
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՌՈԳԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ
- Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից մի քանի օր անց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսում ամփոփեց մրցաշրջանի արդյունքները՝ անդրադառնալով նաեւ հանրությանը հետաքրքրող մի քանի կարեւոր հարցերի։ Մասնավորապես նշվեց, որ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մեր երկրի ընտրանու ղեկը վերստին վստահվելու է արտասահմանցի մասնագետի։

Հայկական ֆուտբոլի գլխավոր պաշտոնյայի կարծիքով, ազգային 16-րդ առաջնությունը ամենահաջողվածն էր վերջին մի քանի տարիներին։ Հատկապես պայքարի լարվածության եւ հետաքրքրության առումով։ «Նախորդ 2-3 առաջնությունների համեմատ այս ստուգատեսը հետաքրքիր եւ հաջող ընթացավ։ Մինչեւ վերջին պահը դժվար էր կանխատեսել, թե ովքեր եւ ինչ հաջորդականությամբ են զբաղեցնելու 1-3-րդ տեղերը։ Անշուշտ, նման անզիջում մրցակցությունը միմիայն նպաստում է մեր ֆուտբոլի զարգացմանը»,- գտնում է Ռ.Հայրապետյանը։ Միաժամանակ նա դրական տեղաշարժեր արձանագրեց մրցավարության ոլորտում, նկատելով, որ այս տեսանկյունից եւս պատմություն դարձած առաջնությունը առանձնանում է նախորդներից։
Բանախոսի կարծիքով, մի քանի առաջատար թիմերի արդյունքները պայմանավորված են ակումբային ներքին խնդիրներով եւ աշխատանքի կազմակերպմամբ։ Իսկ Երեւանի «Արարատը» մրցանակային եռյակից դուրս մնալու պատճառները պետք է փնտրի ներքին խոհանոցում, քանզի, ըստ Ռ.Հայրապետյանի, մրցաշրջանի եռուն պահին ակումբի ղեկավարությունը անհասկանալի քայլ կատարեց` բեկումնային պահին ձեռնարկելով գլխավոր մարզիչի փոփոխություն։
Ֆեդերացիայի նախագահը նաեւ համարում է, որ մեր մինչեւ 19 տարեկանների հավաքականը գերազանց լուծեց իր առջեւ դրված խնդիրը՝ հաղթահարելով «Եվրո-2009»-ի առաջին ընտրական արգելքը։ Ռ.Հայրապետյանի խոսքերով, այս հաջողությունը հնարավոր եղավ ոչ միայն ֆուտբոլիստների անձնվեր եւ լավ խաղի, այլեւ մարզիչների գրագետ աշխատանքի շնորհիվ։ Հիեշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը Լիտվայում անցկացված խմբային մրցաշարում ոչ-ոքի էր խաղացել այդ երկրի եւ Լեհաստանի հասակակիցների հետ ու հաղթել Սան Մարինոյի թիմին։ Իսկ հաջորդ փուլում հայ ֆուտբոլիստների մրցակիցները հայտնի կդառնան նոյեմբերի վերջին տեղի ունենալիք վիճակահանությամբ։
Իսկ ահա մինչեւ 17 տարեկանների հավաքականի անհաջողությունը Ռ.Հայրապետյանի խոսքերով, կանխատեսելի էր, քանզի Հայաստանը այսօր չունի այդ տարիքի ֆուտբոլիստների այնպիսի կոնտինգենտ, որը կարողանա լուրջ խնդիրներ լուծել միջազգային ասպարեզում։
Անշուշտ, վերջին շրջանի հաջող ելույթների խորապատկերում ֆուտբոլասերների առանձնակի ուշադրության կենտրոնում է մեր ազգային հավաքականը, մասնավորապես նրա գլխավոր մարզիչի հարցը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին շոտլանդացի մասնագետ Իան Պորտերֆիլդի վախճանից հետո այդ պաշտոնը թափուր է մնում։ Ռ.Հայրապետյանը հաստատեց, որ մտադիր է շարունակել հանրապետության գլխավոր թիմի ղեկը արտասահմանցի մասնագետի վստահելու քաղաքականությունը, քանզի, նրա կարծիքով, Հայաստանի մարզիչները դեռեւս չեն հասունացել այդ պաշտոնում մեծ սխրանքների համար։ «Մեր հավաքականը անպայման արտասահմանցի մասնագետ է գլխավորելու»,- հայտարարեց բանախոսը, հավելելով, որ արդեն իսկ բանակցություններ են ընթանում օտարերկրյա մի քանի հայտնի մասնագետների հետ։ Սակայն տեսադաշտում գտնվող լավագույն մարզիչների մեծամասնությունը արդեն իսկ գլխավորում է այլ երկրների հավաքականներ, եւ ազատ թեկնածուներ գործնականում չկան։ Բացի այդ, ըստ Ռ.Հայրապետյանի, որոշ մարզիչներ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով հրաժարվում են Հայաստանի հավաքականը գլխավորելուց։ Այնուհանդերձ «Եվրո-2008»-ի ընտրական փուլը, որի ավարտին երկու խաղ է մնացել, հայ ֆուտբոլիստները վերջացնելու են հավաքականի հետ ներկայումս աշխատող Վարդան Մինասյան-Թոմ Ջոնս զույգի ղեկավարությամբ։
