
ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԳՐԻՊԻՑ ԱՅՍ ԱՆԳԱՄ
- Սպասե՞լ, թե՞ չսպասել այս տարի գրիպի համաճարակի։ Հարցն այս հռետորական է։ Համաճարակ լինում է ամեն տարի, թեեւ տարբեր ծավալների։ Դրանք կախված են նրանից, թե ի՞նչ վիրուսներ կշրջեն աշխարհում. ծանո՞թ, թե՞ միանգամայն նոր։ Այս տարի մասնագետների կանխատեսումը հուսադրող է. սպասվող վիրուսները հայտնի են, համաճարակը դժվար թե չափազանց մոլեգին լինի։ Բայց կորցնել զգոնությունը, միեւնույն է, չարժե։

ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ՆՐԱՆՔ ԳԱԼԻՍ
Մարդկային գրիպի ուժը նրա թուլության մեջ է։ Այն չունի բնական պահոց (շտեմարան, ինչպես ասում են գիտնականները)՝ կենդանիների կամ թռչունների տեսքով, ինչպես բազում այլ վիրուսներ։ Ապրում է միայն մարդու օրգանիզմում։ Իսկ մեկ անգամ արդեն հիվանդացած ու ապաքինված մարդու մեջ նա այլեւս անելիք չունի. քթի մուտքը շրջափակում են զգոն պահապանները՝ հակամարմինները։ Դրա համար էլ գրիպը ստիպված է մշտապես փոխել կերպարանքը։
Գրիպի խոշորագույն երեք տեսակներից առավել վնասակարը C վիրուսն է։ Այն ախտահարում է միայն մարդկանց ու խոզերին, բայց, որպես կանոն, հիվանդությունը թեթեւ է ընթանում։ B տեսակի մարդկային վիրուսը երբեմն առաջացնում է հիվանդության ծանր ընթացք. համաճարակներ՝ առանձին երկրներում կամ առանձին մայրցամաքներում։ Բայց պանդեմիաների հետ արատավոր կապերի մեջ նա չի նկատվել։
Իսկ այ, A տեսակի վիրուսը նենգ է ու բազմադեմ։ Գրոհում է մարդկանց, խոզերին, հավերին եւ ջրլող թռչուններին։ Դրա 15 ենթատեսակներից մարդկանց շրջանում վերջին 74 տարվա ընթացքում (գրիպի առաջին վիրուսները բացահայտվել են 1933 թվականին) երբեւէ շրջել են H1, H2 եւ H3 տարատեսակները։ Դրանցից յուրաքանչյուրն իր մեղքն ունի մարդկության առջեւ։ H3-ը առաջացրեց 1968 թվականի պանդեմիան։ 1918 թվականի մահաբեր «իսպանուհու» հարուցիչը՝ իր 20 միլիոն զոհերով, H1-ն էր։ H2 ենթատեսակի ավարը 1957 թվականին կազմեց ավելի քան 1 միլիոն կյանք։
Այս սեզոնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կանխատեսում է A տեսակի վիրուսների՝ դրա «Սողոմոնի կղզիներ» (H1N1) եւ «Վիսկոնսին» (H3N2) շտամների, ինչպես նաեւ B տեսակի «Մալայզիա» եւ «Օհայո» շտամների շրջանառում (անունները գրիպի շտամներն ստանում են այն վայրից, որտեղ առաջին անգամ արձանագրվել են)։ Այդ շտամները երաշխավորված են պատվաստանյութեր արտադրելու համար։
Դրանք բոլորն էլ արդեն շրջել են մարդկանց մեջ, նրանց հատկությունները հայտնի են, ուստիեւ ԱՀԿ-ն կանխատեսում է միջին ծանրության համաճարակ։ Բայց անսպասելի մուտանտ-շտամի առաջացումից երբեք ապահովագրված չենք։
ԳՐՈՀ ՄԱՐԴՈՒ ԴԵՄ
Մարդուն գրոհում են շնչուղային ավելի քան 200 տարբեր ինֆեկցիաներ, որոնց թվին է դասվում նաեւ գրիպը։ Բժիշկները տարբերակում են բազմաթիվ նշաններ, որոնք թույլ են տալիս ստույգ ախտորոշում տալ։ Կարեւոր է իմանալ, թե ինչպես տարբերակել գրիպը մյուս, պակաս վտանգավոր հիվանդություններից։
ԳՐԻՊ. ուժգին ինտոքսիկացիայի նշաններ՝ տենդ, սաստիկ տկարություն, ահավոր գլխացավ, ցավաջարդ հոդերում ու մկաններում, մանավանդ թիկունքի եւ ոտքերի, պառկելու ցանկություն, թուլություն, բարձր ջերմության (մինչեւ 39-40 աստիճան) սրընթաց վերելք։ Երբեմն՝ սրտխառնոց, գիտակցության խանգարումներ։ Հարբուխ գրեթե չկա։ Չոր հազ՝ շնչափողի ցավով, կոկորդը կարմիր է, այտուցված, շուրթերը կարող են կապտավուն լինել (ցիանոզ)։
ՈՉ ԳՐԻՊ. թեթեւ տկարություն, ջերմաստիճանի դանդաղ վերելք միջին թվանիշերի (37,5-38 աստիճան), առատ թաց հարբուխ, կոկորդի ուժգին ցավ ու կարմրություն։ Կախված վիրուսի տեսակից, միաժամանակ առաջանում են կոնյունկտիվիտ, բրոնխիտ։ Միկոպլազմային ինֆեկցիայի դեպքում նույնպես ջերմաստիճանը բարձր է լինում, բայց ախտանշանների սրացումը դանդաղ է, ինտոքսիկացիան՝ ոչ ուժեղ։
ԻՆՉ ՊԱՇԱՐԵԼ ՏՆԱՅԻՆ ԴԵՂԱՏՈՒՓՈՒՄ
