
ՀՌՈՄԸ ՇԱՏ ԱՎԵԼԻՆ Է ՏԵՍԵԼ
- Հոգեկան հիվանդությունները վարակիչ են

Արդեն մի քանի օր է, ինչ բոլոր հհշական լրատվամիջոցները հարձակվել են խեղճ Հանրայինի վրա։ Նրանց հատկապես նյարդայնացնում են ընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ «360 աստիճան» լրատվական-վերլուծական ծրագրի հեղինակ Տաթեւիկ Նալբանդյանը։
Հարձակումներին (որոնք, նկատենք, օրըստօրե ավելի լկտի ու պարզապես խուլիգանական են դառնում) նոր եւ ուժգին ազդակ հաղորդեց նախկին նախագահը՝ հոկտեմբերի 26-ի միտինգում իր ելույթով։ Ինչը, անկեղծ ասած, փոքր-ինչ զարմացրեց։ Քանզի ընդհանուր առմամբ Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, ծայրաստիճան հեզաբարո ու անչարակամ անձնավորություն է։
Հավանաբար, նրա հետ կրկնվել է Ա.Կ.Տոլստոյի ողբերգության հերոսի պատմությունը։ Այնտեղ Ֆյոդոր Իոաննովիչ ցարը, նույնպես լինելով չափազանց հեզաբարո ու անչարակամ մարդ, հինգերորդ գործողության վերջում այնուամենայնիվ ըմբոստացավ. «Կանչե՛ք դահիճներին։ / Կառափնարան դրեք այստեղ՝ դռան շեմի՛ն։/ Այստեղ՝ իմ առջե՛ւ։ Հենց հիմա՛։ Չափազանց երկար ես հանդուրժեցի»։ Արքայական զայրույթի համանման պոռթկման ականատես դարձանք նաեւ Տեր-Պետրոսյանի պարագայում։
Սակայն ելույթն այդ մելոդրամա էր։ Իսկ այ հետո սկսվեց կրկեսը։
Հհշական ակտիվիստների բանակը այնքան համերաշխ ու այնպիսի մոլեգնությամբ նետվեց Ալեքսան Հարությունյանին եւ Տաթեւիկ Նալբանդյանին անարգելու, որ ակամայից կասկածներ առաջացան այդ կոդլի շրջանում ինչ-որ վտանգավոր հոգեկան վարակի տարածման վերաբերյալ։
Կարելի՞ է արդյոք վարակվել գժից։ Առաջին հայացքից դա անհեթեթություն է թվում։ Սակայն բրիտանացի գիտնականները բազմամյա լաբորատոր հետազոտությունների ճանապարհով պարզել են. անհատի հոգեկան խանգարումներ, մրսածության պես, կարող են առաջացնել «վիրուսները» կամ դրանց նման մի բան։ Բանն այն է, որ շիզոֆրենիայով հիվանդների ողնուղեղի հեղուկում վերջերս հայտնաբերված այդ մասնիկներն առայժմ անվանում չունեն։ Հայտնի է միայն, որ դրանք փոքր-ինչ ավելի խոշոր են գիտությանը ծանոթ վիրուսներից եւ ավելի փոքր՝ ամենամանր բակտերիաներից։ Այնպես որ՝ շիզոֆրենիան վարակիչ է։
Հենց այդ հանգամանքով կարող են բացատրվել Ալեքսան Հարությունյանի եւ Տաթեւիկ Նալբանդյանի դեմ միահամուռ հարձակումները։
Թեեւ, պիտի խոստովանենք, որ մեր ախտորոշումը վերջնական չէ։ Խոսելաձեւն ու բառապաշարը, որով հհշական թերթերն այս օրերին գրում են մեր գործընկերների մասին, ավելի շատ հիշեցնում են արդեն ոչ թե շիզոֆրենիա, այլ ամենաիսկական կատաղություն։ Վերջինը, ինչպես հայտնի է, նույնպես վարակիչ է։ Դրա համար էլ հհշականները ձգտում են կծոտել հնարավորինս մեծ թվով մարդկանց։ Ինչպես այն անեկդոտում։
Մի մարդու շուն է կծում։ Նա իրեն վատ է զգում ու դիմում բժշկի։ Բժիշկը.
