
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՈՉԽԱՐՆԵՐ ՉԵՆ ՄՈՐԹՎԻ
- «Հայելի» ակումբի երեկվա հյուրն էր ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ: Ըստ նրա, ՀԺԿ-ն ուժեղ բեւեռ ձեւավորելու կողմնակից է։ «Մենք գտնում ենք, որ որեւէ թեկնածու, խոսքը ընդդիմադիր դաշտի մասին է, առանձին մասնակցելով, որեւէ հեռանկար չունի։ Մենք անհրաժեշտ ենք համարել եւ համարում ընդդիմադիր դաշտում ուժեղ բեւեռ ձեւավորելը։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են լինելու դրան»,- խոստացավ Ս.Դեմիրճյանը։

Նախագահական ընտրություններում հավանաբար կուսակցությունը սեփական թեկնածուով հանդես չի գա։ Համենայն դեպս, ՀԺԿ ղեկավարի խոսքից զգացվեց, որ ոչ միայն իր, այլեւ մյուս ընդդիմադիր թեկնածուների շանսերը կուսակցությունում ցածր են գնահատում։ «Ես անձամբ այս անգամ հակված չեմ նախագահի թեկնածու առաջադրվել։ Ընդգծում եմ՝ անհրաժեշտ է ուժեղ բեւեռի ձեւավորում։ Լուրջ պատասխանատու քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ առանձին հաղթելու որեւէ շանս չունեն, եթե իհարկե նպատակը հաղթելն է։ Իսկ կոնկրետ մեր նպատակը հաղթելն է»,- համեստորեն նկատեց բանախոսը։
ՀԺԿ լիդերի ձեւակերպած խնդիրները այս ընտրապայքարում առարկայական են. «Կոնկրետ ինձ հետաքրքրում են իրական փոփոխությունները։ Եւ ես մտնում եմ ընտրապայքարի մեջ միայն այս նպատակով։ Լուրջ գործիչները պետք է գիտակցեն, որ համախմբումը հասարակական պահանջ է եւ իրականացնեն այդ պահանջը»։
Թեպետ կուսակցությունը դեռ կոնկրետ որոշում չի կայացրել, թե ինչպես է հանդես գալու նախագահական ընտրություններում, սակայն «համախմբման հասարակական պահանջը» բավարարելու նպատակով ՀԺԿ-ն կմիանա Տեր-Պետրոսյանին։ «Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի համախմբման պոտենցիալ։ Շատ քաղաքական ուժեր արդեն սատարում են, մտավորականներ են սատարում։ Համախմբման ներուժ կա»։
Դրա հետ մեկտեղ, որպես առանձին թեկնածու, Լ.Տեր-Պետրոսյանի հաղթելու հնարավորությունները այս ընտրապայքարում նույնպես բացառվեց. «Մեր հիմնական պահանջը համախմբումն է։ Որեւէ թեկնածու առանձին, այդ թվում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հաղթելու հնարավորություն չի ունենա»։
Իսկ ինչպե՞ս է պատկերացնում ՀԺԿ առաջնորդը համախմբումը. «Իհարկե, համախմբումն ինքնանպատակ չպետք է դարձնել. խոսքը գնում է միավորման մասին։ Դժվար է պատկերացնել, որ բոլորը բոլորի հետ համախմբվեն։ Դա անիմաստ է»։
Այս ընդհանրական ձեւակերպումից հետո, որից այդպես էլ պարզ չդարձավ, թե նախկին նախագահի «համախմբող պոտենցիալը» ընդդիմադիր քաղաքական դաշտի ո՞ր հատվածում է գործելու, Ս.Դեմիրճյանը հասկացրեց, որ իրենք երկրորդ փուլի գաղափարն այդքան էլ չեն ողջունում. «Կան թեկնածուներ, որոնք մտածում են, որ անպայման լինելու է երկրորդ փուլ։ Եւ երկրորդ փուլ անցած թեկնածուին մյուս ուժերը կպաշտպանեն։ Նկատի ունենալով այսօրվա իրավիճակը, հասարակական պահանջը, մենք գտնում ենք, որ ի սկզբանե պետք է գնալ համախմբման ճանապարհով՝ բեւեռի ձեւավորմամբ»։
Ըստ Դեմիրճյանի, հժկականները, բնականաբար, կնախընտրեին իրենց լիդերին առաջադրել ընտրություններում. «Եթե մենք շատ չենք խոսում այդ մասին, չի նշանակում, որ ներսում այդպիսի պահանջ չկա»։ Նշելով, որ կուսակցության ակտիվի հետ հանդիպման ժամանակ նախկին նախագահը սպառիչ պատասխաններ է տվել հնչեցված հարցերին, չուզեց խոսել մանրամասների մասին. «Ես այդ հարցերին չեմ անդրադառնա։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակային անդրադառնալու է»։
Բանն այնտեղ հասավ, որ Ս.Դեմիրճյանը մութ ու ցուրտ տարիները գնահատելիս փորձեց արդարացնել հհշական վարչախմբին. «Եղել են սխալներ, կադրային քաղաքականության մեջ եղել են կամայականությունների դրսեւորումներ, որոշ մարդիկ ձախողել են իրենց վստահված գործը, բայց պատասխանատվության չեն ենթարկվել։ Այս ամենը, իհարկե, եղել է։ Բայց այդ տարիները ծանր տարիներ էին, եւ մենք հաղթել ենք պատերազմը»։
Իսկ այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ ՀԺԿ-ն փոխի իր դիրքորոշումը հարցին Ս.Դեմիրճյանի պատասխանը գլուխկոտրուկ էր հիշեցնում. «Մենք կորոշենք այն, ինչ համարում ենք ճիշտ, երբ կունենանք պաշտոնական որոշում, այդ ժամանակ էլ կարտահայտենք, իսկ որեւէ հանգամանք կամ որեւէ անձ չի կարող խանգարել այն, ինչ մենք համարում ենք ճիշտ»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկում
Zaruhi գրել է:
Hargeli Naira Khacatrian
Es zarmanum em te vortixc e ajdkan tujn@ zer mej kutakvel. Asenk zarmanalu ban el cka. Ajs isxanutjunner@ karox en patvastel ajdpisi tujn kamajakan mardu mej.
