «Armenian music center» ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 17-19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, ...ԼՈՒՍԱՎՈՐ ԵՐԵՎԱՆԸ ԱՅԼԵՎՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 4
Երեւանի 2004-07թթ. սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրույթները, որ ներկայացնում են համայնքային եւ համաքաղաքային քառամյա ծրագրերն ու ուղղությունները, գրեթե ամբողջությամբ կատարված է
Համաձայն Երեւանի ...ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՍ Է ԹԵՔՈՒՄ ԴՈԼԱՐԻՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Սպասվո՞ւմ է արդյոք կանաչ ապոկալիպսիս
Այնքան էժան, որքան ներկայումս է, ամերիկյան դոլարը չի եղել երբեք։ 1 եվրոյի դիմաց տալիս են արդեն 1,45 դոլար։ Հայաստանում դոլարը 320 դրամից էլ պակաս արժե։
Ինչպես ...ՍԿՍՎԵԼ Է
Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլու նկատմամբ դատավարությունը: Տեղական օրենքներին համապատասխան՝ դատաքննությունը կարելի է վարել նաեւ մեղադրյալի ...ԱՄՆ-Ը ԿՈՉ Է ԱՐԵԼ
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մաքկորմակը հայտարարել է, որ Ջորջ Բուշի վարչակազմը դրական քայլ է համարում Վրաստանում արտակարգ դրության չեղյալ հայտարարումը եւ վրացական իշխանությունների ...ԻՐԱՆԸ ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆԻ
Իրանը պատասխանել է Ատոմային էներգիայի միջազգային գործունեության (ՄԱԳԱՏԷ) շատ հարցերի, բայց չի դադարեցրել ուրանի հարստացման գործունեությունը: Սրանք են Իրանի «միջուկային դոսյեի» վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր ...«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հենց այնտեղ, որտեղ սկսվել էր
Պատմությունից հայտնի է, որ Բոեմունդը՝ Խաչակրաց առաջին արշավանքի չորս առաջնորդներից մեկը, Վրաստանի ներկայիս դրոշը հիշեցնող դրոշի ներքո գնում էր ազատագրելու Երուսաղեմը։ Բայց ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որն իր քաղաքական նշանակությամբ ու հնարավոր հետեւանքներով գրեթե իր նախադեպը չունի Հարավային Կովկասի վերջին երկու դարերի պատմության մեջ. Հայաստանի ...ԹՎԵՐՆ ԻՆՔՆԻՆ ԽՈՍՈՒՆ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպիսին էին դրանք 10 տարի առաջ
Ավարտվեցին 2008թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Պատգամավորների առաջարկությունների հիման վրա լրամշակելով, կառավարությունը, քննարկումների ավարտից առնվազն չորս ...ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԲՅՈՒՋԵՆ ԳՐՈՀԱՅԻՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2008 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ իր տեսակետները երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ։
Ըստ նրա. «Այս բյուջեի նախագիծը էականորեն տարբերվում ...226 ԲԳՎ-ՆԵՐ՝ ԲՌՆԱԳԱՂԹԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Երեկ Կոտայքի մարզպետարանում բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) հանձնվեցին ժամանակավոր կացարաններում բնակվող 226 ընտանիքների, որոնք ժամանակին հարկադրված բռնագաղթել են Ադրբեջանից
Կոտայքի մարզի Աբովյանի ...ԻՆՔՆԱՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 2
Դեռեւս երկու տարի առաջ մաքսային պետական կոմիտեն փորձնական կարգով համակարգում ներդրեց ինքնահայտարարագրման մեթոդը, եւ շատ կարճ ժամանակ անց այն ապացուցեց իր արդյունավետությունը:
Միջազգային ճանապարհային ...ԻՐԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԵՐԻ ՀԵՏ «ՉԵՆ ԽՈՍՈՒՄ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
«ՍԻԼ» կոնցեռնի եւ «Գյումրիի» ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «Չապ» կազմակերպության նկատմամբ Հարկայինի կողմից ձեռնարկված «քաղաքական հետապնդումների» վերաբերյալ իր դիրքորոշումները երեկ ներկայացրեց ՀՊԾ ...ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ «Օրինաց երկրի») ավանդական ճեպազրույցների շրջանակներում հանդիպեցին լրագրողների հետ։
Ինչպես հայտնի է, նախօրեին Սոցիալ-դեմոկրատական ...ՄԵԿ ՄԱՐԴ՝ ՄԵԿ ՁԱՅՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸնտրությունների կգնանք նոր օրենսգրքով Երեկ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ «Օրինաց երկրի») ավանդական ճեպազրույցների շրջանակներում հանդիպեցին լրագրողների հետ։ Նրանք ...ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
Հատվածներ դատավճռից
Առանձին քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց վրա հարձակումներ գործելու, վերջիններիս կողմից իրենց ծառայական պարտքը կատարելու կապակցությամբ նրանց սպանելու եւ այլ հանցագործությունների ...«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 12
