
ՆԵՐՀՈՍՔ ԿԱ, ՈՒՌՃԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ՝ ՈՉ
- Հանրապետականի հերթական համագումարի շուրջ ասեկոսեների, պատգամավորների դատին ներկայացված հերթական բյուջեի եւ հարակից հարցերի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ

-Ինչպես բոլորը տեսան, համագումարն անցավ նորմալ հունով՝ լուծելով իր առջեւ դրված բոլոր խնդիրները։ Իսկ այն «մտորումները», հարցադրումները, թե Հանրապետականի ներսում կան շերտեր, ենթաշերտեր, հակասություններ, երկփեղկումներ եւ այլն, ընդամենը քաղաքական տեխնոլոգիաներ են, որ ժամանակ առ ժամանակ փորձ է արվում կիրառել ներկուսակցական ինչ-ինչ խմորումներ ստեղծելու ակնկալիքով։
Մի առիթով ասել եմ, հիմա էլ պետք է կրկնեմ՝ ՀՀԿ-ն առողջ օրգանիզմ է, որը ապրում է իր բնականոն ռիթմով։ Կուսակցությունը նման խնդիր չունի՝ ինչպես նախկինում, այսօր առավել եւս մարտունակ է։ Մոտ ժամանակներս խորհուրդը կքննարկի կոնկրետ մարտավարական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրականացնել՝ ընտրությունները կազմակերպված, միաժամանակ արդյունավետ, օրենքի տառին համապատասխան անցկացնելու համար։
Կարծում եմ՝ մեր ժողովուրդն իր ընդհանրության մեջ արդեն ձեռք է բերել լուրջ քաղաքական մշակույթ եւ առաջնահերթությունը տալիս է իրատեսական, պրագմատիկ ծրագրերին եւ կատարված աշխատանքին, ոչ թե ժողովրդահաճո խոսքերին, ոչնչով չհիմնավորված հայտարարություններին ու հավակնություններին։
2008թ. բյուջեի նախագիծն արդեն իսկ շատ բան է ասում։ Վարչապետի այսօրվա ելույթը նույնպես շատ հստակ էր՝ ե՛ւ կառավարության առաջնահերթությունները նշելու առումով, ե՛ւ մեր կուսակցության, կառավարության ծրագրերի հավակնոտությունը ցույց տալու իմաստով։ Սոցիալական եւ տնտեսական զարգացման այն չափորոշիչները, որ կառավարությունն իր առջեւ դրել է ե՛ւ 2008-ի, ե՛ւ մոտակա 4-5 տարիների կտրվածքով, իսկապես լավ հիմք են մեր կյանքը ավելի բարեկեցիկ, մեր երկիրը ավելի հզոր դարձնելու համար։
-Եկող տարվա բյուջեն հարկային մուտքերի զգալի աճ է նախատեսում, ինչը ստվերի կրճատման բարձր ցուցանիշ է ենթադրում։ Հարկային վարչարարության խստացումը, այն էլ ընտրությունների նախօրեին, ձեր որոշ գործընկերներ չե՞ն փորձի օգտագործել՝ ներկայանալով որպես «քաղաքական հետապնդումների» անմեղ զոհեր, ինչի միտումը արդեն իսկ առկա է։
-Եթե հիշում եք, համագումարում վարչապետը շատ հստակ արտահայտվեց, ասելով, որ երկրում պետք է ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ հարկերից խուսափելը, կաշառակերությունը պետք է դիտվեն անպատվաբեր եւ հանրության կողմից դատապարտելի երեւույթ։ Անկախ նրանից՝ կլինի մեր կուսակիցը, ծանոթը թե բարեկամը։ Այսինքն՝ Հայաստանում բոլոր նրանք, ովքեր օրենքով սահմանված որոշակի պարտավորություններ ունեն՝ հարկերը վճարելու իմաստով, պարտավոր են երկրի, ժողովրդի առջեւ իրենց այդ պարտավորություններն աներկբա կատարել, էական չէ՝ «դիմությո՞ւն» են, թե՞ ընդդիմություն։
Կարծում եմ՝ այս չափանիշը ճիշտ է, արդարացի է, եւ հենց այդ չափանիշով էլ պետք է առաջնորդվենք, որովհետեւ կառավարությունը հավակնոտ բյուջետային ծրագիր է ներկայացրել՝ սոցիալական խնդիրները լուծելու իմաստով։ Եւ այլ ճանապարհ չկա, քան ստվերը կրճատելու ճանապարհով ապահովել սոցիալական արդարության սկզբունքի կիրառումը։
-Բացառո՞ւմ եք, որ գործարար խավն այդ հողի վրա կարող է ճեղք տալ։ Այս պարագայում «նեղացած» հատվածը, ինչպես ոմանք հույս ունեն, առնետավազքի չի՞ դիմի՝ անցնելով արմատական ճամբար։
