
ՈՒՄԻՑ ՊԻՏԻ ԶԳՈՒՇԱՆԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ
- Վերջին օրերին հայոց աշխարհում տեղի է ունենում այն, ինչը եւ պիտի տեղի ունենա հայոց աշխարհում ընտրություններից երեք ամիս առաջ. միանգամայն, այսպես ասած, կանխատեսելի անհեթեթություններ։ Դե եւ, հուրախություն ապագա պատմաբանների, մեկ-երկու ոչ պարտադիր այլանդակություն։

Օրինակ, հհշական միտինգի կազմակերպիչներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արամ Զ.Սարգսյանը հանդես եկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուղղված կոչով։ Այս երկուսն էլ մեզանում վաղուց էին վայելում ինտելեկտուալների վաստակած համբավ եւ, կարծես թե՝ եկել է ժամը լարելու այդ ինտելեկտուալն իր ողջ զորությամբ։
Նախեւառաջ ուշադրություն է գրավում կազմակերպիչների կոչի հետեւյալ հատվածը. «Խնդրում ենք՝ ձեր դեմ կիրառվող բոլոր բռնարարքների, ահաբեկումների, վարչական, տնտեսական եւ հարկային ճնշումների մասին կազմել կոնկրետ եւ մանրամասն տեղեկանքներ եւ ուղարկել «Արմատ» կենտրոն կամ «Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակ»։ Մնում է ավելացնեին՝ դրամական պարգեւը երաշխավորվում է։
Բայց չէ՞ որ սա, բարեկամներս, «ստուկաչության» բացահայտ կոչ է, միմյանց դեմ համատարած լրտեսման եւ համընդհանուր մատնության մեջ քաղաքացիներին ներքաշելու փորձ։
Ժամանակին ոչ մի ստալինիզմ հնարավոր չէր լինի՝ առանց այս կամ այն պատճառներով միմյանց զրպարտելու միլիոնավոր մարդկանց պատրաստակամության։ Տոտալիտարիզմը սկսվում է ոչ թե վերեւից, այլ ներքեւից։ Տեր-Պետրոսյանն ուզում է վերածնե՞լ պանծալի ավանդույթները։ Վերածել բնակչությանը երեք գրոշանոց օպերների՞։
Այնինչ դեռ Կարլ Մարքսն է գրել. «Հեղափոխություն ես անվանում եմ մարդկանց սրտերում տեղի ունեցող փոխակերպումը եւ միահամուռ պոռթկումով վեր բարձրացրած ձեռքերը՝ հանուն մարդկային պատվի»։ Բայց ինչպե՞ս կարելի է վսեմ պոռթկումով վեր բարձրացնել ձեռքերը, երբ դրանք զբաղված են մատնություն գրելով։
«Թող ժողովրդի կամքի վրա բռնացող ոչ մի ոստիկան, հարկային տեսուչ, համայնքապետարանի աշխատակից կամ թաղային հեղինակություն չկարծի, որ չորս ամիս հետո խուսափելու է քրեական պատասխանատվությունից»,- սպառնում են միտինգի կազմակերպիչներ Լ.Տեր-Պետրոսյանը եւ Արամ Զ.Սարգսյանը իրենց կոչում։
Ինչպես ասում են, տա՛ Աստված, իհարկե, սակայն մենք լուրջ կասկածներ ունենք այն հարցում, որ հանցավոր վարչախմբի նկատմամբ անխուսափելի ու փառապանծ հաղթանակից հետո կազմակերպիչները բավականաչափ ժամանակ կունենան լուծելու ժողովրդի կամքի վրա բռնացողների հարցերը։ Քանզի համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ հաղթողների հետ շատ արագ հաշվեհարդար է տեսնում հենց իրենց շրջապատը։
Աբրահամ Լինկոլնը, օրինակ, սպանվեց քաղաքացիական պատերազմի ավարտից անմիջապես հետո (նկատեք. ոչ թե ընթացքում, այլ ավարտից հետո)։ Եւ չնայած Լինկոլնին սպանեց մի հարավցի ֆանատիկոս, ամերիկյան նախագահի մահն առավել քան ձեռնտու էր այն ժամանակվա «հյուսիսային առաջնորդներին»։ Պատերազմն ավարտված էր, պլանտացիոն ստրկատիրության վերացումն ազատագրեց միլիոնավոր էժանագին աշխատող ձեռքեր, պարտված Հարավը բաց էր արդյունաբերական ներխուժման համար, գյուղատնտեսական լոբբիի ազդեցությունը Կոնգրեսում հավասարված էր զրոյի։
Ինչի՞ համար էր այժմ պետք նախագահը՝ իրավահավասարության ու եղբայրության համար պայքարող այդ մարտիկը։ Հարկավոր էր բաժանել իշխանությունը եւ պայմանավորվել ազդեցության ոլորտների բաշխման մասին։ Այդպես Լինկոլնը կրակոց ստացավ գլխին, իսկ նրա տեղը զբաղեցրեց փոխնախագահ Ջոնսոնը՝ համակերպվող բնավորությամբ ու անմաքուր ձեռքով զվարճախոսը, որի հետ կարելի էր պայմանավորվել ցանկացած հարցի շուրջ։
