
ԱՍՈՒՄ ԵՔ՝ ՈՒՆԵ՞Ք ԼԻՑԵՆԶԻԱ
- Ժամանակին «Հայոց Աշխարհ»-ը տեղեկացրեց, որ բնապահպանության նախարարությունից գլխավոր դատախազություն են ուղարկվել հանքարդյունահանման ոլորտին առնչվող ուշագրավ նյութեր։ Դրանց համաձայն, ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը շարունակում է ապօրինաբար հետազոտել Սյունիքի մարզում գտնվող Մարջանի ոսկու հանքավայրի տարածքը։ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կատարած ստուգումների ընթացքում պարզվել է նաեւ, որ ընկերությունը 7 մլն 400 հազար դրամի վնաս է հասցրել շրջակա միջավայրին։

Օգոստոսի 21-ին բնապահպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որին ի պատասխան` ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանը հանդես եկավ կոշտ ու ծաղրալից հայտարարությամբ։ Այն ժամանակ մենք նույնությամբ տպագրեցինք տնօրենի արձագանքը, նշելով, որ զերծ ենք մնում մեկնաբանություններից, քանի որ ճշտելու եւ պարզելու մի շարք փաստեր կան։ Նաեւ խոստացել էինք առաջիկայում հանդես գալ խնդրին վերաբերող առանձին հրապարակմամբ։ Այժմ կատարում ենք մեր խոստումը։
Նախ անդրադառնանք բնապահպանության նախարարության հայտարարության կապակցությամբ տնօրենի պարզաբանմանը։ Ա.Պողոսյանի արձագանքում բերված է խնդրին բոլորովին չառնչվող, միաժամանակ «անանիմկայից» չտարբերվող, բամբասանքի «ժանրի» մի անհեթեթ տեղեկատվություն՝ ուղղված բնապահպանության նախարարության դեմ. «Սահմանամերձ մեկ այլ գյուղում՝ Գետիկում, որտեղ մենք նույնպես աշխատանքներ ենք ծավալում, բնակիչները, օրինակ, բողոքում են, որ բնապահպանության նախարարությունն իրենց խոշոր տուգանքների է ենթարկում այն բանի համար, որ լեռների վրա արածող իրենց կովերը համարձակվել են խմել դեպի Ադրբեջան հոսող առվակների ջուրը. դա մեզ նույնպես չի զարմացնում»։ Ի դեպ, տողերիս հեղինակը բնապահպանության նախարարության եւ նրա որոշ պաշտոնյաների սխալների, թույլ տված խախտումների թերեւս ամենախիստ քննադատողն է, բայց չպետք է տուրք տալ մառազմին։
Ավելին. տնօրենը նախարարությանը վերագրել է իրենց հասցեին մեղադրանքներ, միաժամանակ փութաջանորեն հերքել դրանք՝ այն դեպքում, երբ բնապահպանության նախարարության կողմից իրականում չեն եղել «Գլոբալ Գոլդ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից լեռները եւ բնությունը տարահանելու, «գիտական ֆանտաստիկայի ոճին համապատասխան կառույցներ» կառուցելու մեղադրանքներ։
Տնօրենի ամբողջ արձագանքում խնդրին ըստ էության առնչվում է միայն մեկ նախադասություն. «Անդրադառնալով «ապօրինի» գործունեության մեղադրանքներին, ասեմ՝ մենք, իհարկե, ունենք բոլոր հանքավայրերի, ներառյալ՝ Մարջանի ուսումնասիրության լիցենզիաները, թույլտվությունները եւ բոլոր համապատասխան փաստաթղթերը»։ Իսկ ո՞րն է իրականությունը, ի՞նչ է կատարվել իրականում։
Միանգամայն հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձան «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ի կողմից Կոտայքի մարզի հանքավանի պղինձ-մոլիբդենային եւ Սյունիքի մարզի Մարջանի ոսկու հանքավայրերում ընդերքին առնչվող աշխատանքների ուսումնասիրության արդյունքները։ Սկսենք վերջինից։
«Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ին Մարջանի հանքավայրում (հանքերեւակումում) հետազոտական աշխատանքներ կատարելու հանքային իրավունքն անցել է ՍՀԱ ՍՊԸ-ից։ Վերջինիս նշված երեւակումում ուսումնասիրություններ կատարելու համար 2002թ. տրամադրվել է երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու թույլտվություն, իսկ 08.07.2004թ. ուսումնասիրության հատուկ լիցենզիա (թիվ 1)։ Աշխատանքի ավարտի ժամկետ է նշանակվել 2007թ. չորրորդ եռամսյակը։
Թվում է` ամեն ինչ կարգին է, 2007թ. 4-րդ եռամսյակը դեռ չի ավարտվել, հետեւաբար «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ն ունի նշված երեւակման տարածքում երկրաբանական հետախուզական աշխատանքներ կատարելու իրավունք։ Սակայն...
