
ՉՍՈՎՈՐԱԾ ԴԱՍԵՐԻ ԵՐԿԻՐ
- Կթվորուհիներն ու ջուլհակները կարող են հանգստանալ

Այնուամենայնիվ լավ ու հետաքրքիր ժամանակաշրջան է՝ այդ նախընտրական փուլ կոչվածը։ Աշխատավորների կոլեկտիվ նամակներ, զայրալից պախարակում, հրապարակային երախտագիտություն եւ չորբացնելու, այլ հակառակը՝ առաջնորդելու թախանձագին խնդրանքներ։ Միանգամից գցում ես ուսերիցդ մի երեսուն տարի, ջահելանում հոգով ու մարմնով։
Հենց այդպիսի հոգեվիճակ համակեց հայոց աշխարհի քաղաքացիներին այն բանից հետո, երբ հհշական թերթերը հրապարակեցին երեկ ստեղծագործական մտավորականության յոթ ներկայացուցիչների ուղերձը նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին։ Ախ, այդօրինակ որքա՜ն երանելի կթվորուհիներ ու ջուլհակներ են ապրում հիշողությանս մեջ։ Եւ քանի՜-քանի՜սը դեռ կծլեն ընտրությունների նախօրեին։
Դժվար թե ընթերցողն արցունքներ թափի «յոթնյակի» ուղերձի վրա։ Ավելի շուտ կտարակուսի, կծիծաղի, միգուցե խղճահարվի։ Այնինչ լավ կլիներ, եթե մի կողմ դնելով սույն պանծալի (առանց որեւէ հետին մտքի ու հեգնանքի ենք ասում) ուղերձը, նա կարողանար ընկղմվել խորին մտախոհության վիճակի մեջ։
Օրինակ, մի՞թե որեւէ մեկը լրջորեն համարում է, թե նախկին նախագահը ի վիճակի է հավաքել 5 տոկոսից ավելի ձայներ։
Մեզ կարող են առարկել, թե յուրաքանչյուր գործիչ մաթեմատիկորեն հաշվարկած հնարավորություններ ունի ընտրողների հետ գրագետ աշխատանքի դեպքում հավաքել ձայների մեծ քանակ։ Ի՞նչ կարելի է ասել այս կապակցությամբ։ Ճաշասեղանը նույնպես մաթեմատիկորեն հաշվարկված հնարավորություններ ունի, որ մոլեկուլների բրոունյան շարժման հանկարծակի կարգավորման արդյունքում կբարձրանա օդ ու կսկսի ճախրել սենյակում՝ թափահարելով ոտները։ Հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, բայց չէ՞ որ խոսքը ոչ թե մեծության, այլ մաթեմատիկական հաշվարկի մասին է։
Համենայն դեպս «յոթնյակի» ուղերձից հետո Տեր-Պետրոսյանն արդեն բարոյական իրավունք չունի հրաժարվելու նախագահական հավակնություններից։ Քանզի, ինչպես գրում են հեղինակները, «այսօր տիրող բիրտ ուժին կարող է հակադրվել միայն Ձեր ինտելեկտի, քաղաքական պրագմատիզմի, սթափ եւ սրտացավ հաշվարկների ու կանխատեսումների հզոր ուժը»։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ «սրտացավ հաշվարկ» բառակապակցությունը նույնքան առեղծվածային է, որքան, ասենք՝ «եղանակի հայրենասիրական կանխատեսումը»։ Կարեւորը այն է, որ Տեր-Պետրոսյանի չմասնակցելը նախագահական ընտրություններին կարող է իսպառ բարոյալքել հհշական մաքառող բանակին։ Հիշենք պատմությունը։
