
ԲԱՑՎԵՑ «ՀՅՈՒՆԴԱՅ ՄՈԹՈՐՍԻ» ՑՈՒՑԱՍՐԱՀԸ
- Նոյեմբերի 3-ին Երեւանում, Աճառյան 60 հասցեում բացվեցին Հայաստանում կորեական ավտոմեքենաշինական «Հյունդայ մոթորս» հայտնի ընկերության բացառիկ պաշտոնական ներկայացուցիչ «Մագաս ինվեստ» ՓԲԸ-ի ավտոմեքենաների ցուցասրահը եւ տեխսպասարկման սրահը։

«Հյունդայ մոթոր քամփընի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Մագաս ինվեստ» ընկերության ցուցասրահի բացմանը ներկա էին Մոսկվայում եւ Հայաստանում Կորեայի Հանրապետության փոխդեսպան, դեսպանության մինիստր Պառկ Սանգ Հունը, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:
«Շնորհավորում եմ բոլորին, քանի որ այսօր մենք ստեղծել ենք մի այնպիսի կառույց, որից կարող է օգտվել մեր ժողովուրդը: Բոլոր պայմանները կան՝ գործում է բանկային համակարգ, որի տրամադրած պայմաններով յուրաքանչյուրը կարող է մեքենա ձեռք բերել՝ վճարելով 15 տոկոս կանխավճար: 12 տոկոս տոկոսադրույքով յոթ տարիների ընթացքում յուրաքանչյուր մարդ կարող է նոր մեքենա գնել: Որքան մրցակցությունը շատ է լինում, այնքան լավ մեր ժողովրդի համար: Ցանկանում եմ, որ բոլորին էլ հասանելի լինի, մատչելի լինի օգտվել այս սրահից, եւ որքան շատ լինեն այսպիսի կառույցները, այնքան ավելի լավ», ցուցասրահի բացման ժամանակ ասաց «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ:
Շաբաթ օրը ցուցասրահում ներկայացված էին «Հյունդայ մոթորս» ընկերության բազմատեսակ ավտոմեքենաներ, ընդհանուր առմամբ, 11 մակնիշի («Sonata», «Veracruz», «Tucson», «Santa Fe 5» (հինգ նստատեղ) եւ «Santa Fe 7» (յոթ նստատեղ), «Elantra», «Coupe», հինգ դռնանի «Getz» եւ այլն), որոնցից 3-ը՝ «ջիպ» տեսակի։
-Շատ մոտ ապագայում 3 նոր մակնիշի ավտոմեքենաներ կներկրվեն Հայաստան,- ասաց «Մագաս ինվեստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։ -Զուտ մեր ներկայացուցչության բացման կապակցությամբ «Հյունդայ» ընկերությունը մեզ տրամադրել է այդ մեքենաները։ Այդպիսի մի ավտոմեքենա, դուք տեսնում եք, արդեն կանգնած է այստեղ։
Խոսքը «Վերակրուզ» կոչվող մեծ չափերի եւ հզոր ավտոմեքենայի մասին է, որը Եվրոպայում դեռ չկա։ Ուղարկել են, որ ներկայացնենք մեր այսօրվա այցելուներին, որպեսզի նրանք տեսնեն, թե այժմ ինչ զարգացում է ապրում «Հյունդայ» ընկերությունը։ Կարելի է ասել, որ այս մեքենան արդեն վաճառված է, պարզապես տիրոջը խնդրեցինք առժամանակ թողնել, որպեսզի կարողանանք ցուցադրել, եւ մարդիկ շարունակեն տեսնել։
Քանի որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, լրագրողները հետաքրքրվեցին վերջին տարիներին մայրաքաղաքում ավտոմեքենաների քանակի հսկայական աճի հարուցած խնդիրներով։ Այս կապակցությամբ նախարարն այն կարծիքը հայտնեց, որ թերեւս անհրաժեշտ է Երեւանը շրջանցող ճանապարհներ կառուցել, որպեսզի թեթեւացվի պողոտաների ու փողոցների ծանրաբեռնվածությունը։
-Փողոցները լայնացնել չենք կարող, որովհետեւ քանդել չենք կարող, որեւէ մեկը չի կարող ասել, որ մեքենա մի գնեք, իսկ ճանապարհները նեղ են,- ասաց Ա.Մանուկյանը։ -Դրա համար պետք է Երեւանը բեռնաթափող ճանապարհներ կառուցել։
Նախարարն, իհարկե, անդրադարձավ նաեւ «Հյունդայ մոթորս» ընկերության արտադրած ավտոմեքենաներին, մասնավորապես դրանց որակին.