2006թ. մայիսի 2-ին իրականացված երկրաբանական վերահսկողության արդյունքում պարզվել է, որ հետախուզական աշխատանքները հատկացված տարածքում դեռ սկսված չեն։ Իսկ ի՞նչ է հետեւում այս դեպքում։ Ըստ «Կոնցեսիայի մասին» մեր երկրի օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի, ընկերությունը հինգ ամսվա ընթացքում պետք է կնքեր լիցենզային պայմանագիր, ինչը չի կատարվել։ Հաշվի առնելով վերը նշվածը, բնապահպանության նախարարությունը 21.10.2005թ. թիվ 1-09/1721 գրությամբ տեղեկացրել է, որ ընկերությունը Մարջանի ոսկու երեւակման ուսումնասիրության հանքային իրավունք չունի եւ ընդերքօգտագործումն ապօրինի է։
Էլ ինչի՞ մասին է խոսքը, ինչո՞ւ է աղմկում «Գլոբալ Գոլդը» կամ նրա հայաստանյան մասնաճյուղը։
Շարունակելի
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՒՄ ԵՆ ԲՈՐԲՈՔՎԱԾ ԿՐՔԵՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավար ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, առաջիկա նախագահական ընտրություններին ՔԴՄ-ն ինչպե՞ս է նախապատրաստվում եւ մասնակցության ...ԺԱՄԱՆԱԿԸ ՍԵՂՄ Է, ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՇԱՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՀՀԿ ներկայացուցիչը միանգամայն բնական է համարում, որ հզոր քաղաքական կապիտալ ունեցող կուսակցությունը նախագահական ...ԳՐՈՀ ՏԻԵԶԵՐՔԻՑ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Մինչեւ աշխարհի վերջ մնում է 22 տարի
ԿԻՐԱԿԱՆԱՆԱ՞ ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍԻ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄԸ
Մարդկությանը աղետ է սպառնում։ Աստղագետները չեն բացառում թիվ 99942 Apophis (Խավարի տիրակալ) խոշոր աստերոիդի բախման հնարավորությունը ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 15-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, ...ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԿԱՏԱՐՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եթե չլինեն մեծ ցնցումներ
Ազգային ժողովում շարունակվում են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Ակնկալվում է, որ քննարկումները կավարտվեն այս քառօրյայում, որից հետո կառավարությունը հետ ...ՇԱՐԺՄԱՆ «ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԸ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ովքեր են ջանք թափում հայտնվելու Լ.Տ.Պ.-ի թիմում
Քաղաքական ասպարեզում Լ.Տեր-Պետրոսյանի հայտնվելուց շատ չանցած, երբ նա դեռ չէր էլ հայտարարել նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու ...ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԻՑ ԿԱՐԵՎՈՐՆ Է
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Եղանակային բարդ պայմանների պատճառով ավելի քան մեկ օրով հետաձգվել է Սոչի-Երեւան կանոնավոր չվերթը։
Հիշեցնենք, որ տարերքը Սոչիում չէր հանդարտվում անցած հանգստյան օրերից ի վեր (նոյեմբերի 10-11)։ Սեւ ծովում ...ԾԱԽՎԱԾ ՌԱԿԵՏՆԵՐԸ
Ըստ ամենայնի, ազնվականների մարզաձի համարում ունեցող թենիսը գնալով ավելի է ընկղմվում պայմանավորված խաղերի հորձանուտում։ Ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյի հետ կապված պատմությունը դեռ չհանգուցալուծված արդեն ...ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
