
ԻՆՉՊԵՍ ԱՍԻ ԷՆՊԻՍԻ ՄԻ ՍՈՒՏ, ՈՐ ՍՏԱՆԱ ԱՄԲՈՂՋ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
- Անշուշտ, սպասելի էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցների, հհշական ակտիվիստների ու քարոզիչների շրջանում գնալով ուժգնանալու են ընկնավորության նոպաները։

Իսկ մենք, գթասրտությունը մի կողմ դրած, շարունակում ենք հաճույքով հետեւել սրանց հիստերիկ գալարումներին։ Ախր չափազանց հետաքրքիր է հետեւել, թե սրանք ինչպես են ժրաջան մեղվի պես աշխատում Եկմալյան 16 հասցեում գործող Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբում։
ԱԿԱՆՋԴ ԿԱՆՉԻ ՕԼԵԳ ՅՈՒՆՈՇԵՎ
Եկմալյան 16 հասցեից հերթական հրահանգն ստանալով, հհշական թերթերը երեկվանից սկսել են «ռասկրուտկա» անել նոյեմբերի 16-ին նախատեսվող հանրահավաքի կազմակերպիչներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արամ Զ.Սարգսյանի կոչը։
Այս դեպքում ոչ այնքան զարմանալի էր ՀՀ քաղաքացիներին ուղղված կոչի բովանդակությունը, որքան քով քովի տեղադրված Արամ Զավենիչի եւ ԼՏՊ-ի լուսանկարները։ Իրոք զարմանալի է, որ Արամ Զ.Սարգսյանի՝ այն էլ ժպտուն լուսանկարը հայտնվել է նախկին նախագահի լուսանկարի կողքին։ Չէ՞ որ դեռեւս 2002թ. հունիսի 5-ին «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Զ.Սարգսյանի պաշտպան Օլեգ Յունոշեւը «Ինտերֆաքսին» հայտարարել է, որ «էքս նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Հայաստանի նախկին ղեկավարությունն առնչություն ունի Հայաստանի խորհրդարանում իրականացված ահաբեկչության ակտի հետ»։
Ավելին՝ նույն օրը եւ հաջորդ օրը՝ 2002-ի հունիսի 6-ին հղում անելով «Ինտերֆաքսին», «Միր» հեռուստաընկերությունը եւ «Գազետա RU»-ն այս լուրը հրապարակել են «Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրվում է Հայաստանի խորհրդարանում իրականացված ահաբեկչության կազմակերպման մեջ» վերտառությամբ, ընդգծելով, որ նման հայտարարություն է արել մոսկովյան գիլդիայի փաստաբան, տուժող Վ.Սարգսյանի իրավահաջորդի պաշտպան Օլեգ Յունոշեւը։
Նկատենք, որ ռուս փաստաբանը այս բացահայտումն արել է այն ժամանակ, երբ դեռ «Հոկտեմբերի 27»-ի գործը գտնվում էր դատաքննության փուլում։
Իսկ այսօր Արամ Զավենիչը հայտնվել է ԼՏՊ-ի կողքին, եւ հանրահավաքի կազմակերպիչներն էլ իրենց համատեղ կոչը եզրափակում են այսպես. «Ռեժիմը վախեցած է ոչ այլ ինչից, եթե ոչ խոսքից։ Խոսքից վախենում են միայն այն ժամանակ, երբ այն ճշմարիտ է։ Իսկ ճշմարիտ խոսքը նշանակում է, որ մեր գործն էլ է ճշմարիտ»։
Իսկ հետաքրքիր է, Օլեգ Յունոշեւի խոսքը ճշմարիտ չէ՞։
ՍՏԵՐԻ ԿՏԱԿԱՐԱՆ` ԸՍՏ ԼՏՊ-Ի
Դատելով նախկին նախագահի հրապարակային ելույթներում ու հայտարարություններում տեղ գտած ստերի ու կեղծիքների չափաքանակից` արդեն կարող ենք համոզված պնդել, որ ԼՏՊ-ն մեջլիս է մտել հայտնի հեքիաթում հայտարարված ստախոսության մրցույթում հաղթելու նպատակով։ Բայց իհարկե հեքիաթում դրված պայմանի հետ համաձայն չէ եւ տքնում է մի էնպիսի սուտ ասել, որ ստանա ոչ թե թագավորության կեսը, այլ ամբորջ թագավորությունը։
Եւ այսպես.
