
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿԱ՛Մ ԱԲԽԱԶԻԱՆ
- Վրացիները դժվարին երկընտրանքի առաջ

Վրաստանում հունվարի 5-ին նշանակված նախագահական ընտրապայքարի սկիզբը նշանավորվեց ռուս-վրացական հարաբերություններում ուրվագծվող նոր ու լուրջ դիմակայությամբ, որը կարող է երկակի ազդեցություն ունենալ մեր հարեւան երկրում ընթացող ներքաղաքական գործընթացների վրա։ Վրաստանի նախագահի կողմից տարիներ շարունակ խաղարկվող «ռուսական վտանգ» կոչվող հաղթաթուղթը, որը նոյեմբերի 2-7-ին տեղի ունեցած զանգվածային ցույցերի ու ընդհարումների ժամանակ կրկին դարձել էր Մ. Սահակաշվիլու հիմնական զենքը, այժմ կարող է վերախաղարկվել հենց նրա դեմ։
Այն փաստը, որ Ռուսաստանը արագացված տեմպերով ավարտում է Վրաստանից իր զորքերի դուրսբերման գործընթացը, վկայում է, որ ռուսական կողմը այլեւս մտադիր չէ ձգձգել իրադարձությունների հանգուցալուծումը։ Նոյեմբերի 13-ին Բաթումի ռուսական հենակետը նույնպես հանձնվել է վրացական կողմին, իսկ այսօր Աջարիայից դուրս է եկել դեպի Գյումրի ուղեւորվող՝ ռուսական ռազմական գույքով բեռնված վերջին շարժակազմը։
Այն փաստը, որ ժամկետից մեկ տարի առաջ Ռուսաստանը ապահովում է իր ձեռքերի լիակատար ազատությունը, կապված է ռուս-ամերիկյան վերջին բանակցություններում ինտենսիվորեն քննարկվող մի շարք հարցերի հանգուցալուծման ժամկետների մոտենալուն։ Դրանք են՝ Կոսովոյի ճակատագիրը, Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու մտադրությունը, Իրանի միջուկային ծրագրերի հարցը եւ այլն։ Ռուսաստանի ղեկավարության հետ կապված մի շարք առանցքային դեմքերի վերջին հայտարարություններն ու ելույթները վկայում են, որ պաշտոնական Մոսկվան ամեն ինչ անում է մի նոր տող ավելացնելու այս օրակարգում։ Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է Վրաստանին։
Եւ այս իրավիճակում ամենեւին էլ պատահական չէին պաշտոնական Թբիլիսիի պատասխան քայլերը։ Նոյեմբերի 12-13-ին Վրաստանի առանցքային պաշտոնյաները իրար հետեւից հանդես եկան գրեթե նույնիմաստ հայտարարություններով. կոնկրետ թվեր ու փաստեր բերելով Աբխազիայի Օչամչիր նավահանգստում ռուսական զինտեխնիկայի ափհանման եւ ցամաքային ճանապարհով 200 հոգիանոց չեչենական ջոկատի Աբխազիա մուտք գործելու մասին։ Ռուսական հրամանատարությունը, իր հերթին, անմիջապես հերքեց այս պնդումները, ինչին հետեւեցին նաեւ Աբխազիայի իշխանությունների նույնիմաստ հայտարարությունները։
Սակայն ուշագրավն այն է, որ այդ ընթացքում կողմերից յուրաքանչյուրը սադրանք համարելով Աբխազիա զինտեխնիկա մտցնելու քայլը կամ ընդհակառակը նման տեղեկությունների տարածումը, այս ամենը կապում է հունվարի 5-ին Վրաստանում սպասվող նախագահական ընտրությունների հետ։ Պաշտոնական Թբիլիսին մեղադրեց Ռուսաստանին՝ առաջիկա ընտրությունների նախօրեին Աբխազիան ապակայունացնելու եւ Կիպրոսի վերածելու ցանկության, իսկ Մոսկվան ընդհակառակը՝ «ռուսական վտանգի» մասին խաղաքարտով ընտրություններից առաջ վրաց հասարակայնությանը ապակողմնորոշելու մտադրության համար։
Աբխազիայի հարցը Վրաստանում սպասվող նախագահական ընտրությունների հետ կապելու ցանկությունը փաստորեն երկկողմանի բնույթ ունի։ Եւ քանի որ գործընթացին արագորեն խառնվել է նաեւ ամերիկյան դիվանագիտությունը՝ կրկին Թբիլիսի գործուղելով Մ.Բրայզային, ապա սկսել է ձեւավորվել ավելի բարդ ու բազմաշերտ մի թնջուկ, որտեղ ներքաշվել է նաեւ վրացական ընդդիմությունը։ Միասնական ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը ավելի շատ միտված է ոչ թե իշխանության գալու, այլ պետության կառավարման ձեւի փոփոխության։ Իբրեւ Վրաստանի ապագա նախագահ, պատգամավոր գործարար Լեւան Գաչեչիլաձեի, իսկ իբրեւ ապագա վարչապետ Սալոմե Զուրաբիշվիլու թեկնածության առաջադրումով փաստորեն վրաց ժողովրդին առաջարկվում է երկրի առաջին դեմք դարձնել վարչապետին։