Նոյեմբերի 20-ին տեղի կունենա IBF-ի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորեսի մրցամարտի կազմակերպման պրոմոութերների հայտերի մրցույթ։ Նշենք, որ ներկայումս ...ԼԻՏՎԱՑԻՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆԵԼՈՒՑ
Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով կարծիք հայտնել նոյեմբերի 21-ին Թբիլիսիում նախատեսված «Եվրո-2008»-ի Վրաստան-Լիտվա հանդիպումն անցկացնելու վերաբերյալ։ Վրաստանում վերջին իրադարձությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆոյեմբերի 13-ին Մոսկվայից Փարիզ են մեկնել Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան գեղասահորդների զույգը, որը կմասնակցի աշխարհի գավաթի առաջին փուլի մրցաշարին: Ինչպես տեղեկացրեց գեղասահքի ֆեդերացիայի նախագահ ...ԵՐՐՈՐԴԸ` ԼՎՈՎՈՒՄ
Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը, վաստակելով 10 միավոր 15 հնարավորից, զբաղեցրել է 3-րդ տեղը Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի 9-րդ կարգի միջազգային մրցաշարում: Մրցաշարի հաղթող է դարձել ...ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Օրերս տեղի ունեցած ՀՀԿ համագումարը առիթ է տալիս մեկ անգամ եւս դիտարկել ու գնահատել այդ կուսակցության դերը ե՛ւ որպես խորհրդարանական մեծամասնության, ե՛ւ նախագահական առաջիկա ընտրություններում հավանական հաղթողի։ ...ՈՒՄԻՑ ՊԻՏԻ ԶԳՈՒՇԱՆԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Վերջին օրերին հայոց աշխարհում տեղի է ունենում այն, ինչը եւ պիտի տեղի ունենա հայոց աշխարհում ընտրություններից երեք ամիս առաջ. միանգամայն, այսպես ասած, կանխատեսելի անհեթեթություններ։ Դե եւ, հուրախություն ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՒԼՂԱՐԻԱ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ...ԳՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
«Չնայած վառելիքի եւ սննդամթերքի գները աճել են նաեւ Եվրոպայում, այնուամենայնիվ, կանխատեսվում է, որ գների մակարդակը Եվրոպայում տարվա կտրվածքով կլինի 2,5 տոկոսի շրջանակներում, իսկ Հայաստանում՝ 7 տոկոսի»,- ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 13-ի հրամանագրով Սեյրան Ավագյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ չորս տարի պաշտոնավարման ժամկետով: Նախագահի մեկ ...ԱՍՈՒՄ ԵՔ՝ ՈՒՆԵ՞Ք ԼԻՑԵՆԶԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ժամանակին «Հայոց Աշխարհ»-ը տեղեկացրեց, որ բնապահպանության նախարարությունից գլխավոր դատախազություն են ուղարկվել հանքարդյունահանման ոլորտին առնչվող ուշագրավ նյութեր։ Դրանց համաձայն, ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿԱ՛Մ ԱԲԽԱԶԻԱՆ
ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վրացիները դժվարին երկընտրանքի առաջ
Վրաստանում հունվարի 5-ին նշանակված նախագահական ընտրապայքարի սկիզբը նշանավորվեց ռուս-վրացական հարաբերություններում ուրվագծվող նոր ու լուրջ դիմակայությամբ, որը կարող ...ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ
Վերջին 4 տարում 400 հազար բնակիչ ապահովվել է բնական գազով: Ներկայումս 480 հազար բաժանորդ օգտվում է բնական գազից, առաջիկա տարիներին նախատեսվում է հանրապետության ողջ բնակչությանն ապահովել երկնագույն վառելիքով: ...ԴՊՐՈՑՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Ջավախքի դպրոցները չեն ընդունում Վրաստանի կրթության նախարարության կողմից 7-րդ եւ 10-րդ դասարանների համար կազմվող «Հայոց լեզվի» եւ «Հայոց պատմության» դասագրքերը: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր ...ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը եւ նախկին պաշտպանության նախարար Ուիլյամ Քոհենը համանախագահելու են «Ցեղասպանության կանխարգելման խնդիրների խթանումը» նորաստեղծ հանձնաժողովում: Այս կապակցությամբ ...Ի՞ՆՉ ԱՊԱԳԱ ԵՔ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Ըստ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ամենազարմանալին այն է, որ «պարզվում է՝ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ մեր հիմնական գործընկերը պետք է լինեն Թուրքիան եւ Ադրբեջանը։
Այսպիսի թրքամետություն, ...ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՊԱՐՏՎԵԼ
Սեփ.լրտվ.«Համոզված եմ՝ մեր ժողովուրդը որեւէ պարագայում բարիկադների վրա չի հայտնվի։ Սակայն նաեւ ցավով զգում եմ, որ որոշ ուժեր հակված են գնալու 1996-ի սեպտեմբերյան դեպքերի կրկնության։ Սա այն ճանապարհն է, որից պետք ...ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԲՈԼՈՐԻ ՄՈՏ
Երեկ լրագրողները ՀՀԿ ներկայացուցիչ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ հետաքրքրվեցին, թե արդյոք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումները քաղաքական ճնշում չե՞ն, նկատի ունենալով այն ...ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ՀԱԼԵՊԻ ԵՎ ԲԵՅՐՈՒԹԻ ՉՎԵՐԹԵՐԸ
Թուրքական իշխանությունները, առանց որեւէ բացատրությունների, նոյեմբերի 13-ից արգելել են հայկական «Արմավիա» ավիաընկերության թռիչքները Թուրքիայի Հանրապետության օդային տարածքով։ Այդ պատճառով Հալեպի եւ Բեյրութի ...ԳՏՆՎԵԼ ԵՆ ԴԻԱԿՆԵՐԸ
Գտնվել է 2006թ. մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթի աղետի ենթարկված «A-320» օդանավի երեք ուղեւորների դիակները եւ ինը ուղեւորների մարմնի մասերը: Փորձաքննությամբ հաստատվել է զոհվածների ինքնությունը: Այս մասին ...ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԸ ՉԻ ԿԻՍՎՈՒՄ, ՄՐՑԱՆԱԿԸ ՄԵԿՆ Է
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մասնակցեց տեղական արտադրողների՝ գյուղմթերքների մշակման ոլորտում արձանագրած հաջողությունները ներկայացնող «Արմպրոդէքսպո-2007» միջազգային ցուցահանդեսի բացմանը, իսկ տաղավարները ...ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ Է, ԲԱՅՑ ՉԻ ԱՆՑՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց պատգամավորներին հետաքրքրող որոշ հարցերի։
Թիվ մեկ մտահոգությունը, որ ընդդիմադիր երեսփոխանները տարբեր ձեւակերպումներով ...
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԷԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
- 1866 Մահացավ արքունիքի ճարտարապետ և ազգային բարերար Կարապետ Ամիրա Պալյանը:
- 1889 Լոնդոնում ֆրանսերեն լեզվով լույս տեսավ «L'Armenie» (Հայաստան) քաղաքական և գրական ամսաթերթը Մինաս Չերազի խմբագրողթյամբ:
- 1917 Թիֆլիսում կազմվեց Անդրկովկասյան կոմիսարիատը:
- 1932 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր բացումը:
- 1937 Տեղի է ունենում Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հանդիսավոր բացումը Երևանում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

