
ԽՆԴԱՆՔ՝ ԱՆՑՆԻՆՔ
- ՄԵՆՔ ՈՒՂՂԱԿԻ ՇՈԿԻ ՄԵՋ ԵՆՔ

Ճիշտ է, արդի հայ թատրոնի վիճակը մեզ առանձնապես չի գոհացնում, բայց չենք կարող չնկատել, որ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան թատրոնը ճիշտ ժամանակին բեմադրեց «Խնդանք անցնինք» կատակերգությունը, որի պրեմիերան տեղի ունեցավ օրերս։
Այն, ինչ տեսնում ու լսում ենք նախընտրական այս շրջանում, այն աշխույժ իրարանցումը, որ նկատվում է նախկինների ճամբարում ու հհշամետ տարածքներում, էս թոզ ու դուման անողներին նայելիս, մեզ մնում է հետեւել հայ մեծ երգիծաբանի խորհրդին։ Այն է՝ խնդանք անցնինք։
Չեք պատկերացնի, թե ինչպես ցնցվեցինք, երբ իմացանք, որ Ստեփան Դեմիրճյանը որոշել է սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Անընդհատ կարդում էինք «սատարում է», «սատարելու է», «կսատարի» բառերը եւ դարձյալ աչքներիս չէինք հավատում։
Չէ, լո՞ւրջ։ Բա կարելի՞ է մարդկանց առանց նախապատրաստելու էս տեսակ սենսացիոն հայտարարություն հրապարակել։ Այ մարդ, ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել՝ հազիվ մեռնելուց պրծանք։
Բայց, իսկապես, զվարճալի է այս ամենը։ ՀԺԿ քաղխորհուրդն ու կուսակցության առաջնորդը, ի՞նչ է, նոր-նոր միայն իրենք իրենց համար պարզեցին, որ սատարում են Լ.Տ.Պ.-ին։ Մինչդեռ ՀԺԿ շարքերին եւ ողջ հանրությանը վաղուց հայտնի էր դա։
Երբ հոկտեմբերի 26-ին ՀԺԿ առաջնորդն ու Լ.Տ.Պ.-ն կողք կողքի կանգնած էին միտինգային հարթակում, եւ Դեմիրճյանը հանդես եկավ իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում նախադեպը չունեցող մոլեգին ելույթով, մի՞թե բոլորին պարզ չէր, որ արդեն միաձուլվել ու սատարում է նախկին նախագահին։ Կամ՝ երբ օրեր անց Դեմիրճյանի գլխավորությամբ ՀԺԿ ակտիվը հանդիսավորապես ընդունեց Լ.Տ.Պ.-ին եւ միասին մեկուկես ժամ առանձնացան ՀԺԿ գրասենյակում, ի՞նչ էր դա, եթե ոչ սատարման հրապարակային ակցիա։
Բայց, պարզվում է, Լ.Տ.Պ.-ի ինքնասիրությունը շոյող եւս մեկ սատարման ցույց է պետք՝ «շատ ըլնի՝ քիչ չըլնի» սկզբունքով։ Ինչ ասենք. ՀԺԿ առաջնորդը ոչ միայն «համակարգային փոփոխություններն» է կարեւորում, այլեւ փոփոխություններն իր կյանքում՝ ձգտելով ավելի հարուստ ու բովանդակալից դարձնել սեփական քաղաքական կենսագրությունը։ Ինչին, բնականաբար, նպաստում են կտրուկ շրջադարձերը։ Ընդամենը մի քանի տարի առաջ 8-9 առաջնորդներ էին ձգտում կցվել Դեմիրճյանին, հիմա ինքն է կցվում մեկ ուրիշին։
Առաջիկայում սպասենք Լ.Տ.Պ.-ին սատարելու մասին «Հանրապետության» առաջնորդի հայտարարությանը, որը, ինչպես հայտնի է, այսօրվա միտինգի կազմակերպիչներից է։ Այ, երկրորդ անգամ Լ.Տ.Պ.-ի հետ կկանգնի միտինգային հարթակում, հետո կգնա կուսակցության գրասենյակ, ուր եւ արդեն պատրաստ կլինի սատարման մասին քաղխորհրդի որոշումը։ Դե հասկացեք էլի, այս ճամբարում սիրում են «կենացները ճյուղ առ ճյուղ խմել»։
ՊԵՏԴԵՊԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱ՞Ն
Չափազանց ուշագրավ էր «Սիլ գրուպ» ընկերության գրասենյակից ստացված տեղեկությունն առ այն, որ նախօրեին ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին է այցելել Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Սթիվեն Բենքսը։ Եւ նրանք մեկուկես ժամ քննարկել են «Սիլ գրուպի» շուրջ «ստեղծված իրավիճակը»։
Կարեւոր չէ, թե ով է եղել հանդիպման նախաձեռնողը։ Ով էլ եղած լինի, միեւնույն է, գործ ունենք արտառոց երեւույթի հետ։ Թեկուզ միայն նրանով, որ երբեք չենք տեսել, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, այն էլ փոխդեսպանի մակարդակով, նման հոգատարություն ցուցաբերած լիներ մեր երկրում տնտեսական գործունեություն իրականացնող մեկ այլ գործարարի նկատմամբ։
Տարվա ընթացքում ՀՊԾ-ն բազմաթիվ ստուգումներ է իրականացնում ամենատարբեր ընկերություններում, եւ, բնականաբար, բազմաթիվ խախտումներ հայտնաբերում, հարկային պարտավորություններից խուսափողների նկատմամբ օրենքով սահմանված պատժամիջոցներ կիրառում, սակայն, օրինախախտ տնտեսավարողների գրասենյակներում ինչ-որ «դիվանագիտական այցերի» ականատես չենք եղել։
