
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
- 360 ԱՍՏԻՃԱՆՆ ՈՒ ԴԱՆԿՈՅԻ ԲՈՑԱՎԱՌ ՍԻՐՏԸ

Հիշո՞ւմ եք արդյոք, թանկագին քույրեր եւ եղբայրներ, պրոլետարական մեծ գրող Գորկու, այսպես կոչված, հեղափոխական ռոմանտիզմի շրջանի ստեղծագործությունները։
Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է այն պատմվածքին, որտեղ Դանկո անունով երիտասարդը, մարդկանց ուղին լուսավորելու համար կրծքից պոկեց բոցավառ սիրտը, բարձր պահեց գլխավերեւում՝ ջահի պես, եւ առաջնորդեց ժողովրդին անտառի թավուտների միջով։ Վերջում հերոսը զոհվում է, իսկ երախտամոռ մարդիկ կոխկրտում են նրա ձեռքից վայր ընկած դեռեւս մարմրող սիրտը։
Ինչ ուզում եք՝ ասեք, գեղեցիկ հեքիաթ է. արժանին մատուցենք Ալեքսեյ Մաքսիմովիչին։
Դե, իսկ մեր ժամանակները բնորոշ են նրանով, որ կարող են ցանկացած ռոմանտիզմ, մտքի ցանկացած վսեմ ճախրանք նսեմացնել սատանան գիտե թե ինչ աստիճան։ Վերածել ինչ-որ արտառոց զավեշտի։
Վերցնենք թեկուզ նախկին նախագահի հետ կապված պատմությունը։ Ոմանք հուսով էին, թե ահա՛ նա՝ մեր Դանկոն, հիմա կհանի բոցավառ սիրտն ու կառաջնորդի ժողովրդին դեպի լուսաշող բարձունքներ։ Սակայն հոկտեմբերի 26-ի միտինգում նրա ելույթը ցույց տվեց, որ...
Իսկ թե հատկապես ինչ ցույց տվեց Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 26-ի ելույթը, հոկտեմբերի 28-ին ցուցադրեց Հանրայինի «360 աստիճան» լրատվական-վերլուծական ծրագիրը, որի առիթով հայրենի ազատագրիչները աներեւակայելի աղմուկ բարձրացրին։
Բայց ինչո՞ւ։ Այդ ի՞նչ արտասովոր բան հայտնեց մեզ հմայիչ Տաթեւիկ Նալբանդյանը, որ հայտնի չէր հասարակությանը։ Որպեսզի ինքներդ համոզվեք դրանում, առաջարկում ենք ծանոթանալ հաղորդման տպագիր տարբերակին։
Հոկտեմբերի 26-ի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հուշում է մեր անդրադարձը վերնագրել
«ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Ընդհանրապես այսօր հաճախ մեջբերումներ կանենք հանցագործ ռեժիմների մեծ գիտակ պարոն Տեր-Պետրոսյանից, քանի որ այդ թեման նրան լավ ծանոթ է ոչ թե այլոց պատմածներով, ինչպես ասում են, այլ որպես այդ գործի հանգուցային ֆիգուր:
Արդ, ո՞րն էր տերպետրոսյանական վարչախմբի կամ ռեժիմի էությունը` իմ հեռուստադիտող բարեկամ: Ի դեպ, այս վերամբարձ ակադեմիական ոճը նույնպես փոխառել ենք պարոն Տեր-Պետրոսյանից, որի շնորհիվ, երեւի, շուտով մեր միտինգներում կսկսեն իրար դիմել ոչ թե ասենք` գողեր, թալանչիներ բառերով, ինչպես ընդունված էր մինչեւ այժմ, այլ դրանց գրաբար կամ հին եբրայերեն համարժեքներով: Բայց առայժմ, ըստ Տեր-Պետրոսյանի, այդպիսի պետությունները կոչվում են գողապետություն կամ, ինչպես կնախընտրեր պարոն Տեր-Պետրոսյանը` ավազակապետություն, քանի որ գողությունը անհատական հանցագործություն է, իսկ ավազակությունը՝ խմբային: Ընդհանրապես պարոն Տեր-Պետրոսյանը այնքան ճշգրիտ նկարագրեց այն համակարգը, որ ինքն է ստեղծել, եւ որի հետեւանքները, ի դեպ, դեռ լրիվ չեն վերացվել, որ ավելի լավ է լսենք իրեն:
Տեր-Պետրոսյան
«Ո՞րն է, արդ, իշխանության ավազակապետական համակարգի գոյության իմաստը եւ հետապնդած նպատակը: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խմբի բարօրության ապահովում` սեփական ժողովրդի անխնա հարստահարման եւ կեղեքման գնով»:
Այդ ամենը, այսինքն, ժողովրդին սեփական բարօրության համար կեղեքելը տերպետրոսյանական սահմանափակ խումբը քողարկում էր վերամբարձ կարգախոսներով: Հայտնի է, օրինակ, որ Տեր-Պետրոսյանն իշխանության եկավ ղարաբաղյան կարգախոսներով` «Ղարաբաղը մերն է», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», սակայն նրա պայքարը ավարտվեց` հենց ստացավ այդ իշխանությունը եւ շատ արագ հրապարակեց Ղարաբաղի կարգավիճակի իր առավելագույն սահմանը` ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Կամ` գալով իշխանության համաժողովրդական շարժման ալիքին, ինչը Հայաստանի համար ապահովեց տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակի համբավ, հետագայում հաջողեց այնպես կեղծել 95-96թթ. ընտրությունները, որ Հայաստանը հայտնվեց «իզգոյ» պետությունների ցանկում:
