
ԿԻՈԿՈՒՇԻՆԻ ԱՌԱՋՆՈԻԹՅՈՒՆԸ` «ՄԻԿԱՅԻ» ՀՈՎՀԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
- «ՄԻԿԱ Քորփորեյշնը», որի ընկերությունները առաջամարտիկներ են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ավանդաբար գործուն աջակցություն է ցուցաբերում նաեւ հայրենի սպորտին։ Ընդ որում՝ ոչ միայն համանուն ակումբների, մասնավորապես ֆուտբոլի եւ շախմատի կենսագործունեությունն ապահովելով, այլեւ տարբեր մարզաձեւերի միջոցառումների կազմակերպմանը սատարելով։ Օրինակելի այս գործելաոճի հերթական դրսեւորումը դարձավ Ռուբեն Վարդանյանի անվան «Աշխատանք» մարզադահլիճում «Միկա Արմենիա Թրեյդինգ», «Միկա ցեմենտ», «Արմավիա», «Միկա Ինտուր» եւ «Դիլիջան Ֆրոլովա» ընկերությունների հովանավորությամբ կազմակերպված կիոկուշին կարատե-դոյի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի թիմերը։

Ստուգատեսը սկսվեց հանդիսավոր արարողությամբ, որը տպավորիչ ելույթներով զարդարեցին «Միկա» պարային համույթը եւ կիոկուշին կարատեի ֆեդերացիայի սաների եւ մարզիչների կատարած ցուցադրական վարժությունները։ Բայց մինչ այդ դրվատանքի խոսքերով հիշվեցին բոլոր այն անձինք եւ կազմակերպությունները, որոնք աջակցել են առաջնության անցկացմանը։ Հատուկ հավաստագիր շնորհվեց «ՄԻԿԱ Քորփորեյշնի» ղեկավար Միքայել Բաղդասարովին։
Մարզադահլիճ եկած տասնյակ հանդիսատեսներն ու հյուրերը առանձնակի հետաքրքրությամբ ակնդրեցին կարատեիստների ցուցադրական ելույթները։ Հատկապես երբ ասպարեզ դուրս եկան սենպայները (մարզիչները), որոնք ցուցադրեցին տարբեր գլխապտույտ հնարքներ կատարելու իրենց հմտությունները։ Զարմանալի էր տեսնել, թե ինչպես է մարդկային ձեռքը մեկ հարվածով կոտրում իրար վրա շարված քարե սալիկներ, ինչպես են մկանները պրկվում այն աստիճան, որ դիմանում են փայտե տախտակների հարվածին, որոնք փշուր-փշուր են լինում զարնվելով կարատեիստների մարմնին։
Պակաս գեղեցիկ չէին կատա վարժությունները, որոնք ակնառու պատկերացում են տալիս այս մարտարվեստի գեղեցկության եւ առանձնահատկությունների մասին։ Իսկ հավաքվածների աշխուժությունը սպորտային ազարտի վերածվեց բուն մրցումների ընթացքում։ Երկրպագուները ջանասիրաբար աջակցում էին մարզիկներին, իսկ երբ մեր որեւէ պատվիրակ մրցում էր հյուրընկալված թիմերի ներկայացուցիչների հետ, դահլիճը ցնցվում էր «Հայաստան» վանկարկումներից։ Եւ պետք է ասել, որ մարզաշապիկի թիկունքին «Միկա» վերտառությամբ մարզիկները միանգամայն արդարացրին սպասելիքները։
Առաջնությունը անցկացվեց չորս տարիքային խմբում։ 10-11 տարեկանների մեջ հաղթող հռչակվեցին Դավիթ Կարապետյանը (թեթեւ քաշային կարգ), Արմեն Աբովյանը (միջին), Գեւորգ Մանուկյանը (միջին+), Սլավիկ Միկոյանը (ծանր), 12-13 տարեկաններ՝ Սարգիս Հակոբյանը (թեթեւ), Դանիիլ Ֆեդչենկոն (միջին, Ռուսաստան), Սերգեյ Մանուկյանը (միջին+), Նարեկ Գաբրիելյանը (միջին++), Վլադիմիր Պոպովը (ծանր, Ռուսաստան), 14-15 տարեկաններ՝ Արտյոմ Սոլովյովը (թեթեւ, Ռուսաստան), Ժորա Կուբոյանը (միջին), Օթար Վարդոսանիձեն (միջին+, Վրաստան), Րաֆֆի Թորոսյանը (ծանր), 16-17 տարեկաններ՝ Սեւակ Հովհաննիսյանը (թեթեւ), Գրիշա Թորոսյանը (ծանր)։ Նշենք, որ չեմպիոնները պարգեւատրվեցին գավաթներով, մեդալներով եւ պատվոգրերով, իսկ բոլոր մասնակիցները ստացան հատուկ մարզաշապիկներ «ՄԻԿԱ Քորփորեյշնի» եւ Հայաստանի կիոկուշին կարատե-դո ֆեդերացիայի տարբերանշաններով։
Աղջիկների մենամարտի առաջին երկու մրցանակակիրներն են Անահիտ Սարգսյանը եւ Ոսկեհատ Ասատրյանը։
Իսկ կատայի մրցանակային եռյակը հաջորդաբար կազմեցին Միկա Մախլաուրին, Սարգիս Հակոբյանն ու Զուրաբ Ճաբաշվիլին։
Առաջնության ավարտին հատուկ մրցանակների արժանացան Նահապետ Սուքիասյանը (հաղթանակի ձգտում) եւ Դանիիլ Ֆեդչենկոն (լավագույն տեխնիկա)։
