
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
- Հատված ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ելույթից ՀՀԿ 11-րդ համագումարում

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նենգափոխումները այս նախընտրական շրջանում մեր որոշ ընդդիմախոսների համար պայքարի միակ հնարավորությունն են։ Այդ ենթատեքստում չեմ կարող չանդրադառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթին, որում ներկայացված են դատողություններ երեք հարցի վերաբերյալ. ներքին սոցիալ-քաղաքական իրավիճակ, հոկտեմբերի 27-ի ողբերգություն, Ղարաբաղյան խնդիր։
Ելույթի ուսուցողական տոնին, առարկություններ չհանդուրժող բնորոշումներին ու պիտակավորումներին, ինչպես նաեւ սարսափազդու ներկայի եւ անհուսալի ապագայի նկարագրությունների մասին չարժե խոսել, քանզի մեր հասարակությունը հոգնել է թեկուզեւ ճարտար ձեւակերպված, սակայն անառարկա խոսքից։ Եթե ոմանք հույսը դրել են այն բանի վրա, որ հասարակությունը կարճ հիշողություն ունի, ապա, կարծում եմ, կարճ ժամանակ անց փայլուն հնարավորություն կունենա համոզվելու, որ այս անգամ էլ է սխալվել։
Կանդրադառնամ միայն այդ երեք հարցերի վերաբերյալ ներկայացված դատողությունների հիմնավորման համար օգտագործված մի քանի «փաստերի» ու «փաստարկների», ցույց տալու, որ դրանք էլ չեն կարող քողարկել հնչեցրած բնորոշումների ու մեղադրանքների կեղծ էությունը։
Հոկտեմբերի 27-ի մասին։ Առիթ է եղել ասելու, որ նման ողբերգությունների քաղաքական շահարկումը բարոյական չէ։ Իսկ ութ տարի ոչինչ չասելուց հետո, միայն ընտրություններից երեք-չորս ամիս առաջ նման հայտարարություններ անելը ակնհայտորեն ելույթի հուզական հենքն ու «արատավոր վարչախումբ» ձեւավորելու վերաբերյալ առաջարկվող վարկածի հիմքն ապահովելու նպատակ է հետապնդում։
Սակայն այդ վարկածը անմիջապես փլվում է, երբ Տեր-Պետրոսյանը փորձում է այն ամրացնել աշխատանքից ազատված հանրապետական ու ՀԺԿ-ական տասնչորս «նախարարների ու պաշտոնյաների» անունների թվարկումով։ Անգամ կարեւոր չէ, որ այդ մարդիկ աշխատանքից ազատվել են տարբեր ժամանակներում եւ տարբեր հանգամանքների արդյունքում։ Սակայն մի՞թե կարելի է տասնչորս մարդու անուն թվարկել ու տասնմեկի պարագայում սխալվել։
Ինչո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանը տասնմեկ մարդու վերագրում ՀՀԿ-ին կամ ՀԺԿ-ին։ Այդ ե՞րբ են Լեւոն Բարխուդարյանը, Արմեն Եղիազարյանը, Շահեն Կարամանուկյանը, Լեոնիդ Հակոբյանը, Էդուարդ Սիմոնյանցը, Անդրանիկ Քոչարյանը եւ մյուսները եղել ՀՀԿ կամ ՀԺԿ անդամ։ Նման բան հայտարարելու համար կամ պետք է մոռացած լինել ամեն ինչ, կամ կեղծել։ Եթե շատերին հայտնի այդ մարդկանց անունները թվարկելիս կարելի է նման աղաղակող սխալներ թույլ տալ, ապա ինչպես կարող են հավատ ներշնչել մյուս, ենթադրյալ հիմնավորումները։
Որեւէ քննադատության չեն դիմանում նաեւ ելույթի սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հատվածի այսպես կոչված հիմնավորումները։ Դատեք ինքներդ։ Առաջին նախագահն ասում է, որ մեր քաղաքացիները արտերկրից ստանում են մոտ 2 միլիարդ դոլարի դրամական փոխանցումներ, եւ դրանց «80 տոկոսը ծախսվում է ներմուծվող ապրանքների սպառման վրա», այսինքն՝ ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, 2 մլրդ դոլարի դրամական փոխանցումներից 1 մլրդ 600 միլիոն դոլարը մեր քաղաքացիները ծախսում են ներմուծվող ապրանքների սպառման վրա։
Վերջին տարվա ընթացքում ներմուծումը կազմել է 2,2 մլրդ դոլար։ Ներմուծված 2,2 մլրդ դոլարի ապրանքներից 312 միլիոնը բաժին է ընկնում թանկարժեք քարերին եւ մետաղներին, 305 միլիոնը՝ մեքենաներին ու մեխանիզմներին, 366 միլիոնը՝ հանքահումքային արտադրանքին, 197 միլիոնը՝ վերգետնյա եւ օդային տրանսպորտային միջոցներին։ Ամենամեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ 1,2 մլրդ դոլար արժողության այս ապրանքները դասել սպառողական ապրանքների շարքին։
Ներմուծվող մյուս ապրանքների մասին անգամ չխոսելով էլ ակնհայտ է, որ նախկին նախագահի թվաբանությունը խիստ կաղում է եւ չի կարող հիմք լինել այն հետեւության համար, թե Հայաստանի կյանքում տեղի ունեցած բարելավումները արտաքին դրամական փոխանցումների հետեւանք են։
