
ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
- Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարի կողմից 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումով մեզանում ավարտվեց այն հստակ քաղաքական բեւեռների ձեւավորումը, որոնց միջեւ ծավալվելու է առաջիկա ընտրապայքարը։

Հոկտեմբերի 26-ի հանրահավաքում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ինքնաառաջադրումից հետո իշխանության ձեռնարկած այս ազդու հակաքայլով հավասարապես «փակվեցին» քաղաքական դաշտի ընդդիմադիր ու իշխանամետ հատվածները մյուս պոտենցիալ հավակնորդների առջեւ։ Ցանկալի է դա նրանց համար, թե ոչ, բայց սա արդեն կատարված փաստ է, որը ո՛չ ոք չի կարող այլեւս հետ շրջել։
Անշուշտ «ներկաներ-նախկիններ» պայքարի բանաձեւում ուժերի ակնհայտ գերազանցությունը առաջինների կողմն է։ Ավելին՝ ինչպես ցույց տվեցին բրիտանական հեղինակավոր «Քոմրես» ընկերության վերջին հարցումները, ի տարբերություն նախագահի մյուս թեկնածուներին իր վարկանիշով նկատելիորեն գերազանցող Սերժ Սարգսյանի, Տեր-Պետրոսյանը հավակնորդների շարքում ընդամենը 5-րդ տեղում է։
Սակայն կան բոլոր հիմքերը կարծելու, որ առաջիկայում անխուսափելի դարձող երկբեւեռ դիմակայության պայմաններում երկու մրցակիցների «միջակայքում» գտնվող մյուս թեկնածուներն ուղղակի «մաղվելու» են։
Սեպտեմբերի 21-ից սկսած իր քաղաքական քայլերով ու մանավանդ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում ունեցած կոշտ ու հարձակողական ելույթով Տեր-Պետրոսյանն այնպես բեւեռացրեց քաղաքական դաշտը, որ լիովին շրջափակեց առաջիկա ամիսներին սպասվող քաղաքական մրցակցությունը դեպի ապագան միտված ծրագրերի հարթություն տեղափոխելու հնարավորությունը։
Սա անշուշտ, դժվար թե նպաստի նրա քաղաքական վարկանիշի մեծացմանը։ Սակայն նախկին նախագահի նման քայլի հետեւանքով ընտրապայքարի ողջ «պրիզման» շրջվեց դեպի հետ։ Այժմ արդեն համեմատվում են Տեր-Պետրոսյանի ու ներկա իշխանության գործունեության տարիները։ Առաջ է եկել նախկինների ու ներկաների արածի ու չարածի բաղդատման ու յուրաքանչյուրի պատասխանատվությունը ճշտելու խնդիրը, առանց որի Հայաստանը չի կարող մտածել առաջ շարժվելու մասին։
Նման պայմաններում «երրորդ ուժի» կամ «երրորդ թեկնածուի» հաջողության եւ անգամ, ինչպես ժողովուրդն է սիրում անվանել, «պլստալու» բոլոր փորձերը բախվելու են նույն խնդրին՝ ներկաներ-նախկիններ մրցակցության բովանդակային-քաղաքական կողմի գնահատման անհրաժեշտությանը։ Իսկ դա նշանակում է, որ «երրորդ ուժի» բոլոր հավակնորդներն իրենց հնարավոր դիրքորոշումների ու գնահատականների մեջ նախ՝ ինքնաբերաբար դառնալու են «առաջին» կամ «երկրորդ» եւ դրանից հետո նոր միայն փորձելու են իրենց երեւակայել երրորդի դերում։
Երեւակայել եւ ոչ թե լինել, քանզի լինելու համար պարտավոր են գրավել արդեն գոյություն ունեցող իրական բեւեռներից որեւէ մեկը։ Բայց ինչպե՞ս դա անել, երբ երկու դիրքերն էլ արդեն զբաղված են ավելի մեծ փորձ ու հնարավորություններ ունեցող թեկնածուների կողմից, որոնցից մեկը իրենով մարմնավորում է ներկա, իսկ մյուսը՝ նախկին իշխանությունը։
