
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
- Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ը հայտերի ներկայացման վերջին ժամկետն է՝ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար։

Հետաքրքիր է, որ ռեկորդները, եթե իհարկե դրանք ձգված չեն ժամանակի մեջ, ինչպես, օրինակ, գերեզման փորելը (գերմանական Օլդենբուրգ քաղաքում ապրող Հենրիխ Կարլ Տիշեն 50 տարվա ընթացքում փորել է 23.311 գերեզման), նախընտրում են սահմանել հենց այդ օրը։
Ամենավերջին պահին՝ նոյեմբերի 9-ի երեկոյան, Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար (ամենամեծ դեմագոգիա անվանակարգում) հասցրեց հայտ ներկայացնել նաեւ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը՝ հայտարարություն տարածելով, թե «Ղարաբաղ կոմիտեի» քրեական գործի նյութերը 1995 կամ 1996 թվականին վերցրել է գլխավոր դատախազությունից «1998 թվականին Ղարաբաղյան շարժման տասնամյա տարեդարձի առթիվ բացվելիք թանգարանում ի պահ դնելու նպատակով»։
Ընդհանրապես քաղաքական գործիչների հակվածությունը պատմական տարեդարձերի ճոխ տոնակատարության նկատմամբ վաղուց արդեն չի դիտարկվում որպես բացառապես կոմունիստներին բնորոշ անոմալիա։ Այն մասին, թե ինչ մեծ թափով էին վերջիններս կարողանում նշել փոքրիշատե նշանակալից ցանկացած տարեդարձ, առ այսօր առասպելներ են շրջում։
Բայց 1976, 1987 թվականներին ամերիկացիները այնպես նշեցին իրենց հիմնադրման տարեդարձերը, որ դժգոհելը մեղք կլիներ։ Ասենք՝ ֆրանսիացիներն էլ 1989 թվականին առանձնապես հետ չմնացին նրանցից։
Եթե մեկնումեկն ասի, թե ինչպես կարելի էր չնշել երկհարյուրամյա տարեդարձերը, կնկատենք, որ այս տարի Եվրամիությունը, չնայած իր շարքերում տիրող բավական թեժ տարաձայնություններին, մեծ հանդիսավորությամբ տոնեց Հռոմի պայմանագրի 50-ամյակը։ Այնպես որ՝ Ղարաբաղյան շարժման 10-ամյա տարեդարձի առթիվ թանգարան բացելը միանշանակ աստվածահաճո գործ կարող է համարվել։
Մանավանդ որ Ղարաբաղյան շարժումն ինքնին արժանի է ամենապատվավոր տեղերից մեկը զբաղեցնելու հայրենի նորագույն պատմության մեջ։ Այլ հարց է, որ ՀՀՇ առաջնորդներն արեցին ամեն ինչ՝ ժողովրդի աչքում այն վարկաբեկելու համար։ Ճիշտ այնպես, ի դեպ, ինչպես ժամանակին կոմունիստների ջանքերով վարկաբեկվեց մարքսիզմը։
Մեղավո՞ր է արդյոք դրանում Մարքսը։ Իհարկե, ոչ։ Ինչպեսեւ մեղավոր չէ Ղարաբաղյան շարժումը նրանում, որ այն կապում են 90-ականների առաջին կեսի անմարդկային պայմանների, զանգվածային արտագաղթի եւ համատարած թալանի հետ։ Իսկ որքանո՞վ է պատասխանատու Քրիստոսը խաչակրաց արշավանքների բռնությունների եւ ինկվիզիցիայի գազանությունների, կամ Նիցշեն հիտլերիզմի սարսափների համար։
Ինչեւէ, այստեղ մեկ այլ բան է զարմանալի. եթե նախկին նախագահի մտադրություններն իսկապես այդչափ մաքուր ու ազնիվ էին, ապա ի՞նչ իմաստ ուներ վերցնել քրեական գործը դատախազությունից թանգարանի բացումից 2-3 տարի առաջ։ Մանավանդ որ վերցնել քրեական գործերը դատախազությունից, նույնիսկ թանգարանի համար, իրավունք չունի ոչ ոք։ Այդ թվում՝ նաեւ նախագահը։ Ինչպե՞ս այդ ամենը հասկանալ, առանց ուղեղի խանգարում ստանալու։
