
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
- Հայրենի կրթական ոլորտում տեղի ունեցող լուրջ փոփոխություններից մեկը՝ դպրոցի ավարտական եւ միասնական (դպրոց + բուհ) քննությունների նոր համակարգը, այս տարի իր առաջին փորձարկումն անցավ. ողջ հանրապետությունով մեկ հայոց լեզվի քննությունն անցկացվեց գնահատման նոր համակարգով։

Ի դեպ, 2008-ի դիմորդը հայոց լեզու եւ գրականության ավարտական եւ միասնական քննության համաբանությամբ կհանձնի նաեւ մաթեմատիկա առարկայի քննությունը։ Մինչ այդ, արձանագրենք, որ հայոց լեզվի քննությունն առաջինը լինելով, թերություններից զերծ չպետք է լիներ։ Եւ ահա, այսօր արդեն կրթության ոլորտի մասնագետները հայոց լեզու եւ գրականություն առարկայի ավարտական եւ միասնական քննությունների առաջին փորձը հաշվի առնելով՝ որոշակի վերանայումներ ու սրբագրումներ են կատարում քննությունների ուղեցույցներում եւ տեստերում։
Գնահատման եւ տեստավորման կենտրոնի հայոց լեզվի եւ գրականության ավագ մասնագետ ՄԻՐՑԱ ՀԱԼԱՋՅԱՆԸ, ըստ արժանվույն գնահատելով 2007-ին փորձարկված ուղեցույցը, կարծում է, որ այն իր դերը կատարեց, միաժամանակ ցույց տալով, որ «բավականաչափ բաց տեղեր կան, որոնք լրացման կարիք ունեն»։
Այդ պատճառով էլ «այս տարի մշակել ենք ուղեցույցի նոր կառուցվածք, որը նախորդից տարբեր է, պարունակում է թեմատիկ բաշխում, ինչը նախորդում չկար։ Բացի այդ, այս նոր ուղեցույցում հաստատված է, թե որ թեմաները ինչ չափով են ընդգրկվելու տեստերում, քանի հարց է լինելու լեզվի կամ գրականության այս կամ այն թեմայից, քանիսն է լինելու «Ա» մակարդակում, քանիսը՝ «Բ» մակարդակում։
Նորություն է նաեւ այն, որ այս տարի, ի տարբերություն նախորդի, «Բ» մակարդակում եւս ընտրությունը կատարվում է 4 տարբերակից. 2007թ. քննության ժամանակ այս մակարդակում 5 տարբերակից էր ընտրություն կատարվում։ Իսկ թե ինչո՞ւ է այս կերպ արվել, բացատրվում է ուղեցույցում»։
Հետաքրքիր է, ի՞նչ գնահատական են տալիս մասնագետները հայոց լեզու եւ գրականություն առարկայի ուղեցույցին, որքանո՞վ հնարավոր եղավ սրբագրել առաջինի թերությունները։
ՅՈՒՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հայոց լեզու եւ գրականության ուղեցույց մշակող աշխատանքային խմբի ղեկավար (ԵՊՀ)
-Նոր ուղեցույց կազմելու որոշակի խնդիրներ եւ պահանջներ կային, որոնք պետք է լուծվեին։ Ի դեպ, պետք է որոշակիորեն իրարից տարբերակենք տեստի նմուշը եւ ուղեցույցը։ Դրանք իրարից տարբերվում են, բայց չգիտես ինչու, երբ ասում են ուղեցույց, մեզանում հասկանում են տեստերի նմուշները։ Այստեղ մենք փոփոխություններ ենք արել, որոնք բովանդակային են ու կառուցվածքային։ Իսկ նոր ուղեցույցը այլ սկզբունքով է կազմված, քան նախորդը, բայց իբրեւ հիմք ունեցել ենք ե՛ւ այն, ե՛ւ հայոց լեզվի շտեմարանները։
Ուղեցույցի հիմնական խնդիրն է հստակեցնել հարցերի այն շրջանակը, որը ներկայացնում են քննական տեստերը։ Եթե ուղեցույցը իբրեւ այդպիսին կատարում է իր դերը, տեստերի նմուշները դառնում են երկրորդական եւ երրորդական խնդիր։
-Որքանո՞վ էր հաջողված ավարտական եւ միասնական քննությունների առաջին փորձը։
-Ընդհանուր առմամբ արդյունքները դրական են եղել։ Եղել են նաեւ դիտողություններ ու առաջարկություններ եւ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի հրապարակային քննարկումներ ենք կազմակերպել՝ մասնագետների, այդ թվում՝ ուսուցիչների անմիջական մասնակցությամբ։ Մեր ուղեցույցը որպես նախագիծ ներկայացվել է բուհերի համապատասխան ամբիոններ, եւ տեստերը կամ ուղեցույցը մշակելիս տեսակետները հաշվի են առնվել։
Կարծում եմ` սա լուրջ առաջընթաց է, եւ անպայման այս համակարգը պիտի զարգացնել եւ հաստատել մեզանում, որովհետեւ այն ունի մի շարք առավելություններ։
Նախ՝ հնարավորություն է տալիս համակողմանիորեն ստուգել դիմորդի գիտելիքները հայոց լեզվից եւ հայ գրականությունից։ Ապա ինչ-որ չափով նվազեցնում է այն լարվածությունը, որ առաջանում էր ամռանը՝ քննությունների ժամանակ։ Այս տարի լարվածության, աժիոտաժի պակասը զգացվում էր, եւ եթե համակարգը ամբողջովին կայանա, լարվածությունը էլ ավելի կթուլանա։
