<<Նոյեմբեր 2007>>
ԵԵՉՀՈւՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հայոց Աշխարհ logo
Հրատարակվում է 17.06.1997
Picture of the day
Հրատարակված է Նոյեմբեր 09, 2007

Լ.Տ.Պ.-Ի ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԵԼՈՒՅԹԸ




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  425 օր առաջ |  ջնջել (2) |  պատասխանել
     . գրել է:
    Վրացական և Հայկական ժողովրդավարությունը հակաբևեռ են: Սահակաշվիլին Ամերիկյան դրածո է, դեմոկրատիայի ծածկույթով, բայց իշխանական պահվածքը տեղական է, մաֆիոզական՝ հանուն իր մոտիկների: Նման իրավիճակ կարող է տեղի ունենալ Հայաստանում, եթե նախագահ դառնա որևէ սփյուռքում ծնված հայ, օրինակ Ռաֆֆի Հովհաննեսյանը: Մի քանի տարի հետո ժողովուրդը անպայման կհակադրվի նրան: Քանի որ Ռաֆֆին ուղի-թե չուզի սփյուռքից բերելու է, դաշնակներ, ռամկավարներ, և իր իշխանություն ամրացնի սրանցով; Հակադրությունը պատրաստ է, ժողովուրդը լցվելու է փողոցները և գոչելու է,«կորեք ձեր եկած երկրները»; սրա ժամանակը կախված կլինի «ցեղասպանության» խաբկանկի տևողությունից: Մեր պարագայում նախագահը Ամերիկյան դրածո չէ և հաջորդն էլ (Սերժ Սարգսյանը) նույնն է: Սա անհանգստացնում է Արևմուտքին: Նրանց թվում է Ղարաբաղյան հարցն է մեղավոր կովկասը ռուսաստանից կտրելու հարցում: Միաժամանակ Արևուտքը քայլեր չի անում գրավելու հայության վստահությունը, այլ զբաղված է էժանագին աճպարարությամբ; Ցանկանում է ամենաէժան ծախսերով կտրել հայկական մենթալիտետը Ռուսաստանից: Ներկայիս իշխանությունները վստահ հասկանում են այս ամենը և պահում են քաղաքական հավասարակշռությունը, որը կատաղեցնում է Արևմուտքին: Վարձու և ծախու լրատվամիջոցները Հայաստանում արդյունք չտվին, ընդիմության բանակցությունները Արևմուտքի հետ բացահայտվեցին և ջախջախվեցին: Մնացել է մեկ փորձ՝ մեջտեղ բերել Լևոն Տ. Պետրոսյանին և տանել ամբոխային պայքար; Զավեշտական է, որ Վրացական բնական հրապարակային պայքարը Ամերիկյան դրածոի դեմ հակոտնյա ստացվեց Հայաստանում բնական իշխանությունների դեմ հրապարակային ձևին: Արևմուտքը պատային վիճակում է հայտնվել:
  •  425 օր առաջ |  ջնջել (2) |  պատասխանել
     ianik գրել է:
    Խելքը գլխին մի պետություն, որ առաջնորդվում է ժողովրդի շահերով կհասկանար շուկայական հարաբերությունների առավելությունները և կառաջնորդվեր դրանով: Օպերային հրապարակի տարածքը ոչ ոք չի վարձել միտինգների համար; Պարզվում է նա կարող է ՀՀ բյուջեին եկամոտ բերել; Վարձաչափը կարելի է հաշվարկել քառ. մետրով կամ վարձողի ներկայացրած փաստացի մասնակիցների քանակով: այդ դեպքում թերթերը իրենց գլխից մեծ-մեծ թվեր չեն հրատարակի մասնակիցների առումով և մեկ շնչին ընկնող վարձաչափը կվճարի հանրահավաք կազմակերպողը: Պետք է լուծվի նաև ժողովրդի կյանքի և առողջության ապահովագրման հարցը չկանխատեսված պատահարներից: Այս բոլորին օրենքի ուժ պետք է տալ:
  •  425 օր առաջ |  ջնջել (3) |  պատասխանել
     . գրել է:
    ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
    *
    article's photo
    «Ղարաբաղ կոմիտեի» քրեական գործի նյութերի մասին
    1995 կամ 1996 թվականին իմ խնդրանքով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը «Ղարաբաղ կոմիտեի» գործի հատորները ուղարկել է Նախագահի նստավայր եւ համապատասխան ձեւակերպմամբ հանձնել նրա աշխատակազմին։ Դա արվել է՝ 1998 թվականին Ղարաբաղյան շարժման տասնամյա տարեդարձի առթիվ բացվելիք թանգարանում ի պահ դրվելու նպատակով։ Իշխանափոխությունից հետո «Ղարաբաղ կոմիտեի» գործի նյութերը տեղափոխվել են իմ անձնական արխիվ եւ մինչ այժմ պահվել ամբողջական վիճակում։ Արտավազդ Գեւորգյանին հաջորդած գլխավոր դատախազներից ոչ մեկը «Ղարաբաղ կոմիտեի» գործի նյութերը վերադարձնելու խնդրանքով կամ պահանջով ինձ չի դիմել։ Այսօր էլ գտնում եմ, որ այդ նյութերը պահելու ամենահարմար տեղը Ղարաբաղյան շարժման թանգարանն է, որը վաղ թե ուշ պետք է բացվի։ Սակայն եթե կա որեւէ անհրաժեշտություն, ես պատրաստ եմ դրանք անմիջապես վերադարձնել դատախազության արխիվ։
    ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
    9.11.2007
    Ի ԴԵՊ
    Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ իրենք պարզել են, որ արխիվից անհետացած «Ղարաբաղ» կոմիտեի նկատմամբ 1988թ-ին հարուցված քրեական գործը գտնվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ։ Այսօր այս մասին ասել է Ծառայական քննությամբ պարզվել է, որ դատախազության արխիվից գործը անհետացել է դեռեւս 1996 թվականին: Պարզվել է նաեւ, որ դատախազության այն ժամանակվա քննչական բաժնի պետն անձամբ է գործն արխիվից հանել եւ հանձնել Լեւոն Տեր Պետրոսյանին:
    «Ի դեպ, պետք է ասեմ, որ քրեական գործերն օրենքով արգելված է քննող մարմնից հանձնել մեկ այլ մարմնի, նույնիսկ հանրապետության նախագահն օրենքով իրավունք չունի քրեական գործերը պահանջել եւ իր մոտ պահել: 1996թ-ին տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտում, քանզի քրեական գործերը չեն կարող պահվել մեկ այլ մարմնի արխիվներում, առավել եւս` մասնավոր արխիվներում», -նկատել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
    *
    << | Սկիզբ |
    Ուղարկել հոդվածը | Քննարկել հոդվածը նոր
    Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*: Վերնագիր:
    Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։
    Վիրտուալ ՍտեղնաշարԱնջատելՀայերենՌուսերեն
    Ձեր ՏվյալներըԱնուն:
    Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։
    Քննարկում
    *
    Այսօր | ջնջել (3) | պատասխանել
    bush գրել է:
    Մեթոդը թուրքական է՝ արխիվների ոչնչացում; Լևոն Տեր Պետրոսյանը լավ էր հասկանում վտանգր որտեղից կգա ՀՀՇ-ի գլխին և ժամանակին օգտագործելով միանձնյա իշխանությունը հափշտակել է դատական գործը, ՀՀ գլխավոր դատախազության արխիվից: պատճառաբանությունները ավելորդ են; ՀՀ նախկին նախագահի նման վարմունքը քրեօրեն դատապարտելի է: Հանուն արդարության և ժողովրդավարության նա պետք է մոկուսացվի հանրությունից: Դատախազ Գևորգյանի ցուցմունքը, որպես վկա կարևոր է; Պետք է զգուշանալ նրա կյանքի համար; հանցագործը մենակ չի գործում և քաղաքական սպանությունների մեջ մասնագիտացված է:
    *
    Այսօր | ջնջել (3) | պատասխանել
    sam գրել է:
    Իսկապես: 1996-ին դատական գործը վերցնում ես՞, որ 1998-ին թանգարան բացես՞: համոզեցուցիչ չէ. նախ օրենքն ես խախտում, երկրորդ գողություն ես անում պաշտոնի շահագործումով: Սա կորուպցիա չէ՞; Ինչ կարժենար սովորական մարդուն իր քրգործը մեջտեղից վերացնելը՞; Թալիաթը 10 միլիոն կտար, հիտլերը 100 միլիոն կտար, Լևոնը՝ ձրի է արել, վախեցնելով դատախազին:
    *
    Այսօր | ջնջել (2) | պատասխանել
    artur գրել է:
    Դեբիլը գոնե չխոստովաներ, մեզ էլ, իրոն պաշտողներին քաքի մեջ է գցել: Հիմա ինչ երեսով մարդկանց նայեմ, սաղ շրջապատիս կֆրտել եմ սրա պատճառով:
    *
    Այսօր | ջնջել (2) | պատասխանել
    hhayq գրել է:
    Արտուր ջան բան չկա: լավ է շուտ իմանաս քան հետո գլխիդ տաս; Ոչինչ ապեր, կպատահի, տանձիդ մի դիր:Դոի մաքուր սրտով ես եղել, կարևորը դա ա:
    *
    Այսօր | ջնջել (3) | պատասխանել
    ter husik գրել է:
    Ասում են, որ Աստված մեկին ուզում է պատժի, խելքը գլխից առնում է:
    *
    Այսօր | ջնջել (3) | պատասխանել
    settrak գրել է:
    o ter husik
    Ասում են, որ Աստված մեկին ուզում է պատժի, խելքը գլխից առնում է:
    Xi demqits cher erevum, vwr qyalagozi mekn a.