Չեն բացառվում «երրորդ ուժի» մեղադրանքները, թե ներկաներն են ասպարեզ բերել նախկիններին, որպեսզի փակեն նոր հավակնորդների ճանապարհը։ Բայց ո՞վ կհավատա նման ցնդաբանությանը, երբ խոսքը հիրավի մի կենաց-մահու պայքարի մասին է, որի շրջագծում պետք է քննվեն Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Ղարաբաղի հարցը եւ արտաքին-քաղաքական կողմնորոշումները։ Պարզ է, որ այս կարեւորագույն ասպարեզներում «սեւն» ու «սպիտակը» ներկայումս այնքան ակնհայտորեն են դրսեւորվում, որ իրենցով շրջափակում են միջանկյալ լուծումների հնարավորության ողջ դաշտը։
Ոմանք կարող են պնդել, թե «ներկաներ-նախկիններ» պայքարի բանաձեւը փակուղի է երկրի ապագայի համար։ Սակայն նրա վրայով թռչելու կամ այն շրջանցելու ցանկություն ունեցողներից եւ ոչ ոք առայժմ չի կարողացել շրջել ընտրապայքարի այս տրամաբանությունը եւ իր շուրջը ձեւավորել որոշակի քաղաքական բեւեռ, իսկ սրանից հետո, անկասկած, արդեն շատ ուշ է։
Ավելին՝ առանց անցյալի հաղթահարման ու ներկայի վերաիմաստավորման, անհնար է անգամ մտածել ապագայի մասին։
Այսպիսով, նախագահական ընտրապայքարի մեկնարկը խոստանում է սուր ու անզիջում մրցակցություն ընդամենը երկու քաղաքական բեւեռների միջեւ։ Իսկ դա նշանակում է, որ նախագահի մյուս հնարավոր թեկնածուները ներկայումս կանգնած են բարդ երկընտրանքի առջեւ։
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում առաջադրվելու պարագայում «երրորդ-ավելորդները» պետք է ընտրություն կատարեն՝ կա՛մ մնալ «դիտորդի կարգավիճակում», կա՛մ էլ փորձել ինչ-որ ձեւով հասնել արդեն կառամատույցից պոկված գնացքին եւ տեղավորվել երկու վագոններից մեկն ու մեկի մեջ։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Քննարկում
Ես գրել է:
(Առաջիկա մեկ ամսվա ընթացքում առաջադրվելու պարագայում «երրորդ-ավելորդները» պետք է ընտրություն կատարեն՝ կա՛մ մնալ «դիտորդի կարգավիճակում»,... )
------------------------------------------------------------------------
Ինչքան գիտեմ «երրորդ-ավելորդները» լինում են սիրային եռանկյունիների մեջ, ի՛նչ ասաեմ, եթե հոդվածը գրել էք գուցե պարզաբանեք ո՛վ -ու՛մ է սիրում, հանուն սիրո ինչի՜ է պատրաստ, հարսանիքը երբ է, ընտրություններից առա՞ջ թե հետո... և ո՛վ կարող է լինել մերժված ու՛մ կողմից, վերջում էլ կարելի է մի հատ հնդկական երգ ավելացնել)))))))))))))
ԱՌԱՋ` ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ
3
Վարչապետ, ՀՀԿ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթը ՀՀԿ 11-րդ համագումարում
Մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ եւ ընտրությունների արդյունքում էապես փոխվել է մեր ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Հատված ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ելույթից ՀՀԿ 11-րդ համագումարում
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նենգափոխումները այս նախընտրական շրջանում մեր որոշ ընդդիմախոսների համար պայքարի ...ՊԻՏԻ ԴԱՍԵՐ ՔԱՂԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՀԿ 11-րդ համագումարի արդյունքները գնահատում է ՀՀԿ անդամ, գործարար ՄԱՆՎԵԼ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆԸ.