-Պիտի ասեմ, որ հարկային վարչարարությունը խստացնելու միտումը նոր չէ։ Բավական է ասել, որ վերջին 4-5 տարիներին հարկային մուտքերը 2,5-3 անգամ աճել են։ Բյուջեն, համապատասխանաբար, ավելացել է նույն հարկային վարչարարության հաշվին։ Այսօր խնդիրը հետեւյալ կերպ է դրվում. պահպանել այն, ինչին անցած տարիներին հասել ենք եւ, նոր, առավել արդյունավետ կազմակերպական-իրավական մեխանիզմներ կիրառելով, ամեն ինչ անել՝ բոլորի համար հավասար, արդար մրցակցային դաշտ ստեղծելու։ Եթե սա իրականացվի, ինչպես ամբողջ աշխարհում ընդունված է, թափանցիկ, հրապարակային գործընթացների շրջանակում որեւէ խնդիր չի առաջանա եւ թյուր մեկնաբանություններ, տարընթերցումներ չեն լինի։
-Հանրապետականի անդամների թիվը վերջին շրջանում աննախադեպ աճել է։ Կուսակցական շարքերի արհեստական ուռճացման վտանգ չե՞ք տեսնում։
-Իհարկե, ցանկացած արհեստական ուռճացում ինքնին վտանգավոր եւ նույնիսկ վնասակար է։ Բայց ՀՀԿ-ն, լինելով մեր երկրի անկախացումից հետո գրանցված առաջին կուսակցությունը, վերջին 7-8 տարիներին պետության կյանքում լուրջ դերակատարություն ունենալով, այսօր փաստորեն ամենամեծ կուսակցությունը չէ։ Այսինքն՝ այդ վտանգը կարծես թե մեզ չի սպառնում։ Չկա՛ այդպիսի միտում։
Կա որոշակի ներհոսք, ինչը բնական է, որովհետեւ մարդիկ տեսնում են, որ այս կուսակցության մեջ հավաքված է զգալի պոտենցիալ, իրականացվում է լուրջ, արդյունավետ եւ հավասարակշիռ քաղաքականություն, առանց ավելորդ պոպուլիզմի, առանց ցուցափեղկային հայրենասիրության իրական քայլեր են ձեռնարկվում պետության ամրապնդման ուղղությամբ եւ ուզում են նույնպես ակտիվ մասնակցել պետականաշինության, ինչու չէ, նաեւ տնտեսական գործընթացներին։
Կարծում եմ՝ սա է պատճառը, որ վերջին տարիներին կուսակցության շարքերը սկսել են ավելի արագ համալրվել։ Բայց ուռճացման վտանգ, անկեղծ ասած, չեմ տեսնում։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՌՈԳԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից մի քանի օր անց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսում ամփոփեց մրցաշրջանի արդյունքները՝ անդրադառնալով ...ԵՎՐՈՊԱԿԱՆ «ԳՐԱՆԴԵՐԸ» ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ ԵՆ ՊԼԱՏԻՆԻԻՆ
Եվրոպական առաջատար լիգաների ճնշումը ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ստիպեց հրաժարվել Չեմպիոնների լիգայում ազգային գավաթների խաղարկության հաղթողներին տեղ հատկացնելու մտադրությունից։ Եվրոպական ֆուտբոլի ...ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՌԱՆՑ ԿԱՐՎԱԼՈՈՒԻ
Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացող Ռիկարդու Կարվալոուն մեջքի վնասվածք է ստացել եւ կարող է չխաղալ Հայաստանի հավաքականի դեմ նոյեմբերի 17-ին տեղի ունենալիք «Եվրո-2008»-ի Պորտուգալիա-Հայաստան ...90-ԱԿԱՆՆԵՐԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻՑ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԵՆՔ
ԱՆՆԱ ԱՄԻՐՅԱՆ
Ասում է «Շտապօգնության» տնօրեն ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ըստ Արտյոմ Պետրոսյանի՝ այժմ առողջապահության նախարարության եւ քաղաքապետարանի հետ համատեղ մշակվում է Երեւանի շտապօգնության զարգացման ծրագրի երկրորդ փուլը. ...ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԳՐԻՊԻՑ ԱՅՍ ԱՆԳԱՄ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Սպասե՞լ, թե՞ չսպասել այս տարի գրիպի համաճարակի։ Հարցն այս հռետորական է։ Համաճարակ լինում է ամեն տարի, թեեւ տարբեր ծավալների։ Դրանք կախված են նրանից, թե ի՞նչ վիրուսներ կշրջեն աշխարհում. ծանո՞թ, թե՞ միանգամայն ...ԱՎՏՈՎԹԱՐՆԵՐ
Վանաձորի Ֆրունզեի փողոցի եւ Կ.Դեմիրճյան պողոտայի խաչմերուկում նոյեմբերի 12-ին, ժամը 18։00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, որի հետեւանքով վարորդը՝ ...ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ
Երեւանի Գալշոյան փողոցի 50-րդ շենքի թիվ 17 բնակարանի բնակիչը նոյեմբերի 12-ին, ժամը 14:40-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում սայթաքել եւ կախվել է իր տան պատշգամբի ճաղավանդակից: Ժամը 14:55-ին ...ՎՐԱԵՐԹ
