
ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎՈՒՄ ԵՆ Ո՛Չ ԸՍՏ ԾՆՆԴԱՎԱՅՐԻ
- Օրերս Հանրապետականը, իր կենսագրության մեջ առաջին անգամ համագումարի որոշմամբ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրեց. ի հեճուկս տարաբնույթ ասեկոսեների ու մատից ծծած կանխատեսումների, թե համագումարը «երկու անգամ հետաձգվել է», որովհետեւ ՀՀԿ-ի շարքերը «ցեց է ընկել»։

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին ի պատասխան՝ համագումարի առավել քան կանխատեսելի սույն որոշումը մեկնաբանում է ՀՀԿ խմբակցության անդամ, «Արցախ» հայրենակցական միության նախագահ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
-Մեր դժբախտություններից մեկն էլ այն է, որ ոչ թե քաղաքական վերլուծաբաններ ունենք, այլ կանխատեսողներ, բախտ բացողներ, սուրճի գավաթ նայողներ, քաղաքականապես տգետ անձնավորություններ, որոնք, տանը նստած, իրականության հետ կապ չունեցող ենթադրություններ են անում, անհեթեթ «վարկածներ» տիրաժավորում, հետո էլ զարմանում, թե ինչպե՞ս եղավ, որ ստացվեց այնպես, ինչպես միշտ։ Այսինքն՝ այդ ենթադրություններն իրականություն չդարձան։
Փայլուն համագումար էր, անցավ աննախադեպ վերելքի եւ լիակատար համերաշխության պայմաններում։ ՀՀԿ-ի առավելություններից մեկը հենց այն է, որ այստեղ լիդերակռիվ ընդհանրապես չի եղել՝ կուսակցության ստեղծման առաջին օրից, առավել եւս այսօր։ Համագումարը, ինչպեսեւ սպասվում էր, տրամաբանական ավարտին հասցրեց նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալու հարցը՝ վերջ տալով շահարկումներին։
-Սերժ Սարգսյանը, ըստ էության, հիմնական գծերով ներկայացրեց իր նախընտրական ծրագրի դրույթները։ Ընդսմին՝ պարզ է, որ դրանք Լեւոն Տեր-Պետրոսյանի «ծրագրային» թեզիսների ուղղակի հակոտնյան են։ Սա նշանակո՞ւմ է, որ հիմնական կռիվը կծավալվի հայության ներուժի համախմբումը գլխավոր առաջնահերթություն հռչակած Հանրապետականի եւ ազգը պառակտելու, Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփյուռքի շահերը բացահայտորեն հակադրելու կարգախոսով հրապարակ վերադարձած ՀՀՇ-ի միջեւ։
-Ինչ վերաբերում է հայ ժողովրդի երեք հատվածների՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տարանջատմանը, սա տարողունակ հարց է, որին մի հարցազրույցի շրջանակում հնարավոր չէ սպառիչ պատասխան տալ։ Բայց, անկախ նրանից, ով է այդ «թեզի» հեղինակը, ազգը բաժանելը, իմ կարծիքով, խորապես սխալ է, ավելին՝ վնասակար։ Բազմիցս ասել եմ՝ մեր ժողովրդի անցյալը, ներկան եւ ապագան միահյուսված են եւ մեծապես պայմանավորված Ղարաբաղի հարցի լուծմամբ։ Հետեւաբար Ղարաբաղը Հայաստանին, Ղարաբաղը եւ Հայաստանը՝ Սփյուռքին հակադրելը, մեղմ ասած, անհեռանկար է։
Այդ մոտեցումները հզոր ընդդիմություն կառաջացնեն ոչ միայն Հայաստանում, այլեւ Ղարաբաղում եւ Սփյուռքում։ Գոնե ես համոզված եմ՝ ցանկացած մեկը, ով շեղում թույլ կտա այն քաղաքականությունից, որ որդեգրեց հայ ժողովուրդը 88-ին, երբեք չի վայելի հայության համակրանքը, առավել եւս երբե՛ք չի ստանա մեր ժողովրդի վստահության քվեն։
Չեմ կարծում, թե որեւէ քաղաքական գործիչ, առավել եւս մեկը, ով հավակնում է նախագահի պաշտոնին, կարող է այնքան անհեռատես լինել, որ չհասկանա այս պարզ ճշմարտությունը եւ փորձի սահմանազատել հայությունն ըստ աշխարհագրական պատկանելության՝ ծննդավայրի կամ բնակության վայրի։ Մեր ժողովուրդը մեկն է. անկախ նրանից, թե որտեղ է ապրում, աշխատում կամ ստեղծագործում հայը, նրա հայրենիքը Հայաստանն է։
Բնականաբար, նման հարցադրումները ոչ միայն նախագահական ընտրությունների ժամանակ, ընդհանրապես պետք է մեր բառապաշարից դուրս գան։ «Արցախ» հայրենակցական միությունն այդ մտայնության դեմ երկար պայքարել է։ Եթե նայեք արխիվային նյութերը, կտեսնեք, որ ձեր նշած քաղաքական ուժի հետ այս հարցի հետ կապված խոշոր տարաձայնություններ ենք ունեցել սկսած 1991թ., եւ կարծես թե մեզ նորից փորձում են ներքաշել սույն անպտուղ բանավեճի մեջ։
