
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵԼ
- Երեկ խորհրդարանի օրակարգում փոխնախագահի ընտրության հարցն էր։ Ինչպես հայտնի է, Իշխան Զաքարյանի Վերահսկիչ պալատի նախագահ նշանակվելուց հետո այդ պաշտոնը թափուր էր մնացել։

Նախապես ձեռք բերված կոալիցիոն պայմանավորվածությունների համաձայն, «Բարգավաճ Հայաստանն» այդ պաշտոնում առաջադրեց մարդու իրավունքների հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Արեւիկ Պետրոսյանին։ Թվում էր՝ խնդիրը լուծված է, եւ մնում է, որ խորհրդարանը սահմանված արարողակարգի շրջանակում հավանություն տա ՀՀԿ-ԲՀԿ համատեղ որոշմանը։
Սակայն ՕԵԿ խմբակցության քարտուղար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ ընդվզեց կոալիցիայի հուշագրով ամրագրված «ստատուս-քվոյի» դեմ եւ անակնկալի բերեց խորհրդարանական մեծամասնությանը՝ առաջարկելով ՀՀԿ խմբակցության անդամ Հրանուշ Հակոբյանի թեկնածությունը։ Հ.Բիշարյանը նույնիսկ փորձեց թասիբի գցել հանրապետականներին, թե խորհրդարանական աշխատանքի հսկայական փորձ ունեցող, բոլոր զբաղեցրած պաշտոններում իրեն լավագույնս յուրային պատգամավորին թողած (ինչը, նկատենք, որեւէ մեկը ցանկության դեպքում անգամ չի կարող վիճարկել), ինչո՞ւ եք «Բարգավաճի» շարքերում փոխնախագահ փնտրում։
Ինքը՝ Հ.ՀԱԿՈԲՅԱՆԸ, չնայած շնորհակալություն հայտնեց իրեն նման պատվի արժանացնելու համար, տհաճորեն զարմացած էր սույն «հաճելի անակնկալից», եւ շտապեց ինքնաբացարկ հայտարարել՝ ասելով. «Խորհրդարանում կա քաղաքական մեծամասնություն, քաղաքական մեծամասնությունը կայացրել է իր որոշումը։ Այդ տեղը պատկանում է ԲՀԿ-ին, ես հարգում եմ քաղաքական պայմանավորվածությունները եւ ինքնաբացարկ եմ հայտարարում»։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ իր հերթին, վկայակոչելով քաղաքական նոր մշակույթի արմատավորման հրամայականը, առաջադրեց իր կուսակից եւ զինակից Անահիտ Բախշյանի թեկնածությունը։ «Ժառանգության» պատգամավորները դիմեցին ՀՅԴ խմբակցության անդամներին եւ հորդորեցին, «ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն», կամ «ե՛ւ իշխանություն, ե՛ւ ընդդիմություն» կարգավիճակին համահունչ, աջակցել Ա.Բախշյանին։
ԱԺ փոխնախագահ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, այստեղ հեգնական շեշտադրումներ որսալով, հակադարձեց «Ժառանգության» գործընկերներին՝ ասելով. «Պատանեկան մաքսիմալիզմի դրսեւորումները մեզ համար նորություն չեն։ Նրանք, ովքեր չեն հասկանում մեր կուսակցության դիրքորոշումը, պետք է դեռ երկա՜ր սովորեն»։ Հետո, բուն նյութին անցնելով, ողջունելի համարեց, որ «խորհրդարանը բազմակարծության պայմաններում առաջ քաշեց երեք, այժմ արդեն՝ երկու թեկնածուի, բոլորն էլ արժանի, բոլորն էլ ընդունակ՝ իրականացնելու այն դերակատարությունը, որի համար առաջադրվել են։ Շատ գնահատելի է, որ երեք առաջարկն էլ կին պատգամավորներին է վերաբերվում»։
Սա, ըստ Վ.Հովհաննիսյանի, խոսում է այն մասին, որ ԱԺ «սեռական մեծամասնությունը» վերջապես սկսում է գնահատել կանանց դերը, ինչը հույս է ներշնչում, որ առաջիկայում «փոքրամասնության իրավունքները» կամրապնդվեն ոչ միայն քաղաքական համաձայնություններով, այլեւ օրենսդրորեն։ Դե, իսկ առայժմ. «Քաղաքականության մեջ ամենից կարեւորը հստակ պայմանավորվածության պահպանումն է։ Ուրիշ ինստիտուտներ՝ քաղաքական ուժերի միջեւ ստեղծելու փոխհամաձայնություն, մեր այսօրվա ռեալ կյանքը եւ օրենքները չեն տալիս։ Միայն քաղաքական պայմանավորվածությունների պահպանման մեջ է, որ ծնվում է փոխվստահությունը»։
Անդրադառնալով քաղաքական փոքրամասնության փաստարկներին, թե ժամանակն է, որ մեծամասնությունն ապացուցի իր նվիրվածությունը ժողովրդավարության արժեքներին եւ խորհրդարանի ղեկավար պաշտոններից մեկը հանձնի ընդդիմությանը, ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ միաժամանակ չհամաձայնեց, թե «քաղաքական պայմանավորվածությունները հակասում են ժողովրդավարության կանոններին։ Բացարձակապե՛ս։ Քաղաքական մարմնում բոլոր գործընթացները, այդ թվում՝ օրենքների ընդունումը, հենց արդյունք են քաղաքական պայմանավորվածությունների»։
Ի վերջո՝ Հայաստանը հեծանիվ չի հնարել. բոլոր քաղաքակիրթ խորհրդարաններն այս սկզբունքով են առաջնորդվում։ Ավելին՝ «այն խորհրդարանները, որտեղ քաղաքական պայմանավորվածություններ չկան, դատապարտված են քաոսի, եւ խորհրդարանի արդյունավետ գործունեությունն ապահովելն անհնար է։ Հետեւաբար, պայմանավորվածությունները որպես անընդունելի երեւույթ որակելը, կարծում եմ, տեղին չէ։ Հակառակը, քաղաքական պայմանավորվածությունները պետք է հարգել անվերապահորեն»։
