
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՑՎԱԾՔ ՈՒՆԵՆԱ
- Նոյեմբերի երկրորդ տասնօրյակում տեղի է ունենալու ճարտարապետների միության 16-րդ համագումարը, որի ընթացքում, ըստ ամենայնի, մասնագիտական գնահատական կտրվի քաղաքաշինության ոլորտի բազմաթիվ խնդիրների։ Ի՞նչ սպասումներով են ճարտարապետները պատրաստվում համագումարին։

ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ - Մեր ճարտարապետների միությունը դեռ շարունակում է աշխատել խորհրդային իներցիայով, մինչդեռ շատ երկրներ արդեն ստեղծում են ճարտարապետների պալատ, որը միության նորացված տեսակն է եւ որի հետ պետությունը հաշվի է նստում։ Այսօր բոլոր միությունները ունեն ՀԿ-ների կարգավիճակ, բայց նորաստեղծ պալատները լուրջ գործառույթներ ունեն եւ ներառում են ե՛ւ փորձաքննական մարմնի գործառույթ, ե՛ւ լիցենզիաներ են տրամադրում (նաեւ լիցենզիաները հետ վերցնում), ե՛ւ հեղինակային իրավունքի, ապահովագրական խնդիրներ լուծում։
Ավելին՝ երկրներ կան (Ֆրանսիա) ուր ճարտարապետների միությունն է միայն նախագծային կազմակերպություն հիմնելու իրավունք տալիս։ Այսինքն՝ եթե մարդը միության անդամ չէ, որպես անհատ նախագծելու իրավունք չունի։
Այսօր մեզ մոտ ներդրողները հսկայական ճնշում են գործում ճարտարապետների վրա։ Փաստորեն նման դեպքերում ներդրողն է դառնում ճարտարապետ, իսկ ճարտարապետը վերածվում է ընդամենը ներդրողի մտքերը տեխնիկապես իրականացնողի։ Սա անընդունելի վիճակ է։ Իսկ ներդրողները դրսից են, տարբեր մշակույթներ են բերում իրենց հետ՝ մեր քաղաքները կանգնեցնելով դեմք-դիմագիծը կորցնելու վտանգի առջեւ։ Այս տեսակետից եւս միությունը ուժեղ դեր պիտի ունենա։
Ըստ իս, ՃՄ-ը նաեւ լուրջ քարոզչական դերակատարում պիտի ունենա։ ԽՍՀՄ-ի ժամանակ ցանկացած ճարտարապետական նախագիծ այնքան էր քարոզվում, իսկ այսօր հակառակն է, շատ դեպքերում միությունը իր կոլեգաների հանդեպ քարկոծողի դերում է։
Ցավալի է, բայց ճարտարապետների միությունը ներկայումս ընդամենը անուն է։ Անունը կա, ամանում՝ չկա։ Նույնիսկ դժվար է այն միություն կոչել, քանզի որեւէ ընդգծված քաղաքականություն չի ունեցել։ Մի շարք ավանդական միջոցառումներ՝ ուրիշ ոչինչ։
Քաղաքականության բացակայության հետեւանքով էր նաեւ, որ ժամանակին, երբ Լենինի արձանի պատվանդանի քանդման հարցն էր դրված, ՃՄ վարչությունը որեւէ դիրքորոշում չարտահայտեց։ Ընդամենը մի փոքրիկ վախվորած հայտարարություն, եւ ի վերջո կորցրինք արվեստի ստեղծագործություն։
Դիրքորոշման բացակայությունից է, որ հասարակությունը ճանաչում է բոլոր երգիչ-երգչուհիներին-աստղ-աստղիկներին, իսկ ճարտարապետների անունն անգամ չգիտի։
ԳԱՐԻ ՌԱՇԻԴՅԱՆ - Ժամանակի միտումներից մեկը կոմերցիոն վերաբերմունքն է, եւ այս համատեքստում շատ արժեքներ անպիտան են դառնում։ Բայց երբեք չպետք է մտածել ստեղծագործական միությունները վերացնելու մասին։
Ճիշտ է, ՃՄ-ն իր գործունեությունը չափազանց նեղացրել է, բայց դա հավանաբար այն պատճառով է, որ պետական մարմինները հաշվի չեն առնում ճարտարապետների կարծիքը։ Այսչափ անօրինականություն, ապօրինությունների վերելք, ինչպես հիմա է քաղաքաշինության մեջ, երբեւիցե չի եղել։
Ասում եք՝ ինչո՞ւ են թերություններն այդքան շատ մեր ոլորտում։ Որովհետեւ բոլորը ինքնակամ են գործում՝ կարեւորելով միայն կոմերցիան։ Հին կարգերը քննադատում ենք, բայց այն ժամանակ պետական մտածելակերպը առաջին տեղում էր։ Ճարտարապետությունը միշտ մարդկանց հետ է, կամա թե ակամա կարող է ազդել մարդու գիտակցության եւ զգացականի վրա։ Նաեւ այս պատճառով այն պիտի լավը լինի։ Երաժշտությունը չեք ուզի լսել՝ կանջատեք, գիրքը չեք կամենա կարդալ՝ չեք կարդա, բայց ճարտարապետության թողած բացասական էմոցիան, ազդում է մարդու վրա ինքնաբերաբար։
