
90-ԱԿԱՆՆԵՐԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻՑ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԵՆՔ
- Ասում է «Շտապօգնության» տնօրեն ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Ըստ Արտյոմ Պետրոսյանի՝ այժմ առողջապահության նախարարության եւ քաղաքապետարանի հետ համատեղ մշակվում է Երեւանի շտապօգնության զարգացման ծրագրի երկրորդ փուլը. «Եթե նախկինում խնդիր ունեինք բժշկին հիվանդի մոտ, դեպքի վայր հասցնելու, հիմա այդ խնդիրը գրեթե 100 տոկոսով լուծված է։ Մենք հրաժեշտ ենք տվել ՌԱՖ, «ԵրԱԶ» մակնիշի դեռեւս խորհրդային տարիների արտադրության մեքենաներին եւ զինված ենք ժամանակակից մեքենաներով։ Երկրորդ փուլը սարքավորումներով հագեցվածությունն է։
Ընդ որում, վերջերս առողջապահության նախարարը նշեց, թե որակյալ շտապօգնություն կազմակերպելու համար միայն մեքենաներով զինված լինելը դեռեւս քիչ է, որի հետ ես լիովին համաձայն եմ»։
Նրա գնահատմամբ, հասարակության պահանջները գնալով ավելանում են, մասնագիտական սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաների խնդիրը հենց հիվանդներն են դնում. սրտագրական նոր ապարատներ, էլեկտրոսրտագիրներ, դեֆիբրիլատորներ, թոքերի արհեստական շնչառության ապարատներ, գլյուկոզայի չափման սարքավորումներ՝ այս ամենը ժամանակակից շտապօգնության խումբը պիտի ունենա։ Նշված խնդիրները առաջիկա ամիսներին եւ նոր տարում պիտի լուծվեն։
Բայց նոր տեխնիկան տիրապետելու համար բժիշկներն էլ պիտի կրթվեն, եւ 3-րդ փուլի հրամայականը հենց բժիշկների վերապատրաստումներն են։ «Կարծում եմ` 5 տարին մեկ տեղի ունեցող մեր բժիշկների վերապատրաստումները ավելի ինտենսիվ պիտի լինեն, որպեսզի նրանք հնարավորինս արագ կարողանան ժամանակակից տեխնիկայով աշխատել»։
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԵՎ
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
ԿԱՆՉԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
Վերջին տարիներին Երեւանի «Շտապօգնություն» ընկերության կանչերը շարունակաբար 7-10 տոկոսով ավելանում էին։ 2007թ. այս առումով բացառություն է. նախորդ տարվա համեմատ կանչերը նվազել են։ Ինչո՞վ է բացատրվում սա։ Ըստ Ա.Պետրոսյանի՝ բացատրությունը մեկն է. պոլիկլինիկ համակարգը արդեն սկսել է լավ աշխատել։ Բարեփոխվել է այս ոլորտի աշխատանքը։
Եւ ապա՝ այս տարվա կեսից «Շտապօգնության» ծառայություններ են բացվել «Սբ Գրիգոր Լուսավորիչ» եւ Հանրապետական կլինիկական հիվանդանոցներում։ Մինչ այդ իր առանձին շարժակազմով նման ծառայություն ուներ «Էրեբունի» հիվանդանոցը, որոնք կանչերի որոշ տոկոս մի տեսակ իրենց վրա վերցրին. «Այն կանչերը, որոնք նախկինում ստանում էինք հիվանդանոցներից, ասենք, հիվանդանոցից տեղափոխում ախտորոշիչ կենտրոն, տուն կամ մեկ այլ հիվանդանոց, հիմա վերոհիշյալ ծառայություններն են կատարում՝ ավելորդ ծանրաբեռնվածությունից ձերբազատելով շտապօգնությանը»։
Մեկ այլ հարց՝ որքանո՞վ են ընտրական ժամանակահատվածները ազդում կանչերի ավելացման վրա։
Ըստ Ա.Պետրոսյանի, «ընտրական եւ հետընտրական շրջանների վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ, այո, ընտրությունները բացասաբար են ազդում նյարդային թույլ համակարգ ունեցող անձանց, նաեւ քրոնիկ հիվանդություններով տառապողների վրա։ Նրանց մոտ որոշակի սրացումներ լինում են։ Նախընտրական եւ հետընտրական օրերի քաղաքականացված մթնոլորտը, հանրահավաքային տրամադրությունները, կանչերի ավելացման գործոն են։ Իսկ հիմա, ի հավելումն, նաեւ ընտրությունները համընկնելու են ձմեռային խստաշունչ եղանակներին, այնպես որ առաջիկա ամիսներին հնարավոր է կանչերի տոկոսների որոշակի բարձրացում»։
