
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
- Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որն իր քաղաքական նշանակությամբ ու հնարավոր հետեւանքներով գրեթե իր նախադեպը չունի Հարավային Կովկասի վերջին երկու դարերի պատմության մեջ. Հայաստանի սահմանը հատեց Վրաստանում ռուսական վերջին հենակետ Բաթումում մնացած սարքավորումներն ու զինծառայողներին Գյումրի տեղափոխող վերջին շարժակազմը։

Միայն 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջմանը հաջորդած քաոսի ու անիշխանության շրջանում էին ռուսական զորքերը կարճ ժամանակով լքել մեր տարածաշրջանը՝ այն թողնելով բախտի քմահաճույքին։ Այժմ ամենեւին էլ քաոսի ու անիշխանության վիճակում չգտնվող Ռուսաստանը իր զորքերը դուրս է բերում Հարավային Կովկասի հերթական երկրից՝ Վրաստանից, որի հետեւանքով Հայաստանը զրկվում է Թուրքիայի սահմանի երկայնքով հետխորհրդային շրջանում ստեղծված՝ Ախալքալաքի ու Բաթումի հենակետերի «թիկունքային ապահովումից»։
Դրա հետեւանքով թուրք-վրացական եւ վրաց-ադրբեջանական սահմանները դառնում են Հայաստանին թիկունքից շրջանցելու պոտենցիալ հնարավորություն ստեղծող գրեթե անպաշտպան տարածքներ։
Պատահական չէ նաեւ այն փաստը, որ, օգտվելով ռազմա-քաղաքական նոր իրավիճակից, առաջիկա ամռանը թուրքական ռազմական ավիացիան պատրաստվում է ցուցադրական թռիչքներ կազմակերպել Հայաստանի սահմանից ոչ հեռու գտնվող Ադրբեջանի Գյանջա քաղաքում։ Միաժամանակ, տարիներ շարունակ «կառուցվող» Կարս-Ախալքալաք երկաթգծի Կարծախ-Ախալքալաք հատվածի շինարարության տենդերում հանկարծ հաղթում է ադրբեջանական մի ընկերություն, որի Ջավախք խցկվելու փորձը, անկասկած, հետապնդում է հայ-վրացական հարաբերությունները փչացնելու սադրիչ նպատակ։
Սակայն այս բոլոր ոչ պատահական քայլերից ամենատպավորիչն այն է, որ Ռուսաստանը շուրջ մեկ տարով առաջաձգում է Վրաստանից իր զորքերը դուրս բերելու մասին 1999թ. Ստամբուլում ստանձնած պարտավորությունների կատարումը, որը պետք է ավարտվեր 2008-ի հոկտեմբերի 1-ին։
Հարց է առաջանում. ո՞րն է Մոսկվայի նման ակնհայտ շտապողականության պատճառը։ Ռուսական վերլուծաբանները այս փաստը կապում են Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման ասպարեզում 1999թ. Ստամբուլում իր ստանձնած պարտավորությունների կատարումը նախքան ս.թ. դեկտեմբերի 10-ը անպայման ավարտելու եւ ձեռքերի լիակատար ազատություն ստանալու պաշտոնական Մոսկվայի մտադրության հետ։
Բանն այն է, որ այդ օրն ավարտվելու են Սերբիայի ու Կոսովոյի միջեւ փոխհամաձայնության եզրեր գտնելու միջազգային հանրության վերջին անօգուտ փորձերը, որից անմիջապես հետո Կոսովոն պատրաստվում է իրեն անկախ հռչակել, ինչին կողմ են ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, բայց դեմ է Ռուսաստանը։ Մինչ այդ որեւէ փոխհամաձայնության չհանգելու պարագայում յուրաքանչյուրն անելու է այն, ինչն ինքն է ճիշտ համարում։ Այսինքն՝ սկսելու է գործել միջազգային իրավունքի նորմերի ունիվերսալության սկզբունքը, եւ Ռուսաստանն իր հերթին նախաձեռնելու է Աբխազիայի անկախության ճանաչման գործընթացը։ Բնական է, որ նման պայմաններում անհրաժեշտ էր նախապես արագացնել Վրաստանից իր հենակետերի դուրսբերումը դրանք պատանդների չվերածելու համար։
Հատկանշական է, որ անկանխատեսելի հետեւանքներով հղի այս զարգացումները ծավալվելու են Վրաստանում՝ հունվարի 5-ին նշանակված նախագահական ընտրությունների նախօրեին։ Սա նշանակում է, որ Ամանորից առաջ Մոսկվան պատրաստվում է «հաճելի անակնկալ» մատուցել Վրաստանի գործող նախագահին, որի միակ հույսը մնացել է ԱՄՆ-ի ազդու միջամտությունը։ Վրաստանում կարծում են, որ առաջիկայում Միացյալ Նահանգները Ռուսաստանի առջեւ կդնի Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչման պահանջը։ Անշուշտ, դա այդպես էլ կլինի, բայց չէ՞ որ այդ դեպքում էլ Ռուսաստանն իր հերթին կպահանջի ճանաչել Սերբիայի տարածքային ամբողջականությունը։