-Ի՞նչ եք կարծում, դիմորդները կկարողանան հաղթահարել գրականության տեստը։ Դժվարություն չե՞ն ունենա։
-Եթե «Ա» մակարդակում, այսպես կոչված, տեղեկատվական հարցեր են, այսինքն՝ ուղղակի ստուգվում է աշակերտների փաստի իմացությունը, ապա «Բ» մակարդակում ընդգրկված են հարցեր, որոնք առավելապես վերաբերում են ստեղծագործության գաղափարական բովանդակությանը։ Եւ բնականաբար «Բ» մակարդակի հարցերը փոքր-ինչ ավելի բարդ են։
Անշուշտ, բոլոր այդ հարցերը դպրոցական դասագրքերից են, այնպես որ որեւէ դժվարություն չեն ներկայացնում։ Ե՛ւ «Ա» մակարդակի, եւ «Բ» մակարդակի քննություն հանձնողների համար դրանք հաղթահարելի են։ Ավելի շատ դժգոհություն կա հայոց լեզվի նյութերից։
-Ի՞նչ կասեք, մշտապես խնդիրներ հարուցող լեզվական զուգաձեւությունների մասին։ Դրանք կշարունակե՞ն պրոբլեմներ առաջացնել։
-Ուղեցույցի մեջ առաջարկվում է որոշակի թեմաների ընտրություն, եւ մենք հատուկ նշում ենք, որ պիտի բացառել բոլոր զուգաձեւությունները, բոլոր անկանոն կազմությունները, օտարաբանությունները, եւ այլն։ Այսինքն՝ զուգաձեւությունների վերաբերյալ որեւէ հարց չպետք է ընդգրկված լինի։
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՄՈԴԵԼ + ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ
Համաձայն մաթեմատիկա առարկայից պետական ավարտական եւ միասնական քննության ուղեցույց կազմող խմբի ղեկավար ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ (ԵՊՀ), մաթեմատիկայի տեստերի հիմնական մասը ողջ աշխարհում է ընդունված։ 80-ից 50 հարց՝ ընտրովի պատասխաններով։ Այսինքն՝ սա, ըստ էության, նորություն չէ։ Ընդ որում, 80-ից 12 հարցը կարճ պատասխան է ենթադրում։
Այդ 80 հարցի մեջ, որը բաժանվում է 19 առաջադրանքների, 3 առաջադրանք կա՝ յուրաքանչյուրը 6-ական կետով, որը նորույթ է, եւ հենց դա էլ ստացել է հայկական տարբերակ անվանումը։
-Ո՞րն է էությունը։
-Տեսեք, այդ դեպքում գնահատվում է ոչ թե առանձին վերցրած ամեն մի ենթահարցը, այլ ամբողջ առաջադրանքը։ Ենթադրենք կա 6 պնդում, որոնց մի մասը ճիշտ է, մյուս մասը՝ սխալ։ Եթե դիմորդը ճիշտ պնդմանը ճիշտ է ասում, սխալ պնդմանը՝ սխալ, ապա ստանում է «1» միավոր, եթե սխալ է պատասխանում, ստանում է «-1» միավոր, բայց նա հնարավորություն ունի նաեւ պատասխանել «չգիտեմ» տարբերակով, որի դեպքում ստանում է «0» միավոր։
Այդ 6 ենթակետերի պատասխանները միացնում ենք իրար, եթե ի վերջո ստացվում է դրական թիվ, ապա այդ դրական թիվը գրանցվում է որպես առաջադրանքի միավոր, 0-ի կամ -1-ի դեպքում առաջադրանքի գնահատականը լինում է «0»։ Այսինքն՝ այդ առաջադրանքի մինուսների պատճառով նա որեւէ այլ տեղ վաստակած միավոր չի կորցնում, ընդամենը կորցնում է տվյալ օբյեկտի վերաբերյալ պնդումներից ստացած միավորները։
Նկատենք, որ երկու տիպի պնդումների միջոցով, որոնք մի տեսակ նույն պնդման թաքնված տարբերակներն են, փորձել ենք բացառել պատահական դրական պատասխանի հնարավորությունը։ Եթե երեխան մի դեպքում պատահաբար է նշում ճիշտը, մյուս դեպքում պատահաբար ճիշտ նշման հավանականությունը փոքր է։ Եւ ապա այստեղ կարեւորվում է դիմորդի հետեւյալ հատկությունը, նա գիտի՞ ինչ գիտի, թե՞ չգիտի ինչ գիտի։
- ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ԱՌԱՋ` ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ
3
Վարչապետ, ՀՀԿ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթը ՀՀԿ 11-րդ համագումարում
Մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ եւ ընտրությունների արդյունքում էապես փոխվել է մեր ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Հատված ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ելույթից ՀՀԿ 11-րդ համագումարում
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նենգափոխումները այս նախընտրական շրջանում մեր որոշ ընդդիմախոսների համար պայքարի ...ՊԻՏԻ ԴԱՍԵՐ ՔԱՂԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՀԿ 11-րդ համագումարի արդյունքները գնահատում է ՀՀԿ անդամ, գործարար ՄԱՆՎԵԼ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆԸ.
