
ՀԱՅՐԱԿԱՆ ՕՐ
- Պետք է սկսել որդեգրման գործընթացը

Հետեւելով նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հանդիպումներին եւ այդ մեծագույն պատվից երջանկացած մասնակիցների հիացական արձագանքներին, դժվար է ձերբազատվել այն տպավորությունից, որ իրականում մենք գործ ունենք բնավ ոչ հերթական ընտրությունների նախապատրաստության հետ։ Ո՛չ։ Այսօր լուծվում են ապագայի շատ ավելի գլոբալ խնդիրներ, եւ մենք կարծես թե սկսում ենք կռահել, թե ինչում էր դրանց իմաստը։
Վերջին մի քանի տարիներին Շվեյցարիայում ապրած եւ օրերս Երեւան վերադարձած վաղեմի բարեկամս մի հետաքրքիր բան պատմեց։ Շվեյցարիայում պառկած էր իր համար կլինիկայում։ Գալիս է բժիշկը։ Դե, սկզբում՝ ինչպե՞ս են գործերը եւ այլն, իսկ հետո ասում է. «Հասկանում եք, մեզ մոտ, Շվեյցարիայում, տարին մեկ անգամ հայրական օր է. երեխաները պետք է հոր հետ գնան նրա աշխատավայր, որպեսզի իմանան, թե ինչով է զբաղվում հայրիկը։ Եւ ահա որդուս հետ առավոտից արդեն եղել ենք անատոմիկ բաժնում, հետո վիրահատարանում»։
Եւ մտնում է տղան, իսկ հայրիկը՝ միանգամից կայտառանում. սկսում են քննարկել ընկերոջս. «Այ այստեղ, տեսնո՞ւմ ես, կտրվածք եմ արել։ Իսկ դրա տակ ի՞նչն է։ Դե, քեզ տեսնեմ, չէ՞ որ անատոմիկ բաժնում զննեցինք։ Այնտեղ սիրտն է՝ ասես հատուկ պայուսակի մեջ։ Ես խողովակ եմ տեղադրել այդ պայուսակում եւ դուրս բերել»։ «Իսկ եթե չտեղադրեիր, ապա նրան կտանեին անատոմի՞կ»։
Ընկերոջս պատմածից հետո մտածեցի. ինչպիսի՜ սքանչելի հայտնագործություն։ Այ, ինչո՞ւ է հիմա երեխաներին դաստիարակելն այդչափ դժվար։ Օրինակ՝ ժամանակին կալվածատերերի զավակներին դաստիարակելն ամենեւին էլ դժվար չէր. նրանք շրջում էին արտերում հայրիկի հետ եւ գիտեին, թե ինչով է ծնողը զբաղվում։ Նույնն էլ գյուղացիների, որսորդների, արհեստավորների պարագայում։
Կարծում ենք՝ դա անպայման պետք է ներմուծել Հայաստանում։ Իսկ քանի որ մեզանում ամեն նոր բան դժվարությամբ է արմատավորվում, ապա նախապատրաստական աշխատանքը պետք է սկսել արդեն այսօր՝ նախագահական ընտրություններից երեք ամիս առաջ։ Այդպիսով մենք կլուծենք միանգամից մի քանի խնդիր։
Որ այս ընտրություններում կհաղթի Տեր-Պետրոսյանը, ակնհայտ է. այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բայց չէ՞ որ դրանից հետո էլի ընտրություններ կլինեն. 2013 թվականին, 2018-ին... Մեկ էլ տեսար, այսօրվա հանցավոր վարչախումբը ցանկացավ ռեւանշ վերցնել, որպեսզի նորից ավազակապետություն կառուցի։
Ուստիեւ իշխանության փոխանցումը 2008 թվականից հետո պետք է իրականացվի միայն ժառանգական սկզբունքով։ Հսկայական կայսրություններ այդ խնդիրը չլուծեցին ու կործանվեցին։ Վերցրեք Հռոմեական կայսրությունը, Բյուզանդիան, որտեղ կայսեր իշխանությունը ժառանգական չէր։ Ուզում եք, որ այդ մղձավանջը կրկնվի նաեւ մե՞զ հետ։
Բայց քանի որ իշխանության փոխանցումը արյունակից, հարազատ որդուն ժողովրդավարական ուղի չէ, ապա մենք պիտի ընտրենք մյուս տարբերակը, որը, ի դեպ, բավական լավ դրսեւորեց իրեն ժամանակին։
Նկատի ունենք հռոմեական կայսրերի կողմից իրենց իրավահաջորդների որդեգրումը։ Լավ թե վատ, բայց երեք հարյուրամյակ շարունակ դա կիրառվել է մոտ քսան անգամ։ Եւ չնայած բոլորն էլ հասկանում էին, որ որդեգրումը պայմանական բան է, այդուհանդերձ պայմանականությունները գործում էին։ Քեզ որդեգրած հորը՝ թեկուզեւ իշխանությունից արդեն զրկված, ընդունված էր հարգել, իսկ նրա դատական հետապնդման կամ արտադատարանական հաշվեհարդարի պրակտիկան բացարձակապես չէր ընդունվում հասարակության կողմից։ Ինչ որ է, այնուամենայնիվ պապա է։