Ուրեմն վերջերս իզուր չէին ԱՄՆ պետքարտուղարն ու պաշտպանության նախարարը խիստ երկար սպասում նախագահ Վ.Պուտինի ընդունարանում։ Նրանք հասկանում են, որ գործընթացները դուրս են գալիս իրենց վերահսկողությունից, ուստի անհրաժեշտ է Մոսկվայի հետ նախապես պայմանավորվել փոխադարձ զիջումների մասին։
Կհաջողվի՞ առաջիկայում գերտերություններին կասեցնել Կոսովոյի անկախության հռչակման եւ Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերման հետեւանքով անխուսափելի դարձող նոր պատերազմներն ու արյունահեղությունները Բալկաններում եւ Վրաստանում։ Կարծում ենք՝ դա կախված է լինելու նրանից, թե կկարողանա՞ ամերիկյան կողմը ճիշտ գնահատել Ռուսաստանի հնարավորությունները՝ հետխորհրդային տարածքում։
Բանն այն է, որ Վրաստանից իր զորքերի դուրսբերումից հետո Մոսկվան ինքն է կենսականորեն շահագրգռված «Կոսովյան նախադեպով»։ Նրա համար ստեղծվում է խիստ բարենպաստ կացություն՝ վրաց-աբխազական ու վրաց-օսական նոր դիմակայության միջոցով Վրաստանը ուժասպառ անելու եւ, ի վերջո, իրեն ենթարկեցնելու համար։ ԱՄՆ-ը շահագրգռված չէ Ռուսաստանի սահմանների մոտ սպասվող հիշյալ դիմակայությունների ժամանակ կողմ դառնալու հեռանկարով։ Շահագրգռված չէ նաեւ Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության հետագա ուժեղացման միջոցով Ռուսաստանին հակակշռելու հարցում։ Է՛լ ավելի բարդ քննություն է սպասվում Եվրամիությանը, որը կարող է մասամբ զրկվել իր տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունից։
Ուրեմն կողմերի ելակետային դիրքերն այնպիսին են, որ փոխզիջման դիմելու հարցում ավելի շատ շահագրգիռ են Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները։ Բայց քանի որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը գտնվում են ընտրությունների եւ իշխանափոխությունների նախօրեին, հնարավոր է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում նրանց չհաջողվի լիովին վերահսկել իրավիճակը, եւ տարածաշրջանում տեղի ունենան անկանխատեսելի զարգացումներ։
Վրաստանում ու նրա շուրջ իրավիճակի բարդացման պարագայում կարող են ուժեղանալ նաեւ Ադրբեջանի ռեւանշիստական տրամադրությունները։ Սակայն նման պայմաններում Ադրբեջանը չի համարձակվի խախտել հայ-ադրբեջանական դիմակայության գոտում ձեւավորված ստատուս-քվոն, քանի որ կենսականորեն շահագրգռված է ապահովելու Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա տանող իր կոմունիկացիաների անվտանգությունը։ Բացի դրանից, Հայաստանում գոյություն ունի ռուսական ռազմական խմբավորում, որը զսպող դեր է խաղում Թուրքիայի համար։
Հետեւաբար՝ Ադրբեջանն ու Հայաստանը առայժմ զերծ կմնան «Կոսովյան նախադեպի» շուրջը սկսվող բանավեճը Հարավային Կովկաս տեղափոխելու փորձերին խառնվելու գայթակղությունից, իսկ ահա գերտերությունների համար մրցակցության ու համագործակցության յուրահատուկ փորձադաշտի վերածվող Վրաստանը առաջիկա ամիսներին իր վրա կարող է զգալ Հարավային Կովկասում ծավալվող աշխարհաքաղաքական տեղաշարժերի առաջամարտիկը լինելու փաստի բացասական հետեւանքները։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Արմատական-հհշական այրերի սիրած զբաղմունքը, ինչպես հայտնի է, ընդդիմախոսներին միակողմանի, այսինքն՝ անպատասխան հայհոյելն է։ Իսկ եթե, բան է, պատահեց, ու «քննադատության թիրախը» հանկարծ թեկուզ հպանցիկ արձագանքեց ...ԱՆՋՐՊԵՏԱՄԻՋՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԲԵՐԴ ԲԱԲԱՅԱՆ