Իսկ գուցե այնուամենայնիվ իրավացի՞ են չար լեզուները, որոնք պնդում են, թե քրեական գործը դատախազությունից վերցվել է «մաքրելու», Լ.Տեր-Պետրոսյանին ու նրա մերձավոր շրջապատին ոչ ձեռնտու փաստերը ոչնչացնելու նպատակով։ Իսկ կոմիտեականները թաքցնելու շատ բան ունեին։
Փոխարենը՝ ներկայումս «մաքուր խղճով» կարող են ձեռնամուխ լինել հեղափոխության նախապատրաստման գործին։ Քանզի առավել շահութաբեր բիզնես, քան հեղափոխությունն է, մարդկությունն առայժմ չի հորինել։ Շահութաբեր՝ ե՛ւ քաղաքական առումով, ե՛ւ տնտեսապես։ Քաղաքացիական պատերազմն էլ, իհարկե, վատ բիզնես չէ, բայց այնտեղ վտանգները ավելի շատ են։ Բացի այդ, զգալիորեն տուժում է անշարժ գույքը, որի պատճառով էլ, ըստ էության, ձեռնարկվում է այդ ամենը։
Իսկ այ լավ ու արագ իրականացված հեղափոխությունը բացառիկ է իր տնտեսական արդյունավետությամբ եւ, որպես բիզնես, ունի աներեւակայելի շահութաբերություն։ Գումարած այն, որ անասելի հաճույք է պատճառում իրականացնողներին ու երկար ժամանակով լուծում ադրենալինային խնդիրը քաղաքացիների առանձին խմբերի համար։ Դրա համար էլ կաշվից դուրս են գալիս ազատարարները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։
Վերջերս մի շատ լավ հրապարակախոս համեմատեց հեղափոխությունը Քնած գեղեցկուհու հետ՝ Պուշկինի համանուն հեքիաթից։ Չափազանց դիպուկ զուգահեռ է։ Պատկերացրեք. ՀՀՇ-ի գրասենյակում ժանգոտ շղթաներով կախված ապակե դագաղում լեթարգիական խոր քնի մեջ ննջում է Քնած գեղեցկուհին՝ տիկին Գունավոր հեղափոխությունը։ Ննջում է եւ սպասում նրան, ով հմուտ համբույրով կարթնացնի իրեն տաղտկալի քնից։ Ասենք, կան ինչպես անուղղակի, այնպես էլ անմիջական վկայություններ, որ արթնացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն համբույրներ։
Ժամանակ առ ժամանակ, առավել հաճախ՝ ընտրություններից առաջ, ՀՀՇ-ի գրասենյակում ննջող տիկնոջը՝ ապակե դագաղի սնարի մոտ հյուրեր են բերում։ Կարելի է մտաբերել հենց թեկուզ 2003 թվականին Դեմիրճյանի այցելությունը՝ Գեղամյանի հետ միասին։ Բայց չափազանց սառն ու արհեստական էին նրանց համբույրները։ Եկել են նաեւ այլ առաջնորդներ. Արամ Զ.Սարգսյանը, Արամ Կարապետյանը եւ ուրիշներ, համբուրել երկար ու կրքոտ։ Չօգնեց։ Չարթնացավ այն ժամանակ Գունավոր հեղափոխությունը, նույնիսկ թարթիչը չշարժեց։
Եւ այդ ժամանակվանից ի վեր ՀՀՇ-ի գրասենյակ են վազում տարբեր փրկիչներ ու ազատարարներ, իսկ վերջին ժամանակներս՝ նաեւ նախկին նախագահը, համբուրում եւ ոչ միայն համբուրում Քնած գեղեցկուհուն՝ փորձելով արթնացնել նրան, բայց ապարդյուն։ Ալամ բուջիկ դուրս արի, պապայիս, մամայիս չեմ ասի։ Դուրս չի գալիս։ Առայժմ։ Ալամ բուջիկ... Դե, ձեզ տեսնեմ, տղերք, ջանացե՛ք։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քննարկում
saro գրել է:
«Վերջերս մի շատ լավ հրապարակախոս համեմատեց հեղափոխությունը Քնած գեղեցկուհու հետ՝ Պուշկինի համանուն հեքիաթից։ Չափազանց դիպուկ զուգահեռ է։ Պատկերացրեք. ՀՀՇ-ի գրասենյակում ժանգոտ շղթաներով կախված ապակե դագաղում լեթարգիական խոր քնի մեջ ննջում է Քնած գեղեցկուհին՝ տիկին Գունավոր հեղափոխությունը։ Ննջում է եւ սպասում նրան, ով հմուտ համբույրով կարթնացնի իրեն տաղտկալի քնից։ Ասենք, կան ինչպես անուղղակի, այնպես էլ անմիջական վկայություններ, որ արթնացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն համբույրներ։