-Քաղաքաշինության զարգացումների մեջ ի՞նչ դերակատարում ունի ՃՄ-ն, եւ անձամբ դուք ի՞նչ դեր եք վերապահում նրան։
Ն.Ս. -Ճարտարապետների միությունը ներկայումս բացարձակապես ոչ մի դերակատարում չունի, այդ թվում՝ նաեւ մարզերի առումով։ Չեմ հիշում գոնե մեկ արտագնա նիստ արած լինեն մարզերում եւ, կոպիտ ասած, տեղական իշխանիկներին փորձի «ատամ ցույց տալ»։ Տեղերում ճարտարապետները շատ անպաշտպան վիճակում են։
Էլ չեմ ասում, որ մարզերում շատ քչերն են, որ ճարտարապետի դիպլոմ ունեն։ Ընդհանրապես, հենց այնպես դժգոհություն հայտնելով, ոլորտի բացերի մասին ցածրաձայն խոսելով՝ արդյունք չի լինի։
Պետական ատյանները չեն շրջանցում ՀԿ-ներին, երբ նրանք ակտիվ են։ Տեսեք, ինչ ակտիվ են բնապահպան ՀԿ-ները։ Շուրջ 40-ի հասնող այդ կազմակերպությունները մշտապես բարձրացնում են իրենց բնագավառի կարեւոր հարցերը, միտինգներ, ակցիաներ նախաձեռնում։ Իսկ ՃՄ-ը միայն մեկ անգամ է ակտիվ եղել, այն էլ այն ժամանակ, երբ խոսքը Հյուսիսային պողոտան կանգնեցնելու մասին էր։ Այդ ժամանակ ընդգծված ելույթներ էին ունենում իրենց միության անդամի դեմ։
Գ.Ռ. - Տեսեք, հին շենքը քանդեցին, ի դեպ, հիացած չեմ մեր քաղաքի սեւ, հին շենքերով. ռուսական այդ շենքերը մեր ժառանգությունը չեն, մերը եկեղեցիներն են, բայց եթե քանդեցինք դրանք, պետք է բերեինք շատ ավելի բարձր մակարդակի ճարտարապետություն։ Սակայն բազմատեսակ, բազմաբղետ մի բան բերեցինք։ Շենքերը լայնացան-բարձրացան, տարածք չմնաց գոնե մեկ ծառի համար։ Այսինքն՝ մեզանում կառուցվում են շենքեր՝ խիտ-խիտ, ապա նոր միայն մտածում ճանապարհ անցկացնելու մասին։ Պատկերացնո՞ւմ եք` ի՞նչ է լինելու կենտրոնի վիճակը։ Այդ հարցերը ժամանակին պիտի լուծում ստանային։
Էլ չեմ խոսում սանիտարահիգիենիկ պայմանների, գեղագիտության, հնի ու նորի փոխկապվածության մասին, որոնք բացակա են հաճախ։ Ոչ մեկը չի ասում, թե բազմահարկեր չենք կարող կառուցել, բայց այն պիտի ունենա իր բացատրությունը, ներդաշնակ լինի, շեշտադրում ունենա։ Համատարած կառուցապատումների շարքում խեղճ հրապարակը օազիս է դարձել ջունգլիների մեջ։
Ինչո՞ւ եմ ես այս հարցերը կապում ՃՄ համագումարի հետ։ Եթե միությունը ուշադրություն դարձներ քաղաքաշինական այս կարեւոր հարցերին, եթե չլիներ ձեւական, նրա հետ հաշվի կնստեին։ Այս հարցերը պրոֆեսիոնալ, շահագրգիռ կառույցի միջոցով պիտի լուծվեր, որը ՃՄ-ն է, բայց... Մեր միությունը չափազանց իներտ է, չունի այն ուժը, որը պիտի դիմակայի։ ՃՄ-ն, փաստորեն պիտի լինի ընդդիմադիր, բայց ընդդիմադիր չի, որովհետեւ նա եւս կախյալ վիճակում է պետական կառույցներից։
-Ինչո՞վ եք բացատրում, որ ՃՄ-ն այսօրինակ կարգավիճակում է հայտնվել։
Ն.Ս. - Իմ կարծիքով, սերնդափոխություն է պետք, մտածելակերպի փոփոխություն։ Ճարտարապետների միության նախագահի՝ Մ.Մինասյանի հետ ընկերներ ենք, նրա մասին կարող եմ միայն դրական խոսել, բայց չեմ տեսնում այն, ինչ կցանկանայի տեսնել։ ՃՄ վարչությունը բացարձակ ձեւական մարմին է, վարչության անդամների վկայությամբ իսկ հատուկենտ նիստեր է անցկացնում։
Գ.Ռ. -Վարչությունը անգործության է մատնված։ Ես դրական կարծիքի եմ նախագահի մասին, բայց կարծում եմ, որ ՃՄ-ն այլեւս ուրիշ կարգավիճակ պիտի ստանա, այլապես, ձեւական հավաքներով ոչ մի հարց չի լուծվի ոլորտում։ Պիտի այնպես անել, որ պետական մարմինները հաշվի նստեն միության հետ, չէ՞ որ ՃՄ-ն ճարտարապետների հավաքական կարծիքն է։
Հաճախ կարելի է լսել, թե գործում է նաեւ քաղաքաշինական խորհուրդ, բայց նկատեմ, որ սա եւս անկախ չէ, ուղիղ գծով ենթարկվում է քաղաքային իշխանությանը։ Իսկ ճարտարապետների հասարակական կարծիքը հաստատուն է։ Միությունը պիտի լինի պրոֆեսիոնալ օջախ՝ իր վճռական խոսքով։
-Ըստ ձեզ, ուժեղ անհատը որոշիչ դեր կարո՞ղ է կատարել նման դեպքում։