Սիրելի ընթերցող, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձամբ ես քո նկատմամբ մեծ հարգանք եմ տածում եւ այլեւս չեմ կարող հանդուրժել այն անջրպետը, որ գոյացել է գրողի եւ ընթերցողի միջեւ, ուզում եմ արժանավորիդ ...ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան օրերս կատարած այցելության ժամանակ ավստրիական հանձնախումբը՝ կազմված «Վեստիջիա» համալսարանի ներկայացուցիչներից, դոկտոր, պրոֆեսոր ...ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի Մոսկովյան եւ Մաշտոցի պողոտաներին հարող այգում գալիք տարի կտեղադրվի աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանը: Ինչպես տեղեկացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, հուշարձանի հեղինակն ...ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԲԱԺԱՆՎԵԼ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Թաղման արարողության շուրջ է մեր հարցազրույցը ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ
-Հայաստանյան այսօրվա իրականությունից մեզ հայտնի թաղման արարողություններն արդյոք շարունակությո՞ւնն են ազգային ավանդույթի։ ...ԱՐԴՅՈ՞Ք ՄԻԱՅՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆ Է ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչ է կատարվում ոչ պարենային ապրանքների շուկայում
Սպառողական ապրանքների շուկայում գները տարեցտարի բարձրանում են։ Առաջին հայացքից թվում է, թե դա վերաբերում է միայն սննդամթերքին։ Իրականում այդպես չէ։ ...ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
Ժողովրդական երգիչ Համլետ Գեւորգյանը «Sonicbids» հանրահայտ միջազգային ընկերության երգիչների ինտերնետային մրցույթում գրավել է առաջին տեղը: Մրցույթում Հ.Գեւորգյանին ներկայացրել է «Armenian music center» ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 17-19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, ...ԼՈՒՍԱՎՈՐ ԵՐԵՎԱՆԸ ԱՅԼԵՎՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 4
Երեւանի 2004-07թթ. սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրույթները, որ ներկայացնում են համայնքային եւ համաքաղաքային քառամյա ծրագրերն ու ուղղությունները, գրեթե ամբողջությամբ կատարված է
Համաձայն Երեւանի ...ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՍ Է ԹԵՔՈՒՄ ԴՈԼԱՐԻՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Սպասվո՞ւմ է արդյոք կանաչ ապոկալիպսիս
Այնքան էժան, որքան ներկայումս է, ամերիկյան դոլարը չի եղել երբեք։ 1 եվրոյի դիմաց տալիս են արդեն 1,45 դոլար։ Հայաստանում դոլարը 320 դրամից էլ պակաս արժե։
Ինչպես ...ՍԿՍՎԵԼ Է
Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլու նկատմամբ դատավարությունը: Տեղական օրենքներին համապատասխան՝ դատաքննությունը կարելի է վարել նաեւ մեղադրյալի ...ԱՄՆ-Ը ԿՈՉ Է ԱՐԵԼ
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մաքկորմակը հայտարարել է, որ Ջորջ Բուշի վարչակազմը դրական քայլ է համարում Վրաստանում արտակարգ դրության չեղյալ հայտարարումը եւ վրացական իշխանությունների ...ԻՐԱՆԸ ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆԻ
Իրանը պատասխանել է Ատոմային էներգիայի միջազգային գործունեության (ՄԱԳԱՏԷ) շատ հարցերի, բայց չի դադարեցրել ուրանի հարստացման գործունեությունը: Սրանք են Իրանի «միջուկային դոսյեի» վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր ...«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հենց այնտեղ, որտեղ սկսվել էր
Պատմությունից հայտնի է, որ Բոեմունդը՝ Խաչակրաց առաջին արշավանքի չորս առաջնորդներից մեկը, Վրաստանի ներկայիս դրոշը հիշեցնող դրոշի ներքո գնում էր ազատագրելու Երուսաղեմը։ Բայց ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որն իր քաղաքական նշանակությամբ ու հնարավոր հետեւանքներով գրեթե իր նախադեպը չունի Հարավային Կովկասի վերջին երկու դարերի պատմության մեջ. Հայաստանի ...ԹՎԵՐՆ ԻՆՔՆԻՆ ԽՈՍՈՒՆ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպիսին էին դրանք 10 տարի առաջ
