
ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԸՆԴՀԱՏ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ
- Երեկ խորհրդարանը, շարունակելով արտահերթ նիստի օրակարգը, քննարկեց եւ 95 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին ի պատասխան՝ խնդրո առարկայի շուրջ «թեմատիկ» շահարկումներին անդրադառնում է «Հանրապետական» խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ։
-Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը յուրովի մեկնաբանեց ընտրական հանձնաժողովների աշխատանքը արժեւորելու նպատակով խրախուսման ֆոնդ սահմանելու առաջարկությունը՝ հայտարարեց, թե այդպիսով օրինականացվում է հանձնաժողովների անդամներին կաշառելու «գործընթացը»։
-Բացարձակապես համաձայն չեմ այդ գնահատականներին, հատկապես ձեր նշած պատգամավորի կողմից։ Խոսքը վերաբերում է ընտրական ծախսերի 5 տոկոսի չափով խրախուսման ֆոնդին եւ ԿԸՀ նախագահի տեղակալի եւ քարտուղարի, ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների, տեղակալների եւ քարտուղարների, ընդհանրապես հանձնաժողովների անդամների աշխատավարձերի բարձրացմանը, ինչը, կարծում եմ, միանշանակ արդարացված է։
Իսկապես, պետք է դիֆերենցված մոտեցում ցուցաբերվի ընտրական հանձնաժողովների այն անդամների նկատմամբ, որոնք ծանրաբեռնված եւ արդյունավետ են աշխատել։ Մինչդեռ, եթե փորձենք ամեն տեղ սեւ կատու փնտրել, առավել եւս, որ այդ կատուն չկա էլ, 60 տոկոսով կենսաթոշակների բարձրացումն էլ պիտի ընտրակաշառք համարենք։ Եւ, ըստ էության, ոմանց կողմից այդպես էլ արվում է։ Այսինքն, բովանդակությունը մի կողմ թողած՝ մարդիկ ցանկացած օրենսդրական նախաձեռնության մեջ ծուղակներ եւ սողանցքեր են որոնում։
Ի՞նչ է նշանակում՝ ընդամենը 5 տոկոսի չափով խրախուսական ֆոնդ ենք սահմանում, որպեսզի «շահագրգռենք» հանձնաժողովների անդամներին։ Դա այն գումարը չէ, որով այսօր կարելի է ինչ-որ մեկին կաշառել։ Սա ավելի շուտ բարոյական փոխհատուցում, ինչո՞ւ չէ՝ նաեւ նյութական աջակցություն է, որով փորձ է արվում գնահատել մարդկանց աշխատանքը։ Սա շահարկել, ինչ-որ հիմնավորումներով կապել «ընտրակաշառքների» հետ, ակնհայտորեն ուղղորդված եզրահանգումներ անել եւ քաղաքական գնահատականներ տալ, կարծում եմ, կոռեկտ չէ։ Ավելին՝ այդ շահարկումներն իրականության հետ ընդհանրապես կապ չունեն։
Կամ՝ ի՞նչ ասել է. ինչի՞ համար ենք ավելացնում աշխատավարձերը. որպեսզի ավելի լավ կեղծե՞ն։ Այսինքն՝ հանձնաժողովների հազարավոր անդամներ, այդ թվում՝ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, կեղծարարնե՞ր են։ Եթե բոլորին այդ «արշինով» չափենք, բոլորին կասկածենք կեղծարարության մեջ, ու ամեն ինչում վատը, բացասականը փնտրենք, կարծում եմ, դրանով ամենեւին չենք նպաստի ընտրական գործընթացի ժողովրդավարացմանը, հակառակը՝ կխանգարենք։
-Ընտրագրավի հետ կապված «մտավախությունների» մասի՞ն ինչ կասեք։
-Առաջարկվում է որպես ընտրագրավ վճարված գումարների 15 տոկոսի չափով փոխանցումներ սահմանել համապատասխան հաշվին՝ ընտրական վարչարարության բարելավման եւ որոշակի տեխնիկական միջոցառումների իրականացման նպատակով։ Կարծում եմ՝ սա նույնպես շատ կարեւոր քայլ է ընտրական գործընթացի բարելավման ուղղությամբ։ Նախորդ ընտրություններում էական առաջընթաց արձանագրվեց տեխնիկական ապահովվածության առումով։ Եւ, իհարկե, այդ միտումը պետք է շարունակական լինի։
Ո՞վ ասաց, թե այդ գումարները բյուջետային հայտերով չեն ներկայացվելու. միանշանակ՝ ներկայացվելու են ԿԸՀ-ին։ Եւ ԿԸՀ-ը, ընտրական հանձնաժողովները պետք է որոշեն առաջնահերթությունները՝ ինչպես տնօրինել այդ հատկացումները, նաեւ չափորոշիչներ մշակեն աշխատավարձերի բարձրացման, խրախուսման ֆոնդի օգտագործման համար։
Ինչ վերաբերում է ընտրագրավի ավելացմանը, կարծում եմ, ժամանակն է հրաժարվելու ընտրություններին մասնակցելու «օլիմպիական» սկզբունքից. կարեւորը մասնակցելն է, ոչ թե հաղթելը։ Ստացվում է, որ կարեւորը վերջնական նպատակը չէ։ Առաջարկվող տարբերակով նախագահի թեկնածուի դեպքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը դարձնել 10000-ապատիկ, այսինքն՝ 10 մլն դրամ ընտրագրավ, իսկ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների դեպքում՝ 100-ապատիկը փոխարինել 1000-ապատիկով, այսինքն՝ 100 հազարի փոխարեն 1 մլն դրամ ընտրագրավ սահմանել։ Ինչը նույնպես արդարացված է։