1917 թվականի մարտի 2-ին Նիկոլայ Երկրորդի հրաժարականից անմիջապես հետո կտրուկ նվազեց եկեղեցում խոստովանության գնացող զինվորների թիվը. այդ մասին նշել են բազմաթիվ հուշագիրներ։ Հարյուր հազարավոր զինվորներ ընկալեցին ցարի «հրաժարականը» որպես ձերբազատում զինվորական երդումից, որ տվել էին Աստծուն, ցարին ու հայրենիքին։
Նաեւ խորհուրդ չէինք տա «յոթնյակին» այդչափ ուռճացնել անհատի դերը պատմության մեջ։ Բոլոր այդ արտահայտություններից՝ «շատ բարձր ենք գնահատում Ձեր վճռականությունը», «Ձեր առաջնորդությամբ», «Ձեզ ենք տեսնում այդ պատմական, դժվարին եւ պատասխանատու դերում», «Դուք եք եղել ճարտարապետը» եւ այլն, նավթալինի սաստիկ հոտ է փչում։
Նորմալ մարդիկ գիտեն, որ արդի աշխարհում երկրի բարօրությունը չի կարող կախված լինել մեկ մարդու ծրագրերից ու հատկանիշներից. դա անհեթեթություն է, պատրանք։
Մարդը կարող է եւ սխալվել։ Նա շղթայված է անձնական պարտավորությունների կապանքներով։ Նա ենթարկվում է սեփական համակրանքներին ու հակակրանքներին։ Նա հիվանդանում է։ Դեֆորմացվում է նրա պսիխիկան, պատկերացումն իր անձի եւ պատմության մեջ սեփական դերի մասին։
Սա այնպես, «յոթնյակի» կրթական մակարդակը բարձրացնելու համար։ Որպեսզի ավելի քիչ շփոթեն գլխավորը երկրորդականի հետ եւ չզվարճացնեն բնակչությանը նոր հանճարեղ ուղերձներով։ Չէ՞ որ այդպես կարող է եւ վարժվածություն առաջանալ։
Ասենք, սատանան նրա հետ՝ այդ բնակչության։ Վարժվել կարող է Տեր-Պետրոսյանն ու երեւակայել իրեն Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ հանգուցյալ պապ։ Հիշո՞ւմ եք, բոլորն ասում էին, թե ծեր ու հիվանդ պապին վաղուց ժամանակն է հանգստի անցնել։ Բայց պապը հանգստի գնալ համառորեն չէր ուզում։ Նա հիշում էր մեկ այլ պապի՝ Ցելեստիանոս 5-րդի օրինակը։ Վերջինս հոժարակամ հրաժարվեց եկեղեցական բարձրագույն ծառայությունից, որպեսզի հասարակ վանականի սքեմով աղոթի սեփական մեղքերի թողության համար։ Եկեղեցին սրբադասեց նրան, իսկ Դանտեն ուղարկեց դժոխք. եթե դու լավ ղեկավար ես, ապա իրավունք չունես լքել գահը՝ հանուն անձնական փրկության։ Հովհաննես Պողոս 2-րդը համարում էր իրեն լավ ղեկավար եւ վարվեց ըստ Դանտեի։
Դատելով ամենից, ոչ պակաս լավ ղեկավար է համարում իրեն նաեւ նախկին նախագահը եւ նույնպես ուզում է վարվել Դանտեի սկզբունքով։ Ի՜նչ կարող ես այստեղ անել. ինչպես ասում են՝ եթե ձեռքերը վարժվել են կացնին...
