
ՊԼԱՑԵԲՈՅԻ ԷՖԵԿՏԸ
- Պլացեբոյի էֆեկտը, որը կես դար առաջ հայտնագործել է բոստոնցի անեստեզիոլոգ Հենրի Բիչերը, բնավ ներշնչանք չէ։ Ընդունելով բացարձակ անօգուտ, ասենք՝ շաքարի հաբ, սակայն հավատալով, թե դա դեղամիջոց է ցավի դեմ, մեր ուղեղում գործի ենք դնում քիմիական ռեակցիա, որը նպաստում է ֆիզիկական տառապանքների թեթեւացմանը։

Պլացեբոյի էֆեկտը մեր օրերում ակտիվորեն կիրառվում է նաեւ հայոց աշխարհում՝ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի պարագայում։ Մեզ շարունակ փորձում են համոզել կուլ տալ այդ բացարձակ անօգուտ հաբը եւ ըստ որում հավատալ, թե այն բուժում է բոլոր հիվանդություններից։ Իսկ որպեսզի հաբը է՛լ ավելի հրապուրիչ ու քաղցր թվա, նրա համար մտածում են տարբեր գեղեցիկ անվանումներ. օրինակ՝ «ազգային առաջնորդ»։
Բայց, հավանաբար, ինչ-որ քիմիական ռեակցիաներ մեր ուղեղներում պլացեբոյի էֆեկտն այնուամենայնիվ գործի գցեց, ուստի եկեք տեսնենք, թե ինչ բան է դա՝ ազգային առաջնորդը։
«Ազգային առաջնորդ» տերմինը բավական լայնորեն տարածված է աշխարհում։ Ճիշտ է, անգլերենում national leader արտահայտության նշանակությունը մեծապես տարբերվում է նրանից, ինչ մենք հասկանում ենք «ազգային առաջնորդ» ասելով. ընդամենը՝ «պետության ղեկավար»։
Պատմության մեջ չափազանց քիչ են դեպքերը, երբ որեւէ մեկին ազգային առաջնորդ են անվանել կյանքի օրոք։ Օրինակ` Սիմոն Բոլիվարին, Ջավահարլալ Ներուին կամ Պակիստանի հիմնադիր հորը՝ Մուհամմադ Ալի Ջիննուին, այդպես սկսեցին անվանել միայն մահից հետո։ Ըստ որում՝ մարդու մահից մինչեւ նրան ազգային առաջնորդ ճանաչելը սովորաբար բավական երկար ժամանակ էր անցնում։ Եւ, ինչպես վկայում է համաշխարհային փորձը, կյանքի օրոք ազգային առաջնորդ հռչակելը հանգեցնում է նրան, որ նման առաջնորդին մահից հետո հիշում են առանց որեւէ խանդավառության։
Նոր պատմության մեջ ազգային առաջնորդի պաշտոնական կարգավիճակի ստեղծման առաջին դեպքերից մեկը պետք է համարել Անգլիայի լորդ-պրոտեկտորի պաշտոնը, որը քաղաքացիական պատերազմից շատ չանցած սահմանվեց հատուկ Օլիվեր Կրոմվելի համար։ Լորդ-պրոտեկտոր Կրոմվելը մարդկանց հիշողության մեջ մնաց ոչ միայն նրանով, որ գահընկեց արեց Կարլոս Առաջին թագավորին եւ ուղարկեց նրան կառափնարան, այլեւ որ մահապատժի ենթարկվեց հետմահու։ Անգլիայում միապետության վերականգնումից հետո բնական մահով արդեն վախճանված լորդ-պրոտեկտորի մարմինը արտաշիրմեցին ու գլխատեցին։
20-րդ դարի առաջին կեսին Եվրոպայում առաջացավ «առաջնորդի» տիտղոսի մոդա։ Դա սկսվեց 1920 թվականին, երբ Գաբրիելե Դ՚Աննունցիոն հայտարարեց իրեն Կառնարոյի (ներկայումս՝ Ռիեկա քաղաքը Խորվաթիայում) իտալական ինքնահռչակ ռեգենտության առաջնորդ (իտալերեն՝ il duce)։ Նրա ամենահայտնի սանը՝ Բենիտո Մուսոլինին, սկսեց իրեն il duce անվանել Իտալիայում իշխանության գալուց հետո։ Ճիշտ է, այդ տիտղոսի հետ մեկտեղ Մուսոլինին ուներ նաեւ միանգամայն սահմանադրական՝ երկրի վարչապետի պաշտոն, որը նա պահպանեց մինչեւ 1943 թվականին իր իշխանազրկումը։
Ադոլֆ Հիտլերը առաջինն էր, որ վերածեց «առաջնորդ» անվանումը պաշտոնականի։ 1934 թվականին, նախագահ Պաուլ ֆոն Գինդենբուրգի մահից հետո, ռեյխսկանցլեր Հիտլերը սահմանեց «առաջնորդի եւ ռեխսկանցլերի» պաշտոնը (Furer und ReichsKanzler)։ Այդ անվանումը փոփոխության ենթարկվեց 1942 թվականին. տիտղոսից հանեցին ռեյխսկանցլերության մասին հիշատակումը, եւ նա դարձավ «գերմանական մեծ ռեյխի առաջնորդ» (Furer des Grossdeutschen Reichs)։