-Տեր-Պետրոսյանը, այդպես էլ չբացահայտելով Ղարաբաղի հարցի «լուծման» բանաձեւը, հայտարարեց, որ մի բան պարզ է՝ Հայաստանի ապագա նախագահը երբեք եւ ոչ մի պարագայում չպետք է ղարաբաղցի լինի։
-Այդ ձեռագիրը նոր չէ եւ անակնկալ էլ չէ։ Ես, եւ ոչ միայն ես, ՀՀՇ կուսակցության առաջին համագումարից հեռացել եմ, որովհետեւ նրանց հետ սկզբունքային վեճ ունեի։ Դեռ դրանից առաջ ՀՀՇ որոշ գաղափարախոսներ գտնում էին, որ «Ղարաբաղ» կոմիտեում ղարաբաղյան ծագումով մարդ պիտի չլինի։ Այն ժամանակ ունեի սեփական կասկածներ այս հարցի վերաբերյալ, այսօր, եթե խնդիրն այդ հարթության վրա է դրվում, հաստատվում են կասկածները, թե այդ մարդկանց համար Ղարաբաղի հարցը ընդամենը միջոց էր միամիտների աչքին թոզ փչելու համար։
Ղարաբաղի հարցի լուծումը բացարձակապես կախված չէ նրանից, թե ով որտեղ է ծնվել։ Մի՞թե կարելի է այդչափ հասարակացնել խնդիրը՝ Ղարաբաղի հարցի լուծումը կապելով Հայաստանի նախագահի ծննդավայրի հետ։
Վայել չէ այդ ռանգի քաղաքական գործչին՝ նախագահի ծննդավայրը ներկայացնել որպես հիմնական խոչընդոտ Ղարաբաղի հարցի լուծման համար։ Սա սովորական քարոզչական տրյուկ է՝ մարդկանց ուղեղները լվանալու պարզունակ հնարք։ Չեմ կարծում, թե լուրջ քաղաքական գործիչը կարող է շահարկել ծննդավայրի գործոնը՝ հանդես գալով նման, մեղմ ասած, վիճահարույց դիրքորոշմամբ։
Նախագահներ դառնում են ո՛չ ըստ ծննդավայրի։ Նախագահներ դառնում են ըստ մարդկային հատկանիշների, ծրագրերի, վերջապես այն ուժերի, որոնց վրա հենվելով՝ պատրաստվում են իրականացնել այդ ծրագրերը։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՌՈԳԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից մի քանի օր անց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսում ամփոփեց մրցաշրջանի արդյունքները՝ անդրադառնալով ...ԵՎՐՈՊԱԿԱՆ «ԳՐԱՆԴԵՐԸ» ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ ԵՆ ՊԼԱՏԻՆԻԻՆ
Եվրոպական առաջատար լիգաների ճնշումը ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ստիպեց հրաժարվել Չեմպիոնների լիգայում ազգային գավաթների խաղարկության հաղթողներին տեղ հատկացնելու մտադրությունից։ Եվրոպական ֆուտբոլի ...ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՌԱՆՑ ԿԱՐՎԱԼՈՈՒԻ
Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացող Ռիկարդու Կարվալոուն մեջքի վնասվածք է ստացել եւ կարող է չխաղալ Հայաստանի հավաքականի դեմ նոյեմբերի 17-ին տեղի ունենալիք «Եվրո-2008»-ի Պորտուգալիա-Հայաստան ...90-ԱԿԱՆՆԵՐԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻՑ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԵՆՔ
ԱՆՆԱ ԱՄԻՐՅԱՆ
Ասում է «Շտապօգնության» տնօրեն ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ըստ Արտյոմ Պետրոսյանի՝ այժմ առողջապահության նախարարության եւ քաղաքապետարանի հետ համատեղ մշակվում է Երեւանի շտապօգնության զարգացման ծրագրի երկրորդ փուլը. ...ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԳՐԻՊԻՑ ԱՅՍ ԱՆԳԱՄ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Սպասե՞լ, թե՞ չսպասել այս տարի գրիպի համաճարակի։ Հարցն այս հռետորական է։ Համաճարակ լինում է ամեն տարի, թեեւ տարբեր ծավալների։ Դրանք կախված են նրանից, թե ի՞նչ վիրուսներ կշրջեն աշխարհում. ծանո՞թ, թե՞ միանգամայն ...ԱՎՏՈՎԹԱՐՆԵՐ
Վանաձորի Ֆրունզեի փողոցի եւ Կ.Դեմիրճյան պողոտայի խաչմերուկում նոյեմբերի 12-ին, ժամը 18։00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, որի հետեւանքով վարորդը՝ ...ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ
Երեւանի Գալշոյան փողոցի 50-րդ շենքի թիվ 17 բնակարանի բնակիչը նոյեմբերի 12-ին, ժամը 14:40-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում սայթաքել եւ կախվել է իր տան պատշգամբի ճաղավանդակից: Ժամը 14:55-ին ...ՎՐԱԵՐԹ