    *
    Այսօր | ջնջել (3) | պատասխանել
    Manuk գրել է:
    Ինչ ուզում եք ասեք Աստված կա, արդարություն կա; Աստված պատժեց նրան այս գործը բացելով:
    *
    Այսօր | ջնջել (3) | պատասխանել
    Siranush գրել է:
    o Manuk
    Ինչ ուզում եք ասեք Աստված կա, արդարություն կա; Աստված պատժեց նրան այս գործը բացելով:
    Մեղքս նրանց է գալիս, որ հավատում էին Լևոնին ու հիմա հուսախաբ են լինելու: Ափսոս են մարդիք, ինքը հեչ:
    *
    Այսօր | ջնջել (3) | պատասխանել
    hayk գրել է:
    1995 կամ 1996 է ասում; Թվն էլ չի հիչում, հետո պարզվելու է 1994-ին է թռցրել գող ավազակը: Բա մեծ-մեծ խոսելը՝ «ավազակապետությո՜՜ւն»: Ինքը ադինոչկա գողի տեղ է իրան դրել:
    *
    Այսօր | ջնջել (3) | պատասխանել
    MGLO գրել է:
    Ախպեր քաքի մեջ ես; Գոնե ատկազով նստեիր գաղութում մի բան կանեինք; Հիմա ինչ անե՞նք: Արտոին էլ ծախեցիր: Գիտես չէ՞ դրա համար քեզ ինչ ա հասնում Լևոնիկ:
    *
    Այսօր | ջնջել (3) | պատասխանել
    biatris գրել է:
    Չեմ հավատում, որ Լևոն Տեր Պետրոսյանը նման արարք կատարի, սա իշխանությունների հերթական սադրանքն է; Օրը ցերեկով վերցրեց տուն տարավ և 12 տարի ել 50 հատոր գործը պահե՞ց; Որտեղ պահեց, գոնե մտածել եք՞: մի հատ մեծ սեյակ է պետք դրա համար; սուտ ա, չեմ հավատում, մեր Լևոնը ինտելիգենտ մտավորական է, նա գողություն չի կարա անի; Վանոն կաներ, բայց ինքը ոչ:
    *
    Այսօր | ջնջել (3) | պատասխանել
    MGLO գրել է:
    o biatris
    Չեմ հավատում, որ Լևոն Տեր Պետրոսյանը նման արարք կատարի, սա իշխանությունների հերթական սադրանքն է; Օրը ցերեկով վերցրեց տուն տարավ և 12 տարի ել 50 հատոր գործը պահե՞ց; Որտեղ պահեց, գոնե մտածել եք՞: մի հատ մեծ սեյակ է պետք դրա համար; սուտ ա, չեմ հավատում, մեր Լևոնը ինտելիգենտ մտավորական է, նա գողություն չի կարա անի; Վանոն կաներ, բայց ինքը ոչ:
    Մոր Լևոնւն թողես՝ պիսկա թալի, գլազ խանի,
    Լոմիկ թալի՝ դոմիկ թալնի;
    Էնի կարա՞ մարդ սպանի,
    Դատախազութուն թալնի՞;
    Չեմ խավատա իմ արև, հմեն սարքովի յա:
    *
    Այսօր | ջնջել (3) | պատասխանել
    beno գրել է:
    o MGLO
    Մոր Լևոնւն թողես՝ պիսկա թալի, գլազ խանի,
    Լոմիկ թալի՝ դոմիկ թալնի;
    Էնի կարա՞ մարդ սպանի,
    Դատախազութուն թալնի՞;
    Չեմ խավատա իմ արև, հմեն սարքովի յա:
    Խավատաս, չխավատաս, կոխելու են:
    *
    Այսօր | ջնջել (3) | պատասխանել
    sargis գրել է:
    o beno
    Խավատաս, չխավատաս, կոխելու են:
    Այ մարդ, ասում էինք Հայաստանում օրենք չկա: Էլ ինչ եք ուզում, ամենամեծ գողը նախագահն է եղել, ինքն էլ իր բերանով խոստովանում է; Ինչ եք դեսուդեն ընկել, ջուր ծեծում: Մի խոսեք գոնե, նամուս ունեցոք, հո զոռբի երկիր չի, սպասեք տեսնենք ինչ են անելու:

Վերջին լուրերը, Նոյեմբեր 09, 2007
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
You must set the ad network .txt file to be writable (or file is not within path).