Ընդհանուր առմամբ, այս տարի կանչերի թիվը 700-750-ով պակաս կլինի անցյալ տարվանից, որը էական նվազում չէ։ «2004-ին մեզ մոտ սպասարկվել է 137 հազար կանչ, 2006-ին՝ 156 հազար, 2007-ին սպասվում է էլի նույնքան կանչ»։
Այսօր շտապօգնության թիվ մեկ խնդիրը մայրաքաղաքի տրանսպորտային հագեցվածությունն է, որի հետեւանքով (փողոցների եւ անցումների շինարարությունը համարենք ժամանակավոր բան) դեպքի վայր շտապօգնության հասնելը 12 րոպեից դարձել է 14։
Բայց Ա.Պետրոսյանը առանձնակի կարեւորում է այն, որ սկսած 2000-2001թթ. լուրջ առաջընթաց է տեղի ունեցել համակարգում։ Վառելիքի, դեղորայքի հիմնահարցին զուգահեռ, լուծվել է նաեւ շտապօգնությունը պատահական, ոլորտից հեռու գտնվող մարդկանցից ձերբազատելու հարցը. «Հիմա մեր կադրերը կիսով չափ նվազել են, մնացել են այն մարդիկ, ովքեր սիրում են իրենց գործը։ 1999-ին մեզ մոտ աշխատում էր 1170 մարդ, այժմ՝ 645»։
- ԱՆՆԱ ԱՄԻՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՌՈԳԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից մի քանի օր անց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսում ամփոփեց մրցաշրջանի արդյունքները՝ անդրադառնալով ...ԵՎՐՈՊԱԿԱՆ «ԳՐԱՆԴԵՐԸ» ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ ԵՆ ՊԼԱՏԻՆԻԻՆ
Եվրոպական առաջատար լիգաների ճնշումը ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ստիպեց հրաժարվել Չեմպիոնների լիգայում ազգային գավաթների խաղարկության հաղթողներին տեղ հատկացնելու մտադրությունից։ Եվրոպական ֆուտբոլի ...ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՌԱՆՑ ԿԱՐՎԱԼՈՈՒԻ
Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացող Ռիկարդու Կարվալոուն մեջքի վնասվածք է ստացել եւ կարող է չխաղալ Հայաստանի հավաքականի դեմ նոյեմբերի 17-ին տեղի ունենալիք «Եվրո-2008»-ի Պորտուգալիա-Հայաստան ...90-ԱԿԱՆՆԵՐԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻՑ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԵՆՔ
ԱՆՆԱ ԱՄԻՐՅԱՆ
Ասում է «Շտապօգնության» տնօրեն ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ըստ Արտյոմ Պետրոսյանի՝ այժմ առողջապահության նախարարության եւ քաղաքապետարանի հետ համատեղ մշակվում է Երեւանի շտապօգնության զարգացման ծրագրի երկրորդ փուլը. ...ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԳՐԻՊԻՑ ԱՅՍ ԱՆԳԱՄ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Սպասե՞լ, թե՞ չսպասել այս տարի գրիպի համաճարակի։ Հարցն այս հռետորական է։ Համաճարակ լինում է ամեն տարի, թեեւ տարբեր ծավալների։ Դրանք կախված են նրանից, թե ի՞նչ վիրուսներ կշրջեն աշխարհում. ծանո՞թ, թե՞ միանգամայն ...ԱՎՏՈՎԹԱՐՆԵՐ
Վանաձորի Ֆրունզեի փողոցի եւ Կ.Դեմիրճյան պողոտայի խաչմերուկում նոյեմբերի 12-ին, ժամը 18։00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, որի հետեւանքով վարորդը՝ ...ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ
Երեւանի Գալշոյան փողոցի 50-րդ շենքի թիվ 17 բնակարանի բնակիչը նոյեմբերի 12-ին, ժամը 14:40-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում սայթաքել եւ կախվել է իր տան պատշգամբի ճաղավանդակից: Ժամը 14:55-ին ...ՎՐԱԵՐԹ
