
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԷԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
- Վերջին տարիներին արդեն դարձել է տխուր ավանդույթ` մրցանակները գրողներին ոչ միայն չեն ուրախացնում, այլ ճիշտ հակառակը` տրտմեցնում են: Բանն այն է, որ գրողների միությունում բոլորը գիտեն` մրցանակներ տալիս են հերթով: Բոլորն են մրցանակ ստանալու, գրողների միության ներկայիս նախագահի բոլոր մերձավորները` միայն հերթով:

Այս նորամուծությունը գրողների միություն բերեց հին ԳՄ վերջին նախագահը` Լեւոն Անանյանը: Ասում ենք վերջին, որովհետեւ նոր գրողների միության ղեկավարության առաջին գործը պետք է լինի հանել գրողների միությունը ճահճացած վիճակից եւ վերացնել այս խայտառակ կարգը` գրողներին մրցանակ կամ պարգեւ պիտի տալ կարեւոր ու մեծ վաստակի համար, այլապես մրցանակը արժեզրկվում է, անգամ եթե այն ...պետական է:
Ի դեպ` պետական մրցանակի մասին: Այս անգամ էլ, ինչպես նախորդ տարիներին, մրցանակային հանձնաժողովի նախագահ է նշանակված ԳՄ նախագահ Լ.Անանյանը: Այստեղից էլ գրողների դժգոհությունը` ուրեմն մրցանակակիրն արդեն հայտնի է ...Լ.Անանյանին եւ նրա մերձավորներին, քանի որ հարցը որոշում եւ հերթը սահմանում են նրանք:
Հարց է առաջանում` ինչպե՞ս կարելի է այդ կերպ «սարքված» մրցանակն անվանել պետական: Ազնիվ լինելու դեպքում պետք է այն կոչվի հենց նրանց անունով, ովքեր սահմանում են հերթը, ովքեր առանց գիրքը կարդալու որոշում են գրքերի ու գրողների ճակատագիրը: Ամեն անուն կարող եք տալ այս մրցանակին, բայց ոչ ՊԵՏԱԿԱՆ:
Եւ այսպես, այս տարի էլ կլինի այն, ինչ եղել է նախորդ տարիներին` մրցանակային հանձնաժողովի նախագահը նույն միջակ ժուռնալիստն է, անդամները` իր մարդիկ, իսկ թե ո՞ւմ հերթն է մրցանակ ստանալու` այդ մասին մի մտահոգվեք, դա էլ արդեն հայտնի է:
Գրքերը չեն ընթերցվել, չեն էլ ընթերցվելու, քանի որ մրցանակակիրն արդեն իրենց հայտնի է: Իսկ հերթից դուրս մնացած գրողներին խորհուրդ ենք տալիս իզուր չդիմել հանձնաժողովին եւ գիրք չներկայացնել: Մեկ է` նախ կարդացող չկա եւ ապա, իրենք արդեն որոշել են, թե ում են տալու այս տարվա մրցանակը:
Տարիներ առաջ, երբ գրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս կարելի է գիրք ներկայացնել մրցանակաբաշխության, Լ.Անանյանը խորհուրդ է տվել դա չանել, քանի որ իրենք արդեն որոշել են: Այսինքն` այս տարի էլ կլինի այնպես, ինչպես իրենք կորոշեն:
Եւ մրցանակի կարժանանա նա, ով ավելի շատ անպարկեշտ բառեր կօգտագործի, ով հայհոյանքը կփորձի ծախել սեփական ժողովրդին բանաստեղծության փոխարեն, ով գեղարվեստականության հետեւից չի ընկնի, այլ անձամբ կխոսի հանձնաժողովի անդամների հետ կամ էլ կխնդրի, որ դա անի ԳՄ նախագահ Լ.Անանյանը` հաշվի առնելով վերջինիս փորձը անարժաններին մրցանակ շնորհելու բնագավառում:
Ձեւ չանենք, թե այսպես չի եղել: Այսպես եղել է, բայց այսպես չպետք է լինի: Բանաստեղծական գրքում մեկ բանաստեղծություն անգամ չկա, բայց մարդն արժանանում է պետական մրցանակի:
Մրցանակի՞ ես հավակնում` ուրեմն պիտի անպայման գրես, որ Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներն իրար հետ տրվում են գիջության, քանի որ աղջիկ չեն գտնում սիրո համար:
Պիտի մանրամասն պատմես, որ քո պոեզիայի քնարական հերոսը սեքսի ինչպիսի զգացում ունի, ինչպիսի հեշտոց ունի եւ ինչ ձեւեր գիտի դա օգտագործելու:
Պիտի վերածվես չեզոք սեռի հրեշտակի, պիտի ընդունես, որ բոլոր առողջները տխմար են, եւ դու էլ ես տխմար, եթե առողջ ես` ինչպես ասում է ԳՄ նախագահ եւ այդ նախագահական աթոռի շնորհիվ բանաստեղծ դարձած Լ.Անանյանը:
Պիտի հերոս ընտրես անպայման անառականոցից, եւ նա հպարտորեն պիտի հայտարարի, որ ով իրենից ուզում է, ինքը նրան էլ տալիս է` եւ այդ խայտառակ հեղինակին անպայման Լ.Անանյանը մրցանակ պիտի տա` այն էլ պատանիների ու մանուկների համար գրականության մրցանակ:
Խեղճ հայ մանուկներ եւ պատանիներ եւ երիտասարդներ, ի՞նչ պիտի դառնայիք դուք, եթե կարդայիք հատուկ Ձեզ համար Լ.Անանյանի տպած գրքերը եւ ի՜նչ լավ է, որ դուք գիրք չեք կարդում:
Մի ուրիշ մրցանակակիր էլ հանդես է գալիս «դարակազմիկ հայտնագործությամբ»` բարձրաձայն ազդարարելով, թե հայ ժողովուրդ, դու մոլորության մեջ ես եղել` քո Պարույր Սեւակը ոչ թե բանաստեղծ է եղել, այլ ընդամենը... ԿԳԲ-ի լրտես:
Ակամա այն տպավորությունն է առաջանում, որ այսօր գրականության մեջ հաջողության հասնելու համար պետք է բացառես հայրենիքի ու հայրենասիրության թեման, քանի որ Լ.Անանյանի շրջապատի համար դա վաղուց հնացել է, եւ պետք է կարողանաս մի կողմ դնել այն, ինչ սխալմամբ քեզ սովորեցրել են դպրոցում` եւ պարկեշտություն, եւ դաստիարակություն, եւ ամոթ:
Ահա այսպիսին է լինելու ապագա մրցանակակիրը:
Եւ որպեսզի սա չլինի, մենք որոշեցինք հանրության ուշադրությունը հրավիրել մեր գրականության տխուր հեռանկարի վրա` վերջին անգամ փորձ անելով փրկել պետական մրցանակի պատիվը:
Մենք պատրաստ ենք մեր առաջարկները ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմին, նախագահի խորհրդականին, ում էլ ուղղում ենք մեր այս նամակ-մտահոգությունը` արձագանք գտնելու հույսով:
Հավատացնում ենք Ձեզ, պարոն խորհրդական, որ մեր գրականությունը ոչ մի մեղք չի գործել` այսպես ոտնահարվելու համար: Եւ մենք բոլոր հնարավորություններն ունենք վերջին մի փորձով փրկելու մեր պետության բարձրագույն գրական մրցանակի հեղինակությունը, որ միշտ եղել է չափանիշ, որ միշտ եղել է ուղեցույց եւ իր բարձր հեղինակությամբ ուղղորդել է անգամ գրական պրոցեսը:
Մեր ժողովուրդն արժանի է, որ նորից հպարտանա իր գրականությամբ ու իր արժանավոր գրողներով:
ՀԳՄ անդամներ` Վահագն Մուղնեցյան, Հարություն Հովնաթան, Ալեքսանդր Ղումաշյան, Մանասե,
Սեթ Կուրազյան, Աբգար Ափինյան
ՀԱՅՐԱԿԱՆ ՕՐ
«Հայոց Աշխարհ»-ի քաղբարեփոխումների բաժին
Պետք է սկսել որդեգրման գործընթացը
Հետեւելով նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հանդիպումներին եւ այդ մեծագույն պատվից երջանկացած մասնակիցների հիացական արձագանքներին, դժվար է ձերբազատվել այն տպավորությունից, ...ԱՅՍ ԱՆԳԱՄ ՈՉԽԱՐՆԵՐ ՉԵՆ ՄՈՐԹՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Հայելի» ակումբի երեկվա հյուրն էր ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ: Ըստ նրա, ՀԺԿ-ն ուժեղ բեւեռ ձեւավորելու կողմնակից է։ «Մենք գտնում ենք, որ որեւէ թեկնածու, խոսքը ընդդիմադիր դաշտի մասին է, առանձին մասնակցելով, որեւէ ...ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Նախագահական ընտրություններին դեռեւս բավականաչափ ժամանակ կա, սակայն հհշական բազմաթիվ թերթերի ջանքերով արդեն ստի ու կեղտի այնպիսի ահռելի քանակություն է թափվել, որ նույնիսկ ձայներ են հնչում նախընտրական քարոզարշավի ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում հաստատեց ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունենալիք ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Նախագահի ...ՄԵՐ ԵՎ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Տեսակետ» ակումբը երեկ հանդիպման էր հրավիրել «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՆ եւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ։
