
ԿԵՂԾԻՔԸ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՍԵՓԱԿԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին առնչվող քրեական գործն անօրինաբար սեփականելու փաստն արդեն հայտնի իրողություն է։ Եւ ահա, կապված այս փաստի հայտնի դառնալու հետ, հհշական մամուլն այս օրերին արտառոց իրարանցման մեջ է։ Դա արտահայտվում է ստի, կեղծիքի, իրականության աղավաղման նույնիսկ իրեն բնորոշ չափաքանակը գերազանցելով։

Մասնավորապես՝ խնդիրն այնպես է ներկայացվում, թե նախկին նախագահի կողմից օրենսդրության որեւէ խախտում չի եղել, այլ կերպ ասած, նա ունեցել է քրեական գործը դատախազությունից պահանջել-ստանալու լիազորություն կամ իրավասություն։
Ավելին. դատախազության քննչական վարչության նախկին պետ Սուրեն Գյոզալյանի բերանով էլ փորձ է արվել այնպես ներկայացնել, թե «տեղի ունեցածի մեջ որեւէ արտառոց բան չկա»։ Այդ հրապարակումն եղել է Ս.Գյոզալյանի մահվանից (09.11.2007թ.) հետո եւ, ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով, որ մարդն արդեն մահացած է ու հնարավոր չէ նրանից ճշտել, թե իրականում ինչ է ասել։
Թեպետ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն արդեն հայտարարել է, որ նույնիսկ հանրապետության նախագահը, օրենսդրության համաձայն, իրավունք չունի քրեական գործը պահանջել եւ իր մոտ պահել, 1996թ. կատարվածը եղել է օրենքի կոպիտ խախտմամբ, քրեական գործերը չեն կարող պահվել մասնավոր արխիվներում, այնուամենայնիվ, երեկ դիմեցինք գլխավոր դատախազություն՝ նշված խնդրի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ ստանալու խնդրանքով։
Ինչպես տեղեկացանք գլխավոր դատախազությունից, հանրապետության նախագահի իրավասության շրջանակներում չէր «Ղարաբաղ» կոմիտեի գործը եւ ընդհանրապես որեւէ քրեական գործ պահանջել եւ տեղափոխել նախագահի նստավայր։ Ե՛ւ ներկայումս գործող Քրեական դատավարության օրենսգիրքը, ե՛ւ նախկինում ուժի մեջ եղած Քր.դատ. օրենսգիրքը հստակ սահմանում են, թե ովքեր իրավունք ունեն քրեական գործը պահանջելու։ Այդպիսի իրավասություն նախագահը չունի, ունի միայն դատախազը։
Լ.Տեր-Պետրոսյանը դատախազությունից քրեական գործ պահանջել-ստանալու իրավասություն չի ունեցել նաեւ այն ժամանակ գործող սահմանադրությամբ եւ «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» օրենքով։ Եւ սա՝ անկախ նրանից՝ քրեական գործի նախաքննությունն ավարտվա՞ծ է եղել, թե՞ ոչ, քր.գործը կարճվա՞ծ է եղել, թե՞ ոչ։
Պարզապես պետք է կարդալ 1991թ. օգոստոսի 17-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» օրենքի 8-րդ հոդվածը (որով սահմանված են նախագահի լիազորությունները) եւ համոզվել, որ օրենքը նրան քրեական գործ պահանջել-ստանալու լիազորություն չի տվել։
Քաջ տեղյակ լինելով, որ նախագահի պաշտոնում ինքը քրեական գործը պահանջել-ստանալու լիազորություն չի ունեցել, Լ.Տեր-Պետրոսյանը ս.թ. նոյեմբերի 9-ի իր հայտարարության մեջ նշել է, որ «Ղարաբաղ» կոմիտեի գործի հատորները Հայաստանի Հանրապետության դատախազությունից նախագահի նստավայր են ուղարկվել իր խնդրանքով։ Այսինքն՝ եղել է ոչ թե պահանջ, այլ ընդամենը խնդրանք, իսկ խնդրանքը այն ժամանակվա գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը կարող էր եւ չբավարարել։ Սակայն ինչո՞ւ պետք է հավատանք նախկին նախագահի խոսքին, թե եղել է խնդրանք։
Ո՞ւր է 1996թ. Լ.Տեր-Պետրոսյանի կամ նախագահականից, նրա հանձնարարությամբ, մեկ այլ պաշտոնյայի ստորագրությամբ ՀՀ դատախազություն ուղարկված համապատասխան գրությունը, որից պարզ կդառնար՝ պահա՞նջ է եղել, թե՞ խնդրանք։ Ինչպես տեղեկացանք գլխավոր դատախազությունից, այստեղ «Ղարաբաղ» կոմիտեի գործը պահանջելու կամ խնդրելու վերաբերյալ նախագահականից որեւէ գրություն չի ստացվել, ամեն ինչ կատարվել է բանավոր կարգով։
Սա՞ է օրինականության մասին նախկին նախագահի պատկերացումը, եւ այս պատկերացմա՞մբ է պատրաստվում իշխանության գալ։
