
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
- Արմատական-հհշական այրերի սիրած զբաղմունքը, ինչպես հայտնի է, ընդդիմախոսներին միակողմանի, այսինքն՝ անպատասխան հայհոյելն է։ Իսկ եթե, բան է, պատահեց, ու «քննադատության թիրախը» հանկարծ թեկուզ հպանցիկ արձագանքեց սրանց հայհոյանքներին, տեղնուտեղը աշխարհասփյուռ աղմուկ են բարձրացնում։

Հայրենի քաղաքական մշակույթի սույն առանձնահատկությունը ցայտուն դրսեւորվեց Հանրապետականի հերթական համագումարից հետո, երբ վարչապետ Սերժ Սարգսյանը, ոմանց ակնկալիքներին հակառակ, ոչ միայն միաձայն քվեարկությամբ առաջադրվեց նախագահի թեկնածու, այլեւ կես ժամանոց ելույթում 5 րոպեով անդրադարձավ Տեր-Պետրոսյանի սեպտեմբերյան կես ժամանոց, հոկտեմբերյան մեկուկես ժամանոց եւ նոյեմբերյան երկու ժամանոց «թեզիսներին»։
Հհշական քարոզիչները հատկապես ցավագին ընդունեցին վարչապետի «պատասխան խորհուրդը» հհշական բոսին՝ մեղա գալ եւ ներողություն խնդրել ժողովրդից «իր գործած, մեղմ ասած, սխալների», երկրի տնտեսությունը քայքայելու, ժողովրդին հուսահատության եզրին հասցնելու համար։ Եւ ինչպես միշտ նման դեպքերում` «կենտրոնից» իջեցված հրահանգով հոնգուր-հոնգուր լաց եղան, թե ՀՀԿ համագումարը սկզբից մինչեւ վերջ նվիրված էր հայկական ժողովրդավարության փարոս Տեր-Պետրոսյանին։
Քարոզչամեքենան նաեւ բացահայտեց միակ, ՀՀՇ-ի համար, ավաղ, ճակատագրական սխալը, որ հհշիզմի հիմնադիր հայրը երբեւէ գործել է յուր իշխանավարման մղձավանջային տարիներին։ Այն է՝ «Ղարաբաղից աքսորված» Սերժ Սարգսյանին բերել է Հայաստան՝ նրան վստահելով «ուժային բոլոր կառույցները ղեկավարելու» պատվավոր առաքելությունը, չխոսելով արդեն Ռոբերտ Քոչարյանին ՀՀ վարչապետ նշանակելու ոչ պակաս ճակատագրական իրողության մասին։
Քարոզիչները հիմնադիր հորը նույնիսկ թեթեւակի կշտամբեցին, թե «Տեր-Պետրոսյանն այնքան է կորցրել իրատեսությունը, որ մինչեւ հիմա հավատում ու միամիտներին էլ փորձում է հավատացնել, թե Սերժ Սարգսյանը ժամանակին եղել է լավ նախարար» («լավ նախարար» լինելու հհշական չափանիշը, հիշեցնենք, ՆԳ կազմում անբարեհույսներին վերացնող պատժիչ ստորաբաժանում ստեղծելու հարվածային նախաձեռնությամբ հայոց նորագույն պատմության մեջ մտած Վանոն է)։ Մինչդեռ «ՀՀՇ-ում այսօր շատերն են համոզված», որ Տեր-Պետրոսյանի արատավոր կադրային քաղաքականության մեջ սպրդած սույն բացը, ոչ թե պարզապես «կոպտագույն սխալ» էր, այլ «աններելի հանցանք»։
ՀՀՇ-ի «վերադարձի» դեպքում Տեր-Պետրոսյանը սույն աններելի հանցանքի համար քրեական պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ ոչ, «աղբյուրը» լռում է։ Բայց, դատելով ամենից, հատուցումը չի ուշանա։ Պատկերացրեք, թե երկիրը ինչ դարակազմիկ հաջողությունների հասած կլիներ անցած տարիներին, եթե սույն տիեզերական աղետը տեղի չունենար, եւ ՀՀՇ-ն առանց «օտարամուտ» տարրերի՝ անմնացորդ տնօրինելով իշխանության բոլոր լծակները, մինչ օրս հայրենի ժողովրդի վզին նստած լիներ։ Ղարաբաղը 2008 թ. փետրվարի 18-ին թերեւս կտոներ Ադրբեջանի գիրկը վերադառնալու տասնամյակը, «Ցեղասպանության ճանաչում», «ազգային գաղափարախոսություն», «պատմական հիշողություն», եղբայրական Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հովերգական հարաբերություններին խանգարող մյուս բառակապակցությունները մեկընդմիշտ վերացած կլինեին մեր բառապաշարից։
Հայաստանում, ինչպեսեւ նախապես ծրագրված էր, կմնար մեկ միլիոն մարդուց ոչ ավելի։ Տնտեսությունը վերջնականապես կազմալուծված-կազմաքանդված կլիներ, բացառությամբ, թերեւս, Տեր-Պետրոսյանի անձնական օլիգարխներին պատկանող օբյեկտների։ Հայաստանի «պորտալարը» Ռուսաստանից անդառնալիորեն կտրված կլիներ։ Մասնավոր հեռուստաընկերությունները եւ ոչ յուրային թերթերը՝ փաթեթով փակված, ՀՀՇ-ին ընդդիմադիր կուսակցությունները՝ կասեցված կլինեին, Հանրային հեռուստաընկերության հաղորդումները կսկսվեին Տեր-Պետրոսյանին գովերգող դիֆերամբներով, եւ այլն, եւ այդպես շարունակ։
Արտագաղթից մազապուրծ ՀՀ քաղաքացիներն էլ առավոտից իրիկուն աղոթքի պես կմրմնջային՝ էսքան ուրախ կյանքը մեր ընկեր Լեւոնն է տվել...