Մեկ այլ մեծահռչակ ազգային առաջնորդ դարձավ գեներալիսիմուս Ֆրանսիսկո Ֆրանկոն, որը պաշտոնապես կոչվում էր «Աստծո ողորմածությամբ, Իսպանիայի առաջնորդ, պետության ղեկավար»։ Նրա պորտուգալացի գործընկերը՝ Օլիվեյրա Սալազարը նույնպես անվանում էր իրեն առաջնորդ (caudilho)։
Ազգի առաջնորդի տիտղոսի մոդան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներում անչափ տարածված էր։ Անտե Պալեւիչն անվանում էր իրեն Խորվաթական անկախ պետության առաջնորդ, Վիդկուն Կվիսլինգը՝ Նորվեգիայում երկրորդ մարդը (երկրի ռեյխսկոմիսարից հետո), ընդհուպ մինչեւ իր մահապատիժը անվանում էր իրեն վարչապետ եւ Նորվեգիայի առաջնորդ։ Իսկ այն պաշտոնի անվանումը, որ սահմանեց իր համար Հունգարիայի բռնապետ Ֆերենց Սալաշին հենց այդպես էլ թարգմանվում է՝ «ազգային առաջնորդ» (Nemzet-vezto)։
Ժամանակակից առաջնորդներից արժե հիշատակել գնդապետ Մուհամար Քադաֆիին, որը պաշտոնապես ոչ մի պետական պաշտոն չի զբաղեցնում, այլ կառավարում է Լիբիան՝ որպես «լիբիական հեղափոխության առաջնորդ»։
Չինաստանում գոյություն ունի «գերագույն առաջնորդ» տերմինը (որը, ի դեպ, չկա սահմանադրության մեջ)։ Դեն Սյաոպինը, որը ո՛չ ՉԺՀ-ի պաշտոնական ղեկավարն էր, ո՛չ էլ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը, հենց այդպիսի «գերագույն առաջնորդ» էր։
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Իրին «սիրելի ղեկավար» էին անվանում նրա հոր՝ «մեծ առաջնորդ» Կիմ Իր Սենի մահից դեռ շատ առաջ։ Ասենք, որոշ պաշտոններ Կիմ Չեն Իրը հոր մահից հետո ստիպված եղավ զբաղեցնել, բայց այսօր էլ նրա գլխավոր տիտղոսը «ղեկավարն» է (Կիմ Իր Սենը մնաց հավերժ նախագահ)։
Թերեւս, ազգի միակ առաջնորդ, որի կարգավիճակը միանշանակորեն ամրագրված է սահմանադրությամբ, պետք է անվանել Իրանի հոգեւոր առաջնորդին։ Այդ տիտղոսը պաշտոնապես կոչվում է «երկրի առաջնորդ» եւ հատուկ սահմանվել է այաթոլլա Խոմեյնիի համար։ Ներկայումս այն զբաղեցնում է այաթոլլա Ալի Խամենեին։
Արժե նշել նաեւ Սինգապուրի փորձը, որտեղ օրենսդրությունը մշտապես կատարելագործվում է, որպեսզի առանձնահատուկ կարգավիճակ սահմանի երկրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի համար։ Նա վաղուց արդեն թոշակի է անցել, բայց երկրում ստեղծել են նախարար-խորհրդատուի պաշտոնը, որը Լին զբաղեցնում է առ այսօր՝ մնալով որոշումների ընդունման կենտրոնում։
Բնական է, որ ցանկության դեպքում կարելի էր դեռ երկար շարունակել այս ցուցակը։ Բայց իմաստ ունի՞ արդյոք։ Քանզի, եթե անկեղծ, Տեր-Պետրոսյանից ազգային առաջնորդ սարքելը նույնքան անհնար է, որքան անեկդոտի տգեղ կնոջից՝ գեղեցկուհի։
Մի մարդ ահավոր տգեղ կին է ունենում։ Եւ որոշում է տանել նրան պլաստիկ վիրահատության։ Գալիս են լավագույն կենտրոն՝ ամենահայտնի մասնագետի հետ խորհրդակցելու. արեք հնարավոր ամեն ինչ, որքան պետք է՝ կվճարենք։ Պրոֆեսորը զննելով պտտվում է տիկնոջ շուրջը. մերթ մի կողմից է մոտենում, թղթի վրա ինչ-որ բան նկարում, մերթ մյուս կողմից։ Ի վերջո, քորում է ճաղատն ու հուսահատ ասում. «Չէ՛, ավելի հեշտ կլինի պոչ կպցնել»։