Ի վերջո, նախագահի թեկնածու առաջադրվող անձը, որը որոշակի ճանապարհ է անցել եւ գիտի իր «արժեքը», պիտի որ կարողանա համապատասխան միջոցներ ապահովել եւ ներկայանալ որպես թեկնածու։ Այսինքն՝ ընտրական իրավունքի իրականացումը նաեւ որոշակի պատասխանատվություն է ենթադրում, տվյալ դեպքում՝ ֆինանսական պատասխանատվության ձեւով։
-Չնայած զեկուցողը սպառիչ պարզաբանումներ ներկայացրեց՝ ինչու պետք է հրաժարվել դաշինքների կողմից եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու պրակտիկայից, այս խնդիրը նույնպես շարունակում է շահարկվել։
-«Հիմնավորումը», ըստ էության, այն է, որ թեկնածուն շատ ավելի տպավորիչ, այսպես ասած՝ ներկայանալի կերեւա, եթե առաջադրվի դաշինքի կողմից։ Բայց փորձենք հասկանալ՝ ինչի՞ մասին է խոսքը։
Մենք ընտրելու ենք հանրապետության նախագահին։ Այս պարագայում գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի թեկնածուի անցած ճանապարհը։
Երկրորդը, իհարկե, ծրագիրն է, որով թեկնածուն ներկայանում է հանրությանը, երրորդը՝ գաղափարական հենքը։ Ուրեմն՝ ընտրողը պետք է հստակ իմանա, թե որ կուսակցությունն է առաջադրում տվյալ թեկնածուին։ Ի վերջո, եթե ասում ենք՝ կուսակցությունը պետք է առաջադրի թեկնածուին, որեւէ կերպ չենք սահմանափակում մյուս կուսակցությունների, հասարակության մեջ հեղինակություն ունեցող մարդկանց իրավունքը՝ հետագայում պաշտպանելու տվյալ թեկնածուին։ Այսինքն՝ սա պարզ շահարկում է, ոչինչ՝ ավելի։
Այստեղ, կարծում եմ, նաեւ որոշակի փոքրիկ խորամանկություններ կան թաքնված։ Եթե խնդիր կա՝ կապված թեկնածուի անցած ճանապարհի, անցյալի սխալների, մոտեցումների հետ, միշտ կարելի է ինչ-որ շղարշ ստեղծել, շատ արդիական մի թեմա վերցնել, եւ ասել՝ ահա, այս «գեղեցիկ» անունով դաշինքը գալիս է՝ լուծելու այս, այս, այս խնդիրները, եւ սրանով քողարկել այդ ամենի իրական շարժառիթները՝ ենթադրելով, թե այդ դեպքում ժողովրդի հիշողությունը չի աշխատի։
Նրանք, ովքեր հույս ունեն նման փոքրիկ խորամանկություններով հաջողության հասնել, թերագնահատում են մեր ժողովրդին։ Ժամանակը կգա, եւ ժողովրդի հավաքական իմաստնությունը, վստահ եմ, կհաղթի։ Կարծում եմ՝ նախագահական ընտրություններից հետո վերջնականապես լուսանցքում կհայտնվեն այն քաղաքական ուժերը եւ գործիչները, որոնք ժամանակին մերժվել են հասարակության կողմից։ Հանրությունը եւս մեկ անգամ նրանց կմերժի, եւ սա լավ դաս կլինի բոլորի համար, ովքեր չեն ուզում հաշվի նստել իրողությունների հետ եւ, հաշվի չառնելով ժողովրդի կարծիքը, խոսում են ժողովրդի անունից։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՑՎԱԾՔ ՈՒՆԵՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Նոյեմբերի երկրորդ տասնօրյակում տեղի է ունենալու ճարտարապետների միության 16-րդ համագումարը, որի ընթացքում, ըստ ամենայնի, մասնագիտական գնահատական կտրվի քաղաքաշինության ոլորտի բազմաթիվ խնդիրների։ Ի՞նչ սպասումներով ...ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Նոյեբերի 4-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության ութերորդ տարեդարձի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ մատուցվել է Սբ Պատարագ: Պատարագիչն է եղել ...ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Խաղաղության տաճարին հարակից այգում նոյեմբերի 3-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար: Խաչքարի համար հողատարածքը տրամադրել է Միջազգային ...ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 22-ին՝ Երախտագիտության օրը: Հոբելյանական 10-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի «Մեկ ազգ, մեկ ...ՋԵՌՈՒՑՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներից հարյուրը ձմռանը կջեռուցվեն անհատական կաթսայատներով: Նախորդ տարի Երեւանի դպրոցներում գործում էր ընդամենը 52 անհատական կաթսայատուն: Ինչպես երեկ ...ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱյսօր նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել Շորշորի ջրաղբյուրի պոմպակայանի վթարի պատճառով նոյեմբերի 4-ին դադարեցված Աջափնյակի Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի ու Մերձավան գյուղի ջրամատակարարումը: Ինչպես ...ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 11