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
Ardar mard գրել է:
տափակւտյւն:
Armen գրել է:- Ardar mard
տափակւտյւն:
Տափակը Բաբոդ ա, տափակ մարդ:- Ardar mard
Hay գրել է:
Ցավում եմ Լեվոն Էֆենդիի համար; Անփառունակ վախճան է սպասվում, ինչպես եղբորը՝ Թելմանին, որին Հրազդանմաշում բանվորները բահով ճեղքեցին գլուխը: Ափսոս:
ՄԱՆԳՈՒՍՏ գրել է:- Armen
Տափակը Բաբոդ ա, տափակ մարդ:
Արժե՞ր արդյոք ազգային չարիքների համար իրար վիրավորել։ Ազգային չարիքները մեր այս կեցվածքի հետեւանքով ավելի համարձակ են գործելու հենց մեր դեմ։- Armen
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Արմատական-հհշական այրերի սիրած զբաղմունքը, ինչպես հայտնի է, ընդդիմախոսներին միակողմանի, այսինքն՝ անպատասխան հայհոյելն է։ Իսկ եթե, բան է, պատահեց, ու «քննադատության թիրախը» հանկարծ թեկուզ հպանցիկ արձագանքեց ...ԱՆՋՐՊԵՏԱՄԻՋՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԲԵՐԴ ԲԱԲԱՅԱՆ
Սիրելի ընթերցող, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձամբ ես քո նկատմամբ մեծ հարգանք եմ տածում եւ այլեւս չեմ կարող հանդուրժել այն անջրպետը, որ գոյացել է գրողի եւ ընթերցողի միջեւ, ուզում եմ արժանավորիդ ...ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան օրերս կատարած այցելության ժամանակ ավստրիական հանձնախումբը՝ կազմված «Վեստիջիա» համալսարանի ներկայացուցիչներից, դոկտոր, պրոֆեսոր ...ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի Մոսկովյան եւ Մաշտոցի պողոտաներին հարող այգում գալիք տարի կտեղադրվի աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանը: Ինչպես տեղեկացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, հուշարձանի հեղինակն ...ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԲԱԺԱՆՎԵԼ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Թաղման արարողության շուրջ է մեր հարցազրույցը ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ
-Հայաստանյան այսօրվա իրականությունից մեզ հայտնի թաղման արարողություններն արդյոք շարունակությո՞ւնն են ազգային ավանդույթի։ ...ԱՐԴՅՈ՞Ք ՄԻԱՅՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆ Է ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչ է կատարվում ոչ պարենային ապրանքների շուկայում
Սպառողական ապրանքների շուկայում գները տարեցտարի բարձրանում են։ Առաջին հայացքից թվում է, թե դա վերաբերում է միայն սննդամթերքին։ Իրականում այդպես չէ։ ...ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
Ժողովրդական երգիչ Համլետ Գեւորգյանը «Sonicbids» հանրահայտ միջազգային ընկերության երգիչների ինտերնետային մրցույթում գրավել է առաջին տեղը: Մրցույթում Հ.Գեւորգյանին ներկայացրել է «Armenian music center» ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 17-19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, ...ԼՈՒՍԱՎՈՐ ԵՐԵՎԱՆԸ ԱՅԼԵՎՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 4
Երեւանի 2004-07թթ. սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրույթները, որ ներկայացնում են համայնքային եւ համաքաղաքային քառամյա ծրագրերն ու ուղղությունները, գրեթե ամբողջությամբ կատարված է
Համաձայն Երեւանի ...ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՍ Է ԹԵՔՈՒՄ ԴՈԼԱՐԻՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Սպասվո՞ւմ է արդյոք կանաչ ապոկալիպսիս
Այնքան էժան, որքան ներկայումս է, ամերիկյան դոլարը չի եղել երբեք։ 1 եվրոյի դիմաց տալիս են արդեն 1,45 դոլար։ Հայաստանում դոլարը 320 դրամից էլ պակաս արժե։
Ինչպես ...ՍԿՍՎԵԼ Է
Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլու նկատմամբ դատավարությունը: Տեղական օրենքներին համապատասխան՝ դատաքննությունը կարելի է վարել նաեւ մեղադրյալի ...ԱՄՆ-Ը ԿՈՉ Է ԱՐԵԼ
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մաքկորմակը հայտարարել է, որ Ջորջ Բուշի վարչակազմը դրական քայլ է համարում Վրաստանում արտակարգ դրության չեղյալ հայտարարումը եւ վրացական իշխանությունների ...ԻՐԱՆԸ ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆԻ
Իրանը պատասխանել է Ատոմային էներգիայի միջազգային գործունեության (ՄԱԳԱՏԷ) շատ հարցերի, բայց չի դադարեցրել ուրանի հարստացման գործունեությունը: Սրանք են Իրանի «միջուկային դոսյեի» վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր ...«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հենց այնտեղ, որտեղ սկսվել էր
Պատմությունից հայտնի է, որ Բոեմունդը՝ Խաչակրաց առաջին արշավանքի չորս առաջնորդներից մեկը, Վրաստանի ներկայիս դրոշը հիշեցնող դրոշի ներքո գնում էր ազատագրելու Երուսաղեմը։ Բայց ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որն իր քաղաքական նշանակությամբ ու հնարավոր հետեւանքներով գրեթե իր նախադեպը չունի Հարավային Կովկասի վերջին երկու դարերի պատմության մեջ. Հայաստանի ...ԹՎԵՐՆ ԻՆՔՆԻՆ ԽՈՍՈՒՆ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպիսին էին դրանք 10 տարի առաջ
Ավարտվեցին 2008թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Պատգամավորների առաջարկությունների հիման վրա լրամշակելով, կառավարությունը, քննարկումների ավարտից առնվազն չորս ...ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԲՅՈՒՋԵՆ ԳՐՈՀԱՅԻՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2008 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ իր տեսակետները երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ։
Ըստ նրա. «Այս բյուջեի նախագիծը էականորեն տարբերվում ...226 ԲԳՎ-ՆԵՐ՝ ԲՌՆԱԳԱՂԹԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Երեկ Կոտայքի մարզպետարանում բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) հանձնվեցին ժամանակավոր կացարաններում բնակվող 226 ընտանիքների, որոնք ժամանակին հարկադրված բռնագաղթել են Ադրբեջանից
Կոտայքի մարզի Աբովյանի ...ԻՆՔՆԱՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 2
Դեռեւս երկու տարի առաջ մաքսային պետական կոմիտեն փորձնական կարգով համակարգում ներդրեց ինքնահայտարարագրման մեթոդը, եւ շատ կարճ ժամանակ անց այն ապացուցեց իր արդյունավետությունը:
Միջազգային ճանապարհային ...ԻՐԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԵՐԻ ՀԵՏ «ՉԵՆ ԽՈՍՈՒՄ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
«ՍԻԼ» կոնցեռնի եւ «Գյումրիի» ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «Չապ» կազմակերպության նկատմամբ Հարկայինի կողմից ձեռնարկված «քաղաքական հետապնդումների» վերաբերյալ իր դիրքորոշումները երեկ ներկայացրեց ՀՊԾ ...ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ «Օրինաց երկրի») ավանդական ճեպազրույցների շրջանակներում հանդիպեցին լրագրողների հետ։
Ինչպես հայտնի է, նախօրեին Սոցիալ-դեմոկրատական ...ՄԵԿ ՄԱՐԴ՝ ՄԵԿ ՁԱՅՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸնտրությունների կգնանք նոր օրենսգրքով Երեկ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ «Օրինաց երկրի») ավանդական ճեպազրույցների շրջանակներում հանդիպեցին լրագրողների հետ։ Նրանք ...ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ
Հատվածներ դատավճռից
Առանձին քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց վրա հարձակումներ գործելու, վերջիններիս կողմից իրենց ծառայական պարտքը կատարելու կապակցությամբ նրանց սպանելու եւ այլ հանցագործությունների ...«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 12
Վերջին ժամանակներս մեզանում կտրուկ ավելացել է շառլատանական ամենատարբեր հոսանքների թիվը։ Օրինակ, հայտնվել է շառլատանության արտաքուստ բավական բարեկերպ տարատեսակ. այսպես կոչված՝ «լեւոնաթերապիան»։ Խոսակցությունը ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՏՔԸ
Սպորտը եւ կրոնը վաղուց անբաժան ուղեկիցներ են դարձել։ Մարզիկների հավատքի դրսեւորմանը հաճախ ենք ականատես լինում տարբեր մրցումների ժամանակ։ Հանրահայտ մարզիկների օրինակով, ստորեւ կփորձենք ներկայացնել, թե ...ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ ԱՆՇԼԱԳ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Պորտուգալիա-Հայաստան «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարի առաջին ենթախմբի հանդիպման գրեթե բոլոր՝ 30 հազար տոմսերը, արդեն վաճառվել են: Ըստ Պորտուգալիայի մամուլի վերլուծության՝ միայն Հայաստանի թիմին հաղթելու ...ԼՈՂԻ ԱԽՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 1Հայաստանի լողորդ Միքայել Քոլոյանը, հանդես գալով Մոսկվայում տեղի ունեցած լողի աշխարհի գավաթի մրցաշարում, 55 մասնակցի մեջ զբաղեցրեց 18-րդ տեղը՝ հանդես գալով ազատ ոճ մրցաձեւի 50,100 եւ 100 մ մրցատարածքներում: ...ՄԱՏ՝ ՌԻՆԳՈՒՄ