Բայց` ամեն բան հերթով:
ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ՕՂԱԿՆԵՐԸ
Ավազակապետության բուրգի գագաթը հենց ինքն էր` Լեւոն Տեր-Պետրոսյանը: Չնայած ժողովրդական բանահյուսության համաձայն` Լեւոնը Վանոյի մոտ նախագահ էր աշխատում, բայց բուրգի գագաթին, այնուամենայնիվ, ինքն էր: Եւ համատարած թալանն իրականացվում էր իր գիտությամբ` մերձավորագույն շրջապատի կողմից:
Երկրորդ տեղը զբաղեցնում էր ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, որն էլ իրականացնում էր ոչ միայն ամբողջ մաֆիոզ տնտեսական կառույցի վերահսկողությունը, այլեւ սպանությունների կազմակերպումը բանդաների միջոցով:
Բուրգի հաջորդ օղակը ՀՀՇ վարչությունն էր, որի գաղտնաժողովներում լուծվում էին ոչ միայն կադրային, այլեւ արդյունաբերական համալիրը ծախելու, բանդաներին հանձնարարականներ իջեցնելու հարցերը: Իսկ ՀՀՇ պարագլուխներից յուրաքանչյուրը` Տեր-Հուսիկ Լազարյանից մինչեւ նախագահի թիկնազորի պետ գեներալ Բուդո` առանձին արտոնյալ միավորներ էին երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքում:
Երրորդ կարեւորագույն օղակը` դատախազությունը, որը կոչված էր երկրում օրինականություն պահպանել, իրականում սպասարկում էր հանցագործ ռեժիմին` կոծկելով սպանությունները: Մասնավորապես 90-ականներին, մի անգամ սխալմամբ ձերբակալվեց Արմեն Տեր-Սահակյանի բանդան, բայց վերեւից եկած հրահանգով անմիջապես էլ ազատ արձակվեց: Իսկ ՀՀՇ-ի օրոք կատարված սպանությունների մութ պատմությունների շարքից, մասնավորապես պետանվտանգության նախկին պետ Մարիուս Յուզբաշյանի սպանության առնչությամբ, մամուլում բացահայտումներ եղան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհրդային տարիներին եղել է ՊԱԿ-ի գործակալ, եւ դա էր Յուզբաշյանի սպանության շարժառիթներից մեկը:
Ավազակապետության հաջորդ օղակը բանկային եւ կառավարական այն համակարգն էր, որն իրականացրեց ավանդների փոշիացումը եւ ռուբլի-դրամ փոփոխության ընթացքում ժողովրդի վերջին կոպեկների թալանը: Մեկ դոլարի դիմաց սահմանված 14 դրամը արժեզրկվեց հաշված ժամերի ընթացքում, եւ, գլխապտույտ արժեզրկման շնորհիվ, ՀՀՇ-ի ֆինանսաբանկային բոսերը ժողովրդից թալանեցին վերջին խնայողությունները` գերշահույթներ բերելով այդ համապետական ֆինանսական աճպարարության կամ, ինչպես Վանոն կասեր, մայմունության կազմակերպիչներին:
Կոլապսի մատնված տնտեսությունն իբր փրկելու համար ձեռնարկվեցին վարկային խոշոր ներարկումներ, որոնք սակայն հոսեցին Տեր-Պետրոսյանի զինակիցների բանկային հաշիվներ: Պետական գանձագողերից մի քանիսը` բարեհաջող թալանից հետո` ճողոպրեցին երկրից, իսկ Տեր-Պետրոսյանի հակաիրավական համակարգը չփորձեց էլ պահանջել բարձրաստիճան գողերի արտահանձնումը: Այս շարքի ցայտուն ֆիգուրներից էր, օրինակ, Սեպուհ Թաշչյանը` էներգետիկայի, կամ ավելի ճիշտ, խավարի նախարարը, ինչպես նրան «մեծարում է» ժամանակակից պոեզիան:
Ավազակապետության բուրգի ամենաշահութաբեր օղակը, իհարկե, հարկային եւ մաքսային ծառայություններն էին, որոնք բյուջեի համար անհրաժեշտ հոսքերը պետական գանձարան ուղարկելու փոխարեն իրենց լուման էին բերում ՀՀՇ-ի նախնական կապիտալի կուտակման սուրբ գործում:
Հաջորդ` հինգերորդ հանգուցային շարասյունը այն ժամանակվա պետական հեռուստատեսությունն էր, որը հանցավոր վարչախմբի քարոզչական սուրն ու վահանն էր. ոչ միայն ապահովում էր ռեժիմի պրոպագանդիստական պաշտպանությունը, այլեւ ընդդիմախոսներին շարքից հանելը: Բայց այս ամենը անմեղ զբաղմունք էր տպագիր լրատվամիջոցները բռնությամբ լռեցնելու համեմատ, երբ նախագահական հրամանագրով` ՀՀՇ-ական պատժիչ մեքենան հրով ու սրով անցավ Դաշնակցության եւ ժամանակի մամուլի տասնյակ միջոցների խմբագրություններով՝ չխնայելով անգամ գրական ամսագրերն ու հրատարակչատները:
ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Երբ ռեժիմը ձեւավորվեց, այսինքն՝ օգտագործելով ժողովրդական շարժումը, եկավ իշխանության, անմիջապես չեզոքացրեց հիմնական մրցակիցներին, ամրապնդեց դիրքերը եւ ձեռնարկեց զտումներ բոլոր մակարդակներում` ճանապարհից հեռացնելով նրանց, ովքեր կարող էին խանգարել իրենց ուզած համակարգի ձեւավորմանը: Ղարաբաղ կոմիտեի այն անդամները, որոնք Արցախի ազատագրման նպատակով էին մտել շարժման մեջ, կամ սպանվեցին, ինչպես Համբարձում Գալստյանը, կամ պաշտոնից հեռացվեցին` ինչպես Վազգեն Մանուկյանը:
Դրանից հետո, ինչպես ասում են, մնացածը տեխնիկայի հարց էր: Սկսվեց երկրից դուրս մղվել գիտական, գործարար, մտավոր էլիտան եւ երիտասարդ հեռանկարային մասնագետների մի ամբողջ բանակ, որը կործանված տնտեսական ու հասարակական ասպարեզում անելիք չուներ: Ավելի համառները ձեւավորեցին սեղանիկ պահող մտավորականների նոր դասակարգ: Իսկ մոտ 400 հազար մարդ, այն էլ պաշտոնական տվյալով, պանդխտացան: Ըստ նախկին իշխանությունների մեթոդիկ պլանի` ինչքան քիչ ու խեղճ մնար ժողովուրդը, այնքան հեշտ կլիներ կառավարելը: Թուրքերի իրականացրած ցեղասպանությունից եւ ստալինյան աքսորներից բացի` երբեք այդքան հայ չէր արտաքսվել Հայաստանից:
Ընդ որում, ոչ թե տարերայնորեն, այլ ծրագրված: Որովհետեւ, ինչպես բացահայտում էր ՀՀՇ-ական քարոզչության բոսերից մեկը, իշխանությունը չէր կարող կերակրել այդքան շատ մարդու: Շատերն այդ շրջանը բնորոշում են որպես սպիտակ սպանդ. երբեմն այդ սպիտակը իհարկե արյունոտ երանգներ էր ստանում:
Վերացվեցին քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտները. խորհրդարանը քաղաքական մարմնից վերածվեց ամորֆ, գաղափարազուրկ, ստորաքարշ ժողովարանի` դառնալով ՀՀՇ-ական իշխանության պարզ կցորդն ու հլու կամակատարը: Ի դեպ, ոչ միայն ժողովրդավարական արժեք ընտրությունները, այլեւ ամբողջ հասարակությանը ծաղրելու դրվագներից էր ՆԳ ամենազոր նախարարի քմահաճությամբ ստեղծված կանանց էկզոտիկ կուսակցությունը, որին նախարարի հրամանով ընտրեց ՆԳ ամբողջ համակարգը` նրա համար ապահովելով խորհրդարանական մրցարշավի երկրորդ տեղը` որպես ցինիզմի բարձրակետ:
Վազգեն Սարգսյան, պաշտպանության նախարար, 1998թ. հունվար.
«Թե ով է ուզում արդեն վեց ամիս, մեկ տարի դառնալ ՆԳ նախարար` ձեզ քաջ հայտնի է: Թե ինչ ճանապարհներով էր ուզում` նմանապես հայտնի է: Թե ինչու էր ուզում` կարծում եմ հայտնի է. 99-ին ընտրություններ են եւ առանց Ներքին գործերի միջամտության այդ մարդիկ ուղղակի չեն կարող դեպուտատ դառնալ»:
95-ին կեղծված խորհրդարանական եւ 96-ին կեղծված նախագահական ընտրություններից հետո մենք արդեն գործ ունեինք լիովին մոնոլիտ, բացարձակապես անվերահսկելի եւ քրեական պարտավորություններով համաձուլված իշխանական փակ համակարգի հետ:
ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Տերպետրոսյանական ռեժիմի գործունեության ծանրագույն հետեւանքը Հայաստանի տնտեսական համակարգի ձեւախեղումն էր: Այդ համակարգը կապ չուներ ո՛չ սոցիալիզմի, ո՛չ ֆեոդալիզմի, ո՛չ էլ իրենց հռչակած լիբերալ կապիտալիզմի հետ, եւ ավելի շուտ հիշեցնում էր Օսմանյան կայսրության թուրքական համակարգ: Իսկ տնտեսությունը կարգավորվում էր ոչ թե շուկայական հարաբերություններով` ինչպես հռչակված էր, այլ հանցագործ, իսկ 96-ից հետո նաեւ իշխանությունը բռնազավթած խունտայի կամքով եւ հրահանգով: Տեր-Պետրոսյանի եւ Վանո Սիրադեղյանի գրասենյակներում էին որոշվում ոչ միայն սեփականության բաշխման, պետական գույքի թալանի բոլոր հարցերը, այլ նաեւ հանրապետությունով մեկ սփռված սեղանիկներից յուրաքանչյուրի տերերը:
Աշխարհի ո՞ր մի երկրում կարելի է պատկերացնել, որ մի սովորական ածուխի բեռնակիր կարող է այնքան հարստանալ, որ դառնա մի զիլ կոնցեռնի նախագահ: Իսկ բուհը նոր ավարտած մի երիտասարդ, բանակում իբր ծառայելու տարիներին, դառնա հանրապետության խոշորագույն բանկերից մեկի սեփականատերը: Աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չէ պատկերացնել, որ հանրապետության ամբողջ կապը հայտնի Պողպատյանի հետ համատեղ դառնա մի ընտանիքի սեփականությունը: Միայն մեկ գործարքի միջոցով մոտ 60 միլիոն դոլար հայտնվեց արտասահմանյան բանկերի սեփական հաշիվներին: Իսկ թե Պողպատյանը եւ այլք ինչքան թալանած գումար վերադարձրին պետությանը, այդ մասին մենք դեռ կխոսենք:
Այդ երանելի ժամանակներում էր, որ փողոցից` չորրորդ դասարանի կրթությամբ վարորդներից մինչեւ համակարգից հեռացված թաղայիններ, հայտնվեցին պետական իշխանության վերին օղակներում: Պրոֆեսիոնալ եւ փորձառու կադրերի ջարդը հետխորհրդային եւ ոչ մի երկրում չէր հասել այն մակարդակին, ինչ այդ տարիների Հայաստանում:
Հանցագործաբար թաքցվում էին Հայաստան ներկրվող մենաշնորհային ապրանքների` մասնավորապես բենզինի, ծխախոտի եւ այլ ապրանքների իրական ծավալները: Տեղում որեւէ արտադրություն սկսելու առանձին անհատների փորձերը լռեցվում էին, ինչպես, օրինակ, ծխախոտի արտադրության փորձերը` կամ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի, երբեմն էլ դրանց իրականացման շնորհիվ:
Երկրի տնտեսությունը քայքայվում էր օրեցօր` մինչեւ հասավ կործանման եզրին. բյուջեն դատարկ էր, առանց այն էլ չնչին թոշակներն ու աշխատավարձերը չէին վճարվում ամիսներով, ուսուցիչները, մտավորականները, բանվորները, թոշակառուները հայտնվեցին սովի ճիրաններում` բռնելով մուրացկանության ճամփան կամ հայտնվելով արտասահմանյան օգնությունների հերթերում կանգնածների եւ փողոցում տան վերջին իրերը վաճառողների դերում:
Աղետի գոտին ավելի սարսափելի վիճակում էր, քան 88-ի երկրաշարժից օրեր հետո, երբ դեռ կար վերականգնելու հույսը: Պատահական չէ, որ այդ տարիներին ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ էլ որեւէ պաշտոնյա չէին համարձակվում անգամ անցնել աղետի գոտու կողքով:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Քողարկվելով ԽՍՀՄ փլուզման հետեւանքների եւ Ղարաբաղյան պատերազմի պատճառաբանություններով` տերպետրոսյանական վարչախումբը երկրում ստեղծեց հուսահատության մի մթնոլորտ, որտեղ բնակչությանն անընդհատ ներշնչվում էր, որ հետագայում ավելի վատ է լինելու, որ պայքարի որեւէ փորձ այդ ռեժիմի դեմ` խստորեն կպատժվի: Եւ ինչպես Օսմանյան կայսրությունում` միակ ելքը սուլթանին եւ նրա կամակատարներին հլու-հնազանդ ենթարկվելն է, իսկ օրվա մի կտոր հաց գտնելը` մեծ բարեգործություն սուլթանի կողմից:
Ղարաբաղյան շարժման եւ անկախության առաջին օրերի ոգեւորության, ազատության, հպարտության զգացումը փոխարինվել էր վախով, ստրկամտության, հուսահատության, ատելության զգացումով: Բարքերի անկումը հասել էր այն աստիճանի, որ այլեւս հասարակական չարիք չէին դիտվում անմեղ մարդկանց սպանությունները, կաշառակերությունը, անգրագիտությունը եւ ստորաքարշությունը: Ժողովուրդը կորցրել էր հավատը պետության, օրենքի նկատմամբ: Հայրենիքը, տունը, նույնիսկ ընտանիքը լքելու երեւույթը դարձել էր առօրյա եւ սովորական:
Բայց մեր ժողովրդի ոգին, այնուամենայնիվ, այնքան բարձր էր, որ, լավ հասկանալով, որ Տեր-Պետրոսյանի ռեժիմը ժամանակավոր է` կարողացավ հաղթել Ղարաբաղյան պատերազմում եւ չկորցրեց հույսը ապագայի նկատմամբ: Չպետք է մոռանալ, որ տերպետրոսյանական ռեժիմը նորություն չէր մեր ժողովրդի համար: Օսմանյան եւ բոլշեւիկյան բռնապետություն տեսած հայ ժողովդի համար տերպետրոսյանական ռեժիմը սոսկ դրանց կարիկատուրան էր:
ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Այդ տարիներին դատական համակարգի բարեփոխումների անվան տակ աշխատանքից ազատվեցին բազմաթիվ պրոֆեսիոնալներ, իսկ նրանց փոխարեն նշանակված դատախազների եւ դատավորների ցուցակները հաստատվեցին Տեր-Պետրոսյանի աշխատասենյակում` ՀՀՇ-ի մերձավորագույն շրջանակի հետ համատեղ եւ ըստ ժամանակի մամուլի հրապարակումների` կաշառքի միջոցով: Դրա հետեւանքը եղավ դատական իշխանության անկախության լիակատար ոչնչացումը: Գտնվելով Տեր-Պետրոսյանի եւ Վանո Սիրադեղյանի լիակատար հսկողության տակ` այդ մարմիններն իրականացնում էին երկու ֆունկցիա: Առաջին` կոծկել, թաքցնել ռեժիմի ահավոր հանցագործությունները` կաշառակերությունը, թալանը, ահաբեկչություններն ու սպանությունները, եւ երկրորդ` ահաբեկել եւ քրեական հետապնդումների ենթարկել իշխանությունների քաղաքական եւ տնտեսական հակառակորդներին:
Բայց իրավական հետեւանքներից շատ ավելի սարսափելի էին տերպետրոսյանական ռեժիմի քաղաքական հետեւանքները: Տեր-Պետրոսյանի եւ նրա հանցագործ` ի դեպ բուն իմաստով հանցագործ, գործընկերների վարած հանճարեղ ներքին ու արտաքին քաղաքականության հետեւանքով, Հայաստանը հայտնվել էր համաշխարհային զարգացման հիմնական մայրուղուց շեղված, մեռնող պետության կարգավիճակում, իր հաստատուն տեղը զբաղեցնելով նույնիսկ ոչ թե երրորդ, այլ չորրորդ-հինգերորդական պետությունների շարքում: Նա քայքայում էր Հայոց պետականության հիմքերը: Եւ չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին` առկա էր Ղարաբաղը եւ ամբողջ Հայաստանը կործանելու վտանգը:
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Պարզվում է՝ ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, հոկտեմբերի 27-ը խորհուրդ ունի, իսկ մենք կարծում էինք, թե համազգային աղետ ու ողբերգություն է: Մեկի համար, որը ուզում է վերադառնալ նախագահի աթոռին` 27-ը երեւի իրոք խորհուրդ ունի, ինչպես 88-ին` Ղարաբաղի հարցը: Տեր-Պետրոսյանը եթե այդ մասին ասելիք ուներ` նա դրա համար արտահայտվելու 8 տարի ուներ. 88-ից սկսած Տեր-Պետրոսյանը զոհերի արյունը սեփական նպատակներին եւ շահերին ծառայեցնելը դարձրել է բնավորության կայուն գիծ: Իր կողքին ունենալով ողբերգության զոհերի երկու հարազատներին, որոնցից մեկի հորը ինքն է հեռացրել, իսկ մյուսի եղբայրը իրեն է հեռացրել` Ղարաբաղը հանձնելու փորձի համար, Լեւոն Տեր-Պետրոսյանը այժմ էլ շահարկում է հոկտեմբերի 27-ը եւ բուլվարային մամուլի հրապարակումների ոչ գրագետ վերլուծությամբ եւս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանության հասնելու ճանապարհին ոչ մի սրբություն չի ճանաչում:
Այս հարցում իր համար միակ հեղինակությունը ոճրագործ Նաիրի Հունանյանն է. անձ, որը երկար ժամանակ, ընդհուպ մինչեւ հոկտեմբերի 27-ը, ջերմ համագործակցության մեջ է եղել Տեր-Պետրոսյանի մերձավորագույն շրջապատի հետ: Իհարկե, նա նախօրոք փորձում է իրեն ապահովագրել, ասելով, որ իր գնահատականները զուտ քաղաքական են եւ չեն խախտում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը: Մենք եւս անմեղության կանխավարկածի շրջանակում, կառաջարկենք դատախազությանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները հոկտեմբերի 27-ի մասին ընդունել իբրեւ հայտարարություն` կատարված հանցագործության մասին եւ զբաղվել այդ հարցով:
Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեւացնում է, թե մոռացել է, որ 27-ից հետո այդ ողբերգության բոլոր հանգամանքները պարզելու հնարավորությունները հենց նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից տրված էր այն մարդկանց, որոնց իր ելույթում նշում է Տեր-Պետրոսյանը. վարչապետն էր Արամ Զավենի Սարգսյանը, գլխավոր դատախազը նրա մերձավորագույն ընկեր եւ համագյուղացի Բորիս Նազարյանը, քննությունը իրականացնում էր իրենց բացարձակ վստահությունը վայելող զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
Բորիս Նազարյան, ՀՀ գլխավոր դատախազ, 03.03.2000թ.