Դեղատուփում անհրաժեշտ է ունենալ ստորեւ թվարկած դեղամիջոցներից գոնե 2-3-ը, որոնցով կարող եք օգնել ձեզ ու մերձավորներին հիվանդության առաջին ժամերին, երբ դա առանձնակի կարեւոր է։ Այս դեղամիջոցների մեծամասնությունը կարելի է օգտագործել ե՛ւ բուժման, ե՛ւ շտապ պրոֆիլակտիկայի համար, եթե ընտանիքում որեւէ մեկը հիվանդացել է եւ ուզում եք վարակից պաշտպանել մյուսներին։
Ռեմանտադին (սպանում է վիրուսը, նվազեցնում օրգանիզմի ինտոքսիկացիան)։
Արբիդոլ (սպանում է վիրուսը, խթանում իմունիտետը)։
Ռիբավիրին (արգելակում է վիրուսների բազմացումը)։
Տամիֆլյու (թույլ չի տալիս վիրուսին դուրս գալ վարակված բջիջից)։
Ցիկլոֆերոն (խթանելով իմունիտետը՝ պաշտպանում է բազմաթիվ վիրուսներից)։
Ալֆա-ինտերֆերոն (քսուք քթի համար, պաշտպանում է վիրուսների ներթափանցումից)։
ԿԼԻՆԻ՞ ՆՈՐ ՊԱՆԴԵՄԻԱ
Ողջ աշխարհի մասնագետ-գրիպոլոգներն ասես զինվորական պարեկ լինեն։ Նրանք սպասում են։ Առանձնակի աչալրջությամբ հետեւում գրիպի վիրուսի նոր շտամների առաջացմանը, վերահսկում արտասովոր ախտանշաններով գրիպանման հիվանդությունների բռնկումները։ Իսկ որո՞նք են գիտնականների մտավախությունները։
Նախ՝ արդեն 50 տարի է նրանց տեսադաշտում չի հայտնվել H2 ենթատեսակի վիրուսը, որը հարուցեց 1957 թվականի պանդեմիան։ Այն միանգամայն կարող է վերադառնալ։
Երկրորդ՝ մասնագետներին վախեցրեց մարդկանց վարակելու ընդունակ թռնչագրիպի H5N1 վիրուսների առաջացումը։
Երրորդ՝ հարվածել մարդուն կարող են խոզերը։ Նրանք միանման զգայուն են տարբեր վիրուսների նկատմամբ. ե՛ւ մարդկային, ե՛ւ թռչնային։ Խաչասերվելով խոզի օրգանիզմում, դրանք կարող են ծնել միանգամայն նոր վիրուս, որի դեմ անզոր կգտնվեն ոչ միայն հայտնի պատվաստանյութերը, այլեւ մարդու օրգանիզմը։
Եւ հենց այդ ժամանակ էլ կարող է սկսվել ծավալներով ու մոլեգնությամբ ամենասարսափելի պանդեմիան։ Կոնկրետ կանխատեսում տալ՝ կլինի՞ դա, թե՞ ոչ եւ հատկապես ե՞րբ, այսօր չի կարող աշխարհում ոչ ոք։
- Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՌՈԳԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից մի քանի օր անց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսում ամփոփեց մրցաշրջանի արդյունքները՝ անդրադառնալով ...ԵՎՐՈՊԱԿԱՆ «ԳՐԱՆԴԵՐԸ» ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ ԵՆ ՊԼԱՏԻՆԻԻՆ
Եվրոպական առաջատար լիգաների ճնշումը ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ստիպեց հրաժարվել Չեմպիոնների լիգայում ազգային գավաթների խաղարկության հաղթողներին տեղ հատկացնելու մտադրությունից։ Եվրոպական ֆուտբոլի ...ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՌԱՆՑ ԿԱՐՎԱԼՈՈՒԻ
Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացող Ռիկարդու Կարվալոուն մեջքի վնասվածք է ստացել եւ կարող է չխաղալ Հայաստանի հավաքականի դեմ նոյեմբերի 17-ին տեղի ունենալիք «Եվրո-2008»-ի Պորտուգալիա-Հայաստան ...90-ԱԿԱՆՆԵՐԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻՑ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԵՆՔ
ԱՆՆԱ ԱՄԻՐՅԱՆ
Ասում է «Շտապօգնության» տնօրեն ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ըստ Արտյոմ Պետրոսյանի՝ այժմ առողջապահության նախարարության եւ քաղաքապետարանի հետ համատեղ մշակվում է Երեւանի շտապօգնության զարգացման ծրագրի երկրորդ փուլը. ...ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԳՐԻՊԻՑ ԱՅՍ ԱՆԳԱՄ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Սպասե՞լ, թե՞ չսպասել այս տարի գրիպի համաճարակի։ Հարցն այս հռետորական է։ Համաճարակ լինում է ամեն տարի, թեեւ տարբեր ծավալների։ Դրանք կախված են նրանից, թե ի՞նչ վիրուսներ կշրջեն աշխարհում. ծանո՞թ, թե՞ միանգամայն ...ԱՎՏՈՎԹԱՐՆԵՐ
Վանաձորի Ֆրունզեի փողոցի եւ Կ.Դեմիրճյան պողոտայի խաչմերուկում նոյեմբերի 12-ին, ժամը 18։00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, որի հետեւանքով վարորդը՝ ...ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ
Երեւանի Գալշոյան փողոցի 50-րդ շենքի թիվ 17 բնակարանի բնակիչը նոյեմբերի 12-ին, ժամը 14:40-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում սայթաքել եւ կախվել է իր տան պատշգամբի ճաղավանդակից: Ժամը 14:55-ին ...ՎՐԱԵՐԹ
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 15։00-ի սահմաններում, Արտակ Հ.-ն, վարելով «Նիսան» մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Արտաշատ մայրուղում վրաերթի է ենթարկել 1936թ. ծնված ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բուլղարիայի Հանրապետության վարչապետ ՍԵՐԳԵՅ ՍՏԱՆԻՇԵՎԸ։ Երեկ տեղի ունեցան երկու երկրների գործադիր իշխանությունների ղեկավարների տեւական բանակցությունները, որոնց ...ԻՆՉՊԵՍ ԱՍԻ ԷՆՊԻՍԻ ՄԻ ՍՈՒՏ, ՈՐ ՍՏԱՆԱ ԱՄԲՈՂՋ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Անշուշտ, սպասելի էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցների, հհշական ակտիվիստների ու քարոզիչների շրջանում գնալով ուժգնանալու են ընկնավորության նոպաները։
Իսկ մենք, գթասրտությունը մի կողմ դրած, շարունակում ...ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎՈՒՄ ԵՆ Ո՛Չ ԸՍՏ ԾՆՆԴԱՎԱՅՐԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Օրերս Հանրապետականը, իր կենսագրության մեջ առաջին անգամ համագումարի որոշմամբ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրեց. ի հեճուկս տարաբնույթ ասեկոսեների ու մատից ծծած կանխատեսումների, թե համագումարը «երկու անգամ ...ՓՆՏՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ էր
Ըստ Շ.Քոչարյանի, նախընտրական տրամադրությունները չեն համապատասխանում սահմանադրությունից բխող իրականությանը, սակայն դրա մասին չի խոսվում, ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Կալիֆոռնիայի համալսարանի հայ ուսանողների եւ հայ շրջանավարտների ասոցիացիաների նախաձեռնությամբ ավելի քան 150 մարդու իրավունքների պաշտպաններ համալսարանի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպել: Ինչպես տեղեկացրին ...ՍԱՐԿՈԶԻՆ ԴԵՄ Է
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեմ է Եվրամիությանը Թուրքիայի միանալուն: Սարկոզին «երկերեսանիություն» է համարել Անկարային Եվրամիության մեջ ընդունելու վերաբերյալ ժամանակին տված խոստումը: «Նա դա անհնարին ...ՄԵՐ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.«Տարածաշրջանային տնտեսական զարգացումներում այսօր եւս խիստ արդիական է երկրների դիրքավորումը երկարաժամկետ հարաբերական առավելությունների դրսեւորումներով: Ադրբեջանն իրեն ցուցադրում է որպես հումքային երկիր ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ընտրապայքարի մեկնարկի հետ միասին առաջ է գալիս 1998 թվականից Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ առկա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու քաղաքականության հանդեպ ՀՀ նախագահի բոլոր ...PERPETUUM MOBILE
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Տեսնելով մտավոր ու ֆիզիկական աննախադեպ ակտիվությունը, որ դրսեւորում են հերթական միտինգը նախապատրաստող հհշական ակտիվիստները, ակամայից ցանկություն է առաջանում համեմատել սրանց perpetuum mobile-ի հետ։
Ճիշտ ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 12-ի հրամանագրերով՝ Լեւոն Յոլյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով, Գագիկ Մկրտումյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի խորհրդի ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
«2009-2012 թվականների տարեկան բյուջեները ներկայացնելիս կառավարությունը պարտավորվում է մշտապես ձեզ զեկուցել, թե որքանով են տարեկան բյուջեները մեզ մոտեցնում ռազմավարական խնդիրների լուծմանը: Կառավարության ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանում առկա են բավարար պայմաններ տարածաշրջանի ֆինանսական կենտրոն դառնալու համար: Այս մասին երեկ ասաց Նիդերլանդների Բանկի նախագահ Նուտ Վելինկը՝ ընդգծելով, որ Հայաստանում երկրի տնտեսության վիճակը ...ՄԵՐԺԵՑԻՆ
