
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
- Տհաճ է, երբ մազերը նոսրանում են։ Դա այն սակավաթիվ մտավախություններից է, որ հավասարապես բնորոշ է ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց։ Բայց այ քեզ պատուհաս. աշնան գալուն պես մազերի հետ ինչ-որ բան է կատարվում։ Տարվա այդ եղանակին դրանք լքում են մեր գլուխն առանձնակի ակտիվությամբ։ Ժամանակը չէ՞ պարզելու, թե ինչու։

ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ՄԵՆՔ ՆՈՒՅՆՊԵՍ «ՓՈԽՈՒՄ ԵՆՔ ԲՈՒՐԴԸ»
Մեր մազերի հետ ներկայումս կատարվող տհաճության պատճառները թաքնված են անցյալում, եռամսյա վաղեմության իրադարձություններում։ Հենց այդ ժամանակ էլ ինչ-որ բան ազդել է մազերի վրա, եւ դրա հետեւանքով դրանք աճի փուլից անցել են թափման փուլի, որը տեւում է ճիշտ երեք ամիս։ Ստացվում է, որ աշնանը հատուցում ենք ամառային «մեղքերի» համար։
Օրինակ՝ արեւի չարաշահման. ուլտրամանուշակագույն ճառագայթումն ակտիվացնում է անդրոգենները՝ արական հորմոնները, որոնց ավելցուկն առաջացնում է գլխի մազերի նոսրացում եւ դրանց ակտիվ աճ մարմնի վրա։
Հավանական պատճառներից մեկն էլ այն է, որ արեւը ակտիվացնում է իմունային համակարգը։ Օրգանիզմում խնդիրներ կարող է առաջացնել ոչ միայն իմունիտետի թուլացումը, այլեւ դրա աճը։ Նույնիսկ եթե իմունային համակարգի աշխատանքի տատանումներն աննշան են, մազերը կարող են արձագանքել՝ սաստիկ թափվելով։
Ամռանը, դարձյալ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ, օրգանիզմում ձեւավորվում է ազատ ռադիկալների մեծ քանակություն, որոնց բժշկությունը վերագրում է օրգանիզմի վաղաժամ ծերացում եւ ամենատարբեր հիվանդությունների առաջացում, հատկապես` օնկոլոգիական։ Ազատ ռադիկալները պատասխանատու են, որ աճի փուլից անցում է կատարվում մազաթափության փուլին։
Ընդհանրապես, եթե մազերի վրա արդեն ազդել է որեւէ բացասական գործոն. ստրես, դեղամիջոցների ընդունում կամ հորմոնալ խանգարումներ, ապա դրանք կթափվեն ամեն դեպքում։ Ուստի սեզոնային մազաթափությունը չի կարելի ո՛չ կանխել, ո՛չ էլ կասեցնել. ինքնաբերաբար կվերանա 2-3 ամիս անց, երբ խնդիրներով լեցուն ժամանակաշրջանում աճած բոլոր մազերը լքեն գլուխը։
ՉՈՐՍ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ
***
Մազաթափությունն անխուսափելի է։ Աճի փուլը սովորաբար ձգվում է 2-5 տարի, այնուհետ սկսվում է մազաթափության փուլը։ Երկարել ավելի, քան նախատեսել է բնությունը, մազերը չեն կարող ոչ մի դեպքում։ Ինչպեսեւ՝ մնալ գլխին ավելի երկար, քան «ծրագրված» է։
***
Բարձին հայտնաբերված տասը հատիկ մազը դեռեւս ճաղատանալ չէ։ Ինչպեսեւ սանրի վրայի 20-ը կամ լոգարանում կորցրած 30-ը։ Թափվող մազերի քանակը կախված է ընդհանրապես մազերի քանակից։ Եթե մարդը 100 հազար մազ ունի, ապա թափման փուլում է դրանց 15 տոկոսը, այսինքն՝ 15 հազարը։ Դրանք թափվում են երեք ամսվա ընթացքում. ստացվում է՝ օրական միջինը 150 մազ։ Դուք գիտե՞ք, թե քանի մազ կա ձեր գլխին։ Դե ուրեմն ժամանակ մի՛ վատնեք հաշվարկների վրա։