Փչոց առաջին.- «Հայոց Աշխարհ»-ն արդեն անդրադարձել է ԼՏՊ-ի հոկտեմբերի 26-ի ելույթի այն հատվածին, ուր հայտարարվում է, թե «Հոկտեմբերի 27»-ից հետո վարչախումբը ազատվեց «իր հանցավոր գործունեությունը խոչընդոտողից», եւ թվարկում է մի շարք անուններ, որոնք իբր եղել են հանրապետական եւ հժկական նախարարներ ու պաշտոնյաներ։ Մինչդեռ նրա կողմից թվարկված անուններից առնվազն 11-ը երբեւէ առնչություն չեն ունեցել նշված կուսակցությունների հետ։
Փչոց երկրորդ.- Նույն հոկտեմբերի 26-ի ելույթում ԼՏՊ-ն հայտարարեց, թե «Հոկտեմբերի 27»-ի նախաքննության փուլում «նախագահը զինվորական դատախազին արգելեց հանդես գալ խորհրդարանում, իսկ հետո ընդհանրապես հեռացրեց գործի վարույթից, աշխատանքից հեռացրեց գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին՝ նրա փոխարեն նշանակելով ռեժիմի հավատարիմ գործիք Աղվան Հովսեփյանին»։
Սակայն իրականությունն այն է, որ «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը երբեք զինվորական դատախազության վարույթից չի հանվել։ Իսկ քր.գործը դատարան է ուղարկել զինդատախազը։
Ինչ վերաբերում է դատախազափոխությանը, ապա ժամանակագրությունը միտումնավոր խախտող նախկին նախագահը դարձյալ ստում է։ Բորիս Նազարյանից հետո գլխավոր դատախազ է նշանակվել ոչ թե Աղվան Հովսեփյանը, այլ Արամ Թամազյանը։
Փչոց երրորդ.- Նոյեմբերի 3-ին երիտասարդության հետ հանդիպման ժամանակ ԼՏՊ-ն հերթական անգամ գիտակցորեն ստեց, հայտարարելով, թե «Սերժ Սարգսյանին ես բերել եմ ոչ թե Ղարաբաղից, այլ Մոսկվայից։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղից աքսորված էր»։
Այս խայտառակ սուտն էլ, որը միաժամանակ կարելի է դասել պառավական բամբասանքների շարքին, անմիջապես հերքեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սեյրան Օհանյանը։ Օրերս անդրադառնալով ԼՏՊ-ի ստախոսությանը` Ս.Օհանյանը հայտարարեց, որ «Սերժ Սարգսյանին ճանաչողները կարող են ասել, որ նա կանգնած է եղել Արցախյան շարժման, ազգային-ազատագրական շարժման եւ ԼՂՀ կերտման ճանապարհին... ասել, որ նա եղել է արտաքսված, այն տարիներին, որ նա կարճ ժամանակով բացակայել է կարեւոր խնդիրներ լուծելու համար, ես գտնում եմ, որ դա ճիշտ չէ, լուրջ չէ»։
Փչոց չորրորդ.- «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործի անհետացման մասին լուրից հետո, մինչեւ դատախազության ծառայողական քննությունը կպարզեր, թե ում մոտ է գտնվում գործը, ԼՏՊ-ն իր զինակիցների բերանով էր ստում։ Չե՞ք մոռացել, թե ինչպես էին զինակիցները երդվում, թե իրենք ու «հիմնադիր նախագահը» անտեղյակ են, առաջին անգամ են լսում, որ գործը անհետացել է։ Իսկ երբ քննությամբ պարզվեց քր.գործի հատորների գտնվելու վայրը, ԼՏՊ-ն «օլիմպիական հանդարտությամբ» հայտարարեց, թե 1995 կամ 1996թ. իր խնդրանքով նախկին գլխավոր դատախազը գործի հատորներն ուղարկել է նախագահի նստավայր եւ «համապատասխան ձեւակերպմամբ հանձնել նրա աշխատակազմին»։
Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործի հատորներից մեկը մինչ օրս այդպես էլ չի գտնվել։ Տեր-Պետրոսյանը չգիտի՞ կորած հատորի տեղը։ Իսկ գուցե հարցնի Վանո Սիրադեղյանի՞ն։
ԼՏՊ-ի ստերի հերթական խմբաքանակի մասին՝ հաջորդիվ։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՌՈԳԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից մի քանի օր անց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսում ամփոփեց մրցաշրջանի արդյունքները՝ անդրադառնալով ...ԵՎՐՈՊԱԿԱՆ «ԳՐԱՆԴԵՐԸ» ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ ԵՆ ՊԼԱՏԻՆԻԻՆ
Եվրոպական առաջատար լիգաների ճնշումը ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ստիպեց հրաժարվել Չեմպիոնների լիգայում ազգային գավաթների խաղարկության հաղթողներին տեղ հատկացնելու մտադրությունից։ Եվրոպական ֆուտբոլի ...ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՌԱՆՑ ԿԱՐՎԱԼՈՈՒԻ
Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացող Ռիկարդու Կարվալոուն մեջքի վնասվածք է ստացել եւ կարող է չխաղալ Հայաստանի հավաքականի դեմ նոյեմբերի 17-ին տեղի ունենալիք «Եվրո-2008»-ի Պորտուգալիա-Հայաստան ...90-ԱԿԱՆՆԵՐԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻՑ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԵՆՔ
ԱՆՆԱ ԱՄԻՐՅԱՆ