Ներկայացնելով Հայաստանի կիոկուշին կարատե-դո ֆեդերացիայի գործունեությունը՝ կազմակերպության պատվավոր նախագահ Էդուարդ Ասատրյանը մասնավորապես տեղեկացրեց, որ մարտարվեստը մեր երկրում սկսել է արմատավորվել 2001 թվականից։ Այն ժամանակ զարգացումը սաղմնային՝ ակումբային փուլում էր, ինչը սակայն մարզիկներին չի խանգարել մասնակցել Կովկասի ամենամյա առաջնությանը եւ միջազգային տարբեր մրցաշարերի։ Միայն չորս տարի անց, Եվրոպայում սեմինարի ժամանակ, կիոկուշին կարատե-դո միջազգային ֆեդերացիայի նախագահ Խացուո Ռոյաման (Ճապոնիա, 9-րդ դան), հաշվի առնելով Անդրանիկ Հակոբյանի մարտարվեստը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ ծավալած գործունեությունը, նրան է իրավունք շնորհել մեր երկրում հիմնադրել կիոկուշին կարատեի ֆեդերացիան եւ գլխավորել այն։ Այսօր ֆեդերացիան առաջատարներից է մեր հանրապետությունում եւ, մասնագետների հավաստմամբ, ապշեցնում է իր տարածման եւ զարգացման դինամիկայով։ Ըստ Էդուարդ Ասատրյանի, ներկայումս Հայաստանում եւ Արցախում շուրջ 1500 պարապողներ կան այս մարտարվեստում։ Կարճ ժամանակահատվածում շուրջ 12 հայ մարզիկ հասցրել է նվաճել Կովկասի չեմպիոնի տիտղոսը։ Իսկ Կեմերովոյում բնակվող Արսեն Խաչատրյանը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Ի դեպ, տեղեկացնենք, որ անցյալ դարի 50-ական թվականներին լեգենդար վարպետ Միսուտացո Օյամայի հիմնադրած կիոկուշին կարատեն շատ շուտով ձեռք է բերել եւ առ այսօր պահպանում է մոլորակի ուժեղագույն կարատեի համբավ։ Պաշտոնական տվյալներով, 140 երկրներում այսօր շուրջ 12 մլն մարդ է նախապատվություն տվել մարտարվեստի այս դպրոցին, որը չափազանց բարձր վարկանիշ ունի։ Ուշագրավ է, որ Ռուսաստանում կիոկուշինի ֆեդերացիայի պատվավոր նախագահն է երկրի առաջնորդ Վլադիմիր Պուտինը (5-րդ դան)։
Սակայն վերադառնանք մեր միջոցառմանը։ «Առաջնությունը կազմակերպելիս սերտորեն համագործակցել ենք «ՄԻԿԱ Քորփորեյշնի» հետ, որի շնորհիվ միջոցառումն անցավ մեծ շուքով։ Ծանոթանալով եւ անմիջականորեն շփվելով Միքայել Բաղդասարովի հետ՝ համոզվեցինք, որ նա իրոք սպորտասեր անձնավորություն է։ Մեզ խոստացել են դահլիճային պայմաններ ընձեռել, որպեսզի Շենգավիթի համայնքում ունենանք կիոկուշին կարատեի ֆեդերացիայի կազմում գործող «Միկա» թիմ։ Կարծում եմ՝ այս հարցով, առաջնության ավարտից հետո, ավելի սերտորեն կզբաղվենք»,- նշեց Էդուարդ Ասատրյանը։
Կիոկուշինյան կազմակերպության խորհրդանիշերը շատ խորիմաստ են։ Օրինակ՝ «կան» խորհրդանիշը արտահայտում է մեկ, կուռ ընտանիքի պես համերաշխության եւ համաձայնության մթնոլորտում ապրելու ձգտում։ Միաժամանակ կոչ է անում անհատի մեջ դաստիարակել հարգանք շրջապատող մարդկանց նկատմամբ։ Վերջիվերջո, այդ նպատակն է հետապնդում սպորտն ընդհանրապես, որի միջոցով էլ նշված գաղափարներին, աճող սերնդին փորձում է հաղորդակից դարձնել «ՄԻԿԱ Քորփորեյշնը»։
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՑՎԱԾՔ ՈՒՆԵՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Նոյեմբերի երկրորդ տասնօրյակում տեղի է ունենալու ճարտարապետների միության 16-րդ համագումարը, որի ընթացքում, ըստ ամենայնի, մասնագիտական գնահատական կտրվի քաղաքաշինության ոլորտի բազմաթիվ խնդիրների։ Ի՞նչ սպասումներով ...ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Նոյեբերի 4-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության ութերորդ տարեդարձի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ մատուցվել է Սբ Պատարագ: Պատարագիչն է եղել ...ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Խաղաղության տաճարին հարակից այգում նոյեմբերի 3-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար: Խաչքարի համար հողատարածքը տրամադրել է Միջազգային ...ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 22-ին՝ Երախտագիտության օրը: Հոբելյանական 10-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի «Մեկ ազգ, մեկ ...ՋԵՌՈՒՑՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներից հարյուրը ձմռանը կջեռուցվեն անհատական կաթսայատներով: Նախորդ տարի Երեւանի դպրոցներում գործում էր ընդամենը 52 անհատական կաթսայատուն: Ինչպես երեկ ...ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱյսօր նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել Շորշորի ջրաղբյուրի պոմպակայանի վթարի պատճառով նոյեմբերի 4-ին դադարեցված Աջափնյակի Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի ու Մերձավան գյուղի ջրամատակարարումը: Ինչպես ...ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 11