***
Ներկելուց եւ գանգրացնելուց մազերը չեն թափվում։ Գլխի մաշկի բջիջներում փափուկ կերատին է, իսկ մազերի մեջ՝ կարծր։ Եւ եթե ներկը չի վնասում մաշկը, ապա այն առավել եւս անվտանգ է մազի համար։ Ինչ վերաբերում է մազարմատին, ապա այն մոտ 5 մմ խորություն ունի, ուստիեւ արտաքուստ կիրառվող միջոցների մեծամասնության համար անհասանելի է։ Որոշ դեպքերում «քիմիան» եւ ներկումը նույնիսկ բարելավում են գլխի մաշկի վիճակը. շատերի գլխի ճարպայնությունը բարձր է, իսկ ներկման ու գանգրացման նյութերը պարունակում են օքսիդանտներ, որոնք լավ թեփահանում են մաշկը՝ դրանով իսկ մաքրելով։
***
Հաճախակի լվանալն ամենեւին էլ չի ուժգնացնում մազաթափությունը։ Կրճատել «գլուխլվայի» հաճախականությունը, կամ օգտվել գերնուրբ ազդեցության շամպուններից, նշանակում է՝ արջի ծառայություն մատուցել մազերին։ Դրանից ոչ մի օգուտ չկա, միայն կվնասեք. գլուխն ավելի վատ է մաքրվում եւ ավելի արագ ճարպոտվում։ Խտացած մաշկային ճարպը իսկապես կարող է ինչ-որ ժամանակ տեղում պահել արդեն պոկված մազը, բայց դա ինքնախաբեություն է։
ՇԱՄՊՈՒՆԸ ՅՈՒՂՈՎ ՉԵՍ ՓՉԱՑՆԻ
Եթե մազերը թափվում են, ապա «մազաթափության դեմ» շամպունով վիճակը չես շտկի։ Քանզի գնդարմատը, որի մեջ ձեւավորվում է մազը, նրա համար անհասանելի է։ Բուժական համալիրները պարունակում են հատուկ հաղորդիչներ, որոնք հասցնում են դեղամիջոցը մազարմատին։
Սովորաբար դրա համար կիրառվում են սպիրտանյութեր, որոնք ազդում են մաշկի միջով, կամ յուղեր, որոնք ներթափանցում են ճարպագեղձի միջոցով։ Այդպես են գործում շիճուկները, լոսիոնները, քսուքները, որոնք նշանակում են միայն քրոնիկական մազաթափության դեպքում, եթե ախտորոշումը տվել է տրիխոլոգը կամ մաշկաբանը։ Իսկ շամպունն ունի պարզագույն խնդիր. մաքրել գլխի մաշկը։ Սովորական կոսմետիկ շամպունի սրվակին գրված «ամրացնում է» կամ «մազաթափության դեմ» նշումները գովազդային հնարքներ են։
Իսկ այ տնական քսուքները մազերի ամրապնդման համար լավ են։ Օրինակ՝ եթերայուղերով. հազրեվարդով (ռոզմարին), ժոժոբայով, բեյի յուղով՝ սնուցման համար, բրգաձեւ սոճու, էվկալիպտի, սոճու եթերայուղով՝ եթե գլխի մաշկը յուղոտ է եւ առանձնահատուկ մաքրում է պահանջում։ Կարելի է ավելացնել եթերայուղերը շամպունի մեջ. մոտ 7 կաթիլ՝ ստանդարտ քանակին։ Ախտանիշային մազաթափության դեպքում օգնում է ձվի, կոնյակի եւ մի քանի կաթիլ եթերայուղի խառնուրդից պատրաստած քսուքը։
Բայց եթե պայքարում եք մազաթափության դեմ ամենայն լրջությամբ ու երկարաժամկետ հեռանկարով, ապա պետք է վերանայել նաեւ սննդակարգը։ Մազի կառուցվածքի մեջ մտնում են՝ սպիտակուց, սելենիում, սիլիցիում, ցինկ, երկաթ, եւ հետեւաբար՝ սեղանին պետք է լինի բավարար քանակությամբ միս կամ ձուկ (բուսակերներին փրկում է ընկուզեղենը), ընդեղեն, բանջարեղեն, միրգ, կաթնամթերք։ Մազերը երախտապարտ կլինեն բազմավիտամինային համալիրին, որը պարունակում է B խմբի վիտամիներ (գարնանը) եւ հակաօքսիդանտներ՝ A, C, E վիտամիններ ու սելենիում (աշնանը)։
- Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԱՐԺԵ՛Ր ԱՆՑՆԵԼ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԻ ՄԻՋՈՎ
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ Մշակույթի նախարարության Հայաստանի «Գուսանական եւ ժողովրդական» երգի պետական անսամբլի մեներգչուհի, հանրապետական մրցույթի դա
Որոշումը վերջնական էր՝ պիտի տեղափոխվեր Հայաստան։ Քչերը կհրաժարվեն այդպիսի տուն ու տեղից, աշխատանքից։ Բաքվի հեռուստատեսության եւ ռադիոյի պետական անսամբլի մենակատարն էր։ Երբեւէ չէր զգացել իր նկատմամբ ազգային ...ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ «ԱՐՑԱԽԱԿԱՆԸ»
ՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Է.Միլիտոնյանի բանաստեղծական ճանապարհն ընթանում է հայրենիքի կերպարի սեփական բացահայտումներով, նրա եւ անձնական ճակատագրերի միախառն գիտակցությամբ: Այն հայրեներգությունը, որպիսին Է. Միլիտոնյանինն է, չունի ...ԻՆՉ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՄԱՔՍԱՆԵՆԳՆԵՐԸ
Ա.ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ պետական սահմանի ճշգրտման ուղղությամբ երկու կողմերի համապատասխան պետական հանձնաժողովների աշխատանքի շնորհիվ արդեն համաձայնեցվել է հայ-վրացական սահմանի 150 կմ սահմանագիծը: Իսկ ...ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Տհաճ է, երբ մազերը նոսրանում են։ Դա այն սակավաթիվ մտավախություններից է, որ հավասարապես բնորոշ է ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց։ Բայց այ քեզ պատուհաս. աշնան գալուն պես մազերի հետ ինչ-որ բան է կատարվում։ Տարվա ...ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 53
Առաջիկայում ովքեր կհամալրեն ցուցակը
Երեկ խմբագրություն զանգահարեց Մատենադարանի գիտաշխատողներից մեկը եւ իր զարմանքն ու զայրույթն արտահայտեց վերջին օրերին հհշական թերթերում տպագրված այն հայտարարության ...Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԵՐԻ ՀՐԱՀՐՈՒՄԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Իրաքի մասնատման ամերիկյան ծրագրերի բացահայտման եւ թուրք-ամերիկյան դիմակայության խորացման պայմաններում անխուսափելի է դառնում հայ հասարակության, գիտական եւ քաղաքական շրջանակների հետաքրքրության մեծացումը ...ԻՆՉՈ՞Ւ Է ԲԱՐԵՓՈԽՎՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՎԱԾ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ Ազգային ժողովը երկրի նախագահի նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում, ի շարս այլ օրենսդրական փոփոխությունների, ներառված է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ ...ՉԱՐԻՔՆԵՐԻ ԱՐՄԱՏԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԵՏՔ ՉԷ ՓՆՏՐԵԼ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Օրերս Տեր-Պետրոսյանը հերթական «հաճելի անակնկալը» մատուցեց հայրենի հանրությանը՝ երջանկացրեց Րաֆֆի Հովհաննիսյանին, խոստանալով այցելել «Ժառանգություն» կուսակցության նստավայր։
Արդյոք, սա նշանակո՞ւմ է, որ ...ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՏՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
423 ընկերություն ունի 100 եւ ավել աշխատող
Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց սոցիալական ապահովագրության գծով այս տարվա ինը ամիսներին 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած տնտեսավարողների ...ՄԵՐՈՆՔ ՈՉ ՄԵԿԻՑ ԷԼ ՊԱԿԱՍ ՉԵՆ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Կանանց ծանրամարտը, անկախ դրա նկատմամբ հասարակության տարաբնույթ վերաբերմունքից, աստիճանաբար ամրապնդում է դիրքերը նաեւ Հայաստանում։ Բավական է նշել, որ վերջին երկու տարիներին հայ մարզուհիները տարբեր տարիքային ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Թուրքիայի թիմին: Վլադիմիր Հակոբյանը հաղթել է Սուաթ Աթալիկին, ...ՈՒՂԵԳՐԵՐՈՎ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼԻ
Հայաստանի բոլոր երեք մարզիկները պարտություն են կրել Չիկագոյում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցաշարի 1/4 եզրափակիչում: 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը 6:12 հաշվով զիջել է թաիլանդցի Ամնաթ ...ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԷԱԿԱՆՈՐԵՆ ԿՐՃԱՏԵԼ ՍՏՎԵՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1
Հարցազրույց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
-Պարոն Մինասյան, խորհրդարանական հանձնաժողովներում 2008 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները ...ԲՅՈՒՋԵԻ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ՈՒՂՂՎԱԾ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրն էր ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ
Նախագահական ընտրություններին պատրաստվող Հանրապետական կուսակցությունը լավ գիտակցում է, որ երկրում իրենց լուծմանը ...ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԷՆԵՐԳԱԿԵՆՏՐՈՆԸ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ երեկ գործարկվեց Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էներգակենտրոնը: Ինչպես ողջ տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանում առաջին անգամ կիրառվող կոգեներացիոն ...ՄԵՆՔ ՄԱՐՄԻՆՆ ԵՆՔ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Փոխանակ՝ հոգին կարեւորենք
Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ այն կարծիքին է, որ մարդու մահվանից հետո նրա դիակը տանը պահելն անառողջ ու վնասակար ...ԽԱԹԱՐՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳԻՆ
ԽԻԿԱՐ ԳԵՂԱՄՅԱՆ արձակագիր, «Կոտայք» մարզային թերթի գլխավոր խմբագիր
Վերջերս որոշ թերթեր, առանց երեւույթի մեջ խորանալու,«ահազանգ» հնչեցրին, որ խաթարվել է հայրենի բնաշխարհը, բնության սիմֆոնիան: Խոսքը վերաբերում էր Գառնիի հայտնի ձորին, որի միջով Ազատ գետն է հոսում:
Այդ ...ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՈՒՏԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի վերջին երկու հրապարակային ելույթներում, ինչպես հայտնի է, մեծ տեղ էր հատկացված կոռուպցիային, որի մեջ, իբր, թաղվել է երկիրը 1998 թվականից հետո։
Դե ինչ, կոռուպցիայի վրա ...ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին 1
Չորրորդ դարում Ավգուստին Երանելին զբաղված էր աստվածաբանական կարեւորագույն հարցի պարզաբանմամբ. ինչպե՞ս էին բազմանում առաջին մարդիկ, որոնք դեռեւս չէին ճաշակել մեղքը։ Եւ Ավգուստինը ի վերջո կարողացավ գտնել ...ՀԱՐՑԸ ԿՍՏԱՆԱ ԴՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ
Կառավարության շենքի դիմաց երեկ հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող ավտոբուսների վարորդները, որոնց մտահոգությունները լսել եւ նրանց խնդրանքին արձագանքել է անձամբ վարչապետ ...ԱՊՀ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Օլեգ Կուլիկովն այն կարծիքին է, որ Ղարաբաղյան հակամարտությունը «ավելի լավ կլինի լուծել ԱՊՀ-ի շրջանակներում»: «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստեղծված իրադրությունից միակ ...ԱՏՈՄԱԿԱՅԱՆ