Ռ.Հայրապետյանը բացառում է անգլիացու նշանակումը գլխավոր մարզիչի պաշտոնում, քանզի. «Թոմ Ջոնսի աշխատանքն ուղղված է ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստականության ապահովմանը, իսկ մեզ անհրաժեշտ է մասնագետ, որը կմշակի հավաքականի մարտավարությունը»,- պարզաբանեց ֆեդերացիայի նախագահը։ Հիշեցնենք, որ այս տարվա վերջին պաշտոնական հանդիպումները հայկական թիմը անցկացնելու է նոյեմբերի 17-ին եւ 21-ին՝ հյուրընկալվելով պորտուգալացիներին եւ սեփական դաշտում ընդունելով ղազախներին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՌՈԳԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից մի քանի օր անց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսում ամփոփեց մրցաշրջանի արդյունքները՝ անդրադառնալով ...ԵՎՐՈՊԱԿԱՆ «ԳՐԱՆԴԵՐԸ» ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ ԵՆ ՊԼԱՏԻՆԻԻՆ
Եվրոպական առաջատար լիգաների ճնշումը ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ստիպեց հրաժարվել Չեմպիոնների լիգայում ազգային գավաթների խաղարկության հաղթողներին տեղ հատկացնելու մտադրությունից։ Եվրոպական ֆուտբոլի ...ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՌԱՆՑ ԿԱՐՎԱԼՈՈՒԻ
Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացող Ռիկարդու Կարվալոուն մեջքի վնասվածք է ստացել եւ կարող է չխաղալ Հայաստանի հավաքականի դեմ նոյեմբերի 17-ին տեղի ունենալիք «Եվրո-2008»-ի Պորտուգալիա-Հայաստան ...90-ԱԿԱՆՆԵՐԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻՑ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԵՆՔ
ԱՆՆԱ ԱՄԻՐՅԱՆ
Ասում է «Շտապօգնության» տնօրեն ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ըստ Արտյոմ Պետրոսյանի՝ այժմ առողջապահության նախարարության եւ քաղաքապետարանի հետ համատեղ մշակվում է Երեւանի շտապօգնության զարգացման ծրագրի երկրորդ փուլը. ...ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԳՐԻՊԻՑ ԱՅՍ ԱՆԳԱՄ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Սպասե՞լ, թե՞ չսպասել այս տարի գրիպի համաճարակի։ Հարցն այս հռետորական է։ Համաճարակ լինում է ամեն տարի, թեեւ տարբեր ծավալների։ Դրանք կախված են նրանից, թե ի՞նչ վիրուսներ կշրջեն աշխարհում. ծանո՞թ, թե՞ միանգամայն ...ԱՎՏՈՎԹԱՐՆԵՐ
Վանաձորի Ֆրունզեի փողոցի եւ Կ.Դեմիրճյան պողոտայի խաչմերուկում նոյեմբերի 12-ին, ժամը 18։00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, որի հետեւանքով վարորդը՝ ...ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ
Երեւանի Գալշոյան փողոցի 50-րդ շենքի թիվ 17 բնակարանի բնակիչը նոյեմբերի 12-ին, ժամը 14:40-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում սայթաքել եւ կախվել է իր տան պատշգամբի ճաղավանդակից: Ժամը 14:55-ին ...ՎՐԱԵՐԹ
