
ԹՎԵՐՆ ԻՆՔՆԻՆ ԽՈՍՈՒՆ ԵՆ
- Ինչպիսին էին դրանք 10 տարի առաջ

Ավարտվեցին 2008թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Պատգամավորների առաջարկությունների հիման վրա լրամշակելով, կառավարությունը, քննարկումների ավարտից առնվազն չորս օր հետո, խորհրդարան կներկայացնի բյուջեի նախագծի վերջնական տարբերակը, որը կդրվի քվեարկության։
Ի՞նչ ցույց տվեցին բյուջեի քննարկումները եւ ինչպիսի՞ն է հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ «Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ։
-Քննարկումների ժամանակ գրեթե բոլոր ելույթ ունեցողները նշում էին, որ իրոք այն հավակնոտ բյուջե է, քանի որ աննախադեպ աճ է նախատեսում եկամտային եւ ծախսային բոլոր հոդվածների գծով։ Սա կառավարության հնգամյա ծրագրի ամենակարեւոր հենակետն է, որովհետեւ 2008 թվականը փաստորեն կառավարության առաջին լիարժեք բյուջետային տարին է։
Բյուջեի թվային տվյալները հրապարակվել են, ուստի չէի ուզենա մեկ անգամ եւս մեջբերել դրանք։ Պարզապես ասեմ, որ բյուջեն մշակված է նման փաստաթղթերին հատուկ բոլոր սկզբունքների հիման վրա եւ խիստ իրատեսական է։ Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կազմելու համար հանել եմ 1996-1997թթ. մակրոտնտեսական մի քանի ցուցանիշներ եւ որպես համեմատության բազա, ընտրել եմ տասնամյա վաղեմության տվյալներն ու բյուջեն։
-Ինչո՞ւ հատկապես տասնամյա։
-Նախ՝ որպեսզի տեսնենք, թե այս տասը տարվա ընթացքում ի՞նչ տնտեսական քաղաքականություն ենք իրականացրել եւ ի՞նչ արդյունքներ ենք ստացել։ Եւ երկրորդ՝ 1996-1997 թվականները նախորդ իշխանությունների համար տնտեսական լավագույն տարիներն էին։ 1994թ. հրադադարից հետո ենթադրվում էր, թե միանգամից պետք է թռիչքային զարգացում ունենանք։
-Եւ ի՞նչ ցույց տվեցին համեմատությունները։
-Բերեմ մի քանի թվեր. 1997-ին, նախորդ տարվա համեմատ, համախառն ներքին արդյունքն աճել է 3,1 տոկոսով եւ կազմել 681,7 մլրդ դրամ։ Համեմատության համար ասեմ, որ դա այնքան է, որքան ՀՆԱ-ն հիմա ստեղծվում է միայն կապիտալ շինարարության ոլորտում։ Այսինքն՝ ամբողջ 1997թ. ՀՆԱ-ի ծավալն այժմ ունենք ընդամենը մեկ ոլորտում։ Նշեմ, որ հաջորդ տարի ծրագրված է 3 տրիլիոն 520 մլրդ դրամ ՀՆԱ։
Բյուջեի եկամուտները 1997թ. կազմել են 94 մլրդ դրամ։ Այնինչ 2008թ. բյուջեում նախատեսվում է 744 մլրդ դրամից ավել։ Շատ ավելի ցայտուն օրինակ է հարկային եկամուտների տարբերությունը։ Հաջորդ տարվա բյուջեում ակնկալվում է ստանալ 595,1 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 1997 թվականին դա կազմել է ընդամենը 68,7 միլիարդ։
Նույն պատկերն է նաեւ սոցիալական վճարների գծով։ Եթե 2008-ին նախատեսվում է ստանալ 104,9 մլրդ դրամ, ապա 1997 թվականին այն կազմել է ընդամենը 21,8 միլիարդ։ Միայն այդքան աճ նախատեսվում է հաջորդ տարվա ընթացքում։ Այսինքն՝ միայն մեկ տարվա ավելացումն այնքան է, ինչքան եղել է ամբողջ 1997թ. ընթացքում։ Միջին կենսաթոշակները 2008-ին կհասնի ավելի քան 21,8 հազար դրամի։ Մինչդեռ 1997թ. այն 5 հազար դրամից պակաս էր։ Եթե դրան գումարենք նաեւ այն, որ այդ տարիներին պարբերաբար ուշանում էին կենսաթոշակների վճարումները, ապա պատկերն ավելի ակնառու կլինի։
Եւս մեկ կարեւոր ցուցանիշ ասեմ. միջին ամսական անվանական աշխատավարձը 1997-ին, նախորդ տարվա համեմատ, աճել է 1,3 անգամ, բայց կազմել է ընդամենը 14,5 հազար դրամ։ Այնինչ, 2007թ. սեպտեմբերի տվյալներով, Հայաստանում միջին անվանական աշխատավարձը գերազանցում է 76,4 հազար դրամը։
