
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ
- Դրանք միայն ստեղծում են նոր խնդիրներ

Բոնապարտը, դեռ մինչեւ իրեն կայսր հռչակելը, այցելեց Ռուսսոյի դամբարանը՝ Փարիզի Էրմենոնվիլ արվարձանում գտնվող Բարդիների կղզում եւ, ժամանակակցի վկայությամբ, այսպես արտահայտվեց Ժան-Ժակի մասին. «Ֆրանսիայի հանգստության համար ավելի լավ կլիներ, եթե այս մարդը գոյություն չունենար։ -Բայց ինչո՞ւ, քաղաքացի կոնսուլ։ -Այդ նա նախապատրաստեց հեղափոխությունը։ -Կարծում եմ, քաղաքացի կոնսուլ, դուք որ չպետք է դժգոհեք հեղափոխությունից։ -Ո՜վ գիտե, ապագան ցույց կտա, թե լավ չէ՞ր լինի արդյոք մարդկության համար, եթե ո՛չ Ռուսսոն, ո՛չ էլ ես երբեք գոյություն չունենայինք»։
Դե ինչ, զուր չէ, որ Նապոլեոնին անվանում են հանճար։ Իսկապես, ավելի լավ կլիներ, եթե հեղափոխականները գոյություն չունենային։ Քանզի հեղափոխությունները չեն լուծում ոչ մի խնդիր, դրանք միայն ստեղծում են նորերը։
Սրանում մի ավելորդ անգամ համոզվելու համար եկեք տեսնենք, թե ինչի դեմ էին հանդես գալիս եւ ինչ ստացան մեր դարի «գունավոր» հեղափոխականները։
«ԲՈՒԼԴՈԶԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
Հարավսլավիա, 2000 թվական
Սլոբոդան Միլոշեւիչի տապալումը համարվում է «գունավոր հեղափոխության» նոր հայեցակարգի առաջին փորձարկումը։ Միլոշեւիչը չընդունեց Վոյիսլավ Կոշտունիցայի հաղթանակը նախագահական ընտրությունների առաջին փուլում, եւ Բելգրադում հավաքվեցին հարյուր հազարավոր միտինգավորներ։
Իրադարձությունների բարձրակետ դարձավ 2000թ. հոկտեմբերի 5-ին խորհրդարանի շենքի եւ հեռուստակենտրոնի գրոհը բուլդոզերների օգնությամբ։ Միլոշեւիչին շուտով հանձնեցին Հաագայի դատարան, որտեղ էլ նա վախճանվեց բանտում 5 տարի անց։ Հեղափոխության իրական ոգեշնչողը՝ Զորան Ջինջիչը, որը գլխավորեց Սերբիայի կառավարությունը, սպանվեց 2003-ին։
Ինչ վերաբերում է Կոշտունիցային, ապա նա, չկարողանալով պահել Չեռնոգորիան երկրի կազմում, ներկայումս արդեն Սերբիայի վարչապետի պաշտոնում փորձում է գոնե ձեւականորեն պահպանել Կոսովոն։ Բայց դա նրան դժվար թե հաջողվի։
ԵՐԿՐՈՐԴ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ֆիլիպիններ, 2001 թվական
Նախկին կինոդերասան Ջոզեֆ Էստրադան նախագահության երկու տարիների ընթացքում անուն հանեց որպես հարբեցող, խաղամոլ, կնամոլ եւ ֆինանսական զեղծարար։
Պաշտոնից հեռանալ նրան ստիպեց հարյուր հազարանոց միտինգը Մանիլայում, նախագահական պալատի գրոհի սպառնալիքն ու բանակի հրամանատարի հրաժարումը ընդդիմության դեմ կռվելուց։ Արոյոն, գալով իշխանության, խոստացավ տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ իրականացնել, բայց արդյունքում երկու անգամ արտակարգ իրավիճակ հայտարարեց երկրում, որպեսզի փրկի իր իշխանությունը։ Իսկ 2005-ին վերընտրվելուց հետո նա հրաշքով խուսափեց իմպիչմենտից՝ բյուջեի միջոցների վատնման եւ ընտրական հանձնաժողովի կաշառման մեղադրանքներով։
«ՎԱՐԴԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
Վրաստան, 2003 թվական
Երիտասարդ ժողովրդավարները իշխանության եկան կոռուպցիայի եւ Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարի կարգախոսների ներքո։
Ամեն ինչ սկսվեց ընդդիմության կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքները չճանաչելուց։ Հետո հաջորդեցին փողոցային ակցիաները, որոնք ավարտվեցին խորհրդարանի գրոհով եւ Շեւարդնաձեի հրաժարականով։
