
ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
- Ոչ մեկին, բացի...

Օրեր առաջ, երբ հրապարակվեց գլխավոր դատախազությունից «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործի անհետացման մասին լուրը, թերեւս բոլորի մտքով նույն բանն անցավ. դա արել են հենց իրենք՝ ակտիվ քաղաքականություն վերադարձած «Ղարաբաղ» կոմիտեի անդամները։ Շատերը նույնիսկ համոզված պնդում էին, թե հենց նրանց «խաչով է թաղվել» 50 հատորանոց գործը։
Սակայն ուշագրավ էր, որ գրեթե բոլոր լրատվամիջոցները անարձագանք թողեցին այս լուրը։ Մինչդեռ, թվում էր, թե այս «գայթակղիչ» թեման քննարկելու, դրա շուրջ ենթադրություններ անելու, վարկածներ առաջ քաշելու համար առիթը բաց չեն թողնելու։
Սակայն, կրկնում ենք, գերադասեցին քար լռություն պահպանել, ինչը միանգամայն տեղին էր ու արդարացված։ Քանզի փաստի առիթով հոկտեմբերի 31-ին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով, ծառայողական քննություն է սկսվել եւ հարկ է սպասել քննության արդյունքներին, ինչից պարզ կդառնա, թե երբ եւ ով է ՀՀ դատախազության արխիվից փաթեթային կամ փուլային տարբերակով դուրս հանել «Ղարաբաղ» կոմիտեի գործի բազմահատորյակը։
Բայց պարզվում է՝ ոմանք չափազանց անհամբեր են եւ չեն կարող սպասել ծառայողական քննության ավարտին։ Նախօրեին հհշական թերթերից մեկը տպագրեց նույն «Ղարաբաղ» կոմիտեի մի քանի անդամների արձագանքներն ու գնահատականները փաստի վերաբերյալ։ Եւ ահա թե ինչ է ասում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը.
«Նա չբացառեց, որ այդ ամենը միգուցե վերջին երկու ամիսներին է տեղի ունեցել եւ կապված է «Ղարաբաղ» կոմիտեի մի շարք անդամների ակտիվ քաղաքականություն վերադառնալու փաստով»,- վերաշարադրելով կոմիտեականի հայտարարությունները՝ գրում է թերթը։
Սամվել Գեւորգյանը նաեւ կարծիք է հայտնում, թե առանց դատախազության ներկա ղեկավարության գիտության չէին կարող նման ծավալի փաստաթղթեր դուրս հանվել շենքից եւ եզրակացնում, թե «հաստատ՝ լավ նպատակների համար չեն տարել»։
Այս ամենից հետո բնականաբար բազմաթիվ հարցեր ծնվեցին։ Հետաքրքիր է, ինչո՞ւ է հատկապես «Ղարաբաղ» կոմիտեի այս անդամը շտապում դատողություններ ու ենթադրություններ անել (ինչն անելուց, նկատենք, ձեռնպահ է մնացել մեկ այլ կոմիտեական՝ Վազգեն Մանուկյանը)։ Սամվել Գեւորգյանն ինչի՞ց է ենթադրել, որ գործը անհետացել է հատկապես վերջին երկու ամիսների ընթացքում։ Իսկ գուցե ավելի վաղ՝ 5, 7 կամ 10 տարի առաջ է անհետացել եւ ամենեւին ոչ դատախազության ներկա ղեկավարության գիտությամբ ու թույլտվությամբ։
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում է, թե ուժային այլ կառույցների շարքում դատախազությունը եւս վերածվել է «ռեժիմին հավատարիմ սպասարկող պատժիչ մեքենայի», այդ դեպքում, արդյոք դատախազության այսօրվա ղեկավարությանը ձեռնտո՞ւ էր քրեական գործի անհետացումը։ Հակառակը, եթե հետեւելու լինենք Սամվել Գեւորգյանի տրամաբանությանը եւ հավատանք ԼՏՊ-ի պնդմանը, պետք է, որ այսօրվա դատախազությունը «լավ նպատակների համար» պինդ պահեր գործի բոլոր 50 հատորները։
1988թ. դեկտեմբերի 10-ին հարուցված քրեական գործի նյութերը, անգամ գործը կարճելուց հետո, երբեւէ չեն հրապարակվել եւ ոչ մեկը ծանոթ չէ այդ հատորներում տեղ գտած կոմիտեի 11 անդամների հարցաքննություններին։ Դրանք պահվել են խիստ գաղտնի, այն դեպքում, երբ աղմկահարույց շատ գործերի նախաքննության ընթացքում արձանագրված հարցաքննություններն են հաճախ սպրդել մամուլ։