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 15։00-ի սահմաններում, Արտակ Հ.-ն, վարելով «Նիսան» մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Արտաշատ մայրուղում վրաերթի է ենթարկել 1936թ. ծնված ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բուլղարիայի Հանրապետության վարչապետ ՍԵՐԳԵՅ ՍՏԱՆԻՇԵՎԸ։ Երեկ տեղի ունեցան երկու երկրների գործադիր իշխանությունների ղեկավարների տեւական բանակցությունները, որոնց ...ԻՆՉՊԵՍ ԱՍԻ ԷՆՊԻՍԻ ՄԻ ՍՈՒՏ, ՈՐ ՍՏԱՆԱ ԱՄԲՈՂՋ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Անշուշտ, սպասելի էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցների, հհշական ակտիվիստների ու քարոզիչների շրջանում գնալով ուժգնանալու են ընկնավորության նոպաները։
Իսկ մենք, գթասրտությունը մի կողմ դրած, շարունակում ...ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎՈՒՄ ԵՆ Ո՛Չ ԸՍՏ ԾՆՆԴԱՎԱՅՐԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Օրերս Հանրապետականը, իր կենսագրության մեջ առաջին անգամ համագումարի որոշմամբ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրեց. ի հեճուկս տարաբնույթ ասեկոսեների ու մատից ծծած կանխատեսումների, թե համագումարը «երկու անգամ ...ՓՆՏՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ էր
Ըստ Շ.Քոչարյանի, նախընտրական տրամադրությունները չեն համապատասխանում սահմանադրությունից բխող իրականությանը, սակայն դրա մասին չի խոսվում, ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Կալիֆոռնիայի համալսարանի հայ ուսանողների եւ հայ շրջանավարտների ասոցիացիաների նախաձեռնությամբ ավելի քան 150 մարդու իրավունքների պաշտպաններ համալսարանի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպել: Ինչպես տեղեկացրին ...ՍԱՐԿՈԶԻՆ ԴԵՄ Է
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեմ է Եվրամիությանը Թուրքիայի միանալուն: Սարկոզին «երկերեսանիություն» է համարել Անկարային Եվրամիության մեջ ընդունելու վերաբերյալ ժամանակին տված խոստումը: «Նա դա անհնարին ...ՄԵՐ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.«Տարածաշրջանային տնտեսական զարգացումներում այսօր եւս խիստ արդիական է երկրների դիրքավորումը երկարաժամկետ հարաբերական առավելությունների դրսեւորումներով: Ադրբեջանն իրեն ցուցադրում է որպես հումքային երկիր ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ընտրապայքարի մեկնարկի հետ միասին առաջ է գալիս 1998 թվականից Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ առկա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու քաղաքականության հանդեպ ՀՀ նախագահի բոլոր ...PERPETUUM MOBILE
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Տեսնելով մտավոր ու ֆիզիկական աննախադեպ ակտիվությունը, որ դրսեւորում են հերթական միտինգը նախապատրաստող հհշական ակտիվիստները, ակամայից ցանկություն է առաջանում համեմատել սրանց perpetuum mobile-ի հետ։
Ճիշտ ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 12-ի հրամանագրերով՝ Լեւոն Յոլյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով, Գագիկ Մկրտումյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի խորհրդի ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
«2009-2012 թվականների տարեկան բյուջեները ներկայացնելիս կառավարությունը պարտավորվում է մշտապես ձեզ զեկուցել, թե որքանով են տարեկան բյուջեները մեզ մոտեցնում ռազմավարական խնդիրների լուծմանը: Կառավարության ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանում առկա են բավարար պայմաններ տարածաշրջանի ֆինանսական կենտրոն դառնալու համար: Այս մասին երեկ ասաց Նիդերլանդների Բանկի նախագահ Նուտ Վելինկը՝ ընդգծելով, որ Հայաստանում երկրի տնտեսության վիճակը ...ՄԵՐԺԵՑԻՆ