-Բարեկամս, պիտի վշտացնեմ ձեզ, հիվանդացել եք կատաղությամբ։
Հիվանդը վերցնում է թղթի մի կտոր ու սկսում արագ-արագ ինչ-որ բան գրել։
-Ինչո՞ւ եք կտակ գրում,- հարցնում է բժիշկը։ -Կփորձեմ ձեզ բուժել։
-Սա կտակ չէ, բժիշկ։ Ես կազմում եմ նրանց ցուցակը, ում պիտի կծեմ՝ մինչեւ բուժվելս։
Ցավոք, վարակից չխուսափեց նաեւ ԺՈՒԿ առաջնորդ Մանուկ Գասպարյանը, որը նույնպես հարձակվեց Հանրայինի վրա։ Երբ այդ գործով զբաղվում են հհշական երիտասարդ քարոզիչները, դա մասամբ հասկանալի է։ Պակաս հասկանալի է մեկ այլ բան. ինչո՞ւ է Մանուկ Գասպարյանը փորձում անձամբ գլխավորել պատանեկան շարժումը։ Այսօր նա ճիշտ նույն տարիքին է, ինչ Լ.Ի.Բրեժնեւը 1970-ականների սկզբին, բայց Լեւոնիդ Իլյիչի մտքով անգամ չէր անցնում, ղեկավարել նաեւ ՀամԼԿԵՄ ԿԿ-ն. դրա համար կային ընկերներ Ե.Մ.Տյաժելնիկովը եւ Բ.Ն.Պաստուխովը։ Թեեւ առանձնակի թարմությամբ չէին փայլում, բայց այնուամենայնիվ գլխավոր քարտուղարից երիտասարդ էին։
Ի՞նչ խորհուրդ կարելի է տալ Ալեքսանին ու Տաթեւիկին, ինչպես նաեւ այլ հեռուստաալիքներից մեր գործընկերներին։
2000 թվականին Հռոմում տեղի ունեցավ արվամոլների միջազգային հավաք։ Եկեղեցին մեծ աղմուկ բարձրացրեց։ Հովհաննես Պողոս 2-րդ պապն անձամբ կոչ էր անում իշխանություններին թույլ չտալ այդ խայտառակությունն ու հավատքի անարգումը։ Խնդիրը քննարկվում էր ոչ միայն քաղաքապետարանում, այլեւ երկրի խորհրդարանում։ Բայց գեյ-շքերթը՝ երգերով ու թմբուկների զարկերով, այնուամենայնիվ տեղի ունեցավ քաղաքի կենտրոնում։
Հետո տոնն ավարտվեց։ Փուչիկները թռան երկինք, արվամոլները ցրվեցին իրենց տները, աղբը հավաքեցին, թերթերն անցան այլ թեմաների։ Իրավացի գտնվեց ծեր ու իմաստուն Ջուլիո Անդրեոտտին՝ ցմահ սենատորը, որը քսան տարվա ընթացքում զբաղեցրել է իտալական կառավարության հնարավոր բոլոր բարձրագույն պաշտոնները։ Լինելով խորապես հավատացյալ քրիստոնյա եւ գեյ-շքերթի համոզված հակառակորդ` նա եռացող կրքերի ամենաթեժ պահին ասաց. «Հանդարտվեք։ Հռոմը շատ ավելին է տեսել։ Դրան էլ կդիմանա»։
Այնպես որ՝ պետք չէ սրտին մոտ ընդունել վայրահաչոցը։ Մոտենում են ընտրությունները, իսկ դա նշանակում է, որ հհշականների ագրեսիան կաճի։ Պատկերավոր ասած՝ արդեն կսկսեն ձեռքը զենքին գցել, ինչպես ամերիկյան վեսթերն-ֆիլմերում, նույնիսկ բացվող դռան ճռռոցի վրա։
Տուկ, տուկ, տուկ...