Նոր իշխանությանը հաջողվեց ստիպել Ռուսաստանին դուրս բերել իր ռազմակայանները, բայց գլխավոր խոստումը՝ ըմբոստ հանրապետությունների վերադարձը, այդպես էլ անիրագործելի մնաց։ Բացի այդ՝ պարզվեց, որ կոռուպցիան տնտեսության գլխավոր դժբախտությունը չէ, իսկ գործազրկությունը ոչ մի կերպ չի բուժվում հեղափոխական կարգախոսներով եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ։
ԱՄՆ-ն էլ, կարծես թե, վերջնականապես կորցրել է հետաքրքրությունը իր նոր դաշնակցի նկատմամբ։ Ներկայիս վրացական ընդդիմությունը բաղկացած է հիմնականում Սահակաշվիլու նախկին զինակիցներից, որոնք մեղադրում են նրան երկրում բռնապետության հաստատման համար։
«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
Ուկրաինա, 2004 թվական
2004 թվականի հեղափոխությունը կազմակերպվեց արդեն մշակված սցենարով. նախագահական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի հաղթանակից հետո ընդդիմությունը հայտարարեց, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեղծիքներ է թույլ տվել։ Զանգվածային գործողությունների հաջորդ երկու ամիսները թեքեցին կշեռքի նժարը «նարնջագույնների» կողմը։ Բայց կարճ ժամանակով։
Իրենց հաղթանակի օրերին նրանք համաձայնեցին երկու տարի հետո անցկացնել քաղաքական բարեփոխում՝ վերաբաշխելով նախագահի լիազորությունները հօգուտ խորհրդարանի։ Իսկ երբ եկավ իքս ժամը, գժտություններ սկսվեցին հենց հեղափոխականների ճամբարում։ Ի վերջո նրանք տանուլ տվեցին 2006 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ զիջելով իշխանության մեծ մասը Յանուկովիչին։
Մեկ տարի անց Յուլիա Տիմոշենկոն կարողացավ վերադարձնել կորցրածը, բայց դա առանձնապես ոչինչ չփոխեց. պառակտված երկիրը, կարծես թե, երկար ժամանակով ներքաշվել է կառավարող կոալիցիաների ստեղծման եւ լուծարման անվերջանալի շարանի մեջ։
«ՎԱՐԴԱԿԱԿԱՉՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
Ղըրղզստան, 2005 թվական
Ղըրղզական ընդդիմությունը 2005 թվականի գարնանը խաղաց ճիշտ եւ ճիշտ Ուկրաինայի ու Վրաստանի սցենարով եւ իր իսկ համար անսպասելիորեն հաղթեց։
Բայց հեղափոխականները նույնիսկ չհասցրեցին վայելել հաղթանակը. արդեն կես տարի անց նրանք մաքառում էին միմյանց դեմ։ Արդյունքում մինչեւ 2007 թվականը իշխանության ղեկին մնացին նախագահ Ղուրմանբեկ Բակիեւը եւ վարչապետ Ֆելիքս Կուլովը, որոնք հակակրանքով էին վերաբերվում մեկմեկու։ Բայց այդ տանդեմն էլ փլուզվեց ներքին տարաձայնությունների ծանրության տակ։ Կուլովը անցավ ընդդիմության շարքերը՝ մեղադրելով իշխանությանը ուրիշի սեփականության զավթելու եւ կլանայնության մեջ։ Գարնանը եւ ամռանը տեղի ունեցած հականախագահական ելույթները ճնշվեցին ուժով։
Երկրի առջեւ ծառացած խնդիրներն այս տարիների ընթացքում ոչ միայն չեն լուծվել, այլեւ նկատելիորեն խորացել են։
«ՄԱՅՐԻՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
Լիբանան, 2005 թվական
2005 թվականի փետրվար-մարտին Լիբանանում ծավալված իրադարձությունը «մայրիների հեղափոխություն» անվանեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը։
Զանգվածային ելույթների համար առիթ ծառայեց Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը, որը դրանից ոչ շատ առաջ հեռացել էր պաշտոնից՝ սիրիամետ ուժերի պահանջով։ Ահաբեկչական գործողության անկախ հետաքննության կոչերից ցուցարարները շատ շուտով անցան սիրիական զորքերի դուրսբերման, իսկ հետո` նաեւ նախագահի եւ կառավարության հրաժարականի պահանջին։