ԱՄՆ Մինեսոտայի նահանգային դատարանը մերժել է Ժերար Գաֆեսճեանի եւ «Գաֆեսճեան ընտանիքի հիմնադրամի» հայցն ընդդեմ Ամերիկայի Հայկական համագումարի եւ Հայոց ցեղասպանության թանգարանի: Հայցը պահանջում էր չեղյալ ...ԱԺ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկելուց հետո գալիք տարվա պետական բյուջեն երեկ ներկայացվեց խորհրդարանի լիագումար նիստում, որին մասնակցում էր կառավարության գրեթե ամբողջ կազմը։ Խոսելով հաջորդ տարվա ...ՆԵՐՀՈՍՔ ԿԱ, ՈՒՌՃԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ՝ ՈՉ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հանրապետականի հերթական համագումարի շուրջ ասեկոսեների, պատգամավորների դատին ներկայացված հերթական բյուջեի եւ հարակից հարցերի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ...ԱՄԵՆԱՑԱԾՐ ԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱՊՀ երկրների շարքում գների ամենացածր մակարդակը Հայաստանում է. այս տարվա արդյունքները եւս այդպիսին կլինեն: Թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում, գները կրկնակի բարձր կլինեն, քան Հայաստանում: Այս մասին երեկ ...ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԱԳԾԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Նեյտրոն» գործարանում տեղակայված «Կալաշնիկով» ինքնաձիգի փամփուշտների արտադրության հոսքագծերի համակարգը Հայաստան է բերվել 1992-1995թթ. ընթացքում արդյունաբերության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության ...ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ ՈՒՆԻ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Հայաստանի գրողների միության վեց անդամներ օրերս հրապարակել են բաց նամակ՝ ուղղված հանրապետության նախագահի մշակույթի հարցերով խորհրդականին
Բաց նամակի հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնում պետության ...ԾԱՎԱԼՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ
Վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ գնահատմամբ, Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ տնտեսական համագործակցության այսօրվա ծավալները չեն կարող գոհացուցիչ լինել։ «Հիմա Հայաստանը Բուլղարիայից բավականին մեծ քանակով նավթամթերք ...ԱԶԵՐԻՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՃԸ
ԱԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի կողմից վարչապետ Սերժ Սարգսյանի՝ «Լոս Անջելես Թայմս» օրաթերթին տված հարցազրույցի որոշ հատվածների «մեկնաբանություններին», ...ՄԵՐՈՆՑ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում նույնպես ապավինելու է արտասահմանցի մասնագետի գիտելիքներին։ Այս մասին մրցաշրջանի արդյունքների ամփոփմանը նվիրված ...ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
Ըստ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ. «Հայաստանում բոլոր նրանք, ովքեր օրենքով սահմանված որոշակի պարտավորություններ ունեն՝ հարկերը վճարելու իմաստով, պարտավոր են երկրի, ժողովրդի առջեւ իրենց այդ պարտավորություններն աներկբա ...ՄԵՂԱՅԱԿԱՆ
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ներկայացել Վալերի Բաբայանը եւ հայտնել, որ նոյեմբերի 8-ին Կոմիտասի պողոտայում ինքն է սպանել որսորդների միության նախագահ Սայաթ Դավթյանին:
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1765 Ծնվեց ռուսական բանակի գեներալ, իշխան Պետրոս Բագրատյանը: (Վախճ. 1812 թ.-ին):
- 1878 Ծնվեց ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1932 Երևանում վախճանվեց ականավոր պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանի): (Ծնվ. 1860թ.-ին, Շուշիում):
- 1953 Մահացավ Գարեգին Սարգիս Բեկյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