«Նախ՝ կցանկանայի նշել, որ իբրեւ ՀՀ քաղաքացի եւ իբրեւ գործարար բարձր եմ գնահատում հանրապետության գործող նախագահին, ...ԲՈԼՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՊաշտպանության նախարար ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հրավերով մեր երկրում է գտնվում Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարար ԻՈԶԱՍ ՕԼԵԿԱՍԸ։ Երեկ երկու նախարարները հանդիպեցին լրագրողների հետ։ Կողմերի բանակցություններն ...ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարի կողմից 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումով մեզանում ավարտվեց այն հստակ քաղաքական բեւեռների ...ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ը հայտերի ներկայացման վերջին ժամկետն է՝ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար։
Հետաքրքիր է, որ ռեկորդները, եթե իհարկե դրանք ձգված չեն ժամանակի մեջ, ինչպես, օրինակ, գերեզման ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանի օրակարգում փոխնախագահի ընտրության հարցն էր։ Ինչպես հայտնի է, Իշխան Զաքարյանի Վերահսկիչ պալատի նախագահ նշանակվելուց հետո այդ պաշտոնը թափուր էր մնացել։
Նախապես ձեռք բերված կոալիցիոն ...ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայրենի կրթական ոլորտում տեղի ունեցող լուրջ փոփոխություններից մեկը՝ դպրոցի ավարտական եւ միասնական (դպրոց + բուհ) քննությունների նոր համակարգը, այս տարի իր առաջին փորձարկումն անցավ. ողջ հանրապետությունով ...ԽՆԴՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
Ինչպես հայտնի է, հարկային պետական ծառայությունը վերջին շրջանում ստուգումներ է անցկացնում Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության «Չապ» ՍՊԸ-ում, ինչը դարձել է բազմաթիվ շահարկումների առիթ։ Այս կապակցությամբ ՀՊԾ ...ՕՊԵՐԱՅԻ ՊԱՏԵՐԸ ՄԵՐՈՆՑ ՉՕԳՆԵՑԻՆ
1
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում նոյեմբերի 10-ին մենամարտային կրքեր էին եռում։ Մշակութային այս կենտրոնը, որն արդեն եղել է շախմատային մրցումների ասպարեզ, ...ՄԻՆԱՍՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՍՈՒԼՈՑԸ
Սկանդալային ձայներանգով հնչեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 16-րդ առաջնության եզրափակիչ սուլիչը, ազդարարելով, որ մրցանակային եռյակը ձեւավորվել է անցյալ տարվա պատկերով։ Ինչպես հայտնի է, առաջնության ...ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՎԵՐՍՏԻՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի հավաքականը նոյեմբերի 13-ից նախապատրաստվելու է նոյեմբերի 17-ին եւ 21-ին տեղի ունենալիք Եվրո-2008-ի ընտրական խաղերին. Պորտուգալիայի թիմի հետ՝ մրցակցի խաղադաշտում, Ղազախստանի հավաքականի ...ՄԵՆՔ ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴԵՆ ԱՐԵԼ ԵՆՔ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարը։
Համագումարի առաջադրմամբ ՀՀԿ նախագահ միաձայն ընտրվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը։ 650 ...ԿԵՂԾԻՔԸ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՍԵՓԱԿԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին առնչվող քրեական գործն անօրինաբար սեփականելու փաստն արդեն հայտնի իրողություն է։ Եւ ահա, կապված այս փաստի հայտնի դառնալու հետ, հհշական ...ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՊԱՏԱՍԽԱՆ
Սեփ.լրտվ.«Հաճախ չենք կարողանում տարբերել՝ խոսքը հանրապետության երբեմնի նախագահի ելույթի մասի՞ն է, թե՞ ՀՀ շարքային քաղաքացու, որը ժամանակին զբաղեցրել է նախագահի պաշտոնը, իսկ հիմա իր անձնական կարծիքն է արտահայտում։ ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
Գլխավոր դատախազի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Զելիմ Թադեւոսյանը նշանակվել է գլխավոր դատախազության ավագ դատախազ՝ ազատվելով գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության ...ԸՆԿԵԼ Է ՀՈՐԸ