Նոյեմբերի 1-ին կառավարության նիստում ընդունվեցին «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու ծրագիրն իրականացնելու նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոխելու եւ հողամասեր տրամադրելու մասին» ...ԳՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԵՆ ԱՃՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Քան կանխատեսվում էր տարեսկզբին
Հոկտեմբերին Հայաստանում արձանագրվեց աննախադեպ բարձր գնաճ։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, ընդամենը մեկ ամսվա ընթացքում սպառողական ապրանքները թանկացան ընդհանուր ...ԲԱՑՎԵՑ «ՀՅՈՒՆԴԱՅ ՄՈԹՈՐՍԻ» ՑՈՒՑԱՍՐԱՀԸ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Նոյեմբերի 3-ին Երեւանում, Աճառյան 60 հասցեում բացվեցին Հայաստանում կորեական ավտոմեքենաշինական «Հյունդայ մոթորս» հայտնի ընկերության բացառիկ պաշտոնական ներկայացուցիչ «Մագաս ինվեստ» ՓԲԸ-ի ավտոմեքենաների ...ՆՈՐԻՑ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ
Նոյեմբերի 2-ին վրաց սահմանապահները Հայաստանի երկու քաղաքացու են կալանել «Սամեբա» հսկիչ-միգրացիոն կետում: Պարզվել է՝ կալանվածները Վրաստանի տարածք են մտել անձնագրային ստուգում չանցնելով «Ստորին Զարամագ» ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉԸ
«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող ճանաչվեց Սեւակ Ամրոյանը: Նրա անունը «Շանթի» ուղիղ եթերում հայտարարվեց նախագծի գալա-համերգից հետո: Հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանի ...«ՔԱՅԼՈՂ ՄԱՐԴԸ»
1Թեքեյան մշակութային միությունում երեկ «Քայլող մարդը» արձանի համար «Բաբկեն եւ Անահիտ Մկրյան» մրցանակը հանձնվեց քանդակագործ, նկարիչ, Կանադայի Գեղեցիկ արվեստների արքայական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաչյանին: ...ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հանրապետության անտառային պետֆոնդից փայտանյութի ապօրինի տեղափոխման եւ իրացման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով բնապահպանության նախարարության պետական տեսչության (ԲՊՏ) եւ ոստիկանության մարզային ...ԿԻՈԿՈՒՇԻՆԻ ԱՌԱՋՆՈԻԹՅՈՒՆԸ` «ՄԻԿԱՅԻ» ՀՈՎՀԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
«ՄԻԿԱ Քորփորեյշնը», որի ընկերությունները առաջամարտիկներ են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ավանդաբար գործուն աջակցություն է ցուցաբերում նաեւ հայրենի սպորտին։ Ընդ որում՝ ոչ միայն համանուն ակումբների, ...ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵՏԱՂԻ ՓԱՅԼԸ
Հունաստանի Կրետե կղզում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները համանուն ցուցանիշներով իրապես հավակնում են մրցանակային տեղերի։ Երեկ ...ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԸՆԴՀԱՏ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանը, շարունակելով արտահերթ նիստի օրակարգը, քննարկեց եւ 95 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
...Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Գտնում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ
Վերջերս ՀՀՇ-ական մամուլի էջերում նոր խորագիր է հայտնվել, ուր ամեն օր մտավորական խավի 5-6 ներկայացուցիչ «վերադարձիր, օ՜, վերադարձիր» հանգով լիրիկական նամակ է գրում նախկին նախագահ ...ԿՈՆՖԼԻԿՏԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԵՐԿԱՐ Է ՏԵՎՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱԳՆ մամլո սրահում երեկ տեղի ունեցավ երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻ եւ արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ համատեղ մամուլի ասուլիսը Ողջունելով Վրաստանից հետո ...ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է ՓՈԽՎԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Երկու նախագահների հեռակա բանավեճը