Նոյեմբերի 1-ին կառավարության նիստում ընդունվեցին «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու ծրագիրն իրականացնելու նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոխելու եւ հողամասեր տրամադրելու մասին» ...ԳՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԵՆ ԱՃՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Քան կանխատեսվում էր տարեսկզբին
Հոկտեմբերին Հայաստանում արձանագրվեց աննախադեպ բարձր գնաճ։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, ընդամենը մեկ ամսվա ընթացքում սպառողական ապրանքները թանկացան ընդհանուր ...ԲԱՑՎԵՑ «ՀՅՈՒՆԴԱՅ ՄՈԹՈՐՍԻ» ՑՈՒՑԱՍՐԱՀԸ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Նոյեմբերի 3-ին Երեւանում, Աճառյան 60 հասցեում բացվեցին Հայաստանում կորեական ավտոմեքենաշինական «Հյունդայ մոթորս» հայտնի ընկերության բացառիկ պաշտոնական ներկայացուցիչ «Մագաս ինվեստ» ՓԲԸ-ի ավտոմեքենաների ...ՆՈՐԻՑ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ
Նոյեմբերի 2-ին վրաց սահմանապահները Հայաստանի երկու քաղաքացու են կալանել «Սամեբա» հսկիչ-միգրացիոն կետում: Պարզվել է՝ կալանվածները Վրաստանի տարածք են մտել անձնագրային ստուգում չանցնելով «Ստորին Զարամագ» ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉԸ
«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող ճանաչվեց Սեւակ Ամրոյանը: Նրա անունը «Շանթի» ուղիղ եթերում հայտարարվեց նախագծի գալա-համերգից հետո: Հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանի ...«ՔԱՅԼՈՂ ՄԱՐԴԸ»
1Թեքեյան մշակութային միությունում երեկ «Քայլող մարդը» արձանի համար «Բաբկեն եւ Անահիտ Մկրյան» մրցանակը հանձնվեց քանդակագործ, նկարիչ, Կանադայի Գեղեցիկ արվեստների արքայական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաչյանին: ...ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հանրապետության անտառային պետֆոնդից փայտանյութի ապօրինի տեղափոխման եւ իրացման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով բնապահպանության նախարարության պետական տեսչության (ԲՊՏ) եւ ոստիկանության մարզային ...ԿԻՈԿՈՒՇԻՆԻ ԱՌԱՋՆՈԻԹՅՈՒՆԸ` «ՄԻԿԱՅԻ» ՀՈՎՀԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
«ՄԻԿԱ Քորփորեյշնը», որի ընկերությունները առաջամարտիկներ են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ավանդաբար գործուն աջակցություն է ցուցաբերում նաեւ հայրենի սպորտին։ Ընդ որում՝ ոչ միայն համանուն ակումբների, ...ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵՏԱՂԻ ՓԱՅԼԸ
Հունաստանի Կրետե կղզում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները համանուն ցուցանիշներով իրապես հավակնում են մրցանակային տեղերի։ Երեկ ...ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԸՆԴՀԱՏ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանը, շարունակելով արտահերթ նիստի օրակարգը, քննարկեց եւ 95 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
...Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Գտնում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ
Վերջերս ՀՀՇ-ական մամուլի էջերում նոր խորագիր է հայտնվել, ուր ամեն օր մտավորական խավի 5-6 ներկայացուցիչ «վերադարձիր, օ՜, վերադարձիր» հանգով լիրիկական նամակ է գրում նախկին նախագահ ...ԿՈՆՖԼԻԿՏԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԵՐԿԱՐ Է ՏԵՎՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱԳՆ մամլո սրահում երեկ տեղի ունեցավ երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻ եւ արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ համատեղ մամուլի ասուլիսը Ողջունելով Վրաստանից հետո ...ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է ՓՈԽՎԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Երկու նախագահների հեռակա բանավեճը