Չնայած հհշական մամուլի փորձին՝ այնպես ներկայացնելու, որ ՀՀ դատախազության քննչական վարչության նախկին պետ Ս.Գյոզալյանը անհրաժեշտ բոլոր փաստաթղթային ձեւակերպումներն անելուց հետո է հիշյալ քր.գործը հանձնել Լ.Տեր-Պետրոսյանին, իրականությունը, ինչպես երեկ տեղեկացանք գլխավոր դատախազությունից, ճիշտ հակառակն է. Ս.Գյոզալյանը քր.գործի հատորները հանձնել է առանց որեւէ փաստաթղթային ձեւակերպման։
Այսինքն՝ եթե քր.գործի անհետացման փաստը հայտնի դառնար ու գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի կողմից ծառայողական քննություն նշանակվեր ավելի ուշ՝ Ս.Գյոզալյանի մահվանից հետո, ապա դժվար էլ պարզվեր, թե որտեղ կամ ում մոտ է հիշյալ գործը։ Կարելի է գրեթե վստահաբար ասել, որ այդ դեպքում «Ղարաբաղ» կոմիտեի գործի հատորներն ի հայտ չէին գա։
Իրոք, այն, որ ավելի քան 6 տասնյակ հատորից բաղկացած այդ քրեական գործը Վանո Սիրադեղյանի համագյուղացի Ս.Գյոզալյանը Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներին (ըստ մեզ հասած տեղեկությունների, թիկնազորի անդամներից երկու հոգու) է հանձնել բանավոր պահանջով եւ առանց փաստաթղթային որեւէ ձեւակերպման, մի՞թե չի վկայում ստացողի ինչ-որ հետին դիտավորության մասին։
Ընդունենք նույնիսկ, թե քր.գործը հանձնվել է Լ.Տեր-Պետրոսյանի ոչ թե պահանջով, այլ խնդրանքով, իսկ հանձնումից հետո դարձել նախագահի ապարատի կամ աշխատակազմի արխիվի բաղկացուցիչ մաս։ Այդ դեպքում նա իրավունք ունե՞ր երկու տարի անց՝ հրաժարական տալուց հետո, հիշյալ գործի հատորներն իր հետ տանել ինչպես անձնական սեփականություն։
Գլխավոր դատախազությունից միանշանակ հավաստեցին, որ նախկին նախագահն այդպիսի իրավասություն էլ չուներ, քանի որ դա ոչ թե նախագահի անձնական արխիվի փաստաթուղթ է, այլ պաշտոնական փաստաթուղթ, քրեական գործ։ Դրա տերը, եթե հավատանք նախկին նախագահին, դարձել է նախագահի աշխատակազմը, որի ղեկավարությունն ինքը պետք է որոշեր հիշյալ հատորների բախտը, ավելի ճիշտ, օրենսդրությունից ելնելով, վերադարձներ այն մարմնին, որտեղ եղել են դրանք։
Անդրադառնանք նաեւ հհշական մամուլի այն ստին, թե նշված քր.գործի գտնվելու վայրի վերաբերյալ գլխավոր դատախազությունում պատշաճ ձեւակերպված փաստաթղթեր են եղել, ինչի մասին դատախազությունում չէին կարող 2-3 օր կամ մեկ շաբաթ առաջ չիմանալ, հետեւաբար Ա.Հովսեփյանը գործի անհետանալու մասին հայտարարելով, դիտավորյալ ապատեղեկատվություն է տարածել։ Նախ՝ գլխավոր դատախազությունը կամ Ա.Հովսեփյանը հայտարարել են ոչ թե գործի անհետացման, այլ դատախազության արխիվում դրա բացակայության մասին, ինչը բոլորովին այլ է։
Երկրորդ՝ դատախազության արխիվում, ինչպես նշեցինք, քր.գործը նախագահին հանձնելու մասին փաստաթղթային որեւէ ձեւակերպում չի եղել ու չկա, հետեւաբար գործի գտնվելու վայրի մասին դատախազությունում պատշաճ ձեւակերպված փաստաթղթեր չէին կարող լինել ու չեն եղել։ Գործի գտնվելու վայրը պարզվել է միայն ծառայողական քննությամբ, Ս.Գյոզալյանից, Ա.Գեւորգյանից, դատախազության արխիվի նախկին վարիչ Ա.Գինոսյանից եւ այլ անձանցից վերցված բացատրություններով։ Գլխավոր դատախազությունում մինչ այդ առկա փաստաթղթերից հայտնի է եղել միայն, որ նշված քր.գործն արխիվից վերցրել է քննչական վարչության այն ժամանակվա պետ Ս.Գյոզալյանը ու չի վերադարձրել։ Թե ո՞ւմ հանձնարարությամբ է վերցրել, որեւէ փաստաթղթում նշված չէ ու հայտնի չի եղել մինչեւ ծառայողական քննությունը։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՌԱՋ` ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ
3
Վարչապետ, ՀՀԿ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթը ՀՀԿ 11-րդ համագումարում
Մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ եւ ընտրությունների արդյունքում էապես փոխվել է մեր ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Հատված ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ելույթից ՀՀԿ 11-րդ համագումարում
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նենգափոխումները այս նախընտրական շրջանում մեր որոշ ընդդիմախոսների համար պայքարի ...ՊԻՏԻ ԴԱՍԵՐ ՔԱՂԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՀԿ 11-րդ համագումարի արդյունքները գնահատում է ՀՀԿ անդամ, գործարար ՄԱՆՎԵԼ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆԸ.