Շատ է խոսվում արտաքին ապրանքաշրջանառության մասին, բերվում են որոշակի տվյալներ, ասելով, որ ներմուծման եւ արտահանման խզումը մեծանում է։ Իրականում կա խզվածություն։ Բյուջեով նախատեսել ենք ապրանքաշրջանառության 4 մլրդ դոլարից մի փոքր ավել ծավալ, որից 1,442 միլիարդը՝ արտահանման եւ շուրջ 2,6 միլիարդը՝ ներմուծման գծով։ Արտահանման եւ ներմուծման տարբերությունը 85 տոկոս է։
Փորձենք հասկանալ, թե ինչպիսին էր իրավիճակը 1997 թվականին։ Այդ ժամանակ ընդհանուր ապրանքաշրջանառությունը 1,126 մլրդ դոլար էր կամ շուրջ 30 տոկոսով ավելի քիչ, քան հաջորդ տարվա միայն արտահանման ծավալը։ Ապրանքաշրջանառության մեջ արտահանումը ընդամենը 232 մլն դոլար էր։ Շուրջ 900 մլն դոլարի է հասել ներմուծումը։ Սա նշանակում է, որ 1997թ. ներմուծման եւ արտահանման տարբերությունը կազմում է մոտ 400 տոկոս՝ ի վնաս արտահանման։ Ներկայումս այդ ցուցանիշը 85 տոկոս է։ Որակական տեղաշարժն ակնառու է։
Եթե դրան գումարենք նաեւ էներգակիրների թանկացումը, ապա պատկերն ավելի ամբողջական կլինի։ Այն ժամանակ նավթի 1 բարելի արժեքը տատանվում էր 18-20 դոլարի սահմաններում, իսկ այսօր գերազանցում է 90 դոլարը։ Միայն էներգակիրների ներմուծման գնային տարբերությունը 1997թ. համեմատ կազմում է շուրջ 400 մլն դոլար։ Սա օբյեկտիվ գործընթացի հետեւանք է եւ ամենեւին կապ չէր կարող ունենալ այն բանի հետ, թե ինչ տնտեսական քաղաքականություն է իրականացվում։ Երբ չունես էներգետիկ ռեսուրսներ, բնականաբար դրանք պետք է ներմուծես։
Սրանք թվեր են, որոնց վերաբերյալ դժվար է հակափաստարկներ բերելը։
-Ձեր նշած աճին որպես հակափաստարկ դիտարկվում է գնողունակության անկումը։ Աշխատավարձն ու կենսաթոշակը ավելանում են, բայց միաժամանակ ընկնում է դրամի գնողունակությունը։ Ի՞նչ կասեք այդ առումով։
-Ինչպես արդեն նշեցի, էներգակիրների գները համաշխարհային շուկայում շուրջ 4,5 անգամ բարձրացել են։ Սա արդեն իսկ նշանակում է, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում գնողունակության հետ կապված խնդիր է առաջանում։ Պետք է իրական նայել այն օբյեկտիվ պրոցեսներին, որոնք կատարվում են համաշխարհային տնտեսության մեջ։
-Իսկ աշխատավարձի կամ կենսաթոշակի բարձրացումը համարժե՞ք է գնողունակության անկմանը։
-Ասեմ, որ աշխատավարձն ու կենսաթոշակը ավելի արագ են աճում, քան գնողունակության անկման տեմպն է։ Սա միանշանակ է։ Այլապես Հայաստանը ցածր եկամուտներ ունեցող երկրից չէր դառնա միջին եկամուտներ ունեցող երկիր։ Ընդ որում, սա ոչ թե մեր, այլ միջազգային կազմակերպությունների գնահատականն է։
-Հաջորդ տարվա բյուջեն համարվում է հավակնոտ։ Ձեր կարծիքով, կհաջողվի այն կատարել, մանավանդ որ ընտրական տարի է։
-Բյուջեն ոչ միայն կկատարվի, այլեւ կգերակատարվի։ Հատկապես, երբ ընդունվի հարկային նոր օրենսդրությունը, կարծում եմ, որեւէ խնդիր չենք ունենա։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Արմատական-հհշական այրերի սիրած զբաղմունքը, ինչպես հայտնի է, ընդդիմախոսներին միակողմանի, այսինքն՝ անպատասխան հայհոյելն է։ Իսկ եթե, բան է, պատահեց, ու «քննադատության թիրախը» հանկարծ թեկուզ հպանցիկ արձագանքեց ...ԱՆՋՐՊԵՏԱՄԻՋՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԲԵՐԴ ԲԱԲԱՅԱՆ
