
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
- Նոյեմբերի 1-ին կառավարության նիստում ընդունվեցին «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու ծրագիրն իրականացնելու նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոխելու եւ հողամասեր տրամադրելու մասին» եւ «Լոռու մարզի Շնող եւ Թեղուտ համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներ բացառիկ-գերակա հանրային շահ ներկայացնող ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» որոշումները։ Այսպիսով հնարավոր դարձավ իրագործել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու այսօր մեր երկրում ամենախոշորածավալ տնտեսական ծրագիրը, որն ստանձնել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» (Էյ Սի Փի) փակ բաժնետիրական ընկերությունը։

Իսկ նոյեմբերի 3-ին Թեղուտում վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարության մեկնարկը նշանավորող հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։
Էյ Սի Փի-ն 1997-ին հիմնադրած «Մանես եւ Վալլեքս» վերանվանված ընկերությունն է։ Սեփականատերերն են 80,74% բաժնետերեր լիխտենշտեյնյան «Վալլեքս ԷՖ ԷՄ Էսթաբլիշմենթ» ընկերությունը եւ ռուսաստանցի գործարար Վալերի Մեջլումյանը, որին է պատկանում բաժնետոմսերի 19,26 տոկոսը։ Ընկերությունը շահագործում է Ալավերդու պղնձաձուլարանը, որտեղ վերամշակում է Քաջարանից եւ Դրմբոնից ստացվող խտանյութը։ Էյ Սի Փի-ն տարեկան արտադրում է 7-8 հազար տոննա անզուտ պղինձ, որն ամբողջությամբ արտահանվում է։
«Բայզ մեթըլս» ընկերության ղեկավար ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ, որին վստահված է Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարությունը, իր խոսքում մի քանի աննախադեպ փաստեր արձանագրեց. «Նախատեսել ենք երեք տարում կառուցել մի լեռնահանքային համալիր, որն իր նախադեպը չունի շինարարության ժամկետների առումով։ Աննախադեպ է նաեւ հետխորհրդային տարիներին կատարված շինարարության ողջ պրակտիկայի համար, քանի որ խոսքը զրոյական վիճակից հզոր լեռնաարդյունաբերական համակարգ կառուցելու մասին է։ Թեղուտի հանքավայրը երբեւէ չի շահագործվել, եւ մենք հիմա միասնաբար պետք է իրագործենք վաղեմի բաղձալի երազանքը։ Ուստի խնդրում եմ բոլորին ցուցաբերել համագործակցության ոգի»։
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ ՎԱԼԵՐԻ ՄԵՋԼՈՒՄՅԱՆՆ ուշադրություն հրավիրեց Էյ Սի Փի ընկերության հսկայածավալ ցուլի կերպարով հատկանշանին, որը կերտել է քանդակագործ Գագիկ Բաղդասարյանը. «Միջազգային առեւտրաֆինանսական շուկայում երկու հատկանշաններ կան՝ արջը եւ ցուլը։ Երբ ընկերությունը առաջընթացը խոչընդոտող, ապրանքային գները անփոփոխ պահելու ձեռնարկներ ունի, ապա ընտրում է արջի նշանը։ Ցուլի նշանն ընտրում են այն արդյունաբերողները, ովքեր արագ զարգացումների եւ առաջընթացի ծրագրեր են մշակում»։
Հանդիսավոր արարողությունից հետո գնահատելով Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարության եւ լեռնահանքային արդյունաբերական ծրագրի նշանակությունը` վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ հատկապես շեշտեց, որ սա Հայաստանի ամենախոշոր տնտեսական նախագծերից մեկն է.