Իհարկե, կարելի էր գոնե մի շարք միջազգային կազմակերպությունների ու վերլուծական կենտրոնների գնահատականներին ծանոթանալ, որոնք վկայում են, որ չնայած դեռեւս չլուծված մի շարք խնդիրներին, Հայաստանը վերջին տասը տարիներին ունեցել է էական առաջընթաց ոչ միայն իր հարեւանների, այլեւ բազմաթիվ այլ երկրների համեմատ։ Սակայն, պարզվում է, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դրանք էլ մի բարի պտուղ չեն. իրենց պաշտոնական զեկույցներում ամբողջ աշխարհին ներկայացնում են Հայաստանի իշխանությունների մատուցած պատկերը, իսկ ոմանց՝ գաղտնի փաստաթղթեր մխիթարելու համար։
Մեկ այլ ցնցող «փաստ»՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացմամբ։ Իր ելույթում նա անկախության առաջին տասնամյակի համար բնորոշ է համարում ազատության, հպարտության, ոգեւորության զգացումը։ Հավանաբար 1996-ի սեպտեմբերին ցուցարարներն իրենց հպարտությունն ու ոգեւորությունն էին արտահայտում իշխանությունների նկատմամբ եւ վերջիններս էլ նրանց ջերմորեն ողջունելու համար փողոց դուրս բերեցին տանկերը։
Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։ Դեռ ոչինչ, որ առաջին նախագահը լուծմանն ուղղված որեւէ քայլ չի առաջարկում, հպանցիկ նշելով, որ մնում է հարցի միայն մեկ լուծում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Ոչինչ, որ չի նշում, որ տասը տարի առաջ ո՛չ Մինսկի խմբի համանախագահները, ո՛չ միջազգային կազմակերպություններն անգամ լսել չէին ուզում ինքնորոշման իրավունքի մասին, իսկ վերջին երկու-երեք տարիներին այն դարձել է կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը եւ ներառել է միջազգային կազմակերպությունների մի քանի փաստաթղթերում։ Փոխարենը, քամահրանքով խոսում է «Լեռնային Ղարաբաղում անցկացնելիք հանրահավաքի կամ ժողովրդական հարցման մասին»։
Անգամ ոչինչ, որ «վիճակը համարյա անհուսալի է» համարում՝ դա պայմանավորելով Ադրբեջանի դիրքորոշման կարծրացմամբ, կարծես տասը տարի առաջ Ադրբեջանը պատրաստվում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կամ մոռացել է, թե այն ժամանակ ինչպես էր մարդկային, ռազմական եւ տնտեսական կարողությունների հարաբերակցությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ, ու փորձում է որոշ համեմատություններով համոզել, որ խնդիրն ապագա չունի։
Խնայելով ձեր ժամանակն ու նյարդերը` չեմ անդրադառնա մյուս «փաստերին» ու «փաստարկներին», որոնք ավելի հավաստի չեն, քան նշվածները։
Ինչ վերաբերում է ավգյան ախոռները մաքրելուն, ապա ուզում եմ հիշեցնել, որ մեր ժողովուրդը դա արդեն արել է 1998-ին՝ հիմնավորապես եւ, համոզված եմ, անդառնալիորեն։
Մենք վստահ ենք, որ առաջիկա նախագահական ընտրությունները ոչ թե մեր երկիրը կգլորեն տասը տարի հետ, այլ նոր դուռ կբացեն երկրի զորացման ու մեր քաղաքացիների համար արժանապատիվ կյանք ապահովելու համար։
Մենք հիանալի հնարավորություններ ունենք խորհրդարանական ընտրություններում կուսակցության շարունակական հաջողությունների համապատկերում ակնկալելու միանգամայն տրամաբանական եւ վստահ հաղթանակ առաջիկա նախագահական ընտրություններում եւս որպես մի նոր հնարավորություն՝ կերտելու մեր երազած Հայաստանը։
ԱՌԱՋ` ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ
3
Վարչապետ, ՀՀԿ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթը ՀՀԿ 11-րդ համագումարում
Մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ եւ ընտրությունների արդյունքում էապես փոխվել է մեր ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԵՐԱԾ «ՓԱՍՏԵՐԻ» ԵՎ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Հատված ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ելույթից ՀՀԿ 11-րդ համագումարում
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նենգափոխումները այս նախընտրական շրջանում մեր որոշ ընդդիմախոսների համար պայքարի ...ՊԻՏԻ ԴԱՍԵՐ ՔԱՂԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՀԿ 11-րդ համագումարի արդյունքները գնահատում է ՀՀԿ անդամ, գործարար ՄԱՆՎԵԼ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆԸ.