Եւ այդուհանդերձ ամեն տեսակի «յոթնյակները» պետք է ոչ թե զվարճացնեն բնակչությանն ուղերձներով, այլ հոգ տանեն առաջնորդի մասին, պաշտպանեն փորձանքից, ավելորդ հույզերից։ Եւ անհարկի երազանքներից նույնպես։ Թե չէ մեկ էլ տեսար... Դե, ինքներդ էլ գիտեք, թե որտեղ են հայտնվում մարդիկ, որոնք գիշերները երազի մեջ գոռում են. ես Հայաստանի նախագա՜հն եմ, ես պետության առաջին դե՜մքն եմ։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԽՈՍՈՒՄ ԵՆ ՔԱՐԵՐԸ ՀԱՅՈՑ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
Ազգային գրադարանի դահլիճում նախօրեին հետաքրքիր մի գրքի շնորհանդես էր։ Արցախյան ազատամարտի հրամանատար, գեներալ-մայոր ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ընթերցողի սեղանին է դրել իր «Խոսում են քարերը հայոց» գիրքը։
Այն յուրահատուկ ...ԱՆԳԼՈ-ԻՍՊԱՆԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ
Եվրոպական ֆուտբոլը դարձյալ ցնցվում է սկանդալից։ Այս անգամ բախվել են իսպանական «Սեւիլիայի» եւ անգլիական «Տոտենհեմի» շահերը։ Վերջինս, ոտնահարելով մասնագիտական համերաշխության բոլոր կանոնները, մրցաշրջանի ...ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՆՔ
Սեփ. լրտվ. 1Նոյեմբերի 1-ին, ժամը 16։00-ին, Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվեց վազք կողմնորոշմամբ սպորտաձեւի մրցույթ, որով ազդարարվեց այդ սպորտաձեւի մուտքը Հայաստան։ Մրցույթի աջակիցը եւ խթանողը Հայաստանում ...ՌԻՆԳԻ ԵՐԵՔ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՆԵՆՔ
Չիկագոյում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, կարելի է ասել, գրեթե լիարժեք արդարացրեց Հայաստանի մարզական ակնկալիքները։ Մեր երկրի 8 պատվիրակներից 3-ը կատարեցին նվազագույն ծրագիրը՝ նվաճելով ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍՌուսաստանի օլիմպիական կոմիտեն խնդրում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին՝ հակադոպինգային մոդելային օրենք մշակել: ԱՊՀ-ում հանցագործությունների եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման ...ՆՆՋԵՑՅԱԼԻ ՏԵՂԸ ԵԿԵՂԵՑԻՆ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Քրիստոնեական հոգեբանությանը անհարիր երեւույթներ
Վերջին շրջանում հոգեբանները կարծիք են հայտնում, որ մարդու մահվանից հետո նրա դիակը տանը մինչ հուղարկավորությունը պահելը սխալ է. այն կարող է հատկապես երեխաների ...ԵՐԲ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մասնագետները ահազանգում են, որ մեզանում գնալով ավելանում է հոգեկան հիվանդների թիվը։ Մինչդեռ նրանցից շատերը մնում են բժիշկների հսկողությունից դուրս։ Իսկ թե ինչ վտանգներով է դա հղի, կարելի է պատկերացնել ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՈՎ Է ԼՈՒԾՈՒՄ ՀԱՐՑԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Տարածաշրջանային վերջին զարգացումների մասին երեկ «Հայացք» ակումբում իր տեսակետները ներկայացրեց ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ
Բանախոսը նախ թվեց այդ զարգացումները պայմանավորող, ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այսօր Թբիլիսիում Վրաստանի ընդդիմության կողմից կազմակերպվող բողոքի անժամկետ ցույցի նախօրեին՝ արդեն սովորական դարձած զուգադիպությամբ, սրվել է իրավիճակը վրաց-աբխազական հակամարտության գոտում։ Այս փաստը մեր ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՉԻ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ «ԸՆԴԴԵՄ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է նոյեմբերի 10-ի նախընտրական համագումարին։ Մեր հարցերին ի պատասխան՝ ՀՀԿ կուսակցական համաժողովի կազմակերպական խնդիրներին, օրակարգային հարցերին ...ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց նախկին պատգամավոր, «Երկիր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ
-Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 26-ի ելույթը լուրջ խորհելու տեղիք է տալիս։ Հարցերի հարցը հետեւյալն ...ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ԿԻՐԱՌԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ ԱՌԱՋԱՐԿԻ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Տիկին Պետրոսյան, ձեր ղեկավարությամբ գործող այս խորհրդարանական հանձնաժողովը նախապատմություն ...ԵԿԵԼ Է ԻՐԵՐԸ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Անցյալի դասերի իրավական եւ քաղաքական գնահատականները» թեմայի շրջանակում երեկ «Ազդակ» ակումբում հյուրընկալվել էր իրավաբան ՍՈԿՐԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ։