Ահա ուրեմն, կարծում ենք, որ Տեր-Պետրոսյանը պետք է շտապ որդեգրի Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Ստեփան Դեմիրճյանին, կամ էլ նույնիսկ Ալիկ Արզումանյանին. դե, ում ցանկանա։ Մեր օրենքները, կարծես թե, դա թույլատրում են։
Եւ այսպես. պաշտոնական կերպով, հանդիսավորությամբ որդեգրել, իսկ 2008 թվականի փետրվարին ընտրություններում հաղթանակ տանելուց անմիջապես հետո՝ սահմանել հայրական օր կամ նույնիսկ մի քանիսը։ Եւ այդ օրը պետք է, որ ոչ թե Տեր-Պետրոսյանն ընդունի Հովհաննիսյանին, Դեմիրճյանին, Արզումանյանին, Բագրատյանին եւ ուրիշների, երբ վերջիններս հաշվետվություն են տալիս, իսկ նա՝ խստադեմ նայում ու լսում, այլ որ Տեր-Պետրոսյանը բացատրի։ Ինչպես պապան որդուն։
Ահա, նայիր, այստեղ կտրվածք եմ արել, այստեղից մտցնում եմ խողովակը, իսկ այ սրանով հիմա կփակեմ դա, եւ նրանք շուտով կհայտնվեն անատոմիկ բաժնում։ Որպեսզի որդեգրվածը զգա աշխատանքի համը, հրապուրվի եւ հետագայում հարգի որդեգրողին, լինի նրա երջանիկ ծերության երաշխավորը։
Եւ դա հետզհետե կտարածվեր երկրով մեկ։ Պաշտոնյաները կսովորեցնեին իրենց զավակներին, թե ինչպես աշխատել փաստաթղթերի հետ, որպեսզի հետո դրանից կաշառքներ ստանա։ Իրավապահները՝ թե ինչպես ցուցմունքներ կորզել քննության ենթականերից։ Հհշական քարոզիչները՝ ինչպես ստել ու չկարմրել։ Եւ այդ ամենը կնպաստեր թեկուզ ժամանակավոր, հարաբերական ու պատմականորեն անհեռանկարային, բայց այդուհանդերձ պետության կայունությանը։ Գոնե երեք հարյուր տարվա շրջանակներում։
Իմիջիայլոց, ամենայն պատասխանատվությամբ ստիպված ենք նշել, որ ժողովրդավարությունները գործնականում երբեք չեն գոյատեւում այդչափ երկար։
- «Հայոց Աշխարհ»-ի քաղբարեփոխումների բաժին
ՀԱՅՐԱԿԱՆ ՕՐ
«Հայոց Աշխարհ»-ի քաղբարեփոխումների բաժին
Պետք է սկսել որդեգրման գործընթացը
Հետեւելով նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հանդիպումներին եւ այդ մեծագույն պատվից երջանկացած մասնակիցների հիացական արձագանքներին, դժվար է ձերբազատվել այն տպավորությունից, ...ԱՅՍ ԱՆԳԱՄ ՈՉԽԱՐՆԵՐ ՉԵՆ ՄՈՐԹՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Հայելի» ակումբի երեկվա հյուրն էր ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ: Ըստ նրա, ՀԺԿ-ն ուժեղ բեւեռ ձեւավորելու կողմնակից է։ «Մենք գտնում ենք, որ որեւէ թեկնածու, խոսքը ընդդիմադիր դաշտի մասին է, առանձին մասնակցելով, որեւէ ...ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Նախագահական ընտրություններին դեռեւս բավականաչափ ժամանակ կա, սակայն հհշական բազմաթիվ թերթերի ջանքերով արդեն ստի ու կեղտի այնպիսի ահռելի քանակություն է թափվել, որ նույնիսկ ձայներ են հնչում նախընտրական քարոզարշավի ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում հաստատեց ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունենալիք ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Նախագահի ...ՄԵՐ ԵՎ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Տեսակետ» ակումբը երեկ հանդիպման էր հրավիրել «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՆ եւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ։
Ահարոն Ադիբեկյանը Վրաստանում ...ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԼԱՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրական օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները եթե շուտ ընդունվեն, ապա ԿԸՀ-ն կհասցնի դրանց մասին իրազեկել նաեւ ենթակա հանձնաժողովների անդամներին: Ինչպես երեկ ասաց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, ...ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Ազատագրական շարժման քարոզիչները վերստին բուռն հրճվանքի մեջ են՝ ցնծությամբ ազդարարում են, որ Վրաստանի նախագահը, բառացիորեն նախորդ օրը ցուցարարների նկատմամբ իրականացրած արյունոտ հաշվեհարդարից հետո, հանճարեղ ...ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 9
