
ՄԵՐ ԵՎ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
- «Տեսակետ» ակումբը երեկ հանդիպման էր հրավիրել «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՆ եւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ։

Ահարոն Ադիբեկյանը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները համարեց խռովություն։ Իսկ մեզանում նկատվող հետաքրքրությունը այդ իրադարձությունների նկատմամբ պայմանավորեց նախագահական առաջիկա ընտրություններով. «Վրաստանում ավելի բարդ իրադարձություններ են եղել, սակայն մեր հանրությունը չի արձագանքել, քանի որ այն ժամանակ մեր ներքաղաքական դաշտում նոր դիմակներով հին դեմքեր հայտնված չկային ու չկար իշխանափոխության ծրագիր։ Եթե քաղաքական վերադարձի այդ հավակնությունը չլիներ, մենք Վրաստանի դեպքերը կհամարեինք բացառապես նրանց ներքին գործը ու կանհանգստանայինք միայն ջավախքահայության, վրացահայերի համար»։
«Սոցիոմետր» կենտրոնի տնօրենը հավաստիացրեց նաեւ, որ «ծաղիկային հեղափոխությունների» շարժիչ ուժը համարվող երիտասարդությունը Հայաստանում միտված չէ «փողոց դուրս գալ, ըմբոստանալ ու հեղաշրջել այն իշխանական կարգը, որն, իբր սոցիալական հեռանկար չի խոստանում»։ Նրա գնահատմամբ, հայաստանյան սոցիալական խմբերը, քաղաքացիները իրենց դժգոհությունները արտահայտելու, իշխանություններին ներկայացնելու եւ պահանջելու, քաղաքացիական մասնակցություն դրսեւորելու ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան տարածաշրջանային հարեւանները։
Վկայակոչելով հարավկովկասյան երեք երկրներում կատարած սոցիոլոգիական հարցումների արդյունքները` Ահարոն Ադիբեկյանը հաստատեց, որ «Հայաստանում ժողովուրդը իր դժգոհությունը որոշակի ատյաններում արտահայտելու հստակ լծակներ ունի։ Սրանք զսպանակներ են, որ փափկեցնում են բոլոր տեսակի սոցիալական լարումները եւ ծաղկային հեղափոխությունների ռիսկերը էականորեն նվազում են։ Հայաստանում բնակչության 60 տոկոսը իր հիմնական կարիքները բավարարում է եւ բարեփոխումների կամ հեղափոխությունների անհրաժեշտություն չի զգում։ Մյուս 40 տոկոսը կարող է ցանկացած միջոցի դիմել իր կարիքները բավարարելու համար։ Նրանցից բավականին քչերը, այդուհանդերձ, հեղաշրջումների կողմնակից կլինեն, քանի որ մեր ավանդական հոգեկերտվածքը վրեժխնդրությունը չէ»։
Սերգեյ Մինասյանը հիշեցրեց, որ տարածաշրջանային երկրներից միայն Հայաստանն է ամբողջովին ավարտել ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլը եւ արդեն իսկ ձեռնամուխ է եղել երկրորդ սերնդի որակական բարեփոխումներին։ Այս հանգամանքը սոցիոլոգին հիմք է տալիս պնդելու, որ «Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները հենց այս պատճառով հնարավոր չեն Հայաստանում, քանի որ պետական ու քաղաքացիական բոլոր ինստիտուտները Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի, կայացած են։ Եւ սա է մեր ու մեր հարեւանների ամենակարեւոր տարբերությունը։
Երբ մարդիկ, ամբոխը դուրս է գալիս փողոց, որ առաջացած խնդիրը լուծի ո՛չ սահմանադրական, ո՛չ քաղաքակիրթ ձեւերով, ուրեմն այդ երկրում քաղաքական համակարգը դեռ ձեւավորված չէ։ Հայաստանը քաղաքական կայուն համակարգ ունենալու հանգամանքը ապացուցեց դեռ 2002-2003 թվականներին»։
Բանախոսը մատնանշեց նաեւ, որ պետական կառուցվածքի ու կայունության առումով Վրաստանը, ինչպեսեւ մեր մյուս տարածաշրջանային հարեւանը, շատ ավելի խոցելի են արտաքին միջամտությունների համար, քան Հայաստանը. «Մեր երկրի վրա քաղաքական ուղղակի, սոցիալական, ֆինանսական նաեւ գաղափարական ազդեցություն գործելը այլեւս դժվար է։ Վրացական հեղափոխությունը նաեւ պայմանավորված է քաղաքական կյանքում էականորեն պահպանված ռոմանտիկայով, ինչը Հայաստանում գրեթե բացակայում է»։
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀԱՅՐԱԿԱՆ ՕՐ
«Հայոց Աշխարհ»-ի քաղբարեփոխումների բաժին
Պետք է սկսել որդեգրման գործընթացը