-Խորհուրդ եմ տալիս բոլորին, ովքեր ցանկություն ունեն նոր մեքենա գնել, օգտվել «Հյունդայ մոթորս քոմփնիի» արտադրած մեքենաներից,- ասաց նա։ -«Հյունդայն» իսկապես լավ մեքենա է։ Ժամանակին ես ունեի «Արարատ լադա» ընկերություն, դեռեւս 92 թվականին ներմուծել ենք «Հյունդայի» մեքենաներ։ Նրանք մեր ճանապարհների պայմաններում շատ դիմացկուն են։ Կարծում եմ՝ «Հյունդայը» կդիմանա ե՛ւ մեր ճանապարհներին, ե՛ւ մեր կլիմային։
Կենտրոն համայնքի թաղապետ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ նույնպես նշեց, որ «Հյունդայը» Հայաստանում ընդունված մեքենա է, դեռ 90-ական թվականներին դրանք ներկրվել են մեր երկիր, որակով եւ դիմացկունությամբ մեր ժողովրդին լավ ծանոթ են։
-2007 թվականին ամբողջ Եվրոպայում սպառողների շրջանում հարցում է կատարվել, արդյունքում՝ «Հյունդայ» ընկերությունն ամբողջ Եվրոպայում, որն ինքն է արտադրում մեքենաներ, 1-ին տեղն է գրավել իր երկու մակնիշի ավտոմեքենաների, երկու պարամետրերով՝ անվտանգություն եւ գին-որակ հարաբերակցություն,- ասաց Ս.Գեւորգյանը։
Նա տեղեկացրեց «Հյունդայ մոթորս» ընկերության հպարտության համար հիմք հանդիսացող եւս մեկ ցուցանիշի մասին. ԱՄՆ-ում, ուր կան ավտոմեքենա արտադրող հզոր ընկերություններ («Ֆորդ», «Ջեներալ մոթորս» եւ այլն), տարեկան վաճառվում է «Հյունդայ» մակնիշի 1,5-2 մլն ավտոմեքենա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ովքեր են լինելու այս ավտոմեքենաների գնորդները, ապա, ըստ գործադիր տնօրենի, դրանք նախատեսված են միջին խավի մարդկանց համար։
-Բոլոր մեքենաները մեր շուկայում, այսօրվա պայմաններում, շատ ցածր գներով են՝ մոտ 12000-ից մինչեւ 50 հազար դոլարին համարժեք դրամ (ԱԱՀ-ի հետ միասին),- ասաց նա։
Ս.Գեւորգյանի հավաստմամբ, օրինակ, «Վերակրուզը», որը ցուցասրահում եղած ավտոմեքենաներից ամենաթանկարժեքն է, մեզ մոտ գալիս է մոտ 16,5 մլն դրամով, ինչը այլ ֆիրմաների նույն դասի մեքենաների համեմատությամբ զգալիորեն էժան է։ Ի դեպ, գնորդները հնարավորություն ունեն հիշյալ ավտոմեքենաները գնել նաեւ ապառիկ։
-Մեզ մոտ՝ սրահում, բացվում է նաեւ «Կոնվերս» բանկի բաժանմունքը, որը գնորդներին հնարավորություն է ընձեռում բոլոր գործարքները կատարել մեզ մոտ՝ ուրիշ ոչ մի տեղ չգնալով,- ասաց գործադիր տնօրենը։
Ս.Գեւորգյանի հավաստմամբ, իրենց կողմից վաճառվող «Հյունդայ մոթորս» ընկերության ցանկացած մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման համար գնորդը կարող է վճարել գնի 15 տոկոսը, իսկ մնացած գումարը վճարել 7 տարվա ընթացքում, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով։ Ըստ նրա, յուրաքանչյուր գնորդի համար կարող է ցուցաբերվել նաեւ անհատական մոտեցում։
Ինչպես տեղեկացրեց գործադիր տնօրենը, ավտոսրահի արտաքին եւ ներքին հարդարանքը պայմանավորված է Կորեայից Հայաստան ժամանած «Հյունդայ մոթորսի» ներկայացուցիչների աշխատանքով։ Նրանք իրենց հաճախակի այցելություններով ջանացել ու հետեւել են, որ պայմանները լինեն միայն կորեական։