Տես նաեւ՝ էջ 6-7
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք 16
360 ԱՍՏԻՃԱՆՆ ՈՒ ԴԱՆԿՈՅԻ ԲՈՑԱՎԱՌ ՍԻՐՏԸ
Հիշո՞ւմ եք արդյոք, թանկագին քույրեր եւ եղբայրներ, պրոլետարական մեծ գրող Գորկու, այսպես կոչված, հեղափոխական ռոմանտիզմի շրջանի ստեղծագործությունները։
Տվյալ դեպքում ...ՊԱՅՔԱՐ ՈՒ ՏՈՆԻ ՍՊԱՍՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Այդպես է արարել մեզ Աստված
Թե կուզեք իմանալ, Հայաստանի ողջ պատմությունը պայքար է ու տոնի սպասում։ Այ կազատագրվենք օտարի լծից ու այդժամ կապրենք, այ կհաղթենք դաշնակներին, այ կվերացնենք հարուստներին, ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՃԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԿԵՆՏՐՈՆԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Թանկանում են նաեւ ծայրամասերի բնակարանները
Վերջին երկու-երեք ամիսներին Երեւանի բնակարանային շուկայում նկատվում են նոր զարգացումներ։ Երկար ժամանակ թանկացման տեմպով առանձնացող մեկ-երկու համայնքներում ...ԱՎԱՆԴՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ. ՏՐՎՈՒՄ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Շարունակվում է նախկին «Հայխնայբանկում» ավանդներ ունեցող եւ որոշակի չափանիշների բավարարող անձանց փոխհատուցումներ տալու գործընթացը։ Այս կապակցությամբ է մեր հարցազրույցը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ...ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նոյեմբերի 2-ին ընդդիմությունը դիմելու է վճռական քայլերի
Պաշտպանության նախկին նախարար Ի. Օքրուաշվիլու ձերբակալությունից հետո ստեղծված «Համաժողովրդական շարժում» ընդդիմադիր միավորումը վերջին օրերի ընթացքում ...ԻՆՉՊԵՍ Է ՍԱՐՔՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԿԱԾԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայրենի քաղգործիչների եւ լրատվամիջոցների նախասիրած թեզերից մեկը՝ մեր երկրի տնտեսական զարգացման փշոտ ճանապարհը վիշապի պես փակած ստվերային տնտեսությունն անհապաղ արմատախիլ անելու գաղափարը, պատմության ներկա ...ՆԱՎԸ ԴԵՌ ԾՈՎԸ ՉԵԼԱԾ` ՍԿՍԵԼ Է ԽՈՐՏԱԿՎԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբում վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ երեկ իր տեսակետները ներկայացրեց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
Հոկտեմբերի 26-ի հանրահավաքում իշխանության հասցեին հնչած ...ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԵՍԵԼ ԷՐ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Մեր հարցազրույցը Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ հիմնականում մանուկների եւ դեռահասների հոգեկան առողջության ծրագրի եւ քայքայիչ աղանդների ...ԳՈՒՄԱՐՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 582,3 մլն դրամ: Ինչպես երեկ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվող բյուջեի նախագծի ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱզգային ժողովի մշտական հանձնաժողովներում երեկ շարունակվեցին «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Ներկայացվեցին իշխանության պետական, տեղական ինքնակառավարման եւ դատական մարմինների ...ԶԱՆԳՎԱԾԵՂ ՏԱՐՈՆԸ
ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ
Տարոնը մտավ խնայդրամարկղ՝ էլեկտրական հոսանքի գումարը վճարելու համար, եւ հերթի մեջ տեսավ իր՝ ժամանակին բավականին ծանոթ ճարտարագետ... անունը դժվարացավ հիշել... Գեւորգի՞ն, թե՞ Ալֆրեդին, թե՞ Էդիկին, թե՞ Ֆիլիպին... ...ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԴԻՄԱՎՈՐԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԸ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Աննկատելիորեն մոտեցավ նոյեմբերը։ Եղանակը, փա՜ռք Աստծո, առայժմ լավ է, արեւոտ, բայց առավոտյան ու երեկոյան արդեն ցրտել է, սառը քամի է փչում, ժողովուրդը սկսել է փռշտալ, հաճախակի մտնել դեղատներ։ Շատերն այս ...ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Սննդամթերքի գները աճում են ոչ միայն Հայաստանում։ Օրերս Համաշխարհային բանկը (ՀԲ) հրատարակեց «Գյուղատնտեսության ծառայեցումը զարգացման գործին» զեկույցը։
Համաձայն բանկի եզրահանգումների, պարենամթերքի գների ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ
Հոկտեմբերի 28-ին, ժամը 17։45-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցի Շահումյան կամրջի մոտակայքում «Հոնդա» մակնիշի 09 ՍՍ 366 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից՝ բախվելով բետոնե սյանը: Պատահարի ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԳՈՐԾԸ
Հունվարի 19-ին թուրքական ազգայնականության դավադիր գնդակից զոհված Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի դատական գործով Թուրքիայի իրավապահ ոչ մի պաշտոնյա չի հետաքննվել, այն դեպքում, երբ դատական գործով ...ՀՌՈՄԸ ՇԱՏ ԱՎԵԼԻՆ Է ՏԵՍԵԼ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 4
Հոգեկան հիվանդությունները վարակիչ են
Արդեն մի քանի օր է, ինչ բոլոր հհշական լրատվամիջոցները հարձակվել են խեղճ Հանրայինի վրա։ Նրանց հատկապես նյարդայնացնում են ընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը ...ԽՈՐ ՎԻՐԱՊԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՐ...