Վերջին ժամանակներս մեզանում կտրուկ ավելացել է շառլատանական ամենատարբեր հոսանքների թիվը։ Օրինակ, հայտնվել է շառլատանության արտաքուստ բավական բարեկերպ տարատեսակ. այսպես կոչված՝ «լեւոնաթերապիան»։ Խոսակցությունը ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՏՔԸ
Սպորտը եւ կրոնը վաղուց անբաժան ուղեկիցներ են դարձել։ Մարզիկների հավատքի դրսեւորմանը հաճախ ենք ականատես լինում տարբեր մրցումների ժամանակ։ Հանրահայտ մարզիկների օրինակով, ստորեւ կփորձենք ներկայացնել, թե ...ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ ԱՆՇԼԱԳ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Պորտուգալիա-Հայաստան «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարի առաջին ենթախմբի հանդիպման գրեթե բոլոր՝ 30 հազար տոմսերը, արդեն վաճառվել են: Ըստ Պորտուգալիայի մամուլի վերլուծության՝ միայն Հայաստանի թիմին հաղթելու ...ԼՈՂԻ ԱԽՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 1Հայաստանի լողորդ Միքայել Քոլոյանը, հանդես գալով Մոսկվայում տեղի ունեցած լողի աշխարհի գավաթի մրցաշարում, 55 մասնակցի մեջ զբաղեցրեց 18-րդ տեղը՝ հանդես գալով ազատ ոճ մրցաձեւի 50,100 եւ 100 մ մրցատարածքներում: ...ՄԱՏ՝ ՌԻՆԳՈՒՄ
Բեռլինցի 37-ամյա ոստիկան Ֆրանկ Շտոլդտը դարձավ կիսածանր քաշային կարգում չեսբոքսինգի աշխարհի չեմպիոն՝ վճռական մենամարտում հաղթելով դեղագործական ընկերության մենեջեր Դեւիդ Դեպտոյին։ 1200 հանդիսատեսի ներկայությամբ ...ՈՉ-ՈՔԻ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ֆրանսիայի երիտասարդ ֆուտբոլիստների հետ Ֆրանսիայում նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ընկերական խաղում: Առաջին խաղակեսում հաշիվը բացել ...ԲԱՑՎԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Արեւային քաղաքի առասպելը՝ իրականություն
«Երեւանը քաղաքաշինական տեսանկյունից այժմ ունի երկու այցեքարտ՝ Հանրապետության հրապարակը եւ Հյուսիսային պողոտան»,- երեկ հայտարարեց հանրապետության նախագահ ՌՈԲԵՐՏ ...Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 6
Ղարաբաղը հանձնելու համար
Երեկ Լ.Տեր-Պետրոսյանն ու նրան սատարողների կամպանիան երկրորդ միտինգը անցկացրին Թատերական հրապարակում։ Հենց սկզբից ակնհայտ դարձավ, որ անցած օրերին արմատական ակտիվիստների ջանքերով ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ուսանողության միջազգային օրվա առիթով վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունեց Հայաստանի պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ յոթանասուն ուսանողների:
«Ինչո՞ւ եմ այսօր ձեզ ...ԱԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԻ ԱՌՆՉՎՈՒՄ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի նոյեմբերի 15-ին տարածած հայտարարությունը, թե իբր արմատական դիրքորոշում ունեցող անձանց նկատմամբ ճնշումներ են կիրառվում ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ
Սեփ. լրտվ. 1Երեկ Հյուսիսային պողոտայի բացումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նաեւ նախօրեին անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ...ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՍՆԱՆԿ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
Սեփ. լրտվ.«Վերջին տասը տարիներին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն պնդումները, թե Հայաստանը չի կարող դիմանալ նավթի պաշարների վրա հիմնված Ադրբեջանի տնտեսական աճի ճնշմանը, ...ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ ԲԱՆԴԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Երեկվա միտինգի առանցքային թեմաներից մեկը երկրում օրինականություն եւ արդարություն հաստատելու, քաղաքական հետապնդումները դադարեցնելու պահանջն էր։ Ինքնին կարգախոսներն, անշուշտ, գեղեցիկ են։ Այլ հարց է, թե ...ԸՆՏՐՎԵԼՈՒ Է ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հարկայինի կողմից անցկացվող ստուգումների շուրջ վերջին ժամանակներս բարձրացված վայնասունին անդրադառնալով, ՀՊԾ ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ երեկ նշեց. «Կա երկու տարբերակ. աղմուկը հիմք ընդունել եւ հարկերը չգանձել։ ...
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1861 Վախճանվեց բանասեր Գևորգ Հախվերդյանը: (Ծնվ. 1818թ.-ին):
- 1928 Երևանում բացվում է Հայաստանի կոլտնտեսությունների առաջին համագումարը:
- 1937 Թիֆլիսում վախճանվեց գրող Հակոբ Հակոբյանը: (Ծնվ. 1866թ.-ին, (Գանձակ) Ելիզավետպոլում):
- 1957 Շահագործման է հանձնվում Երևան-Ախտա (այժմ Հրազդան) երկաթուղագիծը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

