
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
- 90 տարի անց

Այսօր, թանկագին քույրեր եւ եղբայրներ, մեզանում կրկնակի տոն է։ Նախ. լրանում է Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ հեղափոխության 90 տարին։ Երկրորդ. հայտնի դարձավ, որ նեոբոլշեւիկները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, նոյեմբերի 16-ին Թատերական հրապարակում կազմակերպում են իրենց հերթական միտինգը։
Չնայած այս երկու իրադարձություններն իրարից բաժանված են ամբողջ 90 տարով, այդուհանդերձ նրանց միջեւ այնքան ընդհանուր բան կա, որ իմաստ ունի միավորել դրանք մեկ հրապարակման շրջանակներում։ Սկսենք Մեծ Հոկտեմբերյանից։
Ահա թե ինչպես են նկարագրվում այդ պատմական օրերը հին բոլշեւիկ Ֆ.Ռասկոլնիկովի հուշերում։ «Հանդիպելով Լ.Բ.Կամենեւին՝ իմ վաղեմի ընկերոջը, միանգամից խոսակցություն սկսեցի նրա հետ «մեր տարաձայնությունների» թեմայով։ Լեւ Բորիսովիչի տեսակետը հանգում էր նրան, որ մեր կուսակցությունը դեռեւս պատրաստ չէ հեղաշրջման։
Ճիշտ է, մեր հետեւից գալիս են մեծաքանակ եւ տարատեսակ զանգվածներ, նրանք հաճույքով ընդունում են մեր բանաձեւերը, բայց «թղթային» քվեարկությունից մինչեւ զինված ապստամբությանը ակտիվ մասնակցություն դեռ շատ կա։
Պետերբուրգյան կայազորից մարտական վճռականություն եւ հաղթելու կամ մեռնելու պատրաստակամություն ակնկալել դժվար է։ Առաջին իսկ ծայրահեղ հանգամանքներում զինվորները կլքեն մեզ ու դեսուդեն կփախչեն։
-Մյուս կողմից՝ կառավարությունը,- ասում էր ընկեր Կամենեւը,- իր տրամադրության տակ ունի հիանալի կազմակերպված եւ հավատարիմ զորքեր՝ կազակներ ու յունկերներ, որոնք սաստիկ տրամադրված են մեր դեմ եւ կկռվեն կատաղի, մինչեւ վերջ։
Բնավ ոչ մխիթարական եզրահանգումներ անելով հաղթանակի մեր հնարավորությունների մասին՝ ընկ. Կամենեւը գալիս էր այն եզրակացության, որ ապստամբության անհաջող փորձը կհանգեցնի մեր կուսակցության ջախջախմանն ու կործանմանը, դրանով իսկ հետ կմղի մեզ եւ երկար ժամանակով կկասեցնի հեղափոխության զարգացումը...
Սակայն ընկ. Պելեխովը ինձ տվեց կուսակցության անդամներին ուղղված ընկ. Լենինի նամակը։ Այդ նամակը վերջնականապես ամրապնդեց հեղաշրջման անհետաձգելիության մասին վստահությունս։ Ընկ. Լենինը չափազանց համոզիչ կերպով պաշտպանում էր այդ գաղափարը՝ հիմք ընդունելով ուժերի իրական հարաբերակցության վերլուծությունը։ Հօգուտ իր փաստարկների նա բերում էր ոչ միայն տրամաբանական մտահանգումներ, այլեւ հաստատում դրանք անհրաժեշտ վիճակագրությամբ։
Վերջնական եզրահանգումն այն էր, որ բանվոր դասակարգի ճնշող մեծամասնությունը եւ գյուղացիության նշանակալից մասը վճռականորեն սատարում են մեզ։ Խաղաղության ձգտումը մեզ համար ապահովում է զինվորական զանգվածի մեծամասնության աջակցությունը։
Քաղաքական մթնոլորտը ծայրահեղ շիկացած է։ Եկել է պրոլետարական հեղափոխության, Կերենսկու ատելի կառավարության տապալման եւ բանվոր դասակարգի ու գյուղացիության դիկտատուրայի հաստատման ժամանակը։ Այս պահը չպետք է բաց թողնվի։ Այլեւս սպասել չի կարելի։ Հեղափոխությանը վտանգ է սպառնում։ Հաղթանակը հաստատ մերը կլինի»։
Մեջբերված նկարագրությունն այնպիսի ապշեցուցիչ ճշգրտությամբ է փոխանցում Տեր-Պետրոսյանի շտաբում այսօր ընթացող քննարկումների բովանդակությունը, որ եթե մենք փոփոխեինք բոլշեւիկ Ֆ.Ռասկոլնիկովի հուշերում ազգանուններն ու աննշան խմբագրական աշխատանքից հետո հրապարակեինք «Հայոց Աշխարհ»-ի առաջիկա համարում, նախկին նախագահը կկարգադրեր անմիջապես ծառայողական հետաքննություն սկսել ՀՀՇ-ում՝ արժեքավոր տեղեկատվության արտահոսքի աղբյուրը բացահայտելու նպատակով։