Ահարոն Ադիբեկյանը Վրաստանում ...ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԼԱՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրական օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները եթե շուտ ընդունվեն, ապա ԿԸՀ-ն կհասցնի դրանց մասին իրազեկել նաեւ ենթակա հանձնաժողովների անդամներին: Ինչպես երեկ ասաց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, ...ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Ազատագրական շարժման քարոզիչները վերստին բուռն հրճվանքի մեջ են՝ ցնծությամբ ազդարարում են, որ Վրաստանի նախագահը, բառացիորեն նախորդ օրը ցուցարարների նկատմամբ իրականացրած արյունոտ հաշվեհարդարից հետո, հանճարեղ ...ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 9
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով, երեկ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ փուլ առ փուլ ներկայացրեց անկախության հաստատումից ի վեր միգրացիոն գործընթացներում տեղ գտած ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋԻՆ ԵԿԱՄՈՒՏ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, Հայաստանը դուրս է եկել ցածր եկամուտ ունեցող երկրների շարքից. այսօր արդեն համարվում է միջին եկամուտ ապահովող երկիր։ Նման գնահատականի համար հիմք են ծառայել սոցիալական ...ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԷԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
Վերջին տարիներին արդեն դարձել է տխուր ավանդույթ` մրցանակները գրողներին ոչ միայն չեն ուրախացնում, այլ ճիշտ հակառակը` տրտմեցնում են: Բանն այն է, որ գրողների միությունում բոլորը գիտեն` մրցանակներ տալիս են ...ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ «ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵԻ ԳՈՂԱՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Երեկ տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության հիմնանորոգված վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը։
Օգտվելով առիթից` լրագրողները դիմեցին գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ մի քանի ...ԲԱԽՏԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՆՋՈՒՆԻԶՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀՇ-ի ակտիվացման եւ ԼՏՊ-ի երկրորդ հայտնության վերաբերյալ իր տեսակետները, ի պատասխան մեր հարցերի, ներկայացնում է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ։
-Դա բախտախնդրություն է եւ փանջունիզմ։ ...ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ 20
Ազգային միասնութեան ուխտը, տեսնելով, որ Ղարաբաղ կոմիտէն (ՀՀՇ վարչախումբը) շրջանցում է Արցախի դատը, 1990թ. յունիսի 26-ի եւ 30-ի Յորդորակներով Արցախը յայտարարեց այդ օրերի Սարդարապատ, ժողովրդին կոչ արեց ...ԱՅԴ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նոյեմբերի 2-6-ին Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերն ու հանրահավաքները, մանավանդ՝ նոյեմբերի 7-ի ողբերգական իրադարձությունները, վերջին օրերի ընթացքում շարունակում են մնալ Վրաստանին հարեւան երկրների՝ Հայաստանի ...ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԴՔԱՆՈՎ ՉԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ
Չիկագոյում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հիմնականում արդարացրեց Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմի սպասելիքները։ Մեր մարզիկները մինչեւ պատվո պատվանդան չհասան, սակայն նրանցից երեքը ...ՄԵՐՈՆՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի ունենալիք շախմատի աշխարհի գավաթի առաջին փուլի զույգերի կազմը: Շախմատի աշխարհի ներկայիս ...ԲՐԱԶԻԼԱՑԻՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԽԱՂԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարում նոյեմբերի 17-ին տեղի ունենալիք Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղում Պորտուգալիայի թիմից առաջին անգամ հանդես կգա Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ...Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՍՊԱՆԵՑ ՍԵՐԳԵՅ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ
Պատրաստեց ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ
ՊՏՏԱԽԱՂՆ ՈՒ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԱՆԻՇԸ
Վերջերս ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնեցին, որ Սիեռա Լեոնեում սպանվել է Բառնաուլի բնակիչ, մեր հայրենակից Սերգեյ Տիգրանյանը։ Վերջինս այդ աֆրիկյան երկրում զբաղվում էր ...ԻՍԿԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱՐ ԿՈԿՈՐԴ ԿՐԾԵՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ինչպես նախօրեին հայտնեց ՄԿԿ առաջնորդ Յուրի Մանուկյանը, այս ընտրություններում էլ կոմունիստական ուժերին չի հաջողվել համախմբվել եւ հանդես գալ մեկ թեկնածուով. «Մենք դիմեցինք նրանց եւ ասացինք՝ եկեք միասնական ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ԿԸՀ-ն երեկվա նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր գրանցեց Արմեն Ռաֆիկի Մելիքյանին: Նա «Մալաթիա» բժշկական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահն ...«ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ» ԳՈՐԾԸ
Սեփ.լրտվ.Երեկ լրագրողները գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՑ հետաքրքրվեցին, թե ի՞նչ վիճակում է «Քարերի սիմֆոնիայի» թալանի գործը։ «Քրեական եւ Վարչական օրենսգրքերը նախատեսում են պատասխանատվություն այդ արարքների ...ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Հանրապետական կուսակցությունը այսօր հրավիրում է իր 11-րդ համագումարը, որի օրակարգում երեք հարց է ներառված։ Կքննարկվի կանոնադրական փոփոխությունների հարցը, կընդլայնվի կուսակցության խորհրդի կազմը։ Օրակարգում ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ԲԱՅՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ
Երեկ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը վերջապես խոստովանեց, որ «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը դեռեւս 1996 թվականի նոյեմբերի 6-ին դուրս է բերվել գլխավոր դատախազությունից եւ այսօր գտնվում է իր «անձնական ...ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ ՏՐՎԵՑԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) ծրագիրը Գյումրիում վերջին տարիներին իրագործվում է բացառապես պետական բյուջեի միջոցների հաշվին։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանրապետության երկրորդ քաղաքում 2004թ. ...ԳԻՐՔ, ՈՐԸ ԾՆՎԵԼ Է ՎԱԽԻՑ
Ա.Ե.Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում այսօր իսպառ բացակայում է ճարտարապետական քննադատությունը եւ վերլուծությունը։ Վերջերս միանգամից մի քանի մասնագետների կողմից բարձրացված այս հարցը վկայում ...
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԼ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1724 Ղարաբաղ-Սյունիք հակաիրանական և հակաթուրքական ապստամբությամբ Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծի հրովարտակն ուղղված արցախահայությանը:
- 1898 Փարիզում լույս է տեսնում «Անահիտ» ամսագիրը Արշակ Չոբանյանի խմբագրողթյամբ:
- 1912 Կաթողիկոս Գևորգ V-ը ստեղծեց «Ազգային պատվիրակություն» Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ Հայկական հարցը ռուս և եվրոպական դիվանագիտության առջև բարձրացնելու համար:
- 1914 Թուրքական զորքերի պարտությունը Էրզրումի տակ:
- 1914 Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լոյդ Ջորջը ներկայացրեց թուրքերին այսպես. «... մարդկային քաղցկեղ, սողացող տագնապ վատ կառավարված հողերի համար, ովքեր կործանում են կյանքի յուրաքանչյուր թելը .... ովքեր ... պետք է պատասխան տան մարդկության հանդեպ կատարած անթիվ ստորությունների համար»:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

