
ՎԵՀՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔԻ ԲՈՒԺՈՒՄԸ ՎԱՂ ՓՈՒԼԵՐՈՒՄ
- Ոմանք ասում են, թե մեր պրագմատիկ դարում տեղ չկա անշահախնդիր արարքների եւ ռոմանտիկ պոռթկումների համար։ Իրականում ամեն ինչ այդչափ միանշանակ չէ, պարոնայք։ Պրագմատիզմը՝ պրագմատիզմ, իհարկե, բայց վսեմ բաներ էլ այնուամենայնիվ մնացել են։

Գրում են, չէ՞, պոետները բանաստեղծություններ, բնավ չակնկալելով դրամական վարձատրություն, կոմպոզիտորները նույնպես ինչ-որ սիմֆոնիաներ ու ռեքվիեմներ են հորինում։ Նկարիչները մտախոհ կանգնում են նկարակալի առջեւ, իսկ քաղաքական գործիչները... Ահա եւ հասանք ամենագլխավորին։ Քաղաքական գործիչները պայքարում են հանուն արդարության։
Այստեղ՝ որպես ոչ մեծ քնարական շեղում, արժե նշել, որ եթե նայենք եվրոպական գրականությանը՝ սկսած Ռեֆորմացիայի դարաշրջանից մինչեւ մեր օրեր, ապա այն ամբողջովին նվիրված է նրան, թե ինչպես են մարդիկ դադարում հավատալ արդարությանը։ Սկզբում այդ թեման բարձրացրեց Սերվանտեսը՝ «Դոն Քիշոտ»-ում հերոսների դերում պատկերելով արդարությանը դեռեւս հավատացող վերջին ասպետին ու հասարակ ռամիկին, որը գնում է նրա հետեւից, քանզի իր տիրոջ մեջ արդարություն կա, իսկ շուրջը՝ ոչ։
Գրեթե այդ նույն ժամանակ, բայց է՛լ ավելի սրությամբ, տվյալ թեմայի մասին սկսեց խոսել Շեքսպիրը։ Համլետը ստուգում է շրջապատի վերաբերմունքը արդարության նկատմամբ։ Եւ բոլոր հերոսներից թերեւս միայն Հորացիոն է պատվով անցնում փորձությունը։ Նույնիսկ Օֆելիան չի դիմանում։ Եւ այդ կերպարներին Համլետը պատժում է։ Պիեսի վերջում առաջացած դիակների տպավորիչ սարը կազմված է փորձությունը չանցածներից։
Է՛լ ավելի հեռուն է գնում Գյոթեն. նրա Ֆաուստը ճշմարտություն եւ արդարություն է փնտրում՝ համագործակցելով սատանայի հետ։ Այսինքն՝ չարն ու բարին, պարզվում է, միանգամայն կարող են գոյակցել։
Հետեւելով Գյոթեի օրինակին՝ սատանայի հետ համագործակցելով արդարություն է որոնում նաեւ Պահպանողական կուսակցության առաջնորդ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: Եւ պետք է ընդունել, որ անցած շաբաթ նա անցավ սույն դժվարին փորձությունը. «Այդ օրը, երբ խոսեց Հայաստանի լեգիտիմ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես տեղափոխվեցի մի էպոսի դաշտը, ուր անարդարությունը այլեւս հանդուրժել չդիմացող Դավիթը եկավ եւ տեր կանգնեց իր ժառանգությանը։ Նա վերստանձնեց գերագույն հրամանատարի իր պարտականություններն ու լիազորությունները, եկավ անհուսության մեջ նետված քաղաքացու համար հույսի եւ հավատի դուռ բացելու»։
Այո՜... Իր ողջ առեղծվածայնությամբ հանդերձ, հայրենի արդի քաղաքական կյանքն ավելի խորհրդավոր երեւույթ չի տեսել։ Նույնիսկ առկա համընդհանուր մառազմի խորապատկերի վրա -3 միավոր ստացած Մ.Հայրապետյանի հայտարարությունն ապշեցում է յուր զավեշտական պաթոսով ու բացարձակ անհեթեթությամբ։ Այստեղ կեղծ է անխտիր ամեն ինչ. առաջին բառից մինչեւ վերջինը։ Ինչպես, օրինակ, «Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ հեղափոխություն» բառակապակցությամբ բնութագրվող միջոցառումը, որը, ինչպես հայտնի է, ամենեւին էլ մեծ չէր, սոցիալիստական չէր, հեղափոխություն չէր եւ, վերջապես, բնավ հոկտեմբերյան իրադարձություն չէր։