- «Հայոց Աշխարհ»-ի ազգային առաջնորդների ուսումնասիրության բաժին
ԱՍՈՒՄ ԵՔ՝ ՈՒՆԵ՞Ք ԼԻՑԵՆԶԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Անդրադառնալով «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ի կողմից Սյունիքում գտնվող Մարջանի ոսկու երեւակումում երկրաբանական հետախուզական աշխատանքներին, արդեն տեղեկացրել ենք, որ ընկերությունը տվյալ ...«ԴԻԼԻՋԱՆ-ՖՐՈԼՈՎԱ»- ՓԱՓՈՒԿ, ՀԱՃԵԼԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՐԱՐ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 1
Ավանդական դարձած եւ արդեն 7 տարի շարունակ կազմակերպվող գյուղատնտեսական ապրանքների «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը, որ բացվեց նոյեմբերի 14-ին երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, այս օրերին բազմամարդ ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Դրանք միայն ստեղծում են նոր խնդիրներ
Բոնապարտը, դեռ մինչեւ իրեն կայսր հռչակելը, այցելեց Ռուսսոյի դամբարանը՝ Փարիզի Էրմենոնվիլ արվարձանում գտնվող Բարդիների կղզում եւ, ժամանակակցի վկայությամբ, այսպես ...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 22
Երբ օրերս նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ մեր երկրի ամենաբնական տնտեսական գործընկերները պետք է լինեն Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ նախօրեին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը զարմանքով ...ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Կարծում ենք` քաղաքական ուժերի համար ներկայումս եկել է դիրքորոշումները հստակեցնելու եւ «իրերն իրենց անուններով կոչելու» ժամանակը։
Արդեն իսկ պարզ է, որ առաջիկա ընտրություններում հիմնական պայքարը հհշիզմի ...ԿԱՐԵՎՈՐԸ ՀՈԳՈՒ ԱՌՈՒՅԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՆ Է
Պորտուգալիայի հավաքականի հետ «Եվրո-2008»-ի ընտրական հանդիպման մեկնելուց առաջ երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Երեւանում։ Ընդ որում՝ պարապմունքը ղեկավարում էին մարզիչներ ...ԿԱՍԻԼԻԱՍԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ԱՆԳԼԻԱ
Անգլիական «Տոտենհեմը» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասին։ Լոնդոնցիները պատրաստ են 25 մլն ֆունտ ստեռլինգ առաջարկել նրա համար, իսկ ֆուտբոլիստին տարեկան ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԸ
Բուլղարացի Վեսելին Տոպալովի հաղթանակով ավարտվեց Իսպանիայի Վիտորիա-Գաստեյս քաղաքում անցկացված «Չեմպիոնների մրցաշարը», որին մասնակցեց տարբեր տարիներին շախմատի համաշխարհային գահը զբաղեցրած 6 գրոսմայստեր։ ...ՈՍՏԻԿԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
Կիրակի օրը Հռոմի «Լացիոյի» երկրպագու Գաբրիել Սանդրիի կյանքին վերջ տված իտալացի ոստիկան Լուիջի Սպակարոտելեին կանխամտածված սպանություն գործելու մեղադրանք է ներկայացված։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբանը։ ...«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ» ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի «Պոլիտեխնիկը», եզրափակիչ երկրորդ խաղում հաղթելով ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմին (ՖԻՄԱ) 88:87 հաշվով, նորից նվաճել է բասկետբոլի չեմպիոնի կոչումը: Երրորդ տեղում է «Գյումրին», ...ԳՆԱՃԸ՝ ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպիսին կլինեն փոխարժեքները հաջորդ տարի