Սիրելի ընթերցող, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձամբ ես քո նկատմամբ մեծ հարգանք եմ տածում եւ այլեւս չեմ կարող հանդուրժել այն անջրպետը, որ գոյացել է գրողի եւ ընթերցողի միջեւ, ուզում եմ արժանավորիդ ...ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան օրերս կատարած այցելության ժամանակ ավստրիական հանձնախումբը՝ կազմված «Վեստիջիա» համալսարանի ներկայացուցիչներից, դոկտոր, պրոֆեսոր ...ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի Մոսկովյան եւ Մաշտոցի պողոտաներին հարող այգում գալիք տարի կտեղադրվի աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանը: Ինչպես տեղեկացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, հուշարձանի հեղինակն ...ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԲԱԺԱՆՎԵԼ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Թաղման արարողության շուրջ է մեր հարցազրույցը ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ
-Հայաստանյան այսօրվա իրականությունից մեզ հայտնի թաղման արարողություններն արդյոք շարունակությո՞ւնն են ազգային ավանդույթի։ ...ԱՐԴՅՈ՞Ք ՄԻԱՅՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆ Է ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչ է կատարվում ոչ պարենային ապրանքների շուկայում
Սպառողական ապրանքների շուկայում գները տարեցտարի բարձրանում են։ Առաջին հայացքից թվում է, թե դա վերաբերում է միայն սննդամթերքին։ Իրականում այդպես չէ։ ...ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
Ժողովրդական երգիչ Համլետ Գեւորգյանը «Sonicbids» հանրահայտ միջազգային ընկերության երգիչների ինտերնետային մրցույթում գրավել է առաջին տեղը: Մրցույթում Հ.Գեւորգյանին ներկայացրել է «Armenian music center» ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 17-19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, ...ԼՈՒՍԱՎՈՐ ԵՐԵՎԱՆԸ ԱՅԼԵՎՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 4
Երեւանի 2004-07թթ. սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրույթները, որ ներկայացնում են համայնքային եւ համաքաղաքային քառամյա ծրագրերն ու ուղղությունները, գրեթե ամբողջությամբ կատարված է
Համաձայն Երեւանի ...ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՍ Է ԹԵՔՈՒՄ ԴՈԼԱՐԻՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Սպասվո՞ւմ է արդյոք կանաչ ապոկալիպսիս
Այնքան էժան, որքան ներկայումս է, ամերիկյան դոլարը չի եղել երբեք։ 1 եվրոյի դիմաց տալիս են արդեն 1,45 դոլար։ Հայաստանում դոլարը 320 դրամից էլ պակաս արժե։
Ինչպես ...ՍԿՍՎԵԼ Է
Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլու նկատմամբ դատավարությունը: Տեղական օրենքներին համապատասխան՝ դատաքննությունը կարելի է վարել նաեւ մեղադրյալի ...ԱՄՆ-Ը ԿՈՉ Է ԱՐԵԼ
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մաքկորմակը հայտարարել է, որ Ջորջ Բուշի վարչակազմը դրական քայլ է համարում Վրաստանում արտակարգ դրության չեղյալ հայտարարումը եւ վրացական իշխանությունների ...ԻՐԱՆԸ ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆԻ
Իրանը պատասխանել է Ատոմային էներգիայի միջազգային գործունեության (ՄԱԳԱՏԷ) շատ հարցերի, բայց չի դադարեցրել ուրանի հարստացման գործունեությունը: Սրանք են Իրանի «միջուկային դոսյեի» վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր ...«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հենց այնտեղ, որտեղ սկսվել էր
Պատմությունից հայտնի է, որ Բոեմունդը՝ Խաչակրաց առաջին արշավանքի չորս առաջնորդներից մեկը, Վրաստանի ներկայիս դրոշը հիշեցնող դրոշի ներքո գնում էր ազատագրելու Երուսաղեմը։ Բայց ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որն իր քաղաքական նշանակությամբ ու հնարավոր հետեւանքներով գրեթե իր նախադեպը չունի Հարավային Կովկասի վերջին երկու դարերի պատմության մեջ. Հայաստանի ...ԹՎԵՐՆ ԻՆՔՆԻՆ ԽՈՍՈՒՆ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպիսին էին դրանք 10 տարի առաջ