Ասում է «Շտապօգնության» տնօրեն ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ըստ Արտյոմ Պետրոսյանի՝ այժմ առողջապահության նախարարության եւ քաղաքապետարանի հետ համատեղ մշակվում է Երեւանի շտապօգնության զարգացման ծրագրի երկրորդ փուլը. ...ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԳՐԻՊԻՑ ԱՅՍ ԱՆԳԱՄ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Սպասե՞լ, թե՞ չսպասել այս տարի գրիպի համաճարակի։ Հարցն այս հռետորական է։ Համաճարակ լինում է ամեն տարի, թեեւ տարբեր ծավալների։ Դրանք կախված են նրանից, թե ի՞նչ վիրուսներ կշրջեն աշխարհում. ծանո՞թ, թե՞ միանգամայն ...ԱՎՏՈՎԹԱՐՆԵՐ
Վանաձորի Ֆրունզեի փողոցի եւ Կ.Դեմիրճյան պողոտայի խաչմերուկում նոյեմբերի 12-ին, ժամը 18։00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, որի հետեւանքով վարորդը՝ ...ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ
Երեւանի Գալշոյան փողոցի 50-րդ շենքի թիվ 17 բնակարանի բնակիչը նոյեմբերի 12-ին, ժամը 14:40-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում սայթաքել եւ կախվել է իր տան պատշգամբի ճաղավանդակից: Ժամը 14:55-ին ...ՎՐԱԵՐԹ
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 15։00-ի սահմաններում, Արտակ Հ.-ն, վարելով «Նիսան» մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Արտաշատ մայրուղում վրաերթի է ենթարկել 1936թ. ծնված ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բուլղարիայի Հանրապետության վարչապետ ՍԵՐԳԵՅ ՍՏԱՆԻՇԵՎԸ։ Երեկ տեղի ունեցան երկու երկրների գործադիր իշխանությունների ղեկավարների տեւական բանակցությունները, որոնց ...ԻՆՉՊԵՍ ԱՍԻ ԷՆՊԻՍԻ ՄԻ ՍՈՒՏ, ՈՐ ՍՏԱՆԱ ԱՄԲՈՂՋ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Անշուշտ, սպասելի էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցների, հհշական ակտիվիստների ու քարոզիչների շրջանում գնալով ուժգնանալու են ընկնավորության նոպաները։
Իսկ մենք, գթասրտությունը մի կողմ դրած, շարունակում ...ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎՈՒՄ ԵՆ Ո՛Չ ԸՍՏ ԾՆՆԴԱՎԱՅՐԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Օրերս Հանրապետականը, իր կենսագրության մեջ առաջին անգամ համագումարի որոշմամբ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրեց. ի հեճուկս տարաբնույթ ասեկոսեների ու մատից ծծած կանխատեսումների, թե համագումարը «երկու անգամ ...ՓՆՏՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ էր
Ըստ Շ.Քոչարյանի, նախընտրական տրամադրությունները չեն համապատասխանում սահմանադրությունից բխող իրականությանը, սակայն դրա մասին չի խոսվում, ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Կալիֆոռնիայի համալսարանի հայ ուսանողների եւ հայ շրջանավարտների ասոցիացիաների նախաձեռնությամբ ավելի քան 150 մարդու իրավունքների պաշտպաններ համալսարանի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպել: Ինչպես տեղեկացրին ...ՍԱՐԿՈԶԻՆ ԴԵՄ Է
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեմ է Եվրամիությանը Թուրքիայի միանալուն: Սարկոզին «երկերեսանիություն» է համարել Անկարային Եվրամիության մեջ ընդունելու վերաբերյալ ժամանակին տված խոստումը: «Նա դա անհնարին ...ՄԵՐ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.«Տարածաշրջանային տնտեսական զարգացումներում այսօր եւս խիստ արդիական է երկրների դիրքավորումը երկարաժամկետ հարաբերական առավելությունների դրսեւորումներով: Ադրբեջանն իրեն ցուցադրում է որպես հումքային երկիր ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ընտրապայքարի մեկնարկի հետ միասին առաջ է գալիս 1998 թվականից Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ առկա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու քաղաքականության հանդեպ ՀՀ նախագահի բոլոր ...PERPETUUM MOBILE
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Տեսնելով մտավոր ու ֆիզիկական աննախադեպ ակտիվությունը, որ դրսեւորում են հերթական միտինգը նախապատրաստող հհշական ակտիվիստները, ակամայից ցանկություն է առաջանում համեմատել սրանց perpetuum mobile-ի հետ։
Ճիշտ ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 12-ի հրամանագրերով՝ Լեւոն Յոլյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով, Գագիկ Մկրտումյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի խորհրդի ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