«Նախ՝ կցանկանայի նշել, որ իբրեւ ՀՀ քաղաքացի եւ իբրեւ գործարար բարձր եմ գնահատում հանրապետության գործող նախագահին, ...ԲՈԼՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՊաշտպանության նախարար ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հրավերով մեր երկրում է գտնվում Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարար ԻՈԶԱՍ ՕԼԵԿԱՍԸ։ Երեկ երկու նախարարները հանդիպեցին լրագրողների հետ։ Կողմերի բանակցություններն ...ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարի կողմից 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումով մեզանում ավարտվեց այն հստակ քաղաքական բեւեռների ...ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ը հայտերի ներկայացման վերջին ժամկետն է՝ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար։
Հետաքրքիր է, որ ռեկորդները, եթե իհարկե դրանք ձգված չեն ժամանակի մեջ, ինչպես, օրինակ, գերեզման ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանի օրակարգում փոխնախագահի ընտրության հարցն էր։ Ինչպես հայտնի է, Իշխան Զաքարյանի Վերահսկիչ պալատի նախագահ նշանակվելուց հետո այդ պաշտոնը թափուր էր մնացել։
Նախապես ձեռք բերված կոալիցիոն ...ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայրենի կրթական ոլորտում տեղի ունեցող լուրջ փոփոխություններից մեկը՝ դպրոցի ավարտական եւ միասնական (դպրոց + բուհ) քննությունների նոր համակարգը, այս տարի իր առաջին փորձարկումն անցավ. ողջ հանրապետությունով ...ԽՆԴՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
Ինչպես հայտնի է, հարկային պետական ծառայությունը վերջին շրջանում ստուգումներ է անցկացնում Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության «Չապ» ՍՊԸ-ում, ինչը դարձել է բազմաթիվ շահարկումների առիթ։ Այս կապակցությամբ ՀՊԾ ...ՕՊԵՐԱՅԻ ՊԱՏԵՐԸ ՄԵՐՈՆՑ ՉՕԳՆԵՑԻՆ
1
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում նոյեմբերի 10-ին մենամարտային կրքեր էին եռում։ Մշակութային այս կենտրոնը, որն արդեն եղել է շախմատային մրցումների ասպարեզ, ...ՄԻՆԱՍՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՍՈՒԼՈՑԸ
Սկանդալային ձայներանգով հնչեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 16-րդ առաջնության եզրափակիչ սուլիչը, ազդարարելով, որ մրցանակային եռյակը ձեւավորվել է անցյալ տարվա պատկերով։ Ինչպես հայտնի է, առաջնության ...ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՎԵՐՍՏԻՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի հավաքականը նոյեմբերի 13-ից նախապատրաստվելու է նոյեմբերի 17-ին եւ 21-ին տեղի ունենալիք Եվրո-2008-ի ընտրական խաղերին. Պորտուգալիայի թիմի հետ՝ մրցակցի խաղադաշտում, Ղազախստանի հավաքականի ...ՄԵՆՔ ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴԵՆ ԱՐԵԼ ԵՆՔ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարը։
Համագումարի առաջադրմամբ ՀՀԿ նախագահ միաձայն ընտրվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը։ 650 ...ԿԵՂԾԻՔԸ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՍԵՓԱԿԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին առնչվող քրեական գործն անօրինաբար սեփականելու փաստն արդեն հայտնի իրողություն է։ Եւ ահա, կապված այս փաստի հայտնի դառնալու հետ, հհշական ...ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՊԱՏԱՍԽԱՆ
Սեփ.լրտվ.«Հաճախ չենք կարողանում տարբերել՝ խոսքը հանրապետության երբեմնի նախագահի ելույթի մասի՞ն է, թե՞ ՀՀ շարքային քաղաքացու, որը ժամանակին զբաղեցրել է նախագահի պաշտոնը, իսկ հիմա իր անձնական կարծիքն է արտահայտում։ ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
Գլխավոր դատախազի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Զելիմ Թադեւոսյանը նշանակվել է գլխավոր դատախազության ավագ դատախազ՝ ազատվելով գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության ...ԸՆԿԵԼ Է ՀՈՐԸ
