
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
- Սովորենք հարգել ինքներս մեզ

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի օրերս տեղի ունեցած այցը Երեւան, նրա ասուլիսն ու դասախոսությունը համալսարանում, ընդհանուր առմամբ տհաճ տպավորություն թողեցին։
Նախ եւ առաջ մի տեսակ «պապայական» խոսելաձեւի պատճառով, որը Դեւիսը չէր էլ փորձում թաքցնել։ Իբր, եկել է սպիտակամորթ մարդը աբորիգենների մոտ՝ տեսնելու, թե ինչպես են վերջիններս սովորել եվրոպական դասերը։ Դե, ձեզ տեսնեմ, պատմեք։
Մենք սիրում ենք խոսել այն մասին, որ պատմականորեն եվրոպական արժեքների կրողն ենք տարածաշրջանում, եվրոպական ընտանիքի անդամ, կառուցում ենք երկիրը եվրոպական չափանիշերի համաձայն եւ այլն։ Այսինքն՝ արտաքուստ կարծես թե ամենաիսկական եվրոպացիներ ենք։
Բայց իրականում մենք եւ եվրոպացիները տարբեր ենք։ Եւ տարբերությունն այդ դրսեւորվում է ամեն ինչում. առօրեական պահվածքից մինչեւ քաղաքական ավանդույթներ։ Ուստի երբ ասում են, թե Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մասն է, ապա այդ ճշմարտության մեջ այնուամենայնիվ առկա է չափազանցության մասնիկ։
Եւ մաշկի գույնն էլ այստեղ բացարձակապես կապ չունի։
Իսպանիայի եւ Իտալիայի հարավի բնակիչները, օրինակ, ակնհայտորեն ավելի թուխ են Չինաստանի եւ Ճապոնիայի հյուսիսային շրջանների բնակիչներից։ Ի դեպ, մարդաբանության մեջ ընդունված «Լուշանի սանդղակով» մաշկի գույնը բաժանված է 32 երանգի։ 1-ին եւ 2-րդ համարները ալբինոսներն են, ամենաբաց գույնի նորմալ մաշկը 3-րդ համարն է եւ հանդիպում է նախ՝ Սկանդինավիայում եւ երկրորդ՝ Սիբիրի էվենների եւ էվենկների շրջանում, որոնց սակայն «սպիտակամորթ մարդկանց» թվին չեն դասում։ Թիվ 32-ը, այսինքն՝ բացարձակ սեւ գույնը, փոքրիշատե անխառն տեսքով հանդիպում է միայն հարավային Սուդանի նեղոսամերձ ժողովուրդների՝ շիլլուկների, նուերների, անուակների շրջանում։
Ինչեւէ, մեր երկիր այցելող եվրոպական քաղաքական գործիչների կողմից արտաբերվող «եվրոպական քաղաքակրթության մաս եք կազմում» արտահայտության մեջ առավել հաճախ զգացվում է մի տեսակ գոռոզամիտ «թփթփոց ուսին». ջանացե՛ք, ջանացե՛ք, եւ դա կգրանցվի ձեր հաշվին։ Իսկ մերոնք էլ իրենց հերթին փորձում են ցույց տալ, թե ինչպես են ջանում։
Սակայն ցանկացած՝ թե՛ կենցաղային, թե՛ քաղաքական մակարդակով, մեզ Եվրոպայում երբեք չեն ընդունի որպես «յուրային»։ Խոսքը ոչ թե, ասենք, երեք սերունդ շարունակ Ֆրանսիայում ապրող հայերի, այլ հայաստանցիների մասին է։
Ծպծպացնել լեզուն. «Օ՜։ Խաչքարեր, օ՜, Մատենադարան, օ՜, քրիստոնեական առաջին պետություն, օ՜, Խաչատրյան», դա՝ խնդրեմ։ Բայց ծպծպոցը, որպես կանոն, մնում է ծպծպոցի մակարդակին։ Ոչ ավելին։