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 15։00-ի սահմաններում, Արտակ Հ.-ն, վարելով «Նիսան» մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Արտաշատ մայրուղում վրաերթի է ենթարկել 1936թ. ծնված ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բուլղարիայի Հանրապետության վարչապետ ՍԵՐԳԵՅ ՍՏԱՆԻՇԵՎԸ։ Երեկ տեղի ունեցան երկու երկրների գործադիր իշխանությունների ղեկավարների տեւական բանակցությունները, որոնց ...ԻՆՉՊԵՍ ԱՍԻ ԷՆՊԻՍԻ ՄԻ ՍՈՒՏ, ՈՐ ՍՏԱՆԱ ԱՄԲՈՂՋ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Անշուշտ, սպասելի էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցների, հհշական ակտիվիստների ու քարոզիչների շրջանում գնալով ուժգնանալու են ընկնավորության նոպաները։
Իսկ մենք, գթասրտությունը մի կողմ դրած, շարունակում ...ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎՈՒՄ ԵՆ Ո՛Չ ԸՍՏ ԾՆՆԴԱՎԱՅՐԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Օրերս Հանրապետականը, իր կենսագրության մեջ առաջին անգամ համագումարի որոշմամբ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրեց. ի հեճուկս տարաբնույթ ասեկոսեների ու մատից ծծած կանխատեսումների, թե համագումարը «երկու անգամ ...ՓՆՏՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ էր
Ըստ Շ.Քոչարյանի, նախընտրական տրամադրությունները չեն համապատասխանում սահմանադրությունից բխող իրականությանը, սակայն դրա մասին չի խոսվում, ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Կալիֆոռնիայի համալսարանի հայ ուսանողների եւ հայ շրջանավարտների ասոցիացիաների նախաձեռնությամբ ավելի քան 150 մարդու իրավունքների պաշտպաններ համալսարանի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպել: Ինչպես տեղեկացրին ...ՍԱՐԿՈԶԻՆ ԴԵՄ Է
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեմ է Եվրամիությանը Թուրքիայի միանալուն: Սարկոզին «երկերեսանիություն» է համարել Անկարային Եվրամիության մեջ ընդունելու վերաբերյալ ժամանակին տված խոստումը: «Նա դա անհնարին ...ՄԵՐ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.«Տարածաշրջանային տնտեսական զարգացումներում այսօր եւս խիստ արդիական է երկրների դիրքավորումը երկարաժամկետ հարաբերական առավելությունների դրսեւորումներով: Ադրբեջանն իրեն ցուցադրում է որպես հումքային երկիր ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ընտրապայքարի մեկնարկի հետ միասին առաջ է գալիս 1998 թվականից Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ առկա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու քաղաքականության հանդեպ ՀՀ նախագահի բոլոր ...PERPETUUM MOBILE
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Տեսնելով մտավոր ու ֆիզիկական աննախադեպ ակտիվությունը, որ դրսեւորում են հերթական միտինգը նախապատրաստող հհշական ակտիվիստները, ակամայից ցանկություն է առաջանում համեմատել սրանց perpetuum mobile-ի հետ։
Ճիշտ ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 12-ի հրամանագրերով՝ Լեւոն Յոլյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով, Գագիկ Մկրտումյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի խորհրդի ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
«2009-2012 թվականների տարեկան բյուջեները ներկայացնելիս կառավարությունը պարտավորվում է մշտապես ձեզ զեկուցել, թե որքանով են տարեկան բյուջեները մեզ մոտեցնում ռազմավարական խնդիրների լուծմանը: Կառավարության ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանում առկա են բավարար պայմաններ տարածաշրջանի ֆինանսական կենտրոն դառնալու համար: Այս մասին երեկ ասաց Նիդերլանդների Բանկի նախագահ Նուտ Վելինկը՝ ընդգծելով, որ Հայաստանում երկրի տնտեսության վիճակը ...ՄԵՐԺԵՑԻՆ
