
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՃԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԿԵՆՏՐՈՆԻՑ
- Թանկանում են նաեւ ծայրամասերի բնակարանները

Վերջին երկու-երեք ամիսներին Երեւանի բնակարանային շուկայում նկատվում են նոր զարգացումներ։ Երկար ժամանակ թանկացման տեմպով առանձնացող մեկ-երկու համայնքներում գների բարձրացումը խիստ դանդաղել կամ դադարել է։ Հակառակ դրան, ավելի արագ են սկսել բարձրանալ կենտրոնից համեմատաբար հեռու գտնվող համայնքների բնակարանների գները։ Պատահական չէ, որ սեպտեմբերին առավել շատ թանկացել են Ավանի, Նոր Նորքի եւ Դավիթաշենի բնակարանները։
Գնային շուկայում այս միտումները տեղի են ունենում գործարքների պասիվացմանը զուգահեռ։ Անշարժ գույքի առք ու վաճառքի վերաբերյալ անցած մի քանի ամիսների տվյալները վկայում են, որ բավական երկար ժամանակ արձանագրված կայուն աճից հետո շուկան սկսել է տեղի տալ։
Այս տարվա առաջին կիսամյակում մայրաքաղաքում արձանագրվեց բնակարանների առք ու վաճառքի գործարքների զգալի կրճատում (ավելի քան 18,5 տոկոս) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։ Չնայած հուլիսին շուկայում դիտարկվեց որոշակի ակտիվացում, այնուհանդերձ դա երկար չտեւեց։ Արդեն հաջորդ ամսին վերականգնվեցին տարեսկզբից դրսեւորված միտումները։ Օգոստոսին շուկան դարձյալ պասիվացավ։ Ընդհանուր առմամբ գործարքները նվազեցին շուրջ 8,5 տոկոսով։ Այս զարգացումները ոչ միայն շարունակվեցին, այլեւ խորացան սեպտեմբերին. օգոստոսի համեմատ գործարքները նվազեցին եւս 10,7 տոկոսով։
Ենթադրվում է, որ այս միտումները կշարունակվեն նաեւ առաջիկայում։ Նախագահական ընտրությունների հետեւանքով ձեւավորվող սպասումային տրամադրություններն իրենց անմիջական ազդեցությունը կունենան շուկայի վրա։
Շուկայի պասիվացմանը զուգահեռ նվազել է նաեւ բնակարանների թանկացման տեմպը։ Ընդհանուր առմամբ անցած երեք-չորս ամիսներին միջին հաշվով գները բարձրացել են 1,5 տոկոսով։ Այսինքն՝ նախորդ շրջանի համեմատությամբ թանկացման տեմպը գրեթե կրկնապատիկ կրճատվել է։ Համեմատության համար ասենք, որ հունիսին, մայիսի նկատմամբ, գները բարձրացել են ավելի քան 2,7 տոկոսով։
Երեւանի անշարժ գույքի շուկայում սեպտեմբերին 1 քառ. մետր բնակարանի արժեքը միջին հաշվով թանկացել է 3,9 հազար դրամով կամ շուրջ 12 դոլարով։ Յուրաքանչյուր մետրի հաշվով միջին գները մայրաքաղաքում տատանվում են 270 հազար դրամի կամ 820 դոլարի սահմաններում։ Բնակարանների գների բարձրացումն առավել ակնառու է դոլարային արտահայտությամբ։ Պատահական չէ, որ չնայած սեպտեմբերին 1 քառ. մետրի արժեքը թանկացել է ընդամենը 3,9 հազար դրամով, այնուհանդերձ դոլարային արտահայտությամբ գները շատ ավելի են բարձրացել։ Ասենք, որ եթե օգոստոսին 1 քառ. մետրի միջին դոլարային գինը 780-790 էր, ապա սեպտեմբերին՝ 820 դոլար։
Գները զգալիորեն բարձր են նաեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։ Մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր մետրի արժեքը բարձրացել է 63 հազար դրամով կամ ավելի քան 190 դոլարով։
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ վերջին ամիսներին նկատվում է բնակարանային շուկայի կառուցվածքի որոշակի փոփոխություն։ Մասնավորապես, կարծես դադարել է թանկարժեք բնակարաններին ներկայացվող հավելյալ պահանջարկը։ Դրանց թանկացումը գրեթե կանգ է առել։ Վերջին երեք ամսվա ընթացքում Կենտրոնի բնակարանների գները բարձրացել են 1 քառ. մետրի հաշվով ընդամենը հազար դրամով։ Նույն պատկերն է նաեւ Արաբկիրում. օգոստոսին գները մնացել են անփոփոխ, իսկ սեպտեմբերին՝ աճել ընդամենը 500 դրամով։