Կառավարությունը տապալվեց, իսկ Սիրիան դուրս բերեց զորքերը, բայց նախագահ Էմիլ Լահուդը պաշտոնը պահպանեց։
Քաղաքական նոր ճգնաժամն իրեն սպասեցնել չտվեց. 2006 թվականի աշնանը ընդդիմությունը՝ «Հզբոլլահի» գլխավորությամբ, փորձեց «մայրիների հակահեղափոխություն» իրականացնել արդեն ծանոթ սցենարով։ Այն ժամանակ փորձը չհաջողվեց, բայց սիրիամետ ուժերը չեն հուսալքվում. նրանք արդեն երկու անգամ խափանել են խորհրդարանի կողմից նոր նախագահի ընտրությունը։ Իրավիճակը երկրում ծայրաստիճան անկայուն է։
- ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ԱՍՈՒՄ ԵՔ՝ ՈՒՆԵ՞Ք ԼԻՑԵՆԶԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Անդրադառնալով «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ի կողմից Սյունիքում գտնվող Մարջանի ոսկու երեւակումում երկրաբանական հետախուզական աշխատանքներին, արդեն տեղեկացրել ենք, որ ընկերությունը տվյալ ...«ԴԻԼԻՋԱՆ-ՖՐՈԼՈՎԱ»- ՓԱՓՈՒԿ, ՀԱՃԵԼԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՐԱՐ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 1
Ավանդական դարձած եւ արդեն 7 տարի շարունակ կազմակերպվող գյուղատնտեսական ապրանքների «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը, որ բացվեց նոյեմբերի 14-ին երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, այս օրերին բազմամարդ ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Դրանք միայն ստեղծում են նոր խնդիրներ
Բոնապարտը, դեռ մինչեւ իրեն կայսր հռչակելը, այցելեց Ռուսսոյի դամբարանը՝ Փարիզի Էրմենոնվիլ արվարձանում գտնվող Բարդիների կղզում եւ, ժամանակակցի վկայությամբ, այսպես ...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 22
Երբ օրերս նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ մեր երկրի ամենաբնական տնտեսական գործընկերները պետք է լինեն Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ նախօրեին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը զարմանքով ...ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Կարծում ենք` քաղաքական ուժերի համար ներկայումս եկել է դիրքորոշումները հստակեցնելու եւ «իրերն իրենց անուններով կոչելու» ժամանակը։
Արդեն իսկ պարզ է, որ առաջիկա ընտրություններում հիմնական պայքարը հհշիզմի ...ԿԱՐԵՎՈՐԸ ՀՈԳՈՒ ԱՌՈՒՅԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՆ Է
Պորտուգալիայի հավաքականի հետ «Եվրո-2008»-ի ընտրական հանդիպման մեկնելուց առաջ երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Երեւանում։ Ընդ որում՝ պարապմունքը ղեկավարում էին մարզիչներ ...ԿԱՍԻԼԻԱՍԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ԱՆԳԼԻԱ
Անգլիական «Տոտենհեմը» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասին։ Լոնդոնցիները պատրաստ են 25 մլն ֆունտ ստեռլինգ առաջարկել նրա համար, իսկ ֆուտբոլիստին տարեկան ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԸ
Բուլղարացի Վեսելին Տոպալովի հաղթանակով ավարտվեց Իսպանիայի Վիտորիա-Գաստեյս քաղաքում անցկացված «Չեմպիոնների մրցաշարը», որին մասնակցեց տարբեր տարիներին շախմատի համաշխարհային գահը զբաղեցրած 6 գրոսմայստեր։ ...ՈՍՏԻԿԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