Ժամանակ առ ժամանակ, առավել հաճախ՝ ընտրություններից առաջ, ՀՀՇ-ի գրասենյակում ննջող տիկնոջը՝ ապակե դագաղի սնարի մոտ հյուրեր են բերում։ Կարելի է մտաբերել հենց թեկուզ 2003 թվականին Դեմիրճյանի այցելությունը՝ Գեղամյանի հետ միասին։ Բայց չափազանց սառն ու արհեստական էին նրանց համբույրները։ Եկել են նաեւ այլ առաջնորդներ. Արամ Զ.Սարգսյանը, Արամ Կարապետյանը եւ ուրիշներ, համբուրել երկար ու կրքոտ։ Չօգնեց։ Չարթնացավ այն ժամանակ Գունավոր հեղափոխությունը, նույնիսկ թարթիչը չշարժեց։»
Կարո՞ղ է պատահի, որ Լևոն տեր Պետրոսյանին հաջողվի արթնացնել «քնած գեղեցկուհուն»: Հավանական է. նա համբուրում է քնածի քամակը, իսկ դա նորություն է հեքիաթում: Կին է՝ մեկ էլ տեսար գրգռվեց արթնացավ: Բայց որ զարդնեց ու տեսավ «փեսացուն» քաղաքական կույր է, տա սատկացնի, իր անուշ քունը հարամ անելու համար:
Vardan գրել է:- saro
«Վերջերս մի շատ լավ հրապարակախոս համեմատեց հեղափոխությունը Քնած գեղեցկուհու հետ՝ Պուշկինի համանուն հեքիաթից։ Չափազանց դիպուկ զուգահեռ է։ Պատկերացրեք. ՀՀՇ-ի գրասենյակում ժանգոտ շղթաներով կախված ապակե դագաղում լեթարգիական խոր քնի մեջ ննջում է Քնած գեղեցկուհին՝ տիկին Գունավոր հեղափոխությունը։ Ննջում է եւ սպասում նրան, ով հմուտ համբույրով կարթնացնի իրեն տաղտկալի քնից։ Ասենք, կան ինչպես անուղղակի, այնպես էլ անմիջական վկայություններ, որ արթնացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն համբույրներ։Ժամանակ առ ժամանակ, առավել հաճախ՝ ընտրություններից առաջ, ՀՀՇ-ի գրասենյակում ննջող տիկնոջը՝ ապակե դագաղի սնարի մոտ հյուրեր են բերում։ Կարելի է մտաբերել հենց թեկուզ 2003 թվականին Դեմիրճյանի այցելությունը՝ Գեղամյանի հետ միասին։ Բայց չափազանց սառն ու արհեստական էին նրանց համբույրները։ Եկել են նաեւ այլ առաջնորդներ. Արամ Զ.Սարգսյանը, Արամ Կարապետյանը եւ ուրիշներ, համբուրել երկար ու կրքոտ։ Չօգնեց։ Չարթնացավ այն ժամանակ Գունավոր հեղափոխությունը, նույնիսկ թարթիչը չշարժեց։»
Կարո՞ղ է պատահի, որ Լևոն տեր Պետրոսյանին հաջողվի արթնացնել «քնած գեղեցկուհուն»: Հավանական է. նա համբուրում է քնածի քամակը, իսկ դա նորություն է հեքիաթում: Կին է՝ մեկ էլ տեսար գրգռվեց արթնացավ: Բայց որ զարդնեց ու տեսավ «փեսացուն» քաղաքական կույր է, տա սատկացնի, իր անուշ քունը հարամ անելու համար:
Տխրահռչակ Սարո,դիմեք բժշկի, գուցե այնքան էլ ուշ չէ:- saro
ԱՌԱՋ` ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ
3
Վարչապետ, ՀՀԿ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթը ՀՀԿ 11-րդ համագումարում
Մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ եւ ընտրությունների արդյունքում էապես փոխվել է մեր ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Հատված ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ելույթից ՀՀԿ 11-րդ համագումարում
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նենգափոխումները այս նախընտրական շրջանում մեր որոշ ընդդիմախոսների համար պայքարի ...ՊԻՏԻ ԴԱՍԵՐ ՔԱՂԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՀԿ 11-րդ համագումարի արդյունքները գնահատում է ՀՀԿ անդամ, գործարար ՄԱՆՎԵԼ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆԸ.