Հատկանշական է, որ գնային շուկայում ձեւավորված այս միտումը սեպտեմբերին սկսել է տարածվել նաեւ Քանաքեռ-Զեյթունի բնակարանների վրա։ Վերջին մի քանի ամիսներին արձանագրված արագ աճից հետո այս համայնքում եւս կարծես դադարել է գների բարձրացումը։ Ամեն դեպքում դրամային արտահայտությամբ սեպտեմբերին գները Քանաքեռ-Զեյթունում մնացել են նույնը։
Մայրաքաղաքի գրեթե բոլոր համայնքներում բնակարանի գներն այս կամ այն չափով բարձրացել են։ Սակայն պահանջարկի ավելի մեծ աճ է նկատվում հատկապես Ավան, Նոր Նորք եւ Դավիթաշեն համայնքների բնակարանների նկատմամբ։ Սեպտեմբերին գներն առավել շատ բարձրացել են Ավանում։ Մեկ քառ. մետրն այստեղ թանկացել է 9 հազար դրամով՝ հասնելով 237 հազար դրամի կամ 725 դոլարի։ Նոր Նորքում եւ Դավիթաշենում գներն ավելացել են 8-հազարական դրամով։ Եթե Դավիթաշենում յուրաքանչյուր քառ. մետրի միջին արժեքը 267 է, ապա Նոր Նորքում՝ 242 հազար դրամ։
Բնակարանային շուկան թանկացել է նաեւ մյուս համայնքներում, բայց համեմատաբար քիչ չափով։ Միջին հաշվով գներն ավելացել են 3-5 հազար դրամով։
Չնայած ընդհանուր առմամբ Երեւանի բնակարանային շուկան շարունակում է թանկանալ, այնուհանդերձ վերջին ամիսներին առանձին համայնքներում նկատվող զարգացումները ցույց են տալիս, որ գների բարձրացումն աստիճանաբար տեղի է տալիս։ Թերեւս պատահական չէ, որ Կենտրոնում, Արաբկիրում, ինչպես նաեւ Քանաքեռ-Զեյթունում գնաճը, ինչ-որ տեղ սկսել է դադարել։
Սա վկայում է թանկարժեք բնակարանների պահանջարկի պասիվացման մասին։ Մի բան, որն ի շարս այլ գործոնների պայմանավորված է նաեւ շուկայում գործող, երբեմն չարդարացված բարձր գներով։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք 16
360 ԱՍՏԻՃԱՆՆ ՈՒ ԴԱՆԿՈՅԻ ԲՈՑԱՎԱՌ ՍԻՐՏԸ
Հիշո՞ւմ եք արդյոք, թանկագին քույրեր եւ եղբայրներ, պրոլետարական մեծ գրող Գորկու, այսպես կոչված, հեղափոխական ռոմանտիզմի շրջանի ստեղծագործությունները։
Տվյալ դեպքում ...ՊԱՅՔԱՐ ՈՒ ՏՈՆԻ ՍՊԱՍՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Այդպես է արարել մեզ Աստված
Թե կուզեք իմանալ, Հայաստանի ողջ պատմությունը պայքար է ու տոնի սպասում։ Այ կազատագրվենք օտարի լծից ու այդժամ կապրենք, այ կհաղթենք դաշնակներին, այ կվերացնենք հարուստներին, ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՃԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԿԵՆՏՐՈՆԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Թանկանում են նաեւ ծայրամասերի բնակարանները
Վերջին երկու-երեք ամիսներին Երեւանի բնակարանային շուկայում նկատվում են նոր զարգացումներ։ Երկար ժամանակ թանկացման տեմպով առանձնացող մեկ-երկու համայնքներում ...ԱՎԱՆԴՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ. ՏՐՎՈՒՄ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Շարունակվում է նախկին «Հայխնայբանկում» ավանդներ ունեցող եւ որոշակի չափանիշների բավարարող անձանց փոխհատուցումներ տալու գործընթացը։ Այս կապակցությամբ է մեր հարցազրույցը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ...ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նոյեմբերի 2-ին ընդդիմությունը դիմելու է վճռական քայլերի