Բեռլինցի 37-ամյա ոստիկան Ֆրանկ Շտոլդտը դարձավ կիսածանր քաշային կարգում չեսբոքսինգի աշխարհի չեմպիոն՝ վճռական մենամարտում հաղթելով դեղագործական ընկերության մենեջեր Դեւիդ Դեպտոյին։ 1200 հանդիսատեսի ներկայությամբ ...ՈՉ-ՈՔԻ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ֆրանսիայի երիտասարդ ֆուտբոլիստների հետ Ֆրանսիայում նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ընկերական խաղում: Առաջին խաղակեսում հաշիվը բացել ...ԲԱՑՎԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Արեւային քաղաքի առասպելը՝ իրականություն
«Երեւանը քաղաքաշինական տեսանկյունից այժմ ունի երկու այցեքարտ՝ Հանրապետության հրապարակը եւ Հյուսիսային պողոտան»,- երեկ հայտարարեց հանրապետության նախագահ ՌՈԲԵՐՏ ...Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 6
Ղարաբաղը հանձնելու համար
Երեկ Լ.Տեր-Պետրոսյանն ու նրան սատարողների կամպանիան երկրորդ միտինգը անցկացրին Թատերական հրապարակում։ Հենց սկզբից ակնհայտ դարձավ, որ անցած օրերին արմատական ակտիվիստների ջանքերով ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ուսանողության միջազգային օրվա առիթով վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունեց Հայաստանի պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ յոթանասուն ուսանողների:
«Ինչո՞ւ եմ այսօր ձեզ ...ԱԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԻ ԱՌՆՉՎՈՒՄ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի նոյեմբերի 15-ին տարածած հայտարարությունը, թե իբր արմատական դիրքորոշում ունեցող անձանց նկատմամբ ճնշումներ են կիրառվում ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ
Սեփ. լրտվ. 1Երեկ Հյուսիսային պողոտայի բացումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նաեւ նախօրեին անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ...ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՍՆԱՆԿ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
Սեփ. լրտվ.«Վերջին տասը տարիներին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն պնդումները, թե Հայաստանը չի կարող դիմանալ նավթի պաշարների վրա հիմնված Ադրբեջանի տնտեսական աճի ճնշմանը, ...ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ ԲԱՆԴԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Երեկվա միտինգի առանցքային թեմաներից մեկը երկրում օրինականություն եւ արդարություն հաստատելու, քաղաքական հետապնդումները դադարեցնելու պահանջն էր։ Ինքնին կարգախոսներն, անշուշտ, գեղեցիկ են։ Այլ հարց է, թե ...ԸՆՏՐՎԵԼՈՒ Է ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հարկայինի կողմից անցկացվող ստուգումների շուրջ վերջին ժամանակներս բարձրացված վայնասունին անդրադառնալով, ՀՊԾ ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ երեկ նշեց. «Կա երկու տարբերակ. աղմուկը հիմք ընդունել եւ հարկերը չգանձել։ ...
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՔԱՆԶԻ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՄԻԱԿ ՀԱՆՑԱՆՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Լ.Տ.Պ.-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ Է ՈՒԶՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1861 Վախճանվեց բանասեր Գևորգ Հախվերդյանը: (Ծնվ. 1818թ.-ին):
- 1928 Երևանում բացվում է Հայաստանի կոլտնտեսությունների առաջին համագումարը:
- 1937 Թիֆլիսում վախճանվեց գրող Հակոբ Հակոբյանը: (Ծնվ. 1866թ.-ին, (Գանձակ) Ելիզավետպոլում):
- 1957 Շահագործման է հանձնվում Երևան-Ախտա (այժմ Հրազդան) երկաթուղագիծը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

