
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԴՔԱՆՈՎ ՉԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ
- Չիկագոյում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հիմնականում արդարացրեց Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմի սպասելիքները։ Մեր մարզիկները մինչեւ պատվո պատվանդան չհասան, սակայն նրանցից երեքը օլիմպիական ուղեգիր նվաճեց։ Արդյոք համաշխարհային ստուգատեսի լավագույն ութնյա՞կն է կաշվե ձեռնոցի հայ վարպետների հնարավորությունների սահմանը, թե՞ խոսքը լիարժեք չիրացված ներուժի մասին է։ Այդ եւ այլ հարցերով դիմեցինք մեր ընտրանին գլխավորող ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ ՌԱՖԱՅԵԼ ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ` չմոռանալով անդրադառնալ ԱՄՆ-ում հավաքականի հետ տեղի ունեցած դիպվածին։

-Քառորդ եզրափակիչով սահմանափակվելը վկայո՞ւմ է ձեր սաների ներուժի մասին։
-Բացարձակապես ոչ։ Ասեմ ավելին՝ տակտիկա-տեխնիկական պատրաստականությամբ մերոնցից ոչ մեկը չի զիջում նորընծա աշխարհի չեմպիոններին։ Հայ բռնցքամարտիկներին պակասում է հիմնականում տարբեր դպրոցների՝ ասիական, աֆրիկյան, ամերիկյան ներկայացուցիչների հետ մենամարտելու փորձը։ Հատկապես հենց դրա վրա էլ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել օլիմպիական խաղերի նախապատրաստության շրջանում։ Ձգտելու եմ, որ անպայման նշված ոճերի մարզիկների մասնակցությամբ գոնե երկու ծանր մրցումների մասնակցենք։
-Այսինքն՝ մրցանակակիր դառնալը մերոնց ուժերից վեր չէ՞ր։
-Չեմ կասկածում, որ Էդուարդ Համբարձումյանը, օրինակ, արժանի մրցակից կլինի աշխարհի չեմպիոնի համար։ Միգուցե որոշակի դժվարությունների հանդիպի, սակայն վարպետության տարբերությունը միանշանակ մեծ չի լինի։ Նույնը` Հրաչյա Ջավախյանը, որը, եթե համեմատելու լինենք, ներուժով աշխարհի չեմպիոնին հավասար բռնցքամարտիկ է, իսկ որոշ որակներով նույնիսկ բարձր է։
Կարծում եմ՝ այս տղաները միանգամայն կարող են մեդալ նվաճել։ Խանգարող գործոններից մեկն էլ եղավ աչառու մրցավարությունը, որի պարագայում մարզիկը անմիջապես դուրս է գալիս հունից, ինչպես ասում են, կորցնում է մարտաոճը։ Կարող եմ նույնիսկ պնդել, որ Համբարձումյանը չի էլ պարտվել։ 1/4-րդ եզրափակիչում նրա առաջխաղացումը կասեցրեց կորեացին, որը, կարող եմ ասել, ավելի շատ քաշքշում եւ խանգարում էր դիտարժան մենամարտ անցկացնելուն, քան բռնցքամարտ էր ցուցադրում։ Գրեթե ոչ մի իրական հարված չհասցրեց Էդուարդին, սակայն միավորների չնչին առավելությամբ հաղթանակ ստացավ։ Հենց դա է հատկապես զայրացնում։
Ամերիկացու հետ մենամարտի առաջին ռաունդի վերջում զգացվում էր, որ Ջավախյանը հաղթում է մրցակցին, բայց մրցավարները միավոր չեն գրանցում նրա օգտին։ Բայց երկրորդ ռաունդից սկսած նա հարվածների այնպիսի տարափ տեղաց ամերիկացու վրա, որ մրցավարներն այլեւս չէին կարող աչք փակել։ Իսկ կիսաեզրափակիչի ճանապարհին կողմնապահ մրցավարությունից նյարդայնացած ոչ ճիշտ տակտիկա ընտրեց եւ մի փոքր զիջեց հակառակորդին։
Ինչ վերաբերում է մեր երրորդ օլիմպիական Հովհաննես Դանիելյանին, ապա նա ամեն ինչ արեց կիսաեզրափակիչ անցնելու համար, սակայն պարտություն կրեց թայլանդցուց, քանզի լավ ծանոթ չէ ասիացիների մենամարտելու ոճին։
-Անշուշտ, մեր գլխավոր հույսերից էր տաղանդավոր Ազատ Հովհաննիսյանը, նրան ի՞նչը խանգարեց գոնե օլիմպիական ուղեգիր նվաճելուն։
-Երկու գեղեցիկ հաղթանակներից հետո, Ազատի ուղին հատվեց ամերիկացու հետ, որը, իմ կարծիքով, նրանց հավաքականի ամենալավ բռնցքամարտիկն է։ Բոլորն էլ համոզված էին, որ նա չեմպիոն է դառնալու։ Ազատը քաջ գիտակցում էր, որ ամերիկյան արգելքը հաղթահարելու դեպքում օլիմպիական ուղեգիր կնվաճի։ Բայց նրան շատ էր անհանգստացնում մրցակցի տեղացի լինելու հանգամանքը։ Ինչպես հայտնի է, մրցավարները սովորաբար բարեհաճ են լինում կազմակերպիչ երկրի ներկայացուցիչների նկատմամբ։ Այդ «ավանդույթը» այս անգամ էլ գործեց. արդեն մենամարտի սկզբում Ազատը զիջում էր 0։5 հաշվով, սակայն դա մրցավարների «լցոնման» արդյունքն էր։ Նման անարդարությունը երիտասարդ մարզիկին հանեց հունից, իսկ փորձառու ամերիկացին էլ չվարանեց օգտվել դրանից։ Թեպետ պետք է նշեմ, որ ամերիկացու ոճը նաեւ ինչ-որ տեղ անհարմար էր Ազատի համար։