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 15։00-ի սահմաններում, Արտակ Հ.-ն, վարելով «Նիսան» մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Արտաշատ մայրուղում վրաերթի է ենթարկել 1936թ. ծնված ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բուլղարիայի Հանրապետության վարչապետ ՍԵՐԳԵՅ ՍՏԱՆԻՇԵՎԸ։ Երեկ տեղի ունեցան երկու երկրների գործադիր իշխանությունների ղեկավարների տեւական բանակցությունները, որոնց ...ԻՆՉՊԵՍ ԱՍԻ ԷՆՊԻՍԻ ՄԻ ՍՈՒՏ, ՈՐ ՍՏԱՆԱ ԱՄԲՈՂՋ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Անշուշտ, սպասելի էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցների, հհշական ակտիվիստների ու քարոզիչների շրջանում գնալով ուժգնանալու են ընկնավորության նոպաները։
Իսկ մենք, գթասրտությունը մի կողմ դրած, շարունակում ...ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎՈՒՄ ԵՆ Ո՛Չ ԸՍՏ ԾՆՆԴԱՎԱՅՐԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Օրերս Հանրապետականը, իր կենսագրության մեջ առաջին անգամ համագումարի որոշմամբ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրեց. ի հեճուկս տարաբնույթ ասեկոսեների ու մատից ծծած կանխատեսումների, թե համագումարը «երկու անգամ ...ՓՆՏՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ էր
Ըստ Շ.Քոչարյանի, նախընտրական տրամադրությունները չեն համապատասխանում սահմանադրությունից բխող իրականությանը, սակայն դրա մասին չի խոսվում, ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Կալիֆոռնիայի համալսարանի հայ ուսանողների եւ հայ շրջանավարտների ասոցիացիաների նախաձեռնությամբ ավելի քան 150 մարդու իրավունքների պաշտպաններ համալսարանի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպել: Ինչպես տեղեկացրին ...ՍԱՐԿՈԶԻՆ ԴԵՄ Է
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեմ է Եվրամիությանը Թուրքիայի միանալուն: Սարկոզին «երկերեսանիություն» է համարել Անկարային Եվրամիության մեջ ընդունելու վերաբերյալ ժամանակին տված խոստումը: «Նա դա անհնարին ...ՄԵՐ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.«Տարածաշրջանային տնտեսական զարգացումներում այսօր եւս խիստ արդիական է երկրների դիրքավորումը երկարաժամկետ հարաբերական առավելությունների դրսեւորումներով: Ադրբեջանն իրեն ցուցադրում է որպես հումքային երկիր ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ընտրապայքարի մեկնարկի հետ միասին առաջ է գալիս 1998 թվականից Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ առկա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու քաղաքականության հանդեպ ՀՀ նախագահի բոլոր ...PERPETUUM MOBILE
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Տեսնելով մտավոր ու ֆիզիկական աննախադեպ ակտիվությունը, որ դրսեւորում են հերթական միտինգը նախապատրաստող հհշական ակտիվիստները, ակամայից ցանկություն է առաջանում համեմատել սրանց perpetuum mobile-ի հետ։
Ճիշտ ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 12-ի հրամանագրերով՝ Լեւոն Յոլյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով, Գագիկ Մկրտումյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի խորհրդի ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
«2009-2012 թվականների տարեկան բյուջեները ներկայացնելիս կառավարությունը պարտավորվում է մշտապես ձեզ զեկուցել, թե որքանով են տարեկան բյուջեները մեզ մոտեցնում ռազմավարական խնդիրների լուծմանը: Կառավարության ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանում առկա են բավարար պայմաններ տարածաշրջանի ֆինանսական կենտրոն դառնալու համար: Այս մասին երեկ ասաց Նիդերլանդների Բանկի նախագահ Նուտ Վելինկը՝ ընդգծելով, որ Հայաստանում երկրի տնտեսության վիճակը ...ՄԵՐԺԵՑԻՆ