Այնուամենայնիվ հետաքրքիր է, հավատո՞ւմ է արդյոք Տեր-Պետրոսյանի վերադարձին սրտատրոփ սպասող կոդլը, թե իր երազանքները երբեւէ կիրականանան։ Դժվար թե։ Ճիշտ այդպես թաղման ժամանակ լացող կինը, դիմելով «հանդիսության մեղավորին»՝ «Վե՛ր կաց, օջախի սյուն, նայիր մեր արցունքներին» աղերսանքով, բնավ նկատի չունի, թե նա իսկապես կելնի դագաղից, եւ ինքն առաջինը սարսափից ուշագնաց կլինի, եթե գործը նման ընթացք ստանա։ Ճիշտ այդպես էլ Ճագարն է հարցնում Վիննի Թուխին, թե էլի մի ժամ հյուր չի՞ մնա արդյոք իրեն, բայց հուսահատվում է, երբ վերջինս պատրաստակամություն է հայտնում մնալ եւ ուտել տանը եղած ողջ խտացրած կաթը։
Իր «Ապաշխարանք»-ում Ժան-Ժակ Ռուսոն գրել է. «Որքան ավելի վատ է լինում առողջությունս, այնքան ավելի է բորբոքվում երեւակայությունս։ Իմ ուղեղն այնպես է կառուցված, որ չեմ կարողանում հրապույր գտնել իսկապես գոյություն ունեցող լավ բաների մեջ, այլ միայն՝ երեւակայականի։ Որպեսզի գեղեցիկ նկարագրեմ գարունը, ինձ անհրաժեշտ է, որ դրսում ձմեռ լինի»։
Չգիտեմ, թե ինչպիսին է նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ առողջական վիճակը, բայց նրա երեւակայությունը չափից ավելի է բորբոքվել։ Ճիշտ են ասում իմաստուն մարդիկ, որ վեհության մոլուցքը պետք է բուժել վաղ փուլերում, այլապես հետագայում դա ապարդյուն զբաղմունք կլինի։
Թեպետ, դատեք ինքներդ, կարելի՞ է արդյոք բուժել մի գործչի, որը հայտարարում է. «Ես հստակ գիտեմ, որ արդեն տասը տարի է՝ Հայաստանում բանավեճ հնարավոր չէ։ Բանավիճում են մակարդակ ունեցող մարդկանց հետ։ Ես հանդես եկա լուրջ գիտական հոդվածով, որում ընդհանրապես համաշխարհային տնտեսագիտական առումով նորություն կար։ Դժբախտաբար, ինձ Հայաստանից ոչ ոք չի դիմել՝ թե քո գիտական հետազոտությունների շրջանակներում, պարոն Բագրատյան, գուցե գաս մեկ անգամ մեզ դասախոսություն կարդաս»։
Հաշվի առնելով -2 միավոր ստացած պարոն Բագրատյանի վարչապետության տխուր փորձը, բավական դժվար է պատկերացնել, թե համաշխարհային տնտեսագիտական առումով հատկապես ինչ նորությունով է պատրաստվում նա զարմացնել մարդկությանը։
Թեեւ... Թեեւ ես մի վարկած ունեմ, որը ստիպում է մտածել, որ նախկին վարչապետը ստեղծագործաբար հարստացրել է Քյոլնի փոխբուրգոմիստր Կ.Ադենաուերի ժառանգությունը։ Բանն այն է, որ 1916 թվականին Գերմանիան բախվել էր պարենային լուրջ խնդիրների, եւ վերջինս ներդրեց «Քյոլնյան հաց» ծրագիրը։ «Քյոլնահացի» բաղադրության առանձնահատկությունն այն էր, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ շատ ուտել դրանից անհնար էր, ինչը, Ադենաուերի մտահղացմամբ, կանխում էր հացի չափից շատ օգտագործումը եւ, հետեւաբար՝ նաեւ սպեկուլյացիան։ Քանի որ նույն 1916 թվականին հնարամիտ փոխբուրգոմիստրը հորինեց նաեւ համանման որակի «քյոլնյան նրբերշիկ», ապա ոչ պակաս հնարամիտ Հ.Բագրատյանն էլ հնարավորություն ունի հանդես գալու բազում օգտակար առաջարկություններով։
Մանավանդ որ մտահղացումների պակաս նա պիտի որ չունենա։ Քանզի դեռեւս Չեզարե Լոմբրոզոն է գրել, որ. «Հոգեկան խանգարումը հիվանդների, այդ թվում՝ նաեւ հանճարների մեջ հաճախ առաջացնում է ստեղծագործության արտասովոր ինքնօրինակություն, ինչը կտրուկ դրսեւորվում է նույնիսկ կիսախանգարված մարդկանց պարագայում։ Դրա պատճառը պարզ է. նրանց ոչնչով չսանձահարված երեւակայությունը ստեղծում է այնպիսի արտասովոր կերպարներ, որոնցից կխորշեր առողջ ուղեղը՝ համարելով դրանք անտրամաբանական, անհեթեթ»։
