
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՒՄ ԵՆ ԲՈՐԲՈՔՎԱԾ ԿՐՔԵՐԸ
- Հարցազրույց Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավար ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

-Պարոն Հարությունյան, առաջիկա նախագահական ընտրություններին ՔԴՄ-ն ինչպե՞ս է նախապատրաստվում եւ մասնակցության ի՞նչ ձեւ է որդեգրելու։
-Մենք մեր քաղաքական ծրագրերը, նաեւ անելիքները պայմանավորում ենք այն իրողությամբ, որ Հայաստանն այլեւս անցումային փուլ ապրող երկիր չէ եւ թեւակոխել է երկրորդ սերնդի, որակական բարեփոխումների ժամանակաշրջան։ ՔԴՄ-ն խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումները եւ առաջիկա նախագահական ընտրությունները դիտարկում է հենց որպես որակական բարեփոխումներին միտված քայլեր։
Հիմա ուշադիր հետեւում ենք, թե որ կուսակցություններն ու քաղաքական ուժերի ղեկավարներն են արտահայտում այն ծրագրերը, որոնք առավել համահունչ կարող են լինել մեր պատկերացումներին։ Մենք ոչ թե պաշտպանելու ենք այս կամ այն թեկնածուին, այլ նախեւառաջ հիմնավորելու ենք մեր դիրքորոշումները եւ մեկնաբանելու ենք, թե ինչու են մեզ համար ընդունելի նախընտրած թեկնածուի ծրագրային մոտեցումները։
Մեզ համար շատ ավելի կարեւոր էին խորհրդարանական ընտրությունները։ Համաձայն սահմանադրության, Ազգային ժողովին վերապահված է բացառիկ պատասխանատու դերակատարում։ Եւ մեզ համար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանական-քաղաքական մեծամասնության ծրագրերը առավել հետաքրքիր են։ Հանրապետական կուսակցության եւ կառավարության գործունեության ծրագրերը նաեւ համահունչ են ՔԴՄ-ի հանրային կյանքը կազմակերպելու մոտեցումներին։
Իհարկե, կան նաեւ որոշ վերապահումներ։ Առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ այդ վերապահումները հստակեցնելու ընթացքին ենք հետեւելու։ Իսկ մեծ իմաստով, չի բացառվում, որ ՔԴՄ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
-Ինչպիսի՞ն է այն քաղաքական դաշտի նկարագիրը, որում ժողովուրդը վաղը պետք է ընտրություն կատարի։
-Մի քանի հիմնական գործոններ կան, որոնք ազդում են քաղաքական զարգացումների վրա։ Ցավոք, հանրության մի ստվար զանգված խորհրդարանական ընտրություններն ընկալեց որպես նախագահական ընտրությունների առաջին փուլ։ ՔԴՄ-ի համար խորհրդարանական ընտրությունն ինքնին արժեք ունեցող քաղաքական իրադարձություն է՝ անկախ նրանից, թե հաջորդող նախագահական ընտրությունները երբ պետք է տեղի ունենան։
Ենթադրում ենք, որ նախագահական ընտրություններն ընդամենը պետք է դառնան խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանրության վստահությանն արժանացած տեսլականը հաստատելու հերթական քայլ։
Այսօր, ցավոք, քաղաքական իրողությունն այդպիսին չէ, եւ միգուցե ընդդիմադիր ուժերի վարքագծի պատճառով։ Երբ ընդդիմադիր մի ստվար զանգված բոյկոտեց սահմանադրական հանրաքվեն՝ առանց հիմնավորելու, թե ինչո՞ւ, ինքը ձախողվեց։ Մինչդեռ ակնհայտ է, որ սահմանադրական բարեփոխումները շատ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում։ Քաղաքական ընդդիմությունը դարձյալ ձախողվեց, երբ խորհրդարանական ընտրությունները համարեց նախագահականի առաջին փուլ։ Եւ տանուլ տվեց ամեն ինչ։
Այս ամենն այժմ քաղաքական դաշտում իրեն զգացնել է տալիս։ Քաղաքական զարգացումներն այսօր նոր մեկնաբանություն են պահանջում։ Այլապես քաղաքական ընդդիմությունը անելիք չի ունենա։ Ահա եւ ընդդիմության դաշտում տեղի ունեցող զարգացումների պատճառը։
Ակտիվ քաղաքականություն է վերադառնում նորանկախ Հայաստանի առաջին նախագահը։ Այս հանգամանքը անկասկած որոշակի հետաքրքրություն է ներմուծում քաղաքական դաշտ։ Պարզ չէ, սակայն, թե այն նոր բովանդակություն կհաղորդի՞ քաղաքական-գաղափարական պայքարին։ Մենք դա դեռ չենք տեսնում։