«Այս արդյունաբերական համալիրի գործարկումը, որը ենթադրում է մոտ 300 միլիոն դոլարի ներդրումներ, շատ զգալի կլինի մեր երկրի ողջ տնտեսության համար։ Վստահ եմ, որ մեր երկրի համախառն ներքին արդյունքում այս կոմբինատի շնորհիվ կարձանագրվի մոտ 1,5 տոկոսի ավելացում։ Իսկ արտահանումների ծավալային ցուցանիշը կավելանա առնվազն 15 տոկոսով։
Կլուծվեն նաեւ սոցիալական մի շարք խնդիրներ, քանի որ ընդհանուր առմամբ կստեղծվեն երկու հազարից ավելի նոր աշխատատեղեր։ Հայաստանի հյուսիսային այս տարածաշրջանում, փաստորեն, զբաղվածության խնդիր այլեւս չի լինի։ Կլավանան նաեւ մարդկանց կենսապայմանները։ Իսկ մեր խնդիրն է այս բնակավայրերում կառուցել նոր մշակութային օջախներ ու կենցաղային նշանակության կենտրոններ։ Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում Լոռու մարզի այս հատվածում կյանքը լավանալու է»։
Ս.Սարգսյանը հավաստիացրեց, որ բնապահպանական բոլոր անհրաժեշտ միջոցառումները ծրագրում նախատեսված են. «Ընդհանրապես բնապահպանական առումով բոլոր անհանգստությունները տեղին են։ Ի վերջո, ոչ մի հանքարդյունաբերություն բնությանը օգուտ չի տալիս։ Սակայն կարեւոր է նաեւ, թե ինչպես է կազմակերպվում հանքի շահագործումը։ Նպատակ է դրվում հանքը արագ կողոպտել ու արագ հարստանա՞լ, թե՞ փորձ է արվում բնությունից օգուտ ստանալ եւ այդ միջոցներով օգնել նույն բնությանը՝ վերականգնվելու։
Այս առումով, կարծում եմ, անհանգստանալու կարիք չկա, քանի որ կառավարության որոշման մեջ հստակ արձանագրված են բոլոր պարտավորությունները, եւ մենք վերահսկելու ենք բոլոր ծրագրային գործընթացները։ Շահագործող ընկերության շահերից է հենց բխում բարեխղճորեն կատարել բոլոր պայմանագրային պարտավորությունները։ Վստահ եմ, որ բոլոր բնապահպանական միջոցառումներն իրականացվելու են։ Այս տարածքում կան նաեւ պատմամշակութային հուշարձաններ, դամբարանաշերտեր, որոնք, անշուշտ, պետք է պահպանվեն։ Իսկ որոշներն էլ, եթե նման կարիք կամ անհրաժեշտություն առաջանա, կտեղափոխվեն»։
Վարչապետը հաստատեց, որ իրեն եւս զեկուցել են որոշ գործարարներից հարկային կանխավճարներ հավաքելու մասին. «Ինձ էլ են նման լուրեր հասել։ Բոլոր ահազանգերը հանձնարարել եմ ստուգել։ Որեւէ փաստ, անգամ մեկ դեպք չի հաստատվել, որ հարկային մարմինները կանխավճար վերցնեն։ Վստահ եմ, որ գործարարությունը բավական բարդ գործունեության ոլորտ է, եւ բոլոր ձեռներեցները չեն, որ հաճույքով են հարկեր վճարում։ Այս խնդիրն իմ եւ հարկային ծառայության պետի ամենօրյա քննարկումների հիմնական թեմաներից մեկն է։
Նա խիստ հանձնարարական է ստացել, որ հարկային մարմինները չչարաշահեն իրենց իրավասությունները եւ անօրինական ճնշումներ չգործադրեն։ Բայց նաեւ հարկերը պետք է հավաքվեն, այլապես չենք կարող նախանշված սոցիալական խնդիրները լուծել, աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել։ Եկամուտները պետք է վերաբաշխվեն։
Բայց Երեւանում կան 300-400 միլիոն դրամ առեւտրային շրջանառություն ունեցող խանութներ, որոնք 20-30 հազար դրամ հարկ են վճարում։ Այդ մարդիկ են, որ նման լուրեր են տարածում, դժգոհություններ են հրահրում։ Ես բոլորին կոչ եմ անում, իրենց խնդիրները չփորձել լուծել չինովնիկների հետ, այլ բարեխղճորեն կատարել հարկային պարտավորությունները։
Հարկային ծառայության պետը հանձնարարություն ունի՝ ընդունել նման պրոբլեմներ ունեցող ցանկացած գործարարի։ Բոլորին կոչ եմ անում՝ դիմել նրա օգնությանը։ Եթե խնդիրը չլուծվի՝ թող դիմեն ինձ։ Սակայն բոլորը հարկերը պետք է վճարեն»։
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՑՎԱԾՔ ՈՒՆԵՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Նոյեմբերի երկրորդ տասնօրյակում տեղի է ունենալու ճարտարապետների միության 16-րդ համագումարը, որի ընթացքում, ըստ ամենայնի, մասնագիտական գնահատական կտրվի քաղաքաշինության ոլորտի բազմաթիվ խնդիրների։ Ի՞նչ սպասումներով ...ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Նոյեբերի 4-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության ութերորդ տարեդարձի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ մատուցվել է Սբ Պատարագ: Պատարագիչն է եղել ...ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Խաղաղության տաճարին հարակից այգում նոյեմբերի 3-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար: Խաչքարի համար հողատարածքը տրամադրել է Միջազգային ...ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 22-ին՝ Երախտագիտության օրը: Հոբելյանական 10-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի «Մեկ ազգ, մեկ ...ՋԵՌՈՒՑՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներից հարյուրը ձմռանը կջեռուցվեն անհատական կաթսայատներով: Նախորդ տարի Երեւանի դպրոցներում գործում էր ընդամենը 52 անհատական կաթսայատուն: Ինչպես երեկ ...ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱյսօր նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել Շորշորի ջրաղբյուրի պոմպակայանի վթարի պատճառով նոյեմբերի 4-ին դադարեցված Աջափնյակի Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի ու Մերձավան գյուղի ջրամատակարարումը: Ինչպես ...ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 11
Նոյեմբերի 1-ին կառավարության նիստում ընդունվեցին «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու ծրագիրն իրականացնելու նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոխելու եւ հողամասեր տրամադրելու մասին» ...ԳՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԵՆ ԱՃՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Քան կանխատեսվում էր տարեսկզբին
Հոկտեմբերին Հայաստանում արձանագրվեց աննախադեպ բարձր գնաճ։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, ընդամենը մեկ ամսվա ընթացքում սպառողական ապրանքները թանկացան ընդհանուր ...ԲԱՑՎԵՑ «ՀՅՈՒՆԴԱՅ ՄՈԹՈՐՍԻ» ՑՈՒՑԱՍՐԱՀԸ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Նոյեմբերի 3-ին Երեւանում, Աճառյան 60 հասցեում բացվեցին Հայաստանում կորեական ավտոմեքենաշինական «Հյունդայ մոթորս» հայտնի ընկերության բացառիկ պաշտոնական ներկայացուցիչ «Մագաս ինվեստ» ՓԲԸ-ի ավտոմեքենաների ...ՆՈՐԻՑ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ
Նոյեմբերի 2-ին վրաց սահմանապահները Հայաստանի երկու քաղաքացու են կալանել «Սամեբա» հսկիչ-միգրացիոն կետում: Պարզվել է՝ կալանվածները Վրաստանի տարածք են մտել անձնագրային ստուգում չանցնելով «Ստորին Զարամագ» ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉԸ
«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող ճանաչվեց Սեւակ Ամրոյանը: Նրա անունը «Շանթի» ուղիղ եթերում հայտարարվեց նախագծի գալա-համերգից հետո: Հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանի ...«ՔԱՅԼՈՂ ՄԱՐԴԸ»
1Թեքեյան մշակութային միությունում երեկ «Քայլող մարդը» արձանի համար «Բաբկեն եւ Անահիտ Մկրյան» մրցանակը հանձնվեց քանդակագործ, նկարիչ, Կանադայի Գեղեցիկ արվեստների արքայական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաչյանին: ...ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հանրապետության անտառային պետֆոնդից փայտանյութի ապօրինի տեղափոխման եւ իրացման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով բնապահպանության նախարարության պետական տեսչության (ԲՊՏ) եւ ոստիկանության մարզային ...ԿԻՈԿՈՒՇԻՆԻ ԱՌԱՋՆՈԻԹՅՈՒՆԸ` «ՄԻԿԱՅԻ» ՀՈՎՀԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
«ՄԻԿԱ Քորփորեյշնը», որի ընկերությունները առաջամարտիկներ են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ավանդաբար գործուն աջակցություն է ցուցաբերում նաեւ հայրենի սպորտին։ Ընդ որում՝ ոչ միայն համանուն ակումբների, ...ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵՏԱՂԻ ՓԱՅԼԸ
Հունաստանի Կրետե կղզում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները համանուն ցուցանիշներով իրապես հավակնում են մրցանակային տեղերի։ Երեկ ...ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԸՆԴՀԱՏ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանը, շարունակելով արտահերթ նիստի օրակարգը, քննարկեց եւ 95 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
...Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Գտնում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ
Վերջերս ՀՀՇ-ական մամուլի էջերում նոր խորագիր է հայտնվել, ուր ամեն օր մտավորական խավի 5-6 ներկայացուցիչ «վերադարձիր, օ՜, վերադարձիր» հանգով լիրիկական նամակ է գրում նախկին նախագահ ...ԿՈՆՖԼԻԿՏԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԵՐԿԱՐ Է ՏԵՎՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱԳՆ մամլո սրահում երեկ տեղի ունեցավ երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻ եւ արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ համատեղ մամուլի ասուլիսը Ողջունելով Վրաստանից հետո ...ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է ՓՈԽՎԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Երկու նախագահների հեռակա բանավեճը