Ափսոս, որ ոչ այնքան հաջողակ Հ.Բագրատյանին շարունակում են հետապնդել անհաջողությունները։ Խեղճը ահա արդեն տասը տարի է, ինչ մարդ չի գտնում բանավիճելու համար։ Բայց չէ՞ որ դա միանգամայն բնական ու բացատրելի է։ Ո՞վ կարող է թույլ տալ իրեն չհամաձայնել մեր աճպարարի հետ եւ տհաս ճառեր արտասանել այն մասին, ինչից ոչինչ չի հասկանում։ Ոչ թե բանավիճել է պետք նրա հետ, այլ դեմքին խելամիտ արտահայտություն տալով հիացմունք արտահայտել։
Դոստոեւսկու հերոսներից մեկի պնդմամբ, «Մարդուն, բացի երջանկությունից, այդչափ հաստատապես եւ ճիշտ նույնքան անհրաժեշտ է նաեւ դժբախտությունը»։ Այնպիսի տպավորություն է, թե հայրենի քաղաքական դաշտի հնակյաց ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ դժբախտությունը նույնիսկ փոքր-ինչ ավելի շատ է, քան անհրաժեշտ է։ Քանզի անցած շաբաթ նա հայտարարեց. «Ես մտածում եմ այն երկտողի մասին, որը պիտի գրվի տապանաքարիս վրա. «Աստ հանգչի ժողովրդավարության, անկախության մարտիկը»։ Չէ, բայց կուզեի, որ դրանց ավելանար նաեւ «խաղաղության» բառը։ Խաղաղություն եմ ուզում»։
Այդչափ ջերմեռանդորեն խաղաղություն տենչող մարդիկ իրենց ողջ գիտակցական կյանքում սովորաբար հավատարիմ են մնում մեկ տեսության. ողջ շնչավորն ընթանում է ցորենահատիկի ճանապարհով։ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա»,- ավետում է Հովհաննեսն իր Ավետարանում։ «Այդպես էլ իմ հոգին է գնում ցորենի հատիկի ճանապարհով։ Ընկնելով խավարի մեջ, կմեռնի ու կհառնի նա»,- կարծես ասում է մեզ +1 միավոր վաստակած Ա.Արշակյանը՝ ավետարանչի օրինակով։
Իսկ ինչ վերաբերում է տապանաքարի վրայի երկտողին, ապա թող չնեղանա Ա.Արշակյանը, բայց պատմությանը հայտնի են ավելի հաջող օրինակներ։ Սվիֆթը՝ ծաղրի եւ հումորի հայրը, դեռեւս երիտասարդ տարիքում կանխագուշակել էր, որ ի վերջո խելագարվելու է։ Մի օր՝ Յունգի հետ այգում զբոսնելիս նա տեսավ ծփի, որի կատարը գրեթե զուրկ էր տերեւներից, եւ նկատեց. «Ես էլ ճիշտ այդպես կսկսեմ մահանալ գլխից»։ Լինելով հոգեւորական՝ նա գրում էր հակակրոնական բովանդակությամբ գրքեր, եւ բոլորն ասում էին, որ Սվիֆթին եպիսկոպոսի աստիճան շնորհելուց առաջ պետք է նորից մկրտել։
Իսկ երբ 1745 թվականին Սվիֆթը մահացավ, տապանաքարի վրա փորագրեցին իր իսկ հորինած երկտողը. «Աստ հանգչի Սվիֆթը, որի սիրտն այլեւս չի մորմոքվում հպարտ արհամարհանքից»։
Արաբական բանահյուսության մեջ այսպիսի կերպարներ կան. կույր աժդահան ու անոտք խորամանկը։ Առաջինը տանում է երկրորդին ուսերի վրա, իսկ վերջինս տեսողությունից զուրկ ու ոչ այնքան խելամիտ, բայց ամրակազմ աժդահային գցում է ամեն տեսակի խառը պատմությունների ու արկածների մեջ։ Այդ կերպարն առավել քան համապատասխանում է այն հարաբերություններին, որոնք ՀՀՇ-ն 1998 թվականից հետո փորձում էր հաստատել իր եւ մնացյալ ընդդիմության միջեւ։
Սակայն «մնացյալ ընդդիմությունը» արդեն դադարել է կույր աժդահա լինելուց, եւ անոտք խորամանկը ստիպված է սովորել ինչ-որ կերպ տեղաշարժվել ինքնուրույն։ Դրա համար էլ հորինվում են հեքիաթներն այն մասին, թե Տեր-Պետրոսյանն ինչ-որ նոր թիմ է բերում, այսինքն՝ խորամանկ անոտքին իբր նոր ստորին վերջույթներ են աճել։ Դա նույնիսկ կեղծարարություն էլ չես անվանի, քանզի կեղծարարությունն այնուամենայնիվ ենթադրում է որոշակի արտաքին ճշմարտանմանություն։
Ուստիեւ դժվար է չհամաձայնել պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ, որն անցած շաբաթ հայտարարեց. «Ուզում է այս թիմով լինի, ուզում է այլ թիմով՝ դրանից ոչինչ չի փոխվելու։ Երբեք էլ դա չկապեք նրա հետ, թե նա հին կամ նոր թիմով է գալիս։ Դրանից առանձնապես քիչ բան է փոխվելու։ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող հրաժարվել իր նախորդ թիմից։ Իր նախորդ թիմն է նրան բերել այստեղ։ Դա այն թիմն է, որ ցանկանում է գալ իշխանության»։
