
ԳՐՈՀ ՏԻԵԶԵՐՔԻՑ
- Մինչեւ աշխարհի վերջ մնում է 22 տարի

ԿԻՐԱԿԱՆԱՆԱ՞ ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍԻ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄԸ
Մարդկությանը աղետ է սպառնում։ Աստղագետները չեն բացառում թիվ 99942 Apophis (Խավարի տիրակալ) խոշոր աստերոիդի բախման հնարավորությունը Երկրագնդին։ Մոտ 400 մետր տրամագծով այդ աստերոիդը կմոտենա Երկրագնդին 2029 թվականի ապրիլի 13-ին եւ լավագույն դեպքում կանցնի նրա կողքով 30 հազար կիլոմետր հեռավորությամբ։ Տիեզերական մասշտաբներով դա չափազանց քիչ է։
Ի դեպ, մեծ պայծառատես Նոստրադամուսը դեռեւս 1555 թվականին կանխագուշակել է, որ «... 2029 թվականին Երկրին բախում է սպասվում երկնային մարմնի հետ, որը թեեւ չի ոչնչացնի ամեն շնչավորը, բայց կդառնա համընդհանուր խուճապի, վախի եւ աղետների սկիզբ»։
Այդ «քարե հյուրի» մասին մենք գոնե տեղյակ ենք։ Սակայն դժբախտությունն այն է, որ այդօրինակ այցելուները երբեմն գալիս են, ինչպես ասում են, առանց դուռը թակելու։ Օրինակ` մենք բոլորս տագնապ ապրեցինք 1991 թվականի հունվարին, երբ 1991BA աստերոիդը աստղագետները հայտնաբերեցին միայն այն ժամանակ, երբ ընդամենը մեկ ժամ էր մնում մինչ նա 50 կմ/վրկ արագությամբ կսլանար Երկրագնդի կողքով՝ մինչեւ Լուսին ընկած տարածությունից կրկնակի պակաս հեռավորությամբ։ Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող էր պատահել, եթե 1991BA-ն որոշակի հատվածում ուղեծրից շեղվեր Երկրագնդի ուղղությամբ թեկուզ մեկ տասնորդական աստիճանով։
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՊԱՐԵԿ
Ի՞նչ կարող է հակադրել մարդկությունը աստերոիդային սպառնալիքին։ Ցավոք, առայժմ ասելու ոչինչ չկա տիեզերքից սպառնացող վտանգից Երկրագնդի բավականաչափ հուսալի պաշտպանության մասին։ Մարդկությունը դեռ նոր սովորում է միավորել երկրների եւ ժողովուրդների ջանքերը համատեղ պաշտպանության համար, դեռ նոր փորձում ստեղծել այդ արտասովոր պաշտպանության առաջին կառույցները։
Այո, 1996 թվականին, Ստրասբուրգում աստերոիդ-գիսաստղային վտանգի հարցերին նվիրվեց Եվրախորհրդի Խորհրդարանական ասամբլեան։ «Մարդկության համար հավանական վտանգ ներկայացնող աստերոիդների եւ գիսաստղերի հայտնաբերման մասին» բանաձեւում առաջարկ ընդունվեց «Տիեզերական պարետ» անվանումով համաշխարհային կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ։
Այո, ժամանակ առ ժամանակ անցկացվում են բավական կարեւոր ու լուրջ համաժողովներ, որտեղ քննարկվում են երկնային խոշոր մարմինների հետ Երկրագնդի հնարավոր բախումը կանխելու խնդիրները։
Այդ ամենը հիանալի է, բայց առայժմ պետությունների ղեկավարները, ըստ երեւույթին, առանձնակի կարեւորություն չեն տալիս սպառնացող վտանգին։
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԲԱԽՈՒՄԸ
Բազմաթիվ մասնագետներ, մասնավորապես՝ ամերիկացիները, վստահ են, որ աստերոիդի դեմ լավագույն միջոցը միջուկային պայթյունն է, որն անհրաժեշտ է իրականացնել վտանգավոր երկնային մարմնի մակերեսին կամ դրա կողքին։ Այդօրինակ պայթյունն իբր ազդակ կհաղորդի երկնային մարմնին՝ փոխելու ուղեծիրը։ Սակայն ընդդիմախոսները դրան պատասխանում են խելամիտ փաստարկներով. այստեղ պահանջվում են 1 կիլոտոննայից մինչեւ մի քանի մեգատոննա հզորության լիցքեր։ Երկրի մոտակայքում նման պայթյուններ կատարելը վտանգավոր է։
Իսկ որոշ մասնագետներ ավելի ընդունելի տարբերակ են համարում Լուսնի մակերեւույթի վրա հակաաստերոիդային հրթիռային համակարգի ստեղծումը, որը կսպասարկվի լուսնային ավանի մասնագետների կողմից։ Բայց ե՞րբ մարդկությունը կկարողանա ստեղծել այդչափ արդյունավետ «հրթիռալուսնային» համակարգ։ Համաձայնեք, բնավ ոչ վաղը։ Լավագույն դեպքում կպահանջվի մի քանի տասնամյակ։