Հուլիոս Կեսարը նույնպես սպանվեց այն բանից հետո, երբ լիովին լուծեց տարածաշրջանային անջատողականության եւ կայսրության մեջ բռնկված խռովությունների հարցերը։ Նրան սպանեց հենց նույն շրջապատը՝ սենատորները, որոնք գիտեին. լուծելով տվյալ խնդիրները, Կեսարն անպայման կզբաղվի մյուսներով։ Իսկ դրանց լուծմանը ձեռնամուխ լինել նրան ոչ ոք եւ երբեք մտադիր չէր թույլ տալ։
Այնպես որ, միտինգի կազմակերպիչները չորս ամիս անց պետք է մտածեն ոչ թե ոստիկաններին, հարկային տեսուչներին, համայնքապետարանների աշխատակիցներին եւ թաղային հեղինակություններին պատժելու, այլ, ասենք, Ալիկ Արզումանյանին շուտափույթ չեզոքացնելու մասին։
Անչափ չարագուշակ անձնավորություն է, մեր մեջ ասած։ Հաշվի առնելով նրա բացառիկ սերը փողի նկատմամբ (դե, հիշում եք Լեւոն Մարկոսի տասնյակ հազարավոր դոլարների լվացման հետ կապված քրեական գործը), նախկին արտգործնախարարը կարող է դիմել ցանկացած քայլի։ Օրինակ, գնդակահարել հայրենի հեղափոխության հորը՝ նրա գանգամաշկը էկզոտիկայի սիրահարներին վաճառելու նպատակով։
Իսկ ի՞նչ արտասովոր բան կա այդտեղ։ Վերջերս Դալլասի «Հերեթիջ» աճուրդային պատկերասրահը վաճառեց Չե Գեվարայի՝ ավելի քան 40 տարի առաջ, 1967 թվականի հոկտեմբերին սպանված առասպելական հեղափոխականի գլխից մի մազափունջ։ Սեւ խոպոպը՝ արեւից խանձված ծայրերով (հարյուր մազ), հարյուր հազար դոլարով վաճառվեց տեխասցի գրավաճառ եւ հավաքորդ Բիլ Բաթլերին։
Ի դեպ, դատելով ամենից, հեղափոխականների մազածածկույթն աշխարհում չափազանց բարձր է գնահատվում։ Քանզի այս տարի աճուրդով վաճառվել է նաեւ հենց նույն Աբրահամ Լինկոլնի մազափունջը։ Ամերիկայի նախագահի մազերը գնեցին 21.510 դոլարով, այսինքն՝ գրեթե հինգ անգամ էժան, քան Չե Գեվարայինը։
Այնպես որ՝ Ալիկին բավական լավ բիզնես է սպասում։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՒՄ ԵՆ ԲՈՐԲՈՔՎԱԾ ԿՐՔԵՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավար ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, առաջիկա նախագահական ընտրություններին ՔԴՄ-ն ինչպե՞ս է նախապատրաստվում եւ մասնակցության ...ԺԱՄԱՆԱԿԸ ՍԵՂՄ Է, ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՇԱՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՀՀԿ ներկայացուցիչը միանգամայն բնական է համարում, որ հզոր քաղաքական կապիտալ ունեցող կուսակցությունը նախագահական ...ԳՐՈՀ ՏԻԵԶԵՐՔԻՑ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Մինչեւ աշխարհի վերջ մնում է 22 տարի
ԿԻՐԱԿԱՆԱՆԱ՞ ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍԻ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄԸ
Մարդկությանը աղետ է սպառնում։ Աստղագետները չեն բացառում թիվ 99942 Apophis (Խավարի տիրակալ) խոշոր աստերոիդի բախման հնարավորությունը ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 15-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, ...ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԿԱՏԱՐՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եթե չլինեն մեծ ցնցումներ
Ազգային ժողովում շարունակվում են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Ակնկալվում է, որ քննարկումները կավարտվեն այս քառօրյայում, որից հետո կառավարությունը հետ ...ՇԱՐԺՄԱՆ «ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԸ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ովքեր են ջանք թափում հայտնվելու Լ.Տ.Պ.-ի թիմում
Քաղաքական ասպարեզում Լ.Տեր-Պետրոսյանի հայտնվելուց շատ չանցած, երբ նա դեռ չէր էլ հայտարարել նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու ...ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԻՑ ԿԱՐԵՎՈՐՆ Է