Ավարտվեցին 2008թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Պատգամավորների առաջարկությունների հիման վրա լրամշակելով, կառավարությունը, քննարկումների ավարտից առնվազն չորս ...ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԲՅՈՒՋԵՆ ԳՐՈՀԱՅԻՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2008 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ իր տեսակետները երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ։
Ըստ նրա. «Այս բյուջեի նախագիծը էականորեն տարբերվում ...226 ԲԳՎ-ՆԵՐ՝ ԲՌՆԱԳԱՂԹԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Երեկ Կոտայքի մարզպետարանում բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) հանձնվեցին ժամանակավոր կացարաններում բնակվող 226 ընտանիքների, որոնք ժամանակին հարկադրված բռնագաղթել են Ադրբեջանից
Կոտայքի մարզի Աբովյանի ...ԻՆՔՆԱՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 2
Դեռեւս երկու տարի առաջ մաքսային պետական կոմիտեն փորձնական կարգով համակարգում ներդրեց ինքնահայտարարագրման մեթոդը, եւ շատ կարճ ժամանակ անց այն ապացուցեց իր արդյունավետությունը:
Միջազգային ճանապարհային ...ԻՐԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԵՐԻ ՀԵՏ «ՉԵՆ ԽՈՍՈՒՄ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
«ՍԻԼ» կոնցեռնի եւ «Գյումրիի» ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «Չապ» կազմակերպության նկատմամբ Հարկայինի կողմից ձեռնարկված «քաղաքական հետապնդումների» վերաբերյալ իր դիրքորոշումները երեկ ներկայացրեց ՀՊԾ ...ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ «Օրինաց երկրի») ավանդական ճեպազրույցների շրջանակներում հանդիպեցին լրագրողների հետ։
Ինչպես հայտնի է, նախօրեին Սոցիալ-դեմոկրատական ...ՄԵԿ ՄԱՐԴ՝ ՄԵԿ ՁԱՅՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸնտրությունների կգնանք նոր օրենսգրքով Երեկ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ «Օրինաց երկրի») ավանդական ճեպազրույցների շրջանակներում հանդիպեցին լրագրողների հետ։ Նրանք ...ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
Հատվածներ դատավճռից
Առանձին քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց վրա հարձակումներ գործելու, վերջիններիս կողմից իրենց ծառայական պարտքը կատարելու կապակցությամբ նրանց սպանելու եւ այլ հանցագործությունների ...«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 12
Վերջին ժամանակներս մեզանում կտրուկ ավելացել է շառլատանական ամենատարբեր հոսանքների թիվը։ Օրինակ, հայտնվել է շառլատանության արտաքուստ բավական բարեկերպ տարատեսակ. այսպես կոչված՝ «լեւոնաթերապիան»։ Խոսակցությունը ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՏՔԸ
Սպորտը եւ կրոնը վաղուց անբաժան ուղեկիցներ են դարձել։ Մարզիկների հավատքի դրսեւորմանը հաճախ ենք ականատես լինում տարբեր մրցումների ժամանակ։ Հանրահայտ մարզիկների օրինակով, ստորեւ կփորձենք ներկայացնել, թե ...ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ ԱՆՇԼԱԳ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Պորտուգալիա-Հայաստան «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարի առաջին ենթախմբի հանդիպման գրեթե բոլոր՝ 30 հազար տոմսերը, արդեն վաճառվել են: Ըստ Պորտուգալիայի մամուլի վերլուծության՝ միայն Հայաստանի թիմին հաղթելու ...ԼՈՂԻ ԱԽՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 1Հայաստանի լողորդ Միքայել Քոլոյանը, հանդես գալով Մոսկվայում տեղի ունեցած լողի աշխարհի գավաթի մրցաշարում, 55 մասնակցի մեջ զբաղեցրեց 18-րդ տեղը՝ հանդես գալով ազատ ոճ մրցաձեւի 50,100 եւ 100 մ մրցատարածքներում: ...ՄԱՏ՝ ՌԻՆԳՈՒՄ