Ավարտվեցին 2008թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Պատգամավորների առաջարկությունների հիման վրա լրամշակելով, կառավարությունը, քննարկումների ավարտից առնվազն չորս ...ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԲՅՈՒՋԵՆ ԳՐՈՀԱՅԻՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2008 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ իր տեսակետները երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ։
Ըստ նրա. «Այս բյուջեի նախագիծը էականորեն տարբերվում ...226 ԲԳՎ-ՆԵՐ՝ ԲՌՆԱԳԱՂԹԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Երեկ Կոտայքի մարզպետարանում բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) հանձնվեցին ժամանակավոր կացարաններում բնակվող 226 ընտանիքների, որոնք ժամանակին հարկադրված բռնագաղթել են Ադրբեջանից
Կոտայքի մարզի Աբովյանի ...ԻՆՔՆԱՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 2
Դեռեւս երկու տարի առաջ մաքսային պետական կոմիտեն փորձնական կարգով համակարգում ներդրեց ինքնահայտարարագրման մեթոդը, եւ շատ կարճ ժամանակ անց այն ապացուցեց իր արդյունավետությունը:
Միջազգային ճանապարհային ...ԻՐԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԵՐԻ ՀԵՏ «ՉԵՆ ԽՈՍՈՒՄ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
«ՍԻԼ» կոնցեռնի եւ «Գյումրիի» ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «Չապ» կազմակերպության նկատմամբ Հարկայինի կողմից ձեռնարկված «քաղաքական հետապնդումների» վերաբերյալ իր դիրքորոշումները երեկ ներկայացրեց ՀՊԾ ...ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ «Օրինաց երկրի») ավանդական ճեպազրույցների շրջանակներում հանդիպեցին լրագրողների հետ։
Ինչպես հայտնի է, նախօրեին Սոցիալ-դեմոկրատական ...ՄԵԿ ՄԱՐԴ՝ ՄԵԿ ՁԱՅՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸնտրությունների կգնանք նոր օրենսգրքով Երեկ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ «Օրինաց երկրի») ավանդական ճեպազրույցների շրջանակներում հանդիպեցին լրագրողների հետ։ Նրանք ...ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
Հատվածներ դատավճռից
Առանձին քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց վրա հարձակումներ գործելու, վերջիններիս կողմից իրենց ծառայական պարտքը կատարելու կապակցությամբ նրանց սպանելու եւ այլ հանցագործությունների ...«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 12
Վերջին ժամանակներս մեզանում կտրուկ ավելացել է շառլատանական ամենատարբեր հոսանքների թիվը։ Օրինակ, հայտնվել է շառլատանության արտաքուստ բավական բարեկերպ տարատեսակ. այսպես կոչված՝ «լեւոնաթերապիան»։ Խոսակցությունը ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՏՔԸ
Սպորտը եւ կրոնը վաղուց անբաժան ուղեկիցներ են դարձել։ Մարզիկների հավատքի դրսեւորմանը հաճախ ենք ականատես լինում տարբեր մրցումների ժամանակ։ Հանրահայտ մարզիկների օրինակով, ստորեւ կփորձենք ներկայացնել, թե ...ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ ԱՆՇԼԱԳ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Պորտուգալիա-Հայաստան «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարի առաջին ենթախմբի հանդիպման գրեթե բոլոր՝ 30 հազար տոմսերը, արդեն վաճառվել են: Ըստ Պորտուգալիայի մամուլի վերլուծության՝ միայն Հայաստանի թիմին հաղթելու ...ԼՈՂԻ ԱԽՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 1Հայաստանի լողորդ Միքայել Քոլոյանը, հանդես գալով Մոսկվայում տեղի ունեցած լողի աշխարհի գավաթի մրցաշարում, 55 մասնակցի մեջ զբաղեցրեց 18-րդ տեղը՝ հանդես գալով ազատ ոճ մրցաձեւի 50,100 եւ 100 մ մրցատարածքներում: ...ՄԱՏ՝ ՌԻՆԳՈՒՄ