Եթե դրան գումարենք նաեւ վերջերս պատրիարք Իլյա Երկրորդի հավանությանն արժանացած նախագահի փոխարեն սահմանադրական միապետ ունենալու առաջարկը, հասկանալի է դառնում, որ Ֆրանսիայի ԱԳՆ նախկին աշխատակից «քալբատոնո Սալոմեն» հարմար թեկնածու է ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին ընկալման առումներով։
Ընդ որում, որքան էլ Ռուսաստանը վրաց հասարակայնության առջեւ բարձրացնի «Սահակաշվիլին կա՛մ Աբխազիան» երկընտրանքը, միեւնույն է, ռուսամետ թեկնածուի հաղթանակը Վրաստանում հունվարի 5-ի ընտրություններում եւ ընդհանրապես առաջիկա տարիներին` ուղղակի բացառվում է։ Իսկ ահա Եվրամիության հովանու ներքո գտնվող չեզոք Վրաստանը, որը հրաժարվում է ՆԱՏՕ մուտք գործելու ծրագրերից, կարելի է դիտարկել իբրեւ փոխզիջումային լուծում տարածաշրջանային խաղի մասնակիցներից գոնե Ռուսաստանի ու Եվրամիության համար։
Սակայն, ակնհայտ է, ամերիկացիները մտադիր չեն զիջել Վրաստանը, որին զինում են արագացված տեմպերով։ Ուստի ռուսական կողմը առաջիկայում կարող է «Սահակաշվիլին կա՛մ Աբխազիան» երկընտրանքը խոսքից վերածել գործի, որը սկսելու համար էլ արագացրել է իր հենակետերի դուրսբերումն այդ երկրից։
Հաշվարկը հստակ է. ռուս-ամերիկյան ներկա «մեծ առեւտրի» շրջանակներում Վրաստանն է այն միակ «թույլ օղակը», որին տիրանալու անհնարինության դեպքում գոնե չեզոք երկիր դարձնելու դիմաց, պաշտոնական Մոսկվան պատրաստ է առատաձեռնություն ցուցաբերել ԱՄՆ-ի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ այլ հարցերում։
Իսկ եթե ամերիկացիների «ագահությունը» չափ ու սահման չունենա, ապա Վրաստանը կարող է ներքաշվել պարբերական բնույթ ստացող ներքին ցնցումների ու արտաքին ոչ մեծ բախումների մեջ։
- ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՒՄ ԵՆ ԲՈՐԲՈՔՎԱԾ ԿՐՔԵՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավար ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, առաջիկա նախագահական ընտրություններին ՔԴՄ-ն ինչպե՞ս է նախապատրաստվում եւ մասնակցության ...ԺԱՄԱՆԱԿԸ ՍԵՂՄ Է, ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՇԱՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՀՀԿ ներկայացուցիչը միանգամայն բնական է համարում, որ հզոր քաղաքական կապիտալ ունեցող կուսակցությունը նախագահական ...ԳՐՈՀ ՏԻԵԶԵՐՔԻՑ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Մինչեւ աշխարհի վերջ մնում է 22 տարի
ԿԻՐԱԿԱՆԱՆԱ՞ ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍԻ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄԸ
Մարդկությանը աղետ է սպառնում։ Աստղագետները չեն բացառում թիվ 99942 Apophis (Խավարի տիրակալ) խոշոր աստերոիդի բախման հնարավորությունը ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 15-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, ...ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԿԱՏԱՐՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եթե չլինեն մեծ ցնցումներ
Ազգային ժողովում շարունակվում են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Ակնկալվում է, որ քննարկումները կավարտվեն այս քառօրյայում, որից հետո կառավարությունը հետ ...ՇԱՐԺՄԱՆ «ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԸ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ովքեր են ջանք թափում հայտնվելու Լ.Տ.Պ.-ի թիմում
Քաղաքական ասպարեզում Լ.Տեր-Պետրոսյանի հայտնվելուց շատ չանցած, երբ նա դեռ չէր էլ հայտարարել նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու ...ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԻՑ ԿԱՐԵՎՈՐՆ Է