Մինչդեռ ինքը՝ Եվրոպան, աստիճանաբար մահանում է։ Առայժմ նա ապրում է քաղցր կյանքով (dolche vita), բայց 21-րդ դարում մենք ականատես կլինենք Եվրոպայի մայրամուտին, արեւմտյան ժողովուրդների փաստացի վերացմանը, որոնք 19-րդ եւ 20-րդ դարերում տիրապետում էին ողջ աշխարհում։ Դա զարմանալի է։ 1950 թվականին արեւմտյան սպիտակամորթ մարդիկ աշխարհի բնակչության 35 տոկոսն էին, 1960-ին՝ 20 տոկոսը։ Ներկայումս նրանք 16 տոկոս են եւ 21-րդ դարակեսին կլինեն ընդամենը 10 տոկոս։ Եւ նրանք կլինեն Երկրագնդի բնակչության ամենատարեց 10 տոկոսը։
Իսկ եթե վերցնենք ու դադարեցնե՞նք ամեն եվրոպականին կուրորեն ընդօրինակելու փորձերը։ Ոչ այն իմաստով, թե ամենքին հակառակ ընկնենք ցուցադրական բարբարոսության գիրկն ու ինչ-որ ասիական խանություն կառուցենք մեզ մոտ։ Այլ պարզապես դադարենք ջանալ ամեն ինչում նմանվել եվրոպացիներին։ Նպատակ ընտրենք ինքնակատարելագործումը՝ շեշտը դնելով «ինքնա»-ի վրա։ Հանուն մեր իսկ բարօրության։ Որպեսզի հարմարավետ ու բարեկեցիկ ապրենք։ Որ չամաչենք ինքներս մեզանից (այլ ոչ թե միայն եվրոպացիներից)։
Սովորենք հարգել ինքներս մեզ։ Որպեսզի նախ՝ մերոնք սովորեն հարգել հենց մերոնց (իշխանությամբ օժտվածները՝ բնակչությանը, եւ հետո միայն՝ հակառակը) եւ լոկ երկրորդ հերթին՝ որ մերոնց սովորեն հարգել օտարները։ Եթե դա տեղի ունենա, կկարգավորվի նաեւ մնացյալ ամենը։
Այդժամ մեր կենսակերպն էլ, մեր քաղաքակրթությունն էլ կառուցված լինելով ինքնահարգանքի եւ հենց քաղաքացիների կողմից որպես կենսական անհրաժեշտություն գիտակցված ժողովրդավարության վրա (այլ ոչ թե Եվրախորհրդի չափանիշերին «համապատասխանելու»), հարգանքի կարժանանան այդ նույն Եվրոպայում։ Այլ կերպ ասած, պետք է հնարավորություն տալ Եվրոպային հարգելու մեզ։
Հրեական հին իմաստությունը պատմում է, թե ինչպես էր Աբրահամն ամեն երեկո ջերմեռանդորեն աղաչում Աստծուն, որ կատարի վիճակախաղով «Վոլգա» շահելու իր երազանքը։ Հերթական աղոթքից հետո երկնքից ձայն է հնչում. «Աբրահա՛մ, հնարավորություն տուր Ինձ, վիճակախաղի տո՛մս գնիր»։ Խորհուրդ, որ վերաբերում է ոչ միայն Աբրահամին։
Հ.Գ.- Բայց մի հարցում եվրոպացիներից սովորելու բան հաստատ ունենք։ Եվրոպայում շատ շատերը, ի տարբերություն մեզ, չափից ավելի քաղաքականացվածներիս, հաճախ նույնիսկ չգիտեն իրենց նախագահի կամ վարչապետի անունը։ Չգիտեն ու չեն էլ ուզում իմանալ, եւ դա հասարակության կայունության ամենաստույգ նշանն է։ Մարդիկ այնտեղ համոզված են, որ իշխանության մեջ այս կամ այն գործող անձի փոփոխությունից իրենց կյանքում առանձնապես ոչինչ չի փոխվի։ Ուրեմն ինչո՞ւ նեղություն տան իրենց՝ հերթական անունը մտապահելով։ Թող աշխատի հօգուտ հասարակության, իսկ եթե վատ աշխատի, հաջորդ անգամ չեն ընտրի։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 18
Սովորենք հարգել ինքներս մեզ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի օրերս տեղի ունեցած այցը Երեւան, նրա ասուլիսն ու դասախոսությունը համալսարանում, ընդհանուր առմամբ տհաճ տպավորություն թողեցին։
Նախ ...ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Ոչ մեկին, բացի...