Պաշտպանության նախկին նախարար Ի. Օքրուաշվիլու ձերբակալությունից հետո ստեղծված «Համաժողովրդական շարժում» ընդդիմադիր միավորումը վերջին օրերի ընթացքում ...ԻՆՉՊԵՍ Է ՍԱՐՔՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԿԱԾԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայրենի քաղգործիչների եւ լրատվամիջոցների նախասիրած թեզերից մեկը՝ մեր երկրի տնտեսական զարգացման փշոտ ճանապարհը վիշապի պես փակած ստվերային տնտեսությունն անհապաղ արմատախիլ անելու գաղափարը, պատմության ներկա ...ՆԱՎԸ ԴԵՌ ԾՈՎԸ ՉԵԼԱԾ` ՍԿՍԵԼ Է ԽՈՐՏԱԿՎԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբում վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ երեկ իր տեսակետները ներկայացրեց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
Հոկտեմբերի 26-ի հանրահավաքում իշխանության հասցեին հնչած ...ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԵՍԵԼ ԷՐ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Մեր հարցազրույցը Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ հիմնականում մանուկների եւ դեռահասների հոգեկան առողջության ծրագրի եւ քայքայիչ աղանդների ...ԳՈՒՄԱՐՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 582,3 մլն դրամ: Ինչպես երեկ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվող բյուջեի նախագծի ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱզգային ժողովի մշտական հանձնաժողովներում երեկ շարունակվեցին «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Ներկայացվեցին իշխանության պետական, տեղական ինքնակառավարման եւ դատական մարմինների ...ԶԱՆԳՎԱԾԵՂ ՏԱՐՈՆԸ
ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ
Տարոնը մտավ խնայդրամարկղ՝ էլեկտրական հոսանքի գումարը վճարելու համար, եւ հերթի մեջ տեսավ իր՝ ժամանակին բավականին ծանոթ ճարտարագետ... անունը դժվարացավ հիշել... Գեւորգի՞ն, թե՞ Ալֆրեդին, թե՞ Էդիկին, թե՞ Ֆիլիպին... ...ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԴԻՄԱՎՈՐԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԸ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Աննկատելիորեն մոտեցավ նոյեմբերը։ Եղանակը, փա՜ռք Աստծո, առայժմ լավ է, արեւոտ, բայց առավոտյան ու երեկոյան արդեն ցրտել է, սառը քամի է փչում, ժողովուրդը սկսել է փռշտալ, հաճախակի մտնել դեղատներ։ Շատերն այս ...ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Սննդամթերքի գները աճում են ոչ միայն Հայաստանում։ Օրերս Համաշխարհային բանկը (ՀԲ) հրատարակեց «Գյուղատնտեսության ծառայեցումը զարգացման գործին» զեկույցը։
Համաձայն բանկի եզրահանգումների, պարենամթերքի գների ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ
Հոկտեմբերի 28-ին, ժամը 17։45-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցի Շահումյան կամրջի մոտակայքում «Հոնդա» մակնիշի 09 ՍՍ 366 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից՝ բախվելով բետոնե սյանը: Պատահարի ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԳՈՐԾԸ
Հունվարի 19-ին թուրքական ազգայնականության դավադիր գնդակից զոհված Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի դատական գործով Թուրքիայի իրավապահ ոչ մի պաշտոնյա չի հետաքննվել, այն դեպքում, երբ դատական գործով ...ՀՌՈՄԸ ՇԱՏ ԱՎԵԼԻՆ Է ՏԵՍԵԼ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 4
Հոգեկան հիվանդությունները վարակիչ են
Արդեն մի քանի օր է, ինչ բոլոր հհշական լրատվամիջոցները հարձակվել են խեղճ Հանրայինի վրա։ Նրանց հատկապես նյարդայնացնում են ընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը ...ԽՈՐ ՎԻՐԱՊԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՐ...