«Նախ՝ կցանկանայի նշել, որ իբրեւ ՀՀ քաղաքացի եւ իբրեւ գործարար բարձր եմ գնահատում հանրապետության գործող նախագահին, ...ԲՈԼՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՊաշտպանության նախարար ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հրավերով մեր երկրում է գտնվում Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարար ԻՈԶԱՍ ՕԼԵԿԱՍԸ։ Երեկ երկու նախարարները հանդիպեցին լրագրողների հետ։ Կողմերի բանակցություններն ...ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարի կողմից 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումով մեզանում ավարտվեց այն հստակ քաղաքական բեւեռների ...ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ը հայտերի ներկայացման վերջին ժամկետն է՝ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար։
Հետաքրքիր է, որ ռեկորդները, եթե իհարկե դրանք ձգված չեն ժամանակի մեջ, ինչպես, օրինակ, գերեզման ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանի օրակարգում փոխնախագահի ընտրության հարցն էր։ Ինչպես հայտնի է, Իշխան Զաքարյանի Վերահսկիչ պալատի նախագահ նշանակվելուց հետո այդ պաշտոնը թափուր էր մնացել։
Նախապես ձեռք բերված կոալիցիոն ...ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայրենի կրթական ոլորտում տեղի ունեցող լուրջ փոփոխություններից մեկը՝ դպրոցի ավարտական եւ միասնական (դպրոց + բուհ) քննությունների նոր համակարգը, այս տարի իր առաջին փորձարկումն անցավ. ողջ հանրապետությունով ...ԽՆԴՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
Ինչպես հայտնի է, հարկային պետական ծառայությունը վերջին շրջանում ստուգումներ է անցկացնում Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության «Չապ» ՍՊԸ-ում, ինչը դարձել է բազմաթիվ շահարկումների առիթ։ Այս կապակցությամբ ՀՊԾ ...ՕՊԵՐԱՅԻ ՊԱՏԵՐԸ ՄԵՐՈՆՑ ՉՕԳՆԵՑԻՆ
1
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում նոյեմբերի 10-ին մենամարտային կրքեր էին եռում։ Մշակութային այս կենտրոնը, որն արդեն եղել է շախմատային մրցումների ասպարեզ, ...ՄԻՆԱՍՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՍՈՒԼՈՑԸ
Սկանդալային ձայներանգով հնչեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 16-րդ առաջնության եզրափակիչ սուլիչը, ազդարարելով, որ մրցանակային եռյակը ձեւավորվել է անցյալ տարվա պատկերով։ Ինչպես հայտնի է, առաջնության ...ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՎԵՐՍՏԻՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի հավաքականը նոյեմբերի 13-ից նախապատրաստվելու է նոյեմբերի 17-ին եւ 21-ին տեղի ունենալիք Եվրո-2008-ի ընտրական խաղերին. Պորտուգալիայի թիմի հետ՝ մրցակցի խաղադաշտում, Ղազախստանի հավաքականի ...ՄԵՆՔ ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴԵՆ ԱՐԵԼ ԵՆՔ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարը։
Համագումարի առաջադրմամբ ՀՀԿ նախագահ միաձայն ընտրվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը։ 650 ...ԿԵՂԾԻՔԸ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՍԵՓԱԿԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին առնչվող քրեական գործն անօրինաբար սեփականելու փաստն արդեն հայտնի իրողություն է։ Եւ ահա, կապված այս փաստի հայտնի դառնալու հետ, հհշական ...ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՊԱՏԱՍԽԱՆ
Սեփ.լրտվ.«Հաճախ չենք կարողանում տարբերել՝ խոսքը հանրապետության երբեմնի նախագահի ելույթի մասի՞ն է, թե՞ ՀՀ շարքային քաղաքացու, որը ժամանակին զբաղեցրել է նախագահի պաշտոնը, իսկ հիմա իր անձնական կարծիքն է արտահայտում։ ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
Գլխավոր դատախազի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Զելիմ Թադեւոսյանը նշանակվել է գլխավոր դատախազության ավագ դատախազ՝ ազատվելով գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության ...ԸՆԿԵԼ Է ՀՈՐԸ