Աստերոիդի ոչնչացման մյուս հետաքրքիր միջոցը նախատեսում է իմպուլսային լազերային հզոր ճառագայթման օգտագործում։ Բայց ողջ խնդիրն այն է, որ դրա իրականացման համար կպահանջվեն էլեկտրական վիթխարի հզորություններ, որոնք համեմատելի են երկրային խոշորագույն մի քանի էներգահամակարգերի հզորությանը։
Գոյություն ունի նաեւ, այսպես կոչված, հրթիռային բուքսիրի գաղափարը։ Դա ունի հետեւյալ տեսքը։ Երկրագնդի հեռավոր մատույցներում համեմատաբար ոչ մեծ երկնային մարմնի վրա տեղադրվում է հրթիռային շարժասարքավորում՝ մի քանի հազար տոննա քարշուժով եւ վառելիքի անհրաժեշտ պաշարով։ Երկրագնդից տրված հրամանով շարժասարքը միանում է եւ հեռացնում երկնային մարմինը Երկրագնդին հատվող ուղեծրից։
Վերջին ժամանակներս առաջադրվում է եւս մեկ հետաքրքիր գաղափար, որի էությունը հիմնված է երկնային մարմնի ուղեծրի հաշվարկային կետում ծանր հեռահար հրթիռի տեսքով խոչընդոտ տեղադրելու վրա։ Երկնային մարմինը բախվում է դրան մինչեւ 60 կմ/վրկ արագությամբ եւ տրոհվում առանձին բեկորների։ Այդ բեկորները, մասամբ այրվելով մթնոլորտի թանձր շերտերում, մեծ վտանգ չեն ներկայացնի։
Ի դեպ, այդօրինակ գիտափորձ իրականացրին ամերիկացի մասնագետները 2006 թվականին՝ Թեմփլ-1 գիսավորի հետ։ Դա արվեց մոտ մեկ տոննա զանգված ունեցող տիեզերական սարքի օգնությամբ, որից, գիսավորին մոտենալուն պես, անջատվեց 375 կգ քաշով պղնձե կաղապար։ Բախվելով գիսավորին` կաղապարը նրա վրա առաջացրեց ֆուտբոլի դաշտի չափերի խառնարան, ըստ որում՝ գիսավորի պայծառությունն ավելացավ մոտ 5 անգամ։ Պայթուցիկ նյութեր այդ անգամ չկիրառվեցին։
Իհարկե, երկնային խոշոր մարմնի հետ բախումից Երկրագնդի պաշտպանության համակարգի ստեղծումը բարդ խնդիր է, որը պահանջում է ահռելի միջոցների ներդրում եւ Երկրագնդի բոլոր զարգացած պետությունների ջանքերի համատեղում։ Բայց նույնքան անվիճելի է, որ զբաղվել դրանով այնուամենայնիվ հարկ կլինի։ Այլապես մարդկության մայրամուտը, որ կանխագուշակել է Նոստրադամուսը, կարող է դառնալ իրականություն։
- ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՒՄ ԵՆ ԲՈՐԲՈՔՎԱԾ ԿՐՔԵՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավար ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, առաջիկա նախագահական ընտրություններին ՔԴՄ-ն ինչպե՞ս է նախապատրաստվում եւ մասնակցության ...ԺԱՄԱՆԱԿԸ ՍԵՂՄ Է, ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՇԱՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՀՀԿ ներկայացուցիչը միանգամայն բնական է համարում, որ հզոր քաղաքական կապիտալ ունեցող կուսակցությունը նախագահական ...ԳՐՈՀ ՏԻԵԶԵՐՔԻՑ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Մինչեւ աշխարհի վերջ մնում է 22 տարի
ԿԻՐԱԿԱՆԱՆԱ՞ ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍԻ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄԸ
Մարդկությանը աղետ է սպառնում։ Աստղագետները չեն բացառում թիվ 99942 Apophis (Խավարի տիրակալ) խոշոր աստերոիդի բախման հնարավորությունը ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 15-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, ...ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԿԱՏԱՐՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եթե չլինեն մեծ ցնցումներ
Ազգային ժողովում շարունակվում են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Ակնկալվում է, որ քննարկումները կավարտվեն այս քառօրյայում, որից հետո կառավարությունը հետ ...ՇԱՐԺՄԱՆ «ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԸ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ովքեր են ջանք թափում հայտնվելու Լ.Տ.Պ.-ի թիմում