Հետաքրքիր է, այն էլ ՀՀՇ իշխանության տարիներին, երբ կոմիտեականները համարվում էին գրեթե ազգային հերոսներ, ի՞նչն էր սարսափեցրել սրանց, որ հազար փականքի տակ են պահել գործի նյութերը՝ թույլ չտալով որեւէ արտահոսք։
Գուցե այդ հարցաքննություններում կոմիտեի մի շարք անդամների համար ոչ շահեկան բացահայտումներ են եղել։ Ի վերջո, ո՞ւմ է ձեռնտու պատմության կեղծումը։ Դատախազության այսօրվա ղեկավարությա՞նը, թե՞ քաղաքականություն վերադարձած եւ վարչախմբի դեմ պատերազմ սանձազերծած Լ.Տեր-Պետրոսյանին ու նրան շրջապատած կոմիտեականներին։
Պատահակա՞ն է, որ քր.գործի հարուցումից 19 տարի անց է միայն ԼՏՊ-ն որոշել պատմել 1988-ի անցքերի մասին, ինչն արեց օրերս երիտասարդության հետ հանդիպման ժամանակ։ Մինչ օրս շարժման եւ կոմիտեի ակտիվիստների ձերբակալությունների մասին հուշեր պատմելու ցանկություն չդրսեւորած կոմիտեականը հանկարծ այսօր է որոշել դա անել։ Այն էլ իրենց գլխով անցածը ջահելներին ներկայացնելիս հանդես գալով որպես «սկզբնաղբյուր»։ Պարզ է՝ գործի անհետացումից հետո միակ «սկզբնաղբյուրը» ինքն է մնացել՝ իրեն հավատարիմ զինակիցների հետ միասին։
Այնպես որ, լռությունը խախտելու առումով, իր հաշվարկներում, իրոք, ԼՏՊ-ն չի սխալվել։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 18
Սովորենք հարգել ինքներս մեզ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի օրերս տեղի ունեցած այցը Երեւան, նրա ասուլիսն ու դասախոսությունը համալսարանում, ընդհանուր առմամբ տհաճ տպավորություն թողեցին։
Նախ ...ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Ոչ մեկին, բացի...
Օրեր առաջ, երբ հրապարակվեց գլխավոր դատախազությունից «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործի անհետացման մասին լուրը, թերեւս բոլորի մտքով նույն բանն անցավ. դա արել են հենց իրենք՝ ակտիվ քաղաքականություն ...ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հատուկ շահարկումներ
Սկիզբը՝ նախորդիվ
«Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի նախագիծը, որից հակակոռուպցիոն ինչ-ինչ ակնկալություններ կարելի է ունենալ, օրերս Ազգային ժողովում, ցավոք, շահարկումների ...ԳԵՏԱՌԸ ԿԱՐՈՂ Է ՎՐԵԺԽՆԴԻՐ ԼԻՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գետառը ծածկելը, այն բետոնե խողովակի մեջ դնելը կարող է մայրաքաղաքի համար լուրջ աղետի պատճառ դառնալ։ «Երեւան» հյուրանոցում երեկ հրավիրած մամուլի ասուլիսում այս մասին խոսեցին եւ իրենց մտահոգությունները հիմնավորեցին ...«ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏԸ» ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Օրերս «Միկա-ցեմենտ» ընկերությունն իր աշխատողների համար անվճար բուժօգնություն էր կազմակերպել` այդ նպատակով մասնագետներ հրավիրելով Երեւանից։ Ընդ որում նմանատիպ ակցիաները այստեղ եզակի չեն։ «Սա շարունակական ...«ԼԻՎԵՐՊՈՒԼԻ» ՌԵԿՈՐԴԸ ԵՎ «ՎԱԼԵՆՍԻԱՅԻ» ՁԱԽՈՂՈՒՄԸ
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի խաղային առաջին օրը նույնպես հագեցած էր ուշագրավ իրադարձություններով։ Դրանցից գլխավորը տեղի ունեցավ Անգլիայում, որտեղ մրցաշարի ռեկորդ գրանցվեց։ Միաժամանակ իրենց երկրպագուներին ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԼՈՒԾԵՑ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրից հետաձգված խաղում Երեւանի «Փյունիկը», վստահ հաղթանակ տանելով «Արարատի» նկատմամբ, 7-րդ անգամ անընդմեջ նվաճեց մեր երկրի ուժեղագույն ակումբի տիտղոսը։ ...ՍԱՌԵՑՈՒՄՈՎ ԳՆԱՃԸ ՉԵՍ ԿԱՍԵՑՆԻ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Սննդամթերքի որոշ տեսակների գների կտրուկ աճը շարունակվում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում, ինչը միանգամայն բնական է