Ընդդիմության այն հատվածը, որը համախմբվել է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի շուրջը, հրաշալի գիտակցում է, որ ուժերի իրական հարաբերակցությունը իրենց օգտին չէ եւ ընտրություններում ...ԿՈՉ ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻԻՆ
Սան Ֆրանցիսկո քաղաքի կառավարման խորհուրդը միաձայն որոշում է ընդունել, որը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել շարունակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի աջակցությունը, եւ ...ՊՈՒՇԿԻՆԻ ՄԵԴԱԼ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Պուշկինի մեդալ է շնորհել Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանին: Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ Կրեմլում տեղի ունեցած ...ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆՑՔ
Վրացական ընդդիմությունը երեկվանից սկսել է պիկետել երկրի պետական հիմնարկները: Առավոտյան նման առաջին պիկետը կազմակերպվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ: Երիտասարդների ուժերով ստեղծվել ...ՎԵՀՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔԻ ԲՈՒԺՈՒՄԸ ՎԱՂ ՓՈՒԼԵՐՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Ոմանք ասում են, թե մեր պրագմատիկ դարում տեղ չկա անշահախնդիր արարքների եւ ռոմանտիկ պոռթկումների համար։ Իրականում ամեն ինչ այդչափ միանշանակ չէ, պարոնայք։ Պրագմատիզմը՝ պրագմատիզմ, իհարկե, բայց վսեմ բաներ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Վարչապետը ողջունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը մեր երկիր, ընդգծելով, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է ԵԽ ...ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ, վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի նախագահությամբ: Նոյեմբերի 6-ին, ...ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԿՏՐՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Սեփ.լրտվ.
Նոյեմբերի 3-ին Թեղուտում վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարության մեկնարկը նշանավորող հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։
Օգտվելով առիթից, ...ԴԵՎԻՍԻ ԴԱՍԵՐԸ
Սեփ.լրտվ.
Ըստ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻ. «Երբ Հայաստանը Ադրբեջանի հետ միաժամանակ անդամակցեց Եվրոպայի խորհրդին, երկու երկրներն էլ պարտավորվեցին կարգավորել այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Դժբախտաբար ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԻ ԽԱԽՏՈՒՄ
Իսկ իրավիճակը ներկայումս կայուն է «Մենք 1994 թվականից լսում ենք ադրբեջանական մամուլի եւ ղեկավարների կողմից հրադադարի խախտման մասին տեղեկություններ: Հայկական կողմն իր նախաձեռնությամբ երբեք չի խախտում ...ԼՈՒՐՋ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑ
Երեկ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Շատ կարեւոր եմ համարում նախընտրական հիմնադրամի ընթացիկ վերահսկողության ...ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԱԺ արտահերթ նիստի ավարտին պատգամավորները երեկ փակ գաղտնի քվեարկությամբ Վերահսկիչ պալատի նախագահ ընտրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանին: Քվեարկությանը մասնակցել ...
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆՉՍՈՎՈՐԱԾ ԴԱՍԵՐԻ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1877 Ռուսական զորքը գեներալ Հովհաննես Լազարևի հրամանատարությամբ գրավում է Կարսը:
- 1879 Ալեքսանդրապոլում ծնվեց հայ նշանավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը: (Վախճ. 1950 թ.-ին):
- 1896 Ծնվեց գրականագետ Էդուարդ Տարոնյանը: (Վախճ. 1967 թ.-ին):
- 1961 Վախճանվեց հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանը: (Ծնվ. 1895թ.-ին):
- 1990 Իտալիայի խորհրդարանում հրավիրվեց գիտական ժողով և կլոր սեղան՝ նվիրված հայոց ցեղասպանության հարցերին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