«Նախ՝ կցանկանայի նշել, որ իբրեւ ՀՀ քաղաքացի եւ իբրեւ գործարար բարձր եմ գնահատում հանրապետության գործող նախագահին, ...ԲՈԼՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՊաշտպանության նախարար ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հրավերով մեր երկրում է գտնվում Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարար ԻՈԶԱՍ ՕԼԵԿԱՍԸ։ Երեկ երկու նախարարները հանդիպեցին լրագրողների հետ։ Կողմերի բանակցություններն ...ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարի կողմից 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումով մեզանում ավարտվեց այն հստակ քաղաքական բեւեռների ...ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ը հայտերի ներկայացման վերջին ժամկետն է՝ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար։
Հետաքրքիր է, որ ռեկորդները, եթե իհարկե դրանք ձգված չեն ժամանակի մեջ, ինչպես, օրինակ, գերեզման ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանի օրակարգում փոխնախագահի ընտրության հարցն էր։ Ինչպես հայտնի է, Իշխան Զաքարյանի Վերահսկիչ պալատի նախագահ նշանակվելուց հետո այդ պաշտոնը թափուր էր մնացել։
Նախապես ձեռք բերված կոալիցիոն ...ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայրենի կրթական ոլորտում տեղի ունեցող լուրջ փոփոխություններից մեկը՝ դպրոցի ավարտական եւ միասնական (դպրոց + բուհ) քննությունների նոր համակարգը, այս տարի իր առաջին փորձարկումն անցավ. ողջ հանրապետությունով ...ԽՆԴՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
Ինչպես հայտնի է, հարկային պետական ծառայությունը վերջին շրջանում ստուգումներ է անցկացնում Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության «Չապ» ՍՊԸ-ում, ինչը դարձել է բազմաթիվ շահարկումների առիթ։ Այս կապակցությամբ ՀՊԾ ...ՕՊԵՐԱՅԻ ՊԱՏԵՐԸ ՄԵՐՈՆՑ ՉՕԳՆԵՑԻՆ
1
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում նոյեմբերի 10-ին մենամարտային կրքեր էին եռում։ Մշակութային այս կենտրոնը, որն արդեն եղել է շախմատային մրցումների ասպարեզ, ...ՄԻՆԱՍՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՍՈՒԼՈՑԸ
Սկանդալային ձայներանգով հնչեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 16-րդ առաջնության եզրափակիչ սուլիչը, ազդարարելով, որ մրցանակային եռյակը ձեւավորվել է անցյալ տարվա պատկերով։ Ինչպես հայտնի է, առաջնության ...ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՎԵՐՍՏԻՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի հավաքականը նոյեմբերի 13-ից նախապատրաստվելու է նոյեմբերի 17-ին եւ 21-ին տեղի ունենալիք Եվրո-2008-ի ընտրական խաղերին. Պորտուգալիայի թիմի հետ՝ մրցակցի խաղադաշտում, Ղազախստանի հավաքականի ...ՄԵՆՔ ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴԵՆ ԱՐԵԼ ԵՆՔ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարը։
Համագումարի առաջադրմամբ ՀՀԿ նախագահ միաձայն ընտրվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը։ 650 ...ԿԵՂԾԻՔԸ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՍԵՓԱԿԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին առնչվող քրեական գործն անօրինաբար սեփականելու փաստն արդեն հայտնի իրողություն է։ Եւ ահա, կապված այս փաստի հայտնի դառնալու հետ, հհշական ...ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՊԱՏԱՍԽԱՆ
Սեփ.լրտվ.«Հաճախ չենք կարողանում տարբերել՝ խոսքը հանրապետության երբեմնի նախագահի ելույթի մասի՞ն է, թե՞ ՀՀ շարքային քաղաքացու, որը ժամանակին զբաղեցրել է նախագահի պաշտոնը, իսկ հիմա իր անձնական կարծիքն է արտահայտում։ ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
Գլխավոր դատախազի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Զելիմ Թադեւոսյանը նշանակվել է գլխավոր դատախազության ավագ դատախազ՝ ազատվելով գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության ...ԸՆԿԵԼ Է ՀՈՐԸ
