
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
- Նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի շաբաթօրյա հանդիպումը երիտասարդության հետ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում միանգամայն սպասելի էր։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ չնչին հնարավորություն իսկ չունենալով հաղթելու ընտրություններում, ազատագրական շարժման առաջնորդները ստիպված են գնալ գունավոր հեղափոխության ճանապարհով։ Իսկ վերջինն անհնար է առանց երիտասարդության ակտիվ մասնակցության, ուստիեւ նրա հետ աշխատանքին կհատկացվի ամենասեւեռուն ուշադրություն։
Հետխորհրդային տարածքում (ինչպես նաեւ Սերբիայում) բոլոր գունավոր հեղափոխությունների ժամանակ երիտասարդությունը խաղում էր գլխավոր դերը։ Երիտասարդությունը ե՛ւ հեղափոխական կադրերի հիմնական դարբնոցն էր, ե՛ւ փողոցային թեժ գործողությունների հիմնական համակազմը։ Նա հեղեղում էր հրապարակները, կանգնում պիկետներում եւ բնակվում վրանային քաղաքներում։
Երիտասարդության համար փողը գլխավորը չէ, թեեւ բոլոր գունավոր հեղափոխությունների ժամանակ բազմաթիվ ուսանողներ չէին ամաչում վարձատրվել ամենատարբեր միջոցառումներին մասնակցելու համար։ Նրանց համար գլխավորը ռոմանտիկան է։ Դրա համար էլ ջահելներին հարկավոր են գեղեցիկ, հակիրճ ու հասկանալի կարգախոսներ։ Եթե կա փող եւ լավ կարգախոս, ապա հաջողության հնարավորությունները նկատելիորեն աճում են։ Մանավանդ եթե երիտասարդությանը զգացնել տաս սեփական կարեւորությունը։
Սերբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, Ղըրղզստանում ծավալված իրադարձությունների ընթացքում կարելի էր դիտարկել չափազանց հետաքրքիր զուգահեռներ, եւ դրանցից յուրաքանչյուրն առաջին հայացքից նման էր հանպատրաստից ելույթի. մարդկանց մեծ կուտակումներ կենտրոնական հրապարակներում, միաձայն վանկարկվող դյուրըմբռնելի տեքստեր, իշխանությունների դեմ ուղղված ծաղրալից բովանդակությամբ ցուցապաստառներ։ Սակայն իրականում բոլոր այդ իրադարձությունները զարգանում էին, իհարկե, բնավ ոչ հանպատրաստից կամ չհամակարգված։ Կուլիսների հետեւում կանգնած էին պրոֆեսիոնալներ, որոնք էլ ձգում էին թելերը։
Եկեք մտաբերենք, թե ինչպես օգտագործեցին ժամանակին երիտասարդությանը հարեւան Վրաստանում։ 2003 թվականի հունիսին Սորոսի փողերով կազմակերպվեց գունավոր հեղափոխության մեթոդների ուսուցանում վրաց ակտիվիստներին։ «Քմարա» երիտասարդական կազմակերպության ավելի քան հազար կողմնակիցներ հավաքվեցին Չվարիդշամիա փոքրիկ քաղաքում՝ Թբիլիսիից 15 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ տեղավորվեցին պիոներական հին ճամբարում։ Այնտեղ նրանց համար դասախոսություններ էին կարդում հատուկ հրահանգիչները եւ ցուցադրում Պետեր Աքերմանի ֆիլմը Միլոշեւիչի տապալման մասին։ Բացի ամենայնից, ֆիլմը բովանդակում էր Թբիլիսիում նախատեսված գործողությունների սցենարի ուրվագծեր։
2003 թվականի աշնան սկզբից «Քմարայի» ակտիվիստները սկսում են կազմակերպել փողոցային ակցիաներ՝ միտումնավոր բախման գնալով ոստիկանության հետ։ Մթնոլորտը շիկանում է։ Հոկտեմբերին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Սահակաշվիլին հայտարարում է «տոտալ դիմադրություն» սկսելու մասին, որն ի վերջո ավարտվում է խորհրդարանի գրոհով։
Համանման սցենարով էին զարգանում իրադարձությունները նաեւ Ուկրաինայում. «Պորա» երիտասարդական կազմակերպության ստեղծում, ակտիվիստների ուսուցանում, փողոցային ակցիաների կազմակերպում եւ այլն։
Ի՞նչ կարող է հակադրել իշխանությունը նման դեպքերում։ Ակնհայտ է, որ մրցակցել արեւմտյան քաղտեխնոլոգների հետ հեղափոխական ներկայացումների բեմադրության հարցում դժվար է։ Խնդիրը նույնիսկ փողը, կազմակերպումն ու տեխնիկան չեն, այլ բացարձակ տարբեր աշխարհայացքը։ Ցանկացած երկրում, որտեղ փորձում են գունավոր հեղափոխություն կազմակերպել, իշխանությունը պետք է գործի միանգամայն այլ հարթության վրա, քան իր մրցակիցը։
«Երիտասարդության համար ճակատամարտում» իշխանությունը կարող է հաղթել միայն այն դեպքում, եթե նրան հաջողվի ներքաշել երիտասարդներին երկրի եւ հասարակության կյանքի հիմնական խնդիրները շոշափող երկխոսության մեջ։ Երկխոսություն, որը կընթանա երիտասարդներին հասկանալի լեզվով։ Դրա համար պետք է ունենալ «սեփական» երիտասարդական ակտիվը, որը կարողանում է խոսել հասակակիցների հետ։
- ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՃԳՆԱԺԱՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ուրեմն մրցույթ կազմակերպելու ժամանակն է