Դե ինչ, +3 միավոր վաստակած Ս.Նիկոյանի պատասխանը բավականաչափ դիպուկ է ու սպառիչ, եւ դրա խորապատկերի վրա ինչ-որ վերադարձի մասին Տեր-Պետրոսյանի սպառնալիքները հիշողության մեջ ակամայից առաջացնում են մի հետաքրքիր զուգահեռ։ Դեռեւս Վրաստանի պաշտպանության նախարար եղած ժամանակ, Իրակլի Օքրուաշվիլին հրապարակավ խոստացավ հարազատ Ցխինվալում դիմավորել 2007 թվականը։ Ինչին Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյթին պատասխանեց. «Արի՛, մենք այս պահին Ձյունանուշիկի խիստ կարիք ունենք»։
- Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՑՎԱԾՔ ՈՒՆԵՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Նոյեմբերի երկրորդ տասնօրյակում տեղի է ունենալու ճարտարապետների միության 16-րդ համագումարը, որի ընթացքում, ըստ ամենայնի, մասնագիտական գնահատական կտրվի քաղաքաշինության ոլորտի բազմաթիվ խնդիրների։ Ի՞նչ սպասումներով ...ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Նոյեբերի 4-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության ութերորդ տարեդարձի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ մատուցվել է Սբ Պատարագ: Պատարագիչն է եղել ...ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Խաղաղության տաճարին հարակից այգում նոյեմբերի 3-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար: Խաչքարի համար հողատարածքը տրամադրել է Միջազգային ...ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 22-ին՝ Երախտագիտության օրը: Հոբելյանական 10-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի «Մեկ ազգ, մեկ ...ՋԵՌՈՒՑՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներից հարյուրը ձմռանը կջեռուցվեն անհատական կաթսայատներով: Նախորդ տարի Երեւանի դպրոցներում գործում էր ընդամենը 52 անհատական կաթսայատուն: Ինչպես երեկ ...ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱյսօր նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել Շորշորի ջրաղբյուրի պոմպակայանի վթարի պատճառով նոյեմբերի 4-ին դադարեցված Աջափնյակի Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի ու Մերձավան գյուղի ջրամատակարարումը: Ինչպես ...ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 11
Նոյեմբերի 1-ին կառավարության նիստում ընդունվեցին «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու ծրագիրն իրականացնելու նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոխելու եւ հողամասեր տրամադրելու մասին» ...ԳՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԵՆ ԱՃՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Քան կանխատեսվում էր տարեսկզբին
Հոկտեմբերին Հայաստանում արձանագրվեց աննախադեպ բարձր գնաճ։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, ընդամենը մեկ ամսվա ընթացքում սպառողական ապրանքները թանկացան ընդհանուր ...ԲԱՑՎԵՑ «ՀՅՈՒՆԴԱՅ ՄՈԹՈՐՍԻ» ՑՈՒՑԱՍՐԱՀԸ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Նոյեմբերի 3-ին Երեւանում, Աճառյան 60 հասցեում բացվեցին Հայաստանում կորեական ավտոմեքենաշինական «Հյունդայ մոթորս» հայտնի ընկերության բացառիկ պաշտոնական ներկայացուցիչ «Մագաս ինվեստ» ՓԲԸ-ի ավտոմեքենաների ...ՆՈՐԻՑ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ
Նոյեմբերի 2-ին վրաց սահմանապահները Հայաստանի երկու քաղաքացու են կալանել «Սամեբա» հսկիչ-միգրացիոն կետում: Պարզվել է՝ կալանվածները Վրաստանի տարածք են մտել անձնագրային ստուգում չանցնելով «Ստորին Զարամագ» ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉԸ
«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող ճանաչվեց Սեւակ Ամրոյանը: Նրա անունը «Շանթի» ուղիղ եթերում հայտարարվեց նախագծի գալա-համերգից հետո: Հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանի ...«ՔԱՅԼՈՂ ՄԱՐԴԸ»
1Թեքեյան մշակութային միությունում երեկ «Քայլող մարդը» արձանի համար «Բաբկեն եւ Անահիտ Մկրյան» մրցանակը հանձնվեց քանդակագործ, նկարիչ, Կանադայի Գեղեցիկ արվեստների արքայական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաչյանին: ...ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հանրապետության անտառային պետֆոնդից փայտանյութի ապօրինի տեղափոխման եւ իրացման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով բնապահպանության նախարարության պետական տեսչության (ԲՊՏ) եւ ոստիկանության մարզային ...ԿԻՈԿՈՒՇԻՆԻ ԱՌԱՋՆՈԻԹՅՈՒՆԸ` «ՄԻԿԱՅԻ» ՀՈՎՀԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
«ՄԻԿԱ Քորփորեյշնը», որի ընկերությունները առաջամարտիկներ են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ավանդաբար գործուն աջակցություն է ցուցաբերում նաեւ հայրենի սպորտին։ Ընդ որում՝ ոչ միայն համանուն ակումբների, ...ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵՏԱՂԻ ՓԱՅԼԸ
Հունաստանի Կրետե կղզում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները համանուն ցուցանիշներով իրապես հավակնում են մրցանակային տեղերի։ Երեկ ...ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԸՆԴՀԱՏ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանը, շարունակելով արտահերթ նիստի օրակարգը, քննարկեց եւ 95 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
...Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Գտնում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ
Վերջերս ՀՀՇ-ական մամուլի էջերում նոր խորագիր է հայտնվել, ուր ամեն օր մտավորական խավի 5-6 ներկայացուցիչ «վերադարձիր, օ՜, վերադարձիր» հանգով լիրիկական նամակ է գրում նախկին նախագահ ...ԿՈՆՖԼԻԿՏԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԵՐԿԱՐ Է ՏԵՎՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱԳՆ մամլո սրահում երեկ տեղի ունեցավ երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻ եւ արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ համատեղ մամուլի ասուլիսը Ողջունելով Վրաստանից հետո ...ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է ՓՈԽՎԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Երկու նախագահների հեռակա բանավեճը
Ընդդիմության այն հատվածը, որը համախմբվել է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի շուրջը, հրաշալի գիտակցում է, որ ուժերի իրական հարաբերակցությունը իրենց օգտին չէ եւ ընտրություններում ...ԿՈՉ ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻԻՆ
Սան Ֆրանցիսկո քաղաքի կառավարման խորհուրդը միաձայն որոշում է ընդունել, որը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել շարունակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի աջակցությունը, եւ ...ՊՈՒՇԿԻՆԻ ՄԵԴԱԼ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Պուշկինի մեդալ է շնորհել Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանին: Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ Կրեմլում տեղի ունեցած ...ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆՑՔ
Վրացական ընդդիմությունը երեկվանից սկսել է պիկետել երկրի պետական հիմնարկները: Առավոտյան նման առաջին պիկետը կազմակերպվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ: Երիտասարդների ուժերով ստեղծվել ...ՎԵՀՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔԻ ԲՈՒԺՈՒՄԸ ՎԱՂ ՓՈՒԼԵՐՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Ոմանք ասում են, թե մեր պրագմատիկ դարում տեղ չկա անշահախնդիր արարքների եւ ռոմանտիկ պոռթկումների համար։ Իրականում ամեն ինչ այդչափ միանշանակ չէ, պարոնայք։ Պրագմատիզմը՝ պրագմատիզմ, իհարկե, բայց վսեմ բաներ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Վարչապետը ողջունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը մեր երկիր, ընդգծելով, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է ԵԽ ...ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ, վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի նախագահությամբ: Նոյեմբերի 6-ին, ...ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԿՏՐՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Սեփ.լրտվ.
Նոյեմբերի 3-ին Թեղուտում վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարության մեկնարկը նշանավորող հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։
Օգտվելով առիթից, ...ԴԵՎԻՍԻ ԴԱՍԵՐԸ
Սեփ.լրտվ.
Ըստ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻ. «Երբ Հայաստանը Ադրբեջանի հետ միաժամանակ անդամակցեց Եվրոպայի խորհրդին, երկու երկրներն էլ պարտավորվեցին կարգավորել այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Դժբախտաբար ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԻ ԽԱԽՏՈՒՄ
Իսկ իրավիճակը ներկայումս կայուն է «Մենք 1994 թվականից լսում ենք ադրբեջանական մամուլի եւ ղեկավարների կողմից հրադադարի խախտման մասին տեղեկություններ: Հայկական կողմն իր նախաձեռնությամբ երբեք չի խախտում ...ԼՈՒՐՋ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑ
Երեկ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Շատ կարեւոր եմ համարում նախընտրական հիմնադրամի ընթացիկ վերահսկողության ...ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԱԺ արտահերթ նիստի ավարտին պատգամավորները երեկ փակ գաղտնի քվեարկությամբ Վերահսկիչ պալատի նախագահ ընտրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանին: Քվեարկությանը մասնակցել ...
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք
ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՉՍՈՎՈՐԱԾ ԴԱՍԵՐԻ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1877 Ռուսական զորքը գեներալ Հովհաննես Լազարևի հրամանատարությամբ գրավում է Կարսը:
- 1879 Ալեքսանդրապոլում ծնվեց հայ նշանավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը: (Վախճ. 1950 թ.-ին):
- 1896 Ծնվեց գրականագետ Էդուարդ Տարոնյանը: (Վախճ. 1967 թ.-ին):
- 1961 Վախճանվեց հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանը: (Ծնվ. 1895թ.-ին):
- 1990 Իտալիայի խորհրդարանում հրավիրվեց գիտական ժողով և կլոր սեղան՝ նվիրված հայոց ցեղասպանության հարցերին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