«Զինվորական դատախազ պարոն Ջհանգիրյանի հետ միասին, որը ղեկավարում է քննչական օպերատիվ խմբի աշխատանքները, քննարկում ենք քրեական գործով ձեռք բերված բոլոր տվյալները, բոլոր ապացույցները, եւ հավաստիացնում եմ, որ այն լուրերը, այն հայտարարությունները, որոնք տպագրվում կամ արվում են հեռուստատեսությամբ, թե իբր քննչական խմբի կողմից ապօրինի գործողություններ են թույլ տրվում` դրանք անհիմն են»:
Իսկ իր նշած Ալեքսան Հարությունյանը չընդդիմացավ իրեն բանտ ուղարկելու ցանկությանը, մասնակցեց բոլոր քննչական գործողություններին եւ բանտից ազատ արձակվեց դեռ այն ժամանակ, երբ վարչապետը Արամ Սարգսյանն էր: Ընդ որում, ազատ արձակող դատավորը Վազգեն Սարգսյանի մտերիմն էր եւ ծնունդով Արարատի մարզից:
Իսկ թե ինչու է Նաիրի Հունանյանը կեղծ ցուցմունքներ տվել եւ ինչպես է այդ ամբողջ կեղտոտ սուտ վարկածը հորինվել` այդ մասին եղել է քննություն, եւ ամեն ինչ հայտնի է: Իսկ թե ինչու կեղծ ցուցմունքների մասով քննությունը մինչեւ վերջ չի հասցվել եւ մեղավորները չեն պատժվել` այս հարցը այսօր էլ կարելի է տալ հավանաբար այն նույն պատճառով, ինչ պատճառով մինչեւ այսօր չեն պատժվել տերպետրոսյանական վարչախմբի բոլոր հանցագործությունների կազմակերպիչներն ու դրդիչները: Ստիպված ենք համաձայնել 98-ի իշխանափոխությունից հետո քաղաքական ուժերի եւ հասարակության այդպես էլ չիրականացված պահանջին, այն է` քաղաքական եւ իրավական գնահատական տալ Տեր-Պետրոսյանի վարչախմբին:
Իսկ հոկտեմբերի 27-ի հնարավոր կազմակերպիչների փնտրտուքը արդյունավետ դարձնելու համար թերեւս անհրաժեշտ է վերհիշել հենց Վազգեն Սարգսյանի հայտնի ելույթը 98-ի հունվարին` իշխանափոխությունից մի քանի օր առաջ, որտեղ նա անուղղակիորեն մատնացույց էր անում աղմկահարույց սպանությունների հեղինակներին:
Վազգեն Սարգսյան, պաշտպանության նախարար, 1998թ. հունվար.
«Եթե խոսում ենք ընդամենը ենթադրությունների մասին, ապա իմ ենթադրությունները շատ ավելի ծանրակշիռ են: Եթե ուզում եք իմանալ ավելի խորը ենթադրությունների մասին, տա Աստված, որ Արծրուն Մարգարյանը ավելի շուտ ապաքինվի, հարցրեք Արծրուն Մարգարյանին, թե ով այդ նույն օրը հանդիպեց իրեն, կանչեց իրեն եւ ասաց, որ քանի որ նախազգուշացրել էին Ռուբոյի մասին, հիմա նորից նախազգուշացնում են Անդրանիկ Քոչարյանի, մյուսի, ձեր մասին: Ձեր հետ նույն բանը լինելու է: Ով, ինչու, ինչպես, ինչու է լինելու: Եւ ձեզ իրենք կտան այդ անձնավորության անունը: Այդ անձնավորությունը, այսպես կոչված այս թեւից չէ... Ղարաբաղյա՜ն համարներով մեքենաներ, Ղարաբաղից` տեռորիստնե՜ր... Ազնիվ չէ՛, անբարոյականությո՛ւն է»:
ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Սա էլ այն հարցերից է, որտեղ Տեր-Պետրոսյանը նոր ասելիք չունի: Կրկնում է այն, ինչ ասել է 97 թվականին: Այն է` հանձնել Ղարաբաղը:
Լեւոն Տեր-Պետրոսյան.
«Ամբողջ խնդիրն այն է, ինչպես դեռ 10 տարի առաջ մի առիթով նշել էի, թե Հայաստանն ունի՞ արդյոք 20-30 տարի ստատուս քվոն պահպանելու հնարավորություն, նրա ռեսուրսները կբավարարե՞ն արդյոք զարգացնելու սեփական տնտեսությունը, հաղթահարելու շրջափակումների եւ մեկուսացման հարուցած խոչընդոտները, եւ վերջապես` մեր երկիրը կդիմանա՞ արդյոք Ադրբեջանի հետ մրցակցությանը»:
Ինչ կարելի է սրան ավելացնել: Հայաստանում իշխանության ձգտող մարդը բառ առ բառ կրկնում է այն, ինչ Իլհամ Ալիեւը. թեման փակված է:
Վազգեն Սարգսյան, պաշտպանության նախարար, 1998թ. հունվար.
«Հայաստանում տնտեսական վիճակը վատ է ոչ թե այն պատճառով, որ Արցախի հարցը մենք ունենք, այլ այն պատճառով առաջին հերթին, որ մենք վատ ենք աշխատել»:
ՈՐՈՇ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ
Լեւոն Տեր-Պետրոսյան.