ԱՄՆ Մինեսոտայի նահանգային դատարանը մերժել է Ժերար Գաֆեսճեանի եւ «Գաֆեսճեան ընտանիքի հիմնադրամի» հայցն ընդդեմ Ամերիկայի Հայկական համագումարի եւ Հայոց ցեղասպանության թանգարանի: Հայցը պահանջում էր չեղյալ ...ԱԺ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկելուց հետո գալիք տարվա պետական բյուջեն երեկ ներկայացվեց խորհրդարանի լիագումար նիստում, որին մասնակցում էր կառավարության գրեթե ամբողջ կազմը։ Խոսելով հաջորդ տարվա ...ՆԵՐՀՈՍՔ ԿԱ, ՈՒՌՃԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ՝ ՈՉ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հանրապետականի հերթական համագումարի շուրջ ասեկոսեների, պատգամավորների դատին ներկայացված հերթական բյուջեի եւ հարակից հարցերի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ...ԱՄԵՆԱՑԱԾՐ ԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱՊՀ երկրների շարքում գների ամենացածր մակարդակը Հայաստանում է. այս տարվա արդյունքները եւս այդպիսին կլինեն: Թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում, գները կրկնակի բարձր կլինեն, քան Հայաստանում: Այս մասին երեկ ...ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԱԳԾԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Նեյտրոն» գործարանում տեղակայված «Կալաշնիկով» ինքնաձիգի փամփուշտների արտադրության հոսքագծերի համակարգը Հայաստան է բերվել 1992-1995թթ. ընթացքում արդյունաբերության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության ...ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ ՈՒՆԻ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Հայաստանի գրողների միության վեց անդամներ օրերս հրապարակել են բաց նամակ՝ ուղղված հանրապետության նախագահի մշակույթի հարցերով խորհրդականին
Բաց նամակի հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնում պետության ...ԾԱՎԱԼՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ
Վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ գնահատմամբ, Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ տնտեսական համագործակցության այսօրվա ծավալները չեն կարող գոհացուցիչ լինել։ «Հիմա Հայաստանը Բուլղարիայից բավականին մեծ քանակով նավթամթերք ...ԱԶԵՐԻՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՃԸ
ԱԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի կողմից վարչապետ Սերժ Սարգսյանի՝ «Լոս Անջելես Թայմս» օրաթերթին տված հարցազրույցի որոշ հատվածների «մեկնաբանություններին», ...ՄԵՐՈՆՑ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում նույնպես ապավինելու է արտասահմանցի մասնագետի գիտելիքներին։ Այս մասին մրցաշրջանի արդյունքների ամփոփմանը նվիրված ...ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
Ըստ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ. «Հայաստանում բոլոր նրանք, ովքեր օրենքով սահմանված որոշակի պարտավորություններ ունեն՝ հարկերը վճարելու իմաստով, պարտավոր են երկրի, ժողովրդի առջեւ իրենց այդ պարտավորություններն աներկբա ...ՄԵՂԱՅԱԿԱՆ
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ներկայացել Վալերի Բաբայանը եւ հայտնել, որ նոյեմբերի 8-ին Կոմիտասի պողոտայում ինքն է սպանել որսորդների միության նախագահ Սայաթ Դավթյանին:
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1765 Ծնվեց ռուսական բանակի գեներալ, իշխան Պետրոս Բագրատյանը: (Վախճ. 1812 թ.-ին):
- 1878 Ծնվեց ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1932 Երևանում վախճանվեց ականավոր պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանի): (Ծնվ. 1860թ.-ին, Շուշիում):
- 1953 Մահացավ Գարեգին Սարգիս Բեկյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