ԱՄՆ Մինեսոտայի նահանգային դատարանը մերժել է Ժերար Գաֆեսճեանի եւ «Գաֆեսճեան ընտանիքի հիմնադրամի» հայցն ընդդեմ Ամերիկայի Հայկական համագումարի եւ Հայոց ցեղասպանության թանգարանի: Հայցը պահանջում էր չեղյալ ...ԱԺ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկելուց հետո գալիք տարվա պետական բյուջեն երեկ ներկայացվեց խորհրդարանի լիագումար նիստում, որին մասնակցում էր կառավարության գրեթե ամբողջ կազմը։ Խոսելով հաջորդ տարվա ...ՆԵՐՀՈՍՔ ԿԱ, ՈՒՌՃԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ՝ ՈՉ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հանրապետականի հերթական համագումարի շուրջ ասեկոսեների, պատգամավորների դատին ներկայացված հերթական բյուջեի եւ հարակից հարցերի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ...ԱՄԵՆԱՑԱԾՐ ԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱՊՀ երկրների շարքում գների ամենացածր մակարդակը Հայաստանում է. այս տարվա արդյունքները եւս այդպիսին կլինեն: Թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում, գները կրկնակի բարձր կլինեն, քան Հայաստանում: Այս մասին երեկ ...ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԱԳԾԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Նեյտրոն» գործարանում տեղակայված «Կալաշնիկով» ինքնաձիգի փամփուշտների արտադրության հոսքագծերի համակարգը Հայաստան է բերվել 1992-1995թթ. ընթացքում արդյունաբերության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության ...ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ ՈՒՆԻ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Հայաստանի գրողների միության վեց անդամներ օրերս հրապարակել են բաց նամակ՝ ուղղված հանրապետության նախագահի մշակույթի հարցերով խորհրդականին
Բաց նամակի հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնում պետության ...ԾԱՎԱԼՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ
Վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ գնահատմամբ, Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ տնտեսական համագործակցության այսօրվա ծավալները չեն կարող գոհացուցիչ լինել։ «Հիմա Հայաստանը Բուլղարիայից բավականին մեծ քանակով նավթամթերք ...ԱԶԵՐԻՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՃԸ
ԱԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի կողմից վարչապետ Սերժ Սարգսյանի՝ «Լոս Անջելես Թայմս» օրաթերթին տված հարցազրույցի որոշ հատվածների «մեկնաբանություններին», ...ՄԵՐՈՆՑ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում նույնպես ապավինելու է արտասահմանցի մասնագետի գիտելիքներին։ Այս մասին մրցաշրջանի արդյունքների ամփոփմանը նվիրված ...ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
Ըստ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ. «Հայաստանում բոլոր նրանք, ովքեր օրենքով սահմանված որոշակի պարտավորություններ ունեն՝ հարկերը վճարելու իմաստով, պարտավոր են երկրի, ժողովրդի առջեւ իրենց այդ պարտավորություններն աներկբա ...ՄԵՂԱՅԱԿԱՆ
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ներկայացել Վալերի Բաբայանը եւ հայտնել, որ նոյեմբերի 8-ին Կոմիտասի պողոտայում ինքն է սպանել որսորդների միության նախագահ Սայաթ Դավթյանին:
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1765 Ծնվեց ռուսական բանակի գեներալ, իշխան Պետրոս Բագրատյանը: (Վախճ. 1812 թ.-ին):
- 1878 Ծնվեց ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1932 Երևանում վախճանվեց ականավոր պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանի): (Ծնվ. 1860թ.-ին, Շուշիում):
- 1953 Մահացավ Գարեգին Սարգիս Բեկյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