Բեռլինցի 37-ամյա ոստիկան Ֆրանկ Շտոլդտը դարձավ կիսածանր քաշային կարգում չեսբոքսինգի աշխարհի չեմպիոն՝ վճռական մենամարտում հաղթելով դեղագործական ընկերության մենեջեր Դեւիդ Դեպտոյին։ 1200 հանդիսատեսի ներկայությամբ ...ՈՉ-ՈՔԻ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ֆրանսիայի երիտասարդ ֆուտբոլիստների հետ Ֆրանսիայում նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ընկերական խաղում: Առաջին խաղակեսում հաշիվը բացել ...ԲԱՑՎԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Արեւային քաղաքի առասպելը՝ իրականություն
«Երեւանը քաղաքաշինական տեսանկյունից այժմ ունի երկու այցեքարտ՝ Հանրապետության հրապարակը եւ Հյուսիսային պողոտան»,- երեկ հայտարարեց հանրապետության նախագահ ՌՈԲԵՐՏ ...Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 6
Ղարաբաղը հանձնելու համար
Երեկ Լ.Տեր-Պետրոսյանն ու նրան սատարողների կամպանիան երկրորդ միտինգը անցկացրին Թատերական հրապարակում։ Հենց սկզբից ակնհայտ դարձավ, որ անցած օրերին արմատական ակտիվիստների ջանքերով ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ուսանողության միջազգային օրվա առիթով վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունեց Հայաստանի պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ յոթանասուն ուսանողների:
«Ինչո՞ւ եմ այսօր ձեզ ...ԱԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԻ ԱՌՆՉՎՈՒՄ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի նոյեմբերի 15-ին տարածած հայտարարությունը, թե իբր արմատական դիրքորոշում ունեցող անձանց նկատմամբ ճնշումներ են կիրառվում ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ
Սեփ. լրտվ. 1Երեկ Հյուսիսային պողոտայի բացումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նաեւ նախօրեին անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ...ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՍՆԱՆԿ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
Սեփ. լրտվ.«Վերջին տասը տարիներին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն պնդումները, թե Հայաստանը չի կարող դիմանալ նավթի պաշարների վրա հիմնված Ադրբեջանի տնտեսական աճի ճնշմանը, ...ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ ԲԱՆԴԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Երեկվա միտինգի առանցքային թեմաներից մեկը երկրում օրինականություն եւ արդարություն հաստատելու, քաղաքական հետապնդումները դադարեցնելու պահանջն էր։ Ինքնին կարգախոսներն, անշուշտ, գեղեցիկ են։ Այլ հարց է, թե ...ԸՆՏՐՎԵԼՈՒ Է ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հարկայինի կողմից անցկացվող ստուգումների շուրջ վերջին ժամանակներս բարձրացված վայնասունին անդրադառնալով, ՀՊԾ ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ երեկ նշեց. «Կա երկու տարբերակ. աղմուկը հիմք ընդունել եւ հարկերը չգանձել։ ...
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԵՂԱՆԱԿ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԷԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1861 Վախճանվեց բանասեր Գևորգ Հախվերդյանը: (Ծնվ. 1818թ.-ին):
- 1928 Երևանում բացվում է Հայաստանի կոլտնտեսությունների առաջին համագումարը:
- 1937 Թիֆլիսում վախճանվեց գրող Հակոբ Հակոբյանը: (Ծնվ. 1866թ.-ին, (Գանձակ) Ելիզավետպոլում):
- 1957 Շահագործման է հանձնվում Երևան-Ախտա (այժմ Հրազդան) երկաթուղագիծը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