«Նախ՝ կցանկանայի նշել, որ իբրեւ ՀՀ քաղաքացի եւ իբրեւ գործարար բարձր եմ գնահատում հանրապետության գործող նախագահին, ...ԲՈԼՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՊաշտպանության նախարար ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հրավերով մեր երկրում է գտնվում Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարար ԻՈԶԱՍ ՕԼԵԿԱՍԸ։ Երեկ երկու նախարարները հանդիպեցին լրագրողների հետ։ Կողմերի բանակցություններն ...ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարի կողմից 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումով մեզանում ավարտվեց այն հստակ քաղաքական բեւեռների ...ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ը հայտերի ներկայացման վերջին ժամկետն է՝ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար։
Հետաքրքիր է, որ ռեկորդները, եթե իհարկե դրանք ձգված չեն ժամանակի մեջ, ինչպես, օրինակ, գերեզման ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանի օրակարգում փոխնախագահի ընտրության հարցն էր։ Ինչպես հայտնի է, Իշխան Զաքարյանի Վերահսկիչ պալատի նախագահ նշանակվելուց հետո այդ պաշտոնը թափուր էր մնացել։
Նախապես ձեռք բերված կոալիցիոն ...ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՆՈՐ ՏԵՍՏԵՐ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայրենի կրթական ոլորտում տեղի ունեցող լուրջ փոփոխություններից մեկը՝ դպրոցի ավարտական եւ միասնական (դպրոց + բուհ) քննությունների նոր համակարգը, այս տարի իր առաջին փորձարկումն անցավ. ողջ հանրապետությունով ...ԽՆԴՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
Ինչպես հայտնի է, հարկային պետական ծառայությունը վերջին շրջանում ստուգումներ է անցկացնում Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության «Չապ» ՍՊԸ-ում, ինչը դարձել է բազմաթիվ շահարկումների առիթ։ Այս կապակցությամբ ՀՊԾ ...ՕՊԵՐԱՅԻ ՊԱՏԵՐԸ ՄԵՐՈՆՑ ՉՕԳՆԵՑԻՆ
1
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում նոյեմբերի 10-ին մենամարտային կրքեր էին եռում։ Մշակութային այս կենտրոնը, որն արդեն եղել է շախմատային մրցումների ասպարեզ, ...ՄԻՆԱՍՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՍՈՒԼՈՑԸ
Սկանդալային ձայներանգով հնչեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 16-րդ առաջնության եզրափակիչ սուլիչը, ազդարարելով, որ մրցանակային եռյակը ձեւավորվել է անցյալ տարվա պատկերով։ Ինչպես հայտնի է, առաջնության ...ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՎԵՐՍՏԻՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի հավաքականը նոյեմբերի 13-ից նախապատրաստվելու է նոյեմբերի 17-ին եւ 21-ին տեղի ունենալիք Եվրո-2008-ի ընտրական խաղերին. Պորտուգալիայի թիմի հետ՝ մրցակցի խաղադաշտում, Ղազախստանի հավաքականի ...ՄԵՆՔ ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴԵՆ ԱՐԵԼ ԵՆՔ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարը։
Համագումարի առաջադրմամբ ՀՀԿ նախագահ միաձայն ընտրվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը։ 650 ...ԿԵՂԾԻՔԸ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՍԵՓԱԿԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին առնչվող քրեական գործն անօրինաբար սեփականելու փաստն արդեն հայտնի իրողություն է։ Եւ ահա, կապված այս փաստի հայտնի դառնալու հետ, հհշական ...ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՊԱՏԱՍԽԱՆ
Սեփ.լրտվ.«Հաճախ չենք կարողանում տարբերել՝ խոսքը հանրապետության երբեմնի նախագահի ելույթի մասի՞ն է, թե՞ ՀՀ շարքային քաղաքացու, որը ժամանակին զբաղեցրել է նախագահի պաշտոնը, իսկ հիմա իր անձնական կարծիքն է արտահայտում։ ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
Գլխավոր դատախազի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Զելիմ Թադեւոսյանը նշանակվել է գլխավոր դատախազության ավագ դատախազ՝ ազատվելով գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության ...ԸՆԿԵԼ Է ՀՈՐԸ