-Եկել, ուսումնասիրել են նաեւ մեր ճանապարհները, եւ մեր ճանապարհները նկատի ունենալով են մեզ համար արտադրում,- ասաց Ս.Գեւորգյանը։ -Եթե դուք ուշադիր նայեք, մեր բոլոր մեքենաների վրա կան փակցված թղթեր, որի վրա գրված է «Armenia»։ Այս մեքենաները գալիս են ոչ թե Դուբայով, ինչպես, այսօրվա պայմաններում, բոլոր մեքենաներն են բերում, այլ Կորեայից ուղիղ գալիս են Հայաստան, նախատեսված են հենց Հայաստանի համար։ Մեր ճանապարհները նայելուց հետո եւ հասկանալով, որ դրանք լավ վիճակում չեն, նրանք, ի տարբերություն եվրոպական եւ ասիական շուկաների համար նախատեսված իրենց արտադրանքի, 5 սանտիմետրով բարձրացրել են ավտոմեքենաները։
Բնականաբար անդրադարձ եղավ նաեւ ավտոմեքենաների երաշխիքային սպասարկմանը։ Գործադիր տնօրենի տեղեկացմամբ, ընկերությունը Հայաստանում իր բացառիկ պաշտոնական ներկայացուցչի կողմից վաճառված ավտոմեքենաների համար տալիս է 2 տարվա եւ 50 000 կմ վազքի երաշխիք։ Սա այն պատճառով, որ ընկերությունը պաշտոնապես դեռ նոր է մուտք գործել հայաստանյան շուկա։
-Համեմատության կարգով ասեմ, որ «Հյունդայ մոթորս» ընկերությունը Ռուսաստանում իր ավտոմեքենաների համար տալիս է 5, իսկ ԱՄՆ-ում՝ 9 տարվա երաշխիք,- տեղեկացրեց Ս.Գեւորգյանը։ -Դա խոսում է միայն այն բանի մասին, որ «Հյունդայ մոթորսի» ավտոմեքենաները բավական բարձրորակ են։ Ի դեպ, Ռուսաստանի ճանապարհներն էլ հիանալի վիճակում չեն, բայց նրանք արդեն հասել են 5 տարվա երաշխիքի։ Մենք ունենք արտադրական մաս, եւ մեր վաճառած մեքենաների ինչ խափանում էլ լինի (առաջին 2 տարվա եւ 50 000 կմ վազքի սահմաններում.-Ս.Ո.), երաշխիքային նորոգումն ապահովում ենք։
Անվճար տրամադրում ենք անհրաժեշտ պահեստամասերը, իսկ նորոգման աշխատանքների համար ավտոմեքենայի տերը վճարում է։ «Մագաս ինվեստ» ընկերությունը միակն է, որ հենց ֆիրմայից է ներմուծում «Հյունդայ մոթորսի» ավտոմեքենաների պահեստամասերը։
Ի դեպ, այժմ մեր տարածաշրջանի բոլոր երկրներում 40-ամյա այդ ընկերությունն ունի իր պաշտոնական ներկայացուցիչը։ «Հյունդայ մոթորսի» ավտոմեքենաները Կորեայից բացի, արտադրվում են նաեւ Հնդկաստանում, Չինաստանում, իսկ մակնիշից մեկը՝ նաեւ Թուրքիայում։
-Ինքս էլ կողմնակից չեմ այդ երկրներից բերել, որովհետեւ մենք ապահովում ենք որակ, կորեական արտադրանքի որակը շատ բարձր է, գերազանց, եւ ես չեմ ուզում խառնել այլ որակների հետ,- հավաստեց գործադիր տնօրենը։
Նա անդրադարձավ նաեւ հիշյալ ավտոմեքենաների կողմից օգտագործվող վառելիքի խնդրին։
-Միայն միջին վառելիքի («Պրեմիում» եւ «Ռեգուլյար» տեսակի բենզինների) համար են նախատեսված այս ավտոմեքենաները, «Սուպեր» կոչված բենզին խորհուրդ չի տրվում օգտագործել,- տեղեկացրեց Ս.Գեւորգյանը։ -Վառելիքի ծախսը, կախված մակնիշից, 6-13 լիտր է։
«Մագաս ինվեստը» նպատակ ունի շուտով մասնաճյուղ բացել Ղարաբաղում, եւ արդեն աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ։ Մեր հարցին, թե «Մագաս ինվեստը» տարեկան ընդհանրապես քանի՞ ավտոմեքենա կկարողանա վաճառել, Ս.Գեւորգյանն ասաց.