«2009-2012 թվականների տարեկան բյուջեները ներկայացնելիս կառավարությունը պարտավորվում է մշտապես ձեզ զեկուցել, թե որքանով են տարեկան բյուջեները մեզ մոտեցնում ռազմավարական խնդիրների լուծմանը: Կառավարության ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանում առկա են բավարար պայմաններ տարածաշրջանի ֆինանսական կենտրոն դառնալու համար: Այս մասին երեկ ասաց Նիդերլանդների Բանկի նախագահ Նուտ Վելինկը՝ ընդգծելով, որ Հայաստանում երկրի տնտեսության վիճակը ...ՄԵՐԺԵՑԻՆ
ԱՄՆ Մինեսոտայի նահանգային դատարանը մերժել է Ժերար Գաֆեսճեանի եւ «Գաֆեսճեան ընտանիքի հիմնադրամի» հայցն ընդդեմ Ամերիկայի Հայկական համագումարի եւ Հայոց ցեղասպանության թանգարանի: Հայցը պահանջում էր չեղյալ ...ԱԺ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկելուց հետո գալիք տարվա պետական բյուջեն երեկ ներկայացվեց խորհրդարանի լիագումար նիստում, որին մասնակցում էր կառավարության գրեթե ամբողջ կազմը։ Խոսելով հաջորդ տարվա ...ՆԵՐՀՈՍՔ ԿԱ, ՈՒՌՃԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ՝ ՈՉ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հանրապետականի հերթական համագումարի շուրջ ասեկոսեների, պատգամավորների դատին ներկայացված հերթական բյուջեի եւ հարակից հարցերի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ...ԱՄԵՆԱՑԱԾՐ ԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱՊՀ երկրների շարքում գների ամենացածր մակարդակը Հայաստանում է. այս տարվա արդյունքները եւս այդպիսին կլինեն: Թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում, գները կրկնակի բարձր կլինեն, քան Հայաստանում: Այս մասին երեկ ...ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԱԳԾԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Նեյտրոն» գործարանում տեղակայված «Կալաշնիկով» ինքնաձիգի փամփուշտների արտադրության հոսքագծերի համակարգը Հայաստան է բերվել 1992-1995թթ. ընթացքում արդյունաբերության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության ...ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ ՈՒՆԻ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Հայաստանի գրողների միության վեց անդամներ օրերս հրապարակել են բաց նամակ՝ ուղղված հանրապետության նախագահի մշակույթի հարցերով խորհրդականին
Բաց նամակի հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնում պետության ...ԾԱՎԱԼՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ
Վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ գնահատմամբ, Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ տնտեսական համագործակցության այսօրվա ծավալները չեն կարող գոհացուցիչ լինել։ «Հիմա Հայաստանը Բուլղարիայից բավականին մեծ քանակով նավթամթերք ...ԱԶԵՐԻՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՃԸ
ԱԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի կողմից վարչապետ Սերժ Սարգսյանի՝ «Լոս Անջելես Թայմս» օրաթերթին տված հարցազրույցի որոշ հատվածների «մեկնաբանություններին», ...ՄԵՐՈՆՑ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում նույնպես ապավինելու է արտասահմանցի մասնագետի գիտելիքներին։ Այս մասին մրցաշրջանի արդյունքների ամփոփմանը նվիրված ...ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
Ըստ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ. «Հայաստանում բոլոր նրանք, ովքեր օրենքով սահմանված որոշակի պարտավորություններ ունեն՝ հարկերը վճարելու իմաստով, պարտավոր են երկրի, ժողովրդի առջեւ իրենց այդ պարտավորություններն աներկբա ...ՄԵՂԱՅԱԿԱՆ
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ներկայացել Վալերի Բաբայանը եւ հայտնել, որ նոյեմբերի 8-ին Կոմիտասի պողոտայում ինքն է սպանել որսորդների միության նախագահ Սայաթ Դավթյանին:
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1765 Ծնվեց ռուսական բանակի գեներալ, իշխան Պետրոս Բագրատյանը: (Վախճ. 1812 թ.-ին):
- 1878 Ծնվեց ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1932 Երևանում վախճանվեց ականավոր պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանի): (Ծնվ. 1860թ.-ին, Շուշիում):
- 1953 Մահացավ Գարեգին Սարգիս Բեկյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