-Մեր թիմի ամենափորձառու անդամներից է Անդրանիկ Հակոբյանը, որը զարմանալիորեն արգելակեց քառորդ եզրափակիչի շեմին։ Ի՞նչ կատարվեց նրա հետ։
-Իրականում նրան հետապնդում են վնասվածքները. ուղղակի աչք չի բացում վիրահատություններից։ Երկուշաբթի օրը դարձյալ պետք է վիրահատվի. ձախ ձեռքի արմունկին ոսկոր է աճում, որը պետք է հեռացվի։ Չիկագոյում երկրորդ մենամարտը նա գրեթե մեկ ձեռքով անցկացրեց։ Բժիշկները խոստանում են, որ վիրահատությունից 20 օր անց կվերականգնվի եւ, հուսով եմ, կկարողանա օլիմպիական վարկանիշ նվաճել։
-Ինչպե՞ս եք գնահատում Ցոլակ Անանիկյանի ելույթները։
-Նա առայժմ աչքի չի ընկնում կայունությամբ։ Անչափ ուժեղ թուրք բռնցքամարտիկին հաղթելուց հետո բավական հեշտությամբ զիջեց լիտվացուն, որին անցնելու դեպքում օլիմպիական վարկանիշ ձեռք կբերեր։ Անանիկյանը թերեւս չի հասունացել մեծ ռինգի համար։
-Աշխարհի առաջնությունից առաջ հայտարարել էիք, որ 3-4 օլիմպիական ուղեգրի ակնկալիք ունեք։ Կա՞ն էլի մարզիկներ, որոնք «Պեկին-2008»-ին մասնակցելու հավակնորդներ են։
-Ունենք 5-6 բռնցքամարտիկներ, որոնք օլիմպիական ռինգ դուրս գալու հնարավորություն ունեն։ Նրանցից առնվազն երկուսը վատագույն դեպքում պետք է որ վարկանիշային մրցաշարերում լուծեն այդ խնդիրը։ Մեկը հենց Գաբրիել Տոլմաջյանn է, որը վիզայի խնդրի պատճառով ԱՄՆ մեկնել չկարողացավ։ Նրա հետ մեծ հույսեր ենք կապում, եթե իհարկե մնա Հայաստանում։ Ցանկանում է մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ գտնվում են ծնողները։
Օլիմպիական դառնալու հնարավորություն ունեն նաեւ Սամվել Մաթեւոսյանը, Մյասնիկ Սարգսյանը։ Խնդիրը լուծելու համար նրանց տրամադրության տակ հաջորդ տարի վարկանիշային երկու մրցում կա՝ Իտալիայում (փետրվարի 24-ից մարտի 4-ը) եւ Հունաստանում (մարտի 7-14-ը)։ Նրանց քաշային կարգերում Եվրոպայում օլիմպիական 5-6 թափուր ուղեգիր կա։
-Հայաստանի հավաքականի հանգրվանից Վաչագան Ավագյանի անսպասելի հեռանալը որեւէ կերպ անդրադարձա՞վ մեր թիմում տիրող մթնոլորտի վրա։
-Ինչպե՞ս կարող էր չազդել, երբ ոստիկանությունն անընդհատ անհանգստացնում էր, անգամ գիշերվա 2-ին էին գալիս հարցեր տալու։ Իրավապահներին խնդրեցի, որ եթե ցանկանում են թող տասը անգամ ինձ հարցաքննեն, բայց տղաներին չանհանգստացնեն, որովհետեւ դա անդրադառնում է նրանց հոգեվիճակի վրա։ Իսկ ընդհանրապես Ավագյանը շատ կազմակերպված եւ կարգապահ տղա է։ Նույնիսկ չէի մտածում, թե նման քայլի կարող է դիմել։ Մի անգամ Ֆրանսիայում խնդրեց մի քանի օրով մեկնել այլ քաղաք՝ քրոջը հանդիպելու։ Ընդառաջեցինք եւ ժամանակին էլ վարադարձավ տղան։ Հիմա մի քանի անգամ հեռախոսազրույց եմ ունեցել հետը, ասում է՝ ընկերոջ հարսանիքին է գնացել ու անպայման վերադառնալու է։ Զայրացնում է միայն, որ առանց զգուշացնելու է հեռացել թիմից։ Սկզբում անհանգստանում էինք՝ թե կորել է։ Այդ իսկ պատճառով դիմեցինք ոստիկանություն։ Ի՞նչ ասեմ՝ գեղեցիկ չստացվեց։
-Եթե Ավագյանը վերադառնա, տեղ կունենա՞ հավաքականում։
-Չեմ ուզում խոսել այդ թեմայի շուրջ։ Դա այլ հարց է։
ՀԱՅՐԱԿԱՆ ՕՐ
«Հայոց Աշխարհ»-ի քաղբարեփոխումների բաժին
Պետք է սկսել որդեգրման գործընթացը
Հետեւելով նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հանդիպումներին եւ այդ մեծագույն պատվից երջանկացած մասնակիցների հիացական արձագանքներին, դժվար է ձերբազատվել այն տպավորությունից, ...ԱՅՍ ԱՆԳԱՄ ՈՉԽԱՐՆԵՐ ՉԵՆ ՄՈՐԹՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Հայելի» ակումբի երեկվա հյուրն էր ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ: Ըստ նրա, ՀԺԿ-ն ուժեղ բեւեռ ձեւավորելու կողմնակից է։ «Մենք գտնում ենք, որ որեւէ թեկնածու, խոսքը ընդդիմադիր դաշտի մասին է, առանձին մասնակցելով, որեւէ ...ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Նախագահական ընտրություններին դեռեւս բավականաչափ ժամանակ կա, սակայն հհշական բազմաթիվ թերթերի ջանքերով արդեն ստի ու կեղտի այնպիսի ահռելի քանակություն է թափվել, որ նույնիսկ ձայներ են հնչում նախընտրական քարոզարշավի ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում հաստատեց ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունենալիք ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Նախագահի ...ՄԵՐ ԵՎ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Տեսակետ» ակումբը երեկ հանդիպման էր հրավիրել «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՆ եւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ։