Թերեւս, ավելորդ է ասել, որ քաղաքական պայմանավորվածությունները մնացին ուժի մեջ, եւ խորհրդարանը 79 կողմ, 13 դեմ ձայնով փոխնախագահի պաշտոնը վստահեց Արեւիկ Պետրոսյանին։ Անահիտ Բախշյանի թեկնածությունը մերժվեց ձայների նույնպիսի, այսինքն՝ 79 դեմ, 13 կողմ հարաբերությամբ։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՌԱՋ` ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ
3
Վարչապետ, ՀՀԿ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթը ՀՀԿ 11-րդ համագումարում
Մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ եւ ընտրությունների արդյունքում էապես փոխվել է մեր ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Հատված ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ելույթից ՀՀԿ 11-րդ համագումարում
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նենգափոխումները այս նախընտրական շրջանում մեր որոշ ընդդիմախոսների համար պայքարի ...ՊԻՏԻ ԴԱՍԵՐ ՔԱՂԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՀԿ 11-րդ համագումարի արդյունքները գնահատում է ՀՀԿ անդամ, գործարար ՄԱՆՎԵԼ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆԸ.
«Նախ՝ կցանկանայի նշել, որ իբրեւ ՀՀ քաղաքացի եւ իբրեւ գործարար բարձր եմ գնահատում հանրապետության գործող նախագահին, ...ԲՈԼՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՊաշտպանության նախարար ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հրավերով մեր երկրում է գտնվում Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարար ԻՈԶԱՍ ՕԼԵԿԱՍԸ։ Երեկ երկու նախարարները հանդիպեցին լրագրողների հետ։ Կողմերի բանակցություններն ...ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարի կողմից 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումով մեզանում ավարտվեց այն հստակ քաղաքական բեւեռների ...ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ը հայտերի ներկայացման վերջին ժամկետն է՝ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար։
Հետաքրքիր է, որ ռեկորդները, եթե իհարկե դրանք ձգված չեն ժամանակի մեջ, ինչպես, օրինակ, գերեզման ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանի օրակարգում փոխնախագահի ընտրության հարցն էր։ Ինչպես հայտնի է, Իշխան Զաքարյանի Վերահսկիչ պալատի նախագահ նշանակվելուց հետո այդ պաշտոնը թափուր էր մնացել։
Նախապես ձեռք բերված կոալիցիոն ...ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայրենի կրթական ոլորտում տեղի ունեցող լուրջ փոփոխություններից մեկը՝ դպրոցի ավարտական եւ միասնական (դպրոց + բուհ) քննությունների նոր համակարգը, այս տարի իր առաջին փորձարկումն անցավ. ողջ հանրապետությունով ...ԽՆԴՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
Ինչպես հայտնի է, հարկային պետական ծառայությունը վերջին շրջանում ստուգումներ է անցկացնում Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության «Չապ» ՍՊԸ-ում, ինչը դարձել է բազմաթիվ շահարկումների առիթ։ Այս կապակցությամբ ՀՊԾ ...ՕՊԵՐԱՅԻ ՊԱՏԵՐԸ ՄԵՐՈՆՑ ՉՕԳՆԵՑԻՆ
1
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում նոյեմբերի 10-ին մենամարտային կրքեր էին եռում։ Մշակութային այս կենտրոնը, որն արդեն եղել է շախմատային մրցումների ասպարեզ, ...ՄԻՆԱՍՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՍՈՒԼՈՑԸ
Սկանդալային ձայներանգով հնչեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 16-րդ առաջնության եզրափակիչ սուլիչը, ազդարարելով, որ մրցանակային եռյակը ձեւավորվել է անցյալ տարվա պատկերով։ Ինչպես հայտնի է, առաջնության ...ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՎԵՐՍՏԻՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի հավաքականը նոյեմբերի 13-ից նախապատրաստվելու է նոյեմբերի 17-ին եւ 21-ին տեղի ունենալիք Եվրո-2008-ի ընտրական խաղերին. Պորտուգալիայի թիմի հետ՝ մրցակցի խաղադաշտում, Ղազախստանի հավաքականի ...ՄԵՆՔ ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴԵՆ ԱՐԵԼ ԵՆՔ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարը։
Համագումարի առաջադրմամբ ՀՀԿ նախագահ միաձայն ընտրվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը։ 650 ...ԿԵՂԾԻՔԸ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՍԵՓԱԿԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին առնչվող քրեական գործն անօրինաբար սեփականելու փաստն արդեն հայտնի իրողություն է։ Եւ ահա, կապված այս փաստի հայտնի դառնալու հետ, հհշական ...ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՊԱՏԱՍԽԱՆ
Սեփ.լրտվ.«Հաճախ չենք կարողանում տարբերել՝ խոսքը հանրապետության երբեմնի նախագահի ելույթի մասի՞ն է, թե՞ ՀՀ շարքային քաղաքացու, որը ժամանակին զբաղեցրել է նախագահի պաշտոնը, իսկ հիմա իր անձնական կարծիքն է արտահայտում։ ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
Գլխավոր դատախազի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Զելիմ Թադեւոսյանը նշանակվել է գլխավոր դատախազության ավագ դատախազ՝ ազատվելով գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության ...ԸՆԿԵԼ Է ՀՈՐԸ
Նոյեմբերի 10-ին, ժամը 15։45-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղում 15 մետր խորությամբ արտեզյան հորն է ընկել նույն գյուղի բնակիչ Սիլվարդ Ավագյանը: Փրկարարների օգնությամբ տուժածը ոտքերի ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ
Նոյեմբերի 10-ին, ժամը 18։45-ին Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին իրար են բախվել ՎԱԶ-2103 մակնիշի 62 ՍՍ 360 պետհամարանիշի եւ ՎԱԶ-2106 մակնիշի 01 ԼՏ 723 պետհամարանիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով երկու ավտոմեքենաների ...ԳԱԶԻ ԽՈՂՈՎԱԿԻ ՎԹԱՐ
Վաղարշապատ-Երեւան ավտոճանապարհին նոյեմբերի 10-ին, ժամը 20:00-ի սահմաններում, միջին ճնշման գազի խողովակի վթարի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք եւ բռնկում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: ...ԾԱՂՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆԸ
ԱՐԹՈՒՐ ՄԽԻԹԱՐՅԱՆՆոյեմբերի 13-ին լրանում է տաղանդավոր ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանի 80-ամյակը։ Գ.Յարալյանի ստեղծագործական ողջ ուղին սերտորեն կապված է մամուլի հետ, որի էջերում մշտապես տեղ են գտել նրա ծաղրանկարները։ Երկար ...ԺԱՄԱՆՈՒՄ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Այսօր եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւը: Պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Ստանիշեւը հանդիպումներ կունենա նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ ...ԿԱՅՑԵԼԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յան Կուբիշը մոտ ժամանակներս կայցելի Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Այդ մասին երեկ հայտնել է նախարարն ինքը: «Ինձ նախեւառաջ անհրաժեշտ է լավ ծանոթանալ Եվրախորհրդի ...ՀՐԱԴԱԴԱՐ
«Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը հրահրվում է հակառակորդի կողմից: Այս տարիների ընթացքում առավելագույնս անվտանգ պայմաններ ենք ստեղծել մեր զինվորների համար: Եթե զինվորն անվտանգ է, չի կարող կրակել առանց ...ՎՐԱՑԻՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Վրաստանի խորհրդարանի 43-ամյա պատգամավոր Լեւան Գաչեչիլաձեն ընդդիմադիր կուսակցությունների Ազգային խորհրդից միասնական թեկնածու է առաջադրվել 2008 թվականի հունվարի 5-ի վաղաժամկետ նախագահական ընտրություններին: ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ
«Զավեշտականն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան է կորցրել իրատեսությունը, որ հավատում է ռեւանշին եւ նույնիսկ խորհուրդ է տալիս հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ինձ հեռանալ քաղաքական ասպարեզից: ...ԼԻԴԵՐԱԿՌԻՎ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ
ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ գնահատմամբ, ՀՀԿ 11-րդ համագումարը «անցավ աննախադեպ վերելքի եւ լիակատար համերաշխության պայմաններում։ ՀՀԿ-ի առավելություններից մեկը հենց այն է, որ այստեղ լիդերակռիվ ընդհանրապես չի ...ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ
Վրաստանի իշխանությունների կողմից պերսոնա նոն գրատա հայտարարված ՌԴ դեսպանության երեք դիվանագետներ երեկ առավոտյան ավտոմեքենաներով Թբիլիսիից ուղեւորվել են Երեւան, որտեղից ինքնաթիռով կմեկնեն Մոսկվա: Հիշեցնենք, ...ՀԻՐԱՎԻ, ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԵՆ
Ըստ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ. «Լեւոն Տեր-Պետրոսյանի գլուխգործոցը հետեւյալ եզրահանգումն է. «Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռք բերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության՝ Մութալիբովից Էլչիբեյին, ...ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում երեկ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանը: Փակ ...
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1844 Կովկասում հիմնվում է փոխարքայություն: Առաջին փոխարքա նշանակվեց իշխան Մ. Ս. Վորոնցովը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