Օրեր առաջ, երբ հրապարակվեց գլխավոր դատախազությունից «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործի անհետացման մասին լուրը, թերեւս բոլորի մտքով նույն բանն անցավ. դա արել են հենց իրենք՝ ակտիվ քաղաքականություն ...ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հատուկ շահարկումներ
Սկիզբը՝ նախորդիվ
«Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի նախագիծը, որից հակակոռուպցիոն ինչ-ինչ ակնկալություններ կարելի է ունենալ, օրերս Ազգային ժողովում, ցավոք, շահարկումների ...ԳԵՏԱՌԸ ԿԱՐՈՂ Է ՎՐԵԺԽՆԴԻՐ ԼԻՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գետառը ծածկելը, այն բետոնե խողովակի մեջ դնելը կարող է մայրաքաղաքի համար լուրջ աղետի պատճառ դառնալ։ «Երեւան» հյուրանոցում երեկ հրավիրած մամուլի ասուլիսում այս մասին խոսեցին եւ իրենց մտահոգությունները հիմնավորեցին ...«ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏԸ» ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Օրերս «Միկա-ցեմենտ» ընկերությունն իր աշխատողների համար անվճար բուժօգնություն էր կազմակերպել` այդ նպատակով մասնագետներ հրավիրելով Երեւանից։ Ընդ որում նմանատիպ ակցիաները այստեղ եզակի չեն։ «Սա շարունակական ...«ԼԻՎԵՐՊՈՒԼԻ» ՌԵԿՈՐԴԸ ԵՎ «ՎԱԼԵՆՍԻԱՅԻ» ՁԱԽՈՂՈՒՄԸ
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի խաղային առաջին օրը նույնպես հագեցած էր ուշագրավ իրադարձություններով։ Դրանցից գլխավորը տեղի ունեցավ Անգլիայում, որտեղ մրցաշարի ռեկորդ գրանցվեց։ Միաժամանակ իրենց երկրպագուներին ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԼՈՒԾԵՑ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրից հետաձգված խաղում Երեւանի «Փյունիկը», վստահ հաղթանակ տանելով «Արարատի» նկատմամբ, 7-րդ անգամ անընդմեջ նվաճեց մեր երկրի ուժեղագույն ակումբի տիտղոսը։ ...ՍԱՌԵՑՈՒՄՈՎ ԳՆԱՃԸ ՉԵՍ ԿԱՍԵՑՆԻ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Սննդամթերքի որոշ տեսակների գների կտրուկ աճը շարունակվում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում, ինչը միանգամայն բնական է
Սակայն այդ ցավոտ թեմայի շուրջ ծավալված բանավեճերի ընթացքում հնչում են ...ԿԱՏԱՐՎԵՑ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ Հայաստանի «Գուսանական եւ ժողովրդական երգի» պետական անսամբլի մեներգչուհի, հանրապետական մրցույթի դափնեկիր
Անցած կիրակի օրը շատերը մեծ հետաքրքրությամբ դիտում էին «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ կապով հանրությանը ներկայացվող «Ժողովրդական երգիչ» նախագծի եզրափակիչ համերգը։
Երեք լավագույն մասնակիցների ելույթներից ...ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Սյունիքում ճշտում են նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը մինչեւ կեսօր Քաջարան քաղաքում տեղի ուենցած ուժեղ քամու հասցրած վնասի չափերը: Ըստ հանձնաժողովի կազմած ակտի՝ վայրկյանում 22 մ արագությամբ քամին վնաս ...ԴԻԱԿԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
Գորիսի «Թամամ» բենզալցակայանի մոտ հայտնաբերվել է դիակ: Այդ մասին նոյեմբերի 6-ին, ժամը 15։15-ին ահազանգ է ստացել Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները Գորիս-Սիսան ...ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄայրաքաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտա -Օրբելի եղբայրների փողոց խաչմերուկում տրանսպորտային հանգույցի եւ ստորգետնյա հետիոտնային անցումի, «Բարեկամություն» հրապարակում տրանսպորտային հանգույցի շինարարական աշխատանքների ...ԿԱՐՄԻՐ ԿՈՎԸ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Հիմա ինչո՞ւ է հայտնվել
Շաբաթ օրը, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում հանդիպելով «շուրջ 1700» երիտասարդ էնտուզիաստների հետ, նախկին նախագահը սեթեւեթանքով ասել է. «Ես ընդամենը ձեր գործիքն եմ»։ Բայց համազգային ...Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՆԳՐԱԳԵՏԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
«Մեզնից Արեւելք քրիստոնյաներ չկան» կարգախոսի մասին
Կարելի էր ենթադրել, որ վարչապետ Սերժ Սարգսյանի ամերիկյան այցի ընթացքում հնչած մտքերն ու հայտարարությունները հհշական մամուլը կխեղաթյուրի եւ կդարձնի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՂԶԻՆ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների իր գնահատականը երեկ «Փաստարկ» ակումբում ներկայացրեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
