
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Հայ-թուրքական հարաբերությունների ոլորտից ԱՄՆ-ին մեկուսացնելու համար
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քննարկման հետաձգումից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող խորքային տեղաշարժերը գնալով ավելի ու ավելի են ուրվագծում կողմերի իրական նպատակները եւ դրանք համադրելու ժամկետների ու հնարավորությունների սահմանները։
Նոյեմբերի 5-ին սկսվող՝ Թուրքիայի վարչապետի ամերիկյան այցից առաջ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հույս է հայտնել, որ 106-րդ բանաձեւը ընդհանրապես կհանվի Ներկայացուցիչների պալատի օրակարգից։ Զուգահեռաբար, հոկտեմբերի 29-ին Սենատին է ներկայացվել «Թուրքիայի հետ բարեկամության կարեւորության մասին» վերնագրով մի օրինագիծ։
Թուրքիային ուղղվող նման բարյացակամ ժեստերը ծառայելու են Վաշինգտոնում սպասվող առաջիկա բանակցություններում նրան լուրջ զիջումներ պարտադրելու նպատակին։ Դրանց օրակարգում կրկին Իրաքի ապագայի հարցն է, որը քողարկվում է ՊԿԿ-ի ու ընդհանրապես քրդական ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին մտավարժանքներով։
Հատկանշական է, որ այդ ամենին զուգահեռ վերջերս ամերիկյան պաշտոնյաները սկսել են ավելի ու ավելի հաճախ «սխալվել» իրենց կողմից հետեւողականորեն շրջանառության մեջ դրվող «Քուրդիստան» հասկացությունն օգտագործելու հարցում։ Իսկ Թուրքիան, իր հերթին, գնալով ավելի ու ավելի է զգուշանում Հյուսիսային Իրաքում լայնածավալ գործողություններ իրականացնելու հեռանկարից։ Նրան այդ հարցում չեն կարողանում համոզել անգամ հարեւան Իրանի իշխանությունները, որոնք պատրաստ են աջակցություն ցույց տալ ԱՄՆ-ի հետ առճակատման տանող այդ քայլին։
Պատճառն ակնհայտ է. թուրքերը սկսել են հասկանալ, որ ամերիկյան զենքով իրենց դեմ կռվող եւ թուրքական զորքերին համառորեն Իրաքի խորքերը ներքաշող ներկա ՊԿԿ-ի, Իրաքի կենտրոնական իշխանությունների ու Թուրքիային սահմանամերձ քրդական ինքնավարության գործողությունները կոորդինացվում են նույն Վաշինգտոնի կողմից։ Ժամանակին ԽՍՀՄ աջակցությամբ ստեղծված ՊԿԿ-ն այժմ կռվում է ամերիկյան զենքով եւ իրականացնում Իրաքի անդամահատման ամերիկյան ծրագրերը Թուրքիային պարտադրելու գործառույթ։
Խայծը կուլ տալու եւ լայնածավալ ագրեսիա սկսելու դեպքում Թուրքիան կարագացնի Իրաքի հյուսիսում քրդական պետության ձեւավորումը, սակայն սահմանը չանցնելու պարագայում էլ ստիպված կլինի բավարարվել արձանագրողի դերով, քանի որ ԱՄՆ-ը շտապում է Իրաքից դուրս գալու հարցում։
Սա նշանակում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում վրա է հասնում իրողություններն իրենց կոնկրետ անուններով կոչելու, այսինքն՝ Իրաքի մասնատման ամերիկյան ծրագրերի հետ Թուրքիայի հաշտվելու պահը։ Բայց ողջ խնդիրը այն է, որ թուրքական հասարակությունը այնքան է տարվել քրդերի հետ մոտալուտ հաշվեհարդարի գաղափարով, որ երբեք չի ընդունի իր իշխանություններին պարտադրվող նման լուծումները։ Ուրեմն Ռ.Թ. Էրդողանը Վաշինգտոն է մեկնում բողոքելու այն քաղաքականության դեմ, որի ճարտարապետը հենց Միացյալ Նահանգներն է։
Այս զարգացումներին զուգահեռ արձանագրվող՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը քվեարկության դրվելու ժամկետների հետաձգումը վկայում է, որ ամերիկյան օրենսդիրները եւս գիտակցում են ժամանակ շահելու անհրաժեշտությունը։
Ավելին՝ իրաքյան ճակատում նկատվող մեղմացումների եւ ԱՄՆ-ի հետ անօգուտ բանակցություններով ժամանակ ձգելու փորձերի հետ միասին, Թուրքիան ինքը նույնպես սկսում է ակտիվության նշաններ ցույց տալ «հայկական ճակատում»։ Դրա վկայությունն են մի շարք թուրք քաղաքագետների կողմից վերջերս Հայաստանին ուղղվող՝ անցյալի հարցերը երկկողմ հիմունքներով քննարկելու առաջարկները, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հարցը Ռուսաստանի քաղաքական շրջանակների հետ քննելու փորձերը։