ՀԱՅՐԱԿԱՆ ՕՐ
«Հայոց Աշխարհ»-ի քաղբարեփոխումների բաժին
Պետք է սկսել որդեգրման գործընթացը
Հետեւելով նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հանդիպումներին եւ այդ մեծագույն պատվից երջանկացած մասնակիցների հիացական արձագանքներին, դժվար է ձերբազատվել այն տպավորությունից, ...ԱՅՍ ԱՆԳԱՄ ՈՉԽԱՐՆԵՐ ՉԵՆ ՄՈՐԹՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Հայելի» ակումբի երեկվա հյուրն էր ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ: Ըստ նրա, ՀԺԿ-ն ուժեղ բեւեռ ձեւավորելու կողմնակից է։ «Մենք գտնում ենք, որ որեւէ թեկնածու, խոսքը ընդդիմադիր դաշտի մասին է, առանձին մասնակցելով, որեւէ ...ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Նախագահական ընտրություններին դեռեւս բավականաչափ ժամանակ կա, սակայն հհշական բազմաթիվ թերթերի ջանքերով արդեն ստի ու կեղտի այնպիսի ահռելի քանակություն է թափվել, որ նույնիսկ ձայներ են հնչում նախընտրական քարոզարշավի ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում հաստատեց ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունենալիք ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Նախագահի ...ՄԵՐ ԵՎ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Տեսակետ» ակումբը երեկ հանդիպման էր հրավիրել «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՆ եւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ։
Ահարոն Ադիբեկյանը Վրաստանում ...ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԼԱՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրական օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները եթե շուտ ընդունվեն, ապա ԿԸՀ-ն կհասցնի դրանց մասին իրազեկել նաեւ ենթակա հանձնաժողովների անդամներին: Ինչպես երեկ ասաց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, ...ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Ազատագրական շարժման քարոզիչները վերստին բուռն հրճվանքի մեջ են՝ ցնծությամբ ազդարարում են, որ Վրաստանի նախագահը, բառացիորեն նախորդ օրը ցուցարարների նկատմամբ իրականացրած արյունոտ հաշվեհարդարից հետո, հանճարեղ ...ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 9
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով, երեկ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ փուլ առ փուլ ներկայացրեց անկախության հաստատումից ի վեր միգրացիոն գործընթացներում տեղ գտած ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋԻՆ ԵԿԱՄՈՒՏ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, Հայաստանը դուրս է եկել ցածր եկամուտ ունեցող երկրների շարքից. այսօր արդեն համարվում է միջին եկամուտ ապահովող երկիր։ Նման գնահատականի համար հիմք են ծառայել սոցիալական ...ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԷԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
Վերջին տարիներին արդեն դարձել է տխուր ավանդույթ` մրցանակները գրողներին ոչ միայն չեն ուրախացնում, այլ ճիշտ հակառակը` տրտմեցնում են: Բանն այն է, որ գրողների միությունում բոլորը գիտեն` մրցանակներ տալիս են ...ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ «ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵԻ ԳՈՂԱՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Երեկ տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության հիմնանորոգված վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը։
Օգտվելով առիթից` լրագրողները դիմեցին գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ մի քանի ...ԲԱԽՏԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՆՋՈՒՆԻԶՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀՇ-ի ակտիվացման եւ ԼՏՊ-ի երկրորդ հայտնության վերաբերյալ իր տեսակետները, ի պատասխան մեր հարցերի, ներկայացնում է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ։
-Դա բախտախնդրություն է եւ փանջունիզմ։ ...ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ 20
Ազգային միասնութեան ուխտը, տեսնելով, որ Ղարաբաղ կոմիտէն (ՀՀՇ վարչախումբը) շրջանցում է Արցախի դատը, 1990թ. յունիսի 26-ի եւ 30-ի Յորդորակներով Արցախը յայտարարեց այդ օրերի Սարդարապատ, ժողովրդին կոչ արեց ...ԱՅԴ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նոյեմբերի 2-6-ին Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերն ու հանրահավաքները, մանավանդ՝ նոյեմբերի 7-ի ողբերգական իրադարձությունները, վերջին օրերի ընթացքում շարունակում են մնալ Վրաստանին հարեւան երկրների՝ Հայաստանի ...ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԴՔԱՆՈՎ ՉԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ
Չիկագոյում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հիմնականում արդարացրեց Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմի սպասելիքները։ Մեր մարզիկները մինչեւ պատվո պատվանդան չհասան, սակայն նրանցից երեքը ...ՄԵՐՈՆՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի ունենալիք շախմատի աշխարհի գավաթի առաջին փուլի զույգերի կազմը: Շախմատի աշխարհի ներկայիս ...ԲՐԱԶԻԼԱՑԻՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԽԱՂԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարում նոյեմբերի 17-ին տեղի ունենալիք Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղում Պորտուգալիայի թիմից առաջին անգամ հանդես կգա Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ...Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՍՊԱՆԵՑ ՍԵՐԳԵՅ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ
Պատրաստեց ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ
ՊՏՏԱԽԱՂՆ ՈՒ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԱՆԻՇԸ
Վերջերս ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնեցին, որ Սիեռա Լեոնեում սպանվել է Բառնաուլի բնակիչ, մեր հայրենակից Սերգեյ Տիգրանյանը։ Վերջինս այդ աֆրիկյան երկրում զբաղվում էր ...ԻՍԿԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱՐ ԿՈԿՈՐԴ ԿՐԾԵՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ինչպես նախօրեին հայտնեց ՄԿԿ առաջնորդ Յուրի Մանուկյանը, այս ընտրություններում էլ կոմունիստական ուժերին չի հաջողվել համախմբվել եւ հանդես գալ մեկ թեկնածուով. «Մենք դիմեցինք նրանց եւ ասացինք՝ եկեք միասնական ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ԿԸՀ-ն երեկվա նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր գրանցեց Արմեն Ռաֆիկի Մելիքյանին: Նա «Մալաթիա» բժշկական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահն ...«ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ» ԳՈՐԾԸ
Սեփ.լրտվ.Երեկ լրագրողները գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՑ հետաքրքրվեցին, թե ի՞նչ վիճակում է «Քարերի սիմֆոնիայի» թալանի գործը։ «Քրեական եւ Վարչական օրենսգրքերը նախատեսում են պատասխանատվություն այդ արարքների ...ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Հանրապետական կուսակցությունը այսօր հրավիրում է իր 11-րդ համագումարը, որի օրակարգում երեք հարց է ներառված։ Կքննարկվի կանոնադրական փոփոխությունների հարցը, կընդլայնվի կուսակցության խորհրդի կազմը։ Օրակարգում ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ԲԱՅՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ
Երեկ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը վերջապես խոստովանեց, որ «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը դեռեւս 1996 թվականի նոյեմբերի 6-ին դուրս է բերվել գլխավոր դատախազությունից եւ այսօր գտնվում է իր «անձնական ...ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ ՏՐՎԵՑԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) ծրագիրը Գյումրիում վերջին տարիներին իրագործվում է բացառապես պետական բյուջեի միջոցների հաշվին։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանրապետության երկրորդ քաղաքում 2004թ. ...ԳԻՐՔ, ՈՐԸ ԾՆՎԵԼ Է ՎԱԽԻՑ
Ա.Ե.Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում այսօր իսպառ բացակայում է ճարտարապետական քննադատությունը եւ վերլուծությունը։ Վերջերս միանգամից մի քանի մասնագետների կողմից բարձրացված այս հարցը վկայում ...
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1724 Ղարաբաղ-Սյունիք հակաիրանական և հակաթուրքական ապստամբությամբ Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծի հրովարտակն ուղղված արցախահայությանը:
- 1898 Փարիզում լույս է տեսնում «Անահիտ» ամսագիրը Արշակ Չոբանյանի խմբագրողթյամբ:
- 1912 Կաթողիկոս Գևորգ V-ը ստեղծեց «Ազգային պատվիրակություն» Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ Հայկական հարցը ռուս և եվրոպական դիվանագիտության առջև բարձրացնելու համար:
- 1914 Թուրքական զորքերի պարտությունը Էրզրումի տակ:
- 1914 Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լոյդ Ջորջը ներկայացրեց թուրքերին այսպես. «... մարդկային քաղցկեղ, սողացող տագնապ վատ կառավարված հողերի համար, ովքեր կործանում են կյանքի յուրաքանչյուր թելը .... ովքեր ... պետք է պատասխան տան մարդկության հանդեպ կատարած անթիվ ստորությունների համար»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