«Երկարաշունչ խոսքս ամփոփելուց առաջ, հայցելով ձեր ներողամտությունը եւ մի փոքր եւս չարաշահելով ձեր համբերությունը...»:
Մենք եւս չարաշահեցինք ձեր համբերությունը, ուստի այսօր չենք ամփոփի: Հավելենք միայն, որ այստեղ տրված գնահատականները զուտ քաղաքական էին եւ ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեն խախտում: Ուզում ենք շնորհակալություն հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանին` այս նյութին ցուցաբերած աջակցության համար: Հարգելով հեղինակային իրավունքը` նշենք, որ մեր գնահատականների մեծ մասի սկզբնաղբյուրը նախկին նախագահն էր:
- ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք 16
360 ԱՍՏԻՃԱՆՆ ՈՒ ԴԱՆԿՈՅԻ ԲՈՑԱՎԱՌ ՍԻՐՏԸ
Հիշո՞ւմ եք արդյոք, թանկագին քույրեր եւ եղբայրներ, պրոլետարական մեծ գրող Գորկու, այսպես կոչված, հեղափոխական ռոմանտիզմի շրջանի ստեղծագործությունները։
Տվյալ դեպքում ...ՊԱՅՔԱՐ ՈՒ ՏՈՆԻ ՍՊԱՍՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Այդպես է արարել մեզ Աստված
Թե կուզեք իմանալ, Հայաստանի ողջ պատմությունը պայքար է ու տոնի սպասում։ Այ կազատագրվենք օտարի լծից ու այդժամ կապրենք, այ կհաղթենք դաշնակներին, այ կվերացնենք հարուստներին, ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՃԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԿԵՆՏՐՈՆԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Թանկանում են նաեւ ծայրամասերի բնակարանները
Վերջին երկու-երեք ամիսներին Երեւանի բնակարանային շուկայում նկատվում են նոր զարգացումներ։ Երկար ժամանակ թանկացման տեմպով առանձնացող մեկ-երկու համայնքներում ...ԱՎԱՆԴՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ. ՏՐՎՈՒՄ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Շարունակվում է նախկին «Հայխնայբանկում» ավանդներ ունեցող եւ որոշակի չափանիշների բավարարող անձանց փոխհատուցումներ տալու գործընթացը։ Այս կապակցությամբ է մեր հարցազրույցը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ...ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նոյեմբերի 2-ին ընդդիմությունը դիմելու է վճռական քայլերի
Պաշտպանության նախկին նախարար Ի. Օքրուաշվիլու ձերբակալությունից հետո ստեղծված «Համաժողովրդական շարժում» ընդդիմադիր միավորումը վերջին օրերի ընթացքում ...ԻՆՉՊԵՍ Է ՍԱՐՔՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԿԱԾԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայրենի քաղգործիչների եւ լրատվամիջոցների նախասիրած թեզերից մեկը՝ մեր երկրի տնտեսական զարգացման փշոտ ճանապարհը վիշապի պես փակած ստվերային տնտեսությունն անհապաղ արմատախիլ անելու գաղափարը, պատմության ներկա ...ՆԱՎԸ ԴԵՌ ԾՈՎԸ ՉԵԼԱԾ` ՍԿՍԵԼ Է ԽՈՐՏԱԿՎԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբում վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ երեկ իր տեսակետները ներկայացրեց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
Հոկտեմբերի 26-ի հանրահավաքում իշխանության հասցեին հնչած ...ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԵՍԵԼ ԷՐ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Մեր հարցազրույցը Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ հիմնականում մանուկների եւ դեռահասների հոգեկան առողջության ծրագրի եւ քայքայիչ աղանդների ...ԳՈՒՄԱՐՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 582,3 մլն դրամ: Ինչպես երեկ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվող բյուջեի նախագծի ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱզգային ժողովի մշտական հանձնաժողովներում երեկ շարունակվեցին «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Ներկայացվեցին իշխանության պետական, տեղական ինքնակառավարման եւ դատական մարմինների ...ԶԱՆԳՎԱԾԵՂ ՏԱՐՈՆԸ
ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ
Տարոնը մտավ խնայդրամարկղ՝ էլեկտրական հոսանքի գումարը վճարելու համար, եւ հերթի մեջ տեսավ իր՝ ժամանակին բավականին ծանոթ ճարտարագետ... անունը դժվարացավ հիշել... Գեւորգի՞ն, թե՞ Ալֆրեդին, թե՞ Էդիկին, թե՞ Ֆիլիպին... ...ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԴԻՄԱՎՈՐԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԸ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Աննկատելիորեն մոտեցավ նոյեմբերը։ Եղանակը, փա՜ռք Աստծո, առայժմ լավ է, արեւոտ, բայց առավոտյան ու երեկոյան արդեն ցրտել է, սառը քամի է փչում, ժողովուրդը սկսել է փռշտալ, հաճախակի մտնել դեղատներ։ Շատերն այս ...ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Սննդամթերքի գները աճում են ոչ միայն Հայաստանում։ Օրերս Համաշխարհային բանկը (ՀԲ) հրատարակեց «Գյուղատնտեսության ծառայեցումը զարգացման գործին» զեկույցը։
Համաձայն բանկի եզրահանգումների, պարենամթերքի գների ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ
Հոկտեմբերի 28-ին, ժամը 17։45-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցի Շահումյան կամրջի մոտակայքում «Հոնդա» մակնիշի 09 ՍՍ 366 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից՝ բախվելով բետոնե սյանը: Պատահարի ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԳՈՐԾԸ
Հունվարի 19-ին թուրքական ազգայնականության դավադիր գնդակից զոհված Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի դատական գործով Թուրքիայի իրավապահ ոչ մի պաշտոնյա չի հետաքննվել, այն դեպքում, երբ դատական գործով ...ՀՌՈՄԸ ՇԱՏ ԱՎԵԼԻՆ Է ՏԵՍԵԼ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 4
Հոգեկան հիվանդությունները վարակիչ են
Արդեն մի քանի օր է, ինչ բոլոր հհշական լրատվամիջոցները հարձակվել են խեղճ Հանրայինի վրա։ Նրանց հատկապես նյարդայնացնում են ընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը ...ԽՈՐ ՎԻՐԱՊԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՐ...