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 15։00-ի սահմաններում, Արտակ Հ.-ն, վարելով «Նիսան» մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Արտաշատ մայրուղում վրաերթի է ենթարկել 1936թ. ծնված ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բուլղարիայի Հանրապետության վարչապետ ՍԵՐԳԵՅ ՍՏԱՆԻՇԵՎԸ։ Երեկ տեղի ունեցան երկու երկրների գործադիր իշխանությունների ղեկավարների տեւական բանակցությունները, որոնց ...ԻՆՉՊԵՍ ԱՍԻ ԷՆՊԻՍԻ ՄԻ ՍՈՒՏ, ՈՐ ՍՏԱՆԱ ԱՄԲՈՂՋ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Անշուշտ, սպասելի էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցների, հհշական ակտիվիստների ու քարոզիչների շրջանում գնալով ուժգնանալու են ընկնավորության նոպաները։
Իսկ մենք, գթասրտությունը մի կողմ դրած, շարունակում ...ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎՈՒՄ ԵՆ Ո՛Չ ԸՍՏ ԾՆՆԴԱՎԱՅՐԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Օրերս Հանրապետականը, իր կենսագրության մեջ առաջին անգամ համագումարի որոշմամբ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրեց. ի հեճուկս տարաբնույթ ասեկոսեների ու մատից ծծած կանխատեսումների, թե համագումարը «երկու անգամ ...ՓՆՏՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ էր
Ըստ Շ.Քոչարյանի, նախընտրական տրամադրությունները չեն համապատասխանում սահմանադրությունից բխող իրականությանը, սակայն դրա մասին չի խոսվում, ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Կալիֆոռնիայի համալսարանի հայ ուսանողների եւ հայ շրջանավարտների ասոցիացիաների նախաձեռնությամբ ավելի քան 150 մարդու իրավունքների պաշտպաններ համալսարանի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպել: Ինչպես տեղեկացրին ...ՍԱՐԿՈԶԻՆ ԴԵՄ Է
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեմ է Եվրամիությանը Թուրքիայի միանալուն: Սարկոզին «երկերեսանիություն» է համարել Անկարային Եվրամիության մեջ ընդունելու վերաբերյալ ժամանակին տված խոստումը: «Նա դա անհնարին ...ՄԵՐ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.«Տարածաշրջանային տնտեսական զարգացումներում այսօր եւս խիստ արդիական է երկրների դիրքավորումը երկարաժամկետ հարաբերական առավելությունների դրսեւորումներով: Ադրբեջանն իրեն ցուցադրում է որպես հումքային երկիր ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ընտրապայքարի մեկնարկի հետ միասին առաջ է գալիս 1998 թվականից Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ առկա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու քաղաքականության հանդեպ ՀՀ նախագահի բոլոր ...PERPETUUM MOBILE
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Տեսնելով մտավոր ու ֆիզիկական աննախադեպ ակտիվությունը, որ դրսեւորում են հերթական միտինգը նախապատրաստող հհշական ակտիվիստները, ակամայից ցանկություն է առաջանում համեմատել սրանց perpetuum mobile-ի հետ։
Ճիշտ ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 12-ի հրամանագրերով՝ Լեւոն Յոլյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով, Գագիկ Մկրտումյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի խորհրդի ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
«2009-2012 թվականների տարեկան բյուջեները ներկայացնելիս կառավարությունը պարտավորվում է մշտապես ձեզ զեկուցել, թե որքանով են տարեկան բյուջեները մեզ մոտեցնում ռազմավարական խնդիրների լուծմանը: Կառավարության ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանում առկա են բավարար պայմաններ տարածաշրջանի ֆինանսական կենտրոն դառնալու համար: Այս մասին երեկ ասաց Նիդերլանդների Բանկի նախագահ Նուտ Վելինկը՝ ընդգծելով, որ Հայաստանում երկրի տնտեսության վիճակը ...ՄԵՐԺԵՑԻՆ