Նոյեմբերի 10-ին, ժամը 15։45-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղում 15 մետր խորությամբ արտեզյան հորն է ընկել նույն գյուղի բնակիչ Սիլվարդ Ավագյանը: Փրկարարների օգնությամբ տուժածը ոտքերի ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ
Նոյեմբերի 10-ին, ժամը 18։45-ին Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին իրար են բախվել ՎԱԶ-2103 մակնիշի 62 ՍՍ 360 պետհամարանիշի եւ ՎԱԶ-2106 մակնիշի 01 ԼՏ 723 պետհամարանիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով երկու ավտոմեքենաների ...ԳԱԶԻ ԽՈՂՈՎԱԿԻ ՎԹԱՐ
Վաղարշապատ-Երեւան ավտոճանապարհին նոյեմբերի 10-ին, ժամը 20:00-ի սահմաններում, միջին ճնշման գազի խողովակի վթարի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք եւ բռնկում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: ...ԾԱՂՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆԸ
ԱՐԹՈՒՐ ՄԽԻԹԱՐՅԱՆՆոյեմբերի 13-ին լրանում է տաղանդավոր ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանի 80-ամյակը։ Գ.Յարալյանի ստեղծագործական ողջ ուղին սերտորեն կապված է մամուլի հետ, որի էջերում մշտապես տեղ են գտել նրա ծաղրանկարները։ Երկար ...ԺԱՄԱՆՈՒՄ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Այսօր եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւը: Պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Ստանիշեւը հանդիպումներ կունենա նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ ...ԿԱՅՑԵԼԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յան Կուբիշը մոտ ժամանակներս կայցելի Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Այդ մասին երեկ հայտնել է նախարարն ինքը: «Ինձ նախեւառաջ անհրաժեշտ է լավ ծանոթանալ Եվրախորհրդի ...ՀՐԱԴԱԴԱՐ
«Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը հրահրվում է հակառակորդի կողմից: Այս տարիների ընթացքում առավելագույնս անվտանգ պայմաններ ենք ստեղծել մեր զինվորների համար: Եթե զինվորն անվտանգ է, չի կարող կրակել առանց ...ՎՐԱՑԻՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Վրաստանի խորհրդարանի 43-ամյա պատգամավոր Լեւան Գաչեչիլաձեն ընդդիմադիր կուսակցությունների Ազգային խորհրդից միասնական թեկնածու է առաջադրվել 2008 թվականի հունվարի 5-ի վաղաժամկետ նախագահական ընտրություններին: ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ
«Զավեշտականն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան է կորցրել իրատեսությունը, որ հավատում է ռեւանշին եւ նույնիսկ խորհուրդ է տալիս հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ինձ հեռանալ քաղաքական ասպարեզից: ...ԼԻԴԵՐԱԿՌԻՎ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ
ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ գնահատմամբ, ՀՀԿ 11-րդ համագումարը «անցավ աննախադեպ վերելքի եւ լիակատար համերաշխության պայմաններում։ ՀՀԿ-ի առավելություններից մեկը հենց այն է, որ այստեղ լիդերակռիվ ընդհանրապես չի ...ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ
Վրաստանի իշխանությունների կողմից պերսոնա նոն գրատա հայտարարված ՌԴ դեսպանության երեք դիվանագետներ երեկ առավոտյան ավտոմեքենաներով Թբիլիսիից ուղեւորվել են Երեւան, որտեղից ինքնաթիռով կմեկնեն Մոսկվա: Հիշեցնենք, ...ՀԻՐԱՎԻ, ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԵՆ
Ըստ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ. «Լեւոն Տեր-Պետրոսյանի գլուխգործոցը հետեւյալ եզրահանգումն է. «Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռք բերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության՝ Մութալիբովից Էլչիբեյին, ...ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում երեկ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանը: Փակ ...
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԼ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՑՎԱԾՔ ՈՒՆԵՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
- 1844 Կովկասում հիմնվում է փոխարքայություն: Առաջին փոխարքա նշանակվեց իշխան Մ. Ս. Վորոնցովը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