Ընդդիմության այն հատվածը, որը համախմբվել է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի շուրջը, հրաշալի գիտակցում է, որ ուժերի իրական հարաբերակցությունը իրենց օգտին չէ եւ ընտրություններում ...ԿՈՉ ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻԻՆ
Սան Ֆրանցիսկո քաղաքի կառավարման խորհուրդը միաձայն որոշում է ընդունել, որը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել շարունակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի աջակցությունը, եւ ...ՊՈՒՇԿԻՆԻ ՄԵԴԱԼ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Պուշկինի մեդալ է շնորհել Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանին: Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ Կրեմլում տեղի ունեցած ...ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆՑՔ
Վրացական ընդդիմությունը երեկվանից սկսել է պիկետել երկրի պետական հիմնարկները: Առավոտյան նման առաջին պիկետը կազմակերպվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ: Երիտասարդների ուժերով ստեղծվել ...ՎԵՀՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔԻ ԲՈՒԺՈՒՄԸ ՎԱՂ ՓՈՒԼԵՐՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Ոմանք ասում են, թե մեր պրագմատիկ դարում տեղ չկա անշահախնդիր արարքների եւ ռոմանտիկ պոռթկումների համար։ Իրականում ամեն ինչ այդչափ միանշանակ չէ, պարոնայք։ Պրագմատիզմը՝ պրագմատիզմ, իհարկե, բայց վսեմ բաներ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Վարչապետը ողջունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը մեր երկիր, ընդգծելով, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է ԵԽ ...ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ, վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի նախագահությամբ: Նոյեմբերի 6-ին, ...ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԿՏՐՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Սեփ.լրտվ.
Նոյեմբերի 3-ին Թեղուտում վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարության մեկնարկը նշանավորող հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։
Օգտվելով առիթից, ...ԴԵՎԻՍԻ ԴԱՍԵՐԸ
Սեփ.լրտվ.
Ըստ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻ. «Երբ Հայաստանը Ադրբեջանի հետ միաժամանակ անդամակցեց Եվրոպայի խորհրդին, երկու երկրներն էլ պարտավորվեցին կարգավորել այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Դժբախտաբար ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԻ ԽԱԽՏՈՒՄ
Իսկ իրավիճակը ներկայումս կայուն է «Մենք 1994 թվականից լսում ենք ադրբեջանական մամուլի եւ ղեկավարների կողմից հրադադարի խախտման մասին տեղեկություններ: Հայկական կողմն իր նախաձեռնությամբ երբեք չի խախտում ...ԼՈՒՐՋ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑ
Երեկ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Շատ կարեւոր եմ համարում նախընտրական հիմնադրամի ընթացիկ վերահսկողության ...ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԱԺ արտահերթ նիստի ավարտին պատգամավորները երեկ փակ գաղտնի քվեարկությամբ Վերահսկիչ պալատի նախագահ ընտրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանին: Քվեարկությանը մասնակցել ...
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք
ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՉՍՈՎՈՐԱԾ ԴԱՍԵՐԻ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1877 Ռուսական զորքը գեներալ Հովհաննես Լազարևի հրամանատարությամբ գրավում է Կարսը:
- 1879 Ալեքսանդրապոլում ծնվեց հայ նշանավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը: (Վախճ. 1950 թ.-ին):
- 1896 Ծնվեց գրականագետ Էդուարդ Տարոնյանը: (Վախճ. 1967 թ.-ին):
- 1961 Վախճանվեց հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանը: (Ծնվ. 1895թ.-ին):
- 1990 Իտալիայի խորհրդարանում հրավիրվեց գիտական ժողով և կլոր սեղան՝ նվիրված հայոց ցեղասպանության հարցերին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