Նոյեմբերի 10-ին, ժամը 15։45-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղում 15 մետր խորությամբ արտեզյան հորն է ընկել նույն գյուղի բնակիչ Սիլվարդ Ավագյանը: Փրկարարների օգնությամբ տուժածը ոտքերի ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ
Նոյեմբերի 10-ին, ժամը 18։45-ին Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին իրար են բախվել ՎԱԶ-2103 մակնիշի 62 ՍՍ 360 պետհամարանիշի եւ ՎԱԶ-2106 մակնիշի 01 ԼՏ 723 պետհամարանիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով երկու ավտոմեքենաների ...ԳԱԶԻ ԽՈՂՈՎԱԿԻ ՎԹԱՐ
Վաղարշապատ-Երեւան ավտոճանապարհին նոյեմբերի 10-ին, ժամը 20:00-ի սահմաններում, միջին ճնշման գազի խողովակի վթարի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք եւ բռնկում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: ...ԾԱՂՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆԸ
ԱՐԹՈՒՐ ՄԽԻԹԱՐՅԱՆՆոյեմբերի 13-ին լրանում է տաղանդավոր ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանի 80-ամյակը։ Գ.Յարալյանի ստեղծագործական ողջ ուղին սերտորեն կապված է մամուլի հետ, որի էջերում մշտապես տեղ են գտել նրա ծաղրանկարները։ Երկար ...ԺԱՄԱՆՈՒՄ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Այսօր եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւը: Պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Ստանիշեւը հանդիպումներ կունենա նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ ...ԿԱՅՑԵԼԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յան Կուբիշը մոտ ժամանակներս կայցելի Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Այդ մասին երեկ հայտնել է նախարարն ինքը: «Ինձ նախեւառաջ անհրաժեշտ է լավ ծանոթանալ Եվրախորհրդի ...ՀՐԱԴԱԴԱՐ
«Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը հրահրվում է հակառակորդի կողմից: Այս տարիների ընթացքում առավելագույնս անվտանգ պայմաններ ենք ստեղծել մեր զինվորների համար: Եթե զինվորն անվտանգ է, չի կարող կրակել առանց ...ՎՐԱՑԻՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Վրաստանի խորհրդարանի 43-ամյա պատգամավոր Լեւան Գաչեչիլաձեն ընդդիմադիր կուսակցությունների Ազգային խորհրդից միասնական թեկնածու է առաջադրվել 2008 թվականի հունվարի 5-ի վաղաժամկետ նախագահական ընտրություններին: ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ
«Զավեշտականն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան է կորցրել իրատեսությունը, որ հավատում է ռեւանշին եւ նույնիսկ խորհուրդ է տալիս հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ինձ հեռանալ քաղաքական ասպարեզից: ...ԼԻԴԵՐԱԿՌԻՎ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ
ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ գնահատմամբ, ՀՀԿ 11-րդ համագումարը «անցավ աննախադեպ վերելքի եւ լիակատար համերաշխության պայմաններում։ ՀՀԿ-ի առավելություններից մեկը հենց այն է, որ այստեղ լիդերակռիվ ընդհանրապես չի ...ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ
Վրաստանի իշխանությունների կողմից պերսոնա նոն գրատա հայտարարված ՌԴ դեսպանության երեք դիվանագետներ երեկ առավոտյան ավտոմեքենաներով Թբիլիսիից ուղեւորվել են Երեւան, որտեղից ինքնաթիռով կմեկնեն Մոսկվա: Հիշեցնենք, ...ՀԻՐԱՎԻ, ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԵՆ
Ըստ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ. «Լեւոն Տեր-Պետրոսյանի գլուխգործոցը հետեւյալ եզրահանգումն է. «Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռք բերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության՝ Մութալիբովից Էլչիբեյին, ...ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում երեկ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանը: Փակ ...
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1844 Կովկասում հիմնվում է փոխարքայություն: Առաջին փոխարքա նշանակվեց իշխան Մ. Ս. Վորոնցովը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