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով, երեկ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ փուլ առ փուլ ներկայացրեց անկախության հաստատումից ի վեր միգրացիոն գործընթացներում տեղ գտած ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋԻՆ ԵԿԱՄՈՒՏ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, Հայաստանը դուրս է եկել ցածր եկամուտ ունեցող երկրների շարքից. այսօր արդեն համարվում է միջին եկամուտ ապահովող երկիր։ Նման գնահատականի համար հիմք են ծառայել սոցիալական ...ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԷԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
Վերջին տարիներին արդեն դարձել է տխուր ավանդույթ` մրցանակները գրողներին ոչ միայն չեն ուրախացնում, այլ ճիշտ հակառակը` տրտմեցնում են: Բանն այն է, որ գրողների միությունում բոլորը գիտեն` մրցանակներ տալիս են ...ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ «ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵԻ ԳՈՂԱՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Երեկ տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության հիմնանորոգված վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը։
Օգտվելով առիթից` լրագրողները դիմեցին գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ մի քանի ...ԲԱԽՏԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՆՋՈՒՆԻԶՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀՇ-ի ակտիվացման եւ ԼՏՊ-ի երկրորդ հայտնության վերաբերյալ իր տեսակետները, ի պատասխան մեր հարցերի, ներկայացնում է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ։
-Դա բախտախնդրություն է եւ փանջունիզմ։ ...ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ 20
Ազգային միասնութեան ուխտը, տեսնելով, որ Ղարաբաղ կոմիտէն (ՀՀՇ վարչախումբը) շրջանցում է Արցախի դատը, 1990թ. յունիսի 26-ի եւ 30-ի Յորդորակներով Արցախը յայտարարեց այդ օրերի Սարդարապատ, ժողովրդին կոչ արեց ...ԱՅԴ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նոյեմբերի 2-6-ին Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերն ու հանրահավաքները, մանավանդ՝ նոյեմբերի 7-ի ողբերգական իրադարձությունները, վերջին օրերի ընթացքում շարունակում են մնալ Վրաստանին հարեւան երկրների՝ Հայաստանի ...ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԴՔԱՆՈՎ ՉԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ
Չիկագոյում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հիմնականում արդարացրեց Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմի սպասելիքները։ Մեր մարզիկները մինչեւ պատվո պատվանդան չհասան, սակայն նրանցից երեքը ...ՄԵՐՈՆՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի ունենալիք շախմատի աշխարհի գավաթի առաջին փուլի զույգերի կազմը: Շախմատի աշխարհի ներկայիս ...ԲՐԱԶԻԼԱՑԻՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԽԱՂԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարում նոյեմբերի 17-ին տեղի ունենալիք Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղում Պորտուգալիայի թիմից առաջին անգամ հանդես կգա Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ...Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՍՊԱՆԵՑ ՍԵՐԳԵՅ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ
Պատրաստեց ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ
ՊՏՏԱԽԱՂՆ ՈՒ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԱՆԻՇԸ
Վերջերս ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնեցին, որ Սիեռա Լեոնեում սպանվել է Բառնաուլի բնակիչ, մեր հայրենակից Սերգեյ Տիգրանյանը։ Վերջինս այդ աֆրիկյան երկրում զբաղվում էր ...ԻՍԿԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱՐ ԿՈԿՈՐԴ ԿՐԾԵՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ինչպես նախօրեին հայտնեց ՄԿԿ առաջնորդ Յուրի Մանուկյանը, այս ընտրություններում էլ կոմունիստական ուժերին չի հաջողվել համախմբվել եւ հանդես գալ մեկ թեկնածուով. «Մենք դիմեցինք նրանց եւ ասացինք՝ եկեք միասնական ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ԿԸՀ-ն երեկվա նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր գրանցեց Արմեն Ռաֆիկի Մելիքյանին: Նա «Մալաթիա» բժշկական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահն ...«ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ» ԳՈՐԾԸ
Սեփ.լրտվ.Երեկ լրագրողները գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՑ հետաքրքրվեցին, թե ի՞նչ վիճակում է «Քարերի սիմֆոնիայի» թալանի գործը։ «Քրեական եւ Վարչական օրենսգրքերը նախատեսում են պատասխանատվություն այդ արարքների ...ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Հանրապետական կուսակցությունը այսօր հրավիրում է իր 11-րդ համագումարը, որի օրակարգում երեք հարց է ներառված։ Կքննարկվի կանոնադրական փոփոխությունների հարցը, կընդլայնվի կուսակցության խորհրդի կազմը։ Օրակարգում ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ԲԱՅՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ
Երեկ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը վերջապես խոստովանեց, որ «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը դեռեւս 1996 թվականի նոյեմբերի 6-ին դուրս է բերվել գլխավոր դատախազությունից եւ այսօր գտնվում է իր «անձնական ...ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ ՏՐՎԵՑԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) ծրագիրը Գյումրիում վերջին տարիներին իրագործվում է բացառապես պետական բյուջեի միջոցների հաշվին։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանրապետության երկրորդ քաղաքում 2004թ. ...ԳԻՐՔ, ՈՐԸ ԾՆՎԵԼ Է ՎԱԽԻՑ
Ա.Ե.Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում այսօր իսպառ բացակայում է ճարտարապետական քննադատությունը եւ վերլուծությունը։ Վերջերս միանգամից մի քանի մասնագետների կողմից բարձրացված այս հարցը վկայում ...
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԵՐԲ ԷՇԵՐԸ ԻՐԵՆՑ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1724 Ղարաբաղ-Սյունիք հակաիրանական և հակաթուրքական ապստամբությամբ Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծի հրովարտակն ուղղված արցախահայությանը:
- 1898 Փարիզում լույս է տեսնում «Անահիտ» ամսագիրը Արշակ Չոբանյանի խմբագրողթյամբ:
- 1912 Կաթողիկոս Գևորգ V-ը ստեղծեց «Ազգային պատվիրակություն» Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ Հայկական հարցը ռուս և եվրոպական դիվանագիտության առջև բարձրացնելու համար:
- 1914 Թուրքական զորքերի պարտությունը Էրզրումի տակ:
- 1914 Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լոյդ Ջորջը ներկայացրեց թուրքերին այսպես. «... մարդկային քաղցկեղ, սողացող տագնապ վատ կառավարված հողերի համար, ովքեր կործանում են կյանքի յուրաքանչյուր թելը .... ովքեր ... պետք է պատասխան տան մարդկության հանդեպ կատարած անթիվ ստորությունների համար»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