Ամենեւին էլ պատահական չպետք է համարել նաեւ Մոսկվայում Թուրքիայի դեսպան Քուրթուլուշ Թաշքենթի հոկտեմբերի 30-ի մամլո ասուլիսում առկա ընդարձակ անդրադարձը հայ-թուրքական հարաբերություններին ու Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին։ Թուրք դիվանագետը նշել է, թե իբր երկկողմ հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է այն փաստը, որ «ՀՀ անկախության հռչակագրում եւ սահմանադրության մեջ կան մի շարք հոդվածներ, որոնց մեջ արտացոլված են Հայաստանի հավակնությունները Թուրքիայի արեւելյան տարածքների հանդեպ»։ Հիշեցնելով 2005թ. Ռ.Թ.Էրդողանի կողմից Հայաստանի նախագահին ուղարկված հայտնի առաջարկը եւ մոռանալով նախագահ Ռ.Քոչարյանի նույն՝ 2005թ. ապրիլի 26-ին տված հստակ պատասխանը, թուրք դիվանագետը փորձել է համոզել ռուսական լսարանին, որ Հայաստանի հավակնությունների չեզոքացման դեպքում հնարավոր է հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման։
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ տվյալ ասպարեզում Ռուսաստանի աջակցությունը ստանալու փորձ, որի միջոցով Թուրքիան հույս ունի կասեցնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերի քննարկումները՝ միջազգային բեմերում։
Իրաքի հարցով ժամանակ ձգելու Թուրքիայի վերջին անօգուտ փորձերի պայմաններում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման հարցը եւս կարող է ձգձգվել, սակայն ո՛չ երկար ժամանակով։ Ուստի մինչ այդ թուրքական կողմին անհրաժեշտ է կաշկանդել Հայաստանին երկկողմ հարաբերությունների քննարկման որեւէ ձեւաչափի միջոցով։ Բնական է, որ այս դերում Թուրքիայի համար ամենանախընտրելի միջնորդը Ռուսաստանն է, որը լուրջ ազդեցություն ունի Հայաստանի վրա։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված խնդիրները «ռուսական բեմահարթակ» տեղափոխելու այս համառ փորձերը վկայում են, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում շուտով արձանագրվելու է նոր, ավելի լուրջ ճգնաժամ։ Այդ պայմաններում վրա է հասնելու նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ թուրքական ժխտողականության վերջնական պարտության պահը։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 10Հայ-թուրքական հարաբերությունների ոլորտից ԱՄՆ-ին մեկուսացնելու համար Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քննարկման հետաձգումից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում ...ՈՒՄ ԵՆ ԾՆՈՒՄ «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 3
Հետխորհրդային տարածքում, այսպես կոչված, «գունավոր հեղափոխությունների» առաջնորդների կենսագրությունները կարող են բազմաթիվ զարմանալի հայտնագործություններ պարգեւել ցանկացած մարդու։ Անճշտություն կլինի ասել, ...ՉԱՐՈՒԹՅԱՄԲ ԼՑՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ մասնակցեց Հայաստանում հրաձգության եզակի մարզադպրոցի բացման արարողությանը։ Օգտվելով առիթից, լրագրողները խնդրեցին նախագահին անդրադառնալ նաեւ մեկ-երկու քաղաքական հարցերի։
...ԶԻՋԵԼՈՎ ՈՒ ՔԱՆԴԵԼՈՎ Ո՞ՒՐ ՊԻՏԻ ՀԱՍՆԵՆՔ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Հարցազրույց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
-Իր միտինգային ելույթում նախկին նախագահն ի՞նչ նոր բան ասաց, որ ընդդիմության ձեր գործընկերներն առ այսօր չէին բարձրաձայնել։
-Որեւէ նոր բան չասաց։ Այդ ելույթում ...ՈՎ Է ՍՊԱՌՆՈՒՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆՀոկտեմբերի 29-ին, ժամը 19։18 րոպեին, «Շանթ» հեռուստաընկերությունն անանուն հեռախոսազանգ է ստացել։ Զանգահարողը սպառնացել է հաշվեհարդար տեսնել հեռուստաընկերության լրագրողների ու նրանց հարազատների հետ, ...ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ 5
Ինչպես հայտնի է, իր հայտնի միտինգային ելույթում այլ սխրանքների հետ մեկտեղ նախկին նախագահ Լ.ՏերՊետրոսյանը հասցրեց բացահայտել նաեւ «դարի հանցագործությունը». «Դեռեւս 1997թ. աշնանը Հայաստանն արդեն ներմուծում ...ԲՈԼՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ԻՄ ՇԱՀԵՐԻՑ ԵՆ ԲԽՈՒՄ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, նախատեսվող բյուջետային ֆինանսավորումը բավարա՞ր է կազմակերպելու հանրային պատշաճ հեռարձակում, ...ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍԻրան-Հայաստան գազամուղի շուրջ 120 կմ ընդհանուր երկարություն ունեցող Քաջարանից Երեւան հատվածի 60-65 կմ-ի հողային եւ մոնտաժման աշխատանքներն արդեն ավարտված են: Ինչպես երեկ նշեց էներգետիկայի նախարար Արմեն ...ՄԵՆՔ ԱՌԱՋԻՆԸ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՑԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ
Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հայաստանի անկախացումից հետո երկրի տնտեսության ազատականացմանը զուգահեռ տնտեսական բնագավառ մուտք գործեցին մեծ համբավ ունեցող այնպիսի միջազգային ընկերություններ, որոնց գործունեության ոլորտը մինչ այդ մեր ...ՀՀՇ-Ի ԳՈՐԾՆ ԱՆՄԱՀ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Դրա համար էլ չենք կարողանում մոռանալ
Լ.Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 26-ի միտինգային ելույթի արձագանքները բառացիորեն գազազեցնում են հհշական ակտիվիստներին։ Բայց, ախր, մենք ի՞նչ մեղք ունենք։
Վերցնենք, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՁԳԱՐԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Նորքի 7-րդ զանգվածում երեկ տեղի ունեցավ հրաձգության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հանդիսավոր բացումը։ Այս մարզօջախը, որ, մասնագետների հավաստմամբ, պայմաններով եւ հագեցվածությամբ եզակի ...ԱՐԴԵՆ ՄԵԿ ՈՒՂԵԳԻՐ ՈՒՆԵՆՔ
Հայաստանի բռնցքամարտիկներից առաջինը Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը, որը, Չիկագոյում ընթացող աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչում 18։12 հաշվով հաղթելով ...2:2 ՀԱՇԻՎ՝ ՄԵՐՈՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Չեռնոգորիայի եւ Դանիայի ընտրանիների հետ։ Մեր թիմերը ...«ԲԱՐՍԵԼՈՆԸ» ՈՐՈՇԵԼ Է ՎԱՃԱՌԵԼ ՌՈՆԱԼԴԻՆԻՈՅԻՆ
Իսպանական «Բարսելոնի» ղեկավարությունը չի բացառում, որ կարող է հրաժարվել բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինիոյի ծառայություններից։ Ֆուտբոլիստը կարող է այլ ակումբ տեղափոխվել արդեն 2008 թվականի հունվարին, ...ԿՈՄԿՈՒՍԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ԷԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրն էր ՀԿԿ առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
Սովետական համակարգից ժառանգած հարուստ երկիրը ալան-թալանի ենթարկելու մեջ կոմկուսի ղեկավարը մեղադրում է տերպետրոսյանական վարչախմբին. «Ի՞նչ ...ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով կրթական ոլորտին (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) հատկացվում է 103 մլրդ 196,6 մլն դրամ: Ծախսերի աճը 2007թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ ...ՄՏԱՀՈԳԻՉ ԵՐԵՎՈՒՅԹ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հանրապետությունում նկատվում է աշակերտների թվաքանակի նվազում: Այս մասին երեկ նշեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվող «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ...ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ԱՌԱՔՅԱԼ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Դատելով ամենից, մեզանում փոխվում է ամեն ինչ, բացի «պարկեշտ մարդ» հասկացությունից։ Իսկ պարկեշտությունը որոշվում է մեկ չափանիշով. հայհոյո՞ւմ ես արդյոք իշխանությանը։
Ըստ որում իշխանությունը պարտավոր է ...ԶԳԱՑԵ՛Ք ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Տեր-Պետրոսյանի կրքոտ երկրպագուները, որ, որպես կանոն, վերջին փողոցային խոսքերով են արտահայտվում գործող նախագահի հասցեին, ծայրաստիճան զգայուն են, երբ խոսքը վերաբերում է իրենց կուռքին։
Սրանք հատկապես ցավագին ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 26-ի միտինգային ելույթում Տեր-Պետրոսյանը մեծ տեղ հատկացրեց «Հոկտեմբերի 27-ին»։ Այս կապակցությամբ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ նկատեց. «Կա նաեւ մարդկային գործոնը, որը չի կարելի հաշվի չառնել։ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵԱՀԿ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ Սերժ Սարգսյանը եւս ...ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է
ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար Սերգեյ Միրոնովը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի՝ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած նիստում վերընտրվել է խորհրդի նախագահ: Նիստում ընդունվել են դիտորդների հաշվետվությունները ...ԱՏՈՄԱԿԱՅԱՆ
Հայկական ատոմային էլեկտրակայանը, որի աշխատանքները պլանային վերականգնողական աշխատանքների եւ վերալիցքավորման համար դադարեցվել էին հոկտեմբերի 11-ին, կվերաթողարկվի նոյեմբերի 25-ին: Ըստ էներգետիկայի նախարար ...ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՄԵԾ ՉԵՆ
Սեփ.լրտվ.