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Եղանակային բարդ պայմանների պատճառով ավելի քան մեկ օրով հետաձգվել է Սոչի-Երեւան կանոնավոր չվերթը։
Հիշեցնենք, որ տարերքը Սոչիում չէր հանդարտվում անցած հանգստյան օրերից ի վեր (նոյեմբերի 10-11)։ Սեւ ծովում ...ԾԱԽՎԱԾ ՌԱԿԵՏՆԵՐԸ
Ըստ ամենայնի, ազնվականների մարզաձի համարում ունեցող թենիսը գնալով ավելի է ընկղմվում պայմանավորված խաղերի հորձանուտում։ Ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյի հետ կապված պատմությունը դեռ չհանգուցալուծված արդեն ...ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
Նոյեմբերի 20-ին տեղի կունենա IBF-ի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորեսի մրցամարտի կազմակերպման պրոմոութերների հայտերի մրցույթ։ Նշենք, որ ներկայումս ...ԼԻՏՎԱՑԻՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆԵԼՈՒՑ
Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով կարծիք հայտնել նոյեմբերի 21-ին Թբիլիսիում նախատեսված «Եվրո-2008»-ի Վրաստան-Լիտվա հանդիպումն անցկացնելու վերաբերյալ։ Վրաստանում վերջին իրադարձությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆոյեմբերի 13-ին Մոսկվայից Փարիզ են մեկնել Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան գեղասահորդների զույգը, որը կմասնակցի աշխարհի գավաթի առաջին փուլի մրցաշարին: Ինչպես տեղեկացրեց գեղասահքի ֆեդերացիայի նախագահ ...ԵՐՐՈՐԴԸ` ԼՎՈՎՈՒՄ
Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը, վաստակելով 10 միավոր 15 հնարավորից, զբաղեցրել է 3-րդ տեղը Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի 9-րդ կարգի միջազգային մրցաշարում: Մրցաշարի հաղթող է դարձել ...ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Օրերս տեղի ունեցած ՀՀԿ համագումարը առիթ է տալիս մեկ անգամ եւս դիտարկել ու գնահատել այդ կուսակցության դերը ե՛ւ որպես խորհրդարանական մեծամասնության, ե՛ւ նախագահական առաջիկա ընտրություններում հավանական հաղթողի։ ...ՈՒՄԻՑ ՊԻՏԻ ԶԳՈՒՇԱՆԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Վերջին օրերին հայոց աշխարհում տեղի է ունենում այն, ինչը եւ պիտի տեղի ունենա հայոց աշխարհում ընտրություններից երեք ամիս առաջ. միանգամայն, այսպես ասած, կանխատեսելի անհեթեթություններ։ Դե եւ, հուրախություն ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՒԼՂԱՐԻԱ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ...ԳՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
«Չնայած վառելիքի եւ սննդամթերքի գները աճել են նաեւ Եվրոպայում, այնուամենայնիվ, կանխատեսվում է, որ գների մակարդակը Եվրոպայում տարվա կտրվածքով կլինի 2,5 տոկոսի շրջանակներում, իսկ Հայաստանում՝ 7 տոկոսի»,- ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 13-ի հրամանագրով Սեյրան Ավագյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ չորս տարի պաշտոնավարման ժամկետով: Նախագահի մեկ ...ԱՍՈՒՄ ԵՔ՝ ՈՒՆԵ՞Ք ԼԻՑԵՆԶԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ժամանակին «Հայոց Աշխարհ»-ը տեղեկացրեց, որ բնապահպանության նախարարությունից գլխավոր դատախազություն են ուղարկվել հանքարդյունահանման ոլորտին առնչվող ուշագրավ նյութեր։ Դրանց համաձայն, ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿԱ՛Մ ԱԲԽԱԶԻԱՆ
ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վրացիները դժվարին երկընտրանքի առաջ
Վրաստանում հունվարի 5-ին նշանակված նախագահական ընտրապայքարի սկիզբը նշանավորվեց ռուս-վրացական հարաբերություններում ուրվագծվող նոր ու լուրջ դիմակայությամբ, որը կարող ...ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ
Վերջին 4 տարում 400 հազար բնակիչ ապահովվել է բնական գազով: Ներկայումս 480 հազար բաժանորդ օգտվում է բնական գազից, առաջիկա տարիներին նախատեսվում է հանրապետության ողջ բնակչությանն ապահովել երկնագույն վառելիքով: ...ԴՊՐՈՑՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Ջավախքի դպրոցները չեն ընդունում Վրաստանի կրթության նախարարության կողմից 7-րդ եւ 10-րդ դասարանների համար կազմվող «Հայոց լեզվի» եւ «Հայոց պատմության» դասագրքերը: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր ...ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը եւ նախկին պաշտպանության նախարար Ուիլյամ Քոհենը համանախագահելու են «Ցեղասպանության կանխարգելման խնդիրների խթանումը» նորաստեղծ հանձնաժողովում: Այս կապակցությամբ ...Ի՞ՆՉ ԱՊԱԳԱ ԵՔ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Ըստ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ամենազարմանալին այն է, որ «պարզվում է՝ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ մեր հիմնական գործընկերը պետք է լինեն Թուրքիան եւ Ադրբեջանը։
Այսպիսի թրքամետություն, ...ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՊԱՐՏՎԵԼ
Սեփ.լրտվ.«Համոզված եմ՝ մեր ժողովուրդը որեւէ պարագայում բարիկադների վրա չի հայտնվի։ Սակայն նաեւ ցավով զգում եմ, որ որոշ ուժեր հակված են գնալու 1996-ի սեպտեմբերյան դեպքերի կրկնության։ Սա այն ճանապարհն է, որից պետք ...ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԲՈԼՈՐԻ ՄՈՏ
Երեկ լրագրողները ՀՀԿ ներկայացուցիչ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ հետաքրքրվեցին, թե արդյոք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումները քաղաքական ճնշում չե՞ն, նկատի ունենալով այն ...ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ՀԱԼԵՊԻ ԵՎ ԲԵՅՐՈՒԹԻ ՉՎԵՐԹԵՐԸ
Թուրքական իշխանությունները, առանց որեւէ բացատրությունների, նոյեմբերի 13-ից արգելել են հայկական «Արմավիա» ավիաընկերության թռիչքները Թուրքիայի Հանրապետության օդային տարածքով։ Այդ պատճառով Հալեպի եւ Բեյրութի ...ԳՏՆՎԵԼ ԵՆ ԴԻԱԿՆԵՐԸ
Գտնվել է 2006թ. մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթի աղետի ենթարկված «A-320» օդանավի երեք ուղեւորների դիակները եւ ինը ուղեւորների մարմնի մասերը: Փորձաքննությամբ հաստատվել է զոհվածների ինքնությունը: Այս մասին ...ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԸ ՉԻ ԿԻՍՎՈՒՄ, ՄՐՑԱՆԱԿԸ ՄԵԿՆ Է
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մասնակցեց տեղական արտադրողների՝ գյուղմթերքների մշակման ոլորտում արձանագրած հաջողությունները ներկայացնող «Արմպրոդէքսպո-2007» միջազգային ցուցահանդեսի բացմանը, իսկ տաղավարները ...ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ Է, ԲԱՅՑ ՉԻ ԱՆՑՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց պատգամավորներին հետաքրքրող որոշ հարցերի։
Թիվ մեկ մտահոգությունը, որ ընդդիմադիր երեսփոխանները տարբեր ձեւակերպումներով ...
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԷԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
- 1866 Մահացավ արքունիքի ճարտարապետ և ազգային բարերար Կարապետ Ամիրա Պալյանը:
- 1889 Լոնդոնում ֆրանսերեն լեզվով լույս տեսավ «L'Armenie» (Հայաստան) քաղաքական և գրական ամսաթերթը Մինաս Չերազի խմբագրողթյամբ:
- 1917 Թիֆլիսում կազմվեց Անդրկովկասյան կոմիսարիատը:
- 1932 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր բացումը:
- 1937 Տեղի է ունենում Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հանդիսավոր բացումը Երևանում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