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
60-ն անցնելուց հետո մարդը պիտի խելոքանա
Հոկտեմբերի 26-ին Թատերական հրապարակում շուրջ 1 ժամ 10 րոպե տեւած ելույթի ընթացքում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ նոր բան ասաց։ Ինչպիսի՞ տպավորություն ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին: Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանն ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետն ...ՄԵՐՈՆՔ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Բեռլինում տեղի կունենա սառեցված հակամարտությունների վերաբերյալ համաժողով: Ազգային ժողովից համաժողովին կմասնակցեն ...ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏ
Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված են 946 ամսագրեր եւ թերթեր, որոնցից 693-ը թերթեր են, 253-ը՝ ամսագրեր: Ի դեպ, օգոստոսին դրանց թիվը 912-ն էր: Կախված քաղաքական իրավիճակից ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵԶ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ Է ՏՎԵԼ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Պարոն Կարապետյան, նախընտրական զարգացումներում կա՞ն անակնկալ դրսեւորումներ։ Լուսանցքային քաղաքական ուժերի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հոկտեմբերի 26-ի իր միտինգային ելույթում Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե «Հոկտեմբերի 27»-ից հետո «ամրապնդելով իր դիրքերը, քոչարյանական վարչախումբը ազատվեց իր հանցավոր գործունեությանը խոչընդոտող բոլոր օտար ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
2014 թվականին ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունն ընդունելու է Բրազիլիան։ Այդպիսի որոշում է ընդունվել Ցյուրիխում գտնվող ՖԻՖԱ-ի կենտրոնակայանում։ Որոշվել է նաեւ 2011 թվականի կանանց համաշխարհային ստուգատեսի ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանում տեղի է ունեցել «ԱՊՀ եւ Բալթյան համագործակցության երկրների Չեմպիոնների գավաթ» 16-րդ ֆուտբոլային մրցաշարի խաղարկության վիճակահանությունը։ Մրցաշարն առաջին անգամ անցկացվելու է ոչ թե Մոսկվայում, ...ՄԵՐՈՆՑ ԱՌԱՋԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հունաստանի Իրակլիոն քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում հաջող մեկնարկից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տուրում 1,5։2,5 հաշվով զիջել է ...ՍԱՖԱՐՅԱՆՑԸ ԵՎՍ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԵԼՈՒՅԹՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ...360 ԱՍՏԻՃԱՆՆ ՈՒ ԴԱՆԿՈՅԻ ԲՈՑԱՎԱՌ ՍԻՐՏԸ
Հիշո՞ւմ եք արդյոք, թանկագին քույրեր եւ եղբայրներ, պրոլետարական մեծ գրող Գորկու, այսպես կոչված, հեղափոխական ռոմանտիզմի շրջանի ստեղծագործությունները։
Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է այն պատմվածքին, որտեղ ...ՍԵՓԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԻՆԵՐԸ
Սեփ.լրտվ.
«Հավատացած եմ, որ այլեւս մեր երկրի ներքաղաքական կյանքում զարգացումները շարունակական են լինելու։ Հասարակական կամքի վերջին բոլոր արտահայտությունները, ընտրությունների արդյունքները միանշանակ վկայում են, որ ...ԵՐՐՈՐԴ ՏՈՒՐԸ ՀԱՋՈՂ ԷՐ
Հաղթեցինք ավստրիացիներին, ոչ-ոքի խաղացինք Գերմանիայի հետ
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրը ընդհանուր առմամբ հաջող էր Հայաստանի մարզիկների համար։
Մեր տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով ...ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Ըստ ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ. «Կա նաեւ բարոյական հիշողություն հասկացությունը։ Նախկին նախագահը կարող է այսօր վեր կենալ ու նոր կոնցեպցիա առաջարկել։ Բայց դա չի անցնի։ Ամենամեծ ճշմարտությունն էլ եթե նա ասի՝ չի ...
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՈ՞Ւ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք
«ԱՐՄԱՎԻԱՆ» ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀՈԳԻ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ
ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԵՐ ՀԱԼ, ՁԵՐ ՀԱՎԵՍ

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌՈՒՄ
ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