Բայց ահա Սուքիասյանների ընտանիքի դեպքում փոխդեսպան Սթվիեն Բենքսի փխրուն սիրտը չդիմացավ, եւ անմիջապես ցանկություն հայտնեց հարցը քննարկել եւ համատեղ «արտակարգ» իրավիճակից ելք գտնելու ուղիներ որոնել։
ԿԱՄՈՅԻ ՀԵՌԱԳԻՐԸ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Նամակագրության մոռացված ժանրը մեր երկրում վերականգնելու գործում, ուղղակի անգնահատելի է հհշական Ալիկ Արզումանյանի ծառայությունը։ Նախկին արտգործնախարարը, եթե ավելի վաղ զբաղվեր այս ժանրով, անկասկած, կգերազանցեր բոլոր դասականներին։
Երկու օր է հհշական թերթերում կարդում ենք Արզումանյանի բաց նամակը՝ հասցեագրված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, հակասահմանադրական կոչերի համար ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանին։ Սրտակեղեք, սրտառուչ հնչերանգներով, միաժամանակ հուսադրող-ոգեշնչող ու խրոխտ շեշտադրումներով լեցուն այս նամակը, ահա արդեն երկու օր է արցունք է քամում մեր աչքերից։
Հիմա ճիշտ պահն է հիշել ու գնահատել «սփյուռքից հայրենիք վերադարձած, հայրենիքի մղած բոլոր մարտերին մասնակցած նվիրյալին»։ Եւ նամակագիրը Ժիրայրին վստահեցնում է, թե «մեր գործը շարունակվում է»։ Այսինքն՝ իր նախաձեռնած ցախավելների հեղափոխությունը, որը այս օրերին ներծծվել է ՀՀՇ-ի ռեւանշիստական ծրագրերի մեջ։
Կարեւոր չէ, որ նախքան Ժիրայրի ազատազրկումը ՀՀՇ-ին ու Ալիկին ուղղակի սահմռկեցնում էին սեֆիլյանական «ոչ մի թիզ հող թշնամուն» պահանջ-կարգախոսը։ Եւ ուլտրաազատական հհշականները քամահրանքով էին վերաբերվում «մոլի ազգայնական» Ժիրայրին։ Իսկ Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո ՀՀՇ իշխանությունն այնպես վարվեց նվիրյալ մարտիկի հետ, որ նա ստիպված էր մի քանի տարով լքել հայրենիքը՝ թաքնված մնալ իր ծննդավայրում։
Իրոք, «մարդկային կերպարանքի, հայ մարդու էության նման այլակերպում» չէինք տեսել, ինչը տեսանք նամակի հեղինակի մոտ։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՍՈՒՄ ԵՔ՝ ՈՒՆԵ՞Ք ԼԻՑԵՆԶԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Անդրադառնալով «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ի կողմից Սյունիքում գտնվող Մարջանի ոսկու երեւակումում երկրաբանական հետախուզական աշխատանքներին, արդեն տեղեկացրել ենք, որ ընկերությունը տվյալ ...«ԴԻԼԻՋԱՆ-ՖՐՈԼՈՎԱ»- ՓԱՓՈՒԿ, ՀԱՃԵԼԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՐԱՐ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 1
Ավանդական դարձած եւ արդեն 7 տարի շարունակ կազմակերպվող գյուղատնտեսական ապրանքների «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը, որ բացվեց նոյեմբերի 14-ին երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, այս օրերին բազմամարդ ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Դրանք միայն ստեղծում են նոր խնդիրներ
Բոնապարտը, դեռ մինչեւ իրեն կայսր հռչակելը, այցելեց Ռուսսոյի դամբարանը՝ Փարիզի Էրմենոնվիլ արվարձանում գտնվող Բարդիների կղզում եւ, ժամանակակցի վկայությամբ, այսպես ...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 22
Երբ օրերս նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ մեր երկրի ամենաբնական տնտեսական գործընկերները պետք է լինեն Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ նախօրեին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը զարմանքով ...ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Կարծում ենք` քաղաքական ուժերի համար ներկայումս եկել է դիրքորոշումները հստակեցնելու եւ «իրերն իրենց անուններով կոչելու» ժամանակը։
Արդեն իսկ պարզ է, որ առաջիկա ընտրություններում հիմնական պայքարը հհշիզմի ...ԿԱՐԵՎՈՐԸ ՀՈԳՈՒ ԱՌՈՒՅԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՆ Է