Չէ՞ որ հայրենի նեոբոլշեւիկները պատրաստվում են իրենց վերջին եւ վճռական մարտին, իսկ գաղտնիությունը նման դեպքերում առանձնակի կարեւոր է։ Կասկածելի էլեկտորալ հեռանկարները հաճախ ծնում են «վերջին շքերթի ժամն է մոտենում» կարգի կարգախոսներ։ Դե ինչ, մահանալ դրոշի վրա, ուրեմն՝ մահանալ դրոշի վրա. ամեն դեպքում դա ավելի լավ է, քան խղճալիորեն դես ու դեն ընկնել՝ ձայներ մուրալով ընտրողներից։
Բայց երբ իրենց աջեր անվանող կուշտ ու խնամված մարդիկ Թատերական հրապարակում թատերական ներկայացումներ են կազմակերպում «Տատիկներին ու պապիկներին հացիկը չի հերիքում» թեմայով, ապա դա ոչ թե պարզապես քաղաքական վախճան է, դա հենց ամոթալի վախճան է։ Դա ամեն գնով քաղաքական կյանք մուրալ է։
Եւ ախր չեն էլ կերակրելու սրիկաները խեղճ տատիկներին ու պապիկներին։ Այդ ե՞րբ են հեղափոխականները կերակրել մարդկանց։ 1792 թվականին Ֆրանսիայի հեղափոխական կառավարությունը թղթադրամների սարեր տպագրեց, եւ գները միանգամից թռան։ Հեղափոխականները հայտարարեցին, թե գները բարձրացնում են թշնամիները, եւ գիլյոտինները սկսեցին աշխատել առանց դադարի։
1918 թվականին Ռուսաստանում խորհրդային կառավարությունը մտցրեց պարենմասնատրումը։ Քաղաքներում սով սկսվեց։ Այդ ժամանակ հեղափոխական իշխանությունը հայտարարեց, թե սովը սպեկուլյանտների ձեռքի գործն է, եւ սկսեց զանգվածաբար գնդակահարել վերջիններին։ Իսկ սպեկուլյանտ համարվում էին բոլոր նրանք, ովքեր ուտելիք էին բերում քաղաք՝ առանց համապատասխան փաստաթղթի. նույնիսկ եթե դա մեկ լիտր կաթ էր՝ սեփական երեխայի համար։
Թեպետ, եկեք առաջ չընկնենք։ Սպասենք Տեր-Պետրոսյանի նոյեմբերյան թեզիսներին։ Եւ խնդրում եմ վերացնել դեմքից քմծիծաղները։ Չէ՞ որ լենինյան թեզիսներն էլ հրապարակումից անմիջապես հետո հեղինակավոր քաղաքական գործիչ Պլեխանովն անվանեց բացարձակ զառանցանք։ Եւ ի՞նչ ստացվեց արդյունքում։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՃԳՆԱԺԱՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ուրեմն մրցույթ կազմակերպելու ժամանակն է
Քաղաքաշինության նախարարությունը, ճարտարապետների միությունը եւ ճարտարապետության թանգարան-ինստիտուտը համատեղ կազմակերպել եւ անցկացնում են «Տարվա լավագույն նախագիծ ...ՈՒՐ ԵՆ ՈՒՂՂՎՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Վերսկսվել է արդյունաբերության վարկավորումը
Հայաստանի բանկային շուկայում այս տարի նկատվում է վարկավորման կտրուկ ակտիվացում. միայն երրորդ եռամսյակում առեւտրային բանկերի վարկային պորտֆելն ավելացել է շուրջ ...ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 12
90 տարի անց
Այսօր, թանկագին քույրեր եւ եղբայրներ, մեզանում կրկնակի տոն է։ Նախ. լրանում է Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ հեղափոխության 90 տարին։ Երկրորդ. հայտնի դարձավ, որ նեոբոլշեւիկները՝ Տեր-Պետրոսյանի ...ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 2
Նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի շաբաթօրյա հանդիպումը երիտասարդության հետ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում միանգամայն սպասելի էր։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ չնչին հնարավորություն իսկ չունենալով հաղթելու ...ՀՅԴ-ՌԱԿ
Երեւանում երեկ անցկացվեց ՀՅ Դաշնակցություն եւ Ռամկավար ազատական կուսակցությունների միջկուսակցական համաժողովը:
Ավանդական երկու կուսակցությունների ներկայացուցիչների երեւանյան հավաքի նպատակն էր քննարկել ...ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեւանում երեկ անցկացված ՀՅԴ-ՌԱԿ միջկուսակցական համաժողովի ավարտին կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ազգային ավանդական կուսակցությունները պատրաստակամություն են հայտնել խթանելու Հայաստանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺԱՆԳԼՅՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԵԼ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
«Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հարցերին պատասխանում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ
-Մեզանում շատ է խոսվում քաղաքական պայքարը «գաղափարականացնելու» անհրաժեշտության մասին։ Նախընտրական ...ՀՀՇ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌՆՎԱԶՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Մեր զրուցակիցը ՀՀԿ խորհրդի անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ է
-Վերջին շրջանում Լ.Տեր-Պետրոսյանի ակտիվացման շուրջ որոշակի «ոգեւորություն» է ստեղծվել, ինչը ոմանք հույս ունեն վերածել հասարակական ակտիվության ալիքի ...ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հատուկ շահարկումներ
«Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի նախագիծը, որից հակակոռուպցիոն ինչ-ինչ ակնկալություններ կարելի է ունենալ, օրերս Ազգային ժողովում, ցավոք, շահարկումների առարկա դարձավ։
...ԹԲԻԼԻՍՅԱՆ ԹԱՄԱՇԱ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վրաստանի խորհրդարանի հարեւանությամբ նոյեմբերի 2-ից սկսված հանրահավաքների, նստացույցերի ու հացադուլների երկար շարքը եւ դրանց ուղեկցող տարբեր գործիչների բանակցությունները, բանավեճերն ու փոխադարձ սպառնալիքները ...ՀԵՌԱՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
Հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի որդին՝ նույն թերթի պատասխանատու քարտուղար Արատ Դինքը, իր հասցեին հնչած եւ շարունակվող սպառնալիքների պատճառով, ընտանիքով հեռացել է Թուրքիայից:ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 6000-ՐԴԸ
«Հայաստանը չի համարվում թմրամիջոցներ արտադրող հիմնական երկիր, իսկ թմրամիջոցների օգտագործման ներքին ծավալները ցածր են: Վերլուծության համաձայն՝ թմրամիջոց է օգտագործում ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուր 6000-րդը, ...ԹՐԱՖԻՔԻՆԳ
2007թ. հունվար-սեպտեմբերին հայտնաբերվել է մարդկանց ապօրինի շահագործման, թրաֆիքինգի 27 դեպք: Մարդուն սեռական շահագործման ձեւերի մեջ ներգրավելու, ստրկության համար հարուցվել է 4 քրեական գործ՝ նախորդ տարվա ...ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆ
Գորիս-Կապան ճանապարհի Չայզամի կոչվող վայրում նոյեմբերի 5-ին, ժամը 12-ի սահմաններում, ականից պայթել է «Գազ-66» մակնիշի առանց պետհամարանիշի մեքենա: Բեռնատարի թափքում գտնվող Գրիշա Մնացականյանը ծնկի շրջանում ...ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը (ՀԺԱՄ) երեկ քաղաքական խորհրդի նիստ էր հրավիրել` նշանավորելու կուսակցության հիմնադրման վեցերորդ տարեդարձը եւ հստակեցնելու առաջիկա նախագահական ընտրությունների ...ՉԻ ԿԱՐԵԼԻ ԼԻՆԵԼ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Շարունակում ենք հարցազրույցը ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԻ հետ
-Վերջերս ՀՀՇ գաղափարախոսներից մեկը՝ Աշոտ Բլեյանը, շատ բուռն ու հիվանդագին էր անջրպետ գծում հայության միջեւ հայաստանցի-սփյուռքահայ-ղարաբաղցի՝ վերջին ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին Հունաստանի Կրետե կղզում երեկ ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում։ Պատմության մեջ առաջին անգամ ...ՄԵՐՈՆՔ` ԱՋԱՐԻԱՅԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Հայաստանի 9 պատանի թենիսիստներ նվաճել են 4 ոսկե եւ 2 արծաթե մեդալ Վրաստանի Բաթում քաղաքում հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 5-ը տեղի ունեցած Աջարիայի թենիսի բաց առաջնությունում: Ինչպես տեղեկացրեց թենիսի ...ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԿՏԻՎԱՑՆԵՆ
«Լավատեսորեն եմ տրամադրված, որ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահության օրոք կկարողանանք առաջ շարժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը»,- հայտարարեց երեկ Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը՝ ...ԻՆՉՈՒ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՋՈՒՐ ՊՂՏՈՐԵԼ
«Նորմալ ընտրական գործընթացում նախկին նախագահին սատարող ուժերը հաջողության չնչին հնարավորություն ունեն, եւ, զուլալ ջրում ընտրական ձկներ որսալու շանսերը ցածր գնահատելով, ուղղակի փորձում են ջուր պղտորել. ...ՈՉ ԹԵ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ԼՈՒՐՋ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
Օրերս «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանում շահարկվեց այն փաստարկը, թե ինչո՞ւ պետք է, ինչպես ասում են, «հասարակ մահկանացուների», ֆիզիկական անձանց առնչվող գործերը ...ԿՐԿՆԱԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի շախմատային դպրոցը վերստին ապացուցեց ուժեղագույններից մեկը լինելու համարումը։ Հունաստանի Կրետե կղզում տեղի ունեցած Եվրոպայի թիմային առաջնությունից Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները ...ՈՐ ԵՐԿՐԻՆ ՉԱՐԻՔ ՉՍՊԱՌՆԱ
Ըստ ՀԺԱՄ նախագահ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ. «Մենք որեւէ կերպ դեմ չենք Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրմանը եւ որեւէ քաղաքական ձեռնարկ չենք նախապատրաստում, որ նա թեկնածու չդառնա։ Դա նրա սահմանադրական իրավունքն է։ Բայց ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ՝ ժամը 15.36-ին, Սպիտակ քաղաքից 2 կմ դեպի հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 3,2 մագնիտուդով երկրաշարժ: Ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Ինչպես հայտնեցին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, ...
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԼ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք
ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՉՍՈՎՈՐԱԾ ԴԱՍԵՐԻ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1711 Մահացավ 17-րդ դարի Հայ Դատի ռահվիրա Իսրայել Օրին:
- 1827 Դեհխառականի հաշտության բանակցությունները (մինչև 1828 թ. հունվարի 2-ը):
- 1857 Ծնվեց ականավոր բանասեր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1917 Տեղի ունեցավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որով, իբր, բացվել է նոր՝ «կոմունզմի դարաշրջան»: Մոսկովյան թերթերից մեկը գրել է, որ բոլշևիկյան ավանտյուրայի զոհ են դարձել շուրջ 110 մլն. մարդ:
- 1922 Երևանում բացվում է պետական հանրային գրադարանը (1925 թվականից՝ Ալ. Մյասնիկյանի անվան):
- 1922 Երևանի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի բազայի վրա բացվում է ՀԽՍՀ լուսժողկոմատի մանկավարժական ինստիտուտը, որը 1924/25 ուստարում կրկին միանում է պետական համալսարանին:
- 1922 Երևանում բացվում է պետական թանգարանը՝ հնագիտական, ազգագրական, պատմական, գեղարվեստական, հեղափոխական և արխիվային բաժիններով:
- 1924 Շարք է մտնում Ղափանի պղնձաձուլարանը:
- 1932 Տեղի է ունենում Մինջևան-Ղափան երկաթուղու բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