Կիրակի օրը Հռոմի «Լացիոյի» երկրպագու Գաբրիել Սանդրիի կյանքին վերջ տված իտալացի ոստիկան Լուիջի Սպակարոտելեին կանխամտածված սպանություն գործելու մեղադրանք է ներկայացված։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբանը։ ...«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ» ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի «Պոլիտեխնիկը», եզրափակիչ երկրորդ խաղում հաղթելով ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմին (ՖԻՄԱ) 88:87 հաշվով, նորից նվաճել է բասկետբոլի չեմպիոնի կոչումը: Երրորդ տեղում է «Գյումրին», ...ԳՆԱՃԸ՝ ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպիսին կլինեն փոխարժեքները հաջորդ տարի
Չնայած միջազգային շուկայում նկատվող կտրուկ թանկացումներին, գալիք տարի Հայաստանում ակնկալվում է ապահովել սպառողական ապրանքների գների 4 ՞ 1,5 տոկոս բարձրացում։ ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՆՈՐ ԿԱՐԳ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Կառավարությունը երեկ ընդունել է մի որոշում, որով հաստատվել են Հայաստան այցելելու հրավերների հաստատման եւ հաշվառման կարգը, ինչպես նաեւ այցելելու հրավերի նկարագիրը եւ տիպային ձեւը։ Այս կապակցությամբ հրավիրված ...ՀՀԿ-Ն ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Հայելի» ակումբում երեկ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ հանդիպման եկած լրատվամիջոցների ներկայացուցիչների թիվը մեծ էր։ Շատ էին նաեւ նրան ուղղված հարցերը։
Ընդդիմադիր դաշտից հնչող ...ՊԼԱՑԵԲՈՅԻ ԷՖԵԿՏԸ
«Հայոց Աշխարհ»-ի ազգային առաջնորդների ուսումնասիրության բաժին
Պլացեբոյի էֆեկտը, որը կես դար առաջ հայտնագործել է բոստոնցի անեստեզիոլոգ Հենրի Բիչերը, բնավ ներշնչանք չէ։ Ընդունելով բացարձակ անօգուտ, ասենք՝ շաքարի հաբ, սակայն հավատալով, թե դա դեղամիջոց է ցավի դեմ, մեր ...ԿԱՆԱՅՔ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայումս կանայք Ազգային ժողովի պատգամավորների 9,2 տոկոսն են կազմում: Սա թեեւ առաջընթաց է, սակայն բավարար չէ հայ կանանց ձայնը, որոնք Հայաստանի բնակչության մեծամասնությունն են կազմում, լսելի դարձնելու ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՍԻՐՈՒՇՈՆ
1«Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի երգչուհի Սիրուշոն: Հաջորդ տարի երգի մրցույթը կանցկացվի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Սիրուշոյի թեկնածությունը նախօրեին երեկոյան հաստատվել ...ԱՎՏՈՎԹԱՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍԿոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի ճանապարհին, նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, ՎԱԶ-2102 մակնիշի 61 ՍՕ 549 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է գյուղամիջյան կամրջի ճաղերին: Վթարի հետեւանքով Վաղարշապատ քաղաքի ...ՆԱԽԱԳԱՀԸ ՊՆ-ՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ այցելել է պաշտպանության նախարարություն:
Պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի հետ հանդիպմանը նախագահին է ներկայացվել համակարգում 2007թ. կատարված աշխատանքները եւ հաջորդ ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերն են քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի՝ Մադրիդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: ...ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Այսօր՝ ժամը 10:00-ին, պատգամավորների նախաձեռնությամբ կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ նիստի օրակարգում է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
...ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌ
«Հայաստանի ներքաղաքական կյանքում կարծես թե ամեն ինչ պարզ է, եւ անակնկալներ, երեւի թե, արդեն չեն սպասվում»: Երեկ նման տեսակետ հայտնեց Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: ...ՔԱՆԴԵԼՆ ՈՒ ՋԱՐԴԵԼԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ
-Պարոն Աշոտյան, Հանրապետական կուսակցության հերթական համագումարը մեծ հետաքրքրություն առաջացրեց քաղաքական դաշտում։ Ինչո՞վ եք դա բացատրում։ ...ԽՆԴԱՆՔ՝ ԱՆՑՆԻՆՔ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՆՔ ՈՒՂՂԱԿԻ ՇՈԿԻ ՄԵՋ ԵՆՔ
Ճիշտ է, արդի հայ թատրոնի վիճակը մեզ առանձնապես չի գոհացնում, բայց չենք կարող չնկատել, որ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան թատրոնը ճիշտ ժամանակին բեմադրեց «Խնդանք անցնինք» կատակերգությունը, ...ԲՅՈՒՋԵ-2008
Խորհրդարանում երեկ շարունակվեցին նոյեմբերի 13-ին սկսված «ՀՀ 2008թ. պետական բյուջեի» մասին օրենքի նախագծի քննարկումները: ՀՅԴ խմբակցութան ղեկավար Հրայր Կարապետյանը ողջունելի համարեց կենսաթոշակային խնդրի ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
Սեփ.լրտվ.
Ըստ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ, հհշականների մեջ կա ցանկություն ռեւանշ վերցնելու, այլապես խոսք չէր լինի սեւ ցուցակների կամ մարդկանց պատժելու մասին։
Ռեւանշի հնարավորությունը բացառելով՝ նա ընդգծեց. «Հանրապետականը ...ՄԻԱԿ ՄՈԴԵԼԸ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է
Սեփ.լրտվ. 1«Ընդդիմությունն այսօր չունի կառուցողական առաջարկների որեւէ մոդել։ Միակ մոդելը ատելությունն է։ Մեզ նույնիսկ առաջարկում են տնտեսական ընդհանուր համակարգ ձեւավորել արտաքին ամենամեծ պարտքն ունեցող երկրներից ...ՄԿԿ-Ն ԿՍԱՏԱՐԻ ՀՀԿ-ԻՆ
12008թ. նախագահական ընտրություններում Միավորված կոմունիստական կուսակցությունը կսատարի վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Երեկ Յուրի Մանուկյանն իրենց դիրքորոշումը ճիշտ համարեց՝ ընդգծելով, որ այն հօգուտ ...ՀՐԱՆՏԻ ՎԱՐԿԱԾԸ
1
«Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ. նախագահական ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը, եթե համոզված չլինի, որ իր օգտին կքվեարկի ընտրազանգվածի շուրջ 70 տոկոսը: Սակայն դա ...ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ
Երեւան են տեղափոխվել 2006թ. մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթի աղետի ենթարկված «A- 320» օդանավի երեք ուղեւորների դիակները եւ ինը ուղեւորների մարմնի մասերը: Կառավարությունը հանձնարարականներ է տվել համապատասխան ...ՀԱՐՁԱԿՈՒՄ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՎՐԱ
1
Երեկ առավոտյան ծեծի է ենթարկվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանը:
Ժամը 11:00-ի սահմաններում, երբ նա տնից՝ Նոր Նորքի 9-րդ զանգվածից ...
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՈՉԽԱՐՆԵՐ ՉԵՆ ՄՈՐԹՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԷԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
- 1855 Ռուսական զորքերը գրավում են Ղարսը:
- 1869 Սուեզի ջրանցքի բացումը: Կառուցման աշխատանքը սկսվել էր 1859թ.-ին:
- 1896 Կ. Պոլսում լույս տեսավ «Բյուզանդիոն» օրաթերթը Բյուզանդ Քեչյանի խմբագրողթյամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