2008 թվականը էներգետիկայի բնագավառում իրականացվող ծրագրերի քանակով եւ դրանց ուղղվելիք միջոցների ծավալով աննախադեպ է լինելու: Էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանի խոսքերով՝ ՀԱԷԿ-ում աշխատած միջուկային ...ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Տեսակետ» ակումբում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ ԳԱԱ նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
-Լավ ժամանակներ չեն հիմա մեր գիտության համար,- ասաց Ռ.Մարտիրոսյանը եւ հավելեց, որ ժամանակին մեր գիտությունը, մշակույթի ...ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ
Ինչպես տեղեկացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 180 հազար զբոսաշրջիկ, ինչը 30 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ...ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ
Վրաց սահմանապահները «Ախալցխա» վարչության տարածքում կալանել են ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, որի ստուգման ժամանակ հայտնաբերվել են մաքսանենգ 400 լիտր մեքենայի յուղ եւ 55 արկղ լվացքի փոշի: Մաքսանենգ բեռը փորձում ...ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԻ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2008թ. կսկսվի առանց սակագնային փոփոխությունների: Այս մասին երեկ հայտարարեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Էլեկտրաէներգետիկայի բնագավառում կվերանայվեն ներհամակարգային ...ԱՍՏՎԱԾ ՄԻ ԱՐԱՍՑԵ, ԽԱԹԱՐՎԻ
Սեփ.լրտվ. 2
«Աստված մի արասցե, տնտեսական զարգացման այս ընթացքը խաթարվի։ Մարդիկ միայն այդ ժամանակ, ցավոք, կհասկանան, թե ինչպիսի կորուստ են ունենալու։
Դարձյալ աշխատավարձերի, թոշակների, նպաստների ծավալները ոչ միայն ...ՈՐՊԵՍԶԻ ՉԱՂԱՎԱՂՎԻ ՊԱՏԿԵՐԸ
Սեփ.լրտվ.
«Մեր մոտեցումն այն է, որ, ընդհանուր առմամբ, թեկնածուին պետք է առաջադրի այն կուսակցությունը, որը հստակ պատասխանատվություն է կրելու նրա գործունեության համար։ Այսինքն, հստակ ասելու է՝ սա իմ թեկնածուն է։ ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Վրաստանի գործող իշխանության քաղաքականությունից դժգոհ մոտ 100 հազար մարդ էր երեկ հավաքվել խորհրդարանի շենքի մերձակա հրապարակում եւ Ռուսթավելու պողոտայում։
Հանրահավաքի նման թվով մասնակիցների Վրաստանի մայրաքաղաքը ...ՈՐՏԵՂ ՓՆՏՐԵԼ ՄԵՂԱՎՈՐԻՆ
Ինչպես հայտնի է, «Արմենիա-Մարիոթի» ելույթում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե Ղարաբաղի հարցը պետք է անհապաղ «լուծվի», այլապես Հայաստանն ապագա չունի։ «Համաձայն չեմ, թե մեր վատ ապրելու կամ հետ մնալու միակ ...ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂՈՒՄ
Ի՞նչ ենք կարեւորում «Կուզենայի, որ ազգովին ընտրենք հոգեւոր ճանապարհը, հրաժարվենք այն ճանապարհից, որը կոմունիստական գաղափարախոսության տարիներին պարտադրանքով եկած էր փոխարինելու հոգեւորին։ Այսօր էլ շատերս, ...
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՈ՞Ւ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԱՐՄԱՎԻԱՆ» ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՉՍՈՎՈՐԱԾ ԴԱՍԵՐԻ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1839 Գյուլխանեի Հաթթը-Շերիֆ կոչվող հրովարտակի («Թանզիմաթ») հրատարակումը Աբդուլ Մեջիդի կողմից:
- 1920 Հաճընի գրավումը:
- 1972 Գ. Սունդուկյանի հուշարձանի բացումը Երևանում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