-Միայն ծրագրերն ու մեկնաբանություննե՞րն են կարեւոր, երբ դրանք կարող են մոռացվել ու չկատարվել, թե՞ նաեւ թիմերը, որոնց նաեւ ներուժն է հայտնի։
-Այսօր քաղաքական դաշտում տեսնում ենք բորբոքված կրքեր։ Փոխարենը չկան հանրությանը հուզող խնդիրները լուծելու հայեցակարգային, սկզբունքային նոր մոտեցումներ։ Կարծում եմ՝ հիմնական ընտրապայքարը ծավալվելու է ֆավորիտների՝ Սերժ Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Արթուր Բաղդասարյան քառյակի միջեւ։ Եւ շատ կուզենայի իմանալ մեր կյանքը եւ պետական կառավարման համակարգը կոռոզիայի ենթարկող կոռուպցիոն, հովանավորչական, պաշտոնը չարաշահելու երեւույթների նրանց գնահատականներն ու մեկնաբանությունները։
Կան հիվանդություններ, որ բնորոշ են ցանկացած պետական օրգանիզմի։ Դրանցից շատերը չի կարելի բուժել վիրաբուժական միջամտությամբ, քանի որ անհնարին կլինի խուսափել մետաստազներից։ Պետական օրգանիզմը բուժելու համար շատ հաճախ պահանջվում է ժամանակ, ցանկություն եւ հանրային գիտակցություն։
Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական ակտիվ գործունեություն, պայմանավորված է նաեւ ընդդիմության լիակատար ձախողումով։ Սակայն դա չի նշանակում, թե Վազգեն Մանուկյանը չի կարող առաջարկել հանրային կյանքի կազմակերպման ավելի հետաքրքիր ու իրագործելի կոնցեպցիա։ Այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանության միակ այլընտրանքը չէ։ ՀՀՇ-ի գաղափարախոսությունը եւ նրա կրողը չի կարող միակ այլընտրանքը դիտարկվել։ Հանրային ու քաղաքական աջակցության մեծ ռեսուրս նա չունի։
Հանրության վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի նկատմամբ էապես եւ որակապես տարբերվում է նրա շրջապատի նկատմամբ վերաբերմունքից։ Գուցեեւ հանրությունը կցանկանար Լեւոն Տեր-Պետրոսյանին տեսնել ընդդիմության առաջնորդի դերում, սակայն այլ՝ անբասիր անցյալով քաղաքական շրջապատում։
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՒՄ ԵՆ ԲՈՐԲՈՔՎԱԾ ԿՐՔԵՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավար ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, առաջիկա նախագահական ընտրություններին ՔԴՄ-ն ինչպե՞ս է նախապատրաստվում եւ մասնակցության ...ԺԱՄԱՆԱԿԸ ՍԵՂՄ Է, ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՇԱՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՀՀԿ ներկայացուցիչը միանգամայն բնական է համարում, որ հզոր քաղաքական կապիտալ ունեցող կուսակցությունը նախագահական ...ԳՐՈՀ ՏԻԵԶԵՐՔԻՑ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Մինչեւ աշխարհի վերջ մնում է 22 տարի
ԿԻՐԱԿԱՆԱՆԱ՞ ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍԻ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄԸ
Մարդկությանը աղետ է սպառնում։ Աստղագետները չեն բացառում թիվ 99942 Apophis (Խավարի տիրակալ) խոշոր աստերոիդի բախման հնարավորությունը ...ԵՂԱՆԱԿ
Նոյեմբերի 15-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, ...ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԿԱՏԱՐՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եթե չլինեն մեծ ցնցումներ
Ազգային ժողովում շարունակվում են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Ակնկալվում է, որ քննարկումները կավարտվեն այս քառօրյայում, որից հետո կառավարությունը հետ ...ՇԱՐԺՄԱՆ «ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԸ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ովքեր են ջանք թափում հայտնվելու Լ.Տ.Պ.-ի թիմում
Քաղաքական ասպարեզում Լ.Տեր-Պետրոսյանի հայտնվելուց շատ չանցած, երբ նա դեռ չէր էլ հայտարարել նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու ...ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԻՑ ԿԱՐԵՎՈՐՆ Է