Նոյեմբերի 10-ին, ժամը 15։45-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղում 15 մետր խորությամբ արտեզյան հորն է ընկել նույն գյուղի բնակիչ Սիլվարդ Ավագյանը: Փրկարարների օգնությամբ տուժածը ոտքերի ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ
Նոյեմբերի 10-ին, ժամը 18։45-ին Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին իրար են բախվել ՎԱԶ-2103 մակնիշի 62 ՍՍ 360 պետհամարանիշի եւ ՎԱԶ-2106 մակնիշի 01 ԼՏ 723 պետհամարանիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով երկու ավտոմեքենաների ...ԳԱԶԻ ԽՈՂՈՎԱԿԻ ՎԹԱՐ
Վաղարշապատ-Երեւան ավտոճանապարհին նոյեմբերի 10-ին, ժամը 20:00-ի սահմաններում, միջին ճնշման գազի խողովակի վթարի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք եւ բռնկում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: ...ԾԱՂՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆԸ
ԱՐԹՈՒՐ ՄԽԻԹԱՐՅԱՆՆոյեմբերի 13-ին լրանում է տաղանդավոր ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանի 80-ամյակը։ Գ.Յարալյանի ստեղծագործական ողջ ուղին սերտորեն կապված է մամուլի հետ, որի էջերում մշտապես տեղ են գտել նրա ծաղրանկարները։ Երկար ...ԺԱՄԱՆՈՒՄ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Այսօր եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւը: Պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Ստանիշեւը հանդիպումներ կունենա նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ ...ԿԱՅՑԵԼԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յան Կուբիշը մոտ ժամանակներս կայցելի Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Այդ մասին երեկ հայտնել է նախարարն ինքը: «Ինձ նախեւառաջ անհրաժեշտ է լավ ծանոթանալ Եվրախորհրդի ...ՀՐԱԴԱԴԱՐ
«Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը հրահրվում է հակառակորդի կողմից: Այս տարիների ընթացքում առավելագույնս անվտանգ պայմաններ ենք ստեղծել մեր զինվորների համար: Եթե զինվորն անվտանգ է, չի կարող կրակել առանց ...ՎՐԱՑԻՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Վրաստանի խորհրդարանի 43-ամյա պատգամավոր Լեւան Գաչեչիլաձեն ընդդիմադիր կուսակցությունների Ազգային խորհրդից միասնական թեկնածու է առաջադրվել 2008 թվականի հունվարի 5-ի վաղաժամկետ նախագահական ընտրություններին: ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ
«Զավեշտականն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան է կորցրել իրատեսությունը, որ հավատում է ռեւանշին եւ նույնիսկ խորհուրդ է տալիս հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ինձ հեռանալ քաղաքական ասպարեզից: ...ԼԻԴԵՐԱԿՌԻՎ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ
ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ գնահատմամբ, ՀՀԿ 11-րդ համագումարը «անցավ աննախադեպ վերելքի եւ լիակատար համերաշխության պայմաններում։ ՀՀԿ-ի առավելություններից մեկը հենց այն է, որ այստեղ լիդերակռիվ ընդհանրապես չի ...ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ
Վրաստանի իշխանությունների կողմից պերսոնա նոն գրատա հայտարարված ՌԴ դեսպանության երեք դիվանագետներ երեկ առավոտյան ավտոմեքենաներով Թբիլիսիից ուղեւորվել են Երեւան, որտեղից ինքնաթիռով կմեկնեն Մոսկվա: Հիշեցնենք, ...ՀԻՐԱՎԻ, ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԵՆ
Ըստ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ. «Լեւոն Տեր-Պետրոսյանի գլուխգործոցը հետեւյալ եզրահանգումն է. «Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռք բերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության՝ Մութալիբովից Էլչիբեյին, ...ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում երեկ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանը: Փակ ...
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1844 Կովկասում հիմնվում է փոխարքայություն: Առաջին փոխարքա նշանակվեց իշխան Մ. Ս. Վորոնցովը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