Ահարոն Ադիբեկյանը Վրաստանում ...ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԼԱՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրական օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները եթե շուտ ընդունվեն, ապա ԿԸՀ-ն կհասցնի դրանց մասին իրազեկել նաեւ ենթակա հանձնաժողովների անդամներին: Ինչպես երեկ ասաց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, ...ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Ազատագրական շարժման քարոզիչները վերստին բուռն հրճվանքի մեջ են՝ ցնծությամբ ազդարարում են, որ Վրաստանի նախագահը, բառացիորեն նախորդ օրը ցուցարարների նկատմամբ իրականացրած արյունոտ հաշվեհարդարից հետո, հանճարեղ ...ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 9
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով, երեկ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ փուլ առ փուլ ներկայացրեց անկախության հաստատումից ի վեր միգրացիոն գործընթացներում տեղ գտած ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋԻՆ ԵԿԱՄՈՒՏ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, Հայաստանը դուրս է եկել ցածր եկամուտ ունեցող երկրների շարքից. այսօր արդեն համարվում է միջին եկամուտ ապահովող երկիր։ Նման գնահատականի համար հիմք են ծառայել սոցիալական ...ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԷԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
Վերջին տարիներին արդեն դարձել է տխուր ավանդույթ` մրցանակները գրողներին ոչ միայն չեն ուրախացնում, այլ ճիշտ հակառակը` տրտմեցնում են: Բանն այն է, որ գրողների միությունում բոլորը գիտեն` մրցանակներ տալիս են ...ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ «ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵԻ ԳՈՂԱՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Երեկ տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության հիմնանորոգված վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը։
Օգտվելով առիթից` լրագրողները դիմեցին գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ մի քանի ...ԲԱԽՏԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՆՋՈՒՆԻԶՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀՇ-ի ակտիվացման եւ ԼՏՊ-ի երկրորդ հայտնության վերաբերյալ իր տեսակետները, ի պատասխան մեր հարցերի, ներկայացնում է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ։
-Դա բախտախնդրություն է եւ փանջունիզմ։ ...ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ 20
Ազգային միասնութեան ուխտը, տեսնելով, որ Ղարաբաղ կոմիտէն (ՀՀՇ վարչախումբը) շրջանցում է Արցախի դատը, 1990թ. յունիսի 26-ի եւ 30-ի Յորդորակներով Արցախը յայտարարեց այդ օրերի Սարդարապատ, ժողովրդին կոչ արեց ...ԱՅԴ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նոյեմբերի 2-6-ին Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերն ու հանրահավաքները, մանավանդ՝ նոյեմբերի 7-ի ողբերգական իրադարձությունները, վերջին օրերի ընթացքում շարունակում են մնալ Վրաստանին հարեւան երկրների՝ Հայաստանի ...ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԴՔԱՆՈՎ ՉԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ
Չիկագոյում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հիմնականում արդարացրեց Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմի սպասելիքները։ Մեր մարզիկները մինչեւ պատվո պատվանդան չհասան, սակայն նրանցից երեքը ...ՄԵՐՈՆՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի ունենալիք շախմատի աշխարհի գավաթի առաջին փուլի զույգերի կազմը: Շախմատի աշխարհի ներկայիս ...ԲՐԱԶԻԼԱՑԻՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԽԱՂԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարում նոյեմբերի 17-ին տեղի ունենալիք Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղում Պորտուգալիայի թիմից առաջին անգամ հանդես կգա Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ...Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՍՊԱՆԵՑ ՍԵՐԳԵՅ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ
Պատրաստեց ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ
ՊՏՏԱԽԱՂՆ ՈՒ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԱՆԻՇԸ
Վերջերս ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնեցին, որ Սիեռա Լեոնեում սպանվել է Բառնաուլի բնակիչ, մեր հայրենակից Սերգեյ Տիգրանյանը։ Վերջինս այդ աֆրիկյան երկրում զբաղվում էր ...ԻՍԿԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱՐ ԿՈԿՈՐԴ ԿՐԾԵՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ինչպես նախօրեին հայտնեց ՄԿԿ առաջնորդ Յուրի Մանուկյանը, այս ընտրություններում էլ կոմունիստական ուժերին չի հաջողվել համախմբվել եւ հանդես գալ մեկ թեկնածուով. «Մենք դիմեցինք նրանց եւ ասացինք՝ եկեք միասնական ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ԿԸՀ-ն երեկվա նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր գրանցեց Արմեն Ռաֆիկի Մելիքյանին: Նա «Մալաթիա» բժշկական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահն ...«ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ» ԳՈՐԾԸ
Սեփ.լրտվ.Երեկ լրագրողները գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՑ հետաքրքրվեցին, թե ի՞նչ վիճակում է «Քարերի սիմֆոնիայի» թալանի գործը։ «Քրեական եւ Վարչական օրենսգրքերը նախատեսում են պատասխանատվություն այդ արարքների ...ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Հանրապետական կուսակցությունը այսօր հրավիրում է իր 11-րդ համագումարը, որի օրակարգում երեք հարց է ներառված։ Կքննարկվի կանոնադրական փոփոխությունների հարցը, կընդլայնվի կուսակցության խորհրդի կազմը։ Օրակարգում ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ԲԱՅՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ
Երեկ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը վերջապես խոստովանեց, որ «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը դեռեւս 1996 թվականի նոյեմբերի 6-ին դուրս է բերվել գլխավոր դատախազությունից եւ այսօր գտնվում է իր «անձնական ...ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ ՏՐՎԵՑԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) ծրագիրը Գյումրիում վերջին տարիներին իրագործվում է բացառապես պետական բյուջեի միջոցների հաշվին։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանրապետության երկրորդ քաղաքում 2004թ. ...ԳԻՐՔ, ՈՐԸ ԾՆՎԵԼ Է ՎԱԽԻՑ
Ա.Ե.Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում այսօր իսպառ բացակայում է ճարտարապետական քննադատությունը եւ վերլուծությունը։ Վերջերս միանգամից մի քանի մասնագետների կողմից բարձրացված այս հարցը վկայում ...
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1724 Ղարաբաղ-Սյունիք հակաիրանական և հակաթուրքական ապստամբությամբ Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծի հրովարտակն ուղղված արցախահայությանը:
- 1898 Փարիզում լույս է տեսնում «Անահիտ» ամսագիրը Արշակ Չոբանյանի խմբագրողթյամբ:
- 1912 Կաթողիկոս Գևորգ V-ը ստեղծեց «Ազգային պատվիրակություն» Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ Հայկական հարցը ռուս և եվրոպական դիվանագիտության առջև բարձրացնելու համար:
- 1914 Թուրքական զորքերի պարտությունը Էրզրումի տակ:
- 1914 Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լոյդ Ջորջը ներկայացրեց թուրքերին այսպես. «... մարդկային քաղցկեղ, սողացող տագնապ վատ կառավարված հողերի համար, ովքեր կործանում են կյանքի յուրաքանչյուր թելը .... ովքեր ... պետք է պատասխան տան մարդկության հանդեպ կատարած անթիվ ստորությունների համար»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