ԱՄՆ Մինեսոտայի նահանգային դատարանը մերժել է Ժերար Գաֆեսճեանի եւ «Գաֆեսճեան ընտանիքի հիմնադրամի» հայցն ընդդեմ Ամերիկայի Հայկական համագումարի եւ Հայոց ցեղասպանության թանգարանի: Հայցը պահանջում էր չեղյալ ...ԱԺ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկելուց հետո գալիք տարվա պետական բյուջեն երեկ ներկայացվեց խորհրդարանի լիագումար նիստում, որին մասնակցում էր կառավարության գրեթե ամբողջ կազմը։ Խոսելով հաջորդ տարվա ...ՆԵՐՀՈՍՔ ԿԱ, ՈՒՌՃԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ՝ ՈՉ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հանրապետականի հերթական համագումարի շուրջ ասեկոսեների, պատգամավորների դատին ներկայացված հերթական բյուջեի եւ հարակից հարցերի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ...ԱՄԵՆԱՑԱԾՐ ԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱՊՀ երկրների շարքում գների ամենացածր մակարդակը Հայաստանում է. այս տարվա արդյունքները եւս այդպիսին կլինեն: Թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում, գները կրկնակի բարձր կլինեն, քան Հայաստանում: Այս մասին երեկ ...ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԱԳԾԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Նեյտրոն» գործարանում տեղակայված «Կալաշնիկով» ինքնաձիգի փամփուշտների արտադրության հոսքագծերի համակարգը Հայաստան է բերվել 1992-1995թթ. ընթացքում արդյունաբերության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության ...ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ ՈՒՆԻ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Հայաստանի գրողների միության վեց անդամներ օրերս հրապարակել են բաց նամակ՝ ուղղված հանրապետության նախագահի մշակույթի հարցերով խորհրդականին
Բաց նամակի հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնում պետության ...ԾԱՎԱԼՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ
Վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ գնահատմամբ, Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ տնտեսական համագործակցության այսօրվա ծավալները չեն կարող գոհացուցիչ լինել։ «Հիմա Հայաստանը Բուլղարիայից բավականին մեծ քանակով նավթամթերք ...ԱԶԵՐԻՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՃԸ
ԱԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի կողմից վարչապետ Սերժ Սարգսյանի՝ «Լոս Անջելես Թայմս» օրաթերթին տված հարցազրույցի որոշ հատվածների «մեկնաբանություններին», ...ՄԵՐՈՆՑ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում նույնպես ապավինելու է արտասահմանցի մասնագետի գիտելիքներին։ Այս մասին մրցաշրջանի արդյունքների ամփոփմանը նվիրված ...ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
Ըստ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ. «Հայաստանում բոլոր նրանք, ովքեր օրենքով սահմանված որոշակի պարտավորություններ ունեն՝ հարկերը վճարելու իմաստով, պարտավոր են երկրի, ժողովրդի առջեւ իրենց այդ պարտավորություններն աներկբա ...ՄԵՂԱՅԱԿԱՆ
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ներկայացել Վալերի Բաբայանը եւ հայտնել, որ նոյեմբերի 8-ին Կոմիտասի պողոտայում ինքն է սպանել որսորդների միության նախագահ Սայաթ Դավթյանին:
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1765 Ծնվեց ռուսական բանակի գեներալ, իշխան Պետրոս Բագրատյանը: (Վախճ. 1812 թ.-ին):
- 1878 Ծնվեց ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1932 Երևանում վախճանվեց ականավոր պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանի): (Ծնվ. 1860թ.-ին, Շուշիում):
- 1953 Մահացավ Գարեգին Սարգիս Բեկյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