Չնայած միջազգային շուկայում նկատվող կտրուկ թանկացումներին, գալիք տարի Հայաստանում ակնկալվում է ապահովել սպառողական ապրանքների գների 4 ՞ 1,5 տոկոս բարձրացում։ ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՆՈՐ ԿԱՐԳ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Կառավարությունը երեկ ընդունել է մի որոշում, որով հաստատվել են Հայաստան այցելելու հրավերների հաստատման եւ հաշվառման կարգը, ինչպես նաեւ այցելելու հրավերի նկարագիրը եւ տիպային ձեւը։ Այս կապակցությամբ հրավիրված ...ՀՀԿ-Ն ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Հայելի» ակումբում երեկ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ հանդիպման եկած լրատվամիջոցների ներկայացուցիչների թիվը մեծ էր։ Շատ էին նաեւ նրան ուղղված հարցերը։
Ընդդիմադիր դաշտից հնչող ...ՊԼԱՑԵԲՈՅԻ ԷՖԵԿՏԸ
«Հայոց Աշխարհ»-ի ազգային առաջնորդների ուսումնասիրության բաժին
Պլացեբոյի էֆեկտը, որը կես դար առաջ հայտնագործել է բոստոնցի անեստեզիոլոգ Հենրի Բիչերը, բնավ ներշնչանք չէ։ Ընդունելով բացարձակ անօգուտ, ասենք՝ շաքարի հաբ, սակայն հավատալով, թե դա դեղամիջոց է ցավի դեմ, մեր ...ԿԱՆԱՅՔ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայումս կանայք Ազգային ժողովի պատգամավորների 9,2 տոկոսն են կազմում: Սա թեեւ առաջընթաց է, սակայն բավարար չէ հայ կանանց ձայնը, որոնք Հայաստանի բնակչության մեծամասնությունն են կազմում, լսելի դարձնելու ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՍԻՐՈՒՇՈՆ
1«Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի երգչուհի Սիրուշոն: Հաջորդ տարի երգի մրցույթը կանցկացվի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Սիրուշոյի թեկնածությունը նախօրեին երեկոյան հաստատվել ...ԱՎՏՈՎԹԱՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍԿոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի ճանապարհին, նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, ՎԱԶ-2102 մակնիշի 61 ՍՕ 549 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է գյուղամիջյան կամրջի ճաղերին: Վթարի հետեւանքով Վաղարշապատ քաղաքի ...ՆԱԽԱԳԱՀԸ ՊՆ-ՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ այցելել է պաշտպանության նախարարություն:
Պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի հետ հանդիպմանը նախագահին է ներկայացվել համակարգում 2007թ. կատարված աշխատանքները եւ հաջորդ ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերն են քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի՝ Մադրիդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: ...ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Այսօր՝ ժամը 10:00-ին, պատգամավորների նախաձեռնությամբ կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ նիստի օրակարգում է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
...ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌ
«Հայաստանի ներքաղաքական կյանքում կարծես թե ամեն ինչ պարզ է, եւ անակնկալներ, երեւի թե, արդեն չեն սպասվում»: Երեկ նման տեսակետ հայտնեց Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: ...ՔԱՆԴԵԼՆ ՈՒ ՋԱՐԴԵԼԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ
-Պարոն Աշոտյան, Հանրապետական կուսակցության հերթական համագումարը մեծ հետաքրքրություն առաջացրեց քաղաքական դաշտում։ Ինչո՞վ եք դա բացատրում։ ...ԽՆԴԱՆՔ՝ ԱՆՑՆԻՆՔ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՆՔ ՈՒՂՂԱԿԻ ՇՈԿԻ ՄԵՋ ԵՆՔ
Ճիշտ է, արդի հայ թատրոնի վիճակը մեզ առանձնապես չի գոհացնում, բայց չենք կարող չնկատել, որ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան թատրոնը ճիշտ ժամանակին բեմադրեց «Խնդանք անցնինք» կատակերգությունը, ...ԲՅՈՒՋԵ-2008
Խորհրդարանում երեկ շարունակվեցին նոյեմբերի 13-ին սկսված «ՀՀ 2008թ. պետական բյուջեի» մասին օրենքի նախագծի քննարկումները: ՀՅԴ խմբակցութան ղեկավար Հրայր Կարապետյանը ողջունելի համարեց կենսաթոշակային խնդրի ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
Ըստ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ, հհշականների մեջ կա ցանկություն ռեւանշ վերցնելու, այլապես խոսք չէր լինի սեւ ցուցակների կամ մարդկանց պատժելու մասին։
Ռեւանշի հնարավորությունը բացառելով՝ նա ընդգծեց. «Հանրապետականը ...ՄԻԱԿ ՄՈԴԵԼԸ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է
Սեփ.լրտվ. 1«Ընդդիմությունն այսօր չունի կառուցողական առաջարկների որեւէ մոդել։ Միակ մոդելը ատելությունն է։ Մեզ նույնիսկ առաջարկում են տնտեսական ընդհանուր համակարգ ձեւավորել արտաքին ամենամեծ պարտքն ունեցող երկրներից ...ՄԿԿ-Ն ԿՍԱՏԱՐԻ ՀՀԿ-ԻՆ
12008թ. նախագահական ընտրություններում Միավորված կոմունիստական կուսակցությունը կսատարի վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Երեկ Յուրի Մանուկյանն իրենց դիրքորոշումը ճիշտ համարեց՝ ընդգծելով, որ այն հօգուտ ...ՀՐԱՆՏԻ ՎԱՐԿԱԾԸ
1
«Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ. նախագահական ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը, եթե համոզված չլինի, որ իր օգտին կքվեարկի ընտրազանգվածի շուրջ 70 տոկոսը: Սակայն դա ...ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ
Երեւան են տեղափոխվել 2006թ. մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթի աղետի ենթարկված «A- 320» օդանավի երեք ուղեւորների դիակները եւ ինը ուղեւորների մարմնի մասերը: Կառավարությունը հանձնարարականներ է տվել համապատասխան ...ՀԱՐՁԱԿՈՒՄ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՎՐԱ
1
Երեկ առավոտյան ծեծի է ենթարկվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանը:
Ժամը 11:00-ի սահմաններում, երբ նա տնից՝ Նոր Նորքի 9-րդ զանգվածից ...
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՈՉԽԱՐՆԵՐ ՉԵՆ ՄՈՐԹՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԷԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
- 1855 Ռուսական զորքերը գրավում են Ղարսը:
- 1869 Սուեզի ջրանցքի բացումը: Կառուցման աշխատանքը սկսվել էր 1859թ.-ին:
- 1896 Կ. Պոլսում լույս տեսավ «Բյուզանդիոն» օրաթերթը Բյուզանդ Քեչյանի խմբագրողթյամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