Հետեւելով նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հանդիպումներին եւ այդ մեծագույն պատվից երջանկացած մասնակիցների հիացական արձագանքներին, դժվար է ձերբազատվել այն տպավորությունից, ...ԱՅՍ ԱՆԳԱՄ ՈՉԽԱՐՆԵՐ ՉԵՆ ՄՈՐԹՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Հայելի» ակումբի երեկվա հյուրն էր ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ: Ըստ նրա, ՀԺԿ-ն ուժեղ բեւեռ ձեւավորելու կողմնակից է։ «Մենք գտնում ենք, որ որեւէ թեկնածու, խոսքը ընդդիմադիր դաշտի մասին է, առանձին մասնակցելով, որեւէ ...ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Նախագահական ընտրություններին դեռեւս բավականաչափ ժամանակ կա, սակայն հհշական բազմաթիվ թերթերի ջանքերով արդեն ստի ու կեղտի այնպիսի ահռելի քանակություն է թափվել, որ նույնիսկ ձայներ են հնչում նախընտրական քարոզարշավի ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում հաստատեց ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունենալիք ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Նախագահի ...ՄԵՐ ԵՎ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Տեսակետ» ակումբը երեկ հանդիպման էր հրավիրել «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՆ եւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ։
Ահարոն Ադիբեկյանը Վրաստանում ...ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԼԱՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրական օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները եթե շուտ ընդունվեն, ապա ԿԸՀ-ն կհասցնի դրանց մասին իրազեկել նաեւ ենթակա հանձնաժողովների անդամներին: Ինչպես երեկ ասաց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, ...ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Ազատագրական շարժման քարոզիչները վերստին բուռն հրճվանքի մեջ են՝ ցնծությամբ ազդարարում են, որ Վրաստանի նախագահը, բառացիորեն նախորդ օրը ցուցարարների նկատմամբ իրականացրած արյունոտ հաշվեհարդարից հետո, հանճարեղ ...ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 9
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով, երեկ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ փուլ առ փուլ ներկայացրեց անկախության հաստատումից ի վեր միգրացիոն գործընթացներում տեղ գտած ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋԻՆ ԵԿԱՄՈՒՏ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, Հայաստանը դուրս է եկել ցածր եկամուտ ունեցող երկրների շարքից. այսօր արդեն համարվում է միջին եկամուտ ապահովող երկիր։ Նման գնահատականի համար հիմք են ծառայել սոցիալական ...ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԷԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
Վերջին տարիներին արդեն դարձել է տխուր ավանդույթ` մրցանակները գրողներին ոչ միայն չեն ուրախացնում, այլ ճիշտ հակառակը` տրտմեցնում են: Բանն այն է, որ գրողների միությունում բոլորը գիտեն` մրցանակներ տալիս են ...ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ «ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵԻ ԳՈՂԱՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Երեկ տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության հիմնանորոգված վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը։
Օգտվելով առիթից` լրագրողները դիմեցին գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ մի քանի ...ԲԱԽՏԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՆՋՈՒՆԻԶՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀՇ-ի ակտիվացման եւ ԼՏՊ-ի երկրորդ հայտնության վերաբերյալ իր տեսակետները, ի պատասխան մեր հարցերի, ներկայացնում է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ։
-Դա բախտախնդրություն է եւ փանջունիզմ։ ...ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ 20
Ազգային միասնութեան ուխտը, տեսնելով, որ Ղարաբաղ կոմիտէն (ՀՀՇ վարչախումբը) շրջանցում է Արցախի դատը, 1990թ. յունիսի 26-ի եւ 30-ի Յորդորակներով Արցախը յայտարարեց այդ օրերի Սարդարապատ, ժողովրդին կոչ արեց ...ԱՅԴ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նոյեմբերի 2-6-ին Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերն ու հանրահավաքները, մանավանդ՝ նոյեմբերի 7-ի ողբերգական իրադարձությունները, վերջին օրերի ընթացքում շարունակում են մնալ Վրաստանին հարեւան երկրների՝ Հայաստանի ...ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԴՔԱՆՈՎ ՉԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ
Չիկագոյում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հիմնականում արդարացրեց Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմի սպասելիքները։ Մեր մարզիկները մինչեւ պատվո պատվանդան չհասան, սակայն նրանցից երեքը ...ՄԵՐՈՆՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի ունենալիք շախմատի աշխարհի գավաթի առաջին փուլի զույգերի կազմը: Շախմատի աշխարհի ներկայիս ...ԲՐԱԶԻԼԱՑԻՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԽԱՂԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարում նոյեմբերի 17-ին տեղի ունենալիք Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղում Պորտուգալիայի թիմից առաջին անգամ հանդես կգա Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ...Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՍՊԱՆԵՑ ՍԵՐԳԵՅ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ
Պատրաստեց ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ
ՊՏՏԱԽԱՂՆ ՈՒ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԱՆԻՇԸ
Վերջերս ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնեցին, որ Սիեռա Լեոնեում սպանվել է Բառնաուլի բնակիչ, մեր հայրենակից Սերգեյ Տիգրանյանը։ Վերջինս այդ աֆրիկյան երկրում զբաղվում էր ...ԻՍԿԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱՐ ԿՈԿՈՐԴ ԿՐԾԵՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ինչպես նախօրեին հայտնեց ՄԿԿ առաջնորդ Յուրի Մանուկյանը, այս ընտրություններում էլ կոմունիստական ուժերին չի հաջողվել համախմբվել եւ հանդես գալ մեկ թեկնածուով. «Մենք դիմեցինք նրանց եւ ասացինք՝ եկեք միասնական ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ԿԸՀ-ն երեկվա նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր գրանցեց Արմեն Ռաֆիկի Մելիքյանին: Նա «Մալաթիա» բժշկական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահն ...«ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ» ԳՈՐԾԸ
Սեփ.լրտվ.Երեկ լրագրողները գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՑ հետաքրքրվեցին, թե ի՞նչ վիճակում է «Քարերի սիմֆոնիայի» թալանի գործը։ «Քրեական եւ Վարչական օրենսգրքերը նախատեսում են պատասխանատվություն այդ արարքների ...ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Հանրապետական կուսակցությունը այսօր հրավիրում է իր 11-րդ համագումարը, որի օրակարգում երեք հարց է ներառված։ Կքննարկվի կանոնադրական փոփոխությունների հարցը, կընդլայնվի կուսակցության խորհրդի կազմը։ Օրակարգում ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ԲԱՅՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ
Երեկ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը վերջապես խոստովանեց, որ «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը դեռեւս 1996 թվականի նոյեմբերի 6-ին դուրս է բերվել գլխավոր դատախազությունից եւ այսօր գտնվում է իր «անձնական ...ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ ՏՐՎԵՑԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) ծրագիրը Գյումրիում վերջին տարիներին իրագործվում է բացառապես պետական բյուջեի միջոցների հաշվին։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանրապետության երկրորդ քաղաքում 2004թ. ...ԳԻՐՔ, ՈՐԸ ԾՆՎԵԼ Է ՎԱԽԻՑ
Ա.Ե.Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում այսօր իսպառ բացակայում է ճարտարապետական քննադատությունը եւ վերլուծությունը։ Վերջերս միանգամից մի քանի մասնագետների կողմից բարձրացված այս հարցը վկայում ...
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1724 Ղարաբաղ-Սյունիք հակաիրանական և հակաթուրքական ապստամբությամբ Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծի հրովարտակն ուղղված արցախահայությանը:
- 1898 Փարիզում լույս է տեսնում «Անահիտ» ամսագիրը Արշակ Չոբանյանի խմբագրողթյամբ:
- 1912 Կաթողիկոս Գևորգ V-ը ստեղծեց «Ազգային պատվիրակություն» Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ Հայկական հարցը ռուս և եվրոպական դիվանագիտության առջև բարձրացնելու համար:
- 1914 Թուրքական զորքերի պարտությունը Էրզրումի տակ:
- 1914 Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լոյդ Ջորջը ներկայացրեց թուրքերին այսպես. «... մարդկային քաղցկեղ, սողացող տագնապ վատ կառավարված հողերի համար, ովքեր կործանում են կյանքի յուրաքանչյուր թելը .... ովքեր ... պետք է պատասխան տան մարդկության հանդեպ կատարած անթիվ ստորությունների համար»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