Սակայն այդ ցավոտ թեմայի շուրջ ծավալված բանավեճերի ընթացքում հնչում են ...ԿԱՏԱՐՎԵՑ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ Հայաստանի «Գուսանական եւ ժողովրդական երգի» պետական անսամբլի մեներգչուհի, հանրապետական մրցույթի դափնեկիր
Անցած կիրակի օրը շատերը մեծ հետաքրքրությամբ դիտում էին «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ կապով հանրությանը ներկայացվող «Ժողովրդական երգիչ» նախագծի եզրափակիչ համերգը։
Երեք լավագույն մասնակիցների ելույթներից ...ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Սյունիքում ճշտում են նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը մինչեւ կեսօր Քաջարան քաղաքում տեղի ուենցած ուժեղ քամու հասցրած վնասի չափերը: Ըստ հանձնաժողովի կազմած ակտի՝ վայրկյանում 22 մ արագությամբ քամին վնաս ...ԴԻԱԿԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
Գորիսի «Թամամ» բենզալցակայանի մոտ հայտնաբերվել է դիակ: Այդ մասին նոյեմբերի 6-ին, ժամը 15։15-ին ահազանգ է ստացել Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները Գորիս-Սիսան ...ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄայրաքաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտա -Օրբելի եղբայրների փողոց խաչմերուկում տրանսպորտային հանգույցի եւ ստորգետնյա հետիոտնային անցումի, «Բարեկամություն» հրապարակում տրանսպորտային հանգույցի շինարարական աշխատանքների ...ԿԱՐՄԻՐ ԿՈՎԸ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Հիմա ինչո՞ւ է հայտնվել
Շաբաթ օրը, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում հանդիպելով «շուրջ 1700» երիտասարդ էնտուզիաստների հետ, նախկին նախագահը սեթեւեթանքով ասել է. «Ես ընդամենը ձեր գործիքն եմ»։ Բայց համազգային ...Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՆԳՐԱԳԵՏԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
«Մեզնից Արեւելք քրիստոնյաներ չկան» կարգախոսի մասին
Կարելի էր ենթադրել, որ վարչապետ Սերժ Սարգսյանի ամերիկյան այցի ընթացքում հնչած մտքերն ու հայտարարությունները հհշական մամուլը կխեղաթյուրի եւ կդարձնի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՂԶԻՆ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների իր գնահատականը երեկ «Փաստարկ» ակումբում ներկայացրեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
Վերլուծաբանը առավել ...ԱՂԵՏԻ ՍԱՀՄԱՆԻՑ ԱՆԴԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Կորուսյալ հայրենիքի հետքերով
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ներկայացուցիչները օրերս վերադարձան հերթական գիտարշավից։
Արեւմտյան Հայաստան, Ջավախք աշխարհ, Վրաստանի հայաբնակ ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի Երեւանում հնչեցված գնահատականներին եւ բնորոշումներին արձագանքել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովը զարմանալի ...ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ «COMRES» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՈՑՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ
Առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի առաջատար հարցախուզային ընկերություններից «ComRes»-ը Հայաստանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում, ...ԼՈՒՐՋ ՀԻՄՔԵՐ ԴՐՎԵՑԻՆ
Ֆինլանդիա կատարած պաշտոնական այցի երրորդ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց հանրահայտ «Նոկիա»-ի կենտրոնակայան, ծանոթացավ շարժական հեռախոսակապի համաշխարհային շուկայի 30 տոկոսը ծածկող ընկերության աշխատանքներին, ...ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն ՄԱԴՐԻԴՈՒՄ
Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը նոյեմբերի վերջին կարող է տեղի ունենալ Մադրիդում: Այդ մասին հայտնել է Էլմար Մամեդյարովը: Իր վերաբերմունքը հայտնելով մինչեւ 2008 թվականի մայիսին ...ԱՅՑՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՐ
՝Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնին: Հանդիպման սկզբում նախ անդրադարձ է եղել վարչապետի ԱՄՆ կատարած պաշտոնական այցին. «Մեր տեսանկյունից ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Նաջարիին: Սերժ Սարգսյանն ու Մոհամմադ Նաջարին կարեւորել ...ՄԱՐՏԵՐ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Թբիլիսիում ոստիկանությունը ջրնետներ եւ արցունքաբեր գազ է կիրառել ընդդիմության դեմ: Հանրահավաքի վայր են բերվել հատուկ նշանակության ջոկատներ՝ վահաններով ու մահակներով: Վրաստանի խորհրդարանի առջեւի հրապարակում ...ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՉԷ
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով ես այնքան էլ լավատես չեմ»,- ասել է պաշտոնական այցով Ֆինլանդիայում գտնվող նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Հելսինկիի Ալեքսանթերի ինստիտուտում ունեցած ելույթից ...ՔՐԴԵՐԸ ԿԱՆԱՉ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ներկայացուցիչները օրերս վերադարձան Արեւմտյան Հայաստանից։
«Ընդհանրապես կանաչը եւ քրդերը անհարիր են, որտեղ քուրդը ոտք է դնում, այնտեղ կանաչը չորանում ...ԻՆՉՆ Է ՏԱԳՆԱՊԱՀԱՐՈՒՅՑ
«Եթե նույնիսկ այսօրվա ընդդիմությունը կարողանա իշխանության գալ, Վրաստանում աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխություն չի լինի։ Մենք լավ պետք է իմանանք, որ նախ՝ Սահակաշվիլու դիրքերը բավականին ամուր ...
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԼ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՉՍՈՎՈՐԱԾ ԴԱՍԵՐԻ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1830 Նոր Նախիջևան քաղաքում ծնվեց Ռաֆայել Պատկանյանը: (Վախճ. 1892 թ.-ին):
- 1851 Թիֆլիսում բացվեց ճարտարապետ Գաբրիել Թամամշյանի հայոց թատրոնը, որը գործեց մինչև 1874 թ. հոկտեմբերը:
- 1877 Թիֆլիսում բացվեց Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցը:
- 1881 Նոր Նախիջևանի թեմական դպրոցի բացումը:
- 1928 Երևանում տեղի է ունենում Անդրկովկասի անասնաբուժական ինստիտուտի հանդիսավոր բացումը:
- 2000 Ֆրանսիայի Ազգային ժողովը ճանաչեց հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից:
- 2000 Հայաստանի Եվրախորհուրդ մտնելու հայցումը հավանության արժանացավ:
- 2000 Ֆրանսիայի սենատը ընդունեց 1915թ. հայկական ցեղասպանության բանաձևը:
- 2001 Մահացավ լուսանկարիչ Մալաք Կարշը: Նա լուսանկարիչ Յուսուֆ Կարշի եղբայրն էր: Մալաք Կարշը ճանաչված էր Կանադական մեկ դոլարի վրա Կանադայի խորհրդարանի իր կատարած լուսանկարի համար: (Ծնվ. 1915թ.):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