Քաղաքաշինության նախարարությունը, ճարտարապետների միությունը եւ ճարտարապետության թանգարան-ինստիտուտը համատեղ կազմակերպել եւ անցկացնում են «Տարվա լավագույն նախագիծ ...ՈՒՐ ԵՆ ՈՒՂՂՎՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Վերսկսվել է արդյունաբերության վարկավորումը
Հայաստանի բանկային շուկայում այս տարի նկատվում է վարկավորման կտրուկ ակտիվացում. միայն երրորդ եռամսյակում առեւտրային բանկերի վարկային պորտֆելն ավելացել է շուրջ ...ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 12
90 տարի անց
Այսօր, թանկագին քույրեր եւ եղբայրներ, մեզանում կրկնակի տոն է։ Նախ. լրանում է Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ հեղափոխության 90 տարին։ Երկրորդ. հայտնի դարձավ, որ նեոբոլշեւիկները՝ Տեր-Պետրոսյանի ...ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 2
Նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի շաբաթօրյա հանդիպումը երիտասարդության հետ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում միանգամայն սպասելի էր։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ չնչին հնարավորություն իսկ չունենալով հաղթելու ...ՀՅԴ-ՌԱԿ
Երեւանում երեկ անցկացվեց ՀՅ Դաշնակցություն եւ Ռամկավար ազատական կուսակցությունների միջկուսակցական համաժողովը:
Ավանդական երկու կուսակցությունների ներկայացուցիչների երեւանյան հավաքի նպատակն էր քննարկել ...ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեւանում երեկ անցկացված ՀՅԴ-ՌԱԿ միջկուսակցական համաժողովի ավարտին կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ազգային ավանդական կուսակցությունները պատրաստակամություն են հայտնել խթանելու Հայաստանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺԱՆԳԼՅՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԵԼ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
«Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հարցերին պատասխանում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ
-Մեզանում շատ է խոսվում քաղաքական պայքարը «գաղափարականացնելու» անհրաժեշտության մասին։ Նախընտրական ...ՀՀՇ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌՆՎԱԶՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Մեր զրուցակիցը ՀՀԿ խորհրդի անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ է
-Վերջին շրջանում Լ.Տեր-Պետրոսյանի ակտիվացման շուրջ որոշակի «ոգեւորություն» է ստեղծվել, ինչը ոմանք հույս ունեն վերածել հասարակական ակտիվության ալիքի ...ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հատուկ շահարկումներ
«Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի նախագիծը, որից հակակոռուպցիոն ինչ-ինչ ակնկալություններ կարելի է ունենալ, օրերս Ազգային ժողովում, ցավոք, շահարկումների առարկա դարձավ։
...ԹԲԻԼԻՍՅԱՆ ԹԱՄԱՇԱ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վրաստանի խորհրդարանի հարեւանությամբ նոյեմբերի 2-ից սկսված հանրահավաքների, նստացույցերի ու հացադուլների երկար շարքը եւ դրանց ուղեկցող տարբեր գործիչների բանակցությունները, բանավեճերն ու փոխադարձ սպառնալիքները ...ՀԵՌԱՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
Հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի որդին՝ նույն թերթի պատասխանատու քարտուղար Արատ Դինքը, իր հասցեին հնչած եւ շարունակվող սպառնալիքների պատճառով, ընտանիքով հեռացել է Թուրքիայից:ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 6000-ՐԴԸ
«Հայաստանը չի համարվում թմրամիջոցներ արտադրող հիմնական երկիր, իսկ թմրամիջոցների օգտագործման ներքին ծավալները ցածր են: Վերլուծության համաձայն՝ թմրամիջոց է օգտագործում ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուր 6000-րդը, ...ԹՐԱՖԻՔԻՆԳ
2007թ. հունվար-սեպտեմբերին հայտնաբերվել է մարդկանց ապօրինի շահագործման, թրաֆիքինգի 27 դեպք: Մարդուն սեռական շահագործման ձեւերի մեջ ներգրավելու, ստրկության համար հարուցվել է 4 քրեական գործ՝ նախորդ տարվա ...ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆ
Գորիս-Կապան ճանապարհի Չայզամի կոչվող վայրում նոյեմբերի 5-ին, ժամը 12-ի սահմաններում, ականից պայթել է «Գազ-66» մակնիշի առանց պետհամարանիշի մեքենա: Բեռնատարի թափքում գտնվող Գրիշա Մնացականյանը ծնկի շրջանում ...ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը (ՀԺԱՄ) երեկ քաղաքական խորհրդի նիստ էր հրավիրել` նշանավորելու կուսակցության հիմնադրման վեցերորդ տարեդարձը եւ հստակեցնելու առաջիկա նախագահական ընտրությունների ...ՉԻ ԿԱՐԵԼԻ ԼԻՆԵԼ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Շարունակում ենք հարցազրույցը ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԻ հետ
-Վերջերս ՀՀՇ գաղափարախոսներից մեկը՝ Աշոտ Բլեյանը, շատ բուռն ու հիվանդագին էր անջրպետ գծում հայության միջեւ հայաստանցի-սփյուռքահայ-ղարաբաղցի՝ վերջին ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին Հունաստանի Կրետե կղզում երեկ ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում։ Պատմության մեջ առաջին անգամ ...ՄԵՐՈՆՔ` ԱՋԱՐԻԱՅԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Հայաստանի 9 պատանի թենիսիստներ նվաճել են 4 ոսկե եւ 2 արծաթե մեդալ Վրաստանի Բաթում քաղաքում հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 5-ը տեղի ունեցած Աջարիայի թենիսի բաց առաջնությունում: Ինչպես տեղեկացրեց թենիսի ...ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԿՏԻՎԱՑՆԵՆ
«Լավատեսորեն եմ տրամադրված, որ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահության օրոք կկարողանանք առաջ շարժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը»,- հայտարարեց երեկ Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը՝ ...ԻՆՉՈՒ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՋՈՒՐ ՊՂՏՈՐԵԼ
«Նորմալ ընտրական գործընթացում նախկին նախագահին սատարող ուժերը հաջողության չնչին հնարավորություն ունեն, եւ, զուլալ ջրում ընտրական ձկներ որսալու շանսերը ցածր գնահատելով, ուղղակի փորձում են ջուր պղտորել. ...ՈՉ ԹԵ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ԼՈՒՐՋ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
Օրերս «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանում շահարկվեց այն փաստարկը, թե ինչո՞ւ պետք է, ինչպես ասում են, «հասարակ մահկանացուների», ֆիզիկական անձանց առնչվող գործերը ...ԿՐԿՆԱԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի շախմատային դպրոցը վերստին ապացուցեց ուժեղագույններից մեկը լինելու համարումը։ Հունաստանի Կրետե կղզում տեղի ունեցած Եվրոպայի թիմային առաջնությունից Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները ...ՈՐ ԵՐԿՐԻՆ ՉԱՐԻՔ ՉՍՊԱՌՆԱ
Ըստ ՀԺԱՄ նախագահ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ. «Մենք որեւէ կերպ դեմ չենք Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրմանը եւ որեւէ քաղաքական ձեռնարկ չենք նախապատրաստում, որ նա թեկնածու չդառնա։ Դա նրա սահմանադրական իրավունքն է։ Բայց ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ՝ ժամը 15.36-ին, Սպիտակ քաղաքից 2 կմ դեպի հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 3,2 մագնիտուդով երկրաշարժ: Ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Ինչպես հայտնեցին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, ...
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԼ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք
ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՉՍՈՎՈՐԱԾ ԴԱՍԵՐԻ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1711 Մահացավ 17-րդ դարի Հայ Դատի ռահվիրա Իսրայել Օրին:
- 1827 Դեհխառականի հաշտության բանակցությունները (մինչև 1828 թ. հունվարի 2-ը):
- 1857 Ծնվեց ականավոր բանասեր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1917 Տեղի ունեցավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որով, իբր, բացվել է նոր՝ «կոմունզմի դարաշրջան»: Մոսկովյան թերթերից մեկը գրել է, որ բոլշևիկյան ավանտյուրայի զոհ են դարձել շուրջ 110 մլն. մարդ:
- 1922 Երևանում բացվում է պետական հանրային գրադարանը (1925 թվականից՝ Ալ. Մյասնիկյանի անվան):
- 1922 Երևանի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի բազայի վրա բացվում է ՀԽՍՀ լուսժողկոմատի մանկավարժական ինստիտուտը, որը 1924/25 ուստարում կրկին միանում է պետական համալսարանին:
- 1922 Երևանում բացվում է պետական թանգարանը՝ հնագիտական, ազգագրական, պատմական, գեղարվեստական, հեղափոխական և արխիվային բաժիններով:
- 1924 Շարք է մտնում Ղափանի պղնձաձուլարանը:
- 1932 Տեղի է ունենում Մինջևան-Ղափան երկաթուղու բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