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
60-ն անցնելուց հետո մարդը պիտի խելոքանա
Հոկտեմբերի 26-ին Թատերական հրապարակում շուրջ 1 ժամ 10 րոպե տեւած ելույթի ընթացքում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ նոր բան ասաց։ Ինչպիսի՞ տպավորություն ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին: Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանն ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետն ...ՄԵՐՈՆՔ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Բեռլինում տեղի կունենա սառեցված հակամարտությունների վերաբերյալ համաժողով: Ազգային ժողովից համաժողովին կմասնակցեն ...ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏ
Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված են 946 ամսագրեր եւ թերթեր, որոնցից 693-ը թերթեր են, 253-ը՝ ամսագրեր: Ի դեպ, օգոստոսին դրանց թիվը 912-ն էր: Կախված քաղաքական իրավիճակից ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵԶ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ Է ՏՎԵԼ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Պարոն Կարապետյան, նախընտրական զարգացումներում կա՞ն անակնկալ դրսեւորումներ։ Լուսանցքային քաղաքական ուժերի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հոկտեմբերի 26-ի իր միտինգային ելույթում Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե «Հոկտեմբերի 27»-ից հետո «ամրապնդելով իր դիրքերը, քոչարյանական վարչախումբը ազատվեց իր հանցավոր գործունեությանը խոչընդոտող բոլոր օտար ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
2014 թվականին ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունն ընդունելու է Բրազիլիան։ Այդպիսի որոշում է ընդունվել Ցյուրիխում գտնվող ՖԻՖԱ-ի կենտրոնակայանում։ Որոշվել է նաեւ 2011 թվականի կանանց համաշխարհային ստուգատեսի ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանում տեղի է ունեցել «ԱՊՀ եւ Բալթյան համագործակցության երկրների Չեմպիոնների գավաթ» 16-րդ ֆուտբոլային մրցաշարի խաղարկության վիճակահանությունը։ Մրցաշարն առաջին անգամ անցկացվելու է ոչ թե Մոսկվայում, ...ՄԵՐՈՆՑ ԱՌԱՋԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հունաստանի Իրակլիոն քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում հաջող մեկնարկից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տուրում 1,5։2,5 հաշվով զիջել է ...ՍԱՖԱՐՅԱՆՑԸ ԵՎՍ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԵԼՈՒՅԹՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ...360 ԱՍՏԻՃԱՆՆ ՈՒ ԴԱՆԿՈՅԻ ԲՈՑԱՎԱՌ ՍԻՐՏԸ
Հիշո՞ւմ եք արդյոք, թանկագին քույրեր եւ եղբայրներ, պրոլետարական մեծ գրող Գորկու, այսպես կոչված, հեղափոխական ռոմանտիզմի շրջանի ստեղծագործությունները։
Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է այն պատմվածքին, որտեղ ...ՍԵՓԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԻՆԵՐԸ
Սեփ.լրտվ.
«Հավատացած եմ, որ այլեւս մեր երկրի ներքաղաքական կյանքում զարգացումները շարունակական են լինելու։ Հասարակական կամքի վերջին բոլոր արտահայտությունները, ընտրությունների արդյունքները միանշանակ վկայում են, որ ...ԵՐՐՈՐԴ ՏՈՒՐԸ ՀԱՋՈՂ ԷՐ
Հաղթեցինք ավստրիացիներին, ոչ-ոքի խաղացինք Գերմանիայի հետ
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրը ընդհանուր առմամբ հաջող էր Հայաստանի մարզիկների համար։
Մեր տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով ...ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Ըստ ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ. «Կա նաեւ բարոյական հիշողություն հասկացությունը։ Նախկին նախագահը կարող է այսօր վեր կենալ ու նոր կոնցեպցիա առաջարկել։ Բայց դա չի անցնի։ Ամենամեծ ճշմարտությունն էլ եթե նա ասի՝ չի ...
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՈ՞Ւ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք
«ԱՐՄԱՎԻԱՆ» ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀՈԳԻ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ
ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԵՐ ՀԱԼ, ՁԵՐ ՀԱՎԵՍ

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌՈՒՄ
ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