Վերլուծաբանը առավել ...ԱՂԵՏԻ ՍԱՀՄԱՆԻՑ ԱՆԴԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Կորուսյալ հայրենիքի հետքերով
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ներկայացուցիչները օրերս վերադարձան հերթական գիտարշավից։
Արեւմտյան Հայաստան, Ջավախք աշխարհ, Վրաստանի հայաբնակ ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի Երեւանում հնչեցված գնահատականներին եւ բնորոշումներին արձագանքել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովը զարմանալի ...ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ «COMRES» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՈՑՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ
Առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի առաջատար հարցախուզային ընկերություններից «ComRes»-ը Հայաստանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում, ...ԼՈՒՐՋ ՀԻՄՔԵՐ ԴՐՎԵՑԻՆ
Ֆինլանդիա կատարած պաշտոնական այցի երրորդ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց հանրահայտ «Նոկիա»-ի կենտրոնակայան, ծանոթացավ շարժական հեռախոսակապի համաշխարհային շուկայի 30 տոկոսը ծածկող ընկերության աշխատանքներին, ...ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն ՄԱԴՐԻԴՈՒՄ
Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը նոյեմբերի վերջին կարող է տեղի ունենալ Մադրիդում: Այդ մասին հայտնել է Էլմար Մամեդյարովը: Իր վերաբերմունքը հայտնելով մինչեւ 2008 թվականի մայիսին ...ԱՅՑՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՐ
՝Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնին: Հանդիպման սկզբում նախ անդրադարձ է եղել վարչապետի ԱՄՆ կատարած պաշտոնական այցին. «Մեր տեսանկյունից ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Նաջարիին: Սերժ Սարգսյանն ու Մոհամմադ Նաջարին կարեւորել ...ՄԱՐՏԵՐ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Թբիլիսիում ոստիկանությունը ջրնետներ եւ արցունքաբեր գազ է կիրառել ընդդիմության դեմ: Հանրահավաքի վայր են բերվել հատուկ նշանակության ջոկատներ՝ վահաններով ու մահակներով: Վրաստանի խորհրդարանի առջեւի հրապարակում ...ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՉԷ
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով ես այնքան էլ լավատես չեմ»,- ասել է պաշտոնական այցով Ֆինլանդիայում գտնվող նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Հելսինկիի Ալեքսանթերի ինստիտուտում ունեցած ելույթից ...ՔՐԴԵՐԸ ԿԱՆԱՉ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ներկայացուցիչները օրերս վերադարձան Արեւմտյան Հայաստանից։
«Ընդհանրապես կանաչը եւ քրդերը անհարիր են, որտեղ քուրդը ոտք է դնում, այնտեղ կանաչը չորանում ...ԻՆՉՆ Է ՏԱԳՆԱՊԱՀԱՐՈՒՅՑ
«Եթե նույնիսկ այսօրվա ընդդիմությունը կարողանա իշխանության գալ, Վրաստանում աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխություն չի լինի։ Մենք լավ պետք է իմանանք, որ նախ՝ Սահակաշվիլու դիրքերը բավականին ամուր ...
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԼ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՉՍՈՎՈՐԱԾ ԴԱՍԵՐԻ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՍԵՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1830 Նոր Նախիջևան քաղաքում ծնվեց Ռաֆայել Պատկանյանը: (Վախճ. 1892 թ.-ին):
- 1851 Թիֆլիսում բացվեց ճարտարապետ Գաբրիել Թամամշյանի հայոց թատրոնը, որը գործեց մինչև 1874 թ. հոկտեմբերը:
- 1877 Թիֆլիսում բացվեց Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցը:
- 1881 Նոր Նախիջևանի թեմական դպրոցի բացումը:
- 1928 Երևանում տեղի է ունենում Անդրկովկասի անասնաբուժական ինստիտուտի հանդիսավոր բացումը:
- 2000 Ֆրանսիայի Ազգային ժողովը ճանաչեց հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից:
- 2000 Հայաստանի Եվրախորհուրդ մտնելու հայցումը հավանության արժանացավ:
- 2000 Ֆրանսիայի սենատը ընդունեց 1915թ. հայկական ցեղասպանության բանաձևը:
- 2001 Մահացավ լուսանկարիչ Մալաք Կարշը: Նա լուսանկարիչ Յուսուֆ Կարշի եղբայրն էր: Մալաք Կարշը ճանաչված էր Կանադական մեկ դոլարի վրա Կանադայի խորհրդարանի իր կատարած լուսանկարի համար: (Ծնվ. 1915թ.):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