Քաղաքական ասպարեզում Լ.Տեր-Պետրոսյանի հայտնվելուց շատ չանցած, երբ նա դեռ չէր էլ հայտարարել նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու ...ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԻՑ ԿԱՐԵՎՈՐՆ Է
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Եղանակային բարդ պայմանների պատճառով ավելի քան մեկ օրով հետաձգվել է Սոչի-Երեւան կանոնավոր չվերթը։
Հիշեցնենք, որ տարերքը Սոչիում չէր հանդարտվում անցած հանգստյան օրերից ի վեր (նոյեմբերի 10-11)։ Սեւ ծովում ...ԾԱԽՎԱԾ ՌԱԿԵՏՆԵՐԸ
Ըստ ամենայնի, ազնվականների մարզաձի համարում ունեցող թենիսը գնալով ավելի է ընկղմվում պայմանավորված խաղերի հորձանուտում։ Ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյի հետ կապված պատմությունը դեռ չհանգուցալուծված արդեն ...ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
Նոյեմբերի 20-ին տեղի կունենա IBF-ի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորեսի մրցամարտի կազմակերպման պրոմոութերների հայտերի մրցույթ։ Նշենք, որ ներկայումս ...ԼԻՏՎԱՑԻՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆԵԼՈՒՑ
Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով կարծիք հայտնել նոյեմբերի 21-ին Թբիլիսիում նախատեսված «Եվրո-2008»-ի Վրաստան-Լիտվա հանդիպումն անցկացնելու վերաբերյալ։ Վրաստանում վերջին իրադարձությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆոյեմբերի 13-ին Մոսկվայից Փարիզ են մեկնել Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան գեղասահորդների զույգը, որը կմասնակցի աշխարհի գավաթի առաջին փուլի մրցաշարին: Ինչպես տեղեկացրեց գեղասահքի ֆեդերացիայի նախագահ ...ԵՐՐՈՐԴԸ` ԼՎՈՎՈՒՄ
Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը, վաստակելով 10 միավոր 15 հնարավորից, զբաղեցրել է 3-րդ տեղը Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի 9-րդ կարգի միջազգային մրցաշարում: Մրցաշարի հաղթող է դարձել ...ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Օրերս տեղի ունեցած ՀՀԿ համագումարը առիթ է տալիս մեկ անգամ եւս դիտարկել ու գնահատել այդ կուսակցության դերը ե՛ւ որպես խորհրդարանական մեծամասնության, ե՛ւ նախագահական առաջիկա ընտրություններում հավանական հաղթողի։ ...ՈՒՄԻՑ ՊԻՏԻ ԶԳՈՒՇԱՆԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Վերջին օրերին հայոց աշխարհում տեղի է ունենում այն, ինչը եւ պիտի տեղի ունենա հայոց աշխարհում ընտրություններից երեք ամիս առաջ. միանգամայն, այսպես ասած, կանխատեսելի անհեթեթություններ։ Դե եւ, հուրախություն ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՒԼՂԱՐԻԱ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ...ԳՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
«Չնայած վառելիքի եւ սննդամթերքի գները աճել են նաեւ Եվրոպայում, այնուամենայնիվ, կանխատեսվում է, որ գների մակարդակը Եվրոպայում տարվա կտրվածքով կլինի 2,5 տոկոսի շրջանակներում, իսկ Հայաստանում՝ 7 տոկոսի»,- ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 13-ի հրամանագրով Սեյրան Ավագյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ չորս տարի պաշտոնավարման ժամկետով: Նախագահի մեկ ...ԱՍՈՒՄ ԵՔ՝ ՈՒՆԵ՞Ք ԼԻՑԵՆԶԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ժամանակին «Հայոց Աշխարհ»-ը տեղեկացրեց, որ բնապահպանության նախարարությունից գլխավոր դատախազություն են ուղարկվել հանքարդյունահանման ոլորտին առնչվող ուշագրավ նյութեր։ Դրանց համաձայն, ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿԱ՛Մ ԱԲԽԱԶԻԱՆ
ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վրացիները դժվարին երկընտրանքի առաջ
Վրաստանում հունվարի 5-ին նշանակված նախագահական ընտրապայքարի սկիզբը նշանավորվեց ռուս-վրացական հարաբերություններում ուրվագծվող նոր ու լուրջ դիմակայությամբ, որը կարող ...ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ
Վերջին 4 տարում 400 հազար բնակիչ ապահովվել է բնական գազով: Ներկայումս 480 հազար բաժանորդ օգտվում է բնական գազից, առաջիկա տարիներին նախատեսվում է հանրապետության ողջ բնակչությանն ապահովել երկնագույն վառելիքով: ...ԴՊՐՈՑՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Ջավախքի դպրոցները չեն ընդունում Վրաստանի կրթության նախարարության կողմից 7-րդ եւ 10-րդ դասարանների համար կազմվող «Հայոց լեզվի» եւ «Հայոց պատմության» դասագրքերը: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր ...ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը եւ նախկին պաշտպանության նախարար Ուիլյամ Քոհենը համանախագահելու են «Ցեղասպանության կանխարգելման խնդիրների խթանումը» նորաստեղծ հանձնաժողովում: Այս կապակցությամբ ...Ի՞ՆՉ ԱՊԱԳԱ ԵՔ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Ըստ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ամենազարմանալին այն է, որ «պարզվում է՝ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ մեր հիմնական գործընկերը պետք է լինեն Թուրքիան եւ Ադրբեջանը։
Այսպիսի թրքամետություն, ...ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՊԱՐՏՎԵԼ
Սեփ.լրտվ.«Համոզված եմ՝ մեր ժողովուրդը որեւէ պարագայում բարիկադների վրա չի հայտնվի։ Սակայն նաեւ ցավով զգում եմ, որ որոշ ուժեր հակված են գնալու 1996-ի սեպտեմբերյան դեպքերի կրկնության։ Սա այն ճանապարհն է, որից պետք ...ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԲՈԼՈՐԻ ՄՈՏ
Երեկ լրագրողները ՀՀԿ ներկայացուցիչ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ հետաքրքրվեցին, թե արդյոք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումները քաղաքական ճնշում չե՞ն, նկատի ունենալով այն ...ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ՀԱԼԵՊԻ ԵՎ ԲԵՅՐՈՒԹԻ ՉՎԵՐԹԵՐԸ
Թուրքական իշխանությունները, առանց որեւէ բացատրությունների, նոյեմբերի 13-ից արգելել են հայկական «Արմավիա» ավիաընկերության թռիչքները Թուրքիայի Հանրապետության օդային տարածքով։ Այդ պատճառով Հալեպի եւ Բեյրութի ...ԳՏՆՎԵԼ ԵՆ ԴԻԱԿՆԵՐԸ
Գտնվել է 2006թ. մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթի աղետի ենթարկված «A-320» օդանավի երեք ուղեւորների դիակները եւ ինը ուղեւորների մարմնի մասերը: Փորձաքննությամբ հաստատվել է զոհվածների ինքնությունը: Այս մասին ...ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԸ ՉԻ ԿԻՍՎՈՒՄ, ՄՐՑԱՆԱԿԸ ՄԵԿՆ Է
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մասնակցեց տեղական արտադրողների՝ գյուղմթերքների մշակման ոլորտում արձանագրած հաջողությունները ներկայացնող «Արմպրոդէքսպո-2007» միջազգային ցուցահանդեսի բացմանը, իսկ տաղավարները ...ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ Է, ԲԱՅՑ ՉԻ ԱՆՑՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց պատգամավորներին հետաքրքրող որոշ հարցերի։
Թիվ մեկ մտահոգությունը, որ ընդդիմադիր երեսփոխանները տարբեր ձեւակերպումներով ...
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԷԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
- 1866 Մահացավ արքունիքի ճարտարապետ և ազգային բարերար Կարապետ Ամիրա Պալյանը:
- 1889 Լոնդոնում ֆրանսերեն լեզվով լույս տեսավ «L'Armenie» (Հայաստան) քաղաքական և գրական ամսաթերթը Մինաս Չերազի խմբագրողթյամբ:
- 1917 Թիֆլիսում կազմվեց Անդրկովկասյան կոմիսարիատը:
- 1932 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր բացումը:
- 1937 Տեղի է ունենում Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հանդիսավոր բացումը Երևանում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