Նոյեմբերի 10-ին, ժամը 15։45-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղում 15 մետր խորությամբ արտեզյան հորն է ընկել նույն գյուղի բնակիչ Սիլվարդ Ավագյանը: Փրկարարների օգնությամբ տուժածը ոտքերի ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ
Նոյեմբերի 10-ին, ժամը 18։45-ին Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին իրար են բախվել ՎԱԶ-2103 մակնիշի 62 ՍՍ 360 պետհամարանիշի եւ ՎԱԶ-2106 մակնիշի 01 ԼՏ 723 պետհամարանիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով երկու ավտոմեքենաների ...ԳԱԶԻ ԽՈՂՈՎԱԿԻ ՎԹԱՐ
Վաղարշապատ-Երեւան ավտոճանապարհին նոյեմբերի 10-ին, ժամը 20:00-ի սահմաններում, միջին ճնշման գազի խողովակի վթարի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք եւ բռնկում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: ...ԾԱՂՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆԸ
ԱՐԹՈՒՐ ՄԽԻԹԱՐՅԱՆՆոյեմբերի 13-ին լրանում է տաղանդավոր ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանի 80-ամյակը։ Գ.Յարալյանի ստեղծագործական ողջ ուղին սերտորեն կապված է մամուլի հետ, որի էջերում մշտապես տեղ են գտել նրա ծաղրանկարները։ Երկար ...ԺԱՄԱՆՈՒՄ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Այսօր եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւը: Պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Ստանիշեւը հանդիպումներ կունենա նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ ...ԿԱՅՑԵԼԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յան Կուբիշը մոտ ժամանակներս կայցելի Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Այդ մասին երեկ հայտնել է նախարարն ինքը: «Ինձ նախեւառաջ անհրաժեշտ է լավ ծանոթանալ Եվրախորհրդի ...ՀՐԱԴԱԴԱՐ
«Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը հրահրվում է հակառակորդի կողմից: Այս տարիների ընթացքում առավելագույնս անվտանգ պայմաններ ենք ստեղծել մեր զինվորների համար: Եթե զինվորն անվտանգ է, չի կարող կրակել առանց ...ՎՐԱՑԻՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Վրաստանի խորհրդարանի 43-ամյա պատգամավոր Լեւան Գաչեչիլաձեն ընդդիմադիր կուսակցությունների Ազգային խորհրդից միասնական թեկնածու է առաջադրվել 2008 թվականի հունվարի 5-ի վաղաժամկետ նախագահական ընտրություններին: ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ
«Զավեշտականն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան է կորցրել իրատեսությունը, որ հավատում է ռեւանշին եւ նույնիսկ խորհուրդ է տալիս հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ինձ հեռանալ քաղաքական ասպարեզից: ...ԼԻԴԵՐԱԿՌԻՎ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ
ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ գնահատմամբ, ՀՀԿ 11-րդ համագումարը «անցավ աննախադեպ վերելքի եւ լիակատար համերաշխության պայմաններում։ ՀՀԿ-ի առավելություններից մեկը հենց այն է, որ այստեղ լիդերակռիվ ընդհանրապես չի ...ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ
Վրաստանի իշխանությունների կողմից պերսոնա նոն գրատա հայտարարված ՌԴ դեսպանության երեք դիվանագետներ երեկ առավոտյան ավտոմեքենաներով Թբիլիսիից ուղեւորվել են Երեւան, որտեղից ինքնաթիռով կմեկնեն Մոսկվա: Հիշեցնենք, ...ՀԻՐԱՎԻ, ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԵՆ
Ըստ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ. «Լեւոն Տեր-Պետրոսյանի գլուխգործոցը հետեւյալ եզրահանգումն է. «Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռք բերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության՝ Մութալիբովից Էլչիբեյին, ...ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում երեկ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանը: Փակ ...
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
- 1844 Կովկասում հիմնվում է փոխարքայություն: Առաջին փոխարքա նշանակվեց իշխան Մ. Ս. Վորոնցովը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