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
60-ն անցնելուց հետո մարդը պիտի խելոքանա
Հոկտեմբերի 26-ին Թատերական հրապարակում շուրջ 1 ժամ 10 րոպե տեւած ելույթի ընթացքում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ նոր բան ասաց։ Ինչպիսի՞ տպավորություն ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին: Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանն ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետն ...ՄԵՐՈՆՔ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Բեռլինում տեղի կունենա սառեցված հակամարտությունների վերաբերյալ համաժողով: Ազգային ժողովից համաժողովին կմասնակցեն ...ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏ
Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված են 946 ամսագրեր եւ թերթեր, որոնցից 693-ը թերթեր են, 253-ը՝ ամսագրեր: Ի դեպ, օգոստոսին դրանց թիվը 912-ն էր: Կախված քաղաքական իրավիճակից ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵԶ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ Է ՏՎԵԼ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Պարոն Կարապետյան, նախընտրական զարգացումներում կա՞ն անակնկալ դրսեւորումներ։ Լուսանցքային քաղաքական ուժերի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հոկտեմբերի 26-ի իր միտինգային ելույթում Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե «Հոկտեմբերի 27»-ից հետո «ամրապնդելով իր դիրքերը, քոչարյանական վարչախումբը ազատվեց իր հանցավոր գործունեությանը խոչընդոտող բոլոր օտար ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
2014 թվականին ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունն ընդունելու է Բրազիլիան։ Այդպիսի որոշում է ընդունվել Ցյուրիխում գտնվող ՖԻՖԱ-ի կենտրոնակայանում։ Որոշվել է նաեւ 2011 թվականի կանանց համաշխարհային ստուգատեսի ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանում տեղի է ունեցել «ԱՊՀ եւ Բալթյան համագործակցության երկրների Չեմպիոնների գավաթ» 16-րդ ֆուտբոլային մրցաշարի խաղարկության վիճակահանությունը։ Մրցաշարն առաջին անգամ անցկացվելու է ոչ թե Մոսկվայում, ...ՄԵՐՈՆՑ ԱՌԱՋԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հունաստանի Իրակլիոն քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում հաջող մեկնարկից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տուրում 1,5։2,5 հաշվով զիջել է ...ՍԱՖԱՐՅԱՆՑԸ ԵՎՍ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԵԼՈՒՅԹՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ...360 ԱՍՏԻՃԱՆՆ ՈՒ ԴԱՆԿՈՅԻ ԲՈՑԱՎԱՌ ՍԻՐՏԸ
Հիշո՞ւմ եք արդյոք, թանկագին քույրեր եւ եղբայրներ, պրոլետարական մեծ գրող Գորկու, այսպես կոչված, հեղափոխական ռոմանտիզմի շրջանի ստեղծագործությունները։
Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է այն պատմվածքին, որտեղ ...ՍԵՓԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԻՆԵՐԸ
Սեփ.լրտվ.
«Հավատացած եմ, որ այլեւս մեր երկրի ներքաղաքական կյանքում զարգացումները շարունակական են լինելու։ Հասարակական կամքի վերջին բոլոր արտահայտությունները, ընտրությունների արդյունքները միանշանակ վկայում են, որ ...ԵՐՐՈՐԴ ՏՈՒՐԸ ՀԱՋՈՂ ԷՐ
Հաղթեցինք ավստրիացիներին, ոչ-ոքի խաղացինք Գերմանիայի հետ
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրը ընդհանուր առմամբ հաջող էր Հայաստանի մարզիկների համար։
Մեր տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով ...ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Ըստ ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ. «Կա նաեւ բարոյական հիշողություն հասկացությունը։ Նախկին նախագահը կարող է այսօր վեր կենալ ու նոր կոնցեպցիա առաջարկել։ Բայց դա չի անցնի։ Ամենամեծ ճշմարտությունն էլ եթե նա ասի՝ չի ...
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՈ՞Ւ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Առաջին ալիք
«ԱՐՄԱՎԻԱՆ» ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀՈԳԻ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ
ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԵՐ ՀԱԼ, ՁԵՐ ՀԱՎԵՍ

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌՈՒՄ
ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