Ն.Ս. -Անձերով շատ բան է որոշվում։ Բայց ցավալին այն է, որ երիտասարդությամբ ոչ ոք չի զբաղվում։ Յուրաքանչյուրն իր անձնական պատվիրատուն հայթայթելու գործով է զբաղված։
Ի դեպ, այսքան թերություններ մատնանշելուց հետո տպավորություն չստեղծվի, թե ինքս հավակնություն ունեմ ՃՄ նախագահ դառնալու։ Բնավ ոչ։ Բայց, կարծում եմ, նա, ով կընտրվի ՃՄ նախագահ, պիտի դատապարտված լինի լուրջ քայլեր անելու, հակառակ դեպքում՝ պատասխանատվությունը կրելու են բոլոր նրանք, ովքեր ընտրել են տվյալ անձին։
Գ.Ռ. -Այո, անձը նշանակություն ունի։ Շատ ուժեղ մարդ պիտի լինի ճարտարապետների միության գլխին, որը վախ չունենա ո՛չ պետական մարմիններից, ո՛չ տեղական։
Տեսեք, մեր ճարտարապետաշինարարական համալսարանը ինչպես աշխուժացավ նոր ռեկտորի նշանակմամբ։ Նա շարժեց այս օրգանիզմը։ Աշխատում է, գործ է անում՝ պետական շահերից ելնելով։ Եթե բոլորը այսպես մտածեն, գործն առաջ կգնա՝ լավ երիտասարդներ ունենք։
Մարդուն չպետք է կաշկանդեն իր գործունեության մեջ։ Ազատություն պիտի տալ ստեղծագործողին։ Գոռգոռալը չէ ազատությունը, ոչ էլ մտքով անցածը գրելը։ Օրենքը պիտի գործի, այն բոլորի համար մեկ պիտի լինի, այլապես կուռ պետականություն չենք ունենա։ Հայ ժողովուրդն այսօր կա՝ շնորհիվ ընտանիքի։ Ընտանիքն է շարժում պետությունը, որը պետություն է պետության մեջ։ Բայց վերջապես պիտի հասկանանք, որ առանց պետական մտածելակերպի ոչ մի պետություն չի կայանա։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՑՎԱԾՔ ՈՒՆԵՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Նոյեմբերի երկրորդ տասնօրյակում տեղի է ունենալու ճարտարապետների միության 16-րդ համագումարը, որի ընթացքում, ըստ ամենայնի, մասնագիտական գնահատական կտրվի քաղաքաշինության ոլորտի բազմաթիվ խնդիրների։ Ի՞նչ սպասումներով ...ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Նոյեբերի 4-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության ութերորդ տարեդարձի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ մատուցվել է Սբ Պատարագ: Պատարագիչն է եղել ...ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Խաղաղության տաճարին հարակից այգում նոյեմբերի 3-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար: Խաչքարի համար հողատարածքը տրամադրել է Միջազգային ...ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 22-ին՝ Երախտագիտության օրը: Հոբելյանական 10-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի «Մեկ ազգ, մեկ ...ՋԵՌՈՒՑՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներից հարյուրը ձմռանը կջեռուցվեն անհատական կաթսայատներով: Նախորդ տարի Երեւանի դպրոցներում գործում էր ընդամենը 52 անհատական կաթսայատուն: Ինչպես երեկ ...ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱյսօր նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել Շորշորի ջրաղբյուրի պոմպակայանի վթարի պատճառով նոյեմբերի 4-ին դադարեցված Աջափնյակի Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի ու Մերձավան գյուղի ջրամատակարարումը: Ինչպես ...ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 11
Նոյեմբերի 1-ին կառավարության նիստում ընդունվեցին «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու ծրագիրն իրականացնելու նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոխելու եւ հողամասեր տրամադրելու մասին» ...ԳՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԵՆ ԱՃՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Քան կանխատեսվում էր տարեսկզբին
Հոկտեմբերին Հայաստանում արձանագրվեց աննախադեպ բարձր գնաճ։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, ընդամենը մեկ ամսվա ընթացքում սպառողական ապրանքները թանկացան ընդհանուր ...ԲԱՑՎԵՑ «ՀՅՈՒՆԴԱՅ ՄՈԹՈՐՍԻ» ՑՈՒՑԱՍՐԱՀԸ