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Եղանակային բարդ պայմանների պատճառով ավելի քան մեկ օրով հետաձգվել է Սոչի-Երեւան կանոնավոր չվերթը։
Հիշեցնենք, որ տարերքը Սոչիում չէր հանդարտվում անցած հանգստյան օրերից ի վեր (նոյեմբերի 10-11)։ Սեւ ծովում ...ԾԱԽՎԱԾ ՌԱԿԵՏՆԵՐԸ
Ըստ ամենայնի, ազնվականների մարզաձի համարում ունեցող թենիսը գնալով ավելի է ընկղմվում պայմանավորված խաղերի հորձանուտում։ Ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյի հետ կապված պատմությունը դեռ չհանգուցալուծված արդեն ...ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
Նոյեմբերի 20-ին տեղի կունենա IBF-ի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորեսի մրցամարտի կազմակերպման պրոմոութերների հայտերի մրցույթ։ Նշենք, որ ներկայումս ...ԼԻՏՎԱՑԻՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆԵԼՈՒՑ
Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով կարծիք հայտնել նոյեմբերի 21-ին Թբիլիսիում նախատեսված «Եվրո-2008»-ի Վրաստան-Լիտվա հանդիպումն անցկացնելու վերաբերյալ։ Վրաստանում վերջին իրադարձությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆոյեմբերի 13-ին Մոսկվայից Փարիզ են մեկնել Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան գեղասահորդների զույգը, որը կմասնակցի աշխարհի գավաթի առաջին փուլի մրցաշարին: Ինչպես տեղեկացրեց գեղասահքի ֆեդերացիայի նախագահ ...ԵՐՐՈՐԴԸ` ԼՎՈՎՈՒՄ
Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը, վաստակելով 10 միավոր 15 հնարավորից, զբաղեցրել է 3-րդ տեղը Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի 9-րդ կարգի միջազգային մրցաշարում: Մրցաշարի հաղթող է դարձել ...ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Օրերս տեղի ունեցած ՀՀԿ համագումարը առիթ է տալիս մեկ անգամ եւս դիտարկել ու գնահատել այդ կուսակցության դերը ե՛ւ որպես խորհրդարանական մեծամասնության, ե՛ւ նախագահական առաջիկա ընտրություններում հավանական հաղթողի։ ...ՈՒՄԻՑ ՊԻՏԻ ԶԳՈՒՇԱՆԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Վերջին օրերին հայոց աշխարհում տեղի է ունենում այն, ինչը եւ պիտի տեղի ունենա հայոց աշխարհում ընտրություններից երեք ամիս առաջ. միանգամայն, այսպես ասած, կանխատեսելի անհեթեթություններ։ Դե եւ, հուրախություն ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՒԼՂԱՐԻԱ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ...ԳՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
«Չնայած վառելիքի եւ սննդամթերքի գները աճել են նաեւ Եվրոպայում, այնուամենայնիվ, կանխատեսվում է, որ գների մակարդակը Եվրոպայում տարվա կտրվածքով կլինի 2,5 տոկոսի շրջանակներում, իսկ Հայաստանում՝ 7 տոկոսի»,- ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 13-ի հրամանագրով Սեյրան Ավագյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ չորս տարի պաշտոնավարման ժամկետով: Նախագահի մեկ ...ԱՍՈՒՄ ԵՔ՝ ՈՒՆԵ՞Ք ԼԻՑԵՆԶԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ժամանակին «Հայոց Աշխարհ»-ը տեղեկացրեց, որ բնապահպանության նախարարությունից գլխավոր դատախազություն են ուղարկվել հանքարդյունահանման ոլորտին առնչվող ուշագրավ նյութեր։ Դրանց համաձայն, ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿԱ՛Մ ԱԲԽԱԶԻԱՆ
ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վրացիները դժվարին երկընտրանքի առաջ
Վրաստանում հունվարի 5-ին նշանակված նախագահական ընտրապայքարի սկիզբը նշանավորվեց ռուս-վրացական հարաբերություններում ուրվագծվող նոր ու լուրջ դիմակայությամբ, որը կարող ...ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ
Վերջին 4 տարում 400 հազար բնակիչ ապահովվել է բնական գազով: Ներկայումս 480 հազար բաժանորդ օգտվում է բնական գազից, առաջիկա տարիներին նախատեսվում է հանրապետության ողջ բնակչությանն ապահովել երկնագույն վառելիքով: ...ԴՊՐՈՑՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Ջավախքի դպրոցները չեն ընդունում Վրաստանի կրթության նախարարության կողմից 7-րդ եւ 10-րդ դասարանների համար կազմվող «Հայոց լեզվի» եւ «Հայոց պատմության» դասագրքերը: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր ...ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը եւ նախկին պաշտպանության նախարար Ուիլյամ Քոհենը համանախագահելու են «Ցեղասպանության կանխարգելման խնդիրների խթանումը» նորաստեղծ հանձնաժողովում: Այս կապակցությամբ ...Ի՞ՆՉ ԱՊԱԳԱ ԵՔ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Ըստ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ամենազարմանալին այն է, որ «պարզվում է՝ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ մեր հիմնական գործընկերը պետք է լինեն Թուրքիան եւ Ադրբեջանը։
Այսպիսի թրքամետություն, ...ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՊԱՐՏՎԵԼ
Սեփ.լրտվ.«Համոզված եմ՝ մեր ժողովուրդը որեւէ պարագայում բարիկադների վրա չի հայտնվի։ Սակայն նաեւ ցավով զգում եմ, որ որոշ ուժեր հակված են գնալու 1996-ի սեպտեմբերյան դեպքերի կրկնության։ Սա այն ճանապարհն է, որից պետք ...ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԲՈԼՈՐԻ ՄՈՏ
Երեկ լրագրողները ՀՀԿ ներկայացուցիչ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ հետաքրքրվեցին, թե արդյոք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումները քաղաքական ճնշում չե՞ն, նկատի ունենալով այն ...ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ՀԱԼԵՊԻ ԵՎ ԲԵՅՐՈՒԹԻ ՉՎԵՐԹԵՐԸ
Թուրքական իշխանությունները, առանց որեւէ բացատրությունների, նոյեմբերի 13-ից արգելել են հայկական «Արմավիա» ավիաընկերության թռիչքները Թուրքիայի Հանրապետության օդային տարածքով։ Այդ պատճառով Հալեպի եւ Բեյրութի ...ԳՏՆՎԵԼ ԵՆ ԴԻԱԿՆԵՐԸ
Գտնվել է 2006թ. մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթի աղետի ենթարկված «A-320» օդանավի երեք ուղեւորների դիակները եւ ինը ուղեւորների մարմնի մասերը: Փորձաքննությամբ հաստատվել է զոհվածների ինքնությունը: Այս մասին ...ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԸ ՉԻ ԿԻՍՎՈՒՄ, ՄՐՑԱՆԱԿԸ ՄԵԿՆ Է
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մասնակցեց տեղական արտադրողների՝ գյուղմթերքների մշակման ոլորտում արձանագրած հաջողությունները ներկայացնող «Արմպրոդէքսպո-2007» միջազգային ցուցահանդեսի բացմանը, իսկ տաղավարները ...ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ Է, ԲԱՅՑ ՉԻ ԱՆՑՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց պատգամավորներին հետաքրքրող որոշ հարցերի։
Թիվ մեկ մտահոգությունը, որ ընդդիմադիր երեսփոխանները տարբեր ձեւակերպումներով ...
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԷԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
- 1866 Մահացավ արքունիքի ճարտարապետ և ազգային բարերար Կարապետ Ամիրա Պալյանը:
- 1889 Լոնդոնում ֆրանսերեն լեզվով լույս տեսավ «L'Armenie» (Հայաստան) քաղաքական և գրական ամսաթերթը Մինաս Չերազի խմբագրողթյամբ:
- 1917 Թիֆլիսում կազմվեց Անդրկովկասյան կոմիսարիատը:
- 1932 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր բացումը:
- 1937 Տեղի է ունենում Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հանդիսավոր բացումը Երևանում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