Բեռլինցի 37-ամյա ոստիկան Ֆրանկ Շտոլդտը դարձավ կիսածանր քաշային կարգում չեսբոքսինգի աշխարհի չեմպիոն՝ վճռական մենամարտում հաղթելով դեղագործական ընկերության մենեջեր Դեւիդ Դեպտոյին։ 1200 հանդիսատեսի ներկայությամբ ...ՈՉ-ՈՔԻ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ֆրանսիայի երիտասարդ ֆուտբոլիստների հետ Ֆրանսիայում նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ընկերական խաղում: Առաջին խաղակեսում հաշիվը բացել ...ԲԱՑՎԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Արեւային քաղաքի առասպելը՝ իրականություն
«Երեւանը քաղաքաշինական տեսանկյունից այժմ ունի երկու այցեքարտ՝ Հանրապետության հրապարակը եւ Հյուսիսային պողոտան»,- երեկ հայտարարեց հանրապետության նախագահ ՌՈԲԵՐՏ ...Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 6
Ղարաբաղը հանձնելու համար
Երեկ Լ.Տեր-Պետրոսյանն ու նրան սատարողների կամպանիան երկրորդ միտինգը անցկացրին Թատերական հրապարակում։ Հենց սկզբից ակնհայտ դարձավ, որ անցած օրերին արմատական ակտիվիստների ջանքերով ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ուսանողության միջազգային օրվա առիթով վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունեց Հայաստանի պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ յոթանասուն ուսանողների:
«Ինչո՞ւ եմ այսօր ձեզ ...ԱԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԻ ԱՌՆՉՎՈՒՄ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի նոյեմբերի 15-ին տարածած հայտարարությունը, թե իբր արմատական դիրքորոշում ունեցող անձանց նկատմամբ ճնշումներ են կիրառվում ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ
Սեփ. լրտվ. 1Երեկ Հյուսիսային պողոտայի բացումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նաեւ նախօրեին անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ...ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՍՆԱՆԿ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
Սեփ. լրտվ.«Վերջին տասը տարիներին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն պնդումները, թե Հայաստանը չի կարող դիմանալ նավթի պաշարների վրա հիմնված Ադրբեջանի տնտեսական աճի ճնշմանը, ...ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ ԲԱՆԴԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Երեկվա միտինգի առանցքային թեմաներից մեկը երկրում օրինականություն եւ արդարություն հաստատելու, քաղաքական հետապնդումները դադարեցնելու պահանջն էր։ Ինքնին կարգախոսներն, անշուշտ, գեղեցիկ են։ Այլ հարց է, թե ...ԸՆՏՐՎԵԼՈՒ Է ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հարկայինի կողմից անցկացվող ստուգումների շուրջ վերջին ժամանակներս բարձրացված վայնասունին անդրադառնալով, ՀՊԾ ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ երեկ նշեց. «Կա երկու տարբերակ. աղմուկը հիմք ընդունել եւ հարկերը չգանձել։ ...
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1861 Վախճանվեց բանասեր Գևորգ Հախվերդյանը: (Ծնվ. 1818թ.-ին):
- 1928 Երևանում բացվում է Հայաստանի կոլտնտեսությունների առաջին համագումարը:
- 1937 Թիֆլիսում վախճանվեց գրող Հակոբ Հակոբյանը: (Ծնվ. 1866թ.-ին, (Գանձակ) Ելիզավետպոլում):
- 1957 Շահագործման է հանձնվում Երևան-Ախտա (այժմ Հրազդան) երկաթուղագիծը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