ԱՄՆ Մինեսոտայի նահանգային դատարանը մերժել է Ժերար Գաֆեսճեանի եւ «Գաֆեսճեան ընտանիքի հիմնադրամի» հայցն ընդդեմ Ամերիկայի Հայկական համագումարի եւ Հայոց ցեղասպանության թանգարանի: Հայցը պահանջում էր չեղյալ ...ԱԺ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկելուց հետո գալիք տարվա պետական բյուջեն երեկ ներկայացվեց խորհրդարանի լիագումար նիստում, որին մասնակցում էր կառավարության գրեթե ամբողջ կազմը։ Խոսելով հաջորդ տարվա ...ՆԵՐՀՈՍՔ ԿԱ, ՈՒՌՃԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ՝ ՈՉ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հանրապետականի հերթական համագումարի շուրջ ասեկոսեների, պատգամավորների դատին ներկայացված հերթական բյուջեի եւ հարակից հարցերի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ...ԱՄԵՆԱՑԱԾՐ ԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱՊՀ երկրների շարքում գների ամենացածր մակարդակը Հայաստանում է. այս տարվա արդյունքները եւս այդպիսին կլինեն: Թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում, գները կրկնակի բարձր կլինեն, քան Հայաստանում: Այս մասին երեկ ...ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԱԳԾԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Նեյտրոն» գործարանում տեղակայված «Կալաշնիկով» ինքնաձիգի փամփուշտների արտադրության հոսքագծերի համակարգը Հայաստան է բերվել 1992-1995թթ. ընթացքում արդյունաբերության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության ...ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ ՈՒՆԻ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Հայաստանի գրողների միության վեց անդամներ օրերս հրապարակել են բաց նամակ՝ ուղղված հանրապետության նախագահի մշակույթի հարցերով խորհրդականին
Բաց նամակի հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնում պետության ...ԾԱՎԱԼՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ
Վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ գնահատմամբ, Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ տնտեսական համագործակցության այսօրվա ծավալները չեն կարող գոհացուցիչ լինել։ «Հիմա Հայաստանը Բուլղարիայից բավականին մեծ քանակով նավթամթերք ...ԱԶԵՐԻՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՃԸ
ԱԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի կողմից վարչապետ Սերժ Սարգսյանի՝ «Լոս Անջելես Թայմս» օրաթերթին տված հարցազրույցի որոշ հատվածների «մեկնաբանություններին», ...ՄԵՐՈՆՑ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում նույնպես ապավինելու է արտասահմանցի մասնագետի գիտելիքներին։ Այս մասին մրցաշրջանի արդյունքների ամփոփմանը նվիրված ...ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
Ըստ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ. «Հայաստանում բոլոր նրանք, ովքեր օրենքով սահմանված որոշակի պարտավորություններ ունեն՝ հարկերը վճարելու իմաստով, պարտավոր են երկրի, ժողովրդի առջեւ իրենց այդ պարտավորություններն աներկբա ...ՄԵՂԱՅԱԿԱՆ
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ներկայացել Վալերի Բաբայանը եւ հայտնել, որ նոյեմբերի 8-ին Կոմիտասի պողոտայում ինքն է սպանել որսորդների միության նախագահ Սայաթ Դավթյանին:
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1765 Ծնվեց ռուսական բանակի գեներալ, իշխան Պետրոս Բագրատյանը: (Վախճ. 1812 թ.-ին):
- 1878 Ծնվեց ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1932 Երևանում վախճանվեց ականավոր պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանի): (Ծնվ. 1860թ.-ին, Շուշիում):
- 1953 Մահացավ Գարեգին Սարգիս Բեկյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