Հնարավոր համարո՞ւմ եք Ղարաբաղյան հակամարտության գործընթացում որեւէ տեղաշարժ մինչեւ նախագահական ընտրությունները։
Պատասխանելով լրագրողների այս հարցին, նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկ նշեց.
«Ո՛չ, հնարավոր ...ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՀԱՍԿԱՆԱԼԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՎԻԶՄ
Սեփ.լրտվ.
«Համաձայն չեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանական բուրգի ներկայացրած պատկերին։ Եթե իշխանությունը բուրգաձեւ կառուցվածք ունի էլ, ապա այդ բուրգերը բոլորովին այլ բնույթ եւ կառուցվածք ունեն։
Բոլոր այն անձնանց ...ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏ
Ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում Գյուղատնտեսության նախարարությունից ԼՂՀ այցելած մասնագետները հաստատել են, որ խոզերի հիվանդագին երեւույթների եւ անկման պատճառը ժանտախտն է: ԼՂՀ-ում հնարավոր աֆրիկյան ժանտախտի ...ԻՆՉԻ՞ ՎՐԱ Է ՀՈՒՅՍ ԴՆՈՒՄ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Սեփ.լրտվ. 2
«Եթե նախապես հայտնի է, որ նախագահական ընտրություններով իշխանափոխության խնդիր չի լուծվում, ուրեմն ինչի՞ վրա է հույս դնում Լ.Տեր-Պետրոսյանը։ Նշանակում է՝ փորձելու է դա անել հեղափոխական ճանապարհով, գնալ ...ՉԵՆ ՍԱՏԱՐԻ ՈՉ ՄԵԿԻՆ
«Համոզված եղեք, որ ՀԿԿ-ն եթե չունենա անգամ իր սեփական թեկնածուն, ո՛չ մեկին չի սատարելու ո՛չ իշխանությունից, ո՛չ ընդդիմությունից։ Որովհետեւ եթե ուզում եք իմանալ, մենք ընդդիմությանն էլ ենք ընդդիմություն։ ...
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՈ՞Ւ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԱՐՄԱՎԻԱՆ» ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՈԳԻ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ
ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԵՐ ՀԱԼ, ՁԵՐ ՀԱՎԵՍ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԴԻՄԱՎՈՐԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԸ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
- 1781 Հաշտության պայմանագիր է կնքվում Հերակլ II-ի և Երևանի խանի միջև:
- 1808 Գեներալ-մայոր Նեբոլսինը գրավում է Նախիջևանը:
- 1864 Թիֆլիսում Խորեն Ստեփանյանի խմբագրողթյամբ հրատարակվեց «Հայկական աշխարհ» պարբերականը:
- 1871 Ծնվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանը: (Վախճ. 1928թ.-ին):
- 1877 Կազմակերպվում է Կարսի մարզը, որը հետագայում բաժանվում է չորս օկրուգների՝ Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի:
- 1881 Բացվեց Երևանի ուսուցչական սեմինարիան:
- 1899 Մահացավ ազգային ազատագրական շարժումների նշանավոր գործիչ Սերոբ Աղբյուրը (Սերոբ Վարդանյան):
- 1901 Արևմտյան Հայաստանում Անդրանիկի ջոկատի և թուրքական կանոնավոր զորամասերի միջև տեղի ունեցավ Առաքելոց վանքի կռիվը:
- 1911 Ծնվեց գրող Անրի Թրուայան:
- 1928 Լենինականում բացվում է Հայաստանի պետական երկրորդ դրամատիկական թատրոնը:
- 1930 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է ընդունում ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը վերակառուցելու և այն գիտությունների ինստիտուտ վերանվանելու մասին:
- 1998 Մինսկի խումբը պատրաստեց առաջարկություն Արցախի խնդրի լուծման վերաբերյալ: Արցախը և Հայաստանը սա ընդունեցին որպես բանակցություների հիմք: Ադրբեջանը սակայն մերժեց այն և հայտարարեց իր նախապայմաններ բանակցությունների համար:
- 1999 Եվրախորհրդի գագաթաժողովը Ստամբուլում երեք կողմերի մասնակցությամբ առաջարկեց Արցախի ճգնաժամի շուրջ բանակցություններ և հրաժարվեց կրկին անգամ հաստատել 1996 Լիզբոնի գագաթաժողովի ժողովի նախագահի չպարտավորեցնող հայտարարությունը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