Պորտուգալիայի հավաքականի հետ «Եվրո-2008»-ի ընտրական հանդիպման մեկնելուց առաջ երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Երեւանում։ Ընդ որում՝ պարապմունքը ղեկավարում էին մարզիչներ ...ԿԱՍԻԼԻԱՍԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ԱՆԳԼԻԱ
Անգլիական «Տոտենհեմը» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասին։ Լոնդոնցիները պատրաստ են 25 մլն ֆունտ ստեռլինգ առաջարկել նրա համար, իսկ ֆուտբոլիստին տարեկան ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԸ
Բուլղարացի Վեսելին Տոպալովի հաղթանակով ավարտվեց Իսպանիայի Վիտորիա-Գաստեյս քաղաքում անցկացված «Չեմպիոնների մրցաշարը», որին մասնակցեց տարբեր տարիներին շախմատի համաշխարհային գահը զբաղեցրած 6 գրոսմայստեր։ ...ՈՍՏԻԿԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
Կիրակի օրը Հռոմի «Լացիոյի» երկրպագու Գաբրիել Սանդրիի կյանքին վերջ տված իտալացի ոստիկան Լուիջի Սպակարոտելեին կանխամտածված սպանություն գործելու մեղադրանք է ներկայացված։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբանը։ ...«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ» ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի «Պոլիտեխնիկը», եզրափակիչ երկրորդ խաղում հաղթելով ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմին (ՖԻՄԱ) 88:87 հաշվով, նորից նվաճել է բասկետբոլի չեմպիոնի կոչումը: Երրորդ տեղում է «Գյումրին», ...ԳՆԱՃԸ՝ ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպիսին կլինեն փոխարժեքները հաջորդ տարի
Չնայած միջազգային շուկայում նկատվող կտրուկ թանկացումներին, գալիք տարի Հայաստանում ակնկալվում է ապահովել սպառողական ապրանքների գների 4 ՞ 1,5 տոկոս բարձրացում։ ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՆՈՐ ԿԱՐԳ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Կառավարությունը երեկ ընդունել է մի որոշում, որով հաստատվել են Հայաստան այցելելու հրավերների հաստատման եւ հաշվառման կարգը, ինչպես նաեւ այցելելու հրավերի նկարագիրը եւ տիպային ձեւը։ Այս կապակցությամբ հրավիրված ...ՀՀԿ-Ն ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Հայելի» ակումբում երեկ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ հանդիպման եկած լրատվամիջոցների ներկայացուցիչների թիվը մեծ էր։ Շատ էին նաեւ նրան ուղղված հարցերը։
Ընդդիմադիր դաշտից հնչող ...ՊԼԱՑԵԲՈՅԻ ԷՖԵԿՏԸ
«Հայոց Աշխարհ»-ի ազգային առաջնորդների ուսումնասիրության բաժին
Պլացեբոյի էֆեկտը, որը կես դար առաջ հայտնագործել է բոստոնցի անեստեզիոլոգ Հենրի Բիչերը, բնավ ներշնչանք չէ։ Ընդունելով բացարձակ անօգուտ, ասենք՝ շաքարի հաբ, սակայն հավատալով, թե դա դեղամիջոց է ցավի դեմ, մեր ...ԿԱՆԱՅՔ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայումս կանայք Ազգային ժողովի պատգամավորների 9,2 տոկոսն են կազմում: Սա թեեւ առաջընթաց է, սակայն բավարար չէ հայ կանանց ձայնը, որոնք Հայաստանի բնակչության մեծամասնությունն են կազմում, լսելի դարձնելու ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՍԻՐՈՒՇՈՆ
1«Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի երգչուհի Սիրուշոն: Հաջորդ տարի երգի մրցույթը կանցկացվի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Սիրուշոյի թեկնածությունը նախօրեին երեկոյան հաստատվել ...ԱՎՏՈՎԹԱՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍԿոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի ճանապարհին, նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, ՎԱԶ-2102 մակնիշի 61 ՍՕ 549 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է գյուղամիջյան կամրջի ճաղերին: Վթարի հետեւանքով Վաղարշապատ քաղաքի ...ՆԱԽԱԳԱՀԸ ՊՆ-ՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ այցելել է պաշտպանության նախարարություն:
Պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի հետ հանդիպմանը նախագահին է ներկայացվել համակարգում 2007թ. կատարված աշխատանքները եւ հաջորդ ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերն են քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի՝ Մադրիդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: ...ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Այսօր՝ ժամը 10:00-ին, պատգամավորների նախաձեռնությամբ կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ նիստի օրակարգում է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
...ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌ
«Հայաստանի ներքաղաքական կյանքում կարծես թե ամեն ինչ պարզ է, եւ անակնկալներ, երեւի թե, արդեն չեն սպասվում»: Երեկ նման տեսակետ հայտնեց Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: ...ՔԱՆԴԵԼՆ ՈՒ ՋԱՐԴԵԼԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ
-Պարոն Աշոտյան, Հանրապետական կուսակցության հերթական համագումարը մեծ հետաքրքրություն առաջացրեց քաղաքական դաշտում։ Ինչո՞վ եք դա բացատրում։ ...ԽՆԴԱՆՔ՝ ԱՆՑՆԻՆՔ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՆՔ ՈՒՂՂԱԿԻ ՇՈԿԻ ՄԵՋ ԵՆՔ
Ճիշտ է, արդի հայ թատրոնի վիճակը մեզ առանձնապես չի գոհացնում, բայց չենք կարող չնկատել, որ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան թատրոնը ճիշտ ժամանակին բեմադրեց «Խնդանք անցնինք» կատակերգությունը, ...ԲՅՈՒՋԵ-2008
Խորհրդարանում երեկ շարունակվեցին նոյեմբերի 13-ին սկսված «ՀՀ 2008թ. պետական բյուջեի» մասին օրենքի նախագծի քննարկումները: ՀՅԴ խմբակցութան ղեկավար Հրայր Կարապետյանը ողջունելի համարեց կենսաթոշակային խնդրի ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
Ըստ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ, հհշականների մեջ կա ցանկություն ռեւանշ վերցնելու, այլապես խոսք չէր լինի սեւ ցուցակների կամ մարդկանց պատժելու մասին։
Ռեւանշի հնարավորությունը բացառելով՝ նա ընդգծեց. «Հանրապետականը ...ՄԻԱԿ ՄՈԴԵԼԸ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է
Սեփ.լրտվ. 1«Ընդդիմությունն այսօր չունի կառուցողական առաջարկների որեւէ մոդել։ Միակ մոդելը ատելությունն է։ Մեզ նույնիսկ առաջարկում են տնտեսական ընդհանուր համակարգ ձեւավորել արտաքին ամենամեծ պարտքն ունեցող երկրներից ...ՄԿԿ-Ն ԿՍԱՏԱՐԻ ՀՀԿ-ԻՆ
12008թ. նախագահական ընտրություններում Միավորված կոմունիստական կուսակցությունը կսատարի վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Երեկ Յուրի Մանուկյանն իրենց դիրքորոշումը ճիշտ համարեց՝ ընդգծելով, որ այն հօգուտ ...ՀՐԱՆՏԻ ՎԱՐԿԱԾԸ
1
«Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ. նախագահական ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը, եթե համոզված չլինի, որ իր օգտին կքվեարկի ընտրազանգվածի շուրջ 70 տոկոսը: Սակայն դա ...ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ
Երեւան են տեղափոխվել 2006թ. մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթի աղետի ենթարկված «A- 320» օդանավի երեք ուղեւորների դիակները եւ ինը ուղեւորների մարմնի մասերը: Կառավարությունը հանձնարարականներ է տվել համապատասխան ...ՀԱՐՁԱԿՈՒՄ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՎՐԱ
1
Երեկ առավոտյան ծեծի է ենթարկվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանը:
Ժամը 11:00-ի սահմաններում, երբ նա տնից՝ Նոր Նորքի 9-րդ զանգվածից ...
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՈՉԽԱՐՆԵՐ ՉԵՆ ՄՈՐԹՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԷԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
- 1855 Ռուսական զորքերը գրավում են Ղարսը:
- 1869 Սուեզի ջրանցքի բացումը: Կառուցման աշխատանքը սկսվել էր 1859թ.-ին:
- 1896 Կ. Պոլսում լույս տեսավ «Բյուզանդիոն» օրաթերթը Բյուզանդ Քեչյանի խմբագրողթյամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