Ընդդիմության այն հատվածը, որը համախմբվել է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի շուրջը, հրաշալի գիտակցում է, որ ուժերի իրական հարաբերակցությունը իրենց օգտին չէ եւ ընտրություններում ...ԿՈՉ ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻԻՆ
Սան Ֆրանցիսկո քաղաքի կառավարման խորհուրդը միաձայն որոշում է ընդունել, որը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել շարունակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի աջակցությունը, եւ ...ՊՈՒՇԿԻՆԻ ՄԵԴԱԼ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Պուշկինի մեդալ է շնորհել Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանին: Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ Կրեմլում տեղի ունեցած ...ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆՑՔ
Վրացական ընդդիմությունը երեկվանից սկսել է պիկետել երկրի պետական հիմնարկները: Առավոտյան նման առաջին պիկետը կազմակերպվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ: Երիտասարդների ուժերով ստեղծվել ...ՎԵՀՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔԻ ԲՈՒԺՈՒՄԸ ՎԱՂ ՓՈՒԼԵՐՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Ոմանք ասում են, թե մեր պրագմատիկ դարում տեղ չկա անշահախնդիր արարքների եւ ռոմանտիկ պոռթկումների համար։ Իրականում ամեն ինչ այդչափ միանշանակ չէ, պարոնայք։ Պրագմատիզմը՝ պրագմատիզմ, իհարկե, բայց վսեմ բաներ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Վարչապետը ողջունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը մեր երկիր, ընդգծելով, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է ԵԽ ...ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ, վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի նախագահությամբ: Նոյեմբերի 6-ին, ...ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԿՏՐՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Սեփ.լրտվ.
Նոյեմբերի 3-ին Թեղուտում վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարության մեկնարկը նշանավորող հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։
Օգտվելով առիթից, ...ԴԵՎԻՍԻ ԴԱՍԵՐԸ
Սեփ.լրտվ.
Ըստ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻ. «Երբ Հայաստանը Ադրբեջանի հետ միաժամանակ անդամակցեց Եվրոպայի խորհրդին, երկու երկրներն էլ պարտավորվեցին կարգավորել այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Դժբախտաբար ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԻ ԽԱԽՏՈՒՄ
Իսկ իրավիճակը ներկայումս կայուն է «Մենք 1994 թվականից լսում ենք ադրբեջանական մամուլի եւ ղեկավարների կողմից հրադադարի խախտման մասին տեղեկություններ: Հայկական կողմն իր նախաձեռնությամբ երբեք չի խախտում ...ԼՈՒՐՋ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑ
Երեկ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Շատ կարեւոր եմ համարում նախընտրական հիմնադրամի ընթացիկ վերահսկողության ...ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԱԺ արտահերթ նիստի ավարտին պատգամավորները երեկ փակ գաղտնի քվեարկությամբ Վերահսկիչ պալատի նախագահ ընտրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանին: Քվեարկությանը մասնակցել ...
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք
ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՉՍՈՎՈՐԱԾ ԴԱՍԵՐԻ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1877 Ռուսական զորքը գեներալ Հովհաննես Լազարևի հրամանատարությամբ գրավում է Կարսը:
- 1879 Ալեքսանդրապոլում ծնվեց հայ նշանավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը: (Վախճ. 1950 թ.-ին):
- 1896 Ծնվեց գրականագետ Էդուարդ Տարոնյանը: (Վախճ. 1967 թ.-ին):
- 1961 Վախճանվեց հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանը: (Ծնվ. 1895թ.-ին):
- 1990 Իտալիայի խորհրդարանում հրավիրվեց գիտական ժողով և կլոր սեղան՝ նվիրված հայոց ցեղասպանության հարցերին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