Նոյեմբերի 10-ին, ժամը 15։45-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղում 15 մետր խորությամբ արտեզյան հորն է ընկել նույն գյուղի բնակիչ Սիլվարդ Ավագյանը: Փրկարարների օգնությամբ տուժածը ոտքերի ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ
Նոյեմբերի 10-ին, ժամը 18։45-ին Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին իրար են բախվել ՎԱԶ-2103 մակնիշի 62 ՍՍ 360 պետհամարանիշի եւ ՎԱԶ-2106 մակնիշի 01 ԼՏ 723 պետհամարանիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով երկու ավտոմեքենաների ...ԳԱԶԻ ԽՈՂՈՎԱԿԻ ՎԹԱՐ
Վաղարշապատ-Երեւան ավտոճանապարհին նոյեմբերի 10-ին, ժամը 20:00-ի սահմաններում, միջին ճնշման գազի խողովակի վթարի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք եւ բռնկում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: ...ԾԱՂՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆԸ
ԱՐԹՈՒՐ ՄԽԻԹԱՐՅԱՆՆոյեմբերի 13-ին լրանում է տաղանդավոր ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանի 80-ամյակը։ Գ.Յարալյանի ստեղծագործական ողջ ուղին սերտորեն կապված է մամուլի հետ, որի էջերում մշտապես տեղ են գտել նրա ծաղրանկարները։ Երկար ...ԺԱՄԱՆՈՒՄ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Այսօր եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւը: Պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Ստանիշեւը հանդիպումներ կունենա նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ ...ԿԱՅՑԵԼԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յան Կուբիշը մոտ ժամանակներս կայցելի Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Այդ մասին երեկ հայտնել է նախարարն ինքը: «Ինձ նախեւառաջ անհրաժեշտ է լավ ծանոթանալ Եվրախորհրդի ...ՀՐԱԴԱԴԱՐ
«Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը հրահրվում է հակառակորդի կողմից: Այս տարիների ընթացքում առավելագույնս անվտանգ պայմաններ ենք ստեղծել մեր զինվորների համար: Եթե զինվորն անվտանգ է, չի կարող կրակել առանց ...ՎՐԱՑԻՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Վրաստանի խորհրդարանի 43-ամյա պատգամավոր Լեւան Գաչեչիլաձեն ընդդիմադիր կուսակցությունների Ազգային խորհրդից միասնական թեկնածու է առաջադրվել 2008 թվականի հունվարի 5-ի վաղաժամկետ նախագահական ընտրություններին: ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ
«Զավեշտականն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան է կորցրել իրատեսությունը, որ հավատում է ռեւանշին եւ նույնիսկ խորհուրդ է տալիս հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ինձ հեռանալ քաղաքական ասպարեզից: ...ԼԻԴԵՐԱԿՌԻՎ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ
ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ գնահատմամբ, ՀՀԿ 11-րդ համագումարը «անցավ աննախադեպ վերելքի եւ լիակատար համերաշխության պայմաններում։ ՀՀԿ-ի առավելություններից մեկը հենց այն է, որ այստեղ լիդերակռիվ ընդհանրապես չի ...ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ
Վրաստանի իշխանությունների կողմից պերսոնա նոն գրատա հայտարարված ՌԴ դեսպանության երեք դիվանագետներ երեկ առավոտյան ավտոմեքենաներով Թբիլիսիից ուղեւորվել են Երեւան, որտեղից ինքնաթիռով կմեկնեն Մոսկվա: Հիշեցնենք, ...ՀԻՐԱՎԻ, ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԵՆ
Ըստ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ. «Լեւոն Տեր-Պետրոսյանի գլուխգործոցը հետեւյալ եզրահանգումն է. «Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռք բերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության՝ Մութալիբովից Էլչիբեյին, ...ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում երեկ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանը: Փակ ...
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1844 Կովկասում հիմնվում է փոխարքայություն: Առաջին փոխարքա նշանակվեց իշխան Մ. Ս. Վորոնցովը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