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Եղանակային բարդ պայմանների պատճառով ավելի քան մեկ օրով հետաձգվել է Սոչի-Երեւան կանոնավոր չվերթը։
Հիշեցնենք, որ տարերքը Սոչիում չէր հանդարտվում անցած հանգստյան օրերից ի վեր (նոյեմբերի 10-11)։ Սեւ ծովում ...ԾԱԽՎԱԾ ՌԱԿԵՏՆԵՐԸ
Ըստ ամենայնի, ազնվականների մարզաձի համարում ունեցող թենիսը գնալով ավելի է ընկղմվում պայմանավորված խաղերի հորձանուտում։ Ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյի հետ կապված պատմությունը դեռ չհանգուցալուծված արդեն ...ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
Նոյեմբերի 20-ին տեղի կունենա IBF-ի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորեսի մրցամարտի կազմակերպման պրոմոութերների հայտերի մրցույթ։ Նշենք, որ ներկայումս ...ԼԻՏՎԱՑԻՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆԵԼՈՒՑ
Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով կարծիք հայտնել նոյեմբերի 21-ին Թբիլիսիում նախատեսված «Եվրո-2008»-ի Վրաստան-Լիտվա հանդիպումն անցկացնելու վերաբերյալ։ Վրաստանում վերջին իրադարձությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆոյեմբերի 13-ին Մոսկվայից Փարիզ են մեկնել Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան գեղասահորդների զույգը, որը կմասնակցի աշխարհի գավաթի առաջին փուլի մրցաշարին: Ինչպես տեղեկացրեց գեղասահքի ֆեդերացիայի նախագահ ...ԵՐՐՈՐԴԸ` ԼՎՈՎՈՒՄ
Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը, վաստակելով 10 միավոր 15 հնարավորից, զբաղեցրել է 3-րդ տեղը Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի 9-րդ կարգի միջազգային մրցաշարում: Մրցաշարի հաղթող է դարձել ...ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Օրերս տեղի ունեցած ՀՀԿ համագումարը առիթ է տալիս մեկ անգամ եւս դիտարկել ու գնահատել այդ կուսակցության դերը ե՛ւ որպես խորհրդարանական մեծամասնության, ե՛ւ նախագահական առաջիկա ընտրություններում հավանական հաղթողի։ ...ՈՒՄԻՑ ՊԻՏԻ ԶԳՈՒՇԱՆԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Վերջին օրերին հայոց աշխարհում տեղի է ունենում այն, ինչը եւ պիտի տեղի ունենա հայոց աշխարհում ընտրություններից երեք ամիս առաջ. միանգամայն, այսպես ասած, կանխատեսելի անհեթեթություններ։ Դե եւ, հուրախություն ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՒԼՂԱՐԻԱ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ...ԳՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
«Չնայած վառելիքի եւ սննդամթերքի գները աճել են նաեւ Եվրոպայում, այնուամենայնիվ, կանխատեսվում է, որ գների մակարդակը Եվրոպայում տարվա կտրվածքով կլինի 2,5 տոկոսի շրջանակներում, իսկ Հայաստանում՝ 7 տոկոսի»,- ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 13-ի հրամանագրով Սեյրան Ավագյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ չորս տարի պաշտոնավարման ժամկետով: Նախագահի մեկ ...ԱՍՈՒՄ ԵՔ՝ ՈՒՆԵ՞Ք ԼԻՑԵՆԶԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ժամանակին «Հայոց Աշխարհ»-ը տեղեկացրեց, որ բնապահպանության նախարարությունից գլխավոր դատախազություն են ուղարկվել հանքարդյունահանման ոլորտին առնչվող ուշագրավ նյութեր։ Դրանց համաձայն, ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿԱ՛Մ ԱԲԽԱԶԻԱՆ
ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վրացիները դժվարին երկընտրանքի առաջ
Վրաստանում հունվարի 5-ին նշանակված նախագահական ընտրապայքարի սկիզբը նշանավորվեց ռուս-վրացական հարաբերություններում ուրվագծվող նոր ու լուրջ դիմակայությամբ, որը կարող ...ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ
Վերջին 4 տարում 400 հազար բնակիչ ապահովվել է բնական գազով: Ներկայումս 480 հազար բաժանորդ օգտվում է բնական գազից, առաջիկա տարիներին նախատեսվում է հանրապետության ողջ բնակչությանն ապահովել երկնագույն վառելիքով: ...ԴՊՐՈՑՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Ջավախքի դպրոցները չեն ընդունում Վրաստանի կրթության նախարարության կողմից 7-րդ եւ 10-րդ դասարանների համար կազմվող «Հայոց լեզվի» եւ «Հայոց պատմության» դասագրքերը: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր ...ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը եւ նախկին պաշտպանության նախարար Ուիլյամ Քոհենը համանախագահելու են «Ցեղասպանության կանխարգելման խնդիրների խթանումը» նորաստեղծ հանձնաժողովում: Այս կապակցությամբ ...Ի՞ՆՉ ԱՊԱԳԱ ԵՔ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Ըստ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ամենազարմանալին այն է, որ «պարզվում է՝ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ մեր հիմնական գործընկերը պետք է լինեն Թուրքիան եւ Ադրբեջանը։
Այսպիսի թրքամետություն, ...ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՊԱՐՏՎԵԼ
Սեփ.լրտվ.«Համոզված եմ՝ մեր ժողովուրդը որեւէ պարագայում բարիկադների վրա չի հայտնվի։ Սակայն նաեւ ցավով զգում եմ, որ որոշ ուժեր հակված են գնալու 1996-ի սեպտեմբերյան դեպքերի կրկնության։ Սա այն ճանապարհն է, որից պետք ...ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԲՈԼՈՐԻ ՄՈՏ
Երեկ լրագրողները ՀՀԿ ներկայացուցիչ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ հետաքրքրվեցին, թե արդյոք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումները քաղաքական ճնշում չե՞ն, նկատի ունենալով այն ...ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ՀԱԼԵՊԻ ԵՎ ԲԵՅՐՈՒԹԻ ՉՎԵՐԹԵՐԸ
Թուրքական իշխանությունները, առանց որեւէ բացատրությունների, նոյեմբերի 13-ից արգելել են հայկական «Արմավիա» ավիաընկերության թռիչքները Թուրքիայի Հանրապետության օդային տարածքով։ Այդ պատճառով Հալեպի եւ Բեյրութի ...ԳՏՆՎԵԼ ԵՆ ԴԻԱԿՆԵՐԸ
Գտնվել է 2006թ. մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթի աղետի ենթարկված «A-320» օդանավի երեք ուղեւորների դիակները եւ ինը ուղեւորների մարմնի մասերը: Փորձաքննությամբ հաստատվել է զոհվածների ինքնությունը: Այս մասին ...ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԸ ՉԻ ԿԻՍՎՈՒՄ, ՄՐՑԱՆԱԿԸ ՄԵԿՆ Է
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մասնակցեց տեղական արտադրողների՝ գյուղմթերքների մշակման ոլորտում արձանագրած հաջողությունները ներկայացնող «Արմպրոդէքսպո-2007» միջազգային ցուցահանդեսի բացմանը, իսկ տաղավարները ...ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ Է, ԲԱՅՑ ՉԻ ԱՆՑՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց պատգամավորներին հետաքրքրող որոշ հարցերի։
Թիվ մեկ մտահոգությունը, որ ընդդիմադիր երեսփոխանները տարբեր ձեւակերպումներով ...
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԷԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
- 1866 Մահացավ արքունիքի ճարտարապետ և ազգային բարերար Կարապետ Ամիրա Պալյանը:
- 1889 Լոնդոնում ֆրանսերեն լեզվով լույս տեսավ «L'Armenie» (Հայաստան) քաղաքական և գրական ամսաթերթը Մինաս Չերազի խմբագրողթյամբ:
- 1917 Թիֆլիսում կազմվեց Անդրկովկասյան կոմիսարիատը:
- 1932 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր բացումը:
- 1937 Տեղի է ունենում Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հանդիսավոր բացումը Երևանում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