Ակումբի հյուրը, որը 1988-ին եղել է Սպիտակ քաղաքի դատախազը, ...ՉՍՈՎՈՐԱԾ ԴԱՍԵՐԻ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 16
Կթվորուհիներն ու ջուլհակները կարող են հանգստանալ
Այնուամենայնիվ լավ ու հետաքրքիր ժամանակաշրջան է՝ այդ նախընտրական փուլ կոչվածը։ Աշխատավորների կոլեկտիվ նամակներ, զայրալից պախարակում, հրապարակային երախտագիտություն ...ՆԵԱՆԴԵՐԹԱԼՑԻՆԵՐԸ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի մարդաբանության բաժին
Մարդկությունը կանգնած է սենսացիոն հայտնագործության շեմին։ Միանգամայն հնարավոր է, որ նեանդերթալցիները չեն վերացել, ինչպես ընդունված է համարել, այլ շարունակում են ապրել մեր կողքին։
Ամեն ինչ սկսվեց հհշականների ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Սփյուռքի ներկայացուցիչներին, որոնք Հայաստանում են կուսակցության ընդարձակ ղեկավարության խորհրդաժողովի առիթով:
Ռոբերտ Քոչարյանը ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 1-ի հրամանագրերով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ...Թ.ԴԵՎԻՍԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով կժամանի Երեւան: Ինչպես հայտնեցին Հայաստանում ԵԽ տեղեկատվական գրասենյակից, նա հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ ...ԳՆԱՃ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2007թ. հոկտեմբերին շարունակվել է սպառողական շուկայում դեռեւս սեպտեմբերին արձանագրված գնաճի միտումը, եւ երկու ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 3,8 տոկոս: Ինչպես տեղեկացրին ազգային վիճակագրական ծառայությունից, ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ ԿԱՍԿԱԾ ՉԻ ՀԱՐՈՒՑՈՒՄ
«Գաղտնիք չէ, որ հանրապետականը սեփական թեկնածուով է մասնակցելու ընտրություններին, եւ այդ թեկնածուն վարչապետ Սերժ Սարգսյանն է։ Բայց քանի որ դա համագումարի որոշելու խնդիրն է, պետք է սպասենք համագումարի իրավական ...ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ԼՈՒՐՋ ՊՐՈԲԼԵՄ
Սեփ.լրտվ.
Միտինգային հարթակում տարբեր քաղաքական ուժեր, տարբեր քաղաքական գործիչներ կային։ Ըստ ձեզ, Լ.Տեր-Պետրոսյանը նրանց քաղաքական թեզերը նույնպե՞ս առաջիկայում իբրեւ նախագահի թեկնածու կներառի իր ծրագրում։
Պատասխանելով ...ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 106-րդ բանաձեւի ընդունումը, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ գնահատմամբ, վկայում է, որ գոյություն ունի հայկական գործոն եւ այն ...ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Երեկ տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության նիստը։ Խմբակցությունը հաստատել է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Ռ.Քոչարյանի առաջադրած թեկնածուին, եւ այսօր ԱԺ արտահերթ նիստում ...ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ գնահատմամբ. «Այսօր ունենք մարդու իրավունքները դրսեւորելու բոլոր լուծումները, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին եւ մեր՝ հայաստանյան, ազգային առանձնահատկություններին։ Այս ...
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՈ՞Ւ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԱՐՄԱՎԻԱՆ» ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՉՍՈՎՈՐԱԾ ԴԱՍԵՐԻ ԵՐԿԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՈԳԻ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ
ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԵՐ ՀԱԼ, ՁԵՐ ՀԱՎԵՍ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1829 Նոր Նախիջևան քաղաքում ծնվեց հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանը (Վախճ. 1866թ.-ին):
- 1924 Հրապարակվում է Երքաղխորհրդի որոշումը Ա. Թամանյանի կազմած Երևանի նոր հատակագիծը հաստատելու մասին:
- 1958 Արզնի-Շամիրամ ջրանցքի առաջին հերթի հանդիսավոր բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