-Ունեմ կանխատեսում, կա համապատասխան վիճակագրություն, որից ելնելով կարող եմ ասել, որ տարեկան 300-400 ավտոմեքենա պետք է կարողանանք վաճառել։ Դա նվազագույնն է, մենք մեզ համար վերցրել ենք նվազագույն սահմանը։
- Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՑՎԱԾՔ ՈՒՆԵՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Նոյեմբերի երկրորդ տասնօրյակում տեղի է ունենալու ճարտարապետների միության 16-րդ համագումարը, որի ընթացքում, ըստ ամենայնի, մասնագիտական գնահատական կտրվի քաղաքաշինության ոլորտի բազմաթիվ խնդիրների։ Ի՞նչ սպասումներով ...ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Նոյեբերի 4-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության ութերորդ տարեդարձի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ մատուցվել է Սբ Պատարագ: Պատարագիչն է եղել ...ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Խաղաղության տաճարին հարակից այգում նոյեմբերի 3-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար: Խաչքարի համար հողատարածքը տրամադրել է Միջազգային ...ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 22-ին՝ Երախտագիտության օրը: Հոբելյանական 10-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի «Մեկ ազգ, մեկ ...ՋԵՌՈՒՑՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներից հարյուրը ձմռանը կջեռուցվեն անհատական կաթսայատներով: Նախորդ տարի Երեւանի դպրոցներում գործում էր ընդամենը 52 անհատական կաթսայատուն: Ինչպես երեկ ...ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱյսօր նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել Շորշորի ջրաղբյուրի պոմպակայանի վթարի պատճառով նոյեմբերի 4-ին դադարեցված Աջափնյակի Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի ու Մերձավան գյուղի ջրամատակարարումը: Ինչպես ...ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 11
Նոյեմբերի 1-ին կառավարության նիստում ընդունվեցին «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու ծրագիրն իրականացնելու նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոխելու եւ հողամասեր տրամադրելու մասին» ...ԳՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԵՆ ԱՃՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Քան կանխատեսվում էր տարեսկզբին
Հոկտեմբերին Հայաստանում արձանագրվեց աննախադեպ բարձր գնաճ։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, ընդամենը մեկ ամսվա ընթացքում սպառողական ապրանքները թանկացան ընդհանուր ...ԲԱՑՎԵՑ «ՀՅՈՒՆԴԱՅ ՄՈԹՈՐՍԻ» ՑՈՒՑԱՍՐԱՀԸ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Նոյեմբերի 3-ին Երեւանում, Աճառյան 60 հասցեում բացվեցին Հայաստանում կորեական ավտոմեքենաշինական «Հյունդայ մոթորս» հայտնի ընկերության բացառիկ պաշտոնական ներկայացուցիչ «Մագաս ինվեստ» ՓԲԸ-ի ավտոմեքենաների ...ՆՈՐԻՑ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ
Նոյեմբերի 2-ին վրաց սահմանապահները Հայաստանի երկու քաղաքացու են կալանել «Սամեբա» հսկիչ-միգրացիոն կետում: Պարզվել է՝ կալանվածները Վրաստանի տարածք են մտել անձնագրային ստուգում չանցնելով «Ստորին Զարամագ» ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉԸ
«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող ճանաչվեց Սեւակ Ամրոյանը: Նրա անունը «Շանթի» ուղիղ եթերում հայտարարվեց նախագծի գալա-համերգից հետո: Հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանի ...«ՔԱՅԼՈՂ ՄԱՐԴԸ»
1Թեքեյան մշակութային միությունում երեկ «Քայլող մարդը» արձանի համար «Բաբկեն եւ Անահիտ Մկրյան» մրցանակը հանձնվեց քանդակագործ, նկարիչ, Կանադայի Գեղեցիկ արվեստների արքայական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաչյանին: ...ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հանրապետության անտառային պետֆոնդից փայտանյութի ապօրինի տեղափոխման եւ իրացման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով բնապահպանության նախարարության պետական տեսչության (ԲՊՏ) եւ ոստիկանության մարզային ...ԿԻՈԿՈՒՇԻՆԻ ԱՌԱՋՆՈԻԹՅՈՒՆԸ` «ՄԻԿԱՅԻ» ՀՈՎՀԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
«ՄԻԿԱ Քորփորեյշնը», որի ընկերությունները առաջամարտիկներ են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ավանդաբար գործուն աջակցություն է ցուցաբերում նաեւ հայրենի սպորտին։ Ընդ որում՝ ոչ միայն համանուն ակումբների, ...ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵՏԱՂԻ ՓԱՅԼԸ
Հունաստանի Կրետե կղզում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները համանուն ցուցանիշներով իրապես հավակնում են մրցանակային տեղերի։ Երեկ ...ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԸՆԴՀԱՏ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանը, շարունակելով արտահերթ նիստի օրակարգը, քննարկեց եւ 95 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
...Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Գտնում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ
Վերջերս ՀՀՇ-ական մամուլի էջերում նոր խորագիր է հայտնվել, ուր ամեն օր մտավորական խավի 5-6 ներկայացուցիչ «վերադարձիր, օ՜, վերադարձիր» հանգով լիրիկական նամակ է գրում նախկին նախագահ ...ԿՈՆՖԼԻԿՏԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԵՐԿԱՐ Է ՏԵՎՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱԳՆ մամլո սրահում երեկ տեղի ունեցավ երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻ եւ արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ համատեղ մամուլի ասուլիսը Ողջունելով Վրաստանից հետո ...ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է ՓՈԽՎԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Երկու նախագահների հեռակա բանավեճը
Ընդդիմության այն հատվածը, որը համախմբվել է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի շուրջը, հրաշալի գիտակցում է, որ ուժերի իրական հարաբերակցությունը իրենց օգտին չէ եւ ընտրություններում ...ԿՈՉ ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻԻՆ
Սան Ֆրանցիսկո քաղաքի կառավարման խորհուրդը միաձայն որոշում է ընդունել, որը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել շարունակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի աջակցությունը, եւ ...ՊՈՒՇԿԻՆԻ ՄԵԴԱԼ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Պուշկինի մեդալ է շնորհել Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանին: Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ Կրեմլում տեղի ունեցած ...ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆՑՔ
Վրացական ընդդիմությունը երեկվանից սկսել է պիկետել երկրի պետական հիմնարկները: Առավոտյան նման առաջին պիկետը կազմակերպվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ: Երիտասարդների ուժերով ստեղծվել ...ՎԵՀՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔԻ ԲՈՒԺՈՒՄԸ ՎԱՂ ՓՈՒԼԵՐՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Ոմանք ասում են, թե մեր պրագմատիկ դարում տեղ չկա անշահախնդիր արարքների եւ ռոմանտիկ պոռթկումների համար։ Իրականում ամեն ինչ այդչափ միանշանակ չէ, պարոնայք։ Պրագմատիզմը՝ պրագմատիզմ, իհարկե, բայց վսեմ բաներ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Վարչապետը ողջունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը մեր երկիր, ընդգծելով, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է ԵԽ ...ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ, վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի նախագահությամբ: Նոյեմբերի 6-ին, ...ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԿՏՐՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Սեփ.լրտվ.
Նոյեմբերի 3-ին Թեղուտում վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարության մեկնարկը նշանավորող հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։
Օգտվելով առիթից, ...ԴԵՎԻՍԻ ԴԱՍԵՐԸ
Սեփ.լրտվ.
Ըստ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻ. «Երբ Հայաստանը Ադրբեջանի հետ միաժամանակ անդամակցեց Եվրոպայի խորհրդին, երկու երկրներն էլ պարտավորվեցին կարգավորել այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Դժբախտաբար ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԻ ԽԱԽՏՈՒՄ
Իսկ իրավիճակը ներկայումս կայուն է «Մենք 1994 թվականից լսում ենք ադրբեջանական մամուլի եւ ղեկավարների կողմից հրադադարի խախտման մասին տեղեկություններ: Հայկական կողմն իր նախաձեռնությամբ երբեք չի խախտում ...ԼՈՒՐՋ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑ
Երեկ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Շատ կարեւոր եմ համարում նախընտրական հիմնադրամի ընթացիկ վերահսկողության ...ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԱԺ արտահերթ նիստի ավարտին պատգամավորները երեկ փակ գաղտնի քվեարկությամբ Վերահսկիչ պալատի նախագահ ընտրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանին: Քվեարկությանը մասնակցել ...
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք
ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՉՍՈՎՈՐԱԾ ԴԱՍԵՐԻ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1877 Ռուսական զորքը գեներալ Հովհաննես Լազարևի հրամանատարությամբ գրավում է Կարսը:
- 1879 Ալեքսանդրապոլում ծնվեց հայ նշանավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը: (Վախճ. 1950 թ.-ին):
- 1896 Ծնվեց գրականագետ Էդուարդ Տարոնյանը: (Վախճ. 1967 թ.-ին):
- 1961 Վախճանվեց հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանը: (Ծնվ. 1895թ.-ին):
- 1990 Իտալիայի խորհրդարանում հրավիրվեց գիտական ժողով և կլոր սեղան՝ նվիրված հայոց ցեղասպանության հարցերին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