Ս.ՈՍԿԱՆՅԱՆ
Նոյեմբերի 3-ին Երեւանում, Աճառյան 60 հասցեում բացվեցին Հայաստանում կորեական ավտոմեքենաշինական «Հյունդայ մոթորս» հայտնի ընկերության բացառիկ պաշտոնական ներկայացուցիչ «Մագաս ինվեստ» ՓԲԸ-ի ավտոմեքենաների ...ՆՈՐԻՑ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ
Նոյեմբերի 2-ին վրաց սահմանապահները Հայաստանի երկու քաղաքացու են կալանել «Սամեբա» հսկիչ-միգրացիոն կետում: Պարզվել է՝ կալանվածները Վրաստանի տարածք են մտել անձնագրային ստուգում չանցնելով «Ստորին Զարամագ» ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉԸ
«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող ճանաչվեց Սեւակ Ամրոյանը: Նրա անունը «Շանթի» ուղիղ եթերում հայտարարվեց նախագծի գալա-համերգից հետո: Հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանի ...«ՔԱՅԼՈՂ ՄԱՐԴԸ»
1Թեքեյան մշակութային միությունում երեկ «Քայլող մարդը» արձանի համար «Բաբկեն եւ Անահիտ Մկրյան» մրցանակը հանձնվեց քանդակագործ, նկարիչ, Կանադայի Գեղեցիկ արվեստների արքայական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաչյանին: ...ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հանրապետության անտառային պետֆոնդից փայտանյութի ապօրինի տեղափոխման եւ իրացման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով բնապահպանության նախարարության պետական տեսչության (ԲՊՏ) եւ ոստիկանության մարզային ...ԿԻՈԿՈՒՇԻՆԻ ԱՌԱՋՆՈԻԹՅՈՒՆԸ` «ՄԻԿԱՅԻ» ՀՈՎՀԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
«ՄԻԿԱ Քորփորեյշնը», որի ընկերությունները առաջամարտիկներ են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ավանդաբար գործուն աջակցություն է ցուցաբերում նաեւ հայրենի սպորտին։ Ընդ որում՝ ոչ միայն համանուն ակումբների, ...ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵՏԱՂԻ ՓԱՅԼԸ
Հունաստանի Կրետե կղզում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները համանուն ցուցանիշներով իրապես հավակնում են մրցանակային տեղերի։ Երեկ ...ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԸՆԴՀԱՏ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանը, շարունակելով արտահերթ նիստի օրակարգը, քննարկեց եւ 95 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
...Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Գտնում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ
Վերջերս ՀՀՇ-ական մամուլի էջերում նոր խորագիր է հայտնվել, ուր ամեն օր մտավորական խավի 5-6 ներկայացուցիչ «վերադարձիր, օ՜, վերադարձիր» հանգով լիրիկական նամակ է գրում նախկին նախագահ ...ԿՈՆՖԼԻԿՏԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԵՐԿԱՐ Է ՏԵՎՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱԳՆ մամլո սրահում երեկ տեղի ունեցավ երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻ եւ արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ համատեղ մամուլի ասուլիսը Ողջունելով Վրաստանից հետո ...ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է ՓՈԽՎԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Երկու նախագահների հեռակա բանավեճը
Ընդդիմության այն հատվածը, որը համախմբվել է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի շուրջը, հրաշալի գիտակցում է, որ ուժերի իրական հարաբերակցությունը իրենց օգտին չէ եւ ընտրություններում ...ԿՈՉ ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻԻՆ
Սան Ֆրանցիսկո քաղաքի կառավարման խորհուրդը միաձայն որոշում է ընդունել, որը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել շարունակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի աջակցությունը, եւ ...ՊՈՒՇԿԻՆԻ ՄԵԴԱԼ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Պուշկինի մեդալ է շնորհել Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանին: Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ Կրեմլում տեղի ունեցած ...ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆՑՔ
Վրացական ընդդիմությունը երեկվանից սկսել է պիկետել երկրի պետական հիմնարկները: Առավոտյան նման առաջին պիկետը կազմակերպվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ: Երիտասարդների ուժերով ստեղծվել ...ՎԵՀՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔԻ ԲՈՒԺՈՒՄԸ ՎԱՂ ՓՈՒԼԵՐՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Ոմանք ասում են, թե մեր պրագմատիկ դարում տեղ չկա անշահախնդիր արարքների եւ ռոմանտիկ պոռթկումների համար։ Իրականում ամեն ինչ այդչափ միանշանակ չէ, պարոնայք։ Պրագմատիզմը՝ պրագմատիզմ, իհարկե, բայց վսեմ բաներ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Վարչապետը ողջունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը մեր երկիր, ընդգծելով, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է ԵԽ ...ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ, վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի նախագահությամբ: Նոյեմբերի 6-ին, ...ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԿՏՐՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Սեփ.լրտվ.
Նոյեմբերի 3-ին Թեղուտում վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարության մեկնարկը նշանավորող հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։
Օգտվելով առիթից, ...ԴԵՎԻՍԻ ԴԱՍԵՐԸ
Սեփ.լրտվ.
Ըստ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻ. «Երբ Հայաստանը Ադրբեջանի հետ միաժամանակ անդամակցեց Եվրոպայի խորհրդին, երկու երկրներն էլ պարտավորվեցին կարգավորել այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Դժբախտաբար ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԻ ԽԱԽՏՈՒՄ
Իսկ իրավիճակը ներկայումս կայուն է «Մենք 1994 թվականից լսում ենք ադրբեջանական մամուլի եւ ղեկավարների կողմից հրադադարի խախտման մասին տեղեկություններ: Հայկական կողմն իր նախաձեռնությամբ երբեք չի խախտում ...ԼՈՒՐՋ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑ
Երեկ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Շատ կարեւոր եմ համարում նախընտրական հիմնադրամի ընթացիկ վերահսկողության ...ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԱԺ արտահերթ նիստի ավարտին պատգամավորները երեկ փակ գաղտնի քվեարկությամբ Վերահսկիչ պալատի նախագահ ընտրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանին: Քվեարկությանը մասնակցել ...
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԵՐ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք
ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐ
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՉՍՈՎՈՐԱԾ ԴԱՍԵՐԻ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1877 Ռուսական զորքը գեներալ Հովհաննես Լազարևի հրամանատարությամբ գրավում է Կարսը:
- 1879 Ալեքսանդրապոլում ծնվեց հայ նշանավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը: (Վախճ. 1950 թ.-ին):
- 1896 Ծնվեց գրականագետ Էդուարդ Տարոնյանը: (Վախճ. 1967 թ.-ին):
- 1961 Վախճանվեց հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանը: (Ծնվ. 1895թ.-ին):
- 1990 Իտալիայի խորհրդարանում հրավիրվեց գիտական ժողով և կլոր սեղան՝ նվիրված հայոց ցեղասպանության հարցերին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